Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
November 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 Լուրեր | News.am
- Թրամփը դեմոկրատներին մեղադրել է իրենց վերահսկողության տակ գտնվող «կապույտ» նահանգներում լայնածավալ կոռուպցիայի մեջ
- Փողոցային վարք են դրսեւորում, ինձ ասում են՝ «շնորհակալություն, որ վերցրիր վրեդ». Բագրատ սրբազան
- Օրենքով գող Գիա Սվերդլովսկին դատապարտվել է ութ տարվա ազատազրկման
- Ալեն Սիմոնյանը ռուսերեն բանաստեղծությամբ է արձագանքել Հայաստանին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից զրկելու որոշմանը
- «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով
- Գողական ես դու ա՛յ տղա, ա՛յ խուժան. Բագրատ սրբազանի գործով թեժ իրավիճակ դատարանում
- ԱՄՆ-ը կարող է զանգվածային բողոքի ցույցերի բախվել՝ գնաճի պատճառով․ Fox News
- Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան միջազգային 2–րդ մրցույթը
- Ավտոմեքենաների ապակիների լուսաթափանցելիության պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել (վիդեո)
- Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն շարունակում է էժանանալ
Ա1պլյուս- Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյին (տեսանյութ)
- ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «TRIPP» ընկերության հիմնադրման վերաբերյալ օրինագիծը (տեսանյութ)
- 4 քաղաքական ուժերի ղեկավարները ճաղերի հետևում են, և դա իշխանության համար քաղաքական հետապնդում չի՞ (տեսանյութ)
- Իրավապաշտպան կազմակերպությունները փաստում են, որ դատական համակարգն անկախ չէ․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
- Ժամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը
- Սեռական բռնությունից տուժած երեխանե՞րն են հաղորդում տալու, թե՞ ծնողները․ Քոչարյան (տեսանյութ)
- ՀՀ-ում կիբեռբուլինգի դեպքեր կա՞ն, ինտերնետային խաղերը կարո՞ղ են երեխաներին ներքաշել պոռնկության մեջ (տեսանյութ)
- Շատ ծանր հարց է, ինձ գրում են՝ տարոսը քո երեխային․ Գալյանը հուզվեց և հեռացավ ճեպազրույցից (տեսանյութ)
- Երբեմն երեխային պետք է պաշտպանել սեփական ծնողից, օրինագծով հարցը լուծվո՞ւմ է․ Խամոյան (տեսանյութ)
- 16 տարին լրացած երեխային պոռնկության մեջ ներգրավվելը քրեորեն կպատժվի (տեսանյութ)
Category Archives: Հոդվածներ
«Հայի վիժվածք» ասողի օգտին չեմ կարող քվեարկաել – Գարո Փայլանը հիշեցնելով այս նախագահի թեկնածու թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին… / Քրդամետ ընդդիմադիր կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշի կալանավորման միակ պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է…
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում 2-րդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի: Ըստ նրա, կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» թեկնածու Մուհարրեմ Ինջեն:
Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ, նախագահի կին թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում: Նա հիշեցնելով այս թրքուհու հակահայ արտահայտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին: Մերալ Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: «Հիմա ես, որպես հայ, ինչպե՞ս ձայն տամ նրան: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականությունն է»,- ասել է Փայլանը:
Իմիջիայլոց, հայ պատգամավորի կարծիքը, որ հակահայ այս թրքուհին ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորվել է սոցհարցումների արդյունքներով: Continue reading
Հաղթելու ենք թուրքական ժխտողականությանը – Արդյո՞ք մենք ունենք Հայոց պահանջատիրության հայեցակարգ… Մարդկության դեմ ոճրագործությունները ժամկետ չունեն… / Ծիծեռնակաբերդ էին ժամանել ՀՀ ԱԺում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական, ասորական եւ եզդիական համայնքի ներկայացուցիչները – ներկա էր նաեւ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը…
Մայիս 19-ին Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին ժամանել նաեւ Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները՝ քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը: Ներկա էին նաեւ խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որից հետո կատարվեց հոգեհանգստի կարգ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ Հայաստանի խորհրդարանը 2015թ. միաձայն ճանաչել է Պոնտոսի հույների ցեղասպանությունը: «Ինձ համար մեծ պատիվ է, որ ես այդ հարցի հիմնական զեկուցողն եմ եղել: Միեւնույն ժամանակ մենք մեր հույն եւ Կիպրոսի գործընկերների հետ աշխատանք ենք իրականացրել եւ հաջող պայքար ենք մղել ժխտողականության դեմ: Թե Հունաստանը, թե Կիպրոսը միաձայն դատապարտել են թուրքական ժխտողականությունը, սակայն սա բավարար չէ: Մենք պետք է կարողանանք համադրել հունական, ասորական եւ հայկական սփյուռքի միասնությունը, մեր պետությունների միասնությունը ընդդեմ թուրքական ժխտողականության»,- ասել է նա: Ապա շարունակել է, թե քանի դեռ կա ժխտողականություն, վտանգ կա, որ նոր ցեղասպանություններ կլինեն. «Ավելին՝ թուրքական ժխտողականության հետեւանք էին թե՛ 1988թ. սումգայիթյան ջարդերը, թե՛ ապրիլյան պատերազմում Ադրբեջանի հակամարդային գործողությունները եւ՛ խաղաղ բնակչության, եւ՛ զինվորների նկատմամբ: Մի բան պարզ է՝ մենք պայքարող ժողովուրդ ենք ու պետք է պայքարենք: Մենք հաղթելու ենք, որովհետեւ Աստված է մեզ հետ եւ որովհետեւ մեր պայքարը ոչ թե ընդդեմ է, այլ հանուն ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության է»: Continue reading
ԵԽԽՎ – Հայաստան – ԵՄ.- Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը… Փաստաբանների նկատմամբ տուգանքի նշանակելու կարգավորման մասին… Հայ պատգամավորի պատասխանն ադրբեջանցիներին… Եվրամիություն – Հայաստան… ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները (նման խնդրի առնչվել ենք նաեւ ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ, երբ Արցախը համարվել է ոչ հայաստանյան տարածք)… Պատրաստ ենք առաջ մղելու ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը… Շարունակվելու է համագործակցությունը Ռուսաստանի, Եվրամիության եւ Իրանի հետ…
Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կարեւորագույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան իրադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխանության վերեւում:
«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կատարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր հիմնախնդրի՝ Արցախին առնչվող իրադարձություններին:
Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ հետաքննության մարմնի զեկույցը
ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված կոռուպցիան ուսումնասիրող Արտաքին հետաքննության մարմինը ապրիլի վերջերին հրապարակել է իր զեկույցը, որը գրեթե ամբողջությամբ վերաբերում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից լոբբիստական աշխատանքներին ու ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու գործընթացին։ Զեկույցում անդրադարձ կա նաեւ մի քանի այլ երկրների գործունեությանը, որոնց թվում են Հայաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Մոնտենեգրոն, Ղազախստանը, Մակեդոնիան։
Զեկույցում Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, թե իբր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները ցանկացել են կաշառել ուկրաինացի զեկուցող Վոլոդիմիր Արիեւին՝ նրան առաջարկելով թանկարժեք կոնյակ, որպեսզի նա լրագրողների վերաբերյալ զեկույցից հանի հատվածը, որում Լեռնային Ղարաբաղը ներկայացվում էր որպես Ադրբեջանի տարածք։ Ուկրաինացին ասել է, որ մերժել է կոնյակն ու ասել, թե հաջորդ օրը հայերը սկսել են տարածել, թե իր տատիկը ադրբեջանցի է ու ինքն էլ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործակալը։
Նշենք, որ Վոլոդիմիր Արիեւին «կաշառելու» հետ կապված ԵԽԽՎ պատվիրակության անդամները մեկնաբանություններ տվել են ու հերքել այն։ Իսկ ինչ վերաբերում է նրա տատիկին ադրբեջանցի անվանելուն, ապա այդ մասին ոչ թե հայերն էին ասել, այլ հենց ուկրաինացին՝ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում, որում նաեւ «սեր է խոստովանում» Ադրբեջանին եւ նրա ղեկավարությանը։ Continue reading
ԵԽԽՎ – Ադրբեջան.- Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ… Հրապարակվեց ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննության մարմնի զեկույցը – 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին՝ ինչպես է ԵԽԽՎ-ում իրականացրել կաշառատվությունը… Պատգամավորների եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ զեկույցը – Ամենաառատաձեռն կաշառքները ԵԽԽՎ պատգամավորները ստացել են Ադրբեջանից… ԵԺԿ-ն կոչ է անում անհապաղ ԵԽԽՎ-ից հեռացնել… ԱՄՆ սենատորն առաջարկում է պատժամիջոցներ… Ուշադրությունը շեղելու փորձերն անհանդուրժելի են… Ադրբեջանի դիվանագիտական «դիվերսիաները» (ԼՂՀ հարցով)…
Ներքաղաքական կյանքի վերադասավորումները լուսաբանման տեսանկյունից հետ գցեցին մի շարք կարեւորագույն միջազգային իրադարձությունների ներկայացման ընթացքը, սակայն, պիտի նշել, որ դրանք հիշարժան իրադարձություններ են, որոնք առնչվում են Հայաստանին՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ է իշխանության վերեւում:
«Լուսանցք»-ի այս թողարկումում կներկայացնենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կատարված իրադարձությունները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումների արտահայտմանն ու համապատասխան որոշումների կայացմանը: Հաջորդիվ կանդրադառնանք նաեւ մեր երկրի հետ Եվրամիության հարաբերությունների ընթացքին, ապա Մերձավորարեւելյան հակամարտության հնարավոր ծավալմանը՝ Իսրայել-Արաբական աշխարհ եւ Իսրայել-Իրան ուղղություններով, նաեւ մեր հիմնախնդրի՝ Արցախին առնչվող իրադարձություններին:
Նոր զեկույց՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ
ԵԽԽՎ Արտաքին հետաքննության մարմնի կողմից կառույցում Ադրբեջանի կողմից տարածված կոռուպցիան ուսումնասիրող զեկույցի հրապարակումից հետո ԵԽԽՎ-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ։ ԵԽԽՎ-ում ընդունվել է բանաձեւի առաջարկություն. «Քաղաքական բանտարկյալներն Ադրբեջանում» թեմայի վերաբերյալ։
Ընդունված տեքստում ասվում է, որ 2013թ. Վեհաժողովը մերժեց գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը։ Անկախ հետաքննական մարմինը, ի թիվս այլոց, գտել է, որ ԵԽԽՎ նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեն մեծ դեր է կատարել այդ զեկույցը տապալելու գործում։ Ավելին, Հետաքննական մարմինը գտել է, որ հիմնավոր հիմքեր կան հավատալու, որ Վոլոնտեն, ադրբեջանցի նախկին պատգամավորներ Սուլեյմանովն ու Մամմադովը զբաղված են եղել կոռուպցիոն բնույթի գործարքներով։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին գործերը պարզ են դարձնում, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների թեման իրական է, որի օրինակն է նաեւ Իլգար Մամմադովի գործը, ում Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել՝ չնայած ՄԻԵԴ վճռին, որը գտել էր, որ նա ձերբակալվել է իշխանություններին քննադատելու համար։
Ուստի, տեղին է, որ գրվի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին նոր զեկույց, որը զերծ կլինի կոռուպցիոն ցանկացած ազեցությունից։
Նշենք, որ բանաձեւի առաջարկությունից հետո այն ուղարկվում է համապատասխան հանձնաժողով, որը քննարկում է այն, նշանակում զեկուցող, որն էլ պատրաստում է զեկույցը։ Զեկույցը քննարկվում է Վեհաժողովում եւ դրվում քվեարկության։
Արտաքին հետաքննության մարմնի զեկույցում ներառված են հօգուտ Ադրբեջանի գործունեություն ծավալած ներկա ու նախկին պատգամավորները, որոնց թվում են Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Ստեֆ Գորիսը, Կրին Շտրենցը, Լուկա Վոլոնտեն, Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, նախկին անդամներ Էլհան Սուլեյմանովը, Մուսլիմ Մամմադովը, Անդրեաս Գրոսը, Ալան Դեստեքսը ու այլոք։ Continue reading
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում. որքան գումար կպահանջվի… Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին – Լրացուցիչ համաձայնագիրը կնքվում է ՀԱԷԿ-ի եւ «Ռուսատոմ Սերվիս»-ի մինջեւ… / Վարկի օգտագործման ժամկետի երկարաձգումը թույլ կտա որակով իրականացնել ՀԱԷԿ-ի անվտանգությունը եւ չի բերի ծրագրի՝ 300 մլն. դոլար գնի փոփոխության…
Սկիզբը թիվ 18-ում
http://www.hayary.org/wph/?p=6957 – Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…
Այս թեմայի շրջանակներում մենք նախորդիվ խոսել ենք այն հարցի շուրջ, թե ինչպես է երկարաձգվելու ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը, քանի մասնագետ են աշխատելու, ինչ սարքավորումներ են գործածվելու, միաժամանակ քանի մասնագետ կարող է ելումուտ անել ԱԷԿ եւ այլն՝ ընդգծելով, որ սա այն ոլորտն է, որտեղ ոչ մի դետալ մանրուք չէ՝ ընդհուպ մասնագետների արտահագուստը, հսկիչների թիվը… Հիմա կանդրադառնանք հարցի ֆինանսական կողմին (ֆինանսական հարցը ներկայացրել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
Բայց մինչ այդ՝ ամենակարեւորի մասին:
Լրացուցիչ համաձայնագիրը պատվիրատուի եւ կապալառուի միջեւ է կնքվում՝ ՀՀ կառավարության հանձնարարականով: Պատվիրատուն ՀԱԷԿ-ն է, կապալառուն՝ «Ռուսատոմ Սերվիս»-ը: Այդ համաձայնագրի լրացումներն էլ կստորագրվեն պատվիրատուի եւ կապալառուի կողմից, եւ չեն քննարկվի ՀՀ կառավարության ու էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության համակարգին օտարերկյա պետությունների ու միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող եւ իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի մակարդակով: Լրացուցիչ համաձայնագիրը եւ լրացումները՝ ստորագրումից անմիջապես հետո, կուղարկվեն ՀՀ եւ ՌԴ ֆինանսների նախարարություններ՝ ֆինանսավորման ընդունելու նպատակով: Continue reading
«Սիրո հեղափոխությունն» ատելությու՞ն է տարածում – ոմն տիկինը զագնահարել եւ «Լուսանցք»-ին մեղադրել է «Նիկոլի ոսկորները լվանալու մեջ»՝ խմբագիրը ու իր թերթը թուրք են ասելով… / «Ես ինձ սպառնացող ոչ մի ձայն ու ոչ մի հեռախոսահամար երբեք չեմ մոռանում… ինձ սպառնացողներ ու վիրավորողներ ջան, հուսամ՝ հասկանում եք, թե ինչու եմ այս ամենը նշում…» (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)
«Մայիսի 19-ին, ժամը 12:34-ին, իմ բջջայինին են զանգահարել 011.98.10.90 հեռախոսահամարից: Պատասխանել է «Լուսանցք»-ին թղթակցող ուսանողներից մեկը, ով ասել է, որ խմբագիրը հանդիպման է եւ չի կարող անձամբ պատասխանել:
Զանգահարող ոմն տիկինը ասել է, որ խմբագիրը (ես այսինքն) ու իր թերթը թուրք են, թուրքի գործ են անում, որովհետեւ լվանում են Նիկոլի ոսկորները:
Ուսանողը զարմացել է, քանզի քաջատեղյակ է, որ մենք մեր թերթում ընդհանրապես որեւէ մեկի ոսկորները չենք լվանում, որեւէ մեկի անձի հետ գործ չենք ունենում, եւ մեր խնդիրը բացառապես որեւէ անձի գործունեությունն է, այս կամ այն քայլը: Ուսանողը հարցրել է զանգողին. «Կներեք, դուք տառաճանա՞չ եք, կարդացե՞լ եք թերթը»:
Ոմն տիկինը գազազել է. թուրք եք, դուք թուրք եք… ու անջատել է հեռախոսը:
Ուսանողը դեռ չէր հասցրել դա պատմել ինձ, երբ եկավ երկրորդ զանգը, որը սակայն փակ համարից էր: Վերցրեցի: Էլի տիկին էր, ով կրկնեց նույն խոսքերը, որ եթե Նիկոլի ոսկորները լվանում ենք, ուրեմն՝ թուրք ենք: Continue reading
Պոպուլիզմից տուժելու է պետությունը, որովհետեւ տուժելու է օրինապահ քաղաքացին – Նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական… Իշխելու է՝ օրինապահ լինելը ճիշտ չէ մտածելակերպը… Ոստիկանությունը փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ…
Ոստիկանությունը մայիսի 23-ի վաղ առավոտյան հայտարարություն է տարածել, որից պարզ է դառնում, որ վերջին 5 տարիների ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներով վարչական տուգանքները չեղարկվելու են:
Պարզ է դառնում նաեւ, որ նրանք, ովքեր տուգանքները մուծել են ու չեն թողել, որ բանը հասնի ԴԱՀԿ-ին, կրկնակի են տուժելու՝ եւ՛ գումարային, եւ՛ բարոյական:
Գումարային, որովհետեւ կարող էին չմուծել եւ այսօր ներվել: Բարոյական, որովհետեւ համոզվելու են, որ օրինապահ լինելը ճիշտ չէ:
Հարցին կարելի է այլ տեսանկյունից էլ մոտենալ, այն է՝ նրանք, ում գործը հասել է ԴԱՀԿ, գումար չեն ունեցել մուծելու տուգանքը, հետեւաբար, նրանց աջակցելը ճիշտ է: Բայց սրան էլ այլ հարց է հետեւում, իսկ ո՞վ ասաց, որ միայն չունեցողնե՛րը չեն մուծել կամ՝ ո՞վ ասաց, որ մուծողները իրենց բերանից չեն կտրել: Եվ վերջապես՝ արդյո՞ք այդ 5 տարվա գումարը, որ միլիարդավոր դրամների է հասնում, պետբյուջե չպետք է մտնի:
Հասկանալի է, որ այս որոշումը ոստիկանությանը չէ, այլապես ավելի շուտ կարվեր: Այս որոշումը նոր ոստիկանապետինն է՝ նոր իրողություններով թելադրված: Ճի՞շտ է արդյոք աբոխահաճ որոշումներով պետություն կառավարելը:
Այլապես՝ եթե սա ամբոխահաճ որոշում չէ, ապա իշխանությունները չպետք է վիրավորեն օրինապահ քաղաքացուն: Նշանակում է՝ այս 5 տարիների ընթացքում նրանց վճարածն էլ պետք է վերադարձնի: Կանի՞:
Կարծում եմ՝ ոչ:
Հետեւաբար՝ որոշումը ամբոխահաճո է: Սա պոպուլիզմ կոչվածի դասական օրինակ է:
Եթե ոչ, ապա պետք է կամ շատ հստակ թիրախավորված լիներ, ինչը վերոհիշյալ պարագայում չկա կամ պետք է տարածվեր բոլորի վրա, որպեսզի ոչ մի կողմ իրեն վիրավորված չզգար: Continue reading
Առաջին անգամ երդվեցին – Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը… Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է – բայց վարչապետն իրատեսական է համարում Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը մինչեւ հունիսի վերջ… / Արդյո՞ք նոր կառավարությունը ծանր տնտեսություն է ժառանգել – Այսօր այդպիսի խնդիր չկա, թե սպառվել է բյուջեն, այն բավականին լավ վիճակում է, ասում է տնտեսագետը…
Առաջին անգամ երդվեցին
Մնաց առաջին անգամ երդմնազանց չլինելը
Մայիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մեր երկրի նոր կառավարության անդամների երդման արարողությունը, որին ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի նախարարներն առաջին անգամ են իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տալիս: Եվ առաջինն ամբիոնին մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»,- երդվել է վարչապետը։
Այս երդմանը հաջորդել է փոխվարչապետերի եւ նախարարների երդումը։
Երդման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին եւ կառավարության անդամներին՝ մաղթելով նրանց բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի ու ժողովրդի:
Կառավարության երդմնակալությունը նորամուծություն է Հայաստանի քաղաքական ու պետական կառավարման մշակույթում: Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրատեսական է համարում մինչեւ հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Նրա խոսքով՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից-www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ… Մարզաշխարհի խաչմերուկներում.- Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով – Մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով… Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը… «Շիրակ» ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը եւ նվազեցրած միավորների վերականգնումը… «Շիրակ»-ի բոլոր թիմերին տեխնիկական պարտություն է գրանցվել… Հենրիխ Մխիթարյանի թիմը նոր մարզիչ ունի… Հայաստանի պատանի ֆուտբոլիստները հաղթեցին Վրաստանի պատանիներին… Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը՝ Գերմանիայի չեմպիոն… Գաբրիել Սարգսյանը՝ շախմատի Շարջայի միջազգային մրցաշարի հաղթող… Արամ Հակոբյանը ճանաչվեց շախմատի աշխարհի լավագույն պատանի աստղ…
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունն ավարտեց սկանդալով
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան». չեմպիոնն ընդդեմ գավաթակրի – «Ալաշկերտ»-ն այդ խաղում հանդես եկավ արդեն որպես հանրապետության նոր չեմպիոն, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ առաջնության առաջատար «Շիրակ»-ից 12 միավոր է հանել խոսացած խաղ կազմակերպելու փորձ կատարելու համար: Արդյունքում, առաջին տեղ բարձրացած ալաշկերտցիներն անհասանելի են դարձել 2-րդ տեղում գտնվող կապանցիներից:
Եզրագիծը հատեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը:
Վերջին, 30-րդ փուլում, Երեւանի «Ալաշկերտ»-ն ու «Բանանց»-ը սեփական դաշտում միեւնույն 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Կապանի «Գանձասար-Կապանին» ու Երեւանի «Արարատ»-ին: Իսկ ահա Գյումրիում նախատեսված «Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չկայացավ, քանի որ դաշտի տերերը չներկայացան խաղին: Դա,իրապես, մեծ սկանդալ է մեր ֆուտբոլի համար:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ «Շիրակ»-ից հանած 12 միավորների արդյունքում, առաջնությունում հաղթեց «Ալաշկերտ»-ը, որը 3-րդ տարին անընդմեջ հռչակվեց հանրապետության չեմպիոն: 2-րդ տեղը զբաղեցրեց «Բանանց»-ը, որը 1 միավորով առաջ անցավ «Գանձասար-Կապան»-ից: Հաջորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար «Շիրակ»-ը, «Փյունիկ»-ը եւ «Արարատ»-ը:
Ի դեպ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կազմակերպեց առաջնության բոլոր մրցանակակիրների պարգեւատրման արարողությունը: Բանն այն է, որ «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» խաղից հետո այդ թիմերին որոշ ժամանակ անց միացավ նաեւ «Բանանց»-ը: Արդյունքում, «Նաիրի» մարզադաշտում հավաքվեցին բոլոր մրցանակակիր թիմերը: Նախ, «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը բրոնզե մեդալները հանձնեց կապանցիներին: Ապա ՀՖՖ գործկոմի անդամ Աշոտ Մանուկյանը արծաթե մեդալներով պարգեւատրեց «Բանանց»-ին: «Ալաշկերտ»-ին ոսկե պարգեւները եւ փոխանցիկ գավաթը հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր տեղը
Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը: Մեր ընտրանին վաստակել է 347 վարկանիշային միավոր:
Ընկերական խաղերում Հայաստանի առաջիկա մրցակիցները՝ Մալթայի եւ Մոլդովայի հավաքականները, այդ աղյուսակում զբաղեցնում են համապատասխանաբար 185-րդ եւ 173-րդ տեղերը:
Ազգերի լիգայի խաղարկության մեր մրցակիցներից առավել բարձր դիրք զբաղեցնում է Մակեդենիայի ազգային թիմը՝ 77-րդ հորիզոնական: Իսկ ահա Լիխտենշտեյնի եւ Ջիբրալթարի ընտրանիները գտնվում են համապատասխանաբար 181-րդ եւ 196-րդ հորիզոնականներում:
ՖԻՖԱ-ի նոր աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Գերմանիայի հավաքականը: 2-րդ տեղում է Բրազիլիան, 3-րդ՝ Բելգիան: Continue reading
ԵԱՏՄ-ն տեսա՞վ «Նոր Հայաստանը» – Նոր վարչապետը չասեց ոչ մի նոր բան, ավելին՝ ոչ մի բան չասեց… Ներքին դիմազրկման ընթացքը… / Արտաքին դիմազրկման մեկնարկը / Ինչպեսեւ՝ եզրակացություն… / – Բայց արդյո՞ք դա այդպես է, իհարկե ո՛չ՝ հայ-ռուսական հարաբերությունների ներկան վաղուց կասկածի տակ է դրել դրա ապագան…
Ներքին դիմազրկման ընթացքը
«Լուսանցք»-ն ի սկզբանե գրել է, որ ժողովրդական այն ալիքը, որի վրա Նիկոլ Փաշինյանը շարժվում է առաջ, որեւէ կապ չունի նրա մտավոր, հոգեւոր եւ նյութական արժեքների հետ: Այն առավելապես նկատվում էր որպես հակաիշխանական պայքարի ալիք, որի մասնակիցները պատրաստ էին գնալ յուրաքանչյուրի հետեւից, ով մտադիր էր տապալել 25-30 տարի Հայաստանի իշխանությանն ու ընդդիմությանը տիրապետող ուժերի բուրգը…
Դա այնքան ակնհայտ էր, որ ցայսօր Նիկոլ Փաշինյանը վախենում է կորցնել ժողովրդական զանգվածների աջակցությունը եւ պատրաստակամությունը՝ վերստին ելնելու փողոց: Ամենօրյա վարչապետական ուղիղ եթերները դրա ապացույցն են: Որ պահին ժողովրդին չհետաքրքրեց նոր իշխանության ուղիղ եթերները, Նիկոլ Փաշինյանը կտա հրաժարական, որովհետեւ նա իսկապես մենակ է հսկա պետական կառույցի հնաբնակների դիմաց:
Նոր կառավարությունը, հետագա նոր նշանակումները ոչինչ չեն փոխելու, եթե ժողովուրդը անցավ իր առօրյա հոգսերին եւ բոլորի աչքին ամենակարող Նիկոլ Փաշինյանն էլ չհասցրեց կամ չկարողացավ առաջնային փոփոխություններով հասնել որոշակի բարելավման: Իսկ ժողովրդի սպասումները ավելին են, քան ժողովրդի ալիքի վրա տեղավորված վարչապետը պատկերացնում է:
«Լուսանցք»-ն ի սկզբանե նաեւ հայտնել էր, որ այս իշխանափոխությունը, ինչքան էլ այն հեղափոխություն հայտարարվի, միեւնույնն է՝ հեղաշրջում է բառի բուն իմաստով, երբ իշխող ուժը հրաժարական է տալիս ճնշումների ներքո… Նորանկախ Հայաստանի պատմության մեջ կարող էր իշխանական փոփոխություն սահմանել, եթե Նիկոլ Փաշինյանը սեփական մարդկային ու մասնագիտական պաշարներն ունենար եւ կառավարության կազմը, նաեւ մարզերում կարեւորագույն օղակները փոխեր ամբողջապես: Continue reading
Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը – Այս հարցը ոչ միայն արցախյան խնդրին է առնչվում, այլեւ՝ Հայաստանում ընթացող փոփոխություններին՝ ի վերջո նկատելի է, որ ամբոխահաճ վարչապետը այս փողոցային կառավարման գործելաոճով կտապալվի – Արտահերթ ընտությունները հնարավորություն կբացեն բոլորի համար… / Պետության համար վտանգավոր իրավիճակ – Այլեւս կաշխատի բումերանգի հարվածի օրենքը…
Սկսվել է Նիկոլ Փաշինյանի որսը
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հազվադեպ է հանդես գալիս ներքաղաքական կյանքի փոփոխությունների վերաբերյալ, անգամ իր երբեմնի դաշնակից, ավելի շուտ՝ նախկինում իր թիմում քաղաքականությամբ զբաղվող Նիկոլ Փաշինյանին չշնորհավորեց երկրի վարչապետ, այսինքն՝ ղեկավար ընտրվելու կապակցությամբ:. Սակայն վերջերս արձագանքեց Նիկոլ Փաշինյանի եւ արդեն պաշտոնաթող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեսակետներին՝ արցախյան խնդրին առնչվող:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո նախկին նախագահը զգույշ էր արտահայտվում արցախյան հարցում, անգամ սատարեց այնպիսի տեսակետի, որը դեմ է իր «պատերազմ, թե խաղաղություն» մոտեցմանը, սակայն երկրի համար վտանգավոր այդ ժամին կիսեց ընդհանուրի կարծիքը եւ արտաքին աշխարհի համար ՀՀ 1-ին, 2-րդ եւ 3-րդ նախագահների ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի տեսակետները համընկնող էին, ինչը վստահաբար սաստիչ ազդեցություն ունեցավ ադրբեջանա-արցախյան սահմաններին կուտակվող ադրբեջանական զինուժին զսպելու համար…
Իսկ վերջերս, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի եւ Վիգեն Սարգսյանի արցախյան խնդրի լուծման հրապարակային բանավեճին, պաշտպանեց այն տեսակետը, որն արտահայտել էր ներկայիս վարչապետը:
Հակաճառելով Հայաստանի՝ Արցախյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտոնաթող նախարարն ասել էր հետեւյալը. «3 օր առաջ, ՀՀ վարչապետը ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միեւնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետեւանքներ ունենալ: Վերջապես (վարչապետի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաեւ բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսեւորումներ» (Aravot.am): Continue reading
Մնում է, որ ուղիղ եթերներից հետո ծռմռված չաշխատեն – Համացանցային Հայաստան (՞՞՞…)՝ վարչապետը շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ… Արդի հայերենով՝ խնդրվում է սիրել եւ ընդունել.- նշանակվել են փոխվարչապետ եւ նախարարներ…
Մնում է, որ ուղիղ եթերներից հետո աշխատեն
Ըստ Նիկոլ Փաշինյանի, հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն առաջին հերթին հաշվետու է իր առջեւ: Ուստի նա, արդեն որպես վարչապետ, շարունակում է երկիրը ղեկավարել համացանցի ուղիղ եթերներով հանդերձ…
Նորընտիր վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում պետք է իրականացվեն բարեփոխումներ տարբեր ոլորտներում:
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին կարեւոր խորհրդակցությունը, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ եւ նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետեւ կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել:
«Մեր աշխատանքի տրամաբանությունը եւ փիլիսոփայությունը պետք է լինի հետեւյալը՝ մեր կոչումը եւ խնդիրը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելն է, իհարկե, մեր կառավարությունը քաղաքական առումով ունի առաջնահերթություն՝ Հայաստանի Հանրապետությունը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրությունների»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ընթացքում պետք է կարողանալ արձանագրել լուրջ արդյունքներ: Այս կառավարության ոճը պետք է լինի մշտական երկխոսությունը հասարակության հետ:
«Հանրությունը պետք է զգա, որ սա այն կառավարությունն է, որն ինքն է ձեւավորել եւ որն առաջին հերթին հաշվետու է իր առաջ եւ որը ոչ միայն առաջարկում է գաղափարներ, այլ նաեւ ունի բոլոր փաստարկները՝ դրանք հիմնավորելու եւ դրանց օգտակարությունն ընդգծելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Continue reading
Խառնակության մենախոսությունը… Չենք ուզում քննարկել՝ այգին լավն է, լավը չէ, քանզի այգին դեռ պատրաստ չէ – Բայց երբ ինչ-որ պահանջ ենք ձեւակերպում, փորձում ենք դա անել գրագետ, հավասարակշռված, առանց մեզ ու դիմացինին վիրավորելու, առանց դիմացինին մեր ատամնաշարն ու ստամոքսի պարունակությունը ցուցադրելու…
«Որոշ մարդիկ ակտիվ բողոքի ակցիաներ էին անում, երբ վերակառուցվում էր «Վերնիսաժ»-ը: Ընդամենը ամիսներ անց, այսօր այդ տարածքը դարձել է գեղեցիկ, ժամանակակից, բարեկարգ, քաղաքաշինական բոլոր նորմերին համապատասխան շինություն ու վայր, որը դարձել է ոչ միայն երեւանցիների, այլ նաեւ զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որտեղ եւ զբոսնում են, եւ ծանոթանում Հայաստանի մշակութային առանձնահատկություններին, պատմությանը եւ այլն: Վստահ եմ, որ երբ քաղաքապետարանի մերձակա այգին (Երեւանի 2800-ամյակին նվիրված,- խմբ.) կառուցի եւ հանձնվի մեզ՝ դա առավելեւս դառնալու է մեր ամենասիրելի զբոսայգին եւ պուրակը, կասկած չունեմ»,-գրում է ֆ/բ օգտատեր Սմբատ Ղահրամանյանը ճիշտ այն օրը, երբ ցուցարարները մտել էին քաղաքապետարանի շենք՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Մի առիթով նշել ենք, որ ընդհանրապես մեր երկրում ցուցարարների խմբեր կան, որոնց որեւէ տեղ հայտնվելը հակառակ «արդյունքն» է ունենում: Գոնե մեզ համար: Ու ասում են՝ մենք ժողովուրդն ենք:
Եթե մազերի հետ խաղացող նվնվան ձայնով ու հետույքը տեսախցիկների առաջ ցցող այդ տղան ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե սիրունատես աղջիկը բերանն այնպես է բացում, որ բացվածքը գերազանցում է նրա գլխի երկարությունն ու լայնությունը, ու նա ժողովուրդն է, բա մե՞նք ով ենք: Եթե մեր երկրի անխտիր բոլոր խնդիրներից «գլուխ հանող» հասարակական կազմակերպությունները ժողովուրդն են, բա մե՞նք ով ենք: Continue reading
Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…
2018թ. ապրիլ-նոյեմբերին, ինչպես նաեւ 2019թ. նույն ժամանակահատվածում, «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում, ՀԱԷԿ-ում աշխատելու են ՌԴ-ի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ: Նրանց մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է այս տարվա հունիս-հուլիսին: Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են 3 հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու է ավելի քան 200 մասնագետ:
http://www.hayary.org/wph/?p=6880 – Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…
http://www.hayary.org/wph/?p=6865 – Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…
Կառավարությունը վերջերս նիստերից մեկում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված 3 որոշում ընդունեց: Մեկով դեռ 15 տարի առաջ ընդունված որոշումում փոփոխություն արեց, մյուսով այդ երկարաձգման ներդրումային պլանը հաստատեց, իսկ երրորդով՝ միջոցառումների ծրագիրը: Առաջինը՝ տարիներ առաջ ընդունված որոշումում փոփոխությունը հենց 600 անձի թեմայի հետ է կապված («Լուսանցք»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն»-ում հայկական ԱԷԿ-ին եւ ընդհանրապես մեր միջուկային էներգետիկային ու դրան առնչվող ոչ մի թեմա գրեթե չեմ շրջանցել այն հստակ գիտակցումով, որ միջուկային էներգետիկան մեզ համար ռազմավարական կարեւորության ոլորտ է՝ քաղաքական եւ տնտեսական անվտանգության տեսակետից: Նույնը՝ այս թեմայի դեպքում):
Եվ այսպես՝ դեռ 2003թ. որոշմամբ ասվում էր, որ hիմնական աշխատանքները (ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու) արվելու են ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին եւ կենսական կարեւորության գոտի, որտեղ ըստ գործադիրի պահանջի, այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը: Հիմա փոփոխություն է արվել, ըստ որի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը:
Ինչու է 3:1 հարաբերակցությունը 10:1-ի փոխվել: Continue reading
Ո՛չ ձկան համով լոլիկին ու կարիճի գենով ցորենին – (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… ԳՁՕ-ների մասին գրավոր տարբեր աղբյուրներ նշում են, որ գենետիկորեն ձեւափոխված սննդի պատճառով մարդու գենի հնարավոր փոփոխության եւ բացասական ազդեցության ստույգ ապացույցներ դեռ չկան – Բայց ԱՄՆ-ում, որտեղ արգելված չէ նմանատիպ սնունդը, բնակչության 70%-ը տառապում է ալերգիաներից…
Որոշ ժամանակ առաջ ճիշտ այս վերնագրով նյութ հրապարակեցի «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ընդգծել էի, թե Հայաստանում կարգելվի տրանսգենային գյուղատնտեսությունը: Հիմա նույն թեմայից խոսելիս պետք է հարցնեմ՝ Հայաստանում կարգելվի՞ տրանսգենային գյուղատնտեսութւնը: Որովհետւ կառավարության կազմն այլեւս փոխված է եւ չգիտեմ, թե խնդրո առարկային ինչպես են վերաբերում նոր գյուղատնտեսության եւ առողջապահության նախարարները: Կարող էինք կապվել եւ ճշտել, բայց որոշեցինք նախ մեր այս հրապարակումն անել: Նրանց էլ մտածելու ժամանակ կտանք:
Բոլորովին վերջերս էր (նախորդ տարվա նոյեմբերին), որ մեծ աղմուկ բարձրացավ ամերիկյան «Մոնսանտո» ընկերության՝ Հայաստան մուտքի հետ կապված հարցի շուրջ (այս ընկերությունն աշխարհում հայտնի է իր գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ պարունակող արտադրանքով)։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը անմիջապես պարզաբանում ներկայացրեց, որ նախարարությունը չի համագործակցում «Մոնսանտո» ընկերության հետ, եւ ավելին, ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված համաժողովում, որին դեսպանատան հրավերով մասնակցել էին մի շարք ամերիկյան կազմակերպություններ, մասնավորապես «Մոնսանտո» ընկերությունը, գյուղնախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը շեշտադրել էր Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարեւորությունը՝ նշելով, որ նախարարությունը հետաքրքրված է օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող ապրանքատեսականիով։ Իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ ասել էր, թե «Մոնսանտո»-ն նոր չէ, որ պետք է մուտք գործի, եւ այս ընկերության արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006թ.-ից, եւ ամերիկյան այլ ու այս ընկերությունների արտադրանքից ու ծառայություններից օգտվելու կամ չօգտվելու մասին որոշումներն ի վերջո կայացնելու են Հայաստանի ֆերմերները եւ ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունները։
Նոյեմբերի 9-ին, կառավարության նիստից անմիջապես հետո, լրագրողներս փորձեցինք պարզաբանում ստանալ գյուղատնտեսության նախարարից եւ սննդի անվտանգության պետական ծառայության պետից՝ ի վերջո հասկանալու, թե պե՞տք է մեզ արդյոք այդ ընկերության արտադրանքը, վտանգավոր չէ՞ մեր փոքրատարածք երկրում ԳՁՕ-ացված սերմեր կամ արտադրանք կիրառելը եւ այլն: Եթե զերծ մնանք նրանց պաշտոնական ձեւակերպումներից ու պարզաբանումներից եւ խոսենք ավելի մատչելի, ապա գնահատականն առավել քան հստակ է. երկու պետական այրերն էլ, առանց խուսանավելու, հստակ շեշտեցին, որ իրենք, որպես ՀՀ քաղաքացի, չեն կարծում, որ ԳՁՕ պարունակող մթերքը նպատակահարմար է իրացնել Հայաստանում, եւ որ իրենք, որպես քաղաքացի, չէին ցանկանա նման ապսրանք օգտագործել։ Continue reading


