Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
October 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
- Ուկրաինայի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Մոնակոյի իշխանի ազգականի մահվան գործով
- «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանն ազատ է արձակվել
- Ռուսաստանը Հայաստանի արձագանքը ԵԱՏՄ պայմանագրի կասեցման զեկույցին ագրեսիվ է անվանել. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն
- Իսպանիայում եռօրյա սուգ են հայտարարել արագընթաց գնացքների մահացու բախումից հետո
- «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News
- Եվրահանձնաժողովը հաստատել է Հունգարիային 5,4 միլիարդ եվրոյի պաշտպանական վարկ տրամադրելու հայտը
- Նեթանյահուն կարող է կորցնել իշխանությունը. կոալիցիա կազմելու համար ոչ ոք մեծամասնություն չի ստացել
- Պուտինի, Թրամփի և Զելենսկու հանդիպման համար կողմերը պետք է մեծ աշխատանք կատարեն. Պեսկով
- Մարզպետի սկանդալային հայտարարությունը. Առուշանյանի մուտքը ՌԴ կարգելվի՞
- ՔՊ-ն ստեփանավանցիներին մոլորեցրեց, որ հաջողի կառավարումը. Գոհար Մելոյան
Ա1պլյուս- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
- Նիկոլ Փաշինյանի ելույթը արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնմանը (տեսանյութ)
- Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ
- Կոտայքի մարզպետը կնշանակվի վաղը
- Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին (տեսանյութ)
- 39 միլիոն 750 հազար դրամ՝ սնանկության գործերով կառավարիչներին
- Կենսաչափական անձնագրերի նոր համակարգ կգործարկվի
- Շնորհակալ եմ ընդդիմությանը,որ առանձնակի ձգտում չունեն ինձ հարցեր տալու, կոչ եմ անում էդպես շարունակել (տեսանյութ)
- Դուք աշխարհի բոլոր պետություններից Ադրբեջանին եք ընտրել երաշխավոր․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
- Թրամփը վկա է եղել, WhatsApp-ի համարն էլ ունեք, զանգեք, ասեք՝ ախպե՛ր, էս մարդիկ նոր պայման են առաջ քաշել (տեսանյութ)
Category Archives: Արվեստ
Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները – Այսօր 10 տարեկան ենք, 443 թողարկում, 443 շաբաթվա ամենժամյա մաքառում – Շնորհակալ եմ նրանց, ովքեր հավատացել են ինձ, ովքեր աջակցել են… Բայց նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերողներին, ովքեր ինձ ուժ են տվել իմ մաքառումին դիմանալու համար (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…
10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):
Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:
Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը:
«Լուսանցք»-ը տպագրվեց: Սկզբում թերթս չէի ստորագրում: Դե, «Հայատանի Հանրապետություն» օրաթերթում աշխատում էի (եւ եմ), եւ ազգանունս մեկ այլ տեղ հայտնվելը այն ժամանակ համարեցի մասնագիտական էթիկայի խախտում: Ստորագրությունը վստահեցի մեկ ուրիշի: Եվ… եղավ կյանքը. օտարները չեն դավաճանում, դավաճանում են ընկերները: Ու իմ կյանքի այն շրջանում, երբ քարշ էի գալիս դիահերձարանում, հիվանդանոցներում եւ գերեզմանոցներում, պարզվեց նաեւ, որ վճարված չեն հարկերը, տպագրական ծախսերը, եւ «Լուսանցք»-ը փակվելու վտանգի առաջ է հայտնվել: Ինձ գումար վստահող ընկերներիս պետք է պատասխան տայի, բայցեւ՝ պատասխան էի սպասում նրանից, ում վստահել էի այդ գումարները՝ թերթս տպագրելու եւ, իբր, ստորագրելու համար: Մինչ սպասում էի վստահորդիս պատասխանին, հայտնվեցի ոստիկանությունում այն մեղադրանքով, որ ծեծել եմ վստահորդիս: Մինչ ոստիկանությունում կփորձեի հակառակն ապացուցել, սկսվեցին սադրանքները «վստահորդիս» ու քննիչի կողմից (հետագայում երբ անմեղությունս ապացուցվեց, քննիչին զրկեցին պաշտոնի ու աշխատավարձի բարձրացումից: Ես էլ անձամբ նրան խոստացա, որ իր ամբողջ կյանքում կմա իմ ուշադրության կենտրոնում): Ինչեւէ, հիվանդանոցներից, գերեզմանոցներից ու քննչականներից հետո վազում էի հարկային՝ խնդրելով ինձ հավատալ եւ ժամանակ տալ՝ ոչ իմ մեղքով կուտակված հարկային պարտավորությունները մարելու համար: Հավատացին: Իրենք՝ ժամանակ տվեցին, ես՝ հարկերս մարեցի: Ժամանակն էր «բացահայտվելու» եւ թերթը ստորագրելու: Continue reading
Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, Հայոց Ամանորի տոնին, Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի 6 ներկայացուցիչները 2 խմբի բաժանված ծես են արել Արեւմտյան Հայաստանի Վանա եւ Մշո աշխարհներում՝ Վանա լճի եւ Աստղկաբերդի տարածքներում: Քրմերն այգաբացը դիմավորել են ռազմապարով:
Հետո երկու խմբերն էլ միաժամանակ՝ Երեւանի ժամանակով ժամը 6:00-ին գաղտնածես են արել՝ Հայոց Ռազմի ու Զորության Աստված Վահագնից խնդրելով ուժ ու կամք՝ Հայոց հողահավաքի ու հայահավաքի նպատակն իրագործելու ճանապարհին:
Գաղտածեսը սկսվել է վիշապաքաղ Վահագնի փառաբանումով, որ արվել է հատուկ այս տոնի համար պատրաստված վեցգլխանի վիշապ պատկերող գավից գինըմպումով՝ ի նշան Վահագն Աստծո կողմից Չարի՝ Վիշապի սանձումի, Վիշապի հանդեպ տարած մշտառկա հաղթանակի: Խորհրդանշական այս գավը պատկերում է չարին, որ ի վերջո այնպես է պատժվում, որ գինի է մատուցում Վահագն Աստծուն:
Նույն ժամին՝ ժամը 6:00-ին Հայոց ամանորը հայ արիների եւ հեթանոս ազգայնականների մի խումբ տոնը նշեց Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մի խումբ էլ՝ Հայոց Ջավախքում՝ խորհրդանշական 21 կրակներ վառելով եւ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը:
Ջավախքում տոնի մեկնարկը տվեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը երգով՝ յուրօրինակ մի ձոնով առ Վահագն աստված: Հետո արիներն ու ազգայնականները խորհրդանշական թրամարտի բռնվեցին՝ ի ցույց Հայ Աստվածնեի, որ հայի թուրը դեռ պատյանում չէ եւ դեռ ի զորու է շարունակելու կռիվն այնքան, ինչքան պետք է մեր Մեծ երազանքին հասնելու համար: Այդ նպատակով վառված գլխավոր՝ մեծ կրակը վեր բարձրացվեց աշտանակի վրա:
Բնական տարեփոխությունը իր հետ կբերի նոր տիեզերախորհուրդ ազդակներ (http://www.hayary.org/wph/?p=5986 – Տարվա տանուտերը Աղեղնավորն է, ոչ թե Աքաղաղը – Բնական՝ գարնանային տարեփոխությունը մնում է հայության մի հատվածի տոնը.- Հայ արիները Վահագնականչի հետ` Արեգ ամսվա Արեգ օրը տոնում են Հայոց Ամանորը… Բնության տարրերի պատկերացումներում եւս կան առանձնահատկություններ…) Continue reading
«Լուսանցք»-ը 10 տարեկան է – Լուսանցքում գրվում են ամենակարեւոր բաները
10 տարի առաջ, ճիշտ այս օրերին, լույս տեսավ «Լուսանցք»-ի 1-ին համարը (մարտի 16-23, 2007թ.):
Այն իմն էր, բացառապե՛ս իմը (ինչպես մայրն է մի ուրիշ գուրգուրանքով փայփայում բացառապես իր երեխային), ես էի հայթայթել հիմնադրման ու առաջին թողարկումների համար անհրաժեշտ գումարը: Ես էի ընկերներիս համոզել, որ մենք անելիք չունենք դեմոկրատական դաշտում (նույն դեմոսն է), ազատական դաշտում (արդի աշխարհում հաճախ է խառնվում սանձարձակությանը), եվրա ու ռուսա-մետ դաշտերում եւ մեր խնդիրը պետք է լինի հայ ազգայնականության գաղափարախոսությունը ներկայացնելը: Գլխավորապե՛ս հայ ազգայնականության: Ոչինչ, որ արդի աշխարհում իմ արած գործը կշփոթեն ազգայնամոլության, նացիզմի ու շովինիզմի հետ: Ոչինչ: Կարեւորը՝ ես գիտեմ, որ ճիշտ բան եմ անում: Համոզեցի ընկերներիս: Գուցե եւ ոչ: Բայց ի՛նձ հավատացին: Հավատալով աջակցեցին:
Ու, եւ՛ ցավոք եւ՛ բարեբախտաբար հետո պիտի սկսվեր մաղը: Continue reading
Հայ-Արիական.- տեսանյութեր եւ գրավոր նյութեր…
http://www.hayary.org/wph/?p=6020 – Մեր հաղթանակած եւ հաղթանակների պատրաստ բանակը 25 տարեկան է – Հայոց Ազգային Բանակ ռազմական կազմավորումը՝ ՀԱԲ–ը, կանգնած է հայկական բանակաշինության հիմքում,- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ, ՀԱԲ–ի հազարապետ…
http://www.hayary.org/wph/?p=6089 – Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ է, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է… «ՀԱՅ–Ա, որ ՀԱՅ ես» (Ձոն Արարչին)…– Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=3356 – Տեսանյութ.- Պարզաբանում են հայ արիները.- Ներկայացնում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը…Թուրքիան պետք է վերադարձնի հայկական բոլոր բռնազավթված հողերը՝ Հայ Աստվածների կամոք եւ զորությամբ… Հայի Հավատը Արարչական է եւ Հայի Առաքելությունը եւս Տեսաժապավենը նկարահանել է թրքուհի երիտասարդ կինոռեժիսորը Երեւանում ու Գառնիում եւ այն ներկայացվել է Թուրքիայում՝ երիտասարդ կինոռեժիսորների փառատոնում: ՀԱՄ պայմանը՝ ներկայացնել տեսաժապավենն առանց աղճատման՝ պահպանվել է…
http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցից…
https://www.youtube.com/user/MrHayaryan – ՀԱՄ պաշտոնական ալիք / Hayary TV
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ…
http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ–արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ–Արիական) տոներ եւ ծեսեր…
https://www.facebook.com/armenuhi.melqonyan – ՀԱՄ առաջնորդի մամուլի խոսնակ Արմենուհի Մելքոնյան
Հայի ընտրության իրավունքը տիեզերափուլի արդյունք է եւ առաքելության հետեւանք – Ոչ միայն Թուրքիայում, ամենուր մե՛նք պիտի լինենք տերը մեր խոսքի… Պոլսի Պատրիարաքական ընտրությունների խնդիրը… Թուրքիայում հայկական եկեղեցիները վտանգի տակ են… Հիմա էլ սրա՞նք – Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը Հայաստանում վրացական եկեղեցիներ է փնտրում…
«Կրոնները գնում են մահացման, սա հստակ է, եւ այս մասին արդեն բարձրաձայնել են Դալայ Լաման եւ Հռոմի Պապը: Բայց այսօր պիտի հայանպաստ պահել մեր հոգեւոր հարստությունն ու կառույցները, քանզի հայը եղել ու մնում է հոգու մարդ, եւ որպես տիեզերագեն էակ, դառնալու է իր ազգային հավատին:
Եվ ուրեմն այսօր պահպանենք այն, ինչը վաղը ազգային հավատի ամրացմանն է նպաստելու»…
Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)
Խոսքս այս մեջբերմամբ սկսեցի, որպեսզի հասկանալի լինի այն հետաքրքրությունը, որը կարող է ունենալ իմ նման հայ հեթանոսը՝ քրիստոնեական կրոնի ներքին կյանքի, անցուդարձի վերաբերյալ:
Այսօր կրկին մի վտանգ կա, որը պարուրել է հայ քրիստոնեությանը, բայց կարող է համահայկական նշանակություն ձեռք բերել… Վերջապես կայանալու են Պոլսի Պատրիարաքական ընտրությունները, որին անընդհատ խոչընդոտում էր թուրքական իշխանությունը: Մայիսի 28-ին, ըստ «Հայ Ձայն»-ի տեղեկության, կկայանան այդ ընտրությունները: Իսկ փետրվարի 17-ին տեղի է ունեցել Պատրիարաքական նոր տեղապահի ընտրություն եւ կազմվել է հատուկ մարմին, որն էլ կազմակերպելու է Պատրիաարքի ընտրությունը:
Նշենք, այս որոշումները կայացվել են Պոլսի Պատրիարքարանում տեղի ունեցած ազգային- եկեղեցական դռնփակ նիստի ժամանակ: Մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների արդյունքով իր դարավոր գահին կբազմի Պոլսի 85-րդ պատրիարքը: Continue reading
Ուժ՝ մասիսաերդումը չդրժելու – Հայ արիականները նշեցին Հայր Արայի Հրաշագործության տոնը… Բնական վերազարթոնքի հովանավորը Աստվածահայրն է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք՝ Գարնան Վերազարթոնք…
Ըստ Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնի, ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:
Մարտի 1-ին՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:
Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի (Ծինի) մարմնացումը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Continue reading
Ավելի կարեւոր թեմաներ, քան ընտրությունները.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (2-րդ մաս) – Մարզաձեւ, որ 340 հնարք ունի… Մարզաձեւը զարգացնելու համար նախ անհրաժեշտ է պետական չափորոշիչներ մշակել (մարզական կարգեր շնորհել), մրցումների կանոնները հրատարակել…
Սկիզբը՝ թիվ 7-ում
http://www.hayary.org/wph/?p=6095 – Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պետությունը որոշել է զարկ տալ մեր ավանդական ըմբշամարտի՝ ազգային կոխի զարգացմանը: Հայ ժողովրդի պատմությանը նվիրված շատ ուսումնասիրություններում տվյալներ կան ռազմաֆիզիկական վարժությունների ու ավանդական խաղերի մասին: Այդ վկայությունների մեծ մասը վերաբերում է մենամարտի տեսակներին՝ մասնավորապես ըմբշամարտին, որը դեռ հնագույն ժամանակներից ֆիզիկական պատրաստության եւ ազգային սովորույթների անբաժանելի մասն է կազմել: Կոխը ըմբշամարտի տեսակ է: Հայաստանում այն հայտնի էր տարբեր անուններով՝ գոտեկռիվ, գոտեմարտ, մերկակռիվ, չոքակռիվ, կուշտի, Լոռվա կոխ, Շիրակի կոխ, Նախիջեւանի գուռաշ, Ղարաբաղի փշակոխ, Ջավախքի գիլաշ եւ այլն (տարածված են մոտ 73 նմանատիպ անվանումներ):
Հայկական ազգային կոխ ըմբշամարտը տարածված է եղել Լոռու, Շիրակի, Սյունիքի, Կոտայքի, Ստեփանավանի, Հրազդանի, Շամշադինի, Իջեւանի, Դիլիջանի, Ապարանի, Սիսիանի, Մարտունու, Նախիջեւանի շրջաններում, Ջավախքում, պատմական Հայաստանի տարածքներում՝ Վան, Կարս, Էրզրում, Ալաշկերտ: Continue reading
Այցելե՛ք եւ օգտվե՛ք www.hayary.org-ից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»… ՀՀ նախագահը ներկա էր «Հայկյան» մրցանակաբաշխությանը… Քաղաքականացված «Օսկար»-ի կանխատեսումները եւ անակնկալները, հետօսկարյան զարգացումները… Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնը փակվեց… Թուրքիայում հայկական եկեղեցին գրադարանի է վերածվելու… Հիմա էլ վրացիներն են հայկական եկեղեցիներ զավթում…
Սերժ Սարգսյանը ներկա էր «Հայկյան-2016» մրցանակաբաշխությանը
ՀՀ նախագահ. Մենք պետք է կարողանանք այս լավ օրինակները դարձնել ուրիշների համար ձգտման առարկա, ձգտման ցուցանիշ
Նախագահ Սերժ Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Հայկյան» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի բացահայտել ու գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած «Հայկյան» մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։
«Հայկյան-2016» մրցանակներ են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ «Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին», «Ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ», «Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն Երեւան քաղաքում», «Լավագույն երիտասարդական հասարակական կազմակերպություն մարզում», «Ինքնատիպ երիտասարդական նախագիծ», «Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր», «Լավագույն երիտասարդական հաղորդում», «Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ» եւ «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում»:
Ավանդական անվանակարգերից բացի, սահմանվել են նաեւ հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահը: Հատուկ մրցանակներ են շնորհվել Կոնստանտին Ենկոյանին՝ «Նոբելյան օրեր՝ Երեւանում» գիտական միջոցառումը նախաձեռնելու համար, Տիգրան Քոչարյանին՝ 2016թ. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում կազմակերպելու եւ ինտելեկտուալ շարժումը զարգացնելու համար, «ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միացյալ ծրագիր» կազմակերպությանը՝ «Երիտասարդության ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կազմակերպություն» անվանակարգում, Արթուր Ալեքսանյանին՝ սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման եւ նվիրումի համար, Հենրիխ Մխիթարյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի եւ հայկական սպորտի հանրահռչակման համար:
«Հայկյան-2016» հատուկ մրցանակ է շնորհվել նաեւ 2016թ. ՀՀ «Մարտական խաչ» 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։
«Հայկյան» մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի, ստացել են «ԱրմԹաբ» հայկական պլանշետներ։
Մրցանակաբաշխության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարեւորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ: Continue reading
Ընտրություններին ընդառաջ՝ մտածենք ավելի կարեւոր բաների մասին.- Կոխ. ուժեղագույների վեհանձն մենամարտը (1-ին մաս) – Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք – Հայաստանում պետք է զարկ տանք ազգային մարտարվեստի զարգացմանը…
Աշխարհն այսօր մեծ ուշադրություն է դարձնում մարտարվեստներին: Մեր երկրում էլ մարտարվեստների տարբեր դպրոցներ, խմբակներ են գործում: Որոշ ձեւեր նաեւ հաջողությամբ զարգանում են: Այս տեմպարշավում, սակայն, բացակայում է մեր ավանդական՝ ազգային կոխը: Այս մեծ սխալը որոշել է ուղղել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Նա լրջորեն մտադիր է զարգացնել հայկական ազգային կոխ ըմբշամարտը: Մշակել եւ կառավարությանն է ներկայացրելհամապատասխան հայեցակարգ, որը նախորդ տարվա նոյեմբերին արժանացել է գործադիր իշխանության հավանությանը: Իսկ միջոցառումների հստակ ծրագիրը վեցամսյա ժամկետում կներկայացվի:
Որ ճիշտ մարտարվեստ ընտրենք
Թե արեւելյան որ մարտարվեստն իրականում ինչ ծագում ունի, մեր այս նյութի քննարկման առարկան չէ (մասնագետները ճիշտ կանեն՝ զբաղվեն այս հարցով՝ թեկուզ հանուն իրենց գործի զարգացման): Խնդիրն այն է, որ մարտարվեստը բացառապես լավ կռիվ անելու սպորտաձեւ չէ: Հայերենը խոսուն է բացատրում՝ մարտական արվեստ: Երբ ուսումնասիրում ես չինական կամ ճապոնական դպրոցների փորձը, տեսնում ես, որ այստեղ սովորեցնում են «ոչ թե կռվել, այլ՝ մարտնչել», «մկաններին ուժ տալուց առաջ ուժ տալ կամքին», սովորեցնում են մարդու ֆիզիկական կառուցվածքը, փիլիսոփայություն, կրոն, հոգեբանություն: Ասվում է նաեւ, որ չի կարելի երեխային միանգամից մարզել, դա պետք է անել մարմինը առնվազն 1-5 ամիս պատրաստելուց հետո՝ պայմանավորված ֆիզիկական տվյալներով: Զուգահեռ՝ պետք է հասկանալ նաեւ երեխայի ներքինը՝ հասկանալու համար, թե արդյոք նա կարող է կրել տվյալ մարտարվեստի փիլիսոփայությունը, քանզի մարտարվեստը նախ՝ հոգեկերտվածք ու մարմնակազմություն է կրում եւ ապա՝ տեղափոխում այն մարզիկի մեջ: Անհամապատասխանության դեպքում խեղվում է եւ՛ հոգեկերտվածքը եւ՛ մարմնակազմությունը: Continue reading
Աշխարհը (Տիեզերքը) Արարողի՝ Արարչի անունը ՀԱՅ էր, ՛՛հայ՛՛ բառը կա բոլոր ազգերի բառապաշարում եւ կոչվում է…
http://hayreniq.am/am-n-1249.html – ՑՆՑՈՂ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհի Արարչի անունը ՀԱՅ էր,.. / http://www.magaghat.am/2017/03/%D6%81%D5%B6%D6%81%D5%B8%D5%B2-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%B9%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6/#comment-10508 / https://www.youtube.com/watch?v=uCqepllE_OU
ՀԱՅ-Ա, որ ՀԱՅ ես…
Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ…
…………………………………………………………
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի…
Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ
http://www.hayary.org/wph/?p=2681 – Հայոց հայ-արիական հավատ…
http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…
http://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ, քաղաքականություն…
https://www.youtube.com/user/MrHayaryan – Hayary TV
Հայ արիները նշել են Հայր Արայի Հրաշագործության տոնը
Ամեն տարի հայ արիադավան հայերը Արարչի տոնից՝ Տրնդեզից հետո եւ հայարիական ամանորից՝ մարտի 21-ից առաջ նշում են Հայ տեսակի Գերագույն Աստծո՝ Հայր Արայի տոնը:
Այսօր՝ Հայոց Սրբազան տոմարով Հրոտից ամսվա Մանի օրը՝ մարտի 1-ին, առավոտ ծեգին, Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները հայ արիականների առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքի ներքո կատարեցին ծիսական արարողություն:
Քուրմ Արմոգը ծեսը սկսեց ձոնով՝ ի փառաբանումն Հայր Արայի, Ով Արարչի զավակն է, Հայ աստվածային համակարգի Գերագույն Աստվածը, Ով Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը… Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է՝ վերազարթոնք: Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն: Հայր Արան ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք–մահ–կյանք հավերժապտույտ շղթայի մեջ: Continue reading
«Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության».- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (3-րդ մաս)… Այս խորագրի ներքո «Լուսանցք»-ում շատ գաղտնագրեր են բացահայտվում մեր ոչնչացված կամ գողացված ու թաքցրած պատմության էջերից..
Սկիզբը՝ թիվ 4-5-ում
http://www.hayary.org/wph/?p=6062 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…
http://www.hayary.org/wph/?p=6047 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…
Մերուժան Տեր-Գուլանյանի «Ընկած թուղթը» գրքից տեղեկանում ենք, որ կարմիր սրածայր կոշիկ է կրել նաեւ Սահակ Բագրատունին: Կարմիր են եղել սենյակի բազրիքն ու աստիճանները: Գրքի այն հատվածում, որտեղ նկարագրվում է Արարատի մեծ քրմի տաճարը, հիշատակվում է ջրավազանում լողացող կարմիր պտերով ձկնիկը: Ձուկը ոգու խորհրդանիշն է: Հին ձեռագրերում Քրիստոսը երբեմն պատկերվում է մարդու մարմնով եւ ձկան պոչով: Գրքում կա մի սքանչելի նկար, որի վրա պատկերված են ալքիմիական հիմնական սիմվոլները՝ սյուն, քար, արեւ, բանալի, որի վրա ձկան տեսքով վարագույր է ամրացված եւ որի ծայրը դուրս է գալիս ավազանից: Ավազանի պատին է հենած միաստիճանի սանդուխը, ինչը նշանակում է ալքիմիական գործողություն մեկ փուլով: Բանալու օղակից կախված է Կույսի եռանկյուն ֆիգուրը՝ գլխավերեւում արեւի սկավառակով: Բանալու դիմաց՝ պատվանդանին դրված է բաց գիրքը (էկզոթերիզմ), իսկ գլխի վերեւում մարդու ձեռքը՝ փետուրե գրչով: Ձախ կողմում գտնվող սյան եւ նրա կիսակամարի մեջտեղում՝ դրված է փակ գիրքը (էզոթերիզմ), իսկ գրքի վրա արեւի շրջանակը՝ ոսկու խորհրդանիշը: Սյան մոտ՝ մեկը մյուսի վրա դրված երկու մշակված քար, որտեղ վերեւի քարի վրա է իջնում թրի սուր ծայրը, որի կոթին է դրված սաղավարտը: Այստեղ սուր ծայրը ցույց է տալիս, որ «գլուխը» (ոգին) քարի մեջ է: Քարերից աջ՝ սյան հետեւում կաթսայից (թասից) գոլորշի է բարձրանում: Իսկ սեւ ու սպիտակ մշակված քարերից ճատրակաձեւ սալահատակին ընկած է մի թուղթ, որի վրա պատկերված է ծաղիկ: Continue reading
Տրնդեզ. Տիրոջն ընդառաջ գնալու տոն – Հայ արիները Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողությունը կնշեն նաեւ Հայոց Ջավախքում… Կփառաբանվի Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը…
Փետրվարի 13 – Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:
Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում: Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում:
Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մասն են: Continue reading
Տրնդեզ. Արեւխաչի, Արարման ծիսակարգ. (Կարինե Հայրապետյան) – Արեւապաշտության գաղափարը… Արամ Նահապետը՝ Արիական գաղափարախոսության հիմնադիր… Տըրընդեզ, «Տէրն ընդ ձեզ» ծիսական տոնի գաղափարը… Տրընդտեսը՝ Սիրո, սերնդատվության օծման արարողակարգ… Տրնդեզ. ավանդույթներ՝ կրակի լեզվով…
Տիրընդտեսը կամ Տէրընդտեսը Արեւի խորհրդին նվիրված ծիսակարգ է, հրատոն:
Տէրընդտեսը ներկայանում է որպես Արեւպաշտական հավատքի, Արեւաստվածների, Արեւի խորհուրդը Երկրի վրա՝ միակ արարողակարգը, հուր-կրակի միջոցով: Տիրընդտեսը Արեւ-Հուր-կրակ շրջանի ծես է, ավանդական հայ ընտանիքի Սիրո, ամուսնության, պտղաբերության, բարեբանումի, օրհնանքի, օծման, մաքրագործման արարողության ծիսակարգ:
Տերընդտես կամ Տիրընդտեսի անունը կապվում է Տիր Աստծո հետ:
Հայոց Տիր/Տիւր Աստվածանունը արտահայտում է Տիր-*dei- *diur-,*dir-, Տիւ-լույս-օր-ցերեկ-Երկինք իմաստը: Տիրը լույսի, գրի, արվեստների, երկրագործության եւ պտղաբերության հովանավոր Աստվածն է:
Տէրընդտես կամ Տիրընդտես, Տրնդէզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տառինջ եւ բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը վաղ ժամանակներից նշում է փետրվարի 13-14-ին:
Հայկական լեռնաշխարհում տարբեր ժամանակաշրջաններում ձեւավորված 4 պետական դիցարանները կրում են Արեւապաշտության գաղափարը.
- Հայասական-Կիցցուվադանա,
- Արատտա-Ուրարտու-Վան-Բիայնա-Նայիրի,
- Հայկական Լեռնաշխարհում ձեւավորված Արեւելքի Վարդապետություն հավատքի Դիցարան, որը հետագայում ստացել է հելլենա-հռոմեական «հայ» հեթանոսական դիցարան անունը, որտեղ իրար են խառնել տարբեր ժողովուրդների ու ազգերի Աստվածների:
- Արեւելքի Վարդապետություն, Առաքելական-Լուսավորչական հավատ, Քրիստոնեական կրոն, Քրիստոս եւ սրբեր:
Հայոց բոլոր դիցարաններն էլ ունեցել են Միաստվածության գաղափարը, եղել են Ար-Արեւակիր դիցարաններ, Գերագույն Աստվածը ներկայացել է որպես Ար-Արեւ կամ Արեւաստված: Մեզ հայտնի գլխավոր Արեւաստված-Դիցերն են՝ Արամ, Արա Գեղեցիկ,, Թեյշիբանի, Արեգ-Շիվինի, Ադարութհա, Խուտուինի, Արամազդ, Վահագն, Միհր, Տիր, Haldini Alsiuse-Հալդինի Ալսիուսե, Միհրին, Քրստոս Հիսիուս, Անահիտ, Աստղիկ, Նանե, Սանդարամետ: Տերընդտեսի հրատոնը նվիրված է բոլոր Արեւ-Դիցերին: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը (2-րդ մաս). մեր ճակատագրի մի հետքով… (Գոհար Պալյան) Տարբերակ. Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն…
Սկիզբը՝ թիվ 4-ում
http://www.hayary.org/wph/?p=6047 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Սնդիկ բառը եւ սնդիկ տարրը. մեր ճակատագրի մի հետքով (1-ին մաս) – Ամիրդովլաթ Ամասիացու մոտ սնդիկի գաղտնագրերից մեկը կոչվում է թռչուն: Թռչունը ալքիմիայում, նաեւ էզոթերիկ գրականությունում ոգու խորհրդանիշ է համարվում… Նոյը համարվել է աղավնի…
Ունենք սնդիկ բառի առաջացման երկրորդ տարբերակը՝ սնդիկ=սին+դիկ/դիք, որտեղ «սին» բառը նշանակում է սնամեջ, դատարկություն, իսկ «դիք» բառը նշանակում է զառիվեր, ուղղահայաց, այսինքն՝ սնդիկ=սին ու դիքդատարկ+ուղղահայաց/զառիվեր, որտեղ ուղղահայացը կամ դիքը բարոմետրի սնդիկի սյունն է: Այսինքն՝ սնդիկ նշանակում է սյան դատարկություն=սյան ոգի:
Այսպիսով՝ սնդիկ բառը կազմված է հայերեն սյուն/սին եւ դիկ/տիկ/դիք արմատներից, որտեղ «յու»-ն եւ «ի»-ն սղվել են:
Սնդիկ բառը ծածկագիր է, որի պատճառով էլ հայերենում չկա նրա ծագման մասին որեւէ տեղեկություն:
Սրանք իմ՝ մասնագիտությամբ քիմիկոսի տարբերակներն են: Ուրախ կլինեմ, եթե մեր լեզվաբաններն առաջարկեն այլ տարբերակներ եւս:
Սնդիկի եւ ոգի բառի հետ կապված մի հուզիչ պատմություն կա Բ. Կուզնեցովի «Վիշապի արյունից» գրքում: Continue reading


