Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
October 2026 M T W T F S S 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 Լուրեր | News.am
- ՈՒՂԻՂ․ «Զվարթնոցում» դիմավորում են աշխարհի նորընծա չեմպիոն Կարեն Ասլանյանին
- ԱՄՆ-ն արաբական երկրներին նախազգուշացրել է Իրանի դեմ հնարավոր կարճատև, բայց ինտենսիվ ռազմական գործողությունների մասին. WSJ
- Վենսը փորձում է վերսկսել Իրանի հետ բանակցությունները ԱՄՆ-ի նոր հարվածների սպառնալիքների ֆոնին. WSJ
- Առաքիչ ռոբոտը Տալլինում վթարի պատճառ է դարձել և հեռացել դեպքի վայրից․ տուժել է 9 մարդ
- ԱՄՆ-ն ընտրել է Լեհաստանը Patriot հրթիռների սպասարկման համար․ Վարշավան ամրապնդում է դիրքերը ՆԱՏՕ-ի արևելյան թևում
- Նորվեգիայի զբոսաշրջային ընկերությունը երկրի հասցեին Թրամփի վիրավորանքն օգտագործել է տեղական զուգարանները գովազդելու համար
- Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ․ ձերբակալվել է չորս մասնակից․ ՆԳՆ
- Նեթանյահուն ամրապնդել է դիրքերը, սակայն Իսրայելում քաղաքական փակուղին պահպանվում է. Axios
- Իրավապաշտպան կազմակերպությունները դատի են տվել Թրամփի վարչակազմին՝ ձերբակալված ներգաղթյալների պահման վայրը թաքցնելու համար
- Իսպանիայի վարչապետի կինը բողոք է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության դեմ՝ նախընտրական դիփֆեյքի պատճառով
Ա1պլյուս- Հայաստան-ԵՄ համագործակցությունը՝ COP17-ի շրջանակում
- Օրացույց․ 28-ը հոկտեմբերի․ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվում է Կարեն Կարապետյանը (տեսանյութ)
- Էրդողանն ու Թրամփը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային զարգացումները
- Բիզնեսը հնարավորություններ է փնտրում այնտեղ, որտեղ առկա է անվտանգություն․ Միրզոյան (տեսանյութ)
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ
- Նիկոլ Փաշինյանի ելույթը արքայազն Թալալի անվան մարդկային զարգացման միջազգային մրցանակի հանձնմանը (տեսանյութ)
- Խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից․ ԿԲ
- Կոտայքի մարզպետը կնշանակվի վաղը
- Ֆինլանդիայի նախագահն իրականում ի՞նչ է ասել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի մասին (տեսանյութ)
- 39 միլիոն 750 հազար դրամ՝ սնանկության գործերով կառավարիչներին
Category Archives: Արվեստ
Մտորումներ ապրիլքսանչորսյան ցավից առաջ.- Գարուն ա, ծաղիկ ա արել – Երբ վերադարձ լինի ուժին ու հաղթությանը… Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին» (Պօղոս Արմէնակ Լագիսեան, ԱՄՆ)…
…Մի նոր գարնան օր Հայկի զարմից՝ «Արա»յի որդի մի Արմին, բազմելու է «Հայոց գահին», երկիրը կառավարելու հին աստուածների բարեպաշտութեամբ…
«Գարուն ա», գարնան արարչական լոյս է իջել «Արմինա Լեռնաշխարհին»: «Հայկ Համաստեղութեան» հայոց հին աստուածների տաճարից Մայր Անահիտ դիցուհին է եկել «Արմինա Լեռնաշխարհ», բուռ-բուռ ծաղիկ փռել հայոց լեռների լանջերին, հայոց դաշտերին: Մայր Անահիտը մայրանալու երկունքի լոյս է ցանում այգիներում փթթելու պատրաստ ծառերին: Նրա արարչական խինդով պայթած ծառերն են ծիծաղում, հազար գոյների լոյս ճառագում, ծաղկի լոյսով է արբենում հայոց Արմինա հէքիաթային աշխարհը:
«Գարուն ա». մտե՞լ ես ծաղկած այգիներ, տեսե՞լ ես ծիածանացած ծառերը, ունկնդրե՞լ ես նրանց ծաղկած լոյսի համանուագը: Քու հոգին էլ ծաղիկ չի՞ դարձել, քու հոգին էլ մայրական սիրոյ հրճուանքով չի՞ խայտացել: Քու երկիրը յափշտակած անօրէն մարդիկ արդեօք մտե՞լ են նախնիներիդ Մայր Դիցուհու արարման խանդաղատանքով պայթած ծաղկած այգիներ, չէ՜, եթէ այնտեղ լինէին, ունկնդրէին նրանց համանուագը, նրանց հոգիներում էլ արարում ծաղկած կը լինէր: Չոր, անօրէն, անբարոյ մարդիկ:
Մեհեան է ծաղկած այգին, մեհեան բաց երկնքի տակ, ոչ թէ փակ ու մութ խորշ: Աղօթո՞ւմ ես այնտեղ, չէ՜, բնութեան արարչութեանը չեն աղօթում, սքանչանում են նրա հէքիաթով, նրա մայրացման խորհուրդով, նրա լոյսով, նրա արարումով: Լո՜յս, կեանքի առեղծուած, ամպերում իրար դէմ կռուի ելած հիւլէների պայթիւնի, երկնքում իրար փառելու հրճուանքի պոռթկումն է այն: «Լոյսի մի շողը, մութ յաւիտեանն արժէ», խօսել էր «Հեթանոս երգի» բանաստեղծ Վարուժանը, ինքն էլ Արմին-հայ աստուածների Աշտիշատ աւանի Վահագնի Վահէ-Վահեան տաճարի քուրմ: Continue reading
Հայ արիները նշեցին ավանդական Զատիկը եւ կամփոփեն այն Արեգ ամսվա Անահիտ օրը…
Հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Զատիկը նշեցին ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Զատկին հատուկ ծես արվեց՝ ի աջակցություն հայոց բանակի, մեր զինվորների, որպեսզի նրանց մայրերի խոսքն, ինչպես զորավոր ձոն, հասնի Մայր Անահիտին ու Տիեզերքից նոր զորությամբ պաշտպան կանգնի մեր քաջերին: Մայրն իր ձագին պաշտպանելու համար անհնարինը կանի, եւ Մայր Անահիտի ցասումից թշնամին դեռ երկար ուշքի չի գա:
Զատկին հայ արիները դեռ Տրնդեզից են պատրաստվում… Continue reading
Զատիկը եւ մինչզատկական վերազարթոնքը – Զատիկը ոչ միայն բնության զատումն է՝ գունագեղության արտահայտմամբ, Զատիկը՝ ըզ-հատիկը նաեւ կապվում է այն օրվա հետ, երբ հատիկն ընկնում է հողի մեջ ու ծիլարձակում է սկսվում…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոնը տեղեկացրել է, որ հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները ավանդական Զատիկը կնշեն ապրիլի 3-ին, բայց այն կամփոփեն ապրիլի 8-ին՝ Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Անահիտ օրը:
Հայոց Տրնդեզը արիադավան հայերին հավաքեց Տիեզերքի Տիրոջ՝ Արարչի տոնին ընդառաջ. հայերը ամենուր վառեցին տրնդեզյան ծիսական կրակները՝ ավարտին հասցնելով ձմռան հալոցքների վերջին տվայտանքները:
Մարտի 1-ին հայ արիները նշեցին Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնը, երբ Հայր Արան, որպես տիեզերական զորավոր Աստված, իր առաքելության եւ աստվածային գործառույթների շրջանակում հավաստում է գարնան գալուստը: Նա արորդի հայերին բնության վերազարթոնքին է նախապատրաստում եւ ապահովում բնական անցումների հաջորդականությունը:
Եվ մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը արիադավան-հեթանոս հայորդիները տոնում են բնական տարեփոխությունը՝ Հայոց Ամանորը, անցնելով կյանքի նոր փուլ: Այդ բնական ընթացքը ապահովում է արդեն Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Նա մարտի է բռնվում Վիշապի հետ եւ հերթական անգամ հաղթանակելով հնազանդեցնում՝ իրեն է ենթարկեցնում զորավոր Վիշապին, ինչի համար նրան Վիշապաքաղ Վահագն են ասում նաեւ: Իզուր չէ, որ մարտի վերջին տաք եւ սառը բնական հոսանքները խաչվում են մի վերջին անգամ (եւ մարտը համարվում է գիժ ամիս՝ գիժ մարտ, ինչը կարծես համահունչ է Վահագնի ու Վիշապի մենամարտի բովանդակությանը), եւ այն դադարում է, երբ Վահանգը գետնում է Վիշապին: Եվ արի հայերը այս օրը՝ Ամանորի հետ տոնում են նաեւ Վահագնի Երկրային Վերածնունդը... Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (2-րդ մաս) – Վեներայի խառնարանների ու մեր երկրի լեռների զուգահեռների մասին…
Սկիզբը՝ թիվ 7-ում
http://www.hayary.org/wph/?p=5448 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Ինաննա-Աստղիկ. մեգը սանձող Աստվածուհին (1-ին մաս) – Այն մասին, թե ինչ ծածկագիր է 9 թիվը… Վեներա մոլորակը՝ ինչպես Մշո դաշտը, ամբողջովին պատված է մշուշով…
Նախորդիվ խոսել ենք Աստղիկ Աստվածուհու, 9 թվի ծածկագրի, Վեներա մոլորակի եւ Հայկական լեռնաշխարհի առնչությունների ու զուգահեռների մասին:
Հավելենք, որ ինչպես Գրգուռ լեռը, այնպես էլ Վեներայի մակերեւույթը ունեն հրաբխային ծագում: Վեներայի մակերեւույթը հիմնականում ունի բազալտային բաղադրություն: Բազալտի հոսքերին բնորոշ են 5 կամ 6 նիստանի սյունաձեւ անջատումներ: Վեներայի հսկայական տարածքների վրա հայտնաբերվել են բազալտային լավայի հոսքեր:
Վեներայի վրա բացակայում են հոսող ջրի ակնհայտ նշաններ: Նրա վրա հայտնաբերվել են քամու հետքեր, առկա են ավազաբլուրի դաշտեր 5 կմ երկարությամբ ու նաեւ «հողմային շերտեր»: Continue reading
Հայ արիները նշել են բնական տարեփոխությունը.- Հայոց Ամանորն է ու Վահագնի Երկրային Վերածնունդը… Արիական այլ ազգեր եւս նշում են իրենց ամանորը մեր երկրում… ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստը Հայաստանում…
Մարտի 21-ին Հայ Արիական Միաբանությունն անցկացրեց հերթական Հայոց Ամանորը: Շնորհավորանքներ հղվեցին ոչ միայն հայությանը, այլեւ՝ արիական մյուս ազգերին:
Այդ օրը մեր երկրի սահմաններին 21 խորհրդանշական կրակ վառվեց, որոնք 21 հաղթական խորհուրդ ունեին, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհում վերակերտման ճանապարհին:
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն է արվել Արցախում:
Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոներն անում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում:
Այս այգաբացին տոնական ծեսերն արել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց:
Continue reading
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին… Լուսնի խավարում՝ Կշեռքի ազդեցության տակ – Լուսնային խավարումները շոշափում են մարդկային փոխհարաբերությունների ոլորտը…
Վահագնին չկարողացան մոռացնել տալ – Գրիգորիս Լուսամարիչը այդպես էլ «չմեռցրեց» Հայ Աստվածներին
Մեր նախնիները մարտի 21-ին են նշել արեւագալը եւ փառաբանել են Վահագնին: Ռազմի ու զորության Աստծուն նվիրված տաճարներ կային ամեն մի գավառում: Պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Ալիշանը, Թովմա Արծրունին եւ այլք վկայում են, որ Գրիգոր(իս) Լուսավորիչ կոչեցյալը (ում Խավարիչ կամ Լուսամարիչ ենք կոչում «Լուսանցք»-ում) քրիստոնեության տարածման ճանապարհին Հայ Արայի, Մայր Անահիտի, Նանեի, Միհրի, Տիրի, Վանատուրի ու Աստղիկի տաճարների հետ միասին հրամայել է հողին հավասարեցնել նաեւ զորավոր Վահագնի տաճարները: Հայադավ Գրիգորիսը գավառ առ գավառ ավեր սփռելով վերացրեց հայոց հնագույն հավատքի գրեթե բոլոր հետքերը:
Վահագնին նվիրված վեհաշուք տաճար է եղել Տարոնի Աշտիշատ ավանում: Եվ երբ Գրիգորիսը բացահայտել է, որ դեռ կանգուն է Վահեվանյան մեհյանը եւ Անահիտին ու նրա ոսկեձույլ արձանին ժողովուրդը նվիրաբերում է ծաղկեպսակներ ու ծառերի թավ ոստեր, զոհաբերում սպիտակ կամ ճակատը սպիտակաբիծ երինջներ, որոնց մաշկին խարանված էր աստվածուհու հնագույն խորհրդանիշը՝ եռանկյունի, անմիջապես հրամայել է հողին հավասարեցնել նաեւ դրանք: «Վահեվանյան մեհյանը մեծագույնն էր, լի ոսկով ու արծաթով եւ մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով: Պաշտամունքի 8-րդ հռչակավոր վայրն էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ, Մեծ Հայքի թագավորների զոհերի տեղը, Քարքե լեռան լանջին, Եփրատ գետի վրա, Տավրոս լեռան դիմաց, որը եւ պաշտամունքի վայրերի հաճախաշատ լինելու պատճառով անվանված էր Աշտիշատ: Քանզի այնժամ դեռեւս շեն էին նրանում 3 բագինները, 1-ինը՝ Վահեվանյան մեհյանը, 2-րդը՝ Ոսկեմայր, Ոսկեծին աստվածուհու եւ բագինը այս անվամբ էլ կոչված էր Ոսկեմայր, Ոսկեհատ դիցուհու, 3-րդը՝ Աստղիկ դիցուհու մեհյանը՝ սենյակ Վահագնի կոչված…»:
Աշտիշատում էր գտնվում նաեւ հարուստ մեհենական մատենադարան, որը նույնպես ոչնչացվեց, ինչպես մյուս պատմա-մշակութային ու հոգեւոր-հավատամքային փաստերը…
Continue reading
Ամանորյա շնորհավորանք հայերին եւ արիական մյուս ազգերին.- Փա՜ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց Ամանոր – Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները նշել են բնական տարեփոխությունը…
Հայաստանի սահմաններին՝ 21 խորհրդանշական կրակ եւ 21 հաղթական խորհուրդ, որպես Սրբազան Լույս՝ Միացյալ Հայաստանի վերակերտման ճանապարհին…
Հայոց սրբազան տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը՝ մարտի 21-ի լուսաբացին, հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները, 4 խմբի բաժանված, նշել են բնական տարեփոխությունը: Մի խումբը Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը նշել է Նախիջեւանին սահմանակից հատվածում՝ Վայոց ձորի տարածքում, մյուսը՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ Շիրակի տարածքում, հաջորդը՝ Վրաստանին սահմանակից հատվածում՝ Լոռու տարածքում, եւ վերջինը՝ Իրանին սահմանակից հատվածում՝ Սյունիքի տարածքում: Առանձին ծիսակատարություն կատարվել է նաեւ Արցախում:
Հայ արիները եւ հեթանոս ազգայնականները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝ Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, Հայաստանի մարզերի պատմական վայրերում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, մեր ահմանային հատվածներում…
Այս այգաբացին տոնական ծեսերը կատարել են Հայ Արիական Միաբանության հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները: Տոնակատարությունը, ինչպես ընդունված է, սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով: Փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները եւ, հատկապես, օրվա խորհրդի տերը՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնը: Քրմական դասի ներկայացուցիչները Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ մեր երկրի նշյալ տարածքներում վառել են գլխավոր մեծ կրակն ու խորհրդանշական 21 փոքր կրակները՝ ազգի համար զորություն ու արեւշատություն խնդրելով Վահագն Աստծուց: Continue reading
Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները – Իսկ լեսբի ֆեմինիստները հավասար են ուզում լինել գոմո «տղամարդկա՞նց», թե՞ հանքափոր տղամարդկանց հետ… Գարունը տաքացնում է, նայած ում՝ որ կողմից – Տոն, որ եւ համեստների եւ համարձակների սրտով էր…
Կանանց տոն, որ չկարողացան մխտռել ցետկինյան սինդրոմակիրները
Գարնանային այդ օրը էլեկտրոնային կյանքում հայրենասերների մի ամբողջ խումբ պատմական արշավ կազմակերպեց ու հիշեց այդ օրվա՝ կլարացետկինյան պատճառը: Քանի որ ընդհանրապես այդ խմբից ինձ համար առանձնացրել եմ մի խմբի, որի տեսակետին գրեթե մշտապես կարող եմ ականջալուր լինել, նրանց կարծիքն էլ կմեջբերեմ:
Ըստ Հայ Արիական Միաբանության՝ «Ժամանակին կանանց այս տոնը ԽՍՀՄ-ում կյանքի կոչվեց, ապա միջազգայնացվեց սոցիալիստական ամբողջ ճամբարում՝ դառնալով կանանց միջազգային տոն: Հետագայում մի շարք ազատական երկրներում մարդկանց որոշակի հատվածներ եւս տոնեցին մարտի 8-ը՝ որպես կանանց միջազգային տոն:
Այս ամենը կարող էր հայության հետ որեւէ կապ չունենալ, քանզի հայ մայրերի, քույրերի ու կանանց-հարսների տոներ անգամ հայ աստվածային համակարգում են տոնում, որոնց գումարվում են նաեւ սիրո եւ գեղեցկության ու այլ տոներ … եւ հայությունը նման տոների պակաս չուներ… Բայց կա սովորույթի ուժը, որը ոչ հեռու անցյալի տասնյակ տարիների հիշողությունը դարձրեց պետական տոն, քանզի այն հանրային կյանքում ինքնաբերաբար նշվում էր:
Եվ քանի որ մարտի 8-ից ապրիլի 7-ը մեր երկրում այլեւս նշվում է որպես կանանց միամսյակ, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը այն կարեւորում են հենց հայ մայրերին, կանանց, քույրերին ու դուստրերին շնորհավորելու եւ հերթական ուրախությունը պարգեւելու առումով, ինչքան էլ խորհրդային բարքերն ու կարգերը ապազգային են մնացել մեզ համար…»:
Ահա եւ վերջ՝ մարտի 8-ը հերթական առիթ է «հերթական ուրախությունը պարգեւելու առումով»: Բողոքողները կարող են դա անել մարտի 1-ին, 3-ին կամ 7-ին, 9-ին կամ միշտ՝ երբ ուզեն: Դրանից ողբերգություն սարքել պետք չէ: Մեր հայրենասերների այդքան սիրած ութաթեւ աստղը Ադրբեջանի պետական դրոշի վրա է, Ադրբեջանը դա էլ է գողացել: Հիմա ի՞նչ անենք, հրաժարվե՞նք մեր ութաթեւ աստղից: Իհարկե՝ ոչ: Մեր ութաթեւ աստղը Վրաստանը դաջում է գինու կարասներին եւ միջազգային PR սկսում՝ սեփականելով թե հավերժության ութաթեւ խորհրդանիշը, թե՛ գինու հայրենիք լինելու առաջնայնությունը: Հրաժարվե՞նք: Իհարկե՝ ոչ: Օրինակներ էլի կարող եմ բերել: Continue reading
Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (2-րդ մաս)… Թե ինչու Հայոց դիցարանում չամրացավ մեռնող-հարություն առնող աստվածության գաղափարը…
Սկիզբը՝ թիվ 5-ում
http://www.hayary.org/wph/?p=5418 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Արամազդ Աստծո պաշտամունքը (1-ին մաս)… Հայկի հաղթանակը նորից հաստատեց նախաջրհեղեղյան արեւապաշտական հավատքի գերակայությունը…
Հիշենք նորից. Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթն է՝ «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա», նրա կին Անահիտ-d .I TAR-ը պետք է նույնպես ներկայացներ մի այնպիսի գործառույթ, որը կապված էր Հայասայի dU.GUR-ի կամ Արամազդի գործառույթի հետ: d .IŠTAR Անահիտ անվան մեջ դրված է այս հարցի պատասխանը միայն հակառակ ընթերցմամբ՝ Տիհաննա (հնագույն աստվածուհի եւ հիքսոսների մայրաքաղաքի անունը), «լույս հանող, բերող» տառացիորեն լույս, ջերմություն: Տիաննա-Անահիտի պաշտամունքը հայասական դիցարանում ներկայացնում է d.I TAR-ը, իսկ նրա հետեւորդը ուրարտական դիցարանում Վարուբանին է:
Ուրարտական դիցարանին հաջորդում է Ավեսթան, որի մեջ բարձրագույն աստվածը Ահուրամազդան է: Քչերին է հայտնի, որ Ահուրամազդա անվան մեկնաբանությունը արված է Ավեսթայում՝ որը բառացիորեն նշանակում է «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» (տես Զարաթուշթրա, «Լուսանցք» թիվ 30 (376), 2015թ.): «Աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» դոգմատիկ գործառույթը իրականացնում է Հայասայի dU.GUR-ը, ով ժառանգել էր Արարչի զավակ, առաքյալ Էա Հայան: Գիտե՞ր արդյոք Խորենացին այս պատմությունների մասին, թե՞ ոչ, կարող ենք միայն կռահել, սակայն փաստ է. ըստ Խորենացու՝ Արամազդը ուներ չորս կերպ, եւ Խորենացին Արամազդին ներկայացնում է որպես «զմեծն եւ զարին Արամազդ զարարիչն երկնի եւ երկրի», ով պարտավոր էր ապահովել մարդկանց «Աստծո հուրը, լույսը, ջերմությունը»:
Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ առանձնացնում է «կունդ-ճաղատ» (ճաղատությունը բնորոշ է անդրաշխարհի տերերին) Արամազդի: Համադրությամբ տեսանելի է Արամազդի երկու կերպը. որպես «Աստծո հուրը մեզ վերադարձնի նաեւ լույս, ջերմություն տա» հայասական dU.GUR-ով ապահովում է Արեւ՝ dUTU-ի անվտանգությունը՝ «կունդ-ճաղատ», նաեւ Ավեսթայի Ահուրամազդա որպես «աստծո հուրը մեզ տա նաեւ լույս, ջերմություն տա» երեւույթի կրող:
Փաստացի, ըստ ժառանգական իրավունքի, Հայասայի dU.GUR-Արամազդը այն եզակի աստվածն է, ով իրավասու է միասնաբար վերահսկելու եւ կառավարելու երկու աշխարհները կազմված՝ 1. անդրաշխարհ, 2. գետին, 3. դժոխք, 4. սանդրամենտք, 5. տարտարոս, 5. գեհեն, 6. անդունդ, 7. անհատակ եւ 1. աշխարհ 2. տանիք, 3. երկիր, 4. երկինք, 5. տիեզերք, 6. անեզրական, 7. եզրական մասերից։ Continue reading
Հայկական խոհանոց – Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ… Ալերգիան եւ ժառանգականությունը… Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում… Հայկական բալետը ոչինչ չի կարողանում անե՞լ… Միջազգային ցուցահանդեսում՝ Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները…
Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Չամիչով եւ ընկույզով փոխնձե գնդիկներ
Բաղադրությունը – Կարագ – 200 գ, մուրաբայի օշարակ – 200 գ, վանիլ – 0,5 թեյի, գդալ, դարչին – 1 պտղունց, կտրտած ընկույզ – 1 բաժակ, չամիչ – 1 բաժակ, չիր – 1 բաժակ, փոխինձ, աղ:
Պատրաստման եղանակը – Օշարակն ու 200 մլ ջուրը խառնել, դնել կրակին, կարագը լցնել մեջը: Հենց եռա, ավելացնել 1 պտղունց աղը, ընկույզը, չամիչն ու չիրը, վանիլն ու դարչինը:
Հետո աստիճանաբար ավելացնել փոխինձն այնքան (մոտավորապես 600 գ), որ հնարավոր լինի սառելուց հետո գնդիկներ պատրաստել: Ձեւավորել, մատուցել:
Եվ ուրբանիզացիան եւ ժառանգականությունը
Վերջին տարիներին աշխարհում ալերգիան շատացել է, Հայաստանն էլ հետ չի մնում: Ալերգոլոգ-իմունոլոգ Զարուհի Կալիկյանը անդրադառնալով սեզոնային ալերգիաներին՝ նշել է, որ դա շատ հաճախ հարբուխի պես է արտահայտվում՝ փռշտոց, քթարտադրություն, հիմնականում առավոտյան ժամերին, քանի որ այդ ժամերին է ծաղկափոշին ավելի շատ լինում:
Արդյո՞ք բուժվում է ալերգիան, թե ոչ: Ալերգոլոգը ասել է. «Որպես բժիշկ կարող եմ ասել, որ անբուժելի հիվանդություն չկա: Հայաստանում կա թերիրազեկվածություն ու մենթալիտետի խնդիր, հայերը չեն սիրում դիմել բժշկի»: Ինչպես բոլոր ալերգիաները, այնպես էլ սեզոնայինը, ունեն իրենց բուժման եղանակները, օրինակ իմունոթերապիան, պետք է հստակ իմանալ ալերգիայի պատճառը, որպեսզի ճիշտ ալերգենով պայքարել դրա դեմ: Մասնագետի կարծիքով՝ ալերգիայի առաջացման պատճառը կապված է իմունային համակարգի հետ: Դա չի նշանակում, որ իմունիտետն ընկած է, այլ ուղղակի իմունային համակարգը խախտված է: Ալերգիաները ունենում են նաեւ ժառանգական նախապայման: Ալերգիաների ավելացումը պայմանավորված է նաեւ «ուրբանիզացիայով, օդի աղտոտվածությամբ եւ էկոլոգիական խնդիրներով, որոնք էլ մեծ ազդեցություն են ունենում այդ ժառանգական նախատրամադրվածության վրա:
Հայաստանում վիճակագրական հստակ տվյալներ չկան, քանի որ ալերգոլոգների մոտ դրանք չեն հավաքվում, իսկ բուժհիմնարկներում արձանագրվում են միայն բժշկին դիմած դեպքերը:
Հայաստանում կանաչեղենը քիչ է յուրացվում
Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ՌԴ սնուցման ինստիտուտի տնօրեն Վիկտոր Թուտելյանը նշել է, որ անցած դարի 40-ական թթ. մինչեւ փլուզումը ԽՍՀՄ-ում ալյուրը 100%-ով հարստացվել է, այդ թվում՝ ֆոլաթթվով՝ նպաստելով բնակչության առողջության պահպանմանը։ Continue reading
Արեգը ծնվեց՝ Հայոց Տրնդեզի տոնին ընդառաջ – Մեկ այլ նախախնամությամբ էլ ՀԱՄ առաջնորդի որդին իր վաղածին 40-օրյա վտանգի շրջանը կբոլորի հենց Վահագնի վերածննդի օրը…
Հայոց Տրնդեզը հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստ ունի:
Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն: Այդ օրը կրակներ վառելը, այսինքն՝ տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ ծիսակարգ է: Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:
Սա է պատճառը, որ արիադավան մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) Միակ Արարողն ու Տերը Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:
Այս Տրնդեզին ընդառաջ էլ, որը կայացավ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, իր երկնային հոգին երկրում մարմնավորեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի արու զավակը՝ Արեգը:
Հայ արիականների ու հեթանոս համախմբված ազգայնականների համար ուրախության այդ առիթը եւս կար, նրանք ողջունեցին ու շնորհավորեցին հայ արիականների առաջնորդին՝ Արե(Է)գ որդու լույս աշխարհ գալու առթիվ, ում դժվար ծնունդը կայացավ Հայ Աստվածների կամոք… Continue reading
Հայ արիները փառաբանեցին Աստվածահայր Արային
Հայ արիադավան-հեթանոս հայերը Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 2-ին, նշեցին Հայր Արայի՝ Հայ Տեսակի Գերագույն Աստծո տոնը: Երկրում մարտի սկիզբը նախանշում է գարնան այցը, ինչը ձմեռային քնից արթնացում է նախաշնում՝ վերազարթոնք:
Բնական վերազարթոնքի հովանավորը Հայր Արան է, որ հետեւում է բնակարգին եւ հայ արիներին պարգեւում Բնության Վերազարթոնք՝ Նոր Կյանք… Դրա համար այս տոնը կոչվում է նաեւ Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոն:
Մենք միշտ նշել ենք, որ ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծաղկունքի դադար, եւ Հայր Արան իր զորությամբ ապահովում է Գարնան մուտքը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:
Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որ նաեւ Արարչի Զավակն է, ով արարվել է որպես հզոր Աստված, նաեւ Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի մարմնացումը…
Ծիսակարգը կատարվեց մարտի 2-ի վաղ առավոտյան, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանեցին նաեւ Տիեզերքի Արարչին եւ բոլոր Հայ Աստվածներին:
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
02.03.2016թ.
Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Արարիչ՝ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…
Խորհուրդ Երդումի
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
Փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3-հազարամյա պատմություն ունի, Էլար-Դարանիի տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:
Ծիսական կարգն ու տոնական մասը անցկացրեցին ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը մասնակց նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:
Կրակի վառման ծիսակարգի հետ հնչեցին գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար բռնեցին օծյալ կրակի շուրջ, որն ուղեկցվեց ասմունքով, երգ ու պարով:
Արիադավան հայերը երկրպագեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի…
Ոգեկոչվեցին նաեւ նախնյաց հոգիները... Continue reading
Հայոց Տրնդեզ՝ տոնն է Տիեզերքի Արարչի – Փա՛ռք Քեզ Տեր Մեր Ամենաստեղծ եւ Ամենայնի…
Խորհուրդ Երդումի
Հա՜յր իմ ԱրԱրիչ,
Մա՜յր իմ Բնություն,
Տու՜ն իմ Տիեզերք.
Սիրու՛մ եմ ես Ձեզ,
Գալի՛ս եմ ես Ձեզ,
Կհասնե՛մ ես Ձեզ…
ՀԱՄ լրատվական կենտրոնից հայտնում են, որ փետրվարի 13-ին հայոց հնավայրերից մեկում, որն ավելի քան 3 հազարամյա պատմություն ունի՝ Էլար-Դարանիի տարածքում, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:
Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր դասի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները: Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ եւ ՀԱՀ համակարգող Արմեն Ավետիսյանը:
Կրակի վառման ծիսակարգի հետ կհնչեն գինեձոներ ու փառաբանումներ, եւ հայ-արիներն ու համախմբված հեթանոս ազգայնականները շուրջպար կբռնեն օծյալ կրակի շուրջ, որը կուղեկցվի ասմունքով, երգ ու պարով:
Արիադավան հայերը կերկրպագեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին՝ հանուն հայի ու Հայաստանի վերածաղկման ու վերահզորացման, վասն հայրենիքի վերամիավորման ու հայության՝ դեպի աստվածատուր բնօրրանը վերադարձի…
Կոգեկոչվեն նաեւ նախնյաց հոգիները…
Տրնդեզը՝ Տիառն ընդ առաջի տոնն է, որ նշում են արի հայերը՝ Գարնան՝ Բնության Վերազարթոնքի տոնից՝ Բնական Ամանորից առաջ Տիեզերքի Արարչին ընդառաջ գնալու, Ամենայն Ստեղծիին փառք տալու համար, որ հավերժական կյանք է նվիրել բոլոր արարածներին՝ թե՛ երկրային ու թե՛ երկնային հայրենիքներում ապրելու եւ արարելու համար…
Փա՜ռք Տրնդեզին, փա՜ռք Արարչին, Փա՜ռք Հայ Տեսակին՝ Երկնային եւ Երկրային…
Ձոն Արարչին
– ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՛րբ եթերական, բայցեւ իրակա՜ն,
Ահե՜ղ, զորավո՜ր Հա՜յր մեր փառավո՛ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՜ր մեզ Դու Տեր, Արարի՜չ Բարի,
Իմաստ տու՜ր նորից ու Քե՜զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՛ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
– Տե՜ր Ամենայնի:
«Լուսանցք» շաբաթաթերթ
Նոր որակ.- Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞ – Մագելանի քարանաձավի մասին.- µնապահպանության նախարարությունը վերապահում ունի, բայց կառավարությունը հաստատում է…
Մշակույթի նախարարի դեմ խաղ չկա՞
Մասնագետներն ասում են, որ Մագելանի քարանձավը հազվագյուտ էկոհամակարգ է, որ ոստան է հազարավոր չղջիկների համար: Չմոռանանք, որ չղջիկները մեր երկրի բնական համակարգի անօտարելի մասն են, այսինքն՝ բնական այդ համակարգի կայունությունը պահպանելու գործում առանձնահատուկ տեղ ունեն: Ի դեպ, այս անձավի չղջիկների պոպուլյացիան ամենաբազմազանն է, այստեղ են ապրում եվրոպական չղջիկների տարբեր ներկայացուցիչների ավելի քան 65%-ը։ Բնապահպաններն ահազանգեցին, որ քարանձավը լուրջ վտանգի առաջ է հայտնվել եւ դիմեցին ՀՀ բնապահանության նախարարությանը՝ շտապ տեսչական ստուգումներ անցկացնելու «ՀՀ Վայոց ձորի մարզում գտնվող Մագելի քարանձավում, որտեղ ոչնչացվում են Կարմիր գրքում գրանցված ձեռնաթեւավորների տեսակները»:
Իսկ մշակույթի նախարարությունը այն վարձակալության է տալիս՝ էկոնոմիկայի նախարարության ձեռքով անելով իր քանդարարությունը:
Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5343 – Բաց նամակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանին – Ինչու մոռացվեց Կարմիր բլուրը… Եվ թե ինչու մշակույթի նախարարը խաբեց երկրի նախագահին…
* * *
Մեր երկրում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով մենք քարանձավներն էլ կօգտագործենք: Գործադիր իշխանությունը հավանության է արժանացրել քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը: Դատելով այդ ծրագիրից, խոսքը նախ Մագելանի քարանաձավի մասին է: Այն ներկայացվում է իբրեւ Մագելի քարանձավ, որ կարստային քարանձավ է Հայաստանում, Վայոց ձորի Ուփի ձորում, Նորավանքի ձոր տանող ճանապարհի 2-րդ կմ-ին (թեմայի մասին «Հայաստանի Հանրապետություն»-ում խոսել եմ)։
Իսկ Մագելան անունն էլ ոչ մի կապ չունի դպրոցական դասագրքերից մեր ճանաչած ճանապարհորդ Մագելանի հետ: Քարանձավը այդպես է կոչվել որսորդ Մագելան Առաքելյանի անունով, ով 1980թ. որսին հետեւելով գտել է քարանձավը։ Հայաստանի ամենամեծ քարանձավներից է։ Ուսումնասիրված է մինչեւ 1,7 կմ խորությունը։ Ունի բազմաթիվ ճյուղեր, որոնք դեռ ուսումնասիրված չեն։ Մագելի քարանձավը նեոլիթի ժամանակաշրջանում բնակեցված է եղել, ինչը հաստատում են այնտեղ գտնված արջի ոսկորները, քարե գործիքներն ու այլ առարկաներ։ Խորության պատճառով քարանձավում մշտապես ջերմաստիճանը 14 աստիճան է: Քարանձավի մուտքն այնքան նեղ է, որ մեկ մարդ հազիվ է մտնում։ Այս քարանձավում ապրում են չղջիկների 8 տեսակ, որոնցից 6-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ 2005թ. քարանձավում գտել են 600 առանձնյակից կազմված Արաքսյան գիշերաչղջիկների մայրական գաղութ: Continue reading


