Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

2016թ. նոյեմբերի 22-ին National geographic պարբերագրի էլեկտրոնային տարբերակով հաղորդվել է, որ Քարահունջ հնագույն աստղադիտարանը ներառվել է աշխարհի ութ վայրերում գտնվող հնագույն աստղադիտարանների ցանկում: Սա ուրախալի, թեկուզ եւ երկար, բայց սպասված լուր էր:

Քարահունջի միջազգային ճանաչման գործում Պարիս Հերունու վաստակն անգնահատելի է: Այդ ճանաչման գործում իրենց լուման են ներդրել նաեւ օտարերկրացի գիտնականներ Դարեհ Սիվուշը (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեն (Իտալիայից), ովքեր Բանգալորի գիտությունների հնդկական ինստիտուտի դրամաշնորհն են շահել՝ աշխարհասփյուռ մեգալիտիկ մշակույթի հետազոտության համար:

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքում ասվում է, որ այս գիտնականները, ուսումնասիրելով ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբեի» արխիվները, քարտեզների վրա հայտնաբերել են Զանգեզուր անունով տեղանուն, ու նաեւ՝ հնագույն տեքստերի համաձայն, Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ որ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից: Արխիվների ուսումնասիրությունների հետքերով նրանք 1995թ. գալիս են Հայաստան: Նրանց ուղեկցող- թարգմանիչն է եղել Վարդան Բալյանը:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի մասին է, որը Պարիս Հերունին անվանել է Քարահունջ աստղադիտարան (Զանգեզուր անվան առաջացման մասին մեր տեսակետն ենք ներկայացրել «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում. տե՛ս «Լուսանցք», հունիսի 12-18, 2015թ.):

http://www.hayary.org/wph/?p=6694 – Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը… 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում… 

Continue reading →

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է եւ նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունն անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ամբողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների եւ մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է Արսեն Քարամյանը:

Միաժամանակ նախարարությունը շարունակելու է խրախուսել մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին:

Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում, որի նպատակով պետբյուջեով հատկացվել 13 մլն 470 հազար դրամ։

Նշենք, որ կենտրոնում տարեկան 2 անգամ կատարվում է Հայաստանի հավաքական թիմերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը եւ շտկվում շեղումները:

Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում եւ ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների ու կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի եւ մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։

Նշված ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։   Continue reading →

Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով (խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների շահերի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով

Բաղադրությունը – Հորթի միս – 1 կգ, գլուխ սոխ – 1կգ, գազար – 0.5 կգ, թթվասեր- 80 գ, բուսայուղ – 50 գ, հալչող պանիր, աղ, սեւ պղպեղ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը – Միսը բաժանել 10 մասի եւ ծեծել, համեմել աղով եւ պղպեղով, թողնել մի կողմ: Այդ ընթացքում (միջուկի համար) սոխը բուսայուղով տակապել, ավելացնել քերած գազարը եւ չոր ռեհանը:

Միջուկը բաժանել հավասար մասերի, դնել մսերի վրա, ծրարաձեւ փակել: Վրան քսել թթվասեր, սրա վրա էլ դնել բարձրորակ հալչող պանիրը եւ դնել ջեռոցը: Եփել 20 րոպե 1800-ի տակ: Մատուցել կարտոֆիլով կամ տապակած կանաչիով: Անու՛շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75   Continue reading →

Եթե վարչապետը կարողանա շինհրապարակ տանել ա՛յդ մասնավորին – Ինչպես չդիմել ռեւանշիզմի՝ պատժելով հանցագործին… Ազգային փոխադրող ունենալուն դեմ չէ… «Վտանգ չկա,  անհոգ եղեք»… Ո՜րն է վարչապետի գործառույթը…

Տարբեր առիթներով մեր երկրի տարբեր վարչապետերի հետ զրույցներում, նաեւ իմ հրապարակումներում գրել եմ, որ չի կարելի արտաքին պարտք վերցնել եւ նպաստ ու թոշակ ավելացնել: Հակառակ պարագայում մի օր կանգնելու ենք լրջագույն խնդրի առաջ՝ մանավանդ եթե հաշվի առնենք, որ տնտեսությունը, մեղմ ասած, էական դրական տեղաշարժեր չունի: Զրույցներն ու հրապարակումների բանավոր արձագանքները հրապարակման ենթակա չեն, միայն կասեմ, որ ընդհանրապես վարչապետի համար շատ դժվար է ամբոխահաճ, ժողովրդահաճ (պոպուլիստ) չլինելը: Գուցե նաեւ այն պատճառով, որ մեր երկրում վարչապետը հաճախ գլխավորապես քաղաքական կերպար է ավելի, քան տնտեսական: Կարեն Կարապետյանը այս առումով դուրս եկավ ընդունված ստանդարտից, երբ հայտարարեց տնտեսության չափազանց ծանր վիճակի եւ, ըստ այդմ, նպաստ ու թոշակ չբարձրացնելու մասին: Սա ճիշտ մտածված եւ, այո, դրական իմաստով ժողովրդահաճ քայլ եղավ, երբ ասվեց նաեւ, որ թոշակի ու նպաստի չափը կբարձրանա այն ժամանակ, երբ տնտեսությունում համարժեք տեղաշարժեր կլինեն: Սա այն դեպքն է, երբ ողջունում ես քայլը՝ արդեն երկրորդական տեղ մղելով այն հանգամանքը, թե դա արված է «փի ար» կոչվածի, «շոուի» կամ չգիտեմ էլ ինչի համար…

Համապատկերում նկատեմ, որ երբ Կարեն Կարապետյանն ամփոփեց նոր կառավարության գործունեության 100 օրը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքից խոսելով՝ ասաց, թե այդ միջանցքի շինարարությունը անպայման կշարունակվի, եւ եթե սկսել ենք, ապա պետք է գնանք մինչեւ վերջ: Սակայն, ավտոմայրուղու շինարարությունը մեր երկրի արտաքին պարտքի բեռի ավելացման եղանակով անելը լավագույն լուծումը չէ. «Հյուսիս-հարավ ճանապարհը մեզ համար շատ կարեւոր է, եթե կառուցումը սկսել ենք, պետք է շարունակենք: Սակայն դա անել մեր արտաքին պարտքի բեռի ավելացման հաշվին, լավագույն եղանակը չէ, մենք քննարկում ենք այլ տարբերակներ»: Վարչապետը տեղեկացրեց, որ ներկայում կառավարությունը փորձում է գտնել ճանապարհային միջանցքի շինարարությունը մասնավոր հատված-պետություն փոխգործակցությամբ շարունակելու տարբերակներ:  Continue reading →

Խորհրդարանական ընտրություններ՝ խորհրդարանական երկիր դառնալու համար – ԿԸՀ-ի կայքում զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ…

Մեր քաղաքական դաշտում արդեն նախընտրական եռուզեռ է, քաղաքական ուժերը վերահաշվարկների ու վերադասավորումների մեջ են: Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել՝ Հայաստանի խորհրդարանի հերթական ընտրությունը նշանակել 2017թ. ապրիլի 2-ին: Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվեց Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։ Նիստը վարող ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց հիմնական միջոցառումները, որոնք իրականացվելու են ընտրություններից առաջ։ Մասնավորապես, ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է մարտի 5-ից մինչեւ մարտի 31-ը։ Ապրիլի 1-ին կլինի լռության օր, իսկ ապրիլի 2-ին արդեն կկայանան ընտրություններ։

Նիստի ավարտից հետո Տիգրան Մուկուչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման հետ կապված՝ ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմինների ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկայացվել է ԱԺ ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցը, պարզաբանվել յուրաքանչյուր մարմնի գործառույթները, ինչպես նաեւ այդ գործառույթների իրականացման ժամկետները:

ԿԸՀ-ի կայքում, ինչպես հայտարարվել էր, զետեղվել է առանձին էջ, որտեղ տեղադրված է 2017թ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը, փաստաթղթերի ձեւաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկություններ: ԿԸՀ-ն հիմք ընդունելով լիազոր մարմնի կողմից ըստ ընտրական տարածքների ընտրողների թվի վերաբերյալ տրամադրված տեղեկանքը եւ ընտրողների ռեգիստրի թիվը՝ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում կուսակցության, կուսակցությունների դաշինքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը, որը եւս հրապարակվել է:   Continue reading →

Փող տվեցինք ու ՄԱԿ-ի Պատվո ցուցակ մտանք… Ստամբուլում գտնվող հայկական ճամբարը՝ երիտասարդության կենտրոն… Սադրիչին պե՛տք է պատասխանենք – Բաքուն փորձում է կամ ձեւացնում է, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով…

Փող տվեցինք ու Պատվո ցուցակ մտանք

Մեր երկիրը ներառվել է 2017թ. ՄԱԿ-ի պատվո ցանկում (Honour roll)՝ կազմակերպության կանոնավոր բյուջեին ժամանակին եւ ամբողջությամբ կատարված անդամավճարների համար: ԱԳՆ-ից մանրամասնում են, որ այս տարվա. հունվարին Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին է փոխանցվել 151,338.00 ամերիկյան դոլար, որպես ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության գծով 2017թ. տարեկան անդամավճար: Նյու Յորքում նման հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը:

Պատվո ցանկում ընգրկվում են այն անդամ երկրները, որոնք ընթացիկ տարվա առաջին 30 աշխատանքային օրվա ընթացքում ամբողջությամբ վճարում են ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեին անդամակցության գծով ֆինանսական պարտավորությունները։ 2017թ. հունվարի 10-ի դրությամբ պատվո ցանկում ներառվել է ՄԱԿ-ի 193 անդամ երկրներից միայն 9-ը՝ Հայաստանը, Անգոլան, Բենինը, Դոմինիկյան Հանրապետությունը, Հունգարիան, Լիբերիան, Սենեգալը, Հարավային Սուդանն ու Ուկրաինան: «ՄԱԿ-ի անդամ եւս 17 երկրներ վճարումները կատարել են մասնակիորեն»,- հայտնել էին ՄԱԿ-ից:

Առավել շատ վճարողը եղել է Հունգարիան՝ 4 մլն. դոլար, ամենաքիչը վճարել է Լիբերիան՝ 25 հազար դոլար: Վճարի չափը որոշելիս հաշվի է առնվում վերջին 10 տարում տվյալ երկրում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի միջին ցուցանիշը: Այսօրվա դրությամբ միջազգային կազմակերպության խոշորագույն հովանավորը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որը ծածկում է կազմակերպության ծախսերի 22%-ը: Ռուսաստանի պարագայում ցուցանիշը 2,5% է:

Վճարումները վերաբերում են ՄԱԿ անդամ բոլոր երկրներին: Կանոնադրության համաձայն, 2 տարի գումարը չվճարելու պարագայում զրկվում է Գլխավոր Ասամբլեայում ձայնի իրավունքից: Անցած տարվա հունվարին այդ վիճակում 15 երկիր հայտնվեց: Մեկ ամսվա ընթացքում նրանցից 7-ը՝ այդ թվում Իրանն ու Վենեսուելան կարողացան վերականգնել ձայնի իրավունքը: Մի քանի երկրների՝ մասնավորապես Յեմենին ու Սոմալիին ՄԱԿ-ում ներեցին՝ հաշվի առնելով քաղաքական ու տնտեսական ծանր վիճակը:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (2-րդ մաս) – Երբ «ընտրյալ» է համարում ոչ թե ինքն իրեն, այլ՝ օտարը նրան…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6004 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին պետությունն է (վկայված Ք.ա. 28-րդ դարից), որը թե՛ անվամբ, թե՛ տեղագրորեն եւ թե՛ ջրհեղեղի հետ կապված ավանդությամբ զուգադրելի ու նույնական է Աստվածաշունչ մատյանի Արարատի հետ: Արատտա-Արարատը փրկիչ երկիր է ինչպես շումերական, այնպես էլ աստվածաշնչյան աշխարհընկալումներում: Ընդ որում, Աստվածաշունչ մատյանի համաձայն՝ Արարատի լեռներում կնքվեց Աստծո եւ մարդկության հավիտենական ուխտը, որի խորհրդանշանը դարձավ ծիածանը (Ծննդոց, 9, 12-13)…

Սա «ընտրյալ ժողովուրդ» հասկացության բացառիկ մի կիրառություն է ոչ միայն ժամանակի վաղեմության առումով, այլ հատկապես այն հանգամանքով, որ «ընտրյալ» է համարում ոչ թե ժողովուրդն ինքն իրեն (ինչպես հրեաներն ու ճապոնացիները), այլ՝ օտարը նրան, ընդ որում հակառակորդ ու մրցակից լինելով: Իսկ դա նշանակում է, որ մեր նախնիների աստվածընտրյալ լինելու մասին պատկերացումը գոյություն է ունեցել եւ ճանաչվել նաեւ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս:   Continue reading →

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

Սկիզբը՝ թիվ 1-ում

http://www.hayary.org/wph/?p=6006 – Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) եւ ինչից պիտի սկսել խնդիրների լուծումը:

Նախ նկատենք, որ ԲՀՊՏ-ներում առավել կարեւորվում է կենսաբազմազանության ներկայացվածությունը, քանի որ բուսական կամ կենդանական աշխարհի ամեն մի տեսակի կորուստը կարող է էական նշանակություն ունենալ էկոհամակարգերի հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության եւ կայուն զարգացման համար: Հայաստանի կենսաբազմազանությունն աչքի է ընկնում հարստությամբ եւ բազմազանությամբ: Հայաստանի աշխարհագրական դիրքը, միգրացվող կենդանիների եւ չվող թռչունների տարանցիկ ճանապարհների խաչմերուկում գտնվելը, լանդշաֆտային ու բարձունքային գոտիների բազմազանությունը եւ տեսակառաջացման ակտիվ գործընթացները ստեղծել են նպաստավոր պայմաններ հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանության ձեւավորման համար: Մեր հանրապետության տարածքում գրանցված են ավելի քան 4500 տեսակի սնկեր, մոտ 9000 տեսակի ստորակարգ եւ բարձրակարգ բույսեր, որոնց խտությամբ Հայաստանն աշխարհում գրավում է առաջնակարգ տեղերից մեկը՝ յուրաքանչյուր 1 քառ. կմ-ին ընկնում է մոտ 107 տեսակ:   Continue reading →

Հայկական խոհանոց – Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով… Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը… 17 անձ բերման է ենթարկվել Քիմ Քարդաշյանին կողոպտելու գործով… Սկանդալային ավտոմրցավազքերի մասնակից Մառա Բաղդասարյանը կրկին կալանավորվել է… Այցելե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայք-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Թթու ճաշ՝ վարունգով կամ կաղամբով

Բաղադրությունը – Գլուխ սոխ – 2 հատ, յուղ – 2 ճաշի գդալ, թթու կաղամբ կամ վարունգ – 0,5 կգ, կարմիր պղպեղ՝ փոշի – 1 ճաշի գդալ, ձավար – 100 գրամ, բլղուր – 100 գ, ձու – 1 հատ, ալյուր – 1 ճաշի գդալ, չոր սամիթ, ռեհան կամ ծիտրոն՝ 0.5 թեյի գդալ:

Պատրաստման եղանակը – Պատրաստել սոխառած, ավելացնել թթու կաղամբը կամ վարունգը՝ մանր կտրատած: Վրան լցնել կարմիր պղպեղը, թողնել մարմանդ կրակի վրա՝ 10 րոպե հետո ավելացնելով 2 լ ջուր:

Առանձին լվանալ բլղուրը, քամել, ավելացնել ձուն, ալյուրը, սամիթը, խառնել, պատրաստել գնդիկներ, ավելացնել եռացող ճաշի մեջ: Վերջում ավելացնել 2 բաժակ թթվի ջուր:

Բաքուն ընդդեմ КВН-ի – Արցախի KBN-ի թիմը

Ադրբեջանում նոր սկանդալ է հասունանում՝ “ուրախահնարամիտյան”… Մեր արեւելյան հարեւաններին դուր չի եկել, որ Սոչիյում հունվարի 10-ին մեկնարկած  “Ուրախների եւ հնարամիտների” 28-րդ միջազգային “КиВиН – 2017” փառատոնին մասնակցելու է նաեւ Արցախը ներկայացնող “Աղով-հացով” թիմը: Ի դեպ, այդ փառատոնին ելույթ է ունենալու նաեւ ադրբեջանական “Բաքվի հավաքականը” թիմը:

Իլհամ Ալիեւին սպասարկող ԶԼՄ-ներն ամեն ինչ անում են նոր սկանդալ հրահրելու համար: Նախ,նրանք դիմել են փառատոնի կազմակերպիչ “АМиК” կազմակերպությանը, որտեղից նրանց շատ հանգիստ պատասխանել են, որ արցախյան թիմը, եթե հայտարարագրված է, ապա ԱՆՊԱՅՄԱՆ մասնակցելու է: Sputnik Azərbaycan-ն ազերիների համար այս սարսափելի թեման մեկնաբանելու համար դիմել է երկրի Միլի Մեջլիսի մի քանի պատգամավորների եւ “Բաքվի հավաքականը” թիմի անդամներին, որոնք հրաժարվել են մեկնաբանել:

Միակ համարձակը Թահիր Իմանովն էր, որը ժամանակին եղել է “Բաքվեցի տղաները” թիմի մասնակից:”Ինչպես եք մտածում,ի՞նչ կարող է ասել այս ամենի կապակցությամբ այն մարդը, ով ծնվել է Ղարաբաղում…Իհարկե,ես կտրականապես դեմ եմ, որ նրանք ելույթ ունենան փառատոնին…Ես ամբողջությամբ պաշտպանում եմ մեր նախագահի քաղաքականությունը այդ հարցի շուրջ”,- հայտարարել է նախկին ուրախն ու հնարամիտը: Դերասանը նաև համարում է, որ “Բաքվի հավաքականը” պետք է բողոք ներկայացնի Մասլյակովին, եւ շատ է ափսոսացել, որ չկա Անար Մամեդխանովը, ով այս հարցը կլուծեր:   Continue reading →

Մարզական աշխարհի խաչմերուկներում.- ԱՖՖ-ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը… Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում… Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն գոլի հեղինակ… Լեւոն Արոնյանը՝ աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում… Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը՝ շախմատի կանանց աշխարհի առաջնությաունում… Մարզական այլ լուրեր…

ԱՖՖ–ն արգելել է խաղի ժամանակ կախարդանքը

Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան Ռուանդայի առաջնության ժամանակ գրանցված միջադեպի հետեւանքով արգելել է խաղի ժամանակ զբաղվել կախարդությամբ: Բանն այն է, որ Մուսա Կամարան հանդիպման ժամանակ ինչ-որ իր է դրել մրցակցի դարպասպաձողի կողքին, անհասկանալի ինչ-որ բաներ շշնջացել եւ 12 րոպե անց գոլ խփել՝ փրկելով իր թիմին պարտությունից:

Ինչպես տեղեկացնում է Eurosport-ը, ֆեդերացիայի կողմից արգելքն ուժի մեջ կմտնի որոշումից անմիջապես հետո, իսկ ֆուտբոլիստը կախարդելու համար կտուգանվի 116 եվրոյով: Եթե թիմն օգտագործի կախարդանք, ապա կտուգանվի 3400 եվրոյով եւ կպատժվի տուգանային 3 միավորով:

Սեռական բնույթի սկանդալ՝ ամերիկյան սպորտում

Ամերիկացի 18 մարզուհիներ դատական հայց են ներկայացրել սպորտային մարմնամարզության ԱՄՆ-ի կանանց օլիմպիական հավաքականի բժիշկ Լարի Նասարի նկատմամբ, ում մեղադրում են սեռական ոտնձգության մեջ:

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, սպորտային բժիշկն իր ոտնձգությունները քողարկել է բուժզննման անվան տակ: Հարկ է նշել, որ նրա մոտ հետազոտվել են տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ՝ ֆուտբոլիստուհիներ, գեղասահորդներ, լողորդներ եւ անգամ բասկետբոլիստուհիներ:

Ի դեպ, Լարի Նասարին ներկայումս հետախուզման մեջ է գտնվում՝ կապված մանկական պոռնոգրաֆիայի գործի հետ:

Գոլ, ամուսնության առաջարկ, դեղին քարտ՝ 1 րոպեում

Գուամայի Պրեմիեր լիգայում «Ռովերս» ֆուտբոլային թիմը 5:1 հաշվով առավելության է հասել «Շիպյարդի» նկատմամբ, սակայն հանրության ուշադրությունը գրավել է ոչ խաղը, ոչ էլ գրանցված խոշոր հաշիվը: Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, 35-րդ րոպեին «Ռովերսի» ֆուտբոլիստ Էշտոն Սուրբերն անչափ գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել, որից հետո ուրախությունից պատռել է մարզաշապիկը, ամուսնության առաջարկ արել ընկերուհուն եւ, իհարկե, արժանացել դեղին քարտի:

Այս ամբողջ իրադարձությունները տեղի են ունեցել մեկ րոպեի ընթացքում:

Հավելենք, որ 2-րդ մարզաշապիկի վրա գրված է եղել՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»: Աղբյուրի տեղեկություններով՝ սիրեցյալը դրական պատասխան է տվել ֆուտբոլիստին:

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ իր տեղափոխության մասին

«Շանհայ Շենհուա» ֆուտբոլային ակումբի նորեկ Կառլոս Տեւեսը պատմել է այն մասին, թե ինչպես է ընդունել չինական թիմի առաջարկն ու որոշել հեռանալ հարազատ «Բոկա Խունիորսից»: Այս մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:

Այս տրանֆերի շնորհիվ արգենտիանցին դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, ով 2 տարվա ընթացքում կվաստակի 60 մլն եվրո: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Բոկա Խունիորս»-ի երկրպագուներին՝ իրենց սիրո եւ աջակցության համար: Ես Ձեզ հրաժեշտ չեմ տալիս: Իհարկե, դժվար էր հեռանալու որոշում կայացնելը, իսկ հիմա բարդ է գիտակցելը, որ այլեւս իմ սիրելի թիմի ֆուտբոլիստը չեմ:

Համաձայնվեցի տեղափոխվել Չինաստան տարբեր պատճառներով: Երբեմն փոփոխություններն անհրաժեշտ են, քանի որ շատ դժվար է ամեն օր դիմանալ այն ճնշմանը, որն զգում է «Բոկա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ»,- ասել է Կառլոս Տեւեսը:  Continue reading →

Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան է

https://www.youtube.com/watch?v=mM6IWcggnXU – «Բարի նպատակներով չես լռեցնի շնագայլի ոռնոցը» – ՀԱԲ-ի Ռազմական Խորհրդի անդամ, հետագայում ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի՝ գաղափարախոսական հարցերով տեղակալ, ՀԱԲ-ի հազարապետ, ,,Կոտայք,, գնդի հրամանատար` Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ եւ Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող)

http://kentron.tv/index.php/am/news/item/12500-ahar280117.html – …Հայաստանի բանակը պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին, սակայն կանոնավոր զինված ուժեր ունենալու գաղափարը շատ ավելի հին էր: Դեռեւս 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբներին ձեւավորվող ջոկատներն ու ռազմական կազմակերպությունները փոքրիկ բանակների էին նմանվում, եւ յուրաքանչյուրն իր ձեւով, Արցախի եւ Հայաստանի պաշտպանությունից զատ, քայլեր էր ձեռնարկում մեկ՝ կազմակերպված Զինուժ ունենալու համար: Այդ ռազմական կազմակերպություններից մեկը ՀՀՇ-ական իշխանության հետ լարված հարաբերություններ ունեցող Հայոց Ազգային Բանակն էր՝ ՀԱԲ-ը: ՀԱԲ-ը որպես կանոնավոր բանակի նախատիպ՝ թեմայի վերաբերյալ ՀԱԲ-ի նախկին հրամանատարներից մեկի՝ Արմեն Ավետիսյանի տեսակետը…– https://www.youtube.com/watch?v=n6RZaqVTces&app=desktop 

* * *

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են հայությանը՝ մեր հաղթանակած եւ հաղթանակների ընդունակ ու պատրաստ բանակին՝ վերակազմավորման 25-ամյակի առթիվ…

Վերակազմավորման, քանի որ այսօրվա մեր բանակը հայկական–հայոց բանակի շառավիղն է՝շարունակությունը, որի հիմքերը դրվել են հազարավոր–տասնյակ հազարավոր… տարիներ առաջ… Երբ Հայ Արքաներն էին առաջնորդում Հայոց Զորքը՝ Հայ Աստվածների հետ միասին՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի գլխավորությամբ…

Փ՛առք մերօրյա նահատակներին ու քաջարի զինվորներին…

Փ՛առք մեր նախնյաց ու նրանց փառապանծ գործին…

Փ՛առք Հայ Աստվածներին եւ Հայ Երկնային ու Երկրային Տեսակին…

Եվ թող գա՛ այն օրը, երբ Վահագն Աստվածը կիկին կգլխավորի հայ զորագնդերը՝ դեպի վերջնական հաղթանակ, դեպի Հայոց Հողահավաքի ու Ազգահավաքի Բնականոն ու Տիեզերահաճ ավարտը… – www.hauatu.org 

* * *

https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV – ՀԱՄ պաշտոնական ալիք… / http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից… http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Աշխարհն ազգայնանում է – Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի/Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ազգայնացումը/Ազգայնական Եվրոպան՝ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտության ճանապարհին/Եվրամիության կազմաքանդումը՝ եվրո-ամերիկյան ու ռուսաստանյան ազգայնականության միջոցով…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=5939 – «Լուսանցք» շաբաթերթի ընտրովի հոդվածներ՝ հայ արիականության, հայ ազգայնականության, հայապահպանության, հայրենատիրության, համազգային տեսլականների եւ ազգային արժեհամակարգի այլ խնդիրների շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5940 – «Լուսանցք» շաբաթերթի հայ արիադավան հոդվածներից՝ Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին… Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները… Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի… Մարդ եւ Տիեզերք.- չակրաները որպես նյարդահամակարգ կենտրոններ… Այլ հավատներ ու բնախոսական երեւույթներ…

Եվրամիություն –Եվրասիամիություն հակամարտությունը առանցք չունի

Մի քանի անգամ անդրադարձել եմ Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությանը եւ այդ կառույցների ներքին խնդիրներին, որոնք ոչ միայն ներկազմակերպական բնույթ ունեն, այլեւ ռազմա-քաղաքական նշանակություն եւ ներդրվում ու վերահսկվում են արտաքին որոշակի ուժերի կողմից: Իսկ այդ ուժերը դեռեւս սնվում են մեկ կենտրոնից:

Եվրասիական Միությունն ի սկզբանե անկայուն կառույց է եւ դժվար թե կայունացման վերջնական ճանապարհ անցնի: Մոսկվան ԱՊՀ-ն ստեղծելուց կարճ ժամանակ անց հասկացավ, որ այն չի կարող փոխարինել ԽՍՀՄ-ին, ինչը թույլ չի տա քաղաքական ու տնտեսական ասպարեզներում մրցակցել Արեւմուտքի հետ, ուստի՝ փորձեց երրորդ ուղղությամբ դա իրականացնել՝ ստեղծելով ՀԱՊԿ-ն: Այսինքն՝ գոնե ՆԱՏՕ-ին հակադրվելով, Ռուսաստանը պիտի փորձեր այդ պայքարը տեղափոխել նաեւ քաղաքական ու տնտեսական ոլորտներ, ինչը թույլ կտար միաբեւեռ աշխարհը կրկին երկփեղկելու եւ սեփական տեսլականները պարտադրելու՝ համաշխարհայնացնելու համար:

Բայց ինչպես ԱՊՀ-ն, այնպես էլ ՀԱՊԿ-ն չկարողացան իրապես հավասարակշռել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, ինչն ավելի ընդգծվեց Կովկասում եւ Արեւելյան Եվրոպայում ընթացող ռազմա-քաղաքական գործողությունների ընթացքում: Կարծում եմ՝ այս իրադարձությունները ռուս-վրացական կարճատեւ պատերազմից հետո անցան այլ փուլ եւ ռազմա-քաղաքական պայքարից մտան տնտեսա-քաղաքական պայքարի մեջ:   Continue reading →

Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ – Արցախի քաղաքական օրակարգում որեւէ զիջողական, պարտվողական տրամադրություն չկա… Զինվորներն ու սպաները եւս վստահեցրել են, որ ցանկացած պահի պատրաստ են դիմագրավելու եւ հակահարված հասցնելու հակառակորդին…

2016-ի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան, մեր թշնամին անտեսելով տոնական օրերին բոլոր կողմերից հնչած հրադադարի առաջարկները, ձեռնարկեց դիվերսիոն ներթափանցման փորձ Հայաստանի սահմաններից ներս՝ Տավուշի ուղղությամբ: Մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկեցին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվեց հայկական ԶՈւ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում:

Մինչ այդ, դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ՝ արձակելով մոտ 900 կրակոց: Հարավային (Հադրութ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 մմ-ոց ականանետ: ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանել են ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը հրավիրել է ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը, միավորումների եւ զորամասերի հրամկազմը:

Իսկ Տավուշի ուղղությամբ ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ, կիրառվել է նաեւ դիպուկահարների եւ նռնականետերի կրակ, որը շարունակվել է ադրբեջանական դիվերսանտներին հետ շպրտելու ընթացքում։ Փաստացի՝ հակառակորդի արկածախնդրությանը, 2 օրվա ընթացքում, զոհ է գնացել ավելի քան մեկ տասնյակ ադրբեջանցի զինվորական: ՀՀ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հաստատել է, որ իր տրամադրության տակ ունի անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի մեծ կորուստների վերաբերյալ: Մարտական հենակետերից մեկի մոտ եւս հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈւ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվել են համապատասխան գործողություններ: Հաջորդ օրը հակառակորդն ունեցել է եւս 4 կորուստ, երբ հայկական ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացրել:   Continue reading →

Համասեռական ամերիկացի դիվանագետը մղվում է Հայ Դատին ընդառաջ – Այն ժամանակ Հայ Արիական Միաբանությունը հայտարարեց, որ համասեռական դեսպանի նշանակումը հայերը կդիտարկեն որպես ազգային վիրավորանք…

…Ֆրանսիայի համանախագահի փոփոխությունից հետո, իր ներկայացուցչին փոխեց նաեւ ԱՄՆ-ն: 2017թ. հունվարից դեսպան Ռիչարդ Հոգլանդը ժամանակավորապես կստանձնի ԱՄՆ համանախագահի պաշտոնը Եվրոպայի Անվտանգության ու համագործակցության կազմակերպության Մինսկի խմբում: Նա կփոխարինի դեսպան Ջեյմս Ուորլիքին, ով դեկտեմբերի 31-ից այլեւս չի զբաղեցնի այդ պաշտոնը: ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ դեսպան Հոգլանդն ունի ավելի քան 30 տարվա դիվանագիտական գործունեության փորձ: Նա եղել է ԱՄՆ դեսպանը Տաջիկստանում 2003-2006թթ., Ղազախստանում՝ 2008-2011թթ. եւ ԱՄՆ փոխդեսպանը Պակիստանում՝ 2011-13թթ.: Վերջին շրջանում նա ղեկավարում էր Սիրիայում բռնությունների դադարեցման ռուս-ամերիկյան համաձայնության հետ կապված ռազմական համակարգման աշխատանքները եւ զբաղեցնում էր Հարավային ու Կենտրոնական Ասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ վերոհիշյալ նշանակումները դեսպան Հոգլանդը ղեկավարել է Եվրոպայի ու Եվրասիայի վարչության Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով գրասենյակը եւ եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո խոսնակը:   Continue reading →

ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված… Համանախագահները անուղղակի մասնակցում եւ ուղղակի քողարկում են ադրբեջանական դիվերսիան…

ԵԱՀԿ-ն կրկին ոչ հայանպաստ հայտարարություն է արել՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի հետ կապված

Ինչպես միշտ համանախագահների հայտարարությունը հակառակ կողմի համար է արվել…

Համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել Հայաստանի զինված ուժերի կողմից մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին: ԵԱՀԿ Մինսկի խումբը հղում է անում 2010թ. Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ հորդորում քայլեր ձեռնարկել այդ պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով հարցի մարդասիրական բնույթը։

«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրավիճակը կայունացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Մինսկի խմբի համանախագահները, փաստորեն, հերթական հայտարարության մեջ էլ ակներեւ հավասարության նշան են դրել երկու կողմերի միջեւ, եւ բացի դին վերադարձնելու հորդորից, այլ ասելիք չկա շարադրված, որը հասցեագրված կլիներ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արեւելք ընկած պետական սահմանի հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարած ադրբեջանական կողմին:   Continue reading →