Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Պարեկները երեխային տեղափոխել են ԲԿ․ ՆԳՆ (տեսանյութ)
- Այս ամենը Լևոն Քոչարյանի հարցադրման հետևանք էր․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մասյացոտնի թեմի քահանայից դասին
- Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ՔՊ նիստից (տեսանյութ)
- Այս ժամանակը պետք է օգտագործենք երկիրը պատրաստելու մեզ սպասվող հարվածներին․ Արեգ Քոչինյան (տեսանյութ)
- Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի բժշկական հետազոտություններից հետո․ Հակակոռուպցիոն կոմիտե
- Բանակում մահվան դեպք չի արձանագրվել, մահացածը ծառայության մեջ չէր․ ՊՆ
- Ծառուկյանի փաստաբանները ՄԻԵԴ-ից ակնկալում են արձանագրել նրա իրավունքների խախտումները
- Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենայում (տեսանյութ)
- Ես չգիտեմ ինչ է ձեր հետ կատարվել, գուցե Չինաստանից սնկեր են մնացել․․․ (տեսանյութ)
Daily Archives: February 21, 2014
Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն է… Պետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի՛ ուժ է…
Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն է
Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) առավելապես աշխուժանում է նախընտրական փուլերում կամ երկրի նախագահի համար որոշակի դժվարին պայմաններում: Դա եղել է ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, այնպես էլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Եվ կարծես այսօր էլ այդ միտումն ունի: Սակայն, մի տարբերություն կա նշված ժամանակահատվածներում, եթե առաջին երկու դեպքերում «Երկրապահ»-ը հիմնականում միասնական ու տեսանելի հզոր էր, այսօր հիմնովին պառակտված է, թեեւ չի կարելի ասել, որ ազդեցություն չի կարող ունենալ: Ինչեւէ, ԵԿՄ համագումարը կարծես նաեւ հակակշիռ «աշխատեց» ԲՀԿ համագումարին, եւ միաձայն միության նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը որոշակի «մեսիջներ» ուղարկեց 10-րդ համագումարից:
ԵԿՄ նախկին նախագահ Վազգեն Սարգսյանից հետո, այս կազմակերպությունը այդպես էլ չկարողացավ միավորել իր ցաքուցրիվ շարքերը, չնայած նշվել է, թե «սպարապետից հետո ԵԿՄ ներկա նախագահը կարողացավ ըստ արժանվույն առաջնորդել երկրապահը»: Բայց, ակնհայտորեն, դա այդպես չէ: Վերընտրված նախագահը փորձեց նաեւ կառույցի միասնականությունը հիմնավորել նշելով, թե «տեսնում եք, որ երկրապահը չի կարող մի քանի մասի բաժանված լինել, ով փորձի քանդել մեր շարքերը, կփտի, մեր երկրի փրկությունն էլ միասնականության մեջ է»: Եվ երկրապահները այդ միասնությունը փորձեցին ապացուցել նաեւ Եռաբլուր այցելելով՝ մարտական ընկերների հիշատակը հարգելով:
http://www.hayary.org/wph/?p=3239 – ՀԱԲ–ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը (Ճշմարտություն, որ կփոխի նորօրյա պատմության առանցքը. – ՀԱԲ–ը ժամանակի ցեղակրոն բանակն էր…)
http://www.hayary.org/wph/?p=1572 – Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Ամենազորավորը Ոգեղեն–Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված…)
http://www.hayary.org/wph/?p=2766 – Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու (Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին…)
http://www.hayary.org/wph/?p=3002 – Եվ Հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի – ԱրմենԱվետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ (Հայն Արին է՝ (Բ)Արին, ով Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին…)
Ժամանակին որոշակի դերակատարում էին նախանշում նաեւ մեր նորագույն պատմության մեջ անկախության եւ ազատամարտի ամենահզոր կամավորական կառույցի՝ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) մարտիկներին: Դա քանիցս փորձեց Վազգեն Սարգսյանը: Սակայն ՀԱԲ մարտիկներին հնարավոր չեղավ ԵԿՄ-ականների նման համակարգել (չնայած՝ ՀԱԲ-ի շատ զինվորներ դարձան ԵԿՄ անդամներ): Պատճառները մեր տեսանկյունից մի քանիսն են. 1. Վազգեն Սարգսյանը իր՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ (նաեւ վարչապետ աշխատած ժամանակահատվածում) չի թաքցրել իր հակակրանքը ՀԱԲ-ի անցյալի, հրամկազմի ու անձամբ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի նկատմամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, անգամ վիճաբանություններ են եղել եւ Ռազմիկ Վասիլյանը, ով ՀԱԲ-ի լուծարումից հետո ծառայում էր հայկական բանակում՝ եւ հենց սահմանամերձ գոտիներում, զորացրվում է պարտադրված: 2. ՀԱԲ-ին սեւացնելու բոլոր ՀՀՇ-ական փորձերը ձախողվեցին: Ավելի քան 100-հազարանոց կամավորական բանակի անցյալի փոշոտման անհաջող փորձը եւ խանդը ՀԱԲ-ականների հիմնական մասի՝ իր անցյալին հավատարիմ մնալու առումով, հանգիստ չէր տալիս իշխող վարչախմբին: ՀԱԲ-ն ուներ մարտական կառույցներ Հայաստանի բոլոր սահմանային գոտիներում, եւ այսօր էլ տեղացիներից շատերն են հիշում ու հարգանքով խոսում կամավորական տղաների մասին:
Այս ամենը ներկայացնում ենք, քանզի «Լուսանցք»-ը միշտ նախանձախնդիր է ազգային կառույցների ու մարդկանց ճակատագրերին, եւ հատկապես հայրենիքի համար մարտնչած հայորդիների հանդեպ: Իսկ մեր ներկա պայմաններում, հաշվի առնելով երկրի արտաքին վտանգները, «Երկրապահ»-ի թուլացումը, անկախ ով ինչ նպատակով է դա ընկալում, ձեռնտու չէ: Մեր կռիվն ավարտված չէ, իսկ ազատամարտիկների մի կենտրոնացված կառույց մեզ միշտ անհրաժեշտ է ունենալ: Այդ կառույցը եւ՛ այսօր, որպես դաստիարակչության միջոց, եւ՛ վաղը, որպես հայկական բանակի հզոր աջակից ուժ, պե՛տք է պահպանել: Իսկ թե ինչ տեսքով ու անվանումով, արդեն էական չէ:
Հապաղում՝ ի վնաս հայկական հարցի – Այսպես ասած Կովկասում կա 6 պետություն (Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Հեռանկարում՝ Ջավախք, Նախիջեւան…)
Ի դեմս ԱՄՆ-ի ու Ավստրալիայի, նաեւ Կանադայի մի շարք նահանգների, քաղաքների վարչական կամ օրենսդիր մարմինների որոշումների, Արցախի Հանրապետությունը ճանաչվել է անկախ երկիր: Արցախի քաղաքների հետ նաեւ քույր(եղբայր)-քաղաքների որոշումներ են ստորագրվել նշյալ երկրների մի քանի բնակավայրերի հետ: Որոշ նահանգներում էլ Հայոց ցեղասպանության ճանաչումն է առաջնային տեղ գրավել: Այս ամենը, ցավոք պարբերաբար ու նպատակայնորեն չի արծարծվում ինչպես հայաստանյան, այնպես էլ սփյուռքյան զլմ-ներում, ինչը պիտի առաջնային թեմաների շարքում լիներ թերեւս:
Ի վերջո պետք է սկսե՞նք մենք էլ գործել, ասենք՝ առաջիկայում հայտարարել, որ ներկայումս այսպես կոչված Կովկասում («Լուսանցք»-ն իր նյութերում նախընտրում է Հայաստանի աշխարհագրական դիրք ներկայացնել Հայկական լեռնաշխարհը, ինչը մեր բնական ու աշխարհագրական տարածքն է, որ նաեւ ռազմա–քաղաքական նշանակություն ունի) այլեւս կա 6 պետություն՝ Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին ավելացել են Արցախը, Աբխազիան ու Հարավային Օսիան: Ու դեռ պետք է նշել, որ ավելանալու հեռանկար կա՝ Ջավախք, Նախիջեւան…
Իսկ որ ավելի ճիշտ է՝ հայտարարությանն էլ հավելել, որ այս անկախացման գործընթացները պիտի հանգեցնեն Միացյալ Հայաստանի վերաստեղծմանը… Թե չէ Արցախի հարցից բացի՝ Արեւմտյան Հայաստանում վաղուց ոմանք ինչ-որ երբեւէ չեղած Քուրդիստան են մոգոնում… Ու չգիտեմ էլ ինչեր…
Այս համապատկերին մեր ազգային քայլին նպաստող մի լուր էլ ստացանք վերջերս, որը նոր աղմուկների պատճառ է դառնալու Ադրբեջանում: Պաշտոնական Ռիգան Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ երկիր. «Նոր համաշխարհային աշխարհագրություն» լատվիական դասագրքում, որը հրատարակվել է 2013թ., Լեռնային Ղարաբաղը, Հարավային Օսեթիան (Օսիան) ու Աբխազիան ներկայացված են որպես անկախ պետություններ: Ռիգայի ադրբեջանական սփյուռքը արդեն վայնասուն է բարձրացրել: Դասագիրքը նախատեսված է Լատվիայի միջնակարգ դպրոցների համար:
Սա հրաշալի առիթ է, որպեսզի ադրբեջանական վայնասունին զուգահեռ մենք էլ մեր պատմա–քաղաքական ու իրավական վճիռները միջազգայնացնենք նորից եւ ամենուր:
Անբարոյականացման սահմանագծին – գենդերա-ֆեմենիստա-գեյա-լեզբա-տրանս-մանկապղծական մի անսեռ ու անուղեղ հանրույթ է ձեւավորվում…
Մինչ մեր երկրի նորմալ մարդիկ շարունակում են ընդդիմանալ «գենդերային» եվրաներխուժումներին՝ հիմնավորելով, որ այդ ո՛չ հայկական տերմինի տակ անբարոյականության քարոզն ու պաշտպանությունն են թաքնված, մինչ հայ մարդիկ փորձում են Հայաստանում իրապե՛ս ու բնակա՛ն տղամարդու եւ կնոջ հավասար իրավունքները պաշտպանել, արարչականն ու աստվածայինը օրինակ բերելով, «գենդերային» պարտադրանքը օրենք դարձնողները շարունակում են եվրակամակատարողական իրենց գործերը:
Ամեն օր ամերիկաներում ու եվրոպաներում կատարվող բռնաբարությունները, ծեծն ու ջարդը կամ՝ առեւանգումներն ու սպանությունները, որ դարձել են այդ երկրների առօրյան, չգիտես ինչու այնքան էլ չեն անհանգստացնում Արեւմուտքի մարդանմաններին (հակամարդ խառնածիններին), բայց այլ երկրներում մեկումեջ կատարվող այդօրինակ գործողությունները նրանց միակ մտահոգությունն են դարձել…
Հասկանալի է, որ նմանները ՀՀ–ում իրենց նմանների են գտել (ցավոք՝ գենախեղումներից զերծ չմնացինք) ուգենդերա–ֆեմենիստա–գեյա–լեզբա–տրանս–մանկապղծական մի անսեռ ու անուղեղ հանրույթ է ձեւավորվում: Որն էլ փորձում է Հայաստանը ներկայացնել քարանձավային կենցաղավարության սահմաններում: Հիմնական հեռուստաեթերը եւ գենդերակուլ կայքերը (մի քանիսը հակահայ ու անբարո ոլորտներում համաշխարհային մրցանակների են արժանացել երեւի… որ դեռ չգիտենք) դարձել են սարսափ ֆիլմերի ժառանգորդներ՝ առաջին լուրը մահով են սկսում, վերջինն էլ սպանության դաժան մի տեսարանով ավարտում: Սա ցնորամտության պես մի բան կլիներ, եթե եթերա-ինտերնետային սովածների մասին չլիներ: Իսկ դա նշանակում է՝ եթեր է, կայք, թե թերթ, լափում են ձրի դրամաշնորհները ու հետո… այդ լափը այլ տեսքով բառացիորեն ու բերանացի հետ տալիս հայության վրա…
Երբ միջազգային լուրերն ենք լսում, ապա նկատում ենք, որ արեւմտյան սանձարձակություններից օգտվող՝ «մինչեւ հայրապետի խազը» լակած հարբեցող կամ թմրամոլ տղամարդը հրազենով սպանում է իր անառակ կնոջը: Մի այդպիսի կին էլ՝ դանակահարում է իր տխմար ամուսնուն, որ իրեն բռնացրել էր սիրեկանի հետ սեփական անկողնում: Երեխան սառնասրտորեն վերջ է տալիս հոր կյանքին՝ իրեն ինչ-որ անասնական մի բան արգելելու համար: Մի երեխա էլ մորն է ոստիկաններին հանձնում՝ ընկերների հետ սկսած սեքս-երեկոն փչացնելու պատճառով: Դպրոցականը ինքնաձիգից կրակում ու սպանում է դասընկերների եւ ուսուցիչների: Համասեռականները կամ պոռնիկները բողոքում են, որ սպասարկել են այսինչին կամ այնինչին, բայց չեն վարձատրվել, անգամ դաժան ծեծի են ենթարկվել: Մանկապիղծը դառնում է «սերիական» բռնությունների հերոս եւ նույնիսկ ցավակցողներ է ձեռք բերում… Աղանդավորականների ու մյուս սեռա-հոգեխեղների մասին եւս կարելի է գրել, բայց բավական է: Սա՛ է Արեւմուտքի «առաջադեմ» դեմքը եւ սա՛ են վերջին հաշվով պարտադրում մեզ…
Նման հարյուրավոր լուրեր են հայտնում արեւմտյան զլմ–ները, եւ այս իրականությունը հետեւորդներ ունի նաեւ մեզանում: Հիմնականում դրանք դրամաշնորհային աշխատավարձով են հետեւորդ ձեւանում, բայց դա ավելի վտանգավոր է, նմանները կվաճառեն ամեն բան ու ամեն ինչ…
Մենք այդպիսին չե՛նք ու չե՛նք դառնալու: Մեզանում եւս հանցագործներ ու տխմարներ կան, բայց մեր մեծամասնությունը դրանց նման չէ, եւ ահա թե ինչն է անհանգստացնում ու անհանդուրժող դարձնում հակամարդ տեսակին: Սեռական, հոգեւոր եւ այլ մոլագարական փոքրամասնությունները ազգային միջավայրում չեն ծաղկում, բայց ապազգայինների մոտ մեծամասնություն են արդեն եւ ամեն բան արվում է ավանդական ու ազգամետ երկրները ոչնչացնելու ու մեծամասնական սեռա–աղանդավորական հավաքածու սարքելու համար: Ոչ մի գումար, ոչ մի միջոց չի խնայվում… Եվ փա՛ռք մեր ազգին, որ դեռ առանց լուրջ ու կազմակերպված պայքարի, միայն նվիրյալների միջոցով կարողանում է իր գենետիկ հզորությամբ դիմակայել բոլոր վերոթվարկյալ ներխուժումներին:
Արդեն բոլորը գիտեն, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքում միտումնավոր խառնված են սեռ, սեռական եւ սեռային եզրույթները: Հանրային ճնշման տակ որոշեցին փոխել օրենքը, հանել «գենդեր» գաղտնի խաղարկումը, այն պարզ հայերենով ձեւակերպել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ»: Բայց Եվրոպան գոհ չմնաց, պատվերն իջեցված էր, փողերը տրված, ուտողները կերած-կշտացած (չնայած վերջինը հարաբերական է սրանց համար) եւ պարտադրանքը մնում է… գենդերը պիտի՛ շահարկվի նաեւ Հայաստանում:
Եվ իզուր չէր հայ արիների ու ազգայնականների հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում օտարների պարտադրմամբ դեմ են դուրս եկել արարչադիր օրենքներին. «Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպեսեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է…
ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, եւ Արարիչը մարդկանց, ինչպեսեւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատոկ համակարգը»: Հայ արիներն ասում են, որ հայերն ու այլ բնածին ազգերն ունեն Աստվածային Համակարգեր, որում տղամարդ, թե կին Աստվածներն իրավունքներով հավասար են, բայց յուրաքանչյուրն ունի իր գործառույթը ու այդ բնական ու բանական հավասարությունը (սեռային առանձնահատկություններով) տրված է նաեւ մեր ազգին…
Հայաստանն աջակցում է Եվրոպային – Ցույցեր ընդդեմ համասեռամոլության… Ինչու՞ եւ ովքե՞ր են քարոզում անբարոն – Իսկ պատասխան տվող չկա՛ ու չկա՛…
«Լուսանցք»-ն արդեն անդրադարձել է, որ 2013թ. մայիսին Ֆրանսիայում ուժի մեջ մտած միասեռ ամուսնությունն օրինականացնող օրենքը եւ դպրոցներում գենդերային հավասարության մասին դասավանդումը բողոքի ալիք է բարձրացրել:
Մեծաքանակ ցույցեր են լինում, եւ բողոքի ալիքը չի դադարում: Ի պաշտպանություն Ֆրանսիայում բողոքի դուրս եկած քաղաքացիների՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ «Համահայկական ծնողական կոմիտե»-ն եւ տասնյակ հասարակական կազմակերպություններ կազմակերպել էին բողոքի ցույց: Նրանք նամակ հանձնեցին դեսպանատուն՝ կոչ անելով Ֆրանսիայի սենատին վերանայել գենդերային հավասարության եւ միասեռականների միջեւ ամուսնությունն օրինականացնող օրենքը:
Ըստ Ֆրանսիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ վերջին 7 ամիսների ընթացքում Ֆրանսիայում գրանցվել է 7 հազար միասեռ ամուսնություն, որոնց գերակշիռ մասը արական սեռի միջեւ ամուսնություններն են: Սա սարսափեցրել է նորմալ ֆրանսիացիներին:
Դպրոցներում գենդերային հավասարության մասին դասավանդումն էլ ստիպել է շատ ծնողների երեխաներին չուղարկել դպրոց:
Մեր թերթում ներկայացրել ենք Գերմանիայում այսօրինակ խնդրի գոյությունը, երբ ծնողները հրաժարվում են երեխաներին տանել դպրոց: Բայց, ի տարբերություն Ֆրանսիայի, Գերմանիայում օրենքը պարտադրում է տանել դպրոց, իսկ «իրավախախտ» ծնողներին դատական գործընթացներ են սպասվում:
Այս ամենը գիտակցելով է, որ Հայաստանում վաղուց պայքար է ծավալվել գենդերային խեղկատակությունների ու անբարոյականացման դեմ: Եվ մեր երկրում Ֆրանսիայի դեսպանատան մոտ կայացած բողոքի ցույցը հերթական միջոցառումն էր այդ ուղղությամբ:
Ըստ կոմիտեի ներկայացուցչի, իրենք իրավաբանների հետ համատեղ կազմել են փաստաթուղթ, որը ներկայացվել է ՀՀ կառավարությանը: Պահանջում են վերանայել ՀՀ-ում գենդերային հավասարության մասին տխրահռչակ օրենքը:
Այսպես միմյանցից հեռու հայերն ու ֆրանսիացիները պայքարում են ընդդեմ միասեռականության տարածման: Նշյալ կոմիտեի նախագահ Արման Բոշյանն ասել է, որ «այդ կերպ իրենք աջակցություն են հայտնում այն եվրոպացիներին, ովքեր բազմահազարանոց ցույցեր են անցկացրել եվրոպական 7 քաղաքներում՝ ընդդեմ միասեռականության տարածման եւ հանուն ընտանիքի պահպանման»:
Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո – Մարդկային գործոնի վերացման բացասական հետեւանքները… Կարձագանքի՞ երկրի բանկային ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ղեկավարը…
Մի առիթով ասել էինք, թե քաղաքացիներից պարբերաբար բողոքներ ենք ստանում, որ որոշ բանկեր մերժում են քաղաքացիներին վարկեր տրամադրել եւ մերժում են առանց հիմնավոր պատճառների:
Եվ ասել էինք նաեւ, որ յուրօրինակ ուսումնասիրություն կանցկացնենք: Բայց հենց եկավ բողոքներն արձանագրելու պահը, քաղաքացիները՝ վկաները, «Ոսկե հորթը» ֆիլմի հայտնի դրվագի օրինակով ցրվեցին: Չնայած չարդարացրինք նրանց վարքագիծը, բայց որոշեցինք օգնել քաղաքացիներին: Մեր գործն է դա: Եթե կա խնդիր, ուրեմն կա պատճառ, եւ խնդիրը լուծելու համար նախ պիտի պատճառը գտնել:
Ինչեւէ, որոշեցի քաղաքացիների պատմածները փորձարկել սեփական մաշկիս:
Ի սկզբանե ասեմ, բողոքները գլխավորապես «Յունիբանկ»-ի մասով էին ստացվում:
Բանն այն է, որ «Յունիբանկ»-ը գովազդների միջոցով քաղաքացիներին առաջարկում է տեղում, կանխիկ վարկ տալ մինչեւ 500 հազար դրամ, եթե նրանք ներկայանան պարզապես անձնագրով եւ սոցքարտով: Հասկանալի է, որ արագ եւ կանխիկ փողը շատերին է գրավում: Բայց խնդիրն այն է, որ «Յունիբանկ»-ում այս տեսակի վարկը տալիս են՝ ապավինելով հատուկ ծրագրին: Այսպես՝ բանկի աշխատակիցը հարցաթերթիկում լրացումներ է անում, որից հետո ծրագիրը պատասխանում է՝ տվյալ քաղաքացուն վարկ տրամադրվում է, թե ոչ: Թվում է՝ ամեն ինչ նորմալ է, բայց… ուզում էի հասկանալ՝ ինչու են քաղաքացիներն ասում, թե մերժում են վարկ տալ առանց հիմնավորման ու հիմնավոր պատճառների:
Եվ այսպես՝ մտնում եմ «Յունիբանկ»-ի Ավանի մասնաճյուղ՝ անձնագրով եւ սոցքարտով: Ասում եմ, որ գովազդով ծանոթացել եմ եւ եկել կանխիկ փոքրիկ վարկ ստանալու: Աշխատակիցն ասում է՝ խնդիր չկա, տվեք անձնագիրն ու սոցքարտը: Տալիս եմ:
Աշխատակիցը բացում է ծրագիրը եւ սկսում է լրացնել հարցաթերթիկը՝ անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման վայրը, փաստացի բնակության վայրը, աշխատավայրը, միջին ամսական եկամուտը: Այս տվյալներն արդեն ամենուրեք են ուզում եւ սովորական է:
Հետո հարցնում են մորս անունը, հետո՝ ամուսնացած եմ, թե ոչ: Հարցնում եմ՝ վարկ տալիս ամսական եկամու՞տն եք նայում, թե՞ ընտանեկան կարգավիճակը: Աշխատակիցը պատասխանում է՝ դե, հարցաթերթիկում հարց կա:
Համակարգ, որ տանում է իշխանատեղափոխության – Արդյո՞ք փոխված իշխանությունն էլ նույն սխալները չի կրկնի… Նոր քաղաքական ուժի սպասումով – Այսպիսի ընդդիմությունը նոր ընդդիմությանը թշնամի է ավելի շատ՝ քան իշխանությունը…
Համակարգ, որ տանում է իշխանատեղափոխության
Ընդդիմադիր քաղաքական ուժերը մշտապես հակադրվում են իշխանական վարչակարգին, անգամ քաղաքական ու համակարգային փոփոխություններ են պահանջում, բայց պարզվում է՝ այնքան էլ չեն շտապում դրանք ներկայացնել: Սա շատ հասկանալի է, առկա համակարգը խորթ չէ նաեւ նրանց, որում այսօրվա ընդդիմության ավելի քան 90%-ը (նախկին) իշխանական է եղել եւ զգացել է ինչպես ձուկը ջրում… ու վատ էլ չի վաստակել նեղանձնական ասպարեզում: Եվ ստացվում է՝ համակարգային փոփոխություններ ասվածը զուտ քաղաքական շահարկում է ակտիվ քաղաքականությամբ զբաղվող ընտրազանգվածի ուղեղները լվանալու համար:
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դեռեւս ոչ մի առաջարկ չեն ներկայացրել ընդդիմադիրները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծվել էր նախորդ տարվա սեպտեմբերի 4-ին, նիստերի գումարման 2-րդ տասնյակն է լրացնում: Իսկ ի՞նչ քննարկումներ են ընթանում հանձնաժողովում, արդյո՞ք պատրաստ է «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը» եւ ի՞նչ է առաջարկում այն, մասնավորապես հայեցակարգով նախատեսվո՞ւմ է արդյոք անցում կառավարման խորհրդարանական համակարգին՝ ԱԺ-ն դարձնելով 100% համամասնական: Այս եւ այլ հարցերը Panorama.am-ն ուղղել է հանձնաժողովին՝ կատարված աշխատանքը պատկերացնելու համար: Նաեւ պետք է հասկանալ, թե հայեցակարգի նախնական տարբերակով նախատեսվո՞ւմ է արդյոք կառավարության ու վարչապետի լիազորությունների ընդլայնում՝ ի հաշիվ նախագահի լիազորությունների: Եվ վերջապես՝ ովքե՞ր, ի՞նչ կազմակերպություններ ու քաղաքական ուժեր են առաջարկություններով դիմել մասնագիտական հանձնաժողովին:
Իսկ հանձնաժողովի քարտուղարությունից ուղարկված պատասխանների համաձայն, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակը դեռեւս գտնվում է քննարկումների փուլում, հետեւապես, քննարկումների վերջնական արդյունքների ամփոփման հիման վրա միայն հնարավոր կլինի հստակորեն նախանշել նախատեսվող փոփոխությունները, այդ թվում՝ կառավարման ձեւի հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ:
Այնուհետեւ տեղեկացրել են, որ քննարկումներն ավարտելուց հետո կնախապատրաստվի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը, որն էլ կհրապարակվի ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից: Բացի այդ, փետրվար-մարտ ամիսների ընթացքում հրապարակված հայեցակարգային հիմնահարցերի շրջանակներում կազմակերպվելու են հանրային քննարկումներ: Ինչ վերաբերում է հանձնաժողովին ներկայացված առաջարկություններին: Ցայսօր ներկայացվել են մասնագիտական առաջարկ պարունակող 15 եւ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ տեղեկատվություն հայցող 6 գրավոր դիմումներ:
Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ իշխանություններին ինչ–ինչ դավադրության մեջ մեղադրող ընդդիմադիրները կա՛մ համաձայն են, որ կատարվեն այդ սահմանադրական փոփոխությունները, բայց առանց իրենց մասնակցության (գոնե այս պահին) եւ «թաքնագիտորեն» են նպաստում դրան, կա՛մ բոլորի համար էլ միեւնույնն է, թե ինչ համակարգ կլինի երկրում, միայն թե իշխանությունն իրենց պատկանի:
Արտագաղթը՝ արհավիրք… Նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք… Նոր տրամադրություններ համացանցում… Նախագահը հետեւում է համացանցին…
Արտագաղթը՝ արհավիրք – Արտագաղթի տեմպերը՝ նաեւ ազգային արժեհամակարգի կորստի հետեւանք
Քաղաքական ուժերը եւս իրենց վերլուծություններն են ներկայացնում հանրությանը, որոնցում ներկայացված են ինչպես 2012-2013թթ. ընտրությունների, այնպես էլ վերջին 20 տարիների ընթացքում տեղի ունեցած ընտրությունների քննարկումներն ու արդյունքները, դրանց հետեւանքները: Եզրակացությունը տարաբնույթ է, ինչը հասկանալի է, սակայն գրեթե բոլոր տեսակետներում ամրագրված է այն մտածելակերպը, թե «ժողովրդավարական ճանապարհով ժողովուրդը իշխանություն փոխելու հնարավորություն չունի»: Իհարկե, այս հնարավորության բացառումը չի առնչվում միայն գործող նախագահի ժամանակահատվածին, այլ ինչպես վերը նշվեց՝ ավելիքան 2 տասնամյակի պատմություն ունի: Եվ մի կարեւոր հարց է առաջ քաշվում, ո՞վ կունենա այն համարձակությունը, որ վերջ կտա այս իրողությանը եւ վերջապես իրական ընտրությունները կորոշեն ՀՀ նախագահին ու խորհրդարանի կազմը, տեղական ինքնակառավարման մարմիններին ու այդ ընտրակարգը կփոխանցվի նաեւ քաղաքական, հանրային ու հասարակական ոլորտ, այլ բնագավառների ընտրաբազա:
Ընդդիմադիր որոշ գործիչներ ավելի տխուր են ներկայացնում իրավիճակը… որ թիվ 1 խնդիրը տեսնում են ՀՀ 3 նախագահներին քաղաքականությունից դուրս մղելը, քանի որ «երկրում տիրող գորշ մթնոլորտը պայմանավորված է նրանց գործունեությամբ»:
Քաղաքական ուժերը սա կարեւոր են համարում՝ հատկապես արտագաղթի «արհավիրքային վիճակը» կանխելու համար: Դեմ չեն, որ համատեղ՝ նաեւ իշխանամետ ուժերի հետ, այս խնդիրը բարձրաձայնվի ինչպես հասարակության, այնպես էլ երկրի նախագահի առջեւ: Ընդդիմադիրներից ոմանց մոտ համոզմունք կա, որ այս տեմպերով արտագաղթը վերածվում է պետության համար իսկական արհավիրքի, իսկ «2013թ.-ի աննախադեպ արտագաղթի չափերը ցույց են տալիս, որ մենք այլեւս նահանջելու տեղ չունենք»: Չնայած կառավարությունը ասում է, որ իրենք ամեն ինչ ճիշտ են անում, սակայն, ըստ ընդդիմախոսների, դա այդպես չէ, քանի որ, եթե ամեն ինչ ճիշտ արվեր, արտագաղթը այս մակարդակի չէր հասնի: Արտագաղթի մեկ այլ խնդիր էլ առաջ է եկել, երբ հայկական արժեհամակարգին սպառնացող վտանգները բացահայտ ներխուժում են եւ կենցաղային հոգսերից երկիրը չլքած մարդիկ չեն հանդուրժում անբարո եւ ապազգային իրողությունները: Աղմուկ հանած գենդերային օրենքը այդ վտանգներից մեկն է, որ ապականում է արժեհամակարգը, ուղղված է ազգային մտածելակերպի դեմ: Խտրականության դեմ եւ յուվենալ արդարադատության վերաբերյալ օրենքներն ուղղակի խայտառակություն են մեր ազգի եւ հայընտանիքի համար, ինչն անգամ սոցիալական դժվարություններին դիմացող նորմալ մարդուն է վանում երկրից:
Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի… Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ… Մարտի 10-ին՝ էլի մի քննարկում… Կամ՝ գնաճ կլինի, կամ՝ չի լինի…
Հայաստանը կարող է դառնալ նավթի տարանցիկ ուղի
Պաշտոնական Մոսկվան համաձայնել է Իրանում ռուսական ընկերությունների կողմից կառուցվող երկաթուղու շինարարության դիմաց Թեհրանի կողմից նավթով վճարելու պայմանին, եւ մարտի 21-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք կժամանի Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը: Այդ համաձայնագրով Հայաստանը կարող է իրանական նավթամթերքներ գնել Ռուսաստանից:
Իսկ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաին հայտարարել է, որ ներկայումս ընթանում են բանակցություններ՝ Իրանից Ռուսաստան օրական 500 հազար տոննա նավթ առաքելու համար տարանացիկ ուղիների ընտրության հարցով: Ակնհայտ է, որ չի ասվում ուղի, նշվում է՝ ուղիներ: Եվ Հայաստանն այստեղ պետք է իր քայլն անի, առավել եւս, որ երկու երկրներն էլ Հայաստանին բարեկամ ու գործընկեր են համարում: Հիշեցնենք նաեւ, որ դեռ օրակարգում է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցելու մտադրությունը:
Եթե Հայաստանից նույնիսկ նավթամթերքների վերաարտահանման հնարավորություն չլինի, ապա գոնե ներքին շուկայի պահանջները լիովին կբավարարվեն: Չի բացառվում, որ այս հարցում Ռուսաստան-Իրան բանակցություններում քննարկվում է նաեւ Հայաստանի ներքին շուկայի նավթամթերքների պահանջարկը: Սա կարեւոր է, քանզի հաջողված քայլը կարող է վերջինը չլինել… եւ այլ երկրներ ու այլ ծրագրեր նույնպես չշրջանցեն Հայաստանը:
Անի Մարության
Ռուսական ավտոգործարաններին՝ հայկական ուժակուտակիչներ
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը տեղեկացրեց, որ ռուսական ավտոգործարանները հետաքրքրվում են հայկական արտադրության ուժակուտակիչներով: Փետրվարի 4-5-ին Միասնական տնտեսական հանձնաժողովի տնտեսական բաժնի ղեկավարներն աշխատանքային հանդիպման նպատակով այցելել էին Երեւան: «Մենք մեր արտադրողների հետ նրանց հանդիպումը կազմակերպեցինք, այդ թվում՝«Էլբատ» ուժակուտակիչների գործարանում: Արդեն պայմանավորվածություններ կան ռուսական գործարաններում ուժակուտակիչների օգտագործման մասին: Կան նաեւ այլ ապրանքներ, որոնց համար հեռանկարային շուկա կարող են դառնալ Բելառուսն ու Ղազախստանը»:
Ցավոտ կետեր – Մաքսային միությունը ապագա ունի՞ – Հարցին ուղղակի պատասխան գրեթե չի հնչում… Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն…
Ինչքա՞ն կկազմի Հայաստանում գնաճը Մաքսային միությանն անդամակցելուց հետո:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ով նաեւ ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցության համապատկերում «Սակագնային կանոնակարգման» եւ «Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ երրորդ երկրների միջեւ առեւտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբերի ղեկավարն է, անիմաստ է համարում ներկա փուլում խոսել այն մասին, թե որքան կկազմի գնաճը ՄՄ-ին անդամակցությունից հետո. «Մենք ունենք որոշում, որ լինելու են բացառություններ, բացառվում է, որ բացառություններ չլինեն, որովհետեւ դրույքաչափերի կտրուկ փոփոխությունը մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա կառավարությունում հրավիրված մամլո ասուլիսում:
Լրագրողները նկատեցին, որ, այնուամենայնիվ, նախարար Վահրամ Ավանեսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը ընդգծել էր, որ ամեն պարագայում ՄՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ում գնաճը 1.5%-ով միայն կարող է ավելանալ: Գարեգին Մելքոնյանը բացատրեց այն տրամաբանությունը, թե ինչու է նախարարը դա ասել: «Նախարարի նշած թիվը հետեւյալ տրամաբանությունն ունի. հաշվարկված է, թե այսօրվա դրույքաչափերով ինչքան գումար է մտնում բյուջե, եւ երրորդ երկրներից ներկրված ապրանքների նկատմամբ ՄՄ-ի դրույքաչափերով հաշվարկելու դեպքում տեսականորեն ինչքան գումար կգանձվեր: Այդ երկու թվերի տարբերությունը 140 մլն դոլար է, սակայն այն դեպքում, եթե ոչ մի բացառություն չլինի»,- պարզաբանեց փոխնախարարը: Բացի այդ՝ գնաճին ճիշտ կլինի անդրադառնալ բանակցությունների ավարտի փաթեթի հիման վրա:
Այնուամենայնիվ, ինչքա՞ն կկազմի գնաճը, եթե բացառություններ չլինեն, եթե ՄՄ անդամ երկրները չցանկանան ՀՀ–ին տալ այդ բացառությունները: Փոխնախարար Գարեգին Մելքոնյանը լրագրողների հարցադրումներին ի պատասխան խորհուրդ տվեց եթե-ներով չխոսել:
Դիտարկեցի, որ «եթե-ներով հարցերն ինքնանպատակ չեն, որովհետեւ ՌԴ-ն, օրինակ, պետական բյուջեից զատ ունենում է այլընտրանքային բյուջեի մեկ կամ երկու տարբերակ՝ հնարավոր, սպասվող, կամ ենթադրվող անսպասելի զարգացումների գործոնը հաշվի առած: Ճիշտ չի՞ լինի, որ ՀՀ-ն էլ մի քանի տարբերակներ քննարկի»: Ի պատասխան պրն. Մելքոնյանը վստահեցրեց, որ «համապատասխան կետն արդեն մտցված է, եւ պետք է համաձայնության գանք որոշակի ապրանքների շուրջ: Դրա համար էլ եթե-ները բացառված են, եւ բացառություններ անխոս լինելու են»:
Մեր ավանդապատումները շարքից – Արմավիրի մարզ… Աշխարհի մարզական հեւքից.- Օլիմպիադան չի լռեցրել մեր հակառակորդին կամ՝ որակազուրկ թրքության դեմքը…
Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-4-ում
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով:
Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը (Պարիս Հերունին այն ավելի հին էր համարում,-խմբ.): Պատմական մեծ արժեք են ներկայացնում ու(ա)րարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները:
Դրանց հարեւանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը՝ Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական ու մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչեւ նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հիմնադրումը:
Դրանից քիչ արեւմուտք՝ Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի՝ Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի՝ Երվանդաշատի փլատակները: Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է նաեւ Սարդարապատի հուշահամալիրը:
* * *
Կաթնաղբյուր – Էջմիածնից Օշական տանող ճանապարհին է: Երբ Մեսրոպ Մաշտոցը վախճանվում է Էջմիածնում, Վահան Ամատունին համաձայնություն է ստանում նրան իր հայրենի Օշականում թաղելու: Ճանապարհին նեղվելով շոգից ու ծարավից՝ հուղարկավորողները դագաղը իջեցնում են գետնին՝ մի փոքր հանգստանալու: Հանկարծ հրաշքով պատռվում է այնտեղ ընկած քարը եւ միջից սկսում է մի զուլալ ու կաթնահամ ջուր բխել: Բոլոր հուղարկավորները խմում են այդ ջրից եւ հագեցնում ծարավը: Այդ աղբյուրին Կաթնաղբյուր են ասում:
Խաթուն–Արխ – գտնվում է Էջմիածնի շրջանում: Առաջներում Խաթունարխ գյուղի տեղում անապատ է եղել, ուր ապրել են միայն օձեր ու կարիճներ: Ժամանակին այստեղով անցնում է մի ձիավոր երիտասարդ‘Խաթուն անունով սիրած աղջիկը գավակին: Աղջիկը սաստիկ ծարավում է: Երիտասարդը ջուր է փնտրում, բայց ոչ մի տեղ չի կարողանում գտնել, եւ Խաթունը ծարավից նվազում է սիրածի գրկում: Երիտասարդը որոշում է նրա հիշատակին ջրանցք կառուցել: Ծախսում է ամբողջ կարողությունը, կառուցում է ջրանցքը եւ Խաթունի անունով կոչում Խաթուն-արխ:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
Աշխարհի մարզական հեւքից. – Օլիմպիադան չի լռեցրել մեր հակառակորդին կամ՝ որակազուրկ թրքության դեմքը
Ինչպես հայտնի է՝ հնուց ավանդույթ կա ձեւավորված, որ Օլիմպիական խաղերի ժամանակ դադարեցվել են պատերազմներն ու առճակատումները եւ նույնիսկ թշնամի երկրների մարզիկները մրցակցել են միմյանց հետ հանուն օլիմպիական նվաճումների:
Հայկական խոհանոց – Ճնճղապաշարով աղցան… Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
* Ճնճղապաշարով աղցան
– Բաղադրությունը – Ճնճղապաշար – 250 գ, փիփերթ – 50 գ, հազարատերեւ – 50 գ, եղինջ- 150 գ, ձիթայուղ – 20 գ, աղ – 20 գ, կարմիր պղպեղ – 20 գ, գունավոր տաքդեղ – 1 հատ, նուշի քերուկ – 15 գ, խնձորի քացախ – 2 ճաշի գդալ:
– Պատրաստման եղանակը – Կանաչեղենը աղաջրով լվանալ, մանր կտրատել ձեռքով (սննդարար հատկությունները չկորցնելու համար), ավելացնել բարակ կտրատած տաքդեղը:
Խնձորի քացախը աղով ու պղպեղով համեմել, լցնել բուսայուղը: Խառնել, լցնել կանաչիների վրա: Վերջում ավելացնել քերուկը:
Առջեւում գարուն է, եւ օրգանիզմը առողջարար աղցաններով բեռնաթափելու հիանալի հնարավորություն կա: Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության (Armenian Aryan Order, Армяно Арийский Орден) պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org–ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում


