Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2025 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
Unknown Feed
News | News.am
Новости – News.am
Panarmenian
- Омбудсмен Армении обсудила с ОБСЕ права армянских пленных
- В Ереване ликвидирован международный центр кибермошенничества
- Новые формы торговли людьми требуют системных решений
- Армения возглавила Генеральный комитет конференции ОЗХО
- Mэр Гюмри требует компенсацию за нарушение презумпции невиновности
- Среди получивших вид на жительство в Армении преобладают граждане РФ и Индии
- Пашинян выразил соболезнования Путину в связи со смертью Никиты Симоняна
- В ереванском районе Аван-Ариндж уровень загрязнения воздуха достиг экстремальных 708 баллов
- Aрмения не примет участия в саммите ОДКБ
- Архиепископ Аршак не признан потерпевшим по делу о видео
Category Archives: Հոդվածներ
Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը.- Հայ Աստվածուհուն փառաբանեցին կապուտաչյա Սեւանի ջրերում…
Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ Հայոց Վարդավառի տոնը նշեցին հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:
Ճիշտ այդ պահին Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կատարեց՝ ի փառս Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց խնդրեցին, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:
Հայ արի քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ տվեցին լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ: Continue reading
Հողի տերն արթնանում է – Հայերն ու հայ պատգամավորները Թուրքիայում… Թուրքիայում աշխատանք որոնողների վերջը.- Իսլամ ընդունած հայուհին թուրքական անձնագիր կստանա – Տեսնես ե՜րբ է եղել գենախեղումը…
Հողի տերն արթնանում է
«Լուսանցք»-ը դեռ մնում է այն համոզման, որ ծպտյալ հայերի կարգավիճակի ամբողջական բացահայտումը խիստ վտանգավոր է: Այն առավել վտանգավոր դարձավ, երբ Թուրքիայի նախագահ դարձավ Էրդողանը, ով փորձում է Աթաթուրքի ստեղծած թուրքական հանրապետությունը վերափոխել նորօսմանյան կայսրության՝ համաթուրանական հեռահար նպատակներով: Սա առավել քան ակնհայտ է, որ նկատում են անգամ Թուրքիայի դաշնակիցները: Էրդողանն անգամ Աթաթուրքին նսեմացնելու ճանապարհով է փորձում վերափոխել ամեն բան, նույնիսկ նախագահական նստավայրը տեղափոխեց, եւ առաջին անգամն է, որ Աթաթուրքից սկսած երկրի նախագահն այլ նստավայրից է ղեկավարում…
Թուրքիայի նախագահի հայատյացությունը վաղուց է հայտնի: Իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարության տեղափոխումն ապրիլի 24-ին՝ հայատյացության գագաթնակետն էր:
Էրդողանի ծայրահեղականությունն այնքան նկատելի է, որ նույնիսկ Թուրքիայում շատերը կասկածում են, որ նա ծպտյալ հայ է եւ իր անկանոն գործունեությամբ վնասում է երկրին… Թեեւ Էրդողանը, որ դեռ Թուրքիայի վարչապետն էր, իր ծագմանը կասկածողների մասին ասել էր. «Կներեք, ինձ նույնիսկ հայ են ասել»… այսինքն՝ հայ կոչվելն այդքան վիրավորական է:
Այս առումով Թուրքիայի մեջլիսի նորընտիր 3 հայ պատգամվորներից ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից պատգամավոր ընտրված Սելինա Օզուզուն Դողանը թուրքական Sozcu պարբերականի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը աշխատելու է ոչ միայն հայերի, այլեւ ազգային փոքրամասնությունների մյուս ներկայացուցիչների համար: Սելինա Դողանը նշել է, թե Թուրքիայի համար լրջագույն խնդիրներից է այլատյացությունն ու ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ խտրականությունը: Անդրադառնալով Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ վիրավորական արտահայտություններին, նա շեշտել է. «Երբ հանդիպեմ Էրդողանին, ասելու եմ. «Կներեք, ես հայ եմ»: Ես Էրդողանի՝ «Կներեք, բայց ինձ նույնիսկ հայ են ասել» արտահայտության համար երբեք չեմ ներելու նրան»: Continue reading
Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում… Ռուս հայտնի գործարար Գերման Ստերլիգովը սիրու՞մ է Արցախը, թե՞ խնդիր ունի… Վատիկանը հրապարակել է – Անկարան նոր վայնասուն է բարձրացրել…
Հայաստանը՝ ահաբեկչական ծրագրերի թիրախում
Երբ թուրքական եւ ադրբեջանական հարյուրավոր ահաբեկիչները սիրիական ընդդիմության կազմում մասնակցում էին հակապետական մարտական գործողություններին, այն ժամանակ Արեւմուտքի պատասխանատուները աչք էին փակում նաեւ նրանց հակահայկական դրսեւորումների վրա, որոնք տեղի էին ունենում Սիրիայի հայաբնակ վայրերում: Սիրիայի նախագահ Ասադի վարչակարգը տապալելու համար զինվեցին ընդդիմադիր կոչված ահաբեկիչները, որոնք այսօր արդեն գլխացավանք են դարձել հենց Արեւմուտքի համար:
Հայաստանի համար վտանգը ավելի է մեծացել, Ստամբուլում հավաքագրվող ահաբեկչական խմբավորումները հետո անցնում էին Իրաք, եւ հակահայկական դրսեւորումները Սիրիայից հետո Իրաքում ծավալվեցին: Սա թուրքական ծրագիր էր, իսկ իսլամական ծայրահեղականներին աջակցելով, թուրքերը իրենց պայմաններ էին առաջ քաշում, որ քրիստոնյա ազգերից առաջինը հալածվեն հայերը եւ տարհանվեն Սիրիայի ու Իրաքի հատկապես այն բնակավայրերից, որոնք առավել մոտ են Արեւմտյան Հայաստանի տարածքին, որտեղ բնակվող հայերը ցեղասպանության զոհերի ժառանգներն են եւ միշտ պահանջատեր են հայկական բռնազավթված հողերի նկատմամբ:
Այսօր էլ թուրքական զորքերը փորձում են մտնել Սիրիայի եւ Իրաքի տարածք, իբր «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտնչելու համար (այսպես ձեւակերպելով՝ Արեւմուտքի աջակցությունն են ուզում ստանալ), բայց փորձում են օգտվել այս խառն իրավիճակից եւ զավթել Սիրիայի ու Իրաքի այն տարածքները, որտեղ նաեւ նավթի ու գազի պաշարներ կան:
Այս առումով Անկարայի մտադրությունները կասեցնում են միայն Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: Վերջինիս դեսպան Ալիռեզա Բիգդելին Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է չխախտել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Նա, անդրադառնալով Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ սկսելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «ՄԱԿ-ի անդամ երկրի տարածքային ամբողջականության խախտումը հակասում է Սիրիայում կայունության եւ խաղաղության հաստատման հարցում Թուրքիայի պարտավորություններին»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր դժգոհությունն արտահայտելով Սիրիայի հյուսիսում քրդերի արձանագրած ռազմական հաջողություններից, հայտարարել է, որ Թուրքիան երբե՛ք թույլ չի տա, որ իր երկրի հարավում՝ Սիրիայի հյուսիսում, քրդական պետություն ստեղծվի: Բայց Թեհրանի նախազգուշացումը կանգնեցրել է Անկարային: Իսկ թուրքական բանակը տանկեր եւ զրահամեքենաներ էր սկսել տեղակայել սիրիական Ջերաբլուս քաղաքին սահմանակից Գազիանթեփ նահանգի Քարքամըշ եւ Քիլիս բնակավայրերում: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դեռ հետեւում են Ջերաբլուսում «Իսլամական պետության» գրոհայինների շարժման ուղղություններին, իսկ Հալեպում շարունակվում են դաժան մարտերը ԻԼԻՊ-ի եւ սիրիական բանակի միջեւ: Continue reading
Հունաստանը՝ ընդեմ Եվրոպայի – Կբանակցե՞ն արդյոք Աթենքն ու Մոսկվան… Պետականաքանդ պարտքեր.- Ի ՞նչ կլինի Հայաստանի հետ՝ արդյո՞ք մեր երկրիրը կկրկնի Հունաստանին…
Ինչպես սպասվում էր, Հունաստանի քաղաքացիների ավելի քան 61%-ը դեմ է քվեարկել եվրոպական վարկատուների պահանջներին՝ հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեի արդյունքում: Միայն 39,41%-ն է եղել կողմ:
Հիշեցնենք, որ Հունաստանի կառավարությունն իր քաղաքացիներին առաջարկել էր «այո» կամ «ոչ» ասել հարցին, արդյո՞ք հարկավոր է ընդունել այս տարվա հունիսի 25-ին Եվրահանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացրած համաձայնագրի նախագիծը:
Սպասվում էր նաեւ, որ Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հրաժարական կտա այս արդյունքներից հետո, ինչը եւ եղավ: Նա հայտարարել էր, որ իր երկիրը չի կարող ընդլայնել տնտեսությունը, չի կարող մարել բոլոր պարտավորությունները, եթե հանրաքվեն դրական պատասխան չտա: Իսկ ահա Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բնակչության կոչ էր արել դեմ քվեարկել նախագծին, որպեսզի կարողանա Եվրամիության պատասխանատուների հետ այլ հարթության մեջ խոսել: Թե դա ինչպես է լինելու, կտեսնենք շուտով: Հետաքրքիր է, որ եվրապատասխանատուները հայտարարել էին, թե ոչ դրական պատասխանը կարող է ստիպել, որ Հունաստանին դուրս թողնեն եվրոպական համագործակցությունից:
Այն վտանգը, որ Աթենքը կարող է վերսկսել բանակցությունները Մոսկվայի հետ, կարծես առաջվա պես չի վախեցնում պաշտոնական Բրյուսելին եւ Վաշինգտոնին: Գուցե պատճառն այն վերլուծությունն է, թե Ռուսաստանին պետք է եվրոպական դիրքերում ուժեղ Հունաստան գործընկեր, իսկ այս դեպքում հարցը թույլ ու վտարանդի գործընկերոջ մասին է, ինչը երեւի թե ձեռնտու չլինի: Այս մասին խոսում են նաեւ որոշ ռուսական վերլուծաբաններ, սակայն, հայտնի չէ, նրանք ռուսամե՞տ, թե՞ արեւմտամետ շահեր են սպասարկում: Continue reading
Արեւմուտքը բարեխոսու՞մ է Արեւելքի համար… Հայաստանը Եվրոպական միության եւ Եվրասիական տնտեսական միության փոխգործակցության սահմանագծին…
Հայաստանը բացի Արեւմուտք եւ Ռուսաստան բեւեռների հետ համագործակցությունից, պիտի կարողանա արագորեն զարգացնել հարաբերությունները Արեւելքի հետ: Վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը Երեւանում հայտարարեց, որ Հայաստանը տնտեսական զարգացման համար պետք է ուշադրություն դարձնի իրանական կողմից տրվող հնարավորությանը եւս: Նրա խոսքով, Իրանի հանդեպ պատժամիջոցի վերացումը կարող է կապիտալի հոսք ապահովել Հայաստան, ինչը կնպաստի տնտեսության զարգացմանը:
Սա աննախադեպ հայտարարություն է: Դժվար է հիշել, թե արեւմտյան որեւէ տերության կամ կառույցի պաշտոնական ներկայացուցիչ երբ է այսպես արտահայտվել եւ Հայաստանին հորդորել ուշադրություն դարձնել իրանական, իսկ մեծ հաշվով՝ արեւելյան ուղղությանը: Ավելին, ընդունված է եղել համարել, որ այդ ուղղությամբ Հայաստանի տնտեսական հնարավորությունները եւ մտադրությունները մշտապես արժանացել են Արեւմուտքի անբարյացակամ վերաբերմունքին՝ նկատի ունենալով Իրանի հետ լարված հարաբերությունը եւ Չինաստանի հետ ոչ աշխույժ հարաբերությունները: Եվ առաջին անգամ է, որ արեւմտյան կառույցի, միջազգային ֆինանսական կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյան Հայաստանին հորդորում է ուշադիր լինել իրանական ուղղության հանդեպ: Իհարկե, սա այն բանից հետո, երբ Իրանի միջուկային ծրագրով զբաղվող վեցյակը հանգեց դրական արդյունքի: Continue reading
Ամուլ որոշում, որ բան չի փոխում – Տուգանողն էլ, փակողն էլ մենք ենք… Մեզանում դեռ կան մայդան որոնողներ… Մինչեւ աուդիտի անցկացումն էլ հնարավոր է վաճառվի ՀԷՑ-ը…
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը օրերս համարյա հերոսի կերպարի մեջ է մտել, մամուլն էլ գրւմ է, թե՝ տեսեք, Նազարյանի հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը տուգանել է 60 մլն դրամով:
Կարճ կլինեմ եւ միանգամից կասեմ. սա ամուլ որոշում է, այնպես ինչպես լուսանկարի ձմերուկն է ամուլ, տեսնու՞մ ենք, կտեր չկան: Այլ կերպ՝ որոշումն իրականում բիբինյան ընկերությանը չի տուգանում:
Փակագծը բացեմ: ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին տուգանեց միանգամից 60 մլն դրամով: Եվ տուգանեց հիմա, երբ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը իր վրա է վերցրել կառավարությունը։ Իսկ տրամաբանությունը պարզորոշ հուշում է, որ որքան ծանրանա ՀԷՑ-ի բեռը, այնքան էլ կծանրանա կառավարության ստանձնած բեռը։ Իսկ կառավարությունն էլ դեռ հայտնի չէ, որտեղից է վճարելու գումարները: Վարկերի՞ց, թե՞ բյուջեից: Միեւնույնն է, փակողը մենք ենք:
Այնպես որ, Նազարյանն իր հանձնաժողովով իրականում տուգանել է ոչ թե ՀԷՑ-ին, այլ՝ մեզ:
Թե ինչ կլինի ՀԷՑ-ի հետ կապված ընդհանուր գործընթացի միջակայքում՝ մինչեւ աուդիտը, առայժմ պարզ չէ:
Բայց դեպքերը հետեւյալ ընթացքով են զարգանում: Քաղաքացիական գործընթացը՝ ընդդեմ էլէներգիայի թանկացման, մարում է, եւ դրան զուգահեռ սկսվում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դժգոհությունը սակագների կարգավորումից: Continue reading
«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – ուժեզ եւ թույլ կողմերը, ռիսկերն ու հնարավորությունները… Հաջորդող 3 տարիների սպասելիքները՝ էլի միջին հարթակում…
«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել
http://www.hayary.org/wph/?p=4933 – «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
Արտադրանքի համաշխարհային ճանաչումն ու համբավը Համաշխարհային բանկն անգամ ուժեղ կողմ է համարում
Արդեն տեղեկացրել ենք, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ ՀԲ-ի հաշվետվությունը պատրաստ է: Գործարանի շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվությունում նշվում է, որ արտադրանքը Հայաստան խոշոր չափի արտարժույթ ներմուծելու հնարավորություն կտա եւ որ այն ռազմավարական բարձր արժեք ունի: Աշխատեցնել «Նաիրիտը», թե ոչ, վերջնականապես կորոշի մեր գործադիրը:
ՀԲ-ն երեք տարբերակներ է քննարկել՝ տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն ացետիլենային եղանակով, նույն եղանակով՝ 24 հազար տոննայի արտադրություն եւ տարեկան 25 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրություն բութադիենային եղանակով: Վերլուծության մեջ նշվում են յուրաքանչյուր տարբերակի ուժեղ եւ թույլ կողմերը, ռիսկերը եւ հնարավորությունները:
Խոսենք առաջինից՝ ացետիլենային եղանակով տարեկան 12 հազար տոննա պոլիքլորոպրենային կաուչուկի արտադրության վերլուծությունից:
Այստեղ տրվում են եւ՛ դրական եւ՛ բացասական կողմերը, ինչպես ընդունված է ասել միջազգային հարթակում՝ ուժեղ եւ թույլ կողմերը, ըստ այդմ՝ ռիսկերն ու հնարավորությունները: Continue reading
Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (3-րդ մաս)… Այսօրվա հավատը կամ անհավատությունը… Սատանայի իշխանության վերջը մոտ է… Սատանայի իշխանության վերջը մոտ է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Սկիզբը՝ թիվ 24-ում
– http://www.hayary.org/wph/?p=4929 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
– http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Եվրոպայում վհուկների դատավարությունները՝ թե՛ զուտ լուրերին եւ թե՛ ամբաստանություններին հիմնված, կայացվում էին ինչպես ինկվիզիցիայի, այնպես էլ աշխարհիկ դատարանների կողմից։
Մարդուն սովորաբար տանջանքների էին ենթարկում, որ նա խոստովանի իր «հանցանքը»։ Եթե որեւէ մեկը մեղավոր էր ճանաչվում, դատապարտվում էր մահվան։ Սովորաբար նման մարդկանց այրում էին, իսկ Անգլիայում ու Շոտլանդիայում՝ կախում։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում այդ զոհերի վերաբերյալ. «Որոշ պատմաբանների կարծիքով՝ 1484-1782թթ. ընթացքում եկեղեցին մահապատժի է ենթարկել մոտ 300 000 կանանց՝ կախարդությամբ զբաղվելու համար» («World Book Encyclopedia»)։ Եթե միջին դարերում տեղի ունեցած այս ողբերգական դեպքերի ետեւում կանգնած էր Սատանան, ապա ովքե՞ր էին նրա «գործիքները». այդ զոհե՞րը, թե՞ նրանց մոլեռանդ հալածողները։
Այսօրվա հավատը կամ անհավատությունը
Continue reading
Կապուտաչյա Սեւանի ափին Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը… Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է… Սեր տանք, որ սեր ստանանք – Սիրե՛նք մեր մայրաքաղաքը՝ «Երեւանյան ամառ»՝ 3-րդ տարին անընդմեջ…
Հայոց Վարդավառն է՝ Աստղիկ Աստվածուհու տոնը
Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները այս անգամ Հայոց Վարդավառի տոնը կնշեն հուլիսի 12-ին՝ փոքր Սեւանի ճիշտ կենտրոնում, որտեղից հենց արեւի ծագման պահին շատ լավ երեւում է ջրային մի փոքրիկ առվակ, որ հանկարծակի ծնվում, լողում ու չքանում է լճում:
Ճիշտ այդ պահին Հայ արիական միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասը վարդավառյան ծես կանի՝ ի փառս Հայոց սիրո աստվածուհի Աստղիկի: Ճիշտ այդ պահին, որպեսզի հայտնվող ու չքացող զարմանահրաշ առվակը ջրերին խառնի Աստղկան սերը եւ այդ օրը Սեւանի ջրով ցողվողները պարուրվեն Աստղիկի սիրով: Քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ:
Քրմերն իրենց հետ նախապես վերցրած դաղձով ու ուրցով թրմաջուրը եւ վարդի թերթիկներից պատրաստած օշարակը շաղ կտան լճի ջրերում՝ ի նշան Հայոց աղջիկների նրբաբույր սիրով հարդարանքի ավանդության:
Աստղիկը, առհասարակ սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է Տիեզերքում, քանզի, ինչպես նշել ենք նախկինում, միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում՝ Վահագնի եւ Աստղիկի Հավերժական Սիրո: Եվ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի ու Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, եւ ունի յուրօրինակ առաքելություն: Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց, քանզի պարուրված է աստղկական սիրով: Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ տկարությունից, քանզի պաշտպանված է արդար ու բարի զորությամբ:
Ծեսից հետո ափ դուրս կգան քրմերը: Հայ արիներն ու ազգայնականները ավանդական ջրախաղից հետո սեղանի շուրջ կբոլորեն: Ծիսական ուտեստները ճաշակելուց առաջ քրմերը հաղթաձոն կհղեն առ Աստղիկ Աստվածուհի՝ հայերի սրտերը սիրավառ պահելու, սիրող զույգերին էլ սատարելու խնդրանքով: Հայ արի քրմերը կառաբանեն նաեւ Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Շնորհավորանք.- Փոքրիկ Աստղիկի վարդավառյան 3-րդ ամյակն է…
Continue reading
Հայկական խոհանոց – Սմբուկը՝ գառան մսով… Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան… Աշխարհի մարզական հեւքից… Այցելե;ք եւ օգտվեք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սմբուկը՝ գառան մսով
Բաղադրությունը – Փոքր, մսոտ սմբուկներ – 10 հատ, գառան միս – 0.5 կգ, սոխ – 300 գ, լոլիկ – 400 գ, գազար – 2 հատ, կանաչ տաքդեղ – 1 հատ, համեմ – 1 կապ, հոտավետ պղպեղ, սպիտակ պղպեղ, դմակ – 100 գ, :բուսայուղ – 550 գ, աղ:
Պատրաստման եղանակը – Միսը լվանալ, խաշել, մանր խորանարդիկներով կտրատել: Սոխը մանր կտրատել եւ սոխառած անել դմակով եւ 50 գ բուսայուղով: Դմակի ու սոխի հետ տապակել նաեւ տաքդեղը:
Լոլիկը կեղեւից հեռացնել, մանր կտրատել եւ ավելացնել սոխառածին, մեջը լցնել նաեւ մանր կտրատած գազարը: Հավելել միսն ու համեմը եւ համեմել աղով ու պղպեղներով: Սմբուկները լվանալ, երկարությամբ կեղեւահանել եւ 0.5 լ բուսայուղով տապակել: Տապակելուց հետո սմբուկները նավակի պես բացել, աղով համեմել եւ մեջը լցնել միջուկը: Երեսին կտրտած լոլիկներ շարել եւ դնել ջեռոցը: Եփել տասը րոպեի չափ՝ 2000-ի տակ: Բարի ախորժակ:
Սերիալները կդառնան գեղֆիլմեր, բայց էլի՛ արժեզուրկ կմնան
Հայ կինոարվեստում նոր շարժ է նկատվում: Ժամանակին մեծ լսարան հավաքած եւ աղմուկ հանած մի քանի սերիալներ կդառնան գեղարվեստական ֆիլմեր: Խոսքը, մասնավորապես, «Շանթ» հեռուստաընկերության «Որոգայթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալների մասին է: Այժմ դրանց ստեղծագործական անձնակազմերը բուռն աշխատանքային գործընթացում են, քանի որ սերիաները խտացնելու եւ գեղարվեստական ֆիլմ դարձնելու համար փոփոխություններ են արվում: Մտահղացման հեղինակները մտադիր են գեղարվեստական ֆիլմ դարձած «Որոգայթը» եւ «Կյանքի գինը» վաճառել դրսում, դրանք այսօր մեծ պահանջարկ ունեն ԱՄՆ-ում: Որոշ դրվագներում նկարահանվելու համար ԱՄՆ-ից վերջերս Հայաստան է եկել «Կյանքի գինը» սերիալի առանցքային դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը՝ Արտոն: Հիշեցնենք, որ «Կյանքի գինը» եւ «Որոգայթը» այնքան մեծ լսարան ունեին, որոնց ժամանակ գովազդ ցուցադրելը քչերի գրպանին էր հասու: Խոսք կա, թե այդ սերիալներում գովազդ դնելու համար մինչեւ 6 մլն դրամանոց փաթեթներ են վաճառվել։
Զարմանալի է, բայց մեր հանրությունը միանգամից մտավ սերիալային կյանք՝ կարծելով, թե իր կյանքի բացերն այնտեղ է փարատելու, սակայն անգամ այն դաժան, ցուրտ ու մութ տարիներին՝ 1990-ականներին, այսպիսի մի խոսք կար՝ «Մեր ժողովուրդը իր հոգսերը թողած՝ Իզաուրայի հոգսերով է ապրում»… Սա այդ տարիների բրազիլիական սերիալների «պայթյունի» ժամանակի խոսքն է: Հետո այսպես մեր ժողովրդին բերեցին հայկական սերիալային հիվանդանոց ու հոգսերի անսպառ ու ճնշող աշխարհ… Continue reading
Այսօր Սահմանադրության օրն է – Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը 20 տարեկան է… Հայ արիները հանդիպել են Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հետ… Հայաստանի Ազգային Սահմանադրության նախագիծը…
1995թ. հուլիսի 5-ին Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց հանրաքվե ՀՀ Սահմանադրության հասատման համար: Սահմանադրության ընդունմամբ Հայաստանը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական հանրապետություն՝ հանրային պետություն, ոչ թե ազգային: Տարանջատվեցին իշխանության 3 ճյուղերը` օրենսդիր, գործադիր եւ դատական, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները ամրագրվեցին երկրի մայր օրենքով:
Սահմանադրության մեջ 2005թ. նոյեմբերի 27-ին կատարվեցին փոփոխություններ հանրաքվեով եւ ՀՀ քաղաքացիները «այո» ասացին սահմանադրական փոփոխություններին:
Ըստ Սահմանադրության 1-ին հոդվածի`Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն: 2-րդ հոդվածում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
Իշխանության յուրացումը որեւէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:
Սահմանադրությամբ հաստատվեցին Հայաստանի 3-րդ Հանրապետության խորհրդանիշները`դրոշը, զինանշանը եւ հիմնը-օրհներգը: Այնուհետև ընդունվեց զինանշանը:
Նախեւառաջ սկսեցին ձեւավորվել պետաիրավական նոր կառույցներ: Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում էր նախագահական հանրապետության համակարգը` գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների տարանջատումով: Բարձրագույն օրենսդիր մարմինը խորհրդարանն էր, գործադիր մարմինը՝ կառավարությունը: Ձեռնարկվեց նաեւ նոր դատական համակարգի կազմավորումը, որը ավարտվեց 1999թ.:
Հայաստանի կառավարության որոշմամբ` Սահմանադրության օրը Հայաստանում ոչ աշխատանքային օր է:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում եմ հայությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ նշում, որ այն հանդիսանում է երկրի գլխավոր օրենսգիրքը եւ պիտի արտացոլի հայի ու Հայաստանի դեմքը, իրավունքներն ու պարտականությունները ամենուր… Continue reading
Շարժումները պիտի հստա՛կ նպատակ ունենան – Թանկացումը կծավալվի հանրային բոլոր ոլորտներում ու կտանի նոր կեղեքման… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…
Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման, ինչն ակնհայտ է, ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարում գտնվող երկիր ենք՝ արտաքին թշնամիներով պարուրված, եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին դրամաշնորհային կոչված օժանդակություններից…
Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով (այլ կարծիք չառաջանալու համար նշեմ, որ, մենք բազմաձեւ տնտեսական համակարգի կողմնակից ենք, ասում եմ՝ Հայ Արիական Միաբանության անունից): Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ: Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք (այն տրամաբանությամբ՝ որ ամեն մեկն իր տունն ավելի սրտացավ կկառավարի): Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես հավերժ թանկացումների ուղին կբռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ:
Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պիտի փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք: Հայ արի երիտասարդները եւս կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս, իմ՝ հայ արիների առաջնորդի գլխավորությամբ: Continue reading
Տանը այսուհետ մի՛շտ է մարդ լինելու – Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Արեւմուտքը հասկացավ, որ Հայաստանն ամենեւին էլ իրենց պատկերացրած որբ գլուխը չէ, որի վրա միշտ կարելի է վարսավիրություն սովորել…
Բաղրամյանի ցույցերը քաղաքակա՞ն էին, թե՞ ոչ: Չեմ ուզում իրադարձությունները այս համատեքստում քննարկել, քանի որ եւ՛ «այո» եւ՛ «ոչ» պատասխանների դեպքում կարող եմ հավասար թվով փաստարկներ բերել:
Ցույցերը եկան ապացուցելու մի բան. ձեւավորվում է մի սերունդ, որ չի զզվացնում «երգիրը երգիր չի» արտահայտությամբ, այլ ասում է՝«ես եմ իմ երկրի տերը»: Սա՛ է ամենակարեւորը: Իսկ մնացյալը հասկանալի, գուցեեւ՝ այսպես ասենք, բնականոն գործընթացներ են. պատրաստի հանրություն է, որին փորձում են տեր կանգնել երեւացող ու չերեւացող քաղաքական գործիչները, «կենդանի պատ» կազմողները, շոուի աշխարհի երեւացող ու չերեւացող դեմքերը, սադրիչները վերջապես: Այ, բոլորովին այլ հարց է, թե ինչպես են որոշում տեր կանգնել, բայց սա արդեն այլ թեմա է:
Հայ Ավետիսյանների ընտանիքին սպանած անասուն Պերմյակովի գործը հայկական կողմին հանձնելու եւ Ռուսաստանում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին մեզ արտահանձնելու ռուսական կողմի «պատրաստակամությունը» հետեւանք էր «ես եմ իմ երկրի տերը» կարգախոսին տեր կանգնողների շարժման: Սա՛ է կարեւորը:
Ավելին՝ խնդիրը, գլոբալ առումով, միայն ռուսական կողմի մեջ չէ. այս օրերին Արեւմուտքն էլ հասկացավ, որ հայի տանը այսուհետ միշտ մարդ է լինելու, եւ գողեր մտնել չեն կարող: Հակառակ պարագայում՝ դո՛ւրս կշպրտվեն: Երբ հարգում ես ինքդ քեզ, քեզ հարգում են նաեւ ուրիշները: Continue reading
Որոշակիությունը՝ աուդիտից հետո – Թեեւ դեռ պարզ չէ ոչ աուդիտի ձեւաչափը, ոչ կարգը… Երկրի նախագահը խոսում է ՀԷՑ-ի «ամբողջ գործունեության» ընթացքի աուդիտի մասին, որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության «շահույթի մեծությամբ»… համոզված է, որ սակագնի բարձրացումն արդարացված է…
Նախագահ Սարգսյանի՝ տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ելույթից հետո ով ինչ «մեսիջ» «ուզեց»՝ ստացավ՝ թե՛ քաղաքական եւ թե՛ սոցիալական առումներով: Բոլոր «մեսիջները» տեղավորվում էին մեկ տիրույթում՝ գլխավոր մեկ հարցի պատասխանով՝ ՀԷՑ-ը կազգայնացվի՞ թե՞ ոչ:
Շատ բան պարզ կդառնա աուդիտից հետո: Երկրի ղեկավարը նշել էր, որ մշակված է քայլերի քարտեզը. «ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մենք խոսել ենք այն մասին, որ ճիշտ կլիներ միջկառավարական հանձնաժողովի կողմից դիտարկվեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության դուստր ձեռնարկության՝ Հայաստանի բաշխիչ ցանցերի գործունեության մանրազնին աուդիտի անցկացման հնարավորությունը նրանց ամբողջ գործունեության ընթացքի համար՝ փորձագիտական հանրության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այո, խնդիրները, որ կարող են լինել դուստր ձեռնարկությունում, մեր պետական մարմինների աշխատանքով առավելագույնս դուրս են սակագնի հաշվարկից, այնուամենայնիվ, այդ ընկերության հնարավոր խնդիրները մեզ հետաքրքրում են, քանի որ մենք, որպես պետություն, շահութահարկի մասով հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Այս առումով աշխատանքը կարեւոր է ոչ միայն ռուսական կողմի համար, այլեւ Հայաստանի համար: Բայց սա խնդրի մի կողմն է միայն եւ չի առնչվում սակագնին»:
Ուշադիր լինենք՝ նախագահը խոսում է ՀԷՑ-ի ամբողջ գործունեության ընթացքի աուդիտի մասին: Եվ որ մենք, որպես պետություն, հետաքրքրված ենք ընկերության շահույթի մեծությամբ: Continue reading
Զենքը դեռ չկա, իսկ պարտքը հաշվվում է… Հեռատես քայլ… Ազգայնացումից վախենալ պետք չէ… Ազգայնացման պահանջ չկա՞… Ազգայնացումն անհրաժեշտ է… Աուդիտի անցկացումը՝ խելամիտ որոշում… ՀԷՑ-ի սնանկացումը՝ հնարավոր ելք…
Զենքը դեռ չկա, իսկ պարտքը հաշվվում է
ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվել է վարկի այն ձեւակերպումից, ըւստ որի եթե վարկը դառնում է ժամկետանց, 3%-ը դառնում է 4,5%: «Չեմ կարող ասել, թե պարտքերի մեծ մասնագետ եմ, բայց այնուամենայնիվ ֆինանսիստ եմ եւ կարծում եմ, որ սա դաժան միջոցառում է, տնտեսական դաժան գործողության հստակ տարրեր պարունակող»,- ասաց պատգամավորը: Նա նկատեց, թե չի առարկում, որ որոշ զինատեսակներ իսկապես անհրաժեշտ են, եւ որոնք ավելի վաղ մատակարարվել են Ադրբեջանին. «Զինատեսակներ կան, որոնց արտադրությունը նոր սկսվելու է, բայց պարտքի տոկոսը հաշվվում է արդեն, սա ինչպե՞ս է քննարկվել ու ինչո՞ւ է հավանություն ստացել այս լուծումը»,-հարցրեց նա:
Արա Նազարյանը պատասխանեց. «Ես էլ պարտքերի մասնագետ չեմ, բայց կարծում եմ՝ այն ստանդարտ պայմանագիր է՝ բանկային համակարգերի վարկերի տրամադրման առումով ստանդարտ, այստեղ որեւէ սարսափելի բան չկա: Ֆինանսների նախարարությունն իր դրական կարծիքը տվել է, ինչը ենթադրում է, որ համապատասխան հաշվարկներ են արվել ու որեւէ վնասի հարց չկա»:
Հեռատես քայլ
«Երեւան ջուր» ընկերությունը որոշել է անփոփոխ թողնել ջրի սակագինը եւ համապատասխան գրությամբ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Ընկերությունը ՀԾԿՀ նախագահին ուղարկված նոր գրության մեջ մասնավորապես նշում է. «Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների (2006-2015թթ.) ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարաման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է: Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից, «Վեոլիա» ընկերությունը որոշում է կայացրել չպնդել սակագնի ավելացումը եւ այն թողնել անփոփոխ»:
Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական կայքի՝ հուլիսի 7-ին տեղի կունենա նիստ, որի ընթացքում կքննարկվի այս հարցը եւ կվերահաստատի ջրի նախկին սակագինը:
Միաժամանակ հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսի 9-ի նիստում հանձնաժողովը որոշել էր անփոփոխ թողնել սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը՝ 170,256 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Continue reading


