Հայ Արիական Միաբանությունն ի սկզբանե դեմ էր սահմանադրական փոփոխություններին, որտեղ կիսանախագահական Հայաստանի Հանրապետությունը պիտի վերածվեր խորհրդային Հայաստանի Հանրապետության:
Պատերազմող երկրում, իսկ զինադադարը պատերազմի ավարտ չի նշանակում, առավել եւս, ի հակառակ խաղաղասիրական կոչերի, երբ ամեն օր խախտումներ են գրանցվում Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանային հատվածներում, չի կարելի պետությունը դարձնել ոչ կենտրոնաձիգ մի մարմին, որն անընդհատ խարխափելու է ներքին ու արտաքին խառնակչություններից… Ներքին կուսակցական շահերը եւ արտաքին տարածաշրջանային խնդիրները մշտապես դառնալու են կառավարության եւ խորհրդարանի քննարկումների թեմաներ, ինչը խոչնդոտելու է իրական առաջընթացի տեսլականի իրականացմանը:
Չի բացառվում, որ, եփե ոչ այս, ապա մյուս ընտրություննեից հետո եւ այդպես շարունակ, ընտրվեն խորհրդարաններ, որոնք չունենան քաղաքաքական մեծամասնություն եւ երկիրն առանց վարչապետի մնա… դրանից բխող բոլոր հետեւանքներով, եթե հանկարծ խորհրդարանական ուժերն են դառնան այս կամ այն երկրի սպասարկող անձնակազմ…
Գուցե Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի կամ նման այլ պետության համար դա սովորական բան է դարձել, երբ երբեմն մի քանի ամիսը մեկ ընտրություններ են անցկացվում… բայց մենք նման շռայլություն չենք կարող թույլ տալ մեզ, բացի այդ էլ շրջապատված ենք մեր հայրենի տարածքները զավթած արնախում հարեւաններով, որ մեր ամեն մի սխալը կարող են ճակատագրական դարձնել մեզ համար… Continue reading



