Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն

Թե ինչպես է առաջացել չարը, միշտ եղել է մարդու հետաքրքրության շրջանակում, ի սկզբանե եւ այսօր էլ, այդպես է լինելու նաեւ հետայսու՝ մինչեւ Երկրային կյանքի ավարտը, քանի որ Երկնային կյանքում դա ակնհայտ է դառնում…

Սատանա բառը ծագել է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է  սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

«Մութ» աստվածների պաշտամունքը, մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, երբ արդեն տրոհվել էր Համաարիական Տիեզերահաս Հավատը: Իսկ այդ հավատի հավատավորների համար առավել քան ակնհայտ էր, որ Աստված չի՛ կարող չար լինել, որ Աստված չի՛ կարող մարդուն անարգել, որ Աստված Տիեզերքի Արարչի այն մասնիկն է, որը պաշտպանում է Համատիեզերական Բարի Առանցքը…

Բայց, ինչպես նշել եմ արդեն, համաարիական հավատի մասնատումը ազգային-հեթանոսական հավատների, այդ համակարգերում սկսեց որոշակի տեղ տալ չար ուժերին: Հին Միջագետքում, Կարթագենում, նաեւ մայաների, ացտեկների, ինկերի ու այլ քաղաքակրթությունների մեջ «մութ» աստվածները կարեւոր դեր են խաղացել եւ ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ՝ Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը եւ «խավարի» ուրիշ  աստվածներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «լուսավոր» աստվածները:

«Մութ» կամ չար աստվածների պաշտամունքում զանգվածային մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիթական ժողովուրդները՝ փյունիկացիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ազգերի չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ: Հետո, իհարկե այդ ամենը թափանցել է նաեւ այլ տարածաշրջաններ: Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը՝ իր բանսարկու, չարախոս եւ սադրիչ կերպով դառնալով հակառակորդ եւ ընդդիմադիր Տիեզերական բարի Առանցքին: Ինչը այսօր շատերի մոտ հասկացվում է՝ Աստծուն, քանզի ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգը «կորցրել» է Արարչին ու մյուս Աստվածներին: Եթե ավելի հետ գնանք՝ դեպի նեոլիթյան Երկրի աստծո գծերը, ապա այլ կերպ ասած՝ նեոլիթյան Երկրի աստվածը երկարատեւ ու բարդ էվոլյուցիայի հետեւանքով դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան: Նրա սեւ գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների՝ մթի թագավորությունն է՝ անդրաշխարհը:  

Հնում շաբաթ օրը, որոշ ժողովուրդների մոտ, նվիրված է եղել «Սեւ» աստծուն՝ Սատուրնին, Քրոնոսին եւ աստվածային օձ Նագային: Շաբաթ օրը բաբելոնացիների մոտ չէր կրում ամենշաբաթյա բնույթ, այլ կապվում էր լիալուսնի օրվա հետ, քանի որ շաբաթ օրը համարվում էր դժբախտ օր: Քրիստոնյաների աչքում արդեն կռապաշտ դարձածների կողմից շաբաթ օրը տոնելը եւ «Սեւ» աստծո երկրպագությունը վերափոխվեց անմաքուր ուժերի հավաքի պատկերացման, որտեղից էլ առաջացան միջնադարյան պատկերացումները «վհուկների գիշերաժողովի» մասին: Տարբեր ժամանակներում սատանայականության-սատանիզմի մեջ մեղադրվել են մանիքեականները, տամպլիերները, կատարները, բոգոմիլները ու բազմաթիվ այլ քրիստոնեական ու ոչ քրիստոնական ուղղություններ:

Սատանիզմն իր թեորիայի սկզբունքները հիմնում է առաջին հերթին հրեական կաբբալիստիկ դեմոնոլոգիայի վրա: Ըստ Ն.Ա. Բերդյաեւի էզոթերիկ դոկտրինայի. հոգեւոր զարգացման 2 ուղի կա՝ Աջ ուղի, որ սպիտակ օկուլտիզմի ուղի է, որը գտնվում է տիեզերքի էվոլյուցիայի օրենքների հետ ներդաշնակության մեջ եւ  Ձախ ուղի, որ սեւ օկուլտիզմի ուղին է, որն արգելակում է մարդկության զագացումը:

Ժամանակակից սատանիզմը սեւ օկուլտիզմի ուղղություններից մեկն է: Աջ ուղին ընտրողների համար կենտրոնական տեղում է աստված, իսկ ձախ ուղին ընտրողների համար աշխարհաստեղծման կենտրոն է Էգոն՝ ցածրագույն, ժամանակավոր եւ կեղծ Ես-ը: Սատանիստական տարբեր խմբերին վերագրվող եւ նրանց կողմից բազում խորհրդանշաններ ու տարբերանշաններ են օգտագործվում այսօր: Սակայն դրանցից մի քանիսն ունեն արմատական եւ առավել վաղ պատմություն: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

Շրջված հնգաթեւ աստղ, որն օգտագործվում է սատանիզմի մեջ սկսած 19-րդ դարից: Հնգաթեւ աստղը՝ պենտագրամման նախնական տեսքով ի հայտ է եկել Պյութագորասի մոտ եւ ունեցել է հավերժ երիտասարդության ու առողջության իմաստ: Կաբալիստական տեսության համաձայն՝ պենտագրաման չարի եւ բարու խորհրդանիշն է՝ կախված նրա դիրքից:

Բաֆոմետի կնիք, որը Սատանայի Եկեղեցու պաշտոնական տարբերանշանն է, իրենից ներկայացնում է շրջված հնգաթեւ աստղի մեջ ներառված այծ: Հնգանկյունը շրջանագծի մեջ է առնված, իսկ աստղի յուրաքանչյուր թեւի դիմաց գրված է Լեվիաթան անունը: Տարբերանշանի ստեղծող է համարվում շվեդ օկուլտիստ Օսվալդ Վիրտը: Բաֆոմետ բառի պատմությունը հասցնում են մինչեւ տամպլիերների ժամանակներ (որոնցից էլ հետո մասոնական խմբակներն ու օթյակներն առաջացան), սակայն նրանց կողմից առավել եւս այդ նշանի օգտագործման մասին ստույգ տեղեկություններ չկան:

Շրջված խաչ, որին հաճախ անվանում են նաեւ Հարավային խաչ, առավելապես ունի Քրիստոսի խաչելությունը նսեմացնելու խորհուրդ:

Երկգլխանի օձ, որը գործածվում է սատանիստական «Սեւ լույս» եւ «Սատանայի հիերարխիա» խմբավորումների կողմից, որպես երկու՝ աշխարհիկ եւ կրոնական իշխանության նշան օրդենի (օթյակի) շրջանակներում:

Այծի պոզ, որը ժամանակակից սատանայի նշաններից է: Սկզբնական շրջանում այծի պոզերը խորհրդանշել են պտղաբերություն եւ աստվածություն, գոյություն են ունեցել պոզավոր աստվածություններ՝  Պան, Խնում, Հատհոր, Դիոնիսիոս եւ այլն: Հիմնականում խորհրդանշում է իմաստություն, սատանիստների կողմից գործածվում է հենց այդ իմաստով՝ ի հակադրություն քրիստոնեության եւ նրա սկզբունք հանդիսացող հավատքի:

666 թիվը Նոր Կտակարանում  Հայտնության Գազանի թիվն է (Հայտն. 13:18, 15:2): Հաճախ Հայտնության Գազանը նույնականացվում է Հակաքրիստոսի, Նեռի հետ, որի արդյունքում էլ այն օգտագործվում  է որոշ սատանիստների կողմից: 6 թիվը մեկնաբանվում է որպես անլիարժեքության խորհրդանիշ՝ ի հակադրություն աստվածային լիարժեքության խորհրդանիշ 7 թվի: Սատանայի եկեղեցին որեւէ հատուկ նշանակություն չի տալիս այդ թվին, բայցեւայնպես կտրականապես չի ժխտում թվի խորհրդի մոգական նշանակությունը:

Սատանան սատանայի զավակից տարբեր է

Սլավոնական ժողովուրդների մոտ սատանայի անունը կամ նրա մասին հիշատակելն արդեն իսկ մեղք է: Այդ պատճառով փորձում էին նրա անունը չտալ, որպեսզի «փորձանք չբերեն», եւ սատանայի համար հնարում էին «հուշող» անուններ՝ անմաքուր, նենգ, սեւ ուժ, պոչատ…. Հասկանալի էր, որ այդ բոլոր անունները վերաբերում էին մի էակի: Սակայն ժողովրդական ասացվածքները ստիպում էին մտածել, որ նույնիսկ սատանայական եղբայրության մեջ տարբերություններ կային: Օրինակ, հայտնի սատանան ավելի հաճախ նկարագրվում է որպես ոչ բարձրահասակ, սեւ տղամարդ: Նա լայն դունչ, մեծ կեռ քիթ, սեւաթույր աչքեր, մատների վրա անպայման ճանկեր, գլխին կոտոշներ ունի: Որպեսզի թաքցնի այդ կոտոշները, սատանան սովորաբար գլխարկ է կրում: Իսկ որպեսզի չերեւային շան թաթերի նմանվող ոտքերը, նա սեւ երկար վերարկու էր հագնում: Այն էակը, որին պատկերում էին խոզի մռութով, կեռ պոչով եւ սմբակներով, արդեն սատանան չէր, այլ սատանայի որդին: Նա տարբերվում էր իր ոչ բարձր հասակով եւ վառ կիսաբաճկոն ու կարմիր թասակ էր կրում:

Մարդկանց հաճախ հայտնվում էր նաեւ դիդկո – «գրողը»: Նա գալիս էր ինչ-որ մեկի խնդրանք-անեծքով. «Թո՛ղ գրողը քեզ տանի»: Նա իհարկե ոչ մեկին չէր տանում, սակայն նրա գալուց հետո մարդը ծանր հիվանդանում էր: «Գրողին» ճանաչելը դժվար չէր: Նա ատամների արանքում անպայման պահում էր երկար, մինչեւ գետնին հասնող ծխամորճ, իսկ ձեռքին ուներ մետաղյա գավազան:

«Հանդերձյալ աշխարհ»

Ըստ կրոնադիցաբանական պատկերացումների՝ երեւակայական աշխարհ է, որտեղ մարդկանց մահվանից հետո շարունակվում է նրանց կյանքը (հոգին կամ նաեւ մարմնապես)։ «Հանդերձյալ աշխարհ» գաղափարն առաջ է եկել դեռեւս այն ժամանակ, երբ մարդն իր եւ շրջապատի մասին ունեցած պարզունակ պատկերացումներով կարծել է, թե մարդկային կյանքը տեղափոխվում է նաեւ իրական աշխարհից դուրս, որ, մասնավորապես, անմահ է նրա հոգին։ Այդ ընթացքում մեծ դեր են կատարել նաեւ մարդկանց հոգեբանական ապրումները: Հատկապես սարսափը մահվան եւ սերը կյանքի նկատմամբ հաճախ արտահայտել է աշխարհի կատարյալ լինելու ցանկությունը եւ ընդունվել է որպես երկրային կյանքի շարունակություն, սակայն առանց վերջինիս թերությունների։ Պատմական զարգացման ընթացքում մահը եւ «Հանդերձյալ աշխարհը» մեկնաբանվել են յուրովի։ Հին եգիպտացիների համար երկրային կյանքը միջոց էր ապագա կյանքի համար՝ այստեղից էլ մահացածների մումիացման սովորույթը եւ նրանց պաշտամունքը։ Հունական մշակույթի ծաղկման շրջանում անհատը դիտվում էր որպես իրական աշխարհում գործող հասարակական-քաղաքական էակ, այդ պատճառով «Հանդերձյալ աշխարհը» համարվում էր ստվերների թագավորություն։ Հին հայերի պատկերացմամբ, մարդու մահից հետո հոգին անջատվում է մարմնից եւ շարունակում իր կյանքը։ Իշխել է նաեւ «Հանդերձյալ աշխարհ»-ում մարմնապես ապրելու գաղափարը։ Այս պատճառով մահացածների համար դամբարաններ են կառուցել, նրանց հետ թաղել ծառաներին, հարազատներին, զենք, ուտելիք եւ այլն։

Հասարակության սոցիալական շերտավորման հետեւանքով առանձնացել են դժոխքի եւ դրախտի գաղափարները։ «Հանդերձյալ աշխարհ»-ի պատկերացումը սկսել է կատարել մարդկանց սոցիալ-դասակարգային վարքի կարգավորման ու գնահատման գործառույթ եւ մարդկանց ապակողմնորոշել կյանքի իրական խնդիրներում։ Կյանքի իմաստը, մարդկության գոյության նպատակը կապվել է «Հանդերձյալ աշխարհ»-ի հետ, կյանքը համարվել է լոկ ժամանակավոր փորձություն։ Բոլոր ժամանակների առաջադեմ մտածողները ցույց են տվել «Հանդերձյալ աշխարհ»-ի հակահումանիստական, հակագիտական բովանդակությունը։

Միջնադարյան սնապաշտությունը

Երբ ազգային հավատների փոխարեն առաջին տեղում հայտնվեցին միջազգային կրոնները, դրանք հիմնականում հենվեցին կարեկցանքի արժանանալու եւ զրկանքներ կրելու տեսության վրա: Կրոնները սկսեցին կարգավորել մարդու ոչ միայն հոգեւոր, այլեւ՝ հոգեբանական վարքագիծը։ Կյանքը տառապանք է եւ «երկրային տառապանքով» է, որ մարդն արժանանում է «երկնային արքայության»: Սա նշանակում է, թե մարդը իր կյանքի ընթացքում ինչ դրական կամ բացասական արարքներ է գործել, ըստ այդմ էլ «արժանանում» է դրախտում կամ դժոխքում հայտնվելու ճանապարհին… Արեւելքը համարվում է նաեւ իմաստության եւ լուսավորության երկրամաս, բայց չի խուսափել սատանայական տվայտանքներից: Սա առաջ է բերել սնոտիապաշտական դրսեւորումներ, ինչն էլ հոգեւոր դասին տվել է մարդուն այս կամ այն ճշմարտությունը պարտադրելու հնարավորություն:

Զարմանալի է, բայց եկեղեցական ժողովներից շատերի ժամանակ ոչինչ չի ասվել սնոտիապաշտության մասին։ 1215թ. Լատերանի 4-րդ ժողովում ընդունվեց այն, ինչ որոշ հանրագիտարաններում անվանվում է «հավատի պաշտոնական հռչակագիր» («New Catholic Encyclopedia»)։ Եկեղեցական օրենքի 1-ին կետի համաձայն՝ «սատանան եւ մյուս դեւերը էությամբ բարի էին ստեղծվել Աստծո կողմից, եւ չար էին դարձել իրենց սեփական մեղքով»։ Այնտեղ նաեւ ասվում էր, որ նրանք մեծ ջանքեր են թափում մարդկանց գայթակղեցնելու։ Այս վերջին գաղափարը միջին դարերում լայն տարածում գտավ եւ բորբոքեց մարդկանց միտքը։ Սատանային սկսեցին վերագրել բոլոր արտասովոր թվացող երեւույթները՝ անբացատրելի հիվանդությունը, հանկարծակի մահը, անբերրի տարին… 1233թ. Գրիգոր IX պապը մի քանի հրամանագրեր արձակեց ընդդեմ հերետիկոսների, որոնց թվում էին նաեւ լյուցիֆերականները՝ կարծեցյալ սատանայապաշտները։

Այն միտքը, թե Սատանան ու նրա դեւերը կարող են տիրել մարդուն, հիվանդագին մի վախ ներշնչեց կախարդների ու վհուկների (հետո նաեւ գուշակների ու գրբացների) հանդեպ, եւ դա սկսեց համատարած բնույթ կրել։ 13-17-րդ դդ. ընթացքում վհուկների հանդեպ վախը տարածվեց Եվրոպայով մեկ, նույնիսկ հասավ մինչեւ Հյուսիսային Ամերիկա՝ եվրոպացի գաղութարարների միջոցով։ Անգամ բողոքական բարեփոխիչներ Մարտին Լյութերն ու Ժան Կալվինն էին հավանություն տալիս վհուկներին հալածելու գաղափարին։

Շարունակելի

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 - Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը)  – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանե –-ողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված- Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892 - Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 24 (370), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։