Category Archives: Հոդվածներ

Այս բաժնում տեղադրվում են Հայ Արիական Միաբանության գաղափարախոսությանը համահունչ հոդվածներ ու վերլուծականներ:

«Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին… «Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերությանը եւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին տրամադրված վարկերի պահանջի իրավունքները զիջելու մասին որոշման նախագծին։

Ինչպես պարզաբանեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Միջպետական բանկին առաջարկվում է պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ:

Առաջարկվում է նաեւ պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին 100 ԱՄՆ դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ։

Պահանջի իրավունքների ձեռքբերման գործարքների կնքումից հետո կապահովվի նոր պարտատերեր  «Հայգազարդ»  եւ «Նաիրիտ 2» ընկերություններից յուրաքանչյուրի կողմից իր վարկային պահանջն ապահովող երաշխավորության եւ երրորդ անձ գրավատուների գրավի պայմանագրերի լուծումը, ուժի մեջ թողնելով միայն՝

  1. նոր պարտատեր «Հայգազարդ»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ»-ի կողմից գրավադրված գույքի՝ «Նաիրիտ գործարան»-ի բաժնետոմսերի գրավի իրավունքը, եւ 2. նոր պարտատեր «Նաիրիտ-2»-ի հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Նաիրիտ գործարան»-ի կողմից գրավադրված անշարժ գույքի գրավի իրավունքը:

Այլ կերպ ասած՝ «Նաիրիտ»-ի բաժնետոմսերը վերադարձվեցին ՀՀ կառավարությանը: Ակնկալիքը Միջպետական բանկի կողմից «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին եւ «Նաիրիտ գործարան»-ին տրված վարկերի պահանջի իրավունքների զիջումն է:

«Նաիրիտ»-ը պետք է աշխատեցնել – Որոշողը Համաշխարհային բանկը չէ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 23-ին ընդունեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ՝ էներգետիկայի գծով ավագ տնտեսագետ Արթուր Կոչնակյանին, ավագ ինժեներ-էներգետիկ Կոջի Նիշիդային եւ ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման վերաբերյալ վերջնական հաշվետվության մասին, եւ թեեւ նշել էին, որ այդ հաշվետվությունը հասանելի կլինի առաջիկա օրերին, բայց այդ հաշվետվությունը հրապարակվեց 1 օր անց՝ հունիսի 24-ին: Այն կոչվում է՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական եւ ֆինանսական կենսունակության վերաբերյալ վերջնական հաշվետվություն։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն էր դիմել ՀԲ-ին՝ գործարանի կենսունակությունը գնահատելու խնդրանքով: Եվ ուսումնասիրությունները իրականացրել էին «Ջեյքոբս քընսալթենսի» ընկերության փորձագետները, որոնք ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից: «Նաիրիտ գործարան»-ի հետագա շահագործման նպատակահարմարությունը, ֆինանսական ու տեխնիկական համապարփակ փաստարկված գնահատումը մեր կառավարության համար քննարկման հիմք կդառնան՝ հետագայում որոշում կայացնելու համար:   Continue reading →

Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի (կյանքի կկոչվի՞ «Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրը»)… Արեւային սալօջախը՝ մեր կենցաղում (Արեգակը էներգիայի անսպառ աղբյուր է, իսկ ֆրենելային ոսպնյակները կուտակում են այդ էներգիան)…

Մենք՝ ընդդեմ թանկացման, արեւն՝ ընդդեմ ՀԷՑ-ի

ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ ցույցերը առժամանակ հանդարտվել են, սակայն ամեն բան կարող է վերսկսել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարած միջազգային աուդիտից հետո, որ կարող է մինչեւ 3-6 ամիս տեւել:

«Հայաստանի հելոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը հայտնել է, որ «հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան արեւային ժամեր ունենք մենք ու դա չենք օգտագործում, ուղղակի հանցագործություն է»:

Հելոֆիկացիան արեւային էներգիայի զանգվածային օգտագործումն է. «Գյուղերում մենք ունենք 350.000 տնտեսություն, եթե նրանք բոլորը օգտագործեն մեր մշակած արեւային սարքերը՝ յուրաքանչյուրը 20 կՎ hզորությամբ, արդյունքում՝ կստանանք հայկական ատոմակայանի արտադրության հնգակի չափով լրացուցիչ էներգիա»:

Մասնագետը ցավով է նշում, որ իշխանությունները չեն ուզում նպաստել այս ծրագրի զարգացմանը. «Արեւի ջերմային էներգիան շատ էժան կլինի՝ 0.3 դրամ ԿՎ/Ժ-ի համար, իսկ նրանք հիմա շատ-շատ ավելի թանկ են ծախում»:

Իսկ հնարավոր է արդյո՞ք, որ հելոֆիկացիայի ծրագրի ներդրման արդյունքում, մարդիկ կարողանան ամբողջությամբ հրաժարվել պետության առաջարկած թանկ էլեկտրաէներգիայից: Վահան Համազասպյանը նկատում է. «Ամբողջությամբ հրաժարվել չեն կարող, բայց երբ այս ծրագրը կիրառվի ու այլընտրանքային էլեկտրաէներգիա լինի, կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, ՀԷՑ-ը ստիպված կլինի էժանացնել սակագինը»: Գիտնականի հաշվարկներով՝ գյուղական համայնքներում, արեւային էներգիան կարող է փոխարինել օգտագործվող էներգիայի 60%-ը:   Continue reading →

Հակաիրականությունը՝ ադրբեջանական կեցակարգ – Հայկական զինուժի ղեկավար Սեյրան Օհանյանը պիտի Զաքիր Հասանովին պատասխանի Նժդեհի ոճով՝ «շատ եկե՛ք ու շուտ եկե՛ք» … բայց հետո վայնասուն մի բարձրացրեք…

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը չի դադարում հատկապես այն ժամանակ, երբ Բաքուն գրանցում է հերթական քաղաքական պարտությունը եվրոպական այս կան այն կառոււյցում: Իսկ Ադրբեջանի պարտությունները հաճախակի են դարձել, եւ դա նկատելի է ինչպես արեւմտյան, այնպես էլ ռուսական ճակատներում:

Հակառակ այս իրողության, Հայաստանը կարողանում է զարգացնել հարաբերությունները ինչպես այդ երկու ուղղությունների, այնպես էլ արեւելյան՝ չինական ուղղության հետ:

Եվ ահա Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Ադրբեջանի Հանրապետության ԶՈւ ստեղծման 97-ամյակին նվիրված ուղերձում կրկին հոխորտալու առիթ է գտել: «Հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է՝ Ադրբեջանի տարածքների օկուպացիայից ազատելու նպատակով՝ Հայաստանի զինված ուժերի վերջնական ու անվերապահ դուրս բերումը մեր տարածքներից»,- ասել է նա եւ ապա նշել, որ իրենք շարունակում են համագործակցել եվրոպական ամենաբարձր մակարդակներում եւ ընթացիկ ժամանակաշրջանում միջազգային տեսչական խմբերը իրենց ԶՈւ-երում՝ «Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի» շրջանակներում անցկացրել են 4 ստուգումներ («գնահատող այցի» շրջանակներում՝ մեկ, «Վիեննայի փաստաթղթի» շրջանակներում՝ 11 եւ «Նշված շրջանի» շրջանակներում 4 ստուգումներ): Դրանից բացի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից շփման գծում կազմակերպվել է 24 դիտարկում:

«Մեր բանակը վերահսկելով ամբողջ շփման գծում իրավիճակը, վերջին տարում ապացուցել է իր լիրավ ռազմական առավելությունը: Հակառակորդին ցուցադրելով մեր հզորությունը, մենք նրանց պարզ կերպով ցույց ենք տվել, որ  հակամարտության լուծման միակ ճանապարհը հանդիսանում է Ադրբեջանի բոլոր տարածքների օկուպացիայից ազատելը…»:   Continue reading →

Հունաստանը կկարողանա՞ փոխել ներկայիս վիճակը – Ժողովրդավարական ձախողումները ստիպում են անցնել ազգային տնտեսակարգի եւ խիստ ազգային քաղաքականության…

Դեռ 2013թ. հույն ազգայնականները բարձրաձայնում էին իշխանության գալու մասին: Այդ ժամանակ էլ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարադը դատապարտեց նեոազգայնականների կողմից հակաֆաշիստ Պավլոս Ֆիսասի սպանությունը եւ կոչ արեց քաղաքական տարաձայնությունները լուծել ժողովրդավարական ուղով՝ խոստանալով թույլ չտալ, որ ազգայնականների ժառանգներն ահաբեկեն երկիրը: «Մենք բոլորս գիտենք, որ երկիրը ապրում է ծայրահեղ լարված պահ, եւ մեր ժողովուրդը մեծ կորուստներ է կրում՝ ճգնաժամը հաղթահարելու եւ տնտեսական վերածննդի հասնելու համար»,- հայտարարել էր վարչապետը: Նրա խոսքերով՝ հակաֆաշիստ Ֆիսասի սպանությունը դատապարտում է յուրաքանչյուր հույն եւ իրենք պայքարում են, որպեսզի հույն ժողովուրդն այլեւս կորուստներ չկրի, սակայն բռնության ուղին փլուզում է զարգացման, խաղաղության ու ծաղկման հասնելու ցանկացած հեռանկար:

Այդ ժամանակ կառավարությունը վստահ էր ու «լի վճռականությամբ՝ թույլ չտալու, որ ազգայնականների ժառանգները թունավորեն հասարակական կյանքը, հանցագործություններ կատարեն, ահաբեկեն եւ խարխլեն երկրի հիմքերը, որը ժողովրդավարության հայրենիքն է: Ժողովրդավարությունն ավելի ուժեղ է, քան պատկերացնում են դրա թշնամիները»:

Իսկ մինչ այս, Հունաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել ճգնաժամից դուրս գալու կառավարության ծրագրին, որով նախատեսվում էր զգալիորեն կրճատել պետական ծախսերը՝ դրսից ստացվող ֆինանսական աջակցության դիմաց։ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ եվրոյի գոտու 15 երկրները Հունաստանին արտոնյալ պայմաններով 110 միլիարդ եվրո վարկ հատկացրեցին, իսկ Հունաստանի կառավարությունը 30 միլիարդ եվրոյով կրճատեց պետական ծախսերը, եւ այդ տարիներին ֆինանսական կոշտ քաղաքականություն էր վարում: Բայց բողոքի ցույցերը, գործադուլներն ու հանրահավաքները չէին դադարում։ Արհմիություններն ու ցուցարարները հայտարարեցին, որ պայքարելու են մինչեւ վերջ: Կոշտ պայքար ծավալվեց, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով անգամ 3 մարդ զոհվեց։

Բայց եղավ կառավարության հայտարարածի հակառակը: Տեղի ունեցավ իշխանափոխություն: Ժողորդավարներն արդեն այնքան էին խարխլել երկրի տնտեսության հիմքերը, որ պատրաստ էին վաճառքի հանել նաեւ հելլենական (հեթանոսական) ժամանակների հունական մշակութային արժեքներն ու հուշարձանները:   Continue reading →

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի (2-րդ մաս)- Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն… Սատանան սատանայի զավակից տարբեր է… «Հանդերձյալ աշխարհ»… Միջնադարյան սնապաշտությունը…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 23-ում

http://www.hayary.org/wph/?p=4913 – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սատանա. առասպե՞լ, թե՞ իրականություն

Թե ինչպես է առաջացել չարը, միշտ եղել է մարդու հետաքրքրության շրջանակում, ի սկզբանե եւ այսօր էլ, այդպես է լինելու նաեւ հետայսու՝ մինչեւ Երկրային կյանքի ավարտը, քանի որ Երկնային կյանքում դա ակնհայտ է դառնում…

Սատանա բառը ծագել է հին եբրայերեն satan բառից, որը նշանակում է  սադայել, բանսարկու, չարախոս, հակառակորդ, ընդդիմադիր, մատնիչ, ըմբոստ, ապստամբ, սադրիչ:

«Մութ» աստվածների պաշտամունքը, մութ ուժի երկրպագությունը գոյություն է ունեցել բոլոր ժամանակներում, երբ արդեն տրոհվել էր Համաարիական Տիեզերահաս Հավատը: Իսկ այդ հավատի հավատավորների համար առավել քան ակնհայտ էր, որ Աստված չի՛ կարող չար լինել, որ Աստված չի՛ կարող մարդուն անարգել, որ Աստված Տիեզերքի Արարչի այն մասնիկն է, որը պաշտպանում է Համատիեզերական Բարի Առանցքը…

Բայց, ինչպես նշել եմ արդեն, համաարիական հավատի մասնատումը ազգային-հեթանոսական հավատների, այդ համակարգերում սկսեց որոշակի տեղ տալ չար ուժերին: Հին Միջագետքում, Կարթագենում, նաեւ մայաների, ացտեկների, ինկերի ու այլ քաղաքակրթությունների մեջ «մութ» աստվածները կարեւոր դեր են խաղացել եւ ունեցել են իրենց պաշտոնական ծիսակարգերը, օրինակ՝ Ներգալը, Սեթը, Բաաղը, Հադեսը եւ «խավարի» ուրիշ  աստվածներ ավելի քիչ չեն պաշտվել, քան «լուսավոր» աստվածները:

«Մութ» կամ չար աստվածների պաշտամունքում զանգվածային մարդկային զոհաբերություններով առավել աչքի են ընկել սեմիթական ժողովուրդները՝ փյունիկացիները, կարթագենացիները, հրեաները, ինչն էլ հանդիսացել է նրանց նկատմամբ Հին աշխարհի այլ ազգերի չափազանց բացասական վերաբերմունքի պատճառ: Հետո, իհարկե այդ ամենը թափանցել է նաեւ այլ տարածաշրջաններ: Սատանան վերցրել է անդրաշխարհի աստծո գծերը՝ իր բանսարկու, չարախոս եւ սադրիչ կերպով դառնալով հակառակորդ եւ ընդդիմադիր Տիեզերական բարի Առանցքին: Ինչը այսօր շատերի մոտ հասկացվում է՝ Աստծուն, քանզի ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգը «կորցրել» է Արարչին ու մյուս Աստվածներին: Եթե ավելի հետ գնանք՝ դեպի նեոլիթյան Երկրի աստծո գծերը, ապա այլ կերպ ասած՝ նեոլիթյան Երկրի աստվածը երկարատեւ ու բարդ էվոլյուցիայի հետեւանքով դարձավ քրիստոնյաների պատկերացրած սատանան: Նրա սեւ գույնը, հավանաբար, կապված է վերջինիս կեցության վայրի հետ, որն ըստ մարդկային պատկերացումների՝ մթի թագավորությունն է՝ անդրաշխարհը:   Continue reading →

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի… Կիթառի փառատոնը՝ Երեւանում… Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր… Բյուրականի աստղադիտարանը՝ տարածաշրջանային աստղագիտական կենտրոն… Կստեղծվի նոր Հայկական հանրագիտարան… Այցելե՛ք www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – Համեմով եւ սամիթով լոբի

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

– Համեմով եւ սամիթով լոբի

Բաղադրությունը – Լոբի – 1 կգ, սոխ – 1 գլուխ, լոլիկ – 1 հատ, սխտոր – 1 գլուխ, սամիթ – 1 կապ, համեմ – 1 կապ, կարագ – 50 գրամ, ձու – 4 հատ, սպիտակ գինի – 50 գ, թթվասեր – 2 ճաշի գդալ, աղ:

Պատրաստման եղանակը – Լվացած լոբին մանր կտրատել, շերտ – շերտ վրան դնել սոխը, 4 մասի բաժանած լոլիկը: Սխտորն էլ դնել մեջտեղում: Երեսին դնել կարագը եւ վրան լցնել գինին: 5 րոպե եփել ուժեղ, հետո՝ մարմանդ կրակի վրա:

Մանր կտրտած կանաչին եւ թթվասերով հարած ու աղով համեմված ձուն լցնել երեսին: Ի դեպ, կանաչին ու ձուն կամ շերտ-շերտ լցնել լոբու վրա կամ կանաչին խառնել ձվի մեջ ու նոր լցնել: Կրակի վրա թողնել 3-4 րոպե: Նույնը կարելի է առանց ձվի, բայց՝ կանաչիներով:

Գիտա-մշակութային Հայաստան —————————–

Կիթառի փառատոնը՝ Երեւանում

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է կիթառի փառատոն, ինչի մասին տեղեկացրել է Երեւանի կիթառահարների ասոցիացիան: Երեւանյան միջազգային կիթառի փառատոնը կկայանա հուլիսի 6-24-ը, որի նպատակն է միջազգային մակարդակի բարձրացնել Հայաստանում դասական կիթառի արվեստը: Սա հնարավորություն կտա հայ դասական կիթառահարներին ծանոթանալ մեր ժամանակների դասական կիթառի միջազգային դպրոցին: Հայ երիտասարդ տաղանդավոր դասական կիթառահարները հնարավորություն կունենան ունկնդրել եւ դասեր վերցնել այսօրվա առաջադեմ միջազգային ճանաչում ունեցող կիթառահար-պրոֆեսորների մոտ:

Փառատոնի շրջանակներում տեղի կունենան բազմաթիվ համերգներ եւ վարպետության դասեր Երեւանի առաջնակարգ դահլիճներում: Հյուրերն են հանրաճանաչ դասական կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Դավիթ Դյակովը (Գերմանիա/Բուլղարիա), Մոսկվայի «Կիթառի Վիրտուոզներ» միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավար, ռուսաստանի Գնեսինի անվան երաժշտական ակադեմիայի եւ Մոսկվայի Մշակույթի պետական համալսարանի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արտյոմ Դերվոեդը (Ռուսաստան), հայտնի կոմպոզիտոր-կիթառահար, Նայմեգենի պետական համալսարանի պրոֆեսոր Ռոլֆ Ստրավերը (Նիդերլանդներ):   Continue reading →

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել… Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում… Հայ մարզիկներին չկացնահարելը դեռ խաղաղասիրություն չէ…Հայաստանի ակումբները եվրախաղերում… Պատերազմի ժամանակ ֆուտբոլի մրցաշար է կազմակերպվել… 28-րդ համաշխարհային ուսանողական եւ Համահայկական 6-րդ խաղերը…

Աշխարհի մարզական հեւքից.-

Բաքվում հնարավոր չէր շատ մեդալներ նվաճել

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը եւս մեկ անգամ հավաստեց, որ ճիշտ էին այն ընդդիմացողները (այդ թվում՝ «Լուսանցք»–ը), որ համարում էին անիմաստ հայ մարզիկների Բաքու մեկնելը: Նախ՝ քաղաքական նկատառումներից ելնելով (ովքեր հայտարարում էին, թե սպորտը պիտի զերծ մնա քաղաքականությունից, հասկացա՞ն հիմա…)՝ Եվրոպան ընդառաջել էր (ակնհայտ է կաշառատվությամբ, քանզի միայն Ադրբեջանն էր հայտ ներկայացրել խաղերի անցկացման) ոչ միայն մեզ թշնամի երկրին, այլեւ այն պետությանը, որտեղ ամենաշատն են ոտնահարվում այդ եվրոպացիների իսկ հռչակած արժեքները: Նաեւ այն պարզ պատճառով, որ հայ–ադրբեջանական համարվող սահմանագծին պարբերաբար սահմանախպախտումներ են լինում եւ հայ զինվորներ են զոհվում, վիրավորվում: Եվ, որ ակնհայտ էր, Բաքուն այդքան գումար ծախսելով՝ չէր թողնելու, որ հայերը հարուստ ավար վաստակեն եվրախաղերում, այսինքն՝ կաշառքի «ծրագրում» նաեւ դա էր ամրագրված...

«Եվրոպական խաղերը եթե անցկացվեին ոչ թե Ադրբեջանում, այլ մեկ այլ երկրում, ապա մենք ավելի շատ մեդալներ կնվաճեինք: Սակայն Բաքվում դա հնարավոր չէր, քանի որ այնտեղ մեծ էր լարվածությունը եւ հոգեբանական ճնշումը»,- Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ մրցավարներն ավելի հաճախ էին սխալներ թույլ տալիս մեր ըմբիշների նկատմամբ. «Մրցամարտից հենց անցնում էր 1 րոպե, մրցավարները, կարծես ձայն ձայնի տված, անպայման զգուշացնում էին մեր ըմբիշներին: Այդ մեկ–երկու միավորներն ի վերջո ազդում էին վերջնական ելքի վրա»:

Գնահատելով իր ղեկավարած հավաքականի ելույթը՝ Արայիկ Բաղդատյանը նշել է, որ իր սպասելիքները որոշ չափով արդարացրեց ծանր քաշային Լեւան Բերյանիձեն. «Նա հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոնին՝ Գացալովին, բայց 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իր հայրենակցին՝ վրացի ըմբիշին: Մեր մյուս 5 ըմբիշները հոգեբանորեն պատրաստ չէին այս մրցումներին: Սակայն, ես արդեն նշել էի, որ եվրոպական խաղերը մեզ համար նախապատրաստական փուլ էր աշխարհի առաջնությունից առաջ, ուստի այս արդյունքը լուրջ ձախողում չեմ համարում»: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը կարճատեւ հանգստից հետո կսկսի պատրաստվել ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա սեպտեմբերին, Լաս Վեգասում: Մեր ընտրանին մինչեւ մրցումերի մեկնարկը ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Ռուսաստանում, Վրաստանում եւ ԱՄՆ-ում:

Այնուամենայնիվ 1 մեդալ կարողացանք նվաճել Բաքվում

Եվրոպական 1-ին խաղերում, որը միաժամանակ համարվում է Եվրոպայի առաջնություն, մերոնք ընդամենը 1 մեդալ են նվաճել՝ հանձին հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի, ով 66 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Հիշարժան էր նաեւ այն, որ մեր մարզիկի կիսաեզրափակչի մրցակից՝ ադրբեջանցի Հասան Ալիեւը, մրցանակաբաշխության ժամանակ պարզապես ամաչում էր գլուխը բարձր պահել:

Մեր մնացած 25 մարզիկ-մարզուհիները բավարարվել են ընդամենը մասնակցությամբ:

Հայ մարզիկներին չկացնահարելը խաղաղասիրություն չէ

Եվրախաղերին անդրադարձել են նաեւ խորհրդարանականները եւ նշել, որ Ադրբեջանը չի կարող Բաքվի եվրոպական օլիմպիական խաղերն օգտագործել խաղաղասերի դեմքով հանդես գալու համար։   Continue reading →

Երբ ուրիշի կլոզը մենք ենք պարտակում – Միջազգային արձագանքները՝ Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարին… Պահանջ, որ բոլորիս սրտով է…

Երբ իմ տանն ինչ-որ իրադարձություն է լինում, ես անպայման հետեւում եմ հեռու ու մոտիկ հարեւանների կարծիքներին ու ոչ այն պատճառով, որ դրանք ինձ հետաքրքիր են, այլ՝ որ դրանցով կարող եմ հասկանալ, թե ով ինձնից ինչ է ակնկալում (դրանքն ու դրանցովը կարծիքներին է վերաբերում): Այլ կերպ՝ իմ երկրում կատարվող որեւէ դեպքի միջազգային արձագանքներն ուսումնասիրելով՝ կարող եմ հասկանալ, թե որ երկիրն ինչ է ուզում որ իմ երկրում լինի:

Հիմա՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան Երեւանում եւ Գյումրիում ոստիկանները, մեղմ ասած, կոպտորեն ցրեցին: Ի՞նչ է հուշում միջազգային, իմա՝ երկու բեւեռների անդրադարձը (տարբեր երկրներ «կցված» են բեւեռներից որեւէ մեկին):

Մինչ այդ ասեմ, ես հավատում եմ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարի պատճառը էլէներգիայի սակագնի բարձրացումն է, եւ հատկապես երիտասարդներն ունեն հստակ պահանջ եւ ազնիվ մղումներ, այն է՝ պարտավոր չենք վճարել ռուսական ընկերության սխալների եւ ճոխությունների դիմաց: Գիտեմ նաեւ, որ այդ պայքարի մեջ կան մարդիկ, ովքեր ցույցեր անելու համար տարիներ շարունակ գումար են ստանում: Բայց դրանք (դրանք եմ ասում, որովհետեւ հենց դրանք են վարկաբեկում ամեն առողջ ընդվզում) գոնե այս պահին շատ չեն, եւ էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները, ընդգծում եմ՝ հատկապես երիտասարդները իրենց մղումներում անկեղծ են եւ իրենց պահանջներին տեր են: Պահանջ, որ բոլորիս սրտով է. եթե որեւէ ընկերություն վատ է աշխատել, պետք է պատասխանատվության ենթարկել՝ բոլոր հետեւանքներով հանդերձ:   Continue reading →

Վարչապետին մեծ վատություն է ցանկացել անել – նոր տեքստագիր է պետք նրան… Իսկ առհասարակ Բաղրամյան պողոտա պետք է գնալ, հանդիպեք մարդկանց, կենդանի շփումը շատ բան կշտկի…

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ կառավարության նիստը ելույթով սկսեց: Ես չգիտեմ, թե ով էր գրել այդ ելույթի տեքստը, բայց հաստատ գրողը վարչապետին շատ մեծ վատություն է ցանկացել անել: Ու նա հաջողեց դրանում:

Եթե ուշադիր կարդանք գործադիր իշխանության ղեկավարի ելույթը, կտեսնենք, որ այն հենց սկզբից՝ երկրորդ պարբերությունից, լի է իրար հակասող խոսքով:

«Հասարակությունում տարածված է այն մտայնությունը, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է բաշխիչ ցանցերում առկա չարաշահումներով, ժողովրդական լեզվով ասած՝ թալանով: Չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են: Բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչպիսի եւ ինչ չափերի չարաշահումներ կարող էին լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ»,- ասում է վարչապետը:

Նախ՝ այս տեքստը գրողը վարչապետին գցել է, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ: Որովհետեւ եթե վարչապետը չի բացառում, որ չարաշահումներ են եղել, ուրեմն չի կարող ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդ չարաշահումները չեն ներառվել սակագնում: Քանի որ, եթե չարաշահումների չափը, ծավալը եւ կառուցվածքը չգիտենք, չենք կարող իմանալ՝ ներառվել են դրանք սակագնում, թե ոչ:   Continue reading →

Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է… Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է… Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը… Մի՛ մուծեք, թող տրաքի… Կարեւորը՝ եվրոպական չափանիշներով են ծեծել… Որոշել՝ որն է պահանջը… Բիբինը գործուղմա՞ն է, թե՞ փախել է… Թանկացումը կծավալվի ու կկործանի…

Ում համար՝ ոնց կամ՝ դու՛ ասացիր – Լեզուն խոսելու, բայց նաեւ լռելու համար է

– Ցանկացած թանկացում կտանի շղթայական ծավալման ու ի վերջո կկործանի մեզ: Կկործանի, քանզի այսօր մենք պատերազմական դադարի մեջ գտնվող երկիր ենք, արտաքին թշնամիներով պարուրված եւ միայն ներքին անդորրը եւ կայունությունը կօգնի մեզ հաղթահարել արտաքին վտանգները… Բայց բավարար քայլեր չենք անում այդ իրավիճակը ստեղծելու համար, իսկ հակառակն անելու համար ներքին թշնամին օգտվում է ընձեռած հնարավորություններից ու արտաքին օժանդակություններից…

Մեր իշխանությունները պիտի հստակ քայլեն տնտեսության որոշակի հատվածի ազգայնացման ճանապարհով: Հասկանալի է, որ խոսքը ռազմավարական նշանակության արտադրությունների եւ սպասարկման բնագավառի մասին է նախ եւ առաջ:

Օտարը երբեք չի կարող ավելի լավ տնտեսվար լինել, քան՝ մենք: Ավելի ճիշտ՝ միտումնավոր չի լինի լավը… Պարզապես պիտի մեզ հավաքենք ու մերոնց պատժել սովորենք: Եվ տնտեսությունը կմտնի ռիթմիկ հուն՝ կգնա կայունության, ապա՝ կայացման… Այլապես պիտի հավերժական թանկացումների ուղին բռնենք՝ օտարի ձեռքին ու մտքին նայելով, ինչն իրականում հավերժ չէ՝ կկործանի շատ արագ.- համոզված է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:

Մեր այսօրվա երիտասարդությունը նույնպես համարձակ է ու կամային, եւ պետք է փայփայել այդ որակները, համարձակությանը ոգեղենություն հաղորդել, ոչ թե փշրել այն: Մեր երիտասարդությունը ազգի ներկայիս բանակն է ու վաղվա միտքը, ապագայի հոգեւոր տեսլականը, ուստի նրա ազգային ու սոցիալական պայքարի ոգին միայն կհասունացնի մեր ներկան, վաղվա օրն ու ապագան… Սա հաստա՛տ փայփայել է պետք:

Հայ արի երիտասարդները կշարունակեն մասնակցել սոցիալական արդարությանն ուղղված բոլոր պայքարներին, առանց քաղաքական ելույթների ու երեւույթների, իսկ երբ խիստ անհրաժեշտ լինի՝ կմասնակցենք նաեւ մենք՝ բոլորս…

* * *

Ընկերություններն ազգայնացնելու ժամանակն է

System of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ երաժիշտ  Սերժ Թանգյանն արձագանքել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին եւ Facebook-ի իր էջում գրել, թե՝ 1. հանրային ծառայությունների ոլորտում գործող օտարերկրյա, մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունները պետք է պետական ակտիվներ դառնան եւ խստորեն կարգավորվեն եւ վերահսկվեն անկախ մարմնի կողմից, 2. Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ամրապնդվում է, 3. նախկինում հաջողված խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես հանրային տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բողոքը, տվեցին իրենց պտուղները»:

Ինքներս դառնանք ՀԷՑ-ի բաժնետերերը

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն առաջարկում է ազգայնացնել ՀԷՑ-ը: Նա իրավացի է, ճիշտ պահն է, որպեսզի պետությունը ազգայնացնի բաշխիչ էլեկտրացանցերը:

Տնտեսագետն առաջարկում է ստեղծել բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը կբախշվեն բնակչությանը: «Այսինքն՝ մենք ինքներս կդառնանք բաժնետերեր, ինքներս էլ կիրականացնենք վերահսկողություն, կմասնակցենք գործերի կառավարմանը, որոշումների կայացմանը: Այս դեպքում վերհսկողությունը ավելի խիստ կլինի եւ ավելի սրտացավ վերաբերմունք կլինի սակագնի, շահույթի ձեւավորման հարցում, քան մասնավոր ընկերությունների դեպքում է»,- ասաց տնտեսագետը:

Բացի այդ, նա համարում է, որ կարելի է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնել: «Այն ընկերությունը, որը կկառավարի բաշխիչ էլեկտրացանցերը, շահույթ չպետք է ունենա, պարզապես պետք է ստանա բարձր աշխատավարձ՝ արդյունավետ կառավարման պայմանով»:   Continue reading →

Ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում… Երեւանում մայդան չկա՛ – Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը իզուր է փնտրում (գերտերություններն ու ածանցյալ պետությունները եւս)… Ռուսաստանն ուժով ճնշում է, բայց … կկորցնի … թվում է, թե դիրքերն ամրապնդում է, բայց իրականում կորցնում է…

«Լուսանցք»-ը այս տարվա թիվ 21 (367) թողարկումում հրապարակում էր արել «Ովքեր եւ ինչու են քաոս սարքում մեր էներգահամակարգում» վերնագրով: Էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույցի այս օրերին «Անկախ»-ին տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հնչեցրել էր մեր նույն հարցադրումները. ինչ է կատարվում մեր էներգետիկ ոլորտում եւ ինչու:

Ի դեպ, նա ցույցերն արդարացված էր համարել. «Երիտասարդների վրդովմունքն ու ցույցերն արդարացված են: Իսկապես տարիների ընթացքում օբյեկտիվ պատճառների փոփոխության հետեւանքով գները կամաց-կամաց կարող են փոփոխվել: Բայց օբյեկտիվ պատճառներին գումարել նաեւ սխալներն ու չարաշահումները եւ անսպասելիորեն մոտ 20%-ով գին բարձրացնել (կուտակել-կուտակել ու պայթեցնել), աննախադեպ է, եւ ցանկացած երկրում դա վրդովմունք կառաջացներ՝ նամանավանդ, որ մարդկանց մեծ մասը արդարացիորեն կամ ոչ այնքան արդարացիորեն համոզված է, որ հիմնականում դա կատարվել է չարաշահումների պատճառով»:

Վազգեն Մանուկյանը ճիշտ է համարում 3 կամ 6 ամսով սակագնի բարձրացման որոշումը սառեցնելը: «Պետք է նստել, քննարկել եւ հասկանալ, որ երբ մենք սեփականաշնորհեցինք Բաշխիչ ցանցերը, ի՞նչ ներդրումներ են կատարվել այդ ընկերության կողմից, ի՞նչն է փոխվել, ի՞նչ է կատարվում մեր էներգետիկ համակարգում: Իմ տպավորությունն այն է, որ մենք էներգետիկ ոլորտում մեր ունեցած առաջավոր դիրքերից կամաց-կամաց իջանք՝ ի տարբերություն, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որն ընդհակառակը, բարձրացավ: Այսինքն, պետք է գնահատել պատմությունը, տեսնել, թե ովքեր են մեղավոր, ովքեր են այդ ամենի վրա իրենց անձնական հարցերը լուծել եւ նրանց պատժել, որովհետեւ մի երկիր, որտեղ հանցագործության կամ սխալի համար պատիժ չեն կրում, ու ամեն ինչ ներվում է, այդ երկիրը զարգացում չունի: Բայց պատիժը դեռ խնդիր չի լուծում: Պետք է քննարկել էներգետիկայի ընդհանուր զարգացման խնդիրները՝ 20-30 տարում ի՞նչ ճանապարհով ենք ընթանալու, ի՞նչ սակագներ պետք է լինեն, սակագներն ինչպե՞ս են ազդելու հասարակության սոցիալական վիճակի եւ տնտեսության վրա եւ այլն: Թող այդ քննարկումները մի քանի ամիս տեւեն, որից հետո որոշում ընդունվի»:

Մի դիտարկում անեմ. ՀԷՑ-ին, բիբինախառը հանդերձ, պիտի շնորհակալություն հայտնել, որ նրանք, անխոհեմ եւ ճոռոմ գտնվելով, ստիպեցին հայ հանրությանը՝ մտածել՝ ինչ գումար է տալիս, ում է տալիս եւ ուր են գնում այդ գումարները: Եվ գոնե այս պահի դրությամբ) ստիպեցին որոշում ընդունել առանց քաղաքական կուսակցությունների աջակցության (լավ կլինի, իհարկե, որ ղեկավարող թեկուզ խումբ լինի՝ շարժումն ավելի կազմակերպված առաջ տանելու համար եւ լավ կլինի, որ ցուցարարները հստակ ներկայացնեն պահանջները հստակ հասցեատերերին):    Continue reading →

Կդառնա՞ Պուտինը Ստալին, Ռուսաստանի Դաշնությունն էլ՝ Խորհրդային Միություն – Թե՞ արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվի… Հայաստանի բնակչության 1/3-ը կդառնա՞ ՌԴ քաղաքացի…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հանդես գալ որպես աշխարհի 2-րդ ռազմա-քաղաքական բեւեռի առաջնորդ, ինչը ստիպում է նրան քայլերի դիմել, որը պիտի դիտարկել կա՛մ որպես ռուսական մեծապետականության (վելիկոռուսականություն) ցուցադրում, կա՛մ՝ անհատականության ցուցադրական դրսեւորում: Այսինքն, աշխարհը պիտի նրան դիտարկի որպես «աշխարհի կեսն իմն է» ասողի… Չնայած «վլադի միր»-ը Պուտինին պարտադրում է չբավարարվել աշխարհի կեսով եւ կիրառել «տիրիր աշխարհին»՝ իր անվանը համարժեք քաղաքականությունը…

Վերջերս Վլադիմիր Պուտինը 1 ժամից ավելի ուշացել է Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ հանդիպումից: Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, հանդիպումը նշանակված է եղել տեղի ժամանակով 17:00-ին: 17:25 Պապի անձնական քարտուղարը դուրս է եկել նախագահ Պուտինին դիմավորելու, սակայն նա եկել է միայն 45 րոպե անց:

Ասում են, առաջին անգամը չէ, որ Պուտինն ուշանում է Հռոմի Պապի հետ հանդիպումից, 2013թ. նոյեմբերին կայացել է նրանց առաջին հանդիպումը, որից առաջ Պապը ստիպված է եղել սպասել 50 րոպե: Ռուսաստանի նախագահը հայտնի է տարբեր պաշտոնական հանդիպումներից ու միջոցառումներից ուշանալու սովորությամբ, օրինակ տարբեր տարիների նրան սպասել են Ուկրաինայի ղեկավարները, Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը եւ Մեծ Բրիտանիայի թագուհին:

Շատերը կհիշեն, որ նման վարվելակերպ ուներ նաեւ Իոսիֆ Ստալինը, ով միշտ ուշանում էր հանդիպումներից: ԽՍՀՄ ղեկավարը անգամ 2-րդ համաշխարհայինի տարիներին եւ դրանից հետո պահպանեց այդ սովորույթը: Նրա կարծիքով սպասեցնելը հզորության նշան էր… Անգամ 1943թ. Թեհրանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի ղեկավարների հանդիպումներին Ստալինն ուշանում էր 2, 3 կամ մի 5 րոպե: Եվ պետք է ասել՝ ազդեցությունը մեծ էր լինում: Երբ բոլորը նստած սպասում էին, նախագահները, դիվանագետները, զինվորականները, լրագրողները եւ այլք, մտնում է Ստալինը եւ ակամա բոլորը ոտքի էին կանգնում, այս դեպքում՝ ստիպված ոտքի էին կանգնում նաեւ երկրների ղեկավարները… եւ Ստալինը խրոխտ քայլերով մոտենում էր իրեն հատկացված տեղին: Մի անգամ ԱՄՆ-ի նախագահը որոշում է ինքն ուշանալ եւ հանդիպման վայր է գալիս 10 րոպե ուշացումով, բայց ի զարմանս նրա՝ Ստալինը եկած չի լինում եւ ներս է մտնում Տրումենի մտնելուց 1-2 րոպե հետո… Անգլիայի վարչապետ Չերչիլն ավելի խորաթափանց է գտնվում եւ զերծ է մնում նման փորձերից:   Continue reading →

Վալերի Պերմյակովը կորե՞լ է – Իսկ Ավետիսյանների հարազատները մտադիր են նրանց տունը վերածել տուն-թանգարանի… Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Այս դաժան ոճրագործությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին Մյասնիկյան 188 հասցեում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված զենքով սպանել էր Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին: Սպանդից հետո Հայաստանում եւ, մասնավորապես, Գյումրիում հասարակական հուզումներ սկսեցին եւ դարձան համահայկական բողոքի ալիք: Մարդկանց վրդովեցնում էր այն հանգամանքը, որ ռուս զինծառայողը իր կատարած հրեշավոր հանցագործության համար պետք է դատապարտվեր ոչ թե Հայաստանում, այլ Ռուսատսանում եւ այդ երկրի իշխանությունների կողմից: Հանրության մեծ արձագանքից հետո խնդրին անդրադարձավ նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Դեպքից 5 ամիս է անցել, սակայն չգիտես ինչու պատկան մարմինները խորը լռություն են պահպանում: Հանրային նման հնչեղություն ստացած այս գործը մտել է փակուղի եւ հանրության համար տեղեկատվությունն անհասանելի է, ինչը մահոգիչ է արդեն:

Հասկանալի է, որ ռուսաստանյան իշխանությունների նպատակն է լռությամբ մոռացության մատնել դեպքը, որ ռուս լամուկը հնարավորինս կորի Հայաստանի լրատվական դաշտից: Այսօր որեւէ մեկին հայտնի չէ, թե որտեղ է գտնվում Վալերի Պերմյակովը եւ ինչ է եղել նրա հետ: Արդյո՞ք նա շարունակում է մնալ Գյումրու ռուսական ռազմաբազայում, թե՞  Ռուսաստանի իշխանությունները նրան տարհանել են Հայաստանից:

Սրանք հարցեր են, որոնց նկատմամբ հանրային, անգամ պետական ուշադրությունը չպետք է նվազի, իսկ մեր դատախազությունը պետք է մնա հետեւողական ու պարտավորված լինի հայությանը հասցնել անհրաժեշտ տեղեկատվությունը:   Continue reading →

Բաքվի բանանը բումերանգ դարձավ – Ադրբեջանին խոստացած զեկույցը տապալվեց՝ Հայաստանը «օկուպանտ» եւ «ագրեսոր» չէ… ԼՂՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը… ՄԻԵԴ-ը («Չիրագովի» ու «Սարգսյանի» գործերում) հեռու մնաց Արցախի կարգավիճակի հարցից…

Այս անգամ Բաքուն ինքը դարձավ իր բանանային քաղաքականության բանանը… ԵԽԽՎ-ն փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձեւակերպումը: Իսկ Ադրբեջանը հակառակ ձեւակերպումների համար շատ մեծ ծախսերի գնաց՝ ինչպես ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու, այնպես էլ եվրոպական 1-ին խաղերի ամբողջ բյուջեն ստանձնելու առումով:

Համենայնդեպս զարմանալի էր, որ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը փոխեց: Ըստ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի, վեհաժողովը քվեարկությամբ «Վեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ մյուս տարածքների օկուպացիայի մասին» բառերը փոխարինել է «Վեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին» բառերով:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 11-ին ընդունելով ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին ասել էր, որ ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշումը կարող է վնաս հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների գործունեությանը, ընդհանրապես բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ ադրբեջանական լոբբիստների միջոցով մի անգամ այդ հարցը անցել էր նախկին ձեւակերպմամբ, ինչը «ստիպել» էր ԵԽԽՎ-ի Արցախի հարցով հանձնաժողովը վերակազմավորել: Իհարկե, այդ հանձնաժողովը միայն Ադրբեջան այցելեց հաճույքով, Երեւանում սառը ընդունելության արժանացավ, իսկ Արցախում առհասարակ հրաժարվեցին ընդունել հանձնաժողովին: ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի թեմայով զեկուցող Ռոբերտ Ուոլտերը, ով գլխավոր ադրբեջանական լոբբիստն է, դեմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայացված փոփոխություններին, բայց ադրբեջանամետները պարտվեցին:

Չի բացառվում, որ Եվրոպական 1-ին խաղերի ավարտին այլեւս կարիք չկար հաճոյանալու Բաքվին, քանի որ ամեն բան արվեց Ադրբեջանի հաշվին, եւ այժմ կարելի էր Բաքվին տեղը դնել: Հատկապես, որ մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում ԵԽԽՎ-ն հիմնականում քննադատում է Ադրբեջանի իշխանություններին եւ կարծես եկել է նաեւ պատժելու ժամանակը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ աշխատանքային այցով մեկնել է Բելգիա, որտեղ կմասնակցի Բրյուսելում տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Նախագահը անդրադարձել է հայ-եվրոպական համագործակցությանը, որը վերջին ժամանակներս ավելի հայամետ ուղի է բռնել:   Continue reading →

Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի – ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը (մաս 1-ին)… Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սիրում եմ քեզ կյա՛նք, քանզի արարչական ես ու անգնահատելի, սրբազան ժամանակահատված ես ծննդի եւ մահվան միջեւ, մի լուսեղեն ժամանակահատված՝ ազգիս նվիրաբերվելու եւ անդադրում գործելու…

Սիրում եմ քեզ մա՛հ, քանզի բնական ես ու անգերազանցելի, տանում ես հոգիս հանուն ազգիս բնության հետ ձուլելու, ուրեմնեւ՝ հավերժության գիրկը…

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708 – Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Հայ Աստվածները – Հայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր Արա – Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտ – մայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագն – ռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկ – սիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհր – արդարադատության Աստված: 6. Նանե –  ողջախոհության Աստվածուհի: 7. Տիր – իմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուր – հյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) Աստված…

…Աստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ…

http://www.hayary.org/wph/?p=4892 – Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի  («Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանություն, Արարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած…

* * *

Աստվածաբանական իմ աշխատություններում չար ուժերի թեմային նույնպես անդրադարձել եմ: Սա մի կարեւոր հոգեւոր առանցք է, որ հետաքրքրում է մարդկությանն այնքան, որքան արարչական երեւույթները, Աստվածները: Այո, սա հոգեւոր առանցք է, քանզի այլ հարթության մեջ անհնար է հասկանալ այս երեւույթն ամբողջապես: Առանցքը բացասական, բայց արարչական է, այսինքն՝ բնածին ու բնականոն գործառույթներով է օժտված եւ ունի հստակ ուղղություն եւ առաքելություն, որ ամրագրված է Տիեզերակարգով: «Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին» («Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.) եւ «Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները» («Լուսանցք» թիվ 9-13 (355-359) եւ 15-21 (361-367), 2015թ.) հոդվածաշարերում եւս Չարիների, չար ուժերի մասին խոսել եմ:

Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքը:   Continue reading →