Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին – Մեր եւ թշնամու նախորդ տարվա մարտական կորուստները…

Razm.info մասնագիտացված կայքի տվյալներով՝ 2016թ. Հայաստանի զինված ուժերում, ներառյալ Պաշտպանության բանակը, արձանագրվել է 147 զինծառայողի եւ 18 կամավորականի մահվան դեպք։ 2016-ի ապրիլին կամավորականների շրջանում առաջին հայտնի մարտական կորուստներ են եղել 1994թ. հրադադարի ստորագրումից հետո։

Ապրիլին առաջնագիծ մեկնած կամավորականներից զոհվել է 18 մարդ (17-ը՝ մարտական եւ 1-ը՝ ոչ մարտական պայմաններում)։ Կամավորականներից 8-ը զոհվել են Մարտակերտի ճանապարհին, երբ ադրբեջանական մահապարտ ԱԹՍ-ն խոցել է Սիսիանի կամավորականներին տեղափոխող մեքենան, եւս 2-ը ստացած վնասվածքներից մահացել են օրեր անց։   Continue reading →

ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում – Բայց քննարկումների փակագծերն էլ առայժմ չի բացում… Ներդրողի համար գրավիչ է, ոչ միայն Հայաստանը, այլեւ տարանացիկ այս ճանապարհը՝ Հայաստանով, Իրանից մինչեւ Սեւ ծով…

Պետական կառավարման ապարատի օպտիմալացումը շարունակվում է: Չնայած վարչապետը հորդորել էր իրերն իրենց անունով կոչել եւ դա անվանել կտրուկ կրճատումներ, բայց առայժմ օպտիմալացում է ասվում, կարծես դրանից երեւույթ է փոխվում…

Ինչեւէ, կառավարության երեկվա որոշմամբ լուծարվեց   տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն: Այլ կերպ՝ 13 հաստիքի եւ մեկ տրանսպորտային միջոցի կրճատման հետեւանքով կտնտեսվի մոտ 35 մլն դրամ: Թե ինչքանով է սա սոցիալական խնդիր, այսօրվա մեր նյութի քննարկման առարկան չէ: Մենք կխոսենք մեկ այլ թեմայից՝ Իրան-Հայաստան երկաթուղու ճակատագրից:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում, թյուրըմբռնումների տեղիք չտալու համար, նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նշյալ ընկերության  լուծարմամբ կառավարությունը չի դադարեցնելու հայ-իրանական երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման քայլերը: ««Երկաթուղու շինարարության տնօրինության» լուծարումը բնավ չի ենթադրում, որ հայ -իրանական ծրագիրը չի իրականանալու: Որովհետեւ  նախարարության կազմում գործում է երկաթուղու վարչություն: Այդ գործառույթները կարող է վարել երկաթուղու վարչությունը եւ ինչպես նախորդ նիստում ներկայացրեցինք, մրցույթները կարող են հայտարարվել նաեւ ԾԻԳ-երի միջոցով»,-պարզաբանեց նախարարը:   Continue reading →

Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար… Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի… Այս տարվա Երեւանը՝ թվերով… Եվ ամենակարեւորը…

Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար

Ներքաղաքական անդրադարձերն ու միջազգային իրադարձությունները երբեմն ժամանակ չեն թողնում շատ կարեւոր քայլեր նկատելու: Հատկապես երբ տարեվերջյան օրեր են ու թերթիդ էջերը տրամադրում ես ամփոփումների: Բայց տարեսկզբին կարողանում ես հատահայաց անել ու տեսնել բացթողածը:

Այս պարագայում խոսքս Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի նորակառույց ճանապարհի մասին է, որ մայրաքաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող՝ քաղաքի հարավային մուտքն ապահովող ճանապարհահատված է եւ որի բացման արարողությանը երկրի նախագահ Սերժ- Սարգսյանը ներկա եղավ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ:

Ճանապարհի այս հատվածի կառուցման աշխատանքներն իրականացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում եւ Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մաս են կազմում: Իրականացվող աշխատանքի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային եւ հարավային մուտքերի միջեւ սահուն կապ հաստատելով, տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երեւանի կենտրոնը:

Ճանապարհաշինական այս խոշոր ծրագրի իրագործմամբ, ըստ պատասխանատուների, նորակառույց ավտոճանապարհն ամբողջությամբ կստանձնի հարավից դեպի մայրաքաղաք եկող եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային հոսքերի ամբողջ ծանրաբեռնվածությունը:   Continue reading →

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Ներքոշարադրյալ թեմային տարիներ առաջ եմ մամուլում անդրադարձել: Արդեն 2014-ն էր: Այն քայլերը, որոնք պետք է արվեին՝ ոլորտը շտկելու համար, 6 տարվա կտրվածքով են: Մեղմ ասած՝ շատ բան չի արվել: Օբյեկտիվ պատճառնե՞ր… Չեմ ժխտում, գուցե լինեն: Բայց երբ հարցը վերաբերում է հայրենի երկրի բնությանը, այն չպաշտպանելու ոչ մի տեսակի պատճառ լսել չեմ ուզում: Ժամանակին եվրոպաներից հետ էի գալիս սարսափելի վիճակում՝ գազազած բառիս բուն իմաստով: Ինչու ոչ մենք-ը այսօր էլ է ինձ նույն հոգեվիճակում դնում:

Ինչեւէ: Մեր բնությունը պաշտամունքի է արժանի: Սա առանց չափազանցության եւ ազգային սնապարծության եմ ասում (ժամանակին նույն գնահատականը տվեցի մեր ընդերքի պաշարների որակի մասին խոսելիս,- Ա.Մ.): Իսկ որպեսզի պաշտենք, նախ պիտի ճանաչենք:

Այժմ կխոսեմ մեր հայրենիքի այս հատվածի՝ Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) մասին:   Continue reading →

Գոնե ի շահ սեփական առողջության – Նորվեգիայում ՀԷԿ-եր կառուցելու եւ շահագործելու բնապահպանական չափանիշներն այնքան խիստ են, որ բնակչությունը հանգիստ է. ոչ մի ՀԷԿ չի վնասի բնությունը…

Ոչ բնապաշտ հատվածը բնական միջավայրը պետք է պահպանի՝ գոնե ի շահ սեփական առողջության: Թեեւ միշտ ասել եմ՝ հարկ չկա հուսալ, որ գործարարը կամ քաղաքացին դրան միանգամից կգա: Մինչեւ մտածողություն փոխվի, բնությունը շատ կտուժի: Ուստի հարկ է գործնական քայլերի դիմել:

Եվրոպան, որ այսօր աչքի է ընկնում ոլորտում մաքրությամբ, դրան հասել է շարունակական խստացումների շնորհիվ:

Դեռ 2014թ. Ֆրանսիան արդեն  5,3%-ով կրճատել էր ջերմոցային գազերի արտանետումները: Եվ այսօր էլէներգիայի 80%-ը ստանում է ատոմակայանից (իսկ ի՜նչ եռանդով էր ժամանակին մերը փակել փորձում…):

Լատվիայում էլ CO2-ի արտանետումները քիչ են, ավելին՝ ամենացածրն են Եվրոպայում: Իսկ Նոր Զելանդիայի ջերմոցային գազի արտանետումները թեեւ 1990-ից ավելացել են 28%-ով, գետափերը, լճերն ու անտառները այնքան լավ են պահպանվում, որ ստանում են բնության նվերը՝ մաքուր օդը:

Անթիվ անտառների եւ լճերի երկիր է Ֆինլանդիան: Այս երկրի 75%-ը ծառաստան է, բայց էլի են ավելացնում:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (1-ին մաս)… Ինչ են պատմում շումերա-աքքադական, խուռիական, բաբելոնյան, ուգարիտյան… հին եբրայական աղբյուրները…

Նախորդ տարվա մեր վերջին թողարկումներում (թիվ 41-43) փաստարկված խոսեցինք այն մասին, թե ինչու է ասվում, որ բոլոր ազգերի բնօրրանը Հայկական լեռնաշխարհն է: Ու խոստացանք, իբրեւ թեմայի շարունակություն, ներկայացնել, թե ինչ են ասում օտար աղբյուրները Հայաստանի մասին:

Ըստ Բերոսոսի (ծնված Ք.ա. 350 թ., եւ ստացած լինելով ժամանակի համար դասական կրթություն, նա 290թ. Ք.ա. վերադառնալով Բաբելոն՝ Սելեւկյան Անտիոքս Ա Սոտեր արքայից պատվեր է ստանում գրելու Բաբելոնի պատմությունը հունարեն) հաղորդած ավանդության՝ Աստված արարչությունից հետո վեց անգամ հայտնվում է մարդկանց՝ տալով պատգամներ (այդ թիվը համընկնում է աստվածային համարված սրբազան գրքերի քանակին): Սակայն մարդկանց մեղսագործությունը սպառեց Աստծո համբերությունը, եւ Աստված որոշեց պատժել նրանց ջրհեղեղով: Աստծո արդարադատ աչքը չանտեսեց նաեւ մի քանի բարեպաշտներին՝ Քսիսուտրոս արքայի գլխավորությամբ: Հենց նրան էլ պատվիրեց գրի առնել աշխարհի պատմությունը ու թաքցնել հողի տակ, ջրհեղեղից փրկվելու համար պատրաստել մեծ նավ: Երբ ամեն բան պատրաստ էր, արքան ցանկացավ իմանալ, թե ուր պետք է հասնի իր նավը: Երկնքից պատասխան ստացվեց. «Աստվածների մոտ»:

Ջրհեղեղը ոչնչացրեց մեղսագործ մարդկությանը: Հասնելով ցամաքի՝ արքան իր կնոջ, դստեր եւ նավավարի հետ դուրս եկավ նավից եւ փրկարար լեռան վրա զոհ մատուցեց: Գոհացած աստվածներն անմահություն շնորհեցին նրանց եւ ընդունեցին իրենց մեջ: Նավում մնացածները դուրս եկան եւ սկսեցին փնտրել արքային ու նրա երեք ուղեկիցներին, սակայն ապարդյուն: Երկնքից եկող ձայնը նրանց տեղեկացրեց չորս ընտրյալների ճակատագրի մասին, պատվիրեց վերադառնալ, գտնել թաքցված Սուրբ գրքերն ու քարոզել բոլորին, վերահիմնել Բաբելոնը: Աստվածային խոսքից հայտնի դարձավ նաեւ, որ իրենց փրկության երկիրը Հայաստանն է:

Բերոսոսն ավելացնում է, որ նավի բեկորները մինչեւ իր ժամանակները պահպանվել են Հայաստանի լեռներում, որոնցից մարդիկ, պոկելով ձյութի կտորներ, թալիսմաններ են պատրաստել իրենց համար (Ջրհեղեղի պատմությունն ըստ Բերոսոսի, տես Schnabel, 1923, էջ 264-266; Հովսեպոս Փլավիոս, Երեւան, 1976, էջ 54-55):

Հիշենք Բերոսոսի պատմությունը՝ սեպագիր հիշատակարաններով վկայված հին Միջագետքը: Երբ բարեպաշտ արքան ցանկացավ իմանալ, թե ո՞ւր պիտի հասնի իր նավը փրկվելու համար, երկնքից պատասխան լսվեց. «Աստվածների մոտ»: Իսկ երբ փրկվածները ցած իջան նավից, երկնային ձայնը ավետեց, որ նրանք Հայաստանում են…:  
Continue reading →

Անդրադարձ.- մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ – Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը… Մերոնք 170 մեդալ են նվաճել… Եվս մեկ հայի (բռնցքամարտիկ Միշա Ալոյանի) մեդալազրկում՝ Միհրան Հարությունյանից հետո… Տարվա լավագույն մարզիկը՝ Արթուր Ալեքսանյան… Հենրիխ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ… Շախմատային խաչմերուկ… Մարզական այլ լուրեր…

Անդրադարձ. մարզական աշխարհի տարեվերջյան խաչմերուկներ

Երբ վեր է խոյանում երկրի դրոշը եւ հնչում է հիմնը

Նախորդ տարեվերջին Հայաստանի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին, նա մասնակցեց Հայաստանի 10 լավագույն մարզիկների մեծարման ու պարգեւատրման հանդիսավոր արարողությանը:

Խոսելով սպորտային իրադարձություններով եւ հաջողություններով լի անցնող 2016թ. մասին՝ նախագահը մարզաշխարհի համար ամենակարեւոր իրադարձությունը համարել է 31-րդ ամառային օլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը ներկայացավ արժանապատվորեն՝ երկար տարիների ընդմիջումից հետո Հայաստան բերելով օլիմպիական ոսկին: Ինչպես դա, այնպես էլ 2016թ. աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում շահած մեդալները, երկրի ղեկավարի համոզմամբ, տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն են: Նախագահը վստահեցրեց, որ պետությունը շարունակելու է ամեն տարի ավելացնել սպորտին ուղղված միջոցները. «Ես ուրախ եմ, որ Հայաստանում ամեն տարի նոր մարզադահլիճներ, նոր մարզադպրոցներ են շահագործման հանձնվում եւ, իհարկե, շատ գնահատելի է, որ դա տեղի է ունենում պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում նաեւ: Շահագործման հանձնվեց, օրինակ, օլիմպիական կոմիտեի ամբողջ համալիրը, վերջերս շահագործման հանձնեցինք Երեւանի պետական համալսարանի մարզադահլիճները՝ շքեղ, մեծ, հարմարավետ, ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխանող: Այսպես կարող եմ շահագործման հանձնված մարզադաշտերի ու մարզադպրոցների թվարկումը շարունակել: Երբ մեր հրաշալի մարզիկները աշխարհի տարբեր վայրերում, տարբեր սպորտային հարթակներում վեր են խոյացնում Հայաստանի եռագույնը կամ հնչեցնում են մեր հիմնը, բնական է, որ յուրաքանչյուր հայ, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի հպարտությամբ է լցվում: Բայց կարեւորը, կարծում եմ, նաեւ այն է, որ նրանք դառնում են խորհրդանիշներ, ու երիտասարդ սերունդը, երեխաները սկսում են հետեւել նրանց»:

Սերժ Սարգսյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը դարձել է շախմատային երկիր, որովհետեւ, նախ եւ առաջ ունեցանք Տիգրան Պետրոսյան: Հայաստանում ֆուտբոլը զարգանում է, չնայած առաջնությունն այնքան էլ հաջող չի գնում, բայց, ըստ նախագահի, ֆուտբոլը մեծ ապագա ունի մեր երկրում, որովհետեւ այս միջոցառմանը նոերկա են «Արարատ 73»-ի տղաները, ովքեր ուղղակի մեզ հպարտության զգացում են ներարկում: Վստահությունն ավելանում է, երբ Հենրիխ Մխիթարյանն իր նոր գոլերով հազարավոր երիտասարդների, երեխաների հպարտություն է ներշնչում: Իսկ այն փաստը, որ Արթուր Ալեքսանյանը Ռիոյում դարձավ օլիմպիական չեմպիոն, դա ոգեւորել է բոլոր հայ մարզիկներին:

Մերոնք 170 մեդալ են նվաճել

2016թ. ամփոփելով՝ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նշեց, որ անցած մարզական տարում հայ մարզիկները՝ մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում նվաճել են 170 մեդալ, այդ թվում նաեւ 4 օլիմպիական մեդալ: Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում, 20-ամյա ընդմիջումից հետո օլիմպիական ոսկին Հայաստան բերեց հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Օլիմպիական արծաթե մեդալների արժանացան հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ՝ Սիմոն Մարտիրոսյանը եւ Գոռ Մինասյանը:

2016թ. մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների ՀՀ հավաքականների անդամները աշխարհի առաջնություններում նվաճել են 41 մեդալ՝ 10 ոսկե, 11 արծաթե եւ 20 բրոնզե: Եվրոպայի առաջնություններում հայ մարզիկների նվաճած մեդալների թիվը 125 է՝ 37 ոսկե, 46 արծաթե եւ 42 բրոնզե: Մեդալակիրների թվում են նաեւ հաշմանդամություն ունեցող 7 մարզիկ:   Continue reading →

Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության աջակից «Լուսանցք» շաբաթաթերթը…

Հայաստանյան երգի հայտերի ընդունումը շարունակվում է

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը եւ սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից: Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ երգը չպետք է գերազանցի 3 րոպեն, երգը պետք է նախկինում հրապարակված չլինի, երգի բառերը չպետք է ներառեն քաղաքական որեւէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու, երգը չի կարող որեւէ կազմակերպության քարոզ լինել կամ որեւէ արտադրանքի գովազդ, երգը կարող է լինել ցանկացած լեզվով եւ ցանկացած ժանրի:

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հունվարի 30-ը՝ ուղարկելով selection@armtv.com էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաեւ հեղինակային իրավունքի փաստաթուղթը եւ կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:   Continue reading →

Ծնունդդ շնորհավո՛ր՝ հայ արիականների եւ համախմբված հեթանոս ազգայնականների առաջնորդ…

Հայ Արիական Միաբանությունն իր բոլոր կառույցներով (քաղաքական եւ հանրային, հավատքային ու մշակութային, լրատվական ու տեղեկատվական-վերլուծական, մտավորական, գիտական ու երիտասարդական եւ այլ), տարածքա­յին ու սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավե­տիսյանին` ծննդյան 54-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին (Հայ Արիական Միաբանու­թ­յան առաջնորդ  – http://www.hayary.org/wph/?p=33):

Մաղթում ենք՝ առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական, ընտանեկան եւ համազգային կյանքերում, որոնք ցայ­սօր անբաժանելի են մնում միմյանցից: Արմեն Ավետիսյանին կամենում ենք էլ առավել տիեզերահաս հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ աստվա­ծա­տուր զո­րու­թյուն, համբերատարություն ու ողջախոհություն, հարաճուն նպատակասլացության ու շարունակական հաղթանակների հասնելու առավելագույն կարողություններ:
Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու Հայոց Նախնյաց Սրբազան Հոգիները պահապան մեր առաջնորդին, ով եղել ու մնում է գաղափարի, հավատի եւ զենքի մարտիկ, ըստ առաջնահերթության գործելով՝ գրչին, հավասարա­թեւ խաչի էությանը ու զինական գործին հավասարապես նվիրված…
Շնորհավորանքներին միանում են համախմբված հեթանոս ազգայնականները եւ հայ արիական կառույցին համակիր, օժանդակ ու աջակից անհատները: Միանում են նաեւ Համաարիական դաշինքի կազմավորմանը մասնակից օտար­ազ­գի շատ ազգայնականներ ու արիադավան, հնահավատ գործիչներ…

Լույս է տեսել «Լուսանցք»-ի՝ 2017թ. 1-ին թողարկումը

  1. Սադրանքներ, որ ունեն նաեւ բարեկամներ (սա ամփոփում է, որ պիտի հուշի 2017-ի մեր նախահարձակ քայլերը)
  2. Որ հազար ապրիլ մե՛նք սարքենք թշնամու գլխին (2016-ի մեր կորուստների վրեժի համար)
  3. ՀՀ-ն դեպի ԻԻՀ երկաթուղուց չի հրաժարվում (բայց թե ինչ քննարկումներ են, փակագծերն առայժմ չի բացվում)
  4. Երկիր, որ ժողովատեղին էր Աստվածների (ինչ են այս մասին պատմում շումերա-աքքադական, խուռիական… հին եբրայական աղբյուրները)
  5. Ճանապարհներ՝ կենտրոնը բեռնաթափելու համար (քաղաքական թոհուբոհում երբեմն մոռացվում են շատ կարեւոր քայլեր)
  6. Որ քիթբերան-կապիչների առեւտուր չլինի (պետք է ամեն ինչ անել՝ Պեկինի օրը չընկնելու համար)
  7. Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (ինչ վիճակ է մեր բնության հատուկ պահպանության տարածքներում)
  8. Մարզաշխարհի տարեվերջյան խաչմերուկներում

– Այս եւ այլ թեմաների մասին կարդացեք «Լուսանցք»-ի թիվ 1 (434), հունվարի 13-19, 2017թ. թերթային համարում:

 * * *

Մամուլի կրպակներից ձեռք բերեք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների պաշտպանության խոսափող «Լուսանցք» շաբաթաթերթը…

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել` «Պրես Ստենդ», «Բլից մեդիա», «Հայփոստ», «Լուսանցք»՝ 52-38-75; lusantsk@list.ru:

– 1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ, 6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ, 3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ, 1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ:

Շնորհավորում ենք Հայ Ազգին – Հունվարի 14-ը Հայ Ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է – Յուրաքանչյուր հայ ցեղակրոն է՝ պարզապես գիտակցել է պետք…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում – հունվարի 1-ին լրացավ Գարեգին Նժդեհի ծննդյան 131-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 85-րդ տարեդարձը: Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց:

Մեր ազգի արիադավան (հեթանոս) – ցեղակրոն հատվածին արդեն շնորհավորել էինք հունվարի 1-ի` Մեծն Հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա` 131-ամյակի առթիվ: (http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…):

Այժմ շնորհավորում ենք նաեւ հունվարի 14-ի` Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրվա կապակցությամբ` մաղթելով արդար աշխատանք, երջանկություն, համբերություն եւ քաջություն, նաեւ անձնական, ազգային  ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

Հայությանը  մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ բարձրավանդակում) եւ Միասնական Ազգի կերտման ճանապարհին…  Continue reading →

2017.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ քրիստոնյա հայերին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Ձմեռային արեւադարձի վերհառնող ջերմությամբ շնորհավորում ենք.-

– Ազգի հայ–արիադավան (հեթանոս՝ ազգային հավատի կրող) – ցեղակրոն հատվածին` հունվարի 1-ի` Արորդի  եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա (131-ամյակի) եւ գալիք հունվարի 14-ի` Հայ Ցեղակրոնի ու Ցեղակրոնության (ազգային գաղափարախոսության) օրվա (85-ամյակի) կապակցությամբ` մաղթելով անձնական ու համազգային երջանկություն, իմաստնություն եւ ողջախոհություն, քաջություն, բայցեւ՝ համբերություն, անձնական, ազգային ու պետական խնդիրները հաղթանակով լուծելու կամք ու կարողություն:

http://www.hayary.org/wph/?p=2315 – «Ձեզ համար` Քրիստոսի սուրբ ծնունդը շնորհավոր, ինձ համար` Նժդեհի սուրբ ծնունդը…»,- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… – Մեր արիացեղ (նաեւ՝ հեթանոսական) ժամանակներում հայերն Ամանորը տոնել են բնական տարեփոխությամբ՝ Արեգ ամսվա Արեգ օրը (այսօր՝ մարտի 21-ին)՝ գարնանային գիշերահավասարի օրը, փառաբանելով Բնության (վերա)Զարթոնքը… Տիեզերքի Արարչից եւ Հայ Աստվածներից խնդրել են բերքառատ ու հաջողաբեր, նաեւ հաղթանակների տարի… Այդ օրն արի հայերը տոնում են նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի տոնը, նշում Նրա փառահեղ հաղթանակը՝ Չարի Վիշապի նկատմամբ…

Բազում հազարամյակներ հետո էլ Հայ Գենի (Ծինի) բոլոր որակներին հավատարիմ (այսօր դրանց վերահաստատմանը ձգտող) արիադավան – ցեղակրոն հատվածին մաղթում ենք՝ հայ-արիական հաստատուն տիեզերահավատի ճանապարհ, հատկապես՝ հայահավաքի եւ հողահավաքի սրբազան գործում:

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած եւ այլեւս Աստվածամարդ Գարեգին Նժդեհին եւ փառահեղ Հայ Նախնյաց: 

http://www.hayary.org/wph/?p=3690 – Հունվարի 1-ին Գարեգին Նժդեհի սուրբ ծննդյան օրն է – Հունվարի 14-ին Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության օրն է… Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ… Նժդեհի հրապարակում՝ Նժդեհի՛ արձանը… Նժդեհյան 3 սրբավայրերը…

Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների նոր տարին – Քրիստոսից հետո 2017 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման ու առաջընթացի:

Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի Ազգային (ո՛չ՝ Հանրային-Հանրա-) պետության ուղին բռնելու դեպքում… Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունը…

Թող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

* * *

Լրացավ նաեւ.- 
– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 23-ամյակը՝ 1993թ. դեկտեմբերի 15-ին:
– Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 8-ամյակը, որը ծնվեց Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը՝ 2008թ. դեկտեմբերի 22-ին:

 http://www.hayary.org/wph/?p=5990 – Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը…

– Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) նորաստեղծ Քրմական Խորհրդի (Հոգեւոր Հանձնախմբին կից)՝ 6-ամյակը, որն ստեղծվեց դեկտեմբերի 22-ին (2010թ.)՝ Հայոց արդարադատության Աստված Միհրի տոնի օրը:

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել:

Փա՛ռք Հայ Աստվածներին:

Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց:

Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին…

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը

2017թ. – քաղաքամայր Երեւան

Ձմեռային արեւադարձ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը

Ձմեռային արեւադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, սկասվում են Հայոց արդարադատության Աստված Միհրին նվիրված տոնական օրերը: Հայ Արիական Միաբանությունը այս տոնը նշում է ամսի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարի հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները Հայոց արդարադատության Աստծու վերածնունդը նշեցին հենց դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Գառնո տաճարի շրջակա ձորատարածքում: Այդ օրը ձմեռային արեւադարձի օրն է նաեւ, ու Միհր Աստվածն այս բնակարգի վերահաստատման պաշտպանն է նաեւ: Եվ դա է պատճառը, որ Հայ Աստվածն իր գործառույթին զուգահեռ պաշտվել է նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Այսօր արեւածագը Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասը Հատիսի լանջին  է դիմավորել՝ Միհրադարձի ծեսով:  Ջահավառումն ուղեկցվել է ձոնով՝ առ Միհր Աստված: Այնուհետեւ քրմերը յուրօրինակ պար են բռնել՝ կարծես բացված ութանկյուն՝ դեմքով դեպի արեւելքը: Արեւապարին հետեւել է գինեխումը: Սա մի ծես է, երբ քրմերը գինին ճաշակում են մեկ մեծ գավից՝ միասին երդում տալով Հայոց Արդարադատության Աստծուն՝ աչքի լույսի պես պահել Արդարության ու Ճշմարտության թիվ մեկ պատվիրանը, որ տեսանելի է ինչպես Արեգակի լույսը, այն է՝ չկա առավել թանկ բան, քան Հայրենիքը ու ամեն ջանք պետք է թափել՝ ի նպաստ Հայրենիքի ու Ազգի բարօրության:   Continue reading →

Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…

«Լուսանցք»-ն ամեն անգամ անդրադառնում է տարվա տանուտերի «ընտրություններին», քանզի այս ոլորտն էլ է մնացել օտարի թելադրանքի տակ: Եվ որպեսզի տարվա տանուտերի «ընտրություններում» ամեն ինչ արդար ու թափանցիկ անցնի, ինչպես հայտարարում են չինական տարեփոխությունը պարտադրող համաշխարհային ժողովրդավարները, հերթական անգամ ներկայացնում ենք հայկական տարեփոխության առանցքը:

Ի տարբերություն չինական՝ Մուկ, Կով, Վագր, Նապաստակ (Կատու), Վիշապ, Օձ, Ձի, Ոչխար, Կապիկ, Աքաղաղ (Հավ), Շուն եւ Խոզ կենդանակերպի, հայերն առաջնորդվում են ավանդական կենդանաշրջանով, որ ներկայացնում է Արեգակի 12 աստղատները՝ Խոյ, Ցուլ, Երկվորյակներ, Խեցգետին, Առյուծ, Կույս, Կշեռք, Կարիճ (Օձակալ), Աղեղնավոր, Այծեղջյուր, Ջրհոս եւ Ձկներ: Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ: Տանուտերին գտնելու համար, ըստ կարգի, ներկա թվականից պետք է հանել 4 եւ, ապա, բաժանել 12-ի վրա: Բաժանումից ստացած մնացորդը ցույց է տալիս տանուտերի հերթական տեղը կենդանաշրջանում: Եթե մնացորդը 1 է, ուրեմն տանուտերը Խոյն է, իսկ եթե 7 է, ապա Կշեռքն է, Եթե մնացորդ չկա, ապա Ձկներն է: Ավանդական կենդանաշրջանի հերթականությունն էլ նշեցինք վերեւում՝ 12 աստղատներով:

Չինական ավանդույթի հայ հետեւորդներին մեկ անգամ եւս հորդորենք, որ գան մեր ազգային տարեփոխության կարգին, որը տիեզերական հաշվարկի արդյունք է:…

Հայ արիները հիշեցնում են՝ որ Աստծուն (Աստվածներին) որ հավատում ու պաշտում ես, բոլոր մտքերը, աղոթքները, ցանկություններն ու անգամ անեծքները ուղղորդվում են այդ Աստծուն (Աստվածներին) եւ ըստ վերին Արդարության կարգի՝ համարժեք ազդակներ են իջնում… Միաժամանակ զորություն հաղորդելով այդ Աստծուն (Աստվածներին), քանի որ ազգն ունի հավատավոր հետեւորդներ: Ըստ հայ արիական տիեզերատեսության՝ միայն բնական ազգերն Աստվածներ ունեն, որոնք էլ կարող են կատարել նրանց ցանկություններն ու մաղթանքները կամ՝ կարող են ընթացք տալ առաջարկված պատիժներին եւ այլն:   Continue reading →

Կլինե՞ն հայ արիները խորհրդարանում – 23-ամյա հայ ազգայնական կառույցի 2016-ի գործունեությունն ու 2017-ի հետագա քայլերը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Հայ արիականների տոնացույցի դեկտեմբերյան տոնը՝ Հայ Արիական Միաբանության հիմնադրման օրն է՝ 1993թ. դեկտեմբերի 15-ը: Տոնից առաջ հանդիպեցինք ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին, գալիք տարում հայ արիների կառույցի առաջիկա նպատակներին տեղեկանալու համար:

– Շնորհավորում ենք Հայ Արիական Միաբանության 23-ամյակի առթիվ: Որքանո՞վ եք հաջողված համարում այս տարին Ձեր կառույցի գործունեության համար:

– Շնորհակալ եմ, 1-2 օրից կառույցի ներսում կնշվի հերթական տարեդարձը, եւ մենք, որպես երիտասարդ միաբանություն` միաբանների ընտանիք, փորձում ենք մեր բազմահազարամյա ազգային իմաստությամբ գործել՝ հնարավորինս անսխալ՝ դրանով բազմապատկելով մեր օգտակարությունն ազգի ու հայրենիքի բարօրությանն ուղղված: Պահից օգտվելով՝ շնորհավորեմ հայ արիադավան ցեղակրոններին, արդարադատության Միհր Աստծո գալիք տոնի (դեկտեմբերի 26), ինչպեսեւ հունվարի 1-ին՝ մեծն Նժդեհի ծննդյան եւ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնի օրվա առիթով:

Իսկ այն նպատակները, որոնք դրված էին ՀԱՄ առջեւ, որպես շուրջ 30 ինքնուրույն գործող միավորումների համախմբում ներկայացնող կառույցի, ավելի քան կիսով չափ իրականացվեց: Միշտ դնում ենք նվազագույն եւ առավելագույն նպատակներ եւ խոսքս առավելագույնի մասին է: Նվազագույնը, այսպես թե այնպես, կատարվում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ:

Ավարտվում է ներկազմակերպական ձեւավորումների հերթական փուլը, շարունակում ենք հայ արիական քրմական դասի ձեւավորման գործընթացը եւ մեր հոգեւոր դպրոցի կառուցման փորձը, ընդարձակել ենք մեր տոնացույցի տոների կատարման ծավալները եւ նշելու վայրերը, խորացրել ենք մեր կապերը Համահայկական ազգայնական ուժի ստեղծմանն ուղղված, որոշակի առաջընթաց կա արձանագրված Համաարիական միջազգային դաշինքի կառուցման առումով, Հայ Ազգայնականների Համախմբման հետ միասին նախաձեռնել ենք Հայաստանի ազգայնական թեւի աշխուժացման ծրագիր, քայլեր ենք նախաձեռնել Հայոց արիադավան (հեթանոսական) հավատի՝ պետական ճանաչմանն ուղղված՝ դրա համար իրավական ու պատմա-քաղաքական լուծումներ առաջարկելով: Հայապահպանությանն ու ազգային կեցակարգի պաշտպանությանն ուղղված բազմոլորտ նպատակներ են առաջադրվել, բանակին եւ ոստիկանությանը ազգային գաղափարների ներքին կիրառման կանոնակարգային առաջարկներ ենք արել, ՀԱՄ արցախյան ազատամարտիկներով ՀՀ-ԼՂՀ միացյալ երկրի պաշտպանությանն ուղղված տարաբնույթ գործողությունների ենք մասնակցել, առաջարկել ենք ազգ-բանակի գաղափարը, Հայաստանյայց առաքելական եկեղեցուն՝ արիադավան-հեթանոսության հետ հաշտեցման եզրեր ենք ներկայացրել ու էլի որոշ բաներ:   Continue reading →