Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

Վերին Լարսը` իսկական պատուհաս – Հյուսիս-հարավի գումարները եկան՝ ճանապարհը դեռ չկա, բայց ներգրավված վարկերն էլ չկան… Կունենա՞նք Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ… Քաղավիացիա.- ազգային փոխադրող մեզ պետք չէ…

Մենք ամեն տարի խնդիրներ ենք ունենում Վերին Լարսի հետ կապված: Տարին գոնե երկու անգամ դա ապահովված է. մեկ ձմռանը կամ գարնան շեմին` ճանապարհների փակ լինելու կամ փլուզումների հետեւանքով, մեկ` ամռանը` պտուղ-բանջարեղենի արտահանման սեզոնին` փլուզումների, վարարումների կամ քաղաքական պատճառներով: Իսկ դա ՌԴ գնացող ավտո-ճանապարհն է:

Այս տարին բացառություն չէր: Մեծ բեռներն, իհարկե, չմնացին ճանապարհին (Փոթիով կհասնեն), բայց փոքրածավալ արտադրանք արտահանողները մնացին, ու ապրանքն էլ փչացավ: Ի վերջո, մի բան կարվի՞ խնդիրը լուծելու համար, թե՞ ամեն տարի պիտի անցնենք այդ փորձության միջով:

Իսկ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ կա` Հարավային Օսեթիայով: Բայց դրա համար պետք է Վրաստանի եւ Ռուսաստանի բարի կամքի դրսեւորումը:

Ինչպես երեկ կառավարության նիստից հետո հավաստեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, հայկական կողմը բանակցություններ է վարում վրացական կողմի հետ Հայաստանը Ռուսաստանին կապող այլընտրանքային ճանապարհ ունենալու համար: «Օրինակ, Հարավային Օսեթիայի ճանապարհը լավ վիճակում է, երկու պետությունների հետ բանակցություններ են վարվում այդ ճանապարհը բացելու ուղղությամբ: Դիվանագիտական օղակներով պետք է հասենք նրան, որ Լարսից բացի ունենանք նաեւ դեպի Ռուսաստան գնացող այլընտրանքային ճանապարհ: Այս հարցով բանակցություններ են վարվում նաեւ ռուսական կողմի հետ, չնայած այս հարցը, մեծ մասամբ , հայկական կողմով չէ պայմանավորված, որովհետեւ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական խնդիրներ ունեն: Դրանից ելնելով էլ, այդ ճանապարհը գործարկելու վերաբերյալ մեր հույսը գնահատվում է  50/50 հարաբերակցությամբ: Սակայն բանակցություններ կվարվեն, որպեսզի Հարավային Օսեթիայի ճանապարհը գոնե ժամանակավորապես բացվի»,- նկատեց  նախարարը:   Continue reading →

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Քոչարի-գոչարի. ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության… (մաս 3-րդ) – Գողանան, թե փոխառեն, հայկականի դրոշմն անջնջելի է…

Սկիզբը` թիվ 20-21ում

http://www.hayary.org/wph/?p=5652 – Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

http://www.hayary.org/wph/?p=5639 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Այծի ծիսականն ու դիցականը           

Այծի ծիսականն ու դիցականը           

Մաս  հինգերորդ

Խոսքի, մշակութային արժեքների մեջ հոմանիշների բազմազանությունը պայմանավորված է նրա աղբյուրների հարստությամբ,  բառապաշարի տարբեր շերտերի առաջացման ուղիների բազմազանությամբ: Յուրաքանչյուր էթնոս իր ազգային առանձնահատկությունները, գաղափարները, դիցական հերոսներին ներկայացնում է առասպելական պատումների, ծիսական արարողությունների, ծիսական պարերի, տոտեմների միջոցով:

Հայ էթնոսի նախընտրած Խոյական շարքին է պատկանում այծը: Հայոց լեզվական մշակույթի  մեջ եղջերու-այծին է վերագրվում  30-40 եւ ավելի անվանումներ եւ ծիսական անուններ.

ա) Այծ, ած, էծ, իծ, դիգ-դից,  այծեղջյուր, քարայծ-այծյամ,

-քաղ, վիշապաքաղ,  այծքաղ, եղջերուաքաղ, այծաձուկ

– Խոյ, հոյ, խոյնեղջյուր, ցլախոյ-եզնախոյ, խոյձագ,

– Քոչ-խոչ-կոչ-գոչ, քոչքար, քոշ-խաշ

– Նոխազ, ազ, խաչ-խաչենակ,  ուլ,

– արտի, արխար, պարխար,

– ամ, յամոյր, մարալ, եղնիկ, եղջերու,

– Կեծարայծ,  ցելայծ, բեզոարյան այծ (կայծակնեղեն այծեր) (Հր. Աճառյան, ՆՀԲ բառարաններ):

Բազմաքանակ դիցաբանական այծատեսակներից եւ դիցական, տոտեմական  ծիսական անվանումներից առանձնացնենք

1) այծ-ayus- կյանք-արու եւ էգ, 2) Հոյ-Խոյ-Ցլախոյ, Քոչ-կոչ-խոչ-ղոչ-գոչ, 3) Կեծարայծ, 4) Արխար,  5) Նոխազ-ազ, խաչ-խաչենակ, ուլ, 6) Ամ, յամոյր, 7) Քաղ-վիշապաքաղ տեսակները:

Ներկայացնենք ընտրված տեսակները լրացուցիչ դիցական,  պատմական մեկնաբանություն ներով, տանք նրանց ընդհանրական իմաստաբանությունը` հաստատելով, որ մենք գործ ունենք մի քանի հազարամյա դավանաբանական գաղափարախոսական մտածողության հետ, որը կապված է միայն եւ միայն հայ էթնոսի կենսակերպի հետ: Ներքո բերվող մեկնությունները ամուր հիմք են վերջնականապես ամրապնդելու, որ Քոչ բառը բնութագրում է արեւապաշտական տոտեմ արու այծին` Խոյին:

Այծ-Այա-հայա

Այ-ը հայ մշակույթի եւ հայոց լեզվի մեջ ունի ծնունդի, ծնելիության խորհուրդ, ծագում:  Այգ, Ծայգ,  Ցայգ ժամանակ ցույց տվող բառերը նշանակում են առավոտյան Լույսի կամ Արեգակի ծագման ժամանակ: Հայ քաղաքակրթական պատմագրությունը այ-ը ամրագրեց որպես Այա-Aia-Երկրի Տատ, Մեծ Մայր:

Հայոց Այրարատ, Բիայնա, Նաիրի, Հայասա երկրանունների անվան արմատն այ-այա արմատն է:

Այծ-ը նշանակում է արդեն սերունդ տվող այծ-արու եւ էգ, -ayus-կյանք – (սանսկրիտ, Հրաչյա Աճառյան, 165 էջ 2-րդ սյունակ) (ՆԲՀ): Հր. Աճառյանի եւ ՆՀԲ բառարաններում Այծ-այր-հայա բառերը մեկնաբանվում են որպես  արական առաջնորդ:   Continue reading →

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի… Մշակութային լուրեր… Հանգստացե՛ք Հայաստանում, մասնավորապես` կապուտաչյա Սեւանում… Օգտվե՛ք հայ արիների պաշտոնական www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ազգային մշակույթը նախ ազգայի՛ն գործիչների կարիք ունի

Հերթական անգամ մտավորականների մի խումբ իր մտահոգությունն է հայտնում ազգային մշակույթի զարգացում չապրելու առումով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը նշել է, որ «ժողովուրդ, ազգ կոչվելու համար պետք է ուժեղ մշակույթ ունենալ»: Սա պատասխանն էր նաեւ այն հարցին, թե ինչո՞ւ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Հայաստանում ստեղծվեցին մշակութային, գիտական կենտրոններ, հաստատություններ, չնայած սովին, խորհրդային բռնատիրական կարգերին, իսկ վերջին 25 տարում այդքան մեծահարուստներ կան Հայաստանում, բայց մեկ թատրոն անգամ չի կառուցվում: Էդուարդ Թոփչյանը մեջբերեց 2-րդ աշխարհամարտի տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի խոսքերը. «Պատերազմի ժամանակ ծախսերը կրճատելու ցուցակ են ներկայացնում, երբ հասնում են մշակույթի ոլորտին, նա ասում է՝ մեկ րոպե, եթե կրճատում ենք մշակույթից, էլ ինչի համար ենք պայքարում»…

Դիրիժորի կարծիքով, թեեւ ասվում է Խորհրդային բռնատիրական կարգեր, սակայն հենց այդ տարիներին մշակույթին շատ մեծ ուշադրություն է դարձվել. «Այսօր ես հաճախ եմ օրինակ բերում երիտասարդ հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանին: Տաղանդավոր հայ ժողովրդի մեջ  միայն նա չէ, բայց ինչու իրեն գիտենք, որովհետեւ ճիշտ է կրթվել, ճիշտ է աշխատել, ճիշտ տեղում է հայտնվել: Այսօր մեր պրոբլեմն ինչն է՝ չենք ուզում կրթվել, լուրջ ուղղությամբ չենք ուզում գնալ»:

Ինչ վերաբերում է մեծահարուստներին, դիրիժորի խոսքով, գուցե ոչ բոլորն են զարգացած ու ոչ բոլորն են հասկանում, թե ով է Շեքսպիրը, Բեթհովենը… «Սա երեւի հաջորդ էտապն է, որ պետք է մեզ մոտ տեղի ունենա»,- հավելել նա` ըստ ամենայնի հուսալով, որ մեծահարուստ կոչվածները մի օր կհասկանան մշակույթի զորությունը:”

Իսկ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը հայ ժողովրդի գենետիկ անցյալի մեջ է տեսնում արագ հաստատվելու, վերաձեւավորվելու հիմքերը: «Ինչպե՞ս եղավ, որ քրիստոնեությունից անմիջապես հետո մեր երկրում ստեղծվեցին անկրկնելի տաճարներ: Դա մեր գենետիկ անցյալն է, որպես ազգային տեսակ արագ ենք վերականգնվում, իհարկե, երբ որ լինում է պարարտ հող: Լավ կլինի, որ այդ գենետիկ անցյալը չվերանա»,- ասել է երգիչը:

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի դիտարկմամբ էլ, Հայաստանում Խորհրդային միության կարգերի հաստատումից հետո շատ շնորհալի հայեր վերադարձան՝ Սպենդիարյան, Թամանյան, Սարյան… «Հիմա մեզ մոտ հակառակն է, այստեղից գնում են: Ժամանակն է, որպեսզի մեր ունեցած գանձերը հետ վերադառնան, կարողանան իրենց գիտելիքները ներդնել հանուն հայրենիքի»,- նշել է օպերային երգչուհին:

«Լուսանցք»-ը պարբրաբար անդրադառնում է հայկական մշակույթի այսօրվա տխուր վիճակին: Այսօր մենք տանուլ ենք տալիս մեր մշակույթրը ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ բուն Հայաստանում, մեր այսօրվա պետության ներսում:

Երբ պետական պաշտոնյան ազգային գործը իր աթոռի հնարավորությունների գործածումն է դիտարկում, այն էլ անձնական նպատակների համար, ապա մեր մշակութային լացը դեռ կշարունակվի, իսկ մեծահարուստները, եթե անգամ ցանկացողներ կան, այդպիսի պետական գործիչների կողմից ղեկավարվող ոլորտում որեւէ ներդրում չեն անի… Իսկ որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր տեղում չէ, «Լուսանցք»-ը վաղուց է նշել, փաստել ու դիմել երկրի ղեկավարին…

Շվեյցարիայի դեսպանը մասնակցեց «Խաղաղության բրդուճի» պատրաստմանը…

Հուլիս 2-ին Տավուշի մարզի Ենոքավան  գյուղում կազմակերպված «ՀայԲույս» փառատոնի ժամանակ պատրաստվեց աշխարհի ամենամեծ՝ 25 մետրանոց  բրդուճը՝ «Խաղաղության բրդուճը»:

Բրդուճի պատրաստմանը, ի թիվս տասնյակ կամավորների, մասնակցում էր նաեւ Հայաստանում Շվեյցարիայի  արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը, ով նաեւ շվեյցարական պանիր հյուրասիրեց ներկաներին:

Կրակ ու ջուր… Վարդավառի նախատոնակը նշվեց մեծ շուքով…

Ինչքան էլ Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին փորձում է հին ավանդական ազգային տոներից  դուրս մղել հեթանոսական արիադավան ծիսակարգի տարրերն ու պատմությունը՝ չի ստացվում: Չի ստացվում արդեն շուրջ 1700 տարի…  Continue reading →

Կա՛մ օտար խաղի «հերոս», կա՛մ՝ ազգային խաղի «գերի» – Այսինքն՝ կա՛մ պիտի շարունակել փակել ազատության տանող բոլոր ճանապարհները, կա՛մ պիտի կարողանալ բռնել ազգային պետություն կերտելու համազգային ուղին…

Հասկանալի է, որ աշխարհի բոլոր երկրների բոլոր իշխանություններն իրենց բոլոր նպատակներից զատ, թերեւս ամենաառաջնայինը, մեկ նպատակ ունեն՝ բոլոր միջոցներով պահպանել իրենց իշխանությունը: Սա համաշխարհային գործող կարգի անտեսանելի օրենսգրքի առաջին նախապայմաններից է՝ սեփական երկրում իշխանության գալու եւ միջազգային ասպարեզում թույլատրված սահմաններում գործելու համար:

Ովքեր գործում են խաղի այս կանոններով, երբ ամեն բան պահում են իրենց հսկողության տակ, ուրեմնեւ համաշխարհային վերահսկողության տակ, ապա նրանց իշխանությունը ճանաչվում է «միջազգային հանրության» կողմից: Ովքեր այս խաղի կանոններով չեն հասնում իշխանության սեփական երկրում, կամ ընթացքում են փոխում իրենց քաղաքական ուղին՝ նրանց իշխանությունը չի ճանաչվում՝ դրանից բխող բոլոր հետագա խնդիրներով:

Եվ «միջազգային հանրությունն» անցնում է այս կամ այն գույնի հեղափոխության նախաձեռնմանը, այս կամ այն հանրային կամ հասարակական շարժումների առաջացմանը, այս կամ այն հակազգային ու հակապետական դրսեւորումների ծավալմանը ներքին կյանքում:   Continue reading →

Պատերազմող երկրում չե՛ն սարքում ներքին խրամատներ – Իսկ այդ խրամատները հաճած օտարների պատվերով են առաջանում, ինչպես այս կամ այն գունավոր եւ այլ հեղափոխական շարժումները…

Ինչպես իշխանությունը, այնպես էլ «միջազգային չափորոշիչներին համապատասխանող» ընդդիմությունները, որ անգամ հենց նոր իշխանական կոալիցիայից դուրս են եկել ու իրենց ընդդիմություն հայտարարել, երբ հոգնում են ամենօրյա աշխատանքից (իշխանությունն իսկապես պիտի հաջողի կյանքի կոչել փոխլրացնող արտաքին քաղաքականությունը աշխարհի բեւեռների հետ, իսկ ընդդիմության այս կամ այն թեւը ռուսական կողմնորոշումը պիտի փոխի արեւմտյանի, կամ՝ հակառակը, եւ էլի նման բաներ) մեծահոգաբար թողնում են, որ առաջանան քաղաքացիական նախաձեռնություններ եւ ընդդիմադիր ոչ մեծ շարժումներ, որոնք նախ անցնում են իրենց թրերի տակով, ապա՝ իշխանության, եւ ապա սկսում են գոյատեւել իբր անկախ, բայց իրականում օտարների դրամաշնորհներից սնվելով ու պատվերների տակ մտնելով:

Վերջերս եւ՛ ոստիկանությունը եւ՛ ազգային անվտանգության մարմինները հայտնեցին, որ իրենց համապատասխան տեղեկություններ ունեն, թե ժողովրդի անունից խոսող այս կամ այն ուժը քանի տեղից է «սնվում» եւ ինչ հանձնարարականներ է ստանում: Որոշ ուժեր կալանավորվեցին, անգամ զինված հեղաշրջման նախապատրաստման մեղադրանքով, որոշները ցիրուցան եղան, սակայն կան ուժեր էլ, որ ամսեամիս անունները փոխելով գործում են նույն ձեւաչափով ու կարգավիճակով:

Բայց, եթե իսկապես վտանգ կա, ինչու են իշխանությունները թաքցնում այդ տեղեկություններն ու առկա վտանգները, եթե չկա, ապա արդեն ծիծաղ է առաջացնում, ասենք՝ դիցուկ Ժիրայր Սեֆիլյանին պարբերաբար կալանավորելն ու ազատ արձակելը… Ծիծաղը միջազգային հարթություն կտեղափոխվի, եւ ծիծաղելի վիճակում մեր երկիրը կհայտնվի:

Եթե այսպիսով իշխանություններն անգամ առկա ընդդիմության ճանապարհն են փակում, այսպես կոչված նոր արտախորհրդարանական ընդդիմությամբ, որը վերահսկելի ու առավել խոցելի է ամեն պահի, ապա դա մի օր անպայման բումերանգի հարվածի է վերածվում, քանի որ օտարից սնվող ուժերը (ինչպես պնդում են իրավապահ մարմինները) մի օր կանեն քայլ, որը պատերազմական իրավիճակում գոյատեւող մեր երկիրը կներքաշի նոր ցնցումների մեջ…

Հիմա՝ Ժիրայր Սեֆիլյանին նորից մեղադրանք է առաջադրվել: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են, որ՝ «հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ  նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Մասնավորապես, Ժիրայր Սեֆիլյանն անմիջական շփումներ է ունեցել քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված տարբեր անձանց հետ, որոնց ուղղակիորեն հանձնարարել է ապօրինի կերպով պահվող զենք եւ ռազմամթերք փոխադրել, դրանք տեղափոխել եւ պահել տարբեր վայրերում, ինչպես նաեւ պատրաստ լինել՝ համապատասխան հրամանի դեպքում օգտագործել դրանք։ Նրան առաջարկվել է ցուցմունք տալ մեղադրանքի առաջադրման համար հիմք հանդիսացած փաստերի վերաբերյալ, սակայն նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, նախընտրել է լռություն պահպանել եւ ցուցմունք չտալ: Ընդ որում, Ժիրայր Սեֆիլյանը ցանկություն չի հայտնել ցուցմունք տալ նաեւ առերես հարցաքննության ժամանակ եւ հարցեր ուղղել իր դեմ վկայություն տված անձանց։ Քրեական գործի շրջանակներում կատարվել են մի շարք քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում խուզարկություններ են իրականացվել ձերբակալվածի բնակարանում եւ աշխատավայրում, առգրավվել համակարգիչներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր:

Նախաքննական մարմինը, գնահատելով իր տրամադրության տակ եղած ապացույցների համակցությունը, Ժիրայր Սեֆիլյանին մեղսագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ՝ նրան անազատության մեջ պահելու համար անհրաժեշտ բավարար հիմքերի առկայությունը, որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել 9 անձ, որոնց թվում՝ Ժիրայր Սեֆիլյանը։ Մեղադրյալներից մեկի գտնվելու վայրն անհայտ է, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, հանձնարարություն տրվել համապատասխան մարմիններին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեն, ապահովելով սույն քրեական գործում ներգրավված անձանց իրավունքների, ինչպես նաեւ արդարադատության շահերի հավասարակշռված պաշտպանությունը, կշարունակի պարբերաբար տեղեկատվություն տրամադրել նախաքննության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ»։

Հայտնի է նաեւ, թե ում ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը: Ըստ իրավապահների՝ նրա դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք ներկայումս գտնվում են կալանքի տակ: Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում: Քրգործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը: Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում նրանց կապը Ժիրայր Սեֆիլյանի հետ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ այդպես են հայտարարում Սեֆիլյանի ընկերները:

Տեղին է մեկ անգամ եւս հնչեցնել ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանի՝ «ինչքա՞ն կարելի է տունտունիկ խաղալ» խոսքը: Նա անգամ չի ցանկանում խոսել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության պատճառների մասին. դեռ վաղ է գնահատականներ տալ, կսկսի գնահատականներ տալ, եթե ձերբակալությունը վերածվի կալանքի»: Պարույր Հայրիկյանը ընդհանրապես դեմ է նախնական կալանքին, երբ դեռ դատը չեղած՝ մարդուն զրկում են ազատությունից:

Հունիսի 22-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա մեղադրանքը շինծու համարեց:   Continue reading →

Հայերի «ռուս-թուրքական պայմանագիրը»՝ հոգեւորականի ձեռքով – Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի եւ Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի Հայաստան գալը կասեցրել է Գարեգին Բ կաթողիկոսը…

Լրատվամիջոցները կարծիք էին հայտնել, որ ԵԽԽՎ-ում թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական պատվիրակները այս նստաշրջանում «որպես քարտ բլանշ» կօգատոգործեն Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի անպատասխանատու եւ անպարկեշտ նամակը՝ ուղղված Թուրքիայի նախագահին, որով նա դատապարտում էր Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: «Այս նստաշրջանում կոնկրետ Հայաստանի վերաբերյալ զեկույց չկա, բայց ինչպես բոլոր նստաշրջաններում, բազմաթիվ զեկույցներ կան, որոնց կոնտեքստում բնականաբար մենք խոսելու ենք մեր օրակարգում եղած խնդիրների մասին»,- ասել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ շեշտել, որ զեկույցներ կան Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների վերաբերյալ, որտեղ լրջագույնս քննադատվում է Թուրիայում խոսքի ազատությունը:

Ինչպես նշել էր պատգամավորը, այդպես էլ եղավ՝ թուրքական եւ ադրբեջանական պատվիրակությունները գործածեցին Արամ Աթեշյանի աղմկահարույց նամակը, ինչը, սակայն, այս պահին որեւէ լուրջ նշանակություն չունեցավ:

Հասկանալով, որ այլեւս վարկաբեկված է, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ցանկացավ գալ Հայաստան: Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է նրան դեռ չգալ, քանի որ կարժանանա խայտառակ ընդունելության հայաստանցիների կողմից: Հունիսի 22–ին էր Երեւան ժամանելու Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը, ով մինչ այդ գտնվում էր Մոսկվայում, որտեղ հյուրընկալվել է Ռուսատանի թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանին: Նա մոտ բարեկամական հարաբերություններ ունի Եզրաս սրբազանի հետ եւ, ըստ լուրերի, նրանք անգամ ընդհանուր բիզնեսներ ունեն:

Աթեշյանը Մոսկվա է մեկնել՝ մտադրություն ունենալով Հռոմի Պապի այցի հետ կապված այնտեղից Եզրաս Ներսիսյանի հետ ժամանել Երեւան, սակայն այստեղ է, որ Գարեգին Բ կաթողիկոսը զգուշացրել է եղբորը՝ Եզրաս արք. Ներսիսյանին, որ հնարավոր է, Աթեշյանը խնդիրներ ունենա հայ հանրության հետ՝ տխրահռչակ նամակի անչությամբ:

Հիշեցնենք, որ Բունդեսաթգի որոշման վերաբերյալ Աթեշյանը նամակ էր գրել Էրդողանին, որն էլ զայրացրել է հայ հանրությանը:

Ֆ/բ-ում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը տարածել է հայտարարություն. «Մեծ Եղեռնի 100–րդ տարելիցին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասված մեր 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը օրեր առաջ հրապարակավ պղծած Կ. Պոլսի հայոց պատրիարքի աթոռը բռնազավթած Արամ Աթեշյանը Հռոմի պապի Հայաստան այցելության առիթն օգտագործելով ցանկանում է իր անցանկալի ներկայությամբ մեր երկիրն էլ պղծել։ Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք եւս սուրբերի շարքին դասված իր միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը։ 2016 թ. հունիսի 22–ին հանդիպում ենք Զվարթնոց օդանավակայանում, Էրդողանի դրածո Աթեշյան կոչեցյալ Աթեշօղլուին մեր երկիր մուտքը թույլ չտալու համար»։   Continue reading →

Հռոմի Պապն իրապես գնահատում է Հայաստանը – Ֆրանցիսկոս Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր ոչ միայն կրոնական, այլեւ պատմական արդարության վերականգնման խնդրների հետ է առնչվում…

Աշխարհի տարբեր կառավարիչներ կամ հանրահայտ մարդիկ Հայաստանին վերաբերել են ամենայն պատասխանատվությամբ, քանզի իրապես գիտակցել են Հայաստան-Դրախտավայր հավատատեսական եզրը: Նրանց համար արարչական եւ աստվածային որոշումներն անբեկանելի են անկախ այսօրվա միջազգային նյութականացված պատկերացումներից եւ զեղումներից:

Հռոմի պապը նաեւ լինելով հայերի մեծ բարեկամը՝ դեռ Արգենտինայի հոգեւոր առաջնորդը եղած ժամանակ, կարողանում է այսօր էլ Հայաստանի հետ կապված որեւէ միջոցառում ներկայացնել միջազգային չափանիշներին համապատասխան:

«Այց առաջին քրիստոնյա երկիր», այսպես է ազդարարում Հռոմի պապի հայաստանյան այցի մասին տեսահոլովակը: Սա ակամա ուշադրության է արժանացնում ինչպես այցը, այնպես էլ այցի վայրը: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ արեւելյան երկրում՝ Հայաստանում, որի ժողովուրդն առաջինը ստացավ Հիսուսի Ավետարանը»,- Հռոմի Ֆրանցիսկոս պապի հենց այս խոսքերով է սկսվում Հայաստան կատարելիք նրա այցի մասին իրազեկող նոր տեսահոլովակը:

Հայտնի են այցի շրջանակներում սպասվող միջոցառումները: Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան «Հրաշափառի»

արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հանդիպում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք՝ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:   Continue reading →

Հանդիպում, որն ավելի շատ Մոսկվային էր անհրաժեշտ – Հայաստանի նախագահը պետք է պատրաստ լինի ,հնարավոր ծավալումներին ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատներում՝ ամրացնելով թիկունքը Հայաստանում…

Այն, որ Մոսկվան փորձելու է նախաձեռնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը, ակնհայտ էր: Մինչեւ Վիեննան, Մոսկվայի նախորդ փորձը, որ ստվերային էր տարվում, ձախողվեց եւ Ավստրիայում կայացած հանդիպմանը պիտի հաջորդեր Սանկտ Պետերբուրգը:

Այս անգամ Հայաստանը պատրաստ էր գնալու: Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այսքան տարի միշտ դժգոհ Բաքուն հանկարծ դրական է գնահատում պետերբուրգյան հանդիպման արդյունքները, իսկ Իլհամ Ալիեւը շեշտում է, որ հակված է Ղարաբաղյան հարցով արդյունավետ բանակցություններին:

Հայաստանի նախագահի կեցվածքից եւ խոսքերից հասկանալի էր, որ սա հերթական մի հանդիպում է, առանց լուրջ հետեւանքների, ինչը հետեւանք է հայ-ադրբեջանական քառօրյա պատերազմի եւ հայ-ռուսական հարաբերությունների որոշ անհարթությունների:   Continue reading →

Առանց արարողակարգի.- Մեր նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, փոխարենը… (մաս 2-րդ) – Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5640 – Երրորդ հազարամյակում եկեղեցի կառուցելը ճչացող տգիտություն է.- (մաս 1-ին) Մեր հյուրն է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հասարակական գործիչ Սամվել Կարապետյանը…

– Ո՞վ է մեղավոր, որ աթեշյան երեւույթը կա:

– Օտար կառույցը չի կարող լինել ազգային: Իսկ երբ ազգային չես, աթեշյանները նորմալ երեւույթ են: Ինչի՞ ենք ավելին սպասում: Ինչի աթեշյանից առա՞ջ ինչ էր: Մեր այս 1700 տարիներին մատների վրա ենք հաշվում որոշ հոգեւորականների եւ մատի փաթաթան սարքւոմ՝ հայրենասեր այսինչը կամ այնչնչը՝ Գարեգին Սրվանձտյանց, Խրիմյան Հայրիկ…  Անուններ են տալիս: Մինդեռ այդ անհատները կառույցի գաղափարաբանության կրողները չեն եւ չեն արտահայտում այն: Ճիշտն ասած՝ նրանք կառույցի կողմից միշտ հալածվել են: Կոմիտասը հալածվել է: Խրիմյան Հայրիկը հալածվել է: Խորենացու գերեզմանն են պղծել: Նարեկացուն ինչքան են հալածել, էլ չասեմ: Իսկ հիմա եկեղեցին ասում է՝ Խորենացի ենք տվել, Կոմիտաս ենք տվել… Այս մարդիկ դուրս են եկեղեցուց, նրանք անհատներ են: Եկեղեցին օտարածին կառույց է: Օտար սուրբ պաշտելով ՝ չես կարող ազգիդ օգտակար լինել: Մեր ապուշությունը ու՜ր է հասել, որ ասում են՝ ով քրիստոնյա չէ, հայ չէ: Այսինքն՝ Տիգրան մեծը հայ չէր……

– Անհոգ եղեք, եկեղեցին շատերին կքրիստոնեացնի: Գործընթացը սկսված է, քրիստոնյաներ են դառնում քրիստոսից առաջ ծնվածները: «Ապացուցել» են. Հայ Նահապետը քրիստոնյա էր:

– Ինչ ուզում է ասեն, փաստ է՝ մի դավանանք, գաղափարախոսություն, որ չունի հաղթության աստվածություն, չի հաղթի: Երբե՛ք:

– Խնդիրը լրջանում է, երբ զինվորն է սկսում աղոթել: Հրամանատարների ձեռքին խաչ են դնում եւ լուսանկարում: Խաչը պաշտպանության նախարարի ձեռքին էլ հասավ:

– Մեր պաշտպանության նախարարին չհաջողվեց հոգեւորական դասալիքներին զինվորի հագուստ հագցնել, բայց հոգեւորականներին հաջողվեց նախարարին հոգեւորականի շապիկ հագցնել:

– Ազգային անվտանգության խնդիր ունենք: Հոգեւորականը դիրքերում զինվորի կյանքի համար աղոթելով գումար է վաստակում: Եվ այդ գումարը տալիս է բյուջեն՝ հարկատուն:   Continue reading →

Քոչարի-գոչարի.- ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության (մաս 2-րդ) – Երբ զուռնան կոչը միացնում եւ կանչում է խոյ արիներին… Արիներին համախմբելու՝ պայքարի եւ հաղթանակի գաղափար է դրված Քոչարի պարանվան եւ պարի մեջ…

Սկիզբը՝ թիվ 20-ում

http://www.hayary.org/wph/?p=5639 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին) Քոչարի-գոչարի. (Հայկական Լեռնաշխարհում ծնված հայ էթնոսի բնաշխարհիկ, ազգային) ծիսական պար՝ ընդդեմ պարտվողականության – Եվ աշխարհի ամենագեղեցիկ պարտեզի գաղափարը…

Արեւի գաղափարագիրը

Հայ ազգը հազարամյակներ շարունակ ունենալով ամուր եւ հզոր ինքնագիտակցություն՝ կերտել է մի այնպիսի մշակույթ,  որն ընդունված է անվանել արմենոիդական, իսկ մշակույթի ստեղծող մարդաբանական տեսակը ընդունված է անվանել Արմենոիդ: Արմենոիդ մարդաբանական տեսակի հնագույն պետական կազմավորումներից մեկը հայոց բնօրրանում Արրատտան էր, որտեղ արեւապաշտության եւ արիական գաղափարախոսության շրջանակներում ձեւավորվում է Արեւի եւ Տիեզերքի՝ լուսավոր եզրականի,    Հայր Արա՜ եւ Արա՜ Գեղեցիկ արարչագործական եւ Արամազդ,  Էն Մեծ Արամմա արիական համակարգը:

Երբ հայոց արքաները իրենց ցանկալի հաղթանակը չէին ստանում հայոց բանախոսների միջոցով, այն ժամանակ խնդիրները լուծում էր Հայոց զորքը՝ Արիները: Պատմությունից հայտնի է, որ Հայոց զորքը միշտ մարտունակ է եղել: Միշտ հաղթել է իր արիականությամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին:

2016թ. ապրիլյան Արցախյան քառօրյա պատերազմական գործողությունը քաջարիականության խոսուն վկան է:

Երբ Խոյ-քաջարի մարտիկները գոչ-կոչով-քոչարիով հաղթեցին թվաքանակով մի քանի անգամ գերազանցող հակառակորդին, պայքարի առաջին հարվածները վերցրեցին իրենց վրա՝ դառնալով մահապարտ՝ պարտության մատնելով մահին եւ, որպես քաջարիության  խորհրդանիշ, ազգովի նորից պարեցին  Քոչարին, «Ինչպես պարել էին մի օր, երբ հաղթել էր Հայկը Բելին»: (Ա. Սարոյան):   Continue reading →

Հայկական խոհանոց – Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան… Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում… Ի վերջո ընտրեց սեռափոխման ուղին՝ թողեց մարզականը… Ադրբեջանուհին գենը փոխել է ուզում… հայի հետ… Օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Կախասնկով եւ կանաչ լոբով աղցան

Բաղադրությունը – Կախասունկ – 300 գ, կանաչ լոբի – 300 գ, գազար – 200 գ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 0.5-ական, կանաչ սոխ – 30 գ, համեմ – 30 գ, սեւ պղպեղ, աղ, թթվասեր:

Պատրաստման եղանակը – Լոբին մաքրել, կտրատել, քիչ շոգեխաշել, ավելացնել նախօրոք եփած կտրատած կախասունկը: Հետո վրան լցնել շոգեխաշած, երկարավուն կտրատած գազարը, գունավոր տաքդեղները, միջին չափով կտրտած սոխն ու համեմը: Այս ամենը խառնել, համեմել աղով եւ սեւ պղպեղով: Մատուցել թթվասերով:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում

«Բորուսիա»-ն հայ ֆուտբոլիստին փոխարինո՞ղ է գտել

Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի ներկայացուցիչները բանակցություններ են վարում անգլիական «Վոլսբուրգ»-ի հետ՝ թիմի կիսապաշտպան Անդրե Շյուրլեին ձեռք բերելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Նշվում է, որ գերմանական ակումբը ցանկանում է հարձակվողական ոճի նոր կիսապաշտպան գտնել, քանի որ հնարավոր է համարում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Մանկունյանցիները հայ ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 25 մլն եվրո, սակայն դորտմունդյան թիմի ղեկավարությունը պահանջում է 15 մլն եվրո ավելին: Հավելենք, որ Շյուրլեն ավարտված մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 29 հանդիպման՝ դառնալով 9 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մինչեւ վերջերս չէր ցանկանում երկարացնել պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ: Բացի «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, հայ ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաեւ անգլիական այլ ակումբներ, իտալական «Յուվենթուս»-ը:   Continue reading →

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը – Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այդ պատճառով էլ այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:   Continue reading →

Հյուրընկալ հային նաեւ ողջախոհ միտք է պետք – Վանատուր Աստծու եւ Նանե Աստվածուհու համատեղ տոնը… Հայկական Լեռնաշխարհի կանչը միակ տանտիրոջը՝ հային… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Արցախա-ադրբեջանական լայնածավալ քառօրյա պատերազմը եւ դրա պատճառա-հետեւանքային իրողությունն ու արձագանքները ապրիլ-մայիսին, չէին կարող չմտահոգել ու հեռու պահել հայ արիներին այդ գործընթացներից, ինչպես բուն մասնակցությունից, այնպես էլ նախապատերազմական, պատերազմական ու հետպարերազմական իրավիճակները գնահատելու անհրաժեշտությունից: Չնայած հայկական զինուժի հաղթական ու հերոսական դիմակայությանը, ի հայտ եկան խնդիրներ, որոնք հասկանալու, նաեւ բացահայտելու պարտադրանքի ուժ ստացան:

Այս պատճառով էլ, ինչպես տեղեկացրել են Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնից, այս ընթացքում հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի որոշմամբ՝ հետաձգեցին Հայոց հյուրընկալության եւ օջախի Աստված Վանատուրի տոնը, որ նշվում է մայիսի առաջին կեսում՝ երբեմն համընկնելով հաղթական Եռատոնի օրերին:

Փառաբանելով հայոց տներն ու հայի Մեծ Տուն – Հայրենիքը, հայոց ազգային հավատի հետեւորդները ծիսական միջոցառում են կազմակերպում՝ Երկրային (Հայկական լեռնաշխարհ) ու Երկնային (Հայոց Աստվածների տիեզերաշխարհ) Հայոց Տների զորացման ու միմյանց հասնելու համար, հավատարիմ՝ տիեզերահաս ու արարչաբնույթ հավատակարգին:

Երբ գարունը արդեն բերք ու բարիքի եւ բնական ընթացքի մեջ է, հայ արիներն իրենց տան հյուրընկալ դռները բաց փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի եւ Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի…   Continue reading →

Հայաստանը չի կարող լինել բաժանարար գիծ – Ռուս-թյուրքական ԱՊՀ-ՀԱՊԿ-ական կառույցը, նույնն է նաեւ ԵԱՏՄ-ն, առավելապես անտեսում են Հայաստանի շահերը… ՀՕՊ-ի համակարգը դիտարկվում է որպես ՆԱՏՕ-ի դեմ ուղղված քայլ…

Երեւանում կայացավ ՀԱՊԿ  քարտուղարների կոմիտեի նիստ նեղ կազմով, որին մասնակցել են կազմակերպության անդամ երկիրների պատվիրակությունների ղեկավարներն ու ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նեղ կազմով նիստից հետո հանդիպումը շարունակվել է արդեն լայն կազմով, որը վարում էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գեւորգյանը:

Նա անդրադարձել է ապրիլյան առաջին օրերին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ նշելով, որ հնարավոր չէր անմասն մնալ եւ չվերցնել արցախահայության գոյության եւ կյանքի իրավունքի պաշտպանությունը: Նկատի առնվեց, որ կատարված իրադարձությունների համատեքստում եւ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում իրականացվող այս հանդիպումը նոր իմաստ է ձեռք բերում: «Ադրբեջանի ագրեսիան հանգեցրեց մեծ մարդկային կորուստների: Այն հնարավոր եղավ կանգնեցնել եւ իրավիճակը վերցնել վերահսկողության տակ: Դրանում կարեւոր դեր խաղաց Ռուսաստանի Դաշնությունը, ում ադրբեջանական կողմը դիմել էր զինադադարի ռեժիմի վերականգնման հարցով: Այս իրադարձությունները ընթացել են Կովկասյան տարածաշրջանում եւ, բնականաբար, չեն կարող դուրս լինել ՀԱՊԿ-ի հետաքրքրությունների շրջանակներից»,- նշել է Արմեն Գեւորգյանը՝ հավելելով, որ նույն կերպ Հայաստանին չեն կարող չհետաքրքրել կենտրոնասիական տարածաշրջանում ընթացող զարգացումները: Անվտանգության խորհրդի քարտուղարը  նաեւ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հասարակությունները կառույցից ակնկալում են ավելի մեծ համախմբվածություն՝ անդամ երկրների առաջ ծառացած խնդիրների լուծման հարցերում:

Եթե ավելի բաց տեքստով ասենք, սա նշանակում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները ոչ թե պիտի լուռ հետեւողներ լինեն հայ-ադրբեջանական բախման, այլ դառնան դաշնակից Հայաստանին սատարող երկրներ: Սակայն իրականությունն այլ է, ինչի մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: ՀՀ ԱԱԽ քարտուղարի նշած կենտրոնասիական տարածաշրջանի ՀԱՊԿ երկրները հանդիսանում են նաեւ համաթուրքական դաշինքի անդամ եւ ավելի են կարեւորում Ադրբեջանի հետ հարաբերությունները, քան՝ Հայաստանի: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վաղուց է հայտարարել, որ բոլոր դաշինքներից իր երկրի համար կարեւորը համաթուրքականն է:   Continue reading →

Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար… Ադրբեջանի ռազմական ծախսերը (1914-1916թթ.)… Քեռի Սեմի ոչինչ չասող խոսքը Բաքվին – Նորից ԼՂ-ի պատկանելության եւ Սարսանգի ջրամբարի կառավարման շահարկումը…

Հատուկ զորանոց՝ ահաբեկիչ դարձող ադրբեջանցիների համար

Պարսկալեզու «Արան» գործակալությունը հրապարակել է մի տեղեկություն, որում ասվում է, թե Իսլամական պետությունը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ իրենք ստեղծել են մի հատուկ զորանոց, որտեղ մարզում են Ադրբեջանից եկած քաղաքացիներին: Այս զորանոցը ստեղծվել է Իրաքի ու Սիրիայի սահմանագծին:

Զորանոցը կոչվում է «Քամփ Աբու Իսա»: Այն Իսլամական պետության գրավյալ տարածքի Ալջազիրա վիլայեթում է: Իսլամական պետության հրապարակած նյութում մասնավորապես ասվում է, որ այս զորավարժարանում Ադրբեջանից եկածներին սովորեցնում են տարբեր զենքերի գործածումը, վահաբականության գաղափարախոսությունը եւ այլ ռազմական դասընթացներ:

Ֆիլմը, որը զուգորդում է այս նյութը, հետաքրիր է նրանով, որ բոլոր դասնթացները անցնում են մաքուր ադրբեջաներենով թուրքերեն առոգանությամբ:

«Արան» գործակալությունը հաղորդում է, որ այս եւ նմանատիպ ահաբեկիչները ավարտել են այն դպրոցները, որոնք ֆինանսավորվում են Սաուդիան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի եւ Ադրբեջանի կառավարությունների կողմից: Այս հրապարակման առնչությամբ «Ռադիոլուր»-ը

մեկնաբանություններ է խնդրել թուրքագետ Վազգեն Պետրոսյանից: «Այս տեղեկությունն առաջին անգամ հրատարակել է «Արան» գործակալության կողմից 2015թ. սեպտեմբերի 21-ին: Եվ այն ժամանակ իրենք հրատարակեցին նկարներով ու փաստերով, որ Ադրբեջանից գնացող հատուկ կամավորները մարզվում են ԻԼԻՊ-ի կազմում եւ նրանք ավարտել են այն դպրոցը, որը ֆինանսավորվում է Ադրբեջանի կառավարության կողմից:   Continue reading →