Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Փոխոստիկանապետն ասեց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ
- Սամվել Կարապետյանը ձեզ համար մեծն բարերար էր մինչեւ եկեղեցուն պաշտպանելը. Խամոյան
- Հնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ
- Կոնջորյանը, Բաղդասարյանն ու Սանդիկովը մեկնում են Թուրքմենբաշի՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու
- Շիրակում ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկել լրագրողի, ստիպել են ջնջել սննդի մասին գրառումը. Իրավապաշտպան (վիդեո)
- Մասկը պատիվ է համարել Nvidia-ի ղեկավարին աշխատանքի ընդունելու հնարավորությունը
- Եղանակը Հայաստանում. տաքացում
- Շամիրամի կախովի այգիները Շանհայում. ժամանակակից ճարտարապետության հրաշքը
- Քիշնևում ներկայացվել է ԱԲ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը
- ԵՄ-ում ակնկալում են, որ Մակրոնի հեռանալուց հետո Եվրոպական քաղաքական համայնքը կլուծարվի․ Politico
Ա1պլյուս- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ի դիրքորոշումն անընդունելի է. Սոնա Ղազարյանի ճեպազրույցը (տեսանյութ)
- Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանքեր․ հերթական ակցիան՝ ԶՊՄԿ մասնակցությամբ (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
Հետահայաց երեւանյան մի գույնի – Փառատոնը՝ հայկականի ներկայացման արդի ձեւ… Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է եղել… «Երեւան ՏԱՐԱԶֆեստ»-ի ցուցահանդեսին այս տարի ներկայացվել են 21 տաղավար…
«Այնտեղ կար նաեւ ցորեն ու գարի եւ ընդեղեն ու կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ, կրատերների մեջ կային նաեւ եղեգներ՝ մեծ ու փոքր, առանց ծնկի: Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ ու ծծեր: Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»:
Հույն նշանավոր պատմիչ ու զորավար Քսենոփոնը, տպավորվելով Հայաստան կատարած ճամփորդություններից, հիշատակարանում սա է գրում: Նկատենք, որ «կրատեր» ասելով նկատի ուներ կարասները, սովոր մարդ ասելով՝ հայերին: Շատ աղբյուրներից է հայտնի, որ հույները գարեջուրը չէին կարողանում անխառն խմել:
Դեռ 2005թ. Երեւանյան գարեջրի փառատոնի ժամանակ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ասաց, թե «որպես գարեջրի պատրաստման 3000-ամյա վկայություն ունեցող քաղաք, լիիրավ ենք այն բրենդային փառատոն դարձնելու։ Ի դեպ, քաղաքապետարանի կազմակերպած Գարեջրի փառատոնի շեշտադրումը հայկական գարեջրի լավագույն ավանդույթների տարածումն է եւ ճանաչվածության խթանումը»: Continue reading
Ախուրյանի ջրավազանային տարածք – Երբ խնդիրները շատ են, մոտեցումն էլ՝ զուտ սպառողական… Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար…Այդ պաշարների վերագնահատումը անհրաժեշտ եւ պարտադիր պայման է՝ հենց այդ պաշարների ռացիոնալ կառավարման համար…
Մոտ 1,5 տարի առաջ անդրադառնալով Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի մակարդակի անկման փաստին՝ ահազանգեցինք, որ այդ մակարդակի՝ մետրերով անկումը մոտ ապագայում մեզ ազգային լուրջ խնդրի առջեւ կկանգնեցնի: Հաշվի առնելով խնդրի ռազմավարական նշանակությունը՝ ահազանգին միանում էին մասնավոր, հանրային, մասնագիտական ու պետական հատվածները: Հետո մանրամասն ներկայացրեցինք խնդրի լուծման գործադիր իշխանության տարբերակը, երբ մշակվեց Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանը՝ շեշտելով, որ այդ կարգի պլանի ու դրա իրագործման անհրաժեշտությունը միայն Արարատյան դաշտը չէ որ ունի: Ախուրյանի ջրավազանային տարածքը եւս պետք չէ անտեսել: Եվ ահա ընթացիկ տարվա գարնան սկզբին ունեցանք այս տարածքի կառավարման պլանը՝ հուսալով, որ տնտեսական զարգացման ոչ մի սցենար չի խախտի ջրառաջարկի եւ պահանջարկի այն շեմը, որն անցնելու դեպքում մեկը մյուսի հետեւից խնդիրներ են թափվում՝ բացասական հետեւանքներով հանդերձ:
Հասկանալու համար, թե Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքը (ՋԿՏ), որի պլանը մինչեւ 2022թ.-ն է, ինչքան կարեւոր է մեզ համար, ասենք, որ այն սահմանակից է Թուրքիային եւ Վրաստանին: Թուրքիայի հետ նաեւ անդրսահմանային բնույթ ունի:
Այս ՋԿՏ-ն, որ ներառում է Ախուրյանի եւ Մեծամորի գետավազանները եւ զբաղեցնում է 5029 քառ.կմ մակերես, բառիս ուղիղ իմաստով տիրություն է անում 6 քաղաքային եւ 235 գյուղական բնակավայրի, որից 65-ը Արարատյան դաշտում են, մնացյալը՝ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում: Պաշտոնական տվյալների համաձայն, ինչպես ներկայացնում է բնապահպանության նախարարությունը, Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի ջրային պաշարը ընդամենը կազմում է 3752,7 մլն խմ, այդ թվում՝ բազմամյա բնական գետային հոսքը՝ 2593,4 մլն խմ, ստորերկրյա ջրային պաշարները՝ 1130,1 մլն խմ, բնական լճերը՝ 0,023 մլն խմ, ջրամբարների մեռյալ ծավալը՝ 28,09 մլն խմ, ձնաբծերը՝ 1,07 մլն խմ: Այս բազմամյա բնական գետային հոսքը ներառում է նաեւ Մեծամորի գետավազանում Արաքս եւ Ախուրյան գետերի միախառնումից ներքեւ ընկած հատվածից վերցվող Հայաստանի հասանելի ջրի քանակը՝ 1114,9 մլն խմ: Ախուրյանի ՋԿՏ-ի մակերեւութային ջրերը մենք օգտագործում ենք տարբեր նպատակներով՝ էլէներգիայի արտադրության, ոռոգման, արդյունաբերական: Իսկ ստորերկրյա ջրային պաշարները խմելու հիմնական աղբյուր են Շիրակի եւ Արմավիրի մարզերի, մասնավորապես՝ Գյումրի եւ Արմավիր քաղաքների համար: Ստորերկրյա ջրերը կազմում են Արարատյան արտեզյան ավազանի մասը եւ համարվում են Հայաստանի խմելու ջրի ռազմավարական պաշար: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արա Գեղեցիկ կամ՝ բացարձակի ընկալումը որպես նոր հինգի դրույթ (մաս 1-ին)… Գեղեցիկ անելը ոպես Հինգի դրույթ եւ Մեկ ամբողջականություն հոգեւոր կրոնական եւ ծիսական դաշտում ներկայանում է այսպես… Շումերական ավանդազրույցներում մարդու արարումն ու գեղեցիկ անելու խնդիրը շաղկապված են իրար…
Գեղեցիկ անելը կամ արա գեղեցիկը այս քաղաքակրթության արարչական համակարգի հիմնադրույթն է:
Հաճախ է խոսվում Արարչական համակարգի եւ տիեզերական օրենքների մասին, վերջինս շատ հաճախ ընկալվում է բառացիորեն՝ օրենքներ, որոնք գործում են երկիր մոլորակից դուրս:
Հանգամանքների բերումով, մեր իմաստաբանության մեջ «տիեզերական օրենքներ» եզրույթը կորցրել է իրական իմաստը եւ ստացել այլ իմաստային պարունակություն, որը բխեցվել է կոսմոսի օրենք կամ ունիվերզիում օրենք իմաստից։ Այս նոր պարունակությունը սկզբունքորեն չի համապատասխանում տիեզերական օրենքներ եզրույթի եւ բառակազմական ու իմաստաբանական բովանդակությանը: Տիեզերական օրենքներ բառակապակցության մեջ «տիեզերքը» ունի «լուսավոր եզերք» իմաստը, հետեւաբար, երբ խոսում ենք տիեզերական օրենքների մասին որպես փիլիսոփայական կատեգորիայի, ապա այն պետք է հասկանանք որպես լուսավոր եզերքի օրենք, այսինքն՝ գիտելիք օրենքի մասին։
Եթե շատ ամբողջական ներկայացնենք խնդիրը, ապա Արարչական համակարգը այն համակարգն է, որը կարգավորում է հարաբերությունները լուսավոր եզերքի օրենքներով, այն է՝ գիտելիքի օրենքով, որի գլխավոր շարժիչ ուժը Գեղեցիկ անելու գաղափարախոսությունն է:
Գեղեցիկ անելու գաղափարախոսության սկզբունքը կարիք ունի լրջագույն քննախուզության ճանաչողական իմաստաբանության միջոցով, անհրաժեշտ է տեսնել եւ անջատել գեղեցիկ անելու խնդիրը եւ ծագման վայրը, նաեւ մատնանշել նրան, ով գեղեցիկը եւ գեղեցիկ անելու սկզբունքը դարձրեց ժառանգական կենսակերպ եւ քաղաքակրթական արժեք։ Continue reading
Հայկական խոհանոց – Նեխուրով ապուր… «Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանի երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»… Աշխարհի մարզական հեւքից .- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի հավաքականի հերթական անկումները… Ուրախացրեց թերեւս ֆուտզալի մեր չեմպիոնը… Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում… Լեգենդար Իգոր Տեր-Հովհաննիսյանը Երեւանում է… Մարզական այլ լուրեր… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Նեխուրով ապուր
Բաղադրությունը – Նեխուր – 1 կապ, գազար- 200 գ, կարտոֆիլ – 200 գ, կարմիր տաքդեղ – 1 հատ, դեղին տաքդեղ – 1 հատ, սոխ – 2 հատ:
Պատրաստման եղանակը – Նեխուրը լվանալ աղաջրում, խաշել, լցնել սառցաջրի մեջ: Խաշած ջրի մեջ լցնել գազարն ու տաքդեղները՝ խորանարդիկներով կտրատած:
Առանձին սոխառած անել, վերջում ավելացնելով 1 պճեղ սխտոր: Սոխառածը լցնել գազարաջրի մեջ: Այս ամենը համեմել աղով ու պղպեղով:
Սառցաջրից հանել նեխուրը, կտրտել եւ լցնել ապուրի մեջ: Ուտելիս ավելացնել թթվասեր:
Ամեն մի քայլը՝ մտածված
«Լուսանցք»-ի հաշվապահը՝ Սոֆյա Մովսիսյանը, հենց թվերից հոգնում, տառերին է կպչում: Ու ծնվում է նրա երկրորդ գիրքը՝ «Կարոտ եւ սեր»:
«Դպրոց, տեխնիկում, ինստիտուտ եւ ապա ՀԿԿ Կենտկոմի հրատարակչություն: Աշխատել եմ տարբեր խմբագրություններում, որոնց եթե թվեմ, ոմանք կկարծեն, թե գլուխ եմ գովում»,- անկեղծանում է հեղինակը:
Եվ ապա շարունակում. «Որտեղ էլ աշխատել եմ, սիրտ ու հոգի եմ դրել աշխատանքիս մեջ… Ուրախացել եմ ուրիշի հաջողություններով եւ տխրել, լաց եղել ուրիշի ցավի, վշտի պատճառով: Այդպես էլ իմ անձնական կյանքը մղվել է երկրորդ պլան, եթե իմ կարիքն ունեն, ես պետք է օգնեմ… Իսկ ինչ կթողնեմ ինձանից հետո, մարդիկ եւ հարազատներս կասեն»:
Ու թեեւ հեղինակը տխրում է, որ՝ «Այս երկրագունդը շատ է փոքրացել/ Եվ ոմանց համար խաղաքարտ դարձել, / Ինչպես ուզում են՝ այնպես ձեւում են», բայց չի խեղճանում. «Կյանքը շարունակվում է, ժամանակ չկա, ուրեմն առա՜ջ»:
Առաջ, առանց պարտության: Իսկ դրա համար հարկ է……
Արածդ ի՞նչ էր՝ թեթեւ մի խաղ էր,
Ազատ հարված էր ֆոտբոլի դաշտում,
Այնինչ քեզ պետք էր շախմատը խաղալ,
Ամեն մի քայլը՝ մտածված ձեւով:
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Հայաստանի հավաքականի հերթական անկումները
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի 7-րդ փուլի խաղում պարտվեց Ռումինիայի հավաքականին: Բուխարեստում կայացած հանդիպման 1-ին կեսն անցավ հավասար պայքարում, իսկ 2-րդ խաղակեսն անցավ ռումինացիների որոշակի տարածքային առավելությամբ: 55-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում եւ մրցավարը 11մ հարված նշանակեց, սակայն Հայաստանի հավաքականի դարպասապահը ետ մղեց հարվածը: Իսկ Տարոն Ոսկանյանին ցույց տված կարմիր քարտը ազդեց խաղի վերջաբանի վրա, 10 հոգով դժվարացավ հաղթանակի համար խաղալը, չնայած մեր ֆուտբոլիստներն ամեն բան արեցին դրա համար… Բայց վերջին րոպեիին Ռումինիայի հավաքականը գոլ խփեց եւ հաղթեց 1:0 հաշվով: Continue reading
Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…
Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է, որը բազմաճյուղ բնույթ է ունեցել եւ ունի ցայսօր: Դրանք ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգեւոր բնույթ են ունեցել: Չենք կարող ասել, թե երբ կամ երբեւէ բարեկամական եղել են հայ-հրեական հարաբերությունները, թե ոչ, ցավոք բազում հազարամյակներ գրանցած պատմական գրքերն ու քրմական մատյանները չեն պահպանվել, որտեղ վստահաբար արձանագրված էր ամեն բան: Եվ հետաքրքիր է, որ դրանք ոչնչացվել են հենց հրեական հոգեւոր ներխուժումից հետո, երբ հուդա-քրիստոնեությունը կիսահայերի եւ ոչ հայերի կրոնա-քաղաքական հրահրմամբ մտավ Հայաստան…
301թ. ներխուժմանը «Լուսանցք»-ը բազմիցս է անդրադարձել եւ դրանից հետո Հայաստանի ու հայության գոյությունը, հայի ֆիզիկական ու հոգեւոր ապագան վտանգվել է ու դեռ վտանգված է ցայսօր… Հայն այսօր իր պատմության ակունքները հաճախ փնտրում է այլոց պատմությունների մեջ, քանի որ հուդա-քրիստոնեական ջարդարարությունները գրեթե ոչ մի հետք չեն թողել: Բայց բնական արդարությունը վերադառնում է եւ պեղումները հայոց հողում, անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են այսօր զավթված, հայտնաբերում են հայության հնագույն արարչակնիք եւ աստվածատուր հետքերը, ազգային արժեհամակարգը եւ հոգեւոր զորությունները…
Գոնե գիտենք, որ ավելի քան 2000 տարի հայ-հրեական հարաբերությունները ամենավատերից մեկն են, որի պատճառով հայությունը հատկապես շատ է տուժել, վերջին հարյուրամյակներում, նաեւ ցեղասպանվել ու հայրենիքի զգալի մասն է կորցրել համաթուրանական եւ սիոնակա-մասոնական եղբայրության համատեղ հալածանքներից…
Սա մի պահ մի կողմ թողնելով, փորձենք հասկանալ, թե ի՞նչ են փնտրում հրեաները այժմ Հայաստանում: Այն երկրում, որի դեմ մինչեւ վերջին ժամանակներս գործել են նաեւ Ադրբեջանին օժանդակելով: Այն, որ հրեաների հոգեւոր առաջնորդները, աստղաբաններն ու թաքնագետները կարող են հասկանալ տիեզերական փոփոխությունների ընթացքը եւ դրա ազդեցությունը տիեզերական մարմինների, այդ թվում՝ Երկիր մոլորակի ու բնակչության վրա, ընկալելի է, ինչն էլ կարող է տիեզերական գարնան զարթոնքը Հայաստանում եւ հայերի հետ անցկացնելու առիթ դառնալ: Եկել է Երկնային պատիժների ժամանակը՝ Երկրային ամենաթողությունների, անբնականության, ընդդեմ արարչակարգի գործած, աստվածամերժության, հակամարդկային ու ապազգային այլ քայլերի համար…
Սա հասկանում են ոչ միայն Իսրայելում: Հայկական լեռնաշխարհը վերստին ստանձնում է մարդկության փրկության օրրանը դառնալու առաքելությունը: Բայց այդ առաքելությունը չեն կարող կյանքի կոչել Արարատյան Աշխարհի տարբեր հատվածները զավթած թուրքերն ու ադրբեջանցիները կամ վրացիներն ու իրանցիները… Հայկական բարձրավանդակը հայությանը վերադարձնելն այլեւս բնական պահանջ է, ոչ թե զուտ հայկական պահանջատիրություն… Իսկ հայն իր պահանջատիրական առաջին քայլերն արել է Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին՝ Արցախն ու մի շարք այլ հայկական տարածքներն ազատագրելով եւ կամային բանակ ստեղծելով: Արցախը փաստացի Հայաստան է, իսկ ավելի ստույգ՝ Հայաստանի 12-րդ մարզը…
Եվ ազգերն ու երկրները, լինեն դրանք բնածին կամ արհեստական, իրենք պիտի որոշեն, թե որ ճակատում են հայտնվելու՝ բնական, թե հակաբնական…
http://www.hayary.org/wph/?p=6496#more-6496 – Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…
http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423 – Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են… Continue reading
Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…
Ընդդեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, որոնք վաճառվել են Ադրբեջանին եւ գործածվում են հայկական զինուժի դեմ, Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի հետ պաշտպանական բնագավառում համագործակցելով, այլեւ կխորացնի Իրանի հետ համագործակցությունը ռազմա-պաշտպանական ոլորտում:
Թեհրանը չի բացառում, որ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել նաեւ Իրանի դեմ: Այս հարցերի շուրջ Իրանում պայմանավորվել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին։ Ընդգծելով հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը՝ պետությունների պաշտպանական գերատեսչոզւթյունների ղեկավարները երկկողմ հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու պատրաստակամություն են հայտնել:
Բացի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերից, քննարկվել են նաեւ միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: Անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերը եւ կողմերն ընդգծել են խնդրի խաղաղ, բացառապես բանակցային ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Վիգեն Սարգսյանի հանդիպել է նաեւ Իրանի հոգեւոր առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ եւ նրանք համակարծիք են եղել, որ լարվածության նոր օջախների ձեւավորումը լրջորեն վնասելու է տարածաշրջանային անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է համադրել ջանքերը՝ ահաբեկչության եւ ծայրահեղականության տարածումը կանխելու նպատակով։ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ ԻԻՀ Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի հետ նույնպես քննարկվել են երկկողմ կարեւորության եւ տարածաշրջանային մի շարք հարցեր: Continue reading
Թուրքերի նոր հայրը նոր Թուրքիա է ստեղծում… Էրդողանն ընդդեմ Աթաթուրքի – Օսմանիան Թուրքիան ընդդեմ Հանրապետական Թուրքիայի… Մեծ Թուրան» տգիտությունը ծավալվում է եվրոպայի Բալկաններից մինչեւ ռուս-ասիական Սիբիր ու Չինաստան… – ու հյուսիսային… – դեպի հարավ… Համաշխարհային գաղտնի կառավարությանը «բարի լուր» կամ «աչքալուսանք»՝ նրանք այլեւս ծառայելու են թյուրքական մարդանման շնագայլերի կամ նման այլ գազանների խորհրդարանում… Հայաստանը պիտի դառնա տարանցիկ երկիր եւ վերատիրի Հայկական լեռնաշխարհին…
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվիթերից «հանրապետություն» բառի հեռացման փաստը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ թուրքական «Diken» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, թե այդ փոփոխության մեջ որեւէ տարօրինակ բան չկա:
Խոսնակը նշել է, որ «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը նոր չէ. այն օգտագործվել է երկրի 5-րդ նախագահ Ջեւդեթ Սունայի (1966-1973թթ.) ժամանակներից սկսած՝ բոլոր նախագահների կողմից: «Ջեւդեթ Սունայը, Ֆահրի Քորություրքը, ապա Օզալը, Դեմիրելը, Սեզերը, նաեւ Աբդուլլահ Գյուլը իրենց մի շարք հրավիրատոմսերում օգտագործել են «Թուրքիայի նախագահ» արտահայտությունը:
Նունիսկ 2014թ. նախագահական ընտրությունների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնական թերթում հրատարակված որոշման մեջ կարելի է տեսնել «Ընտրվել է որպես Թուրքիայի նախագահ» արտահայտությունը»,- ասել է Թուրքիայի նախագահի խոսնակը:
Նա նաեւ հավելել է, որ այս հարցով իրենք դիմել են Թուրքիայի լեզվաբանական ընկերությանը (TDK) եւս, ու ընկերությունը մեկնաբանել է, որ Թուրքիայի հանրապետության նախագահ (թուրքերեն՝ Turkiye Conhuriyeti Comhurbaskani) արտահայտությունում «Conhuriyet» եւ «Comhurbaskani» բառերն ըստ էության կրկնաբանություն են եւ քերականական տեսակետից Conhuriyet-ը (հանրապետություն) միանգամայն ավելորդ է:
Հիշեցնենք, որ այս պարզաբանումների նախօրեին Թուրքիայի նախագահը Twitter-ի իր միկրոբլոկից հեռացրել էր «հանրապետություն» բառը՝ ներկայանալով միայն որպես «Թուրքիայի նախագահ»: Այս փոփոխությունը հարուցել է լրատվամիջոցների ու որոշ ընդդիմադիր գործիչների զարմանքն ու դժգոհությունը:
Սակայն պիտի հիշեցնենք, որ որպես «Թուրքիայի նախագահ» հանդես գալու նախապայման, նախագահ Էրդողանը արդեն իսկ նախապես նսեմացրել էր Աթաթուրքի հանրապետական քայլերը եւ իր շրջապատի միջոցով կասկածի տակ էր առել «Թուրքիայի Հանրապետության» հիմնադրի՝ բոլոր թուրքերի հայր լինելու հանգամանքը՝ երբեմն Աթաթուրքին որպես համասեռական, երբեմն «շուռ տված հայ», երբեմն էլ թուրքերի ու իսլամի շահերն անտեսած մեկի ներկայացնելով, ով իր գաղափարներով պիտի անցնի պատմության գիրկը, քանի որ նոր առաջնորդ է հայտնվել՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Իսկ նոր առաջնորդը վաղուց է հասկացրել, որ իր ծրագրերում Թուրքիան չի կարող հանրապետական լինել եւ թուրքերին սպասում է իսլամական պետության հեռանկարը… Անգամ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը փոխեց ավանդական նստավայրը, որտեղից երկիրը կառավարել են Աթաթուրքն ու բոլոր նախորդ նախագահները եւ, նոր նստավայր անցնելով, սկիզբ դրեց թուրք-իսլամական «բարեփոխումների»… Continue reading
Երբ «հաղթում» է հարյուրավոր զոհերին պարտակելով… Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված – նախորդ տարվա ապրիլյան 4-օրյա պատերազմի ադրբեջանական իրականությունը եւս բացահայտվեց… Խոսում է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ի նախկին տեղակալ Իսա Սադիգովը… Պայթյուն՝ Ադրբեջանի զինպահեստներից մեկում…
Իրականությունը երբեք հնարավոր չէ թաքցնել հավերժ, բացահայտումը միշտ ժամանակի եւ իրավիճակի հետ է կապված: Եվ նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին իրականությունը եւս բացահայտվեց: Հայկական կողմը պարզ խոսել էր իր կորուստների եւ հաջողությունների մասին, իսկ ադրբեջանական կողմը՝ կրկին կեղծել:
Այն մեծ կորուստները, որ Ադրբեջանը կրել է զինական տեսանկյունից, ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի առումով, երկար թաքցնել չհաջողվեց:
Ադրբեջանի իշխանությունները, որ վաղուց կորցրել են իրենց վստահությունը ինչպես իրենց երկրում, այնպես էլ արտաքին աշխարհում, այսօր մեծ դժվարությամբ են պահում իրական տվյալները հայ-ադրբեջանական սահմանային բախումների վերաբերյալ:
Մշտապես զինադադարը խախտող ադրբեջանական կողմը միշտ էլ տանուլ տված է դուրս գալիս եւ ավելի շատ վնասներով: Եվ ամեն անգամ պաշտոնական Բաքուն իր ժողովրդին ներկայացնում է, թե ադրբեջանական զինուժը կասեցրել է հայկական սադրանքները՝ մեծ վնաս հասցնելով հայկական կողմին… Բայց այս ամենին արդեն Ադրբեջանում շատ քչերն են հավատում, ինչը ոչ միայն խորացնում է անվստահությունը այդ երկրում, այլեւ չի բացառվում, որ հնչեն իշխանափոխության կոչեր, ինչքան էլ Իլհամ Ալիեւը իր կնոջը՝ Մեհրիբանին է նշանակել Ադրբեջանի նախագահի տեղակալ՝ ապագայում իշխանության ղեկը հենց նրան հանձնելու նպատակով (ում վաղուց երկրի ստվերային ղեկավար են դիտարկում)…
Բայց ապրիլյան պատերազմի դուրս սպրդած թվաբանությունն այլեւս կարող է սասանել ալիեւյան կլանի հանդեպ հավատի վերջին քարը: Continue reading
Ահազանգ.- Բնությունը սկսել է հակահարվածը. կա՛նգ առ, մարդ կոչվող… Սա՛ էլ ռազմականին հավասար առաջնահերթություն է… Թեղուտի պոչհանքը «կուլ է տալիս» անտառը… Սեւանի պաշտպանության խնդիրը դեռ բաց է – Սեւանա լիճն իջնելով մոտենում է նախորդ տարվա մակարդակին… Խոսրովի անտառին կփոխանցվի 100.000 եվրո… ԱԻՆ-ը հետեւություններ կանի (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
Սողանքների թեմաները թե լուսաբանելիս եւ թե վերլուծելիս մեկ անգամ չէ, որ գրել եմ, թե սողանքը բնության ճիչն է մարդու ականջին, եւ որ Հայաստանում ակտիվացած սողանքների պատճառը նաեւ մարդածին է ու որ մեծածավալ անտառհատումները նպաստել են դրանց աշխուժացմանը (հողի բնական կապակցումն է վերանում): Մեկ անգամ էլ նաեւ գրել եմ, թե այդ մեծածավալ անտառհատումները բերելու են նրան, որ մի շոգ ամռան հրդեհների ճիրանն ենք ընկնելու՝ անդառնալի կորուստներ ունենալով: Երբ ծմակը, որտեղ արեւի լույս չի ընկնում, դառնում է նոսր անտառ, բարկ արեւի համար այն ոչնչացնելը մեկից մեկ է: Երբ գրում էի, պատկան մարմիններից ասում էին բառացիորեն հետեւյալը. «Դու ճիշտ ես, բայց դա միակ պատճառը չէ»: Ի պատասխան նրանց, նորից սկսում էի գրել, որ առանց այդ էլ տեխնածին աղետներից ապահովագրված չենք, ինչու՞ ավելացնենք աղետների պատճառ մարդածին գործոնը, ի՞նչ է, չե՞նք հասկանում, որ բնության պատժիչ հակահարվածը շատ դաժան է լինելու:
Դատելով շարունակվող անտառհատումներից՝ չե՛նք հասկանում: Մանավանդ, դեռ չի տրվել այն պատասխանը, թե արդյոք այս վերջին հրդեհները մարդկային գործոնի հետեւանք չէին, չէ՞ որ տարածքում հանքեր կան հարուստ…
Հրդեհներից զատ՝ այս տարվա լրացուցիչ ջրառը Սեւանից, մեր երկրի ջրավազանային տարածքների անբավարար վիճակը, ջրամբարման չգոհացնող վիճակը եւ մեր վերաբերմունքը առ մեր երկիրը, մեր բնությունը: Այս ամենը միասին են, նույն տարածքում: Ուրեմն՝ բնապահպանական աղետի առաջին փուլն է սկսված: Եվ սա փաստ է. խախտված է բնական հավասարակշռությունը:
Չգիտեմ՝ մասնագետները կհամաձայնե՞ն այս գնահատականին, թե ոչ, կամ կհամաձայնե՞ն բարձրաձայնել այն արդյոք, բայց մի բան հստակ է՝ նրանք, ովքեր զգում են բնությունը, հասկանում նրա լեզուն, անհանգիստ են:
Տարիներ առաջ, երբ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը Գագիկ Մարտիրոսյանն էր, նրա հետ մի հարցազրույց արեցի, որում այսպիսի միտք էր արտահայտում, թե ջրի խնդիը պետք է լուծել հենց բուն խնդիրը լուծելով, ոչ թե, սովետական օրինակով, գյուղը տեղափոխելով: Ասենք՝ Խաչիկ գյուղը ներքեւ իջեցնենք, այդ գյուղի տանձի ծառի տակ սիրահարված զույգը կխելագարվի, նրա աշխարհը կփոխվի կամ՝ ռազմավարական հարց է, չի կարելի տեղափոխել եւ այլն եւ այլն: Ես այն ժամանակ նոր-նոր էի քայլեր անում լրագրության ոլորտում եւ իմ ավագ գործընկերներիցս մեկը, ով այսօր էլ հայտնի է մեր բնագավառում, իր թերթում ինձ ու զրուցակցիս ծաղրել էր, թե խնդիրը թողած՝ ինչից են խոսում: Ես վիրավորվեցի ու որոշեցի նրան գրավոր պատասխանել նրան տեսնելուց հետո՝ անպայման բացատրելով, թե ո՛րն է իրական խնդիրը: Տեսա: Սկսեցի կարդալ նրա հոդվածները, հետեւել նրա գործունեությանը: Ու չպատասխանեցի: Զուր էր. չէր հասկանա: Մեր արժեհամակարգերն էին տարբեր: Հայրենի բնության ու Խաչիկ գյուղի խնդիրն իր համար ոնց որ եվրոպական մի գյուղի հարց լիներ, ինֆորմացիայի մի տող ընդամենը: Ուրիշ ոչինչ: Այսօր ես էլ եմ նրա պես ոլորտի հնաբնակներից արդեն: Մենք շփվում ենք իբրեւ գործընկերներ: Ու շատ հաճախ: Բայց նա ինձ համար այդպես էլ մնաց որպես ինֆորմացիայի մի տող՝ անգրիչ, անշունչ ու անհոգի…
Իսկ անշունչ տողերը հանրությանը չեն կրթում, սիրել չեն տալիս, բնության բույրերը փակ աչքերով տարբերել չեն սովորեցնում…
Այնպես որ, մեղքը չբարդենք շոգ եղանակի վրա միայն: Որովհետեւ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ վաղն էլ հրդեհներն անպակաս լինեն:
Կա՛նգ առ, մարդ կոչվող…
Արմենուհի Մելքոնյան Continue reading
Կանք մենք՝ ազգակիցներս – Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախել 40 հազար 1-ին դասարանցի – Սոցիալական ոչ մի խնդիր անուսում մնալը չի արդարացնի… Առաջնայինը ազգային անվտանգությունն է – Ազգային անվտանգության խորհրդի նիստ – ՊՆ օրինագծերը կնպաստեն ազգ-բանակ գաղափարախոսության ամբողջական իրացմանը…
Կանք մենք՝ ազգակիցներս
Սեպտեմբերի 1-ին դպրոց է հաճախելու 40 հազար առաջին դասարանցի: Այս մասին տեղեկացրել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: Բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են դասագրքերով: Այս տարի եւս 1-4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ՝ այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցաջակցություն, 1-12 դասարանի աշակերտները նույնպես դասագրքերը կստանան անվճար:
Մեր երկրում բոլո՛ր երեխաները պետք է ուսում ստանան: Իմաստնության ու դպրության Տիր Աստված ունեցող, հետո հայտնի պատճառներով գրերը կորցրած, հետո Մաշտոցի ձեռամբ ու մտոք վերագտած, գաղթի ճամփեքին երեխաներին տառերը սովորեցրած ազգի համար կարո՞ղ է պատճառ լինել, որ թեկուզ մեկ երեխա չհաճախի դպրոց: Հաստատ՝ ո՛չ: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ-արիների www.hayary.org պաշտոնական կայքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է… Դիմումներ Երեւանի քաղաքապետին՝ կենդանիների պաշտպանության, շների ու հեծանվորդների համար տարածքներ առանձնացնելու, մայրաքաղաքի փողոցների անվանափոխության, քաղաքի մաշված եւ գունաթափված դրոշները փոխելու, տրանսպորտի խնդիրների եւ այլ հարցերի մասին… Շառլ Ազնավուրի անվանական աստղը՝ Հոլիվուդի Փառքի ծառուղում… Սանկտ Պետերբուրգում՝ «Երեւանի օրեր»… Միջոցառումներ Գառնիի եւ Զվարթնոցի տաճարներում… Կրթա-մշակութային միջոցառումներ Երեւանում, մարզերում, Ջավախքում… Ազգային բնույթի փառատոններ … Գիտա-տեխնիկական եւ խաղային ոլորտի լուրեր, միջազգային դպրոցական օլիմպիադաներ եւ հանրակրթական հարցեր… «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի, «Երիտասարդ երկրապահ», «Բազե» եւ այլ երիտասարդական հավաքների մասին…
«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…
Հեմոդիալիզը կշարունակվի իրականացվել պետական պատվերի շրջանակում – տեղեկացնում է առողջաօահության նախարարությունը
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցում տարածված տեղեկատվությունը, թե իբր դադարեցվում է հեմոդիալիզի պետպատվերը` իրականությանը չի համապատասխանում: Գաղտնիք չէ, որ մի շարք ծառայություններում, այդ թվում` հեմոդիալիզի, առկա էր դեֆիցիտ։ Այն լրացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կատարել է 2017թ. պետական բյուջեի վերաբաշխում։
ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի նիստում հաստատվել է նախարարության 2017թ. ընթացքում առաջացած տնտեսումներից հեմոդիալիզի ծառայությանը լրացուցիչ 216 մլն 820 հազար ՀՀ դրամ ուղղելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Հատկացված լրացուցիչ գումարը, վստահաբար, կբավականացնի մինչև 2017թ. ավարտը հեմոդիալիզի ծառայությունն ամբողջությամբ պետական պատվերի շրջանակում իրականացնելու համար։
Բաց նամակ քաղաքապետին` Դինգո Թիմի կողմից
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ն նամակ դիմում է հղել քաղաքապետին. Հարգելի քաղաքապետ, պարոն Մարգարյան.
Դիմում եմ ձեզ ինչպես Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ-ի, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների անունից: Վերջին շրջանում գնալով շատանում են Երեւանի այգիներում շների զբոսանքն արգելող ցուցանակները: Քաղաքում գրեթե այգի չի մնացել, որտեղ թույլատրվում է շանը տանել զբոսանքի: Փաստորեն ստացվում է, որ շուն պահող քաղաքացիները տեղ չունեն իրենց շանը զբոսանքի տանելու: Սա մտահոգությունների եւ բողոքի ալիք է բարձրացրել շուն պահող քաղաքացիների շրջանակներում, ովքեր ամեն օր դիմում են մեզ՝ որեւէ քայլ ձեռնարկելու խնդրանքով:
Եթե բոլոր այգիներում արգելվի շներով մուտքը, ապա որտե՞ղ մարդիկ զբոսանքի տանեն իրենց շներին: Ըստ Երեւան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու եւ հաշվառելու կանոնների 4-րդ մասի (Կենդանիներին պահելու, զբոսանքի իրականացման եւ վաճառքի պայմանները) 22-րդ կետում մասնավորապես նշված է. “Կենդանիների զբոսանքը թույլատրվում է միայն այդնպատակով հատուկ հատկացված տարածքներում։ Նման տարածքների բացակայությանդեպքում զբոսանքը կարող է իրականացվել ամայի կամ խոտածածկ տարածքներում,բացառությամբ կրթական, մշակութային, սպորտային, առողջապահականկազմակերպություններին (հիմնարկներին) հարող տարածքների, մանկականհրապարակների եւ շուկաների տարածքների”:
Հարց է առաջանում. Երեւան քաղաքում որոնք են “այդ նպատակով հատուկ հատկացվածտարածքները”, կխնդրենք նշել: Առաջարկում եւ խնդրում ենք ամեն վարչական շրջանում որեւէ այգու մի հատված հատկացնել շների զբոսանքի համար: Ինչպես նաեւ առաջարկում ենք այգիներում փակցնել ցուցանակներ, որպեսզի մարդիկ հավաքեն իրենց շների կեղտը իրենց հետեւից: Ցուցանակների պատրաստման և փակցնելու հարցում առաջարկում ենք մեր կամավոր աջակցությունը:
Կսպասենք պատասխանի. Հարգանքներով՝ Օվսաննա Հովսեփյան
Կենդանիների Պաշտպանության “Դինգո Թիմ” ՀԿ հիմնադիր/նախագահ
Շների ու հեծանվորդների համար տարածքներ կառանձնացվեն
Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է համաքաղաքացիների դժգոհությանը՝ մարդաշատ այգիներում եւ պուրակներում շներին զբոսանքի դուրս բերելու երեւույթի առնչությամբ: Քաղաքապետը հանձնարարել է աշխատակազմի բնապահպանության, առեւտրի եւ սպասարկումների վարչությանը, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներին կարճ ժամանակում առաջարկներ ներկայացնել շների համար զբոսանքի վայրեր առանձնացնելու վերաբերյալ:
«Մայրաքաղաքի բնակիչները երեխաների հետ իրենց երեկոյան հանգիստը հիմնականում անց են կացնում այգիներում եւ պուրակներում: Վերջերս բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել ինչպես մեր համաքաղաքացիներից, այնպես էլ քաղաքի հյուրերից հանգստի մարդաշատ գոտիներում շներին զբոսանքի դուրս բերելու, ինչպես նաեւ ջրային ավազաններում կենդանիներին լողացնելու երեւույթների հետ կապված:
Հաշվի առնելով հարցի երկկողմանի լինելը, որ պետք է հաշվի առնել նաեւ ընտանի կենդանի պահող մեր համաքաղաքացիների իրավունքները, հարկավոր է նախատեսել առանձին տարածքներ, որտեղ եւ կկազմակերպվեն շների զբոսանքները: Հետևաբար, ըստ վարչական շրջանների ներկայացրեք առաջարկներ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետն անդրադարձել է նաև մարդաշատ վայրերում հեծանիվ վարողների խնդրին եւ համապատասխան հանձնարարական է տվել համապատասխան ծառայություններին: «Քաղաքային ծառայությունների ուշադրությունն եմ հրավիրում այգիներում ու ընդհանուր օգտագործման մարդաշատ վայրերում հեծանվորդների անկանոն երթեւեկության վրա: Նախորդ տարիներին Երեւանի որոշ փողոցներում մենք առանձնացրել ենք հատուկ հեծանվուղիներ, բայց այն վայրերում, որտեղ դրա հնարավորությունը չկա, պետք է խստորեն հետևել, որ հեծանվորդները ձեռնպահ մնան արագ վարելուց եւ մյուս համաքաղաքացիների հանգիստը խանգարելուց: Առաջնահերթը զբոսնող մարդկանց անվտանգությունն է, ինչը պարտավոր ենք ապահովել: Ուսումնասիրեք եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրեք որոշակի հատվածներում հեծանվորդների համար նոր հեծանվուղիներ կամ հարթակներ ձևավորելու համար»,- նշել է քաղաքապետը:
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը
Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվեց աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է Փառքի ծառուղում:
Նրան նվիրված աստղը «Կենդանի կատարում» անվանակարգում է:
Սանկտ Պետերբուրգում կացնկացվի «Երևանի օրեր» ծրագիրը
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով քույր ու գործընկեր քաղաքների հետ ունեցած համաձայնագրերին ու աշխատանքային ժամանակացույցին, աշխատակազմի արտաքին կապերի եւ մշակույթի վարչություններին հանձնարարել է նախապատրաստվել այս տարվա սեպտեմբերի 6-8-ը Ռուսաստանի Դաշնության հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում նախատեսվող «Երեւանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացմանը։ Continue reading
Մեկամսյա ամփոփում՝ մարզաշխարհի խաչմերուկներից.- 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերից 6 մեդալ… Հայ ըմբիշների փարիզյան մեդալները… Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը… Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին… Աշխարհի առաջնությանը՝ 2 հայ բռնցքամարտիկ… 5-ական մեդալ՝ բռնցքամարտի միջազգային մրցաշարերից… ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության նախնական փուլում… Ֆուտբոլ. Հայաստանը վերջին րոպեին պարտվեց Ռումինիային… Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություն – 2017/2018… Հայաստանի Առաջին խմբի առաջնություն 2017/2018… Հայաստանում բասկետբոլի վերականգնման հաջողված քայլերը… Շախմատային սուպերմրցաշարի հաղթողը… Լեւոն Արոնյանը բարձրացրեց իր անհատական վարկանիշը… Հայաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարի հաղթողը… Հայտնի են հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկները… Հայ մարզիկի կյանքը վտանգված է Բելառուսում… Հայ տանկիստները՝ «Տանկային բիաթլոն»-ում… Հենրիկ Մխիթարյանի խաղերը, լրատվություն՝ ֆուտբոլային, շախմատային եւ այլ մարզաձեւերից ու մարզական կյանքից…
«Լուսանցք»-ն իր ընթերցողներին է ներկայացնում օգոստոսի մեկամսյա արձակուրդների այն բացթողումները, որոնք կարող էին, բայց չեն հրապարակվել մեր թերթում…
Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոնը՝ Արթուր Թովմասյան
Հայ ուսանողները նվաճեցին 6 մեդալ
Հայ մարզիկները Չինաստանի (Թայվան) Թայփեյ քաղաքում մասնակցեցին 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին եւ ներկայացան 7 մարզաձեւերում, 16 մարզիկներով՝ ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ եւ մարմնամարզություն: Ծանրամարտ՝ Անդրանիկ Կարապետյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Գոռ Մինասյան (+105 կգ): Թաեքվոնդո՝ Արսեն Գրիգորյան (87 կգ), Սերգեյ Վարդազարյան (68 կգ): Ուշու՝ Կարապետ Թեւոսյան (սանդա ուշու, 70 կգ), Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ): Ձյուդո՝ Շահեն Աբաղյան (60 կգ), Անդրանիկ Չափարյան (81 կգ): Ջրացատկ՝ Վլադիմիր Հարությունյան, Ազատ Հարությունյան: Սուսերամարտ՝ Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր): Մարմնամարզություն՝ Արթուր Թովմասյան, Արմեն Պետրոսյան, Արթուր Դավթյան: Հայաստանը 29 ներկայացուցիչ ուներ եւ բացի մարզիկներից, մասնակցում էին նաեւ 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ: 131 երկրի 7639 մարզիկ 21 մարզաձեւերում վիճարկեցին 275 մեդալ:
Մեր երկրի բազմակի չեմպիոն, թիվ 1 բազմամարտիկ Արթուր Թովմասյանը 15,025 միավորով հռչակվել է խաղերի չեմպիոն: Նա նման հաջողության է հասնում արդեն 2-րդ անգամ. Հարավային Կորեայի Գվանժու քաղաքում 2015թ. 28-րդ ունիվերսիադայում եւս նա ոսկե մեդալ էր նվաճել: Այսպիսով՝ հայ մարմնամարզիկը դարձել է ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն, մի ցուցանիշ, որին մեր ուսանող մարզիկներից ոչ ոք դեռեւս ունիվերսիադաների պատմության մեջ չի հասել: Մինչ այդ՝ ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը (85 կգ) նվաճել էր արծաթե մեդալ, իսկ թաեքվոնդոյի եւ սանդա ուշուի մարզաձեւերում Սերգեյ Վարդազարյանը (68 կգ) եւ Կարապետ Թեւոսյանը (70 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ապա, մեր 2 ծանրորդները՝ Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը (105+ կգ) ոսկե մեդալներով ավելացրեցին հայ ուսանողների ավարը՝ 3 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:
Հայ ըմբիշների փարիզյան մեդալները
Փարիզում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) դարձավ ոսկե մեդալակիր եւ աշխարհի եռակի չեմպիոն: Մաքսիմ Մանուկյանը (80 կգ) եւս պայքարեց ոսկե մեդալի համար եւ նվաճեց այն: Հայաստանի համար բրոնզե մեդալներ նվաճեցին Լեւան Բերիանիձեն (125 կգ) եւ Գեորգի Կետոեւը (97 կգ): Կարեն Ասլանյանը (66 կգ) եւ Կարապետ Չալյանը (75 կգ) մոտ էին բրոնզին, բայց զրկվեցին մեդալակրի կոչում ունենալուց:
Հունահռոմեականում բաց թողնված ոսկե մեդաը
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ֆինլանդական Տամպերե քաղաքում մասնակցեց աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը նշել է. «Մեր մասնակցությունն աշխարհի առաջնությանը համարում եմ բավարար, թեեւ ավելի շատ սպասելիքներ ունեինք եւ ավելին կարող էինք անել: Մալխաս Ամոյանը (66 կգ) պետք է ոսկե մեդալ նվաճեր, սակայն եզրափակիչ գոտեմարտում մրցավարները վերջին 15 վայրկյաններին հաղթանակը նվիրեցին իրանցի ըմբիշին: Այդպես ասում եմ, որովհետեւ իրանցին աշխարհի չեմպիոն դարձավ տեխնիկական ոչ մի հնարք չկատարելով: Եզրափակչի ճանապարհին հայ ըմբիշը ավելի ուժեղներին՝ ադրբեջանցուն, թուրքին, ուկրաինացուն, մոլդովացուն՝ Եվրոպայի մրցանակակիրներին ու չեմպիոններին էր հաղթել, սակայն եզրափակչում կատարվեց այն, ինչ ասացի»: Սպասելիք կար 55 կգ քաշային Տիգրան Մինասյանից եւ Հրաչյա Պողոսյանից (60 կգ), որոնք, սակայն պարտվել են հավասար պայքարում՝ հավասար միավորներով:
Հ.Գ. – Մեր ամենատիտղոսակիր ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը, Մալխաս Ամոյանի հորեղբայրն է: Նա նույնպես աշխարհի երիտասարդական առաջնության օրերին Տամպերեում էր եւ Մալխասին ու հավաքականի մարզիչներին օգնում էր ինչով հնարավոր էր: Ըստ հռչակավոր հայ ըմբիշի՝ Մալխասը գերազանցելու է իրեն:
Ազատոճայինները 2 մեդալ նվաճեցին
Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ազատ ոճի ըմշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ, չնայած այստեղ եւս կարող էինք ոսկե մեդալ ունենալ:
«Ընդհանուր առմամբ մեր թիմը լավ հանդես եկավ աշխարհի առաջնությունում: Կարեն Զուրաբյանը (50 կգ) կարող էր ոսկե մեդալ նվաճել: Վերջին վայրկյաններին նա 3:6 հաշվով պարտվում էր, 2 անգամ 2 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները հաշվեցին միայն մեկը եւ Կարենը 5:6 հաշվով զիջեց: Արսեն Հարությունյանը (55 կգ) քառորդ եզրափակչում ռուս ըմբիշին հաղթում էր 9:0 հաշվով, սակայն, նա էլ չի կարողանում բացատրել պատճառը, թե ինչու գոտեմարտի վերջում անհասկանալի միավորներ տվեց մրցակցին եւ 9:10 հաշվով պարտվեց: Նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարից, բայց կարողացավ 3-րդ տեղը գրավել: Continue reading
Նավասարդի տոնն է.- հայ արիները փառաբանեցին Հայկ Նահապետին – Իսկ իրականում՝ Հայ Աստվածների կամոք Դյուցազուն Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ ազատագրեց Հայոց Հայրենիքը՝ 4509 տարի առաջ…
Օգոստոսի 11-ի վաղ առավոտյան հայ արիներն ու համախմբված արիադավան-հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի ավանդական տոնը: Այս օրը հավիտյանս փառաբանվում է Դյուցազուն Հայկի՝ Տիտանյան Բելի դեմ տարած հաղթանակի համար:
Մեր փառահեղ Նախնի Հայկը, ինչպես Հայոց էպոսի Սասնա Դավիթը (ով հաղթեց Մսրա Մելիքին՝ պահպանելով խաղաղությունը Հայոց Աշխարհում), Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների կամոք վերադառնում է Հայոց Երկիր, որպեսզի ազատագրի այն՝ հայ սերմից զորացած ու մեր երկիրը նվաճած տիտաններից… Այդ օրը Հայկը հաղթեց Արարատը նենգորեն զավթած Բելին, վերատիրեց Հայոց Երկիրը ու հային բերեց ազատ կյանք:
Նահապետը հայ ազգի հիմնադիրը չէ, ինչպես շարունակում են պնդել հայի տարիքը նվազեցնելու միտում ունեցողները: Հայ ազգը Արարչի արարած 7 բնածին ազգերից մեկն է՝ հենց առաջինն արարված, եւ Հայոց փառահեղ նախնին հայ ազգի այն ներկայացուցիչներից է, ով Աստվածամարդ էություններից մեկն է, որ այդ ժամանակահատվածում կատարեց իր եւ հայ տեսակի առաքելությունը… Եվ Հայկը կատարեց իր երկնային առաջադրանքը, որ երկրային առաքելությունն էր իր՝ վերակագնվեց Հայի Իշխանությունը Հայոց Հավիտենական Հայրենիքում՝ Հայքում՝ Հայկի (հայերի) նախապապերի երկրում: Սակայն այս պատմական փաստը (արտաքին ու ներքին) պատմա-ստագիտությամբ շարունակում են աղավաղել: Նախ փորձեցին Հայոց պատմությունն սկսել հուդա-քրիստոնեության ներխուժման պահից իբր հայն այդպես միայն ազգ դարձավ, որ հազիվ 2 հազար տարեկան է: Բայց չհաջողելով սուտը, փորձում են մեր պատմությունն ու ինքնությունը սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը: Անգամ Աստվածազարմ Հայկին Աստված հռչակելով՝ փորձել են մեր Աստվածներին մարդեղեն դարձնել՝ իբր հիմնավորելով Հայ Աստվածների ոչ Արարչածին ու Հավերժական լինելը… Continue reading
Արդյո՞ք աշխարհն է պայքարում ընդդեմ ահաբեկչության.- Մարդասպան խմբավորումները խաղացնում են իրենց դեմ պայքարողների հակասությունները – Թուրքիայում ընթանում է ներքին ահաբեկչություն… Թուրքիան եւ Ադրբեջանը որպես ցեղասպան երկրներ՝ հոգեբանական որեւէ խնդիր կամ հակադրություն չունեցան «Իսլամական պետության» հետ…
Չնայած Աֆղանստանը այսօր չի համարվում ահաբեկչական սնուցարանի առաջամարտիկը, ինչպիսին կար «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման այն ժամանակներում, երբ դեռ չէր ոչնչացվել մոլորակի թիվ 1 ահաբեկիչը՝ Ուսամա Բեն Լադենը, բայց «Թալիբան» ծայրահեղական խմբավորումը մնում է վտանգավորներից մեկը: Դրա առաջնորդ Մուլավի Հայբաթուլլա Ախունզադայի որդին Աֆղանստանի հարավում ահաբեկչություն իրականացնելու ժամանակ զոհվել է, ինչը հավաստում է, որ այս խմբավորումը պատրաստ է կռվել մինչեւ վերջին մարտիկը:
Ըստ Reuters-ի, 23-ամյա Աբդ ար-Ռահման Խալիդը պայթուցիկով բեռնված մեքենայի ղեկին է եղել։ Ավտոմեքենան շարժվելիս է եղել դեպի աֆղանական ռազմաբազա։ Զոհերի մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Նշվում է, որ թալիբների առաջնորդի որդին վաղուց էր ծրագրում մահապարտ դառնալ։
Իսկ այսօր մոլորակի թիվ 1 ահաբեկչական խմբավորումը «Իսլամական պետություն»-ն է, որի գրոհայիններին հրամայել են դադարել օգտվել սոցիալական ցանցերից, ինչպես հայտնում է SITE կազմակերպությունը՝ հետեւելով ջիհադիստների համացանցային գործունեությանը: Խմբավորման ղեկավարության որոշմամբ, օգտատերերը տեղադրվող լուսանկարներից կարող են տեսնել զինված խմբերի գտնվելու վայրը եւ այլն: Ընդգծվել է, որ խոսքը մարտական ստորաբաժանումների մասին է, որոնք անմիջականորեն ներգրավված են բախումների մեջ:
Իսլամական ծայրահեղականների հսկողության տակ գտնվող տարածքներում ավելի քան 2 տարի արգելված է Apple տեխնիկան, խմբավորման փորձագետների տվյալներով, դրա օգնությամբ հակառակորդները կարող են իրենց լրտեսել:
Ինտերպոլն էլ օրերս տարածել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 173 գրոհայինի ցանկ, ովքեր կարող են Եվրոպայում ահաբեկչություն իրականացնել: Այն կազմվել է ԱՄՆ հետախուզություն կողմից՝ Սիրիայում եւ Իրաքում իրականացված գործողությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա:
Ահաբեկիչների ցուցակում մարդիկ են, որոնք սպանությունների ու վնասվածքներ հասցնելու նպատակով ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու եւ տեղադրելու հմտություններ ունեն: Ինտերպոլի տվյալներով, ցուցակում ներառված հնարավոր ահաբեկիչները կարող են երկրից երկիր անցնել ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար: Continue reading
ՀՀ-ին ԼՂՀ-ի վերամիավորումը՝ իրավիճակային խնդիր.- Ադրբեջանն այլեւս հասկանում է, որ Արցախի խնդիրը չի լուծվելու ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով… Այլեւս չի հանդուրժվի Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը (նաեւ՝ Քուրդիստանի) հայկական տարածքների վրա… Հակառակորդը թիրախավորել է բնակավայրերը, փորձել սպանել անչափահասներին… Հերքվել է հայկական զինուժի կողմից ադրբեջանական բնակավայրերը գնդակոծելու լուրը…
Ադրբեջանն այլեւս հասկանում է, որ Արցախի խնդիրը չի լուծվելու ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ պատերազմի միջոցով, ահա այս միտքն էլ անկանոն գործողությունների է մղում Բաքվին: Ավելին՝ Իլհամ Ալիեւի խորհրդականները գուցե երբեմն հուշում են, որ սադրանքներն ու պայմանավորվածությունների խախտումները խիստ անհրաժեշտ են, որպեսզի հայերը գոնե այսուհետ չմտածեն առաջխաղացման մասին, ինչը կհանգեցնի հայկական բռնազավթված այլ տարածքների ազատագրմանը… Իսկ որ դա հնարավոր է այսօր, հասկանում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք մտածված են իրենց հայտարարություններում մեղադրում երկու կողմերին էլ եւ կոչ են հղում երկու կողմերին՝ հավասարապես…
Այսինքն՝ Արցախի անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորվելու խնդիրը իրավիճակային սառեցման մեջ է… Արցախն այլեւս չի լինի Ադրբեջանի կազմում, դա քննարկման տեղ չունի, իսկ կլինի անկախ, թե Հայաստանի մաս, կորոշի տվյալ ժամանակի իրավիճակը:
http://www.hayary.org/wph/?p=6461 – Բաքուն գիտի, որ կորցրել է Արցախը – Արցախի նախագահի ընտրությունները, ինչպես ցանկացած այլ համապետական միջոցառում, բուռն արձագանք են առաջացնում Ադրբեջանում… Բաքվում շուրջ 30 տարի է այդպես էլ չեն հասկանում, որ իրենց հերքումներն ու մերժումները չեն կասեցնելու անկախ Արցախի բոլոր առումներով զարգացումները…
Իսկ մինչ այդ աշխարհի գերտերությունները պետք է աշխատեն պահպանել այս իրավիճակը, որպեսզի հայերը նորանոր տարածքներ ազատագրելով՝ չփոխեն Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում ծավալումների ընթացքը: Հայկական հաղթարշավի դեպքում աշխարհի վերաբաժանման կիզակետը իրավամբ նորից Հայկական լեռնաշխարհը կդառնա, ինչը այլեւս չի հանդուրժի Թուրքիայի եւ Ադրբեջանի գոյությունը հայկական տարածքների վրա, իսկ Քուրդիստան կոչված մեկ այլ արհեստական պետության արհեստական քարտեզները դուրս կհանի Արարատյան աշխարհից…
Այսպես՝ բոլորը գիտեն, որ Արցախը բուն հայկական հող է, այսօր անկախ երկիր է, վաղը վերամիավորվելու է Հայաստանին… Բայց համարում են, որ ամեն բան իր ժամանակն ունի…
Եվ Հայկական լեռնաշխարհում իր միացյալ հայրենիքը վերականգնող Հայաստանի Հանրապետությունը համայն հայության ջանքերով պիտի մոտեցնի այն ժամանակը կամ իրավիճակը, որը ամեն բանի ժամանակը կդարձնի արդիական եւ միջազգային օրակարգի առաջնային հարց: Continue reading


