Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
- Իրավապաշտպանները ԱՄՆ Կոնգրեսից պահանջում են ստուգել միգրացիոն իշխանությունների գործողությունները
- Փաշինյանը հաստատել է Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը. Ովքեր են ընդգրկված
- Պետերբուրգում երեք ամսվա ընթացքում արդեն երկրորդ բարձրաստիճան զինվորականին են պայթեցրել մեքենայի մեջ
- Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր
- Օգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆ
- Սի Ծինփինը Թայվանի հարցի լուծումը համարել է Չինաստանի պատմական խնդիրը
- Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել
- Փաշինյանը բանանը ծոցագրպանում դրած հասցրել է Դուբլին (վիդեո)
- Փաշինյանի թեյն ու բանանը ստվերել են COP31-ի բուն ընթացքը. թուրքական մամուլ
Ա1պլյուս- Քոչարյանի հետ այնքան էլ հեշտ չէ (տեսանյութ)
- Վարչապետը ժամանել է Դուբլին
- Օրացույց․ 11-ը նոյեմբերի․ Վանո Սիրադեղյանը ասուլիսի չեկավ, լրագրողները պարում են (տեսանյութ)
- Նոր ուժի մեջ մտած կարգ՝ ինքնակամ կառույցների մասով, ամեն բան տխուր է․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
- Դա բավականին մեծ ու նշանակալից իրադարձություն է (տեսանյութ)
- Իրերս եմ հավաքում, մեկնում եմ Դուբլին․ Փաշինյան (տեսանյութ)
- Սամվել Ալեքսանյանը միշտ փորձել է որևէ մեկի հետ վատամարդ չլինել (տեսանյութ)
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը
- Սիգի ձկնկիթը չի արտահանվի
- Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Category Archives: Հոդվածներ
Հայկական խոհանոց – Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան… Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը… Հայտնի է «Միսս Մոլորակ» մրցույթի հաղթողը…2016թ. Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի գերմանահայ Իվետան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Հորթի մսով եւ նռան օշարակով աղցան
Բաղադրությունը – Հորթի միս՝ խաշած – 200 գ, սեւ սալոր – 200 գ, ընկույզ – 200 գ, նռան օշարակ – 50 գ, թթվասեր – 50 գ, մաղադանոս – 1 կապ, աղ , սպիտակ, պղպեղ:
Պատրաստման եղանակը – Միսը, սալորը, ընկույզը, մաղադանոսը կտրտել, խառնել, ավելացնել օշարակը, թթվասերը, աղը, պղպեղը:
Հազարի տերեւները կտրտել, լցնել ափսեն, վրան լցնել աղցանը: Վերջում զարդարել նռան հատիկներով:
Սոֆիայում կայացավ «Գրան Պրի 2015» միջազգային մրցույթը
«Գրան Պրի» մրցանակին է արժանացել Հայաստանը ներկայացնող երգչուհի Լեոնորան: Սեպտեմբերի 13-17-ին կայացած մրցույթում 18-ից բարձր տարիքային խմբի «Դասական վոկալ» անվանակարգում եռագույնի ներքո հանդես է եկել ծնունդով գյումրեցի, լիրիկ սոպրանո Լեոնորան: Այս նախագծին մասնակցելու առաջարկը երգչուհին ստացել էր «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ի կողմից, իսկ Սոֆիա մեկնելու ծախսերը հոգացել է հովանավորը՝ ֆրանսահայ Լուսինե Հակոբյանը:
«Մրցույթը բավական թեժ էր մինչեւ վերջին րոպեն, լավագույն երգիչներ են մասնակցել 10 երկրներից, բայց Լեոնորային հաջողվել է «Դասական վոկալ» անվանակարգում գրավել 1-ին հորիզոնականը, իսկ ընդհանուր մրցույթում ճանաչվել է բացարձակ հաղթող»,- տեղեկացրել է Լեոնորայի ամուսինը՝ Վիգեն Թանաշեանը, ով նաեւ երգչուհու պրոդյուսերն է:
Որպես մրցույթին մասնակցելու պարտադիր պայման` յուրաքանչյուր մասնակից պետք է ներկայանար երկու կատարմամբ, որոնցից մեկը պետք է լիներ երգչի հայրենի երկրի կոմպոզիտորի ստեղծագործություն, մյուսը՝ օտար: Հայ երգչուհին ներկայացրեց Կոմիտասի «Կռունկ» եւ Լուիջի Արդիտի “Il Bacio” (Համբյուր) ստեղծագործությունները: «Քվեարկությունը փակ էր, բայց առաջին իսկ ելույթից հետո՝ խոսքը Կոմիտասի մասին է, բոլորը մոտենում ու շնորհավորում էին` ասելով, որ շատ են հավանել ինչպես ստեղծագործությունը, այնպես էլ կատարումը»,- նշել է Վիգեն Թանաշեանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես «Կատարողական արվեստի աշխարհի ասոցիացիա»-ին, այնպես էլ «Գրան Պրի 2015» (SOFIA GRAND PRIX-2015) միջազգային մրցույթի կազմկոմիտեին: «Ամեն ինչ հրաշալի էր: Գյումրի մենք վերադառնում ենք բաձառիկ տպավորություններով ու մեծ հաղթանակով»,- հավելել է երգչուհու պրոդյուսերը: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Վերսկսվեցին խաղերը ֆուտբոլի բարձրագույն խմբում – Ստեփանակերտում նշել են Ֆիզկուլտուրնիկի օրը – «Լավագույն մարզական ընտանիք-2015» – այլ մարզական լուրեր… Օգտվե՛ք ՀԱՄ պաշտոնական կայքից – տեղադրե՛ք նաեւ ձեր գովազը… «Լուսանցք»-ը ազգային արժեհամակարգի հետեւորդ է – պաշտպանում է հայ ազգայնականության շահերը…
Աշխարհի մարզական հեւքից –
Վերսկսվեցին խաղերը բարձրագույն խմբում
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի վերսկսված առաջնության հանդիպումները: անրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը 2:0 հաշվով հաղթեց մրցաշարի ընդգծված ետնապահ «Ուլիս»-ին: «Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղի ելքը վճռեց հյուրերի խփած միակ գոլը՝ 1:0: Առաջնության միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ը պարտության մատնեց «Միկա»-ին՝ 2:0, իսկ հետապնդման ելած «Շիրակ»-ը նույն հաշվով հաղթեց «Արարատ»-ին:
Հ.Գ. – «Ալաշկերտ»-ը Գյումրիում հաղթեց «Շիրակ»-ին
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ փուլում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: 2-րդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակ»-ն իր հարկի տակ ընդունեց միանձնյա առաջատար «Ալաշկերտ»-ին: Դաշտի տերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն հետո 2 գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ պարտություն կրեցին՝ 1:2: Այդպիսով.- «Ալաշկերտ»-ն էլ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքում: Մեկ այլ խաղում առաջնության ետնապահ «Ուլիս»-ը հյուրընկալեց «Բանանց»-ին՝ թիմերը երկուական գոլ փոխանակեցին եւ խաղաղությամբ բաժանվեցին իրարից՝ 2:2: «Ուլիս»-ը վերջապես առաջին միավորը վաստակեց առաջնությունում: Մյուս երկու հանդիպումներում կհանդիպեն «Միկա»-ն եւ հանրապետության չեմպիոն «Փյունիկ»-ը, «Գանձասար-Կապանը»-ը եւ «Արարատ»-ը:
Հայաստանի երիտասարդականը կրկին պարտվել է
Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մեր թիմի պարտությամբ ավարտվեց Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպումը՝ 2:3 հաշվով: Այդպիսով, մեր երիտասարդականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում եւ իր խմբում եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Նույն վիճակն է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի դեպքում՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլում:
Հայ ֆուտբոլիստը փայլում է իր խաղով
Հենրիխ Մխիթարյանի խաղը համեմատվել է Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից ցուցադրվող խաղերի հետ: Այսպես է անդրադարձել իսպանական InVictos-ն՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի վերջին շրջանի խաղերին: «Հենրիխ Մխիթարյանն իր լավագույն պահերն է ապրում՝ Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելուց հետո: Հայազգի ֆուտբոլիստն ուղղակի պայթեցնում է գերմանական ֆուտբոլը։ Իր խաղով նա ապացուցում է, որ գերմանական ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերն իզուր չէր։ Մրցաշրջանի առաջին 9 խաղերում 26-ամյա ֆուտբոլիստը ցուցադրեց խաղ, որ սովոր ենք տեսնել Մեսսիի եւ Ռոնալդուի կողմից: Նա 9 խաղերում 16 անգամ է աչքի ընկել, ինչը հարձակվողական ոճի կիսապաշտպանի համար փայլուն արդյունքն է»,- գրել է կայքը։ (2015-16 մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը գրանցել է հետեւյալ արդյունքը. «Վոլֆսբերգ»-«Բորուսիա».1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Վոլֆսբերգ»՝ 3 գոլ, 1 գոլային փոխանցում, «Խեմնիցեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ, 1 գոլային փոխանցում, «Բորուսիա Դ.»-«Բորուսիա Մ.»՝ 2 գոլ, «Օդդ»-«Բորուսիա»՝ 1 գոլ, «Ինգոլշտադտ»-«Բորուսիա»՝ 1 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Օդդ»՝ 1 գոլ, 2 գոլային փոխանցում, «Բորուսիա»-«Հերտա»՝ 1 գոլային փոխանցում, «Հանովեր»-«Բորուսիա»՝ 1 գոլ):
Continue reading
Պարտադրված հարեւանը մի՛շտ է թշնամի – Մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել … հարեւանացավ ենք կպել… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…
Ներկայիս Հայաստանը մի տարածաշրջանում է, որին տվել են Հարավային Կովկաս սխալ անվանումը: Այն սխալ է ինչպես պատմա-աշխարհագրական, լեզվա-մշակութայի, այնպես էլ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Հայ արիականները բազմիցս առաջարկել են քաղաքական ասպարեզում կրկին ներդնել Հայկական Լեռնաշխարհ հասկացողությունը (եթե մենք չանենք դա, ապա ո՞վ պիտի անի), որպեսզի Մերձավոր Արեւելքն ու Կովկասը իրապես ու իրավացիորեն զատվեն միմյանցից:
ԶԼՄ-ները եւս հետեւում են միջազգային ձեւակերպումներին, լավ է, որ գոնե «Լուսանցք»-ը սա ճիշտ տեսակետ համարելելով՝ մշտապես առաջնորդվում է Կովկաս – Հայկական Լեռնաշխարհ – Մերձավոր Արեւելք ձեւակերպումով: Հետաքրքիր է, թե մեր անկախ երկրի արտգործնախարարությունը ե՞րբ կհանգի այս տեսակետին, որը նաեւ պարտադիր կդառնա Հայաստանի (մեզ համար վաղուց Արցախը Հայաստանի 12-րդ մարզն է) ու Սփյուռքյան քաղաքականության համար: Հատկապես հիմա, երբ պետականորեն եւ ամենատարբեր հայկական կառույցների միջոցով քայլեր են արվում մեր պահանջատիրության ուղղությամբ:
Այսօր, այսպես կոչված Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքի մեզ հարող հատվածում, մենք անհաջող հարեւաններ ունենք, որոնք մեր բնական ու պատմական տարածքները բռնազավթելով են հարեւանացել (մի ընկերոջս ձեւակերպմամբ՝ հարեւանացավ ենք կպել)… Continue reading
Սա Հայաստա՛նն է եւ՝ վե՛րջ – Ընտանիք ձեւակերպման մեջ պիտի հստակ նշվի 1-կին եւ 1-տղամարդ միությունը, քանզի ինչ-որ հակաբնական «ընտանիքներ» եւս կարող են ձեւավորվել… Ընդհանրապես ՄԱՐԴ մնալու խնդիր կա այսօր…
Միասեռ ամուսնություններն արգելված են նաեւ Սահմանադրության փոփոխությունների հիմքում: Ցանկացած նման ամուսնություն կհամարվի հակասահմանադրական: Այս մասին ասել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումների ընթացքում: «Միասեռ ամուսնությունները Հայաստանի Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթներով ընտանիք չեն կարող համարվել, նրանք չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո, չեն կարող համարվել հասարակության բնականոն բջիջ»,- ընդգծել է նա եւ վստահեցրել, որ դա է իրենց բնական ընտանիք ասելու եւ հասկանալու եզրը:
http://www.hayary.org/wph/?p=5045 – Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…
http://www.hayary.org/wph/?p=4976 – Տղամարդը եւ կինը հավասար չեն՝ բնությամբ ու բնույթով – Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված… Իսկ մենք մի բան էլ կավելացնենք: Ըստ հայ արիների տեսակետների, բնության օրենքներով տղամարդն ու կինը բոլորովին այլ բնույթ ունեն, այլ կենսական գործառույթներով են օժտված եւ «տղամարդ–կին հավասարություն ասվածը պարզապես սադրանք է, անգամ վիրավորանք բնությանը հարիր ապրող մարդկանց համար: Որ տղամարդը ֆիզիկական այլ հնարավորություններ ունի, կինը՝ այլ, ինչը բնական է, տղամարդն արարող–սնող տեսակ է, կինը՝ ծնող–սնող, եւ այսպես շարունակ: Հավասարության համար բոլորովին կարիք չկա կնոջը եւս դարձնել հանքափոր կամ քարտաշ, իսկ տղամարդուն՝ մատնահարդար, կամ էլ քարոզել, որ հետույքն ու կրծքերը անպայման մեծացնի՝ ինչպես կինն ունի…
ԱԺ-ում խորհրդարանական լսումներին մի քանի անգամ այս հարցին անդրադարձել է Հրայր Թովմասյանը՝ մի վերջին անգամ պատասխանելով հ/կ ներկայացուցիչ Ժասմինա Ղեւոնդյանի այն հարցին, թե արդյո՞ք Սահմանադրական հանձնաժողովն արձագանքել է Վենետիկի հանձնաժողովի այն դիտարկմանը, որ Սահմանադրության նախագծում պետք է հիմքեր դրված լինեն, որպեսզի հետագայում օրենքով թույլատրվեն միասեռ ամուսնությունները։ «Պետք է կատեգորիկ լինեմ եւ ասեմ՝ երբեւէ Հայաստանում այս Սահմանադրության պարագայում եթե միասեռ ամուսնություն գրանցվի, դա կլինի հակասահմանադրական: Մեր Սահմանադրությունն արգելում է: Մնացածը յուրաքանչյուրդ ինչպես ուզում եք հասկացեք, ինչպես ուզում եք՝ մեկնաբանեք: Հայաստանում ամրագրված դրույթներով միասեռ ամուսնությունները ընտանիք չեն, իրենք չեն կարող դիտարկվել որպես ընտանիք, չեն կարող ընկալվել որպես ընտանիք, հասարակության միականոն բջիջ եւ չեն կարող գտնվել պետության հոգածության ներքո»:
Այս հայտարարությունից հետո նշված հ/կ ներկայացուցիչը տեղից բղավել ու անգլերենից մեջբերել է, թե ինչ են ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին՝ հոգնակիով են գրել, որ կանայք եւ տղամարդիկ կարող են ամուսնանալ: «Լավ է, որ անգլերեն գիտեք, վերցրեք հայերեն կարդացեք։ Երբ որ դուք բարձր եք խոսում, չի նշանակում, թե ճիշտ եք խոսում: Պետական լեզուն հայերենն է, եւ մատն էլ իջեցրե՛ք: Եթե եկել եք ստեղ լսելու եւ չհասկանալու, դա ձեր խնդիրն է: Հայաստանում ընտանիքը մեկ կնոջ եւ մեկ տղամարդու միություն է, սա է մեր ընկալումը ընտանիքի, եւ սա է մեր մոտեցումը»,- ամրագրել է իր խոսքը բանախոսը: Երբ հ/կ ներկայացուցիչը շարունակել է տեղից գոռգոռալ, Հրայր Թովմասյանը Հովհաննես Սահակյանին է դիմել, որ կարգը խանգարողին ոստիկանների միջոցով դուրս հանեն դահլիճից: Continue reading
Եթե Ադրբեջանը պատերազմը վերսկսի, կվերանա՛ որպես պետություն – Հայերն այն ավարտին կհասցնեն հենց Բաքվում.. Հայանպաստ իրավիճակի դեպքում՝ կլուծի նաեւ Արեւմտյան Հայաստանի հայապատկանության հարցը…
Մեր զինուժը մնում է հավատարիմ իր խոստմանը եւ թշնամու յուրաքանչյուր սադրանք ոչ միայն արժանի հակահարված է ստանում, այլեւ հարվածների է արժանանում հայկական կողմից: Եվ ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու հայտարարությունը վաղուց կյանքի է կոչվել:
Իսկ հակառակորդը անտեսելով իր զոհերի ու վիրավորների ավելացող քանակը, փորձում է իր երկրում պահպանել «պատերազմական վիճակը», որպեսզի ներքաղաքական սրացումների դեմն առնելու հնարավորություններ ունենա: Միաժամանակ էլ փորձում է սահմանային սադրանքներով միջազգային հանրությանը ցույց տալ, թե տարածաշրջանը կկայունանա, եթե Արցախը նորից բռնակցեն Ադրբեջանին:
Հայաստանա-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանների երկայնքով երկար ժամանակ շարունակվում էր սրացումը: Ադրբեջանական կողմը սկսել է կրակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, մասնավորապես նաեւ ականանետերից: Հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո են միայն լռում ադրբեջանցիները, քանի որ մեր պատասխանն ավելի կտրուկ եւ դիպուկ է լինում:
Լարվածության հենց առաջին օրերից մեր ՊՆ պատասխանատուները խոսում են առանց գաղտնիքների եւ բացահայտ, ինչը վստահություն է ներշնչում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պարբերաբար տեղեկատվություն է տալիս իրավիճակի մասին: Առաջին իսկ դեպքերից հետո նա հայտնեց, որ Վազաշեն համայքնի մոտակայքում 3 քաղացիական մարդիկ են վիրավորվել, նաեւ 1 պայմանագրային զինծառայող՝ Տավուշի մարտական հենակետերում: Լավ է, որ գոնե վնասվածքները թեթեւ էին եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Անգամ «իրավիճակի թուլացման որոշակի միտում» լինելու դեպքում էլ մեր հանրությունը մնում է ուշադիր բանակի եւ սահմանային իրավիճակների նկատմամբ եւ բանակ-լրագրող-հանրություն կապը աշխատում է թափանցիկ եւ ճշգրիտ: Իհարկե կան բացառություններ, երբ որոշ զլմ-ներ այս կամ այն ռազմաքաղաքական ուղղության ջրաղացին ջուր լցնելու համար պատվերով են երգում: Այդ զլմ-ներին արդեն գրեթե բոլորը գիտեն եւ այլեւս լուրջ չեն վերաբերում դրանց խուճապային կամ հակահայ տեղեկատվությանը…
Continue reading
Վա՛յ մեզ, թե հույսներս ՀԱՊԿ-ն լինի – Մեր անվտանգության ու պաշտպանության հարցում առաջին հերթին հույսը պետք է դնենք մեզ վրա… Ու զիջում մեզնից թող ոչ ոք չսպասի…
Կառավարության երեկվա նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե իր համոզմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն ամրապնդել է մեր երկրի տնտեսական անվտանգության հեռանկարները:
Լրագրողների հակառակ դիտարկումներին ի պատասխան ՀՀ փոխարտգործնախարարը հստակեցրեց, որ «խոսքը վերաբերում է ոչ թե բուն պաշտպանական հարցերին, քանի որ ԵՏՄ-ն մաքուր տնտեսական դաշինք է, այլ տնտեսական շահույթներին, որոնք բարձրացնելու են Հայաստանի պետական բյուջեի եկամուտներն ու թույլ են տալու ավելի լավ դիմակայել պարտադրված սպառազինությունների մրցավազքին»:
Նա միաժամանակ հավելեց, թե որեւէ ինտեգրացիոն դաշինքին անդամակցելու տնտեսական առավելությունն ապրանքների ու կապիտալի ազատ տեղաշարժն է: Այդ առումով, ԵՏՄ-ին անդամակցելն ադապտացվելու երկար ժամանակ Հայաստանից չի խլել. «Եվրաինտեգրման փորձը ցույց է տվել, որ շատ երկրների տարիներ են պահանջվել համապատասխանության հասնելու համար, այսօր էլ կան երկրներ, որոնք առանձին ապրանքների գծով համապատասխանության չեն հասել: Իսկ մենք ԵՏՄ-ում ապրանքների որակով եւ չափորոշիչներով չենք զիջում մյուս երկրներին, ինչ-որ բանով էլ առաջ ենք»: Continue reading
Նախապատերազմական իրավիճա՞կ, թե՞ խաղաղության զորախաղեր – Ներմուծականների շարք՝ «Հայաստան են ուզում մտնել նաեւ Իսլամական պետության զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…
Վերջին ժամանակների լարված իրավիճակը պետք է հանգեցներ այն բանին, որ բացի հայ-ադրբեջանական շփման գծերում արժանի ու համարժեք պատասխան տալուց՝ հայկական կողմը հավաստեր, որ պատրաստ է նաեւ լայնամասշտաբ պատերազմի, ինչի մասին միշտ է հայտարարվել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամպագոռգոռ ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան էր նաեւ «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը: Սահմանային բախումների ժամանակ տասնապատիկ ավելի զոհեր ու վիրավորներ տված Ադրբեջանը պիտի տեսներ, որ Հայաստանն ունի նաեւ ներքին քաղաքական կայունություն, եւ Հայաստանի ու Արցախի հայերն առանց խուճապի են մասնակցում այդ զորավարժություններին (իսկ Ադրբեջանում իրապես խուճապ կա, անգամ մեր պատասխան հարվածների թիրախ ադրբեջանական գյուղերից են հանգիստ մնալու կոչերով դիմել Բաքվին): Իսկ խուճապ է՝ թե՛ պաշտոնական, թե՛ հասարակական ոլորտներում:
«Իրադրության զարգացման հետ կապված ներմուծականների շարքը շարունակվում է, որի հիման վրա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հայտարարել ռազմական դրություն: Դրանից բխող մի շարք օրենքների նախագծեր են պատրաստվել, գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ քննարկելու նախագահի հրամանագիրը ռազմական դրության հայտարարման վերաբերյալ»,- ասել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ ամփոփ ներկայացնելով «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ընթացքը: Նա նշել է, որ ներմուծականները շարունակվել են, մի քանիսը՝ պրակտիկ գործողություններով՝ Ավան թաղամասում հայտարարված պարետային ռեժիմը, փախստականների համար վրանային ճամբարի կազմակերպումն ու համապատասխան միջոցառումների իրականացումը. «Վարչապետը հանդիպել է փախստականների հետ, ցուցումներ է տվել կառավարությանը փախստականների կողմից բարձրացված հարցերին լուծում տալ»… Նշել է, որ փախստականների ընդունման գործընթացին մասնակցել են նաեւ ոստիկաններն ու ԱԱԾ-ն, քանի որ, ըստ կանխորոշումների, փախստականների հետ Հայաստան են ուզում մտնել նաեւ «Իսլամական պետության» զինյալներ, Թուրքիայի հատուկ ծառայության աշխատակիցներ՝ մեր երկրում իրավիճակը ապակայունացնելու համար…
Continue reading
Ծայրահեղ իսլամականության բումերանգը – Ադրբեջանը նաեւ իսլամիստների խմբեր է պատրաստում Հայաստանի դեմ… Գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման…
Անդրադարձել ենք սիրիական եւ իրաքյան հակամարտությունների ժամանակ թուրքական եւ ադրբեջանական ահաբեկչական խմբավորումների մասնակցությանը: Նշել ենք նաեւ, որ Ստամբուլը դարձել էր աշխարհի տարբեր անկյուններից Իսլամական պետությանը օգնել շտապող ծայրահեղականների եւ ահաբեկիչների որջ: Այստեղ հավաքագրվում եւ Իրաքի ու Սիրիայի տարածք էին մեկնում իսլամական ծայրահեղականներին երդում տված մարդասպանները…
Ադրբեջանում երազում են Իսլամական պետության հետ համագործակցելով լուծել Հայաստանի ու հայության խնդիրը: Սա նաեւ թյուրքական երազանք է:
Չնայած այն հանգամանքին, որ Իսլամական պետության առաջնորդները համաիսլամական պետության սահմաններում են տեսնում նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, միեւնույնն է թյուրքական տարրին թվում է, թե իսլամականների օգնությամբ կտիրեն Հայաստանին:
Ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանում արդեն գործում է «Ադրբեջանի իսլամական շարժում»-ը, այս շարքին վերջերս միացավ նաեւ «Ուզբեկստանի իսլամական շարժում»-ը՝ հավատարմության երդում տալով Իսլամական պետությանը: Այս շարժման մոջահեդները արդեն պաշտոնապես համարվում են Խորասանի մարզում տեղակայված խալիֆայության զորքեր: Նույնն է նաեւ Ադրբեջանում: Իսկ իրանական աղբյուրների պնդմամբ, ադրբեջանական իսլամականներ են գործում նաեւ Վրաստանի տարածքում՝ ադրբեջանաբնակ մարնեուլի շրջանում (գուցե վերածվի համաթուրքական ահաբեկչական խմբավորման): Թուրքիայի եւ Իսլամական պետության վերջին շրջանի անհամաձայնությունները հանգեցրին այն բանին, որ իսլամականների ղեկավարները Թուրքիայի հակաիսլամականներին անասուններ կոչեցին՝ ասելով թե «չէինք պատկերացնում, որ Թուրքիայում այսքան անասուններ կան»… Իսկ Ստամբուլում կալանավորվեց ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլահ Աբդուլլաեւը, ով հայտնի է որպես սլամականների հրահանգիչ Ստամբուլում: Continue reading
Իրենց աչքի մախաթն ու մեր միկրոասեղը – Մեհրիբան Ալիեւան, ընդամենը մի քանի ամիս առաջ հատուկ չվերթով թռչել էր Մոսկվա՝ որտեղ նրան ֆիքսել են իր հայ սիրեկանի հետ գրկախառնված…
Նաեւ միջազգային մեկնաբաններն են համաձայն, որ Ադրբեջանը ճակատային գրոհով հաղթանակներ չի տանի Հայաստանի նկատմամբ: Այն ինչ հրամցնում են Բաքվից, թե Ադրբեջանի տնտեսությունը ծաղկում է ապրում, սուտ է, ինչպես նավթա-գազային պաշարների մասին հեքիաթը:
Ամիսներ առաջ «Լուսանցք»-ը գրել էր, թե ինչպես են Բաքվում անգամ փակվում ժամանակին ճոխությամբ աչքի ընկած խանութները, ինչպես են մարդիկ ուտելու եւ այլ պաշարներ հավաքում՝ հետագա կենսական խնդիրներից խուսափելու համար:
Իսկ այսօր իրանական «Ղաֆղազ.իր» կայքն է նշում, թե՝ «Ադրբեջանցիներն առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար հասնում են Իրան»: Հղում անելով ադրբեջանական «Վիրտուալ.ազ» կայքին, իրանական այլ աղբյուրները եւս հավաստում են սա՝ հավելելով, որ հաղորդում է, որ «Ադրբեջանում տեղի ունեցած թանկացումների պատճառով այդ երկրի տարբեր շրջաններից առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու նպատակով ադրբեջանցիները հասնում են Իրան, որ կարողանան վերոնշյալ ապրանքները համեմատաբար էժան գնով ձեռք բերել»: Continue reading
Հետահայաց.- Երեւանյան փառատոն, որ հավակնում է ազգային ապրանքանիշ դառնալու – Քսենոփոնը ուղղակիորեն վկայել է, որ գարեջրագործության հայրենիը Հայկական լեռնաշխարհն է եղել…
Ազատական տնտեսահարբերությունների անբաժանելի մասը գովազդ, փի ար, մարկետինգ կոչվածն է: Հատկապես գովազդը երբեմն այնպիսի անհեթեթության է հասնում, որ ստիպում է զարմանալ, թե ինչ համարձակությամբ է կեղծվել պատմությունը: Այդպիսի մի անհեթեթության հետեւանքով այսօր աշխարհի որ երկրում գարեջուր է արտադրվում, գարեջրի հայրենիքը այդ երկրին է վերագրվում: Բավարացին, ասենք, համոզված է, որ գարեջրի հայրենիքը Բավարիան է: Հազիվ թե ուսումնասիրած լինի պատմությունը, ամենայն գովազդն է այդպես ասում, գուցե չեխերը նաեւ այդպես մտածեն, չգիտեմ. նրանց գարեջրի գովազդները տեսնել չի հաջողվել: Գուցե վաղը ռուսներն այդպես համարեն: Մի գովազդի հարց է, ի՜նչ կա որ: Իսկ մարդիկ կախված են գովազդից: Գովազդը, ցավոք, բայց ժամանակակից մարդու թիվ մեկ ճշմարտությունն է: Ինչու՞ եմ սա ասում: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչու մենք չենք կարող խուսափել դրանից ու պիտի գործի դնենք այն՝ արդի աշխարհում արդի օրենքներով (մանավանդ որ մենք կեղծելու կարիք չունենք): Այս համապատկերում նաեւ ասեմ, թե ինչու եմ «Երեւանյան ամառ» միջոցառումներից ամենաշատը հենց գարեջրի փառատոնը սիրում: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…
Սկիզբը՝ թիվ 29-ում
http://www.hayary.org/wph/?p=5035 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
Ավեսթան շատ անպատասխան հարցեր ունի, որոնց պատասխանները թույլ կտան վերջնականապես կատարել հստակեցումներ: Ավեսթային նվիրված ուսումնասիրություններում բավականին վարկածներ կան Զարաթուշթրայի ծննդյան վայրի մասին, սակայն դրանցից ոչ մեկը Ավեսթայի տվյալների համադրման հիմամբ չէ: Հ. Ներսիսյանը փորձել է համադրել եւ պատասխանել մի խումբ անպատասխան հարցերի՝ «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» մենագրության, որը մաս է կազմում «Հայագիտական ուսումնասիրություններ» աշխատության՝ հրատարակված 2011թ.:
Մենագրության մեջ կան շատ լուրջ բացահայտումներ, միեւնույն ժամանակ տեսանելի է պարտադրված պատմության դրոշմը, ինչպիսին է այս միտքը. «Ավեսթան պարսիկ ժողովրդի նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սբ. Գիրքն է»: Շատ ճիշտ կլիներ, որ այն շարադրված լիներ հետեւյալ կերպ՝ «Ավեսթան տարածաշրջանի եւ հատկապես հայերի, փարսերի եւ մարաց, այսինքն՝ Հայ Արիքի համադաշնության պետական կրոնն էր՝ մ.թ.ա 500-ից սկսված մինչեւ Վարդանաց պատերազմը հայության համար, իսկ Իրանի համար՝ մինչեւ իսլամի ընդունելը, այսինքն՝ 650 թվականները»: Ընթեցրողին հիշեցման կարգով ասենք, որ Ավեսթայի լեզուն արարողակարգային էր, այսինքն՝ այդ լեզվով կատարել են կրոնական ծիսական արարողություններ: Ըստ էության՝ հայ իրականության մեջ առաջին անգամ Հ. Ներսիսյանը փորձ է կատարել վերլուծել Ավեսթայի նյութերը, տեղայնացնել Զարաթուշթրայի ծննդյան վայրը եւ մեկնաբանել, թե ով էր նրա՝ Զարաթուշթրայի հոգեւոր հայրը:
Համադրելով Ավեսթային նվիրված ուսումնասիրությունները, հարակից նյութերը եւ Հ. Ներսիսյանի մենագրությունը ու, հատկապես կարեւորելով լինգվո (լեզվական) նյութերի աշխարհագրական անունների (սարեր, գետեր, ծովեր եւ այլն) տեղայնացումը եւ մեկնաբանությունները՝ ֆարսի, ժամանակակից պամիրի, տաջիկերենի, աֆղաներենի, թյուրքական լեզուների եւ հայերենի օգնությամբ դառնում է ավելի ամբողջական ու հավաստի: Հատկապես առաջնային է ճիշտ տեղայնացնել Հարա Բերեզաթի լեռան, Ռանհա, Վահիվա Դատիա եւ Վորկուշա ծովի գտնվելու վայրերը, որոնք Ավեսթայի պատմություններում կենտրոնական են բոլոր առումներով: Continue reading
Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի առիթով – Ազգային ողբերգության ուրախալի պատահարը… Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից…
Մեծայարգ Տիկին՝ Արմէնուհի Մելքոնեան
Ես, բնիկ Մուսա Լեռցի Պօղոս Արմէնակ Լագիսեանն եմ: Հայաստան այցելութեան առիթով միշտ եղել եմ «Հայ Արիական Միաբանութեան» գրասենեակ, իմ հեղինակած գրքերից նուիրել միաբանութեանը, որոնք հայոց նախնիների ու նրանց արիական հաւատքի փառաբանումն են:
Սեպտեմբերի 12-ին Մուսա Լեռան հերոսամարտի 100 ամեակն է, որն արդէն տօնախմբւում է: Անգլիայի «Կապոյտ Գիրք»-ի մի հատուածում հրապարակուած հաղորդագրութիւնն եմ թարգմանաբար հրատարակութեան յանձնել մի շարք լրագրերում: Մուսա Լեռցիների Եգիպտոս անմիջապէս հասնելուց յետոյ հերոսամարտի «Պաշտպանական Խորհուրդ»-ի նախագահ Տիգրան Անդրէասեանի հարցազրոյցն է Անգլիացի պաշտօնակատարների հետ, հրատարակուած Լոնդոնի «Արարատ» լրագրի 1915թ. Նոյեմբերի 15-ի համարում: Ամէն Մուսա լեռցի ու ամէն Արիացի Հայ ուրախ պիտի լինէր այն ընթերցելու Ձեր խմբագրած՝ «Լուսանցք» լրագրում: Անձամբ երախտապարտ պիտի լինէի ձեզ:
Յարգանքներիս Յաւաստիքը, Պօղոս Արմէնակ Լագիսեան
Մուսա Լեռ, Լորտ Ճէյմս Բրայս, «Կապոյտ Գիրք» (Հայերի վիճակը Օսմանեան Կայսրութիւնում 1915-1916թթ.)
(անգլերէնից հայացրեց՝ Պօղոս Արմէնակ Լագիսեան)
Հարիւր ամեակն է նաեւ Մուսա Լեռան հերոսամարտի:
Այն արդէն սկսուել է տօնախմբուել Այնճար բնակավայրի համախումբ Մուսա Լեռցիների կողմից:
Ամէն Մուսա Լեռցի ուրախ ու երախտապարտ պիտի լինէր իրենց քաջ նախնիների պայքարի վաւերագրական պատմութեան հրապարակումը տեսնել: Արմին-հայերի «1915 թուակաի ազգային ողբերգութեան միակ ուրախալի պատահարն է» այն: Պատիւ ունեմ աշխարհ եկած լինելու Մուսա Լեռան կեդրոնական Եօղունօլուգ գիւղում, նաեւ լինելու հերոսամարդի կրտսեր մասնակից ու Հայկական Լեգէոնի Կապրալ Լագիսեան Արմէնակի որդին: Տիգրան Անդրէասեանի «Զէյթունի Տարագրութիւնը եւ Սուէտիոյ Ապստամբութիւնը» յուշերի գրքի առաջին ու երկորդ հրատարակութիւնների հետ համեմատած, որոշ դրուագներ չեն մանրամասնուած ներքոյիշեալ հարցազրոյցում:
Պօղոս Արմէնակ Լագիսեան
Continue reading
Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը – «Սասնա ծռեր»-ի այժմեականությունը… Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում… Եվ 5 կորած քաղաքների շարքում…
Մեր էպոսի ազգային ու գիտական միտքը
«Սասնա ծռեր» էպոսին նվիրված փառատոնի ծրագրի շրջանակում՝ ««Սասնա տուն» քաղաքացիական հասարակության զարգացմանն աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, սեպտեմբերի 6-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացրել է ««Սասնա ծռեր» էպոսը եւ հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումը» խորագրով գիտաժողովը:
Գիտական համաժողովին մասնակցել եւ ելույթ են ունեցել էպոսագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ ու բանասերներ, որոնց զեկուցումներում արծարծվել են էպոսի կերպարների եւ ազգային ազատագրական շարժման հերոսների ընդհանրությունները:
Բովանդակալից զեկուցումներով հանդես են եկել գրականագետ Ազատ Եղիազարյանը, բանագետ Թամար Հայրապետյանը, ազգագրագետ Հարություն Մարությանը, պատմաբան Երվանդ Մարգարյանը, բանասեր Կարո Վարդանյանը, ինչպես նաեւ շոտլանդանցի լեզաբան, բանասեր Պիտեր Քաուին:
Սեփ. լրատվություն
Հայոց Անին՝ 10 լավագույն հնավայրերի ցանկում
The Guardian պարբերականը կազմել է «Ավերակ հնավայրերի լավագույն 10-ի» ցուցակը: Կամբոջայի Կոհ Կեր տաճարի, Պերուի Չոկեկիրաո ինկերի քաղաքի, պորտուգալական Կոնիմբրիգա հռոմեական բնակավայրի եւ մյուսների կողքին հայտնվել է նաեւ հայկական Անին: Continue reading
Հայկական խոհանոց – Խուրջին… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – («Հայկական խոհանոց» խորագիրը վարում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
«Արվասար»-ը հայտվել է Ճապոնիայում տարածված զբոսաշրջային ուղեցույցի էջերին: Խորհուրդ տրվող ուտեստը խուրջինն է: Այդ տեղեկույթում մասնավորապես նշվում է այն փաստը, որ ռեստորանն աչքի է ընկնում բնական՝ մաքուր սնունդով: «Տեղում թխված հացը, ռեստորանում պատրաստվող թթուների տեսականին եւ հորած պանիրը ամենից շատ են գրավել մեր հաճախորդներին»,-վստահեցնում է Ռ. Նահապետյանը՝ մեզ սիրով տրամադրելով խուրջինի բաղադրատոմսը:
– Խուրջին
Բաղադրությունը – Միս (հորթի, խոզի, հավի, գառան)- 200 գրամ, գլուխ սոխ – 1 հատ, տաքդեղ՝ կանաչ, կարմիր – 0.5-ական, լոլիկ – 1 հատ, տոմատ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, ռեհան կամ ծիտրոն՝ ըստ ճաշակի – չոր, բուսայուղ, լավաշ – 0.5 հատ:
Պատրաստման եղանակը – Սոխը կտրատել կիսալուսնաձեւ, տապակել բուսայուղով, ավելացնել տոմատը, կտրտած լոլիկը:
1-2 րոպե անց ավելացնել նախապես ձողաձեւ կտրտած, եփած միսը: Տապակել մինչեւ մսի փոքր-ինչ վարդագունելը: Ավելացնել խոշոր կտրտած տաքդեղները, լավ խառնել, համեմել, կրակի վրայից վերցնել:
Լավաշի «շիտակ» երեսին վրձնով քսել յուղ (լավաշի մի կողմից կտրել 2 սմ լայնությամբ շերտ՝ գոտի): Հակառակ երեսի կենտրոնում դնել մի կտոր լավաշ, վրան լցնել միջուկը: Ավելացնել կանաչեղենը: Լավաշը կողքերից հավաքել՝ խուրջինի ձեւ տալով: Լավաշե գոտիով կապել՝ փայտիկով ամրացնելով: Դնել ջեռոցը եւ եփել 2000-ի տակ 4-5 րոպե:
Ի դեպ, այս ուտեստը շատ համեղ է եւ հագեցնող: Այն հրաշալի ուտեստ է նաեւ բուսակերների համար, երբ միսը փոխարինվում է սնկով կամ բանջարեղենի տեսականիով: Բարի ախորժակ:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մասնակցեց ԱՄՆ Լաս Վեգասում ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը տարվա գլխավոր մրցաշարում հայտավորել էր 8 ըմբիշ՝ Ռոման Ամոյան (59 կգ քաշային կարգ), Միհրան Հարությունյան (66 կգ), Վարշամ Բորանյան (71 կգ), Արսեն Ջուլֆալակյան (75 կգ), Էդուարդ Սարգսյան (80 կգ), Մաքսիմ Մանուկյան (85 կգ), Արթուր Ալեքսանյան (98 կգ) եւ Էդգար Խաչատրյան (125 կգ): Continue reading
Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ – Սահմանադրական փոփոխությունները – հայ ընտանիքն ու հայկական արժեհամակարգը… Էլի Ջրհեղե՞ղ – Էլի՞ Մասիսների (Արարատ աշխարհի) հույսին մնացին…
Արեւմուտքը՝ դարվինիզմից ավելի ցածր մակարդակու՞մ
Եթե Չարլզ Դարվինն իր պատվիրված մարդատեսության (այսպես կոչված «էվոլուցիոն» տեսության) մեջ մարդուն կապիկ էր սարքել ու հետո կապիկից էլ մարդ, ապա այսօրվա հոգեխեղ ու սեռախեղ եվրատեսաբանները առհասարակ մերժում են մարդ երեւույթը որպես բնածին արարածի… Եթե դարվինիզմը գոնե Աստծո գոյությունը չէր մերժում՝ կապիկին բնածին համարելով, ապա եվրատեսաբանները մերծում են արարչածին մարդու իրողությունը՝ աստվածայինը նսեմացնելով հակամարդու կամ երկոտանի անասունի իրավունքների առջեւ…
Երկու տեսություններն էլ սին են ու մարդակուլ, ազգամերժ են ու հակաբնական: Կապիկից այսօր էլ մարդ չի ծնվում, ինչպես հակամարդուց՝ մարդու իրավունքներ ու ազատություններ: Բայց պետք է խոստովանել, որ կապկանմաններ այսօր էլ կան, որոնք էլ մարդու սանձարձակությունները փորձում են հրամցնել որպես մարդկային ազատությունների դրսեւորում…
Այսպիսի մարդը, ում հակամարդ պիտի ասել, որեւէ կապ չունի Արարչի ու Աստվածների հետ: Իսկ այդպիսի հակամարդը չի կարող մարդու իրավունքներից խոսել, առավել եւս բնածին ազգերի համար օրինակ լինել: Էլ չենք խոսում նման հակամարդու ազգային պատկանելության եւ իրավունքների մասին, որը գոյություն չունի ու նա երդվյալ ազգամերժ ու հայրենիքամերժ է: Անազգը նաեւ անհայրենիք է լինում: Աշխարհի ավելի քան 200 պետությունները հայրենիքներ չեն, միայն բնածին ազգերն ունեն հայրենիքներ՝ բնօրրաններ:
Հակամարդը նպատակադրվել է աշխարհում «մեկ պետություն»-«մեկ ազգ» կերտել, ինչը հակաբնական է, ուստի՝ դատապարտված է կործանման: Եվ կործանվողի հետեւից գնալը կամ նրան օրինակելը ինքնակործանում է:
Սահմանադրական բարեփոխումների թեման այսօր ոչ միայն հայ քաղաքական ոլորտի ամենաքննարկվողն նյութն է, այն հուզում է հայության բոլոր հատվածներին՝ ամենուր: Սա լավ է: Ուրեմն՝ մենք դեռ համահայկական մտածողություն եւ համազգային գործունեության հետեւորդներ ենք:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխությունների առիթով ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) ներկայացուցիչներին: Այս միջազգային հանձնաժողովը Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գործընթացում մասնագիտական օժանդակության է ցուցաբերել՝ կարեւորելով դրա նշանակությունը երկրում ընթացող իրավական բարեփոխումների գործում: Continue reading


