Monthly Archives: February 2017

Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (3-րդ մաս) – Ինչ ԲՀՊՏ-ներ են մեզ պետք – Էկոմիջանցքների հողերի սեփականությունը չի փոխվի…- Այս պարագայում, ի դեպ, հարկ է զգուշավոր լինել. մեզանից շատերի՝ բնությանը անխնա շահագործողի վերաբերմունքն է այդպես թելադրում…

Սկիզբը՝ թիվ 1-2-ում

http://www.hayary.org/wph/?p=6023Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (2-րդ մաս) – Մեր երկրի ԲՀՊՏ-ները հարուստ են նաեւ մշակութային ժառանգության կոթողներով… ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներն էլ թերություններ ունեն…

http://www.hayary.org/wph/?p=6006Երանելիորեն հարուստ, բայց բազմաթիվ խնդիրներով (1-ին մաս) – Մեր բնության հատուկ պահպանվող տարածքների մասին… Հիմնականում ԲՀՊՏ-ների սահմանների նկարագրություններ չեն եղել, հատկապես՝ պետական արգելավայրերի…

Խոսելով մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներից (ԲՀՊՏ), դրանց վիճակից ու խնդիրներից՝ արձանագրել էինք, որ Հայաստանի ԲՀՊՏ-ներում՝ լիարժեք տվյալների բացակայություն կա, եւ տեխնիկական զինանոցը հին է: Սրան հավելած շատ կարեւոր մի խնդիր էլ կա՝ գիտական աշխատանքի հետ կապված: Չնայած ԲՀՊՏ-ներում գիտական ուսումնասիրությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված պարտադիր պահանջ է եւ չնայած ԲՀՊՏ-ների կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ներում գործում են գիտական բաժիններ, բայց  թեմատիկ գիտական աշխատանքների նպատակները հստակեցված չեն, ուսումնասիրությունները չափազանց սահմանափակ են եւ գրեթե կապված չեն ԲՀՊՏ-ների կառավարման որոշակի կարիքների հետ: Բնապահպանության նախարարությունը դեռ 2014թ. սա հիմնականում պայմանավորում էր բարձր որակավորում ունեցող կադրերի եւ նյութատեխնիկական բազայի անբավարարությամբ (վերջին 20 տարիներին ԲՀՊՏ-ներում գիտական հետազոտություններն իրականացրել են հիմնականում ԳԱԱ կենդանաբանության, հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ու բուսաբանության ինստիտուտների աշխատակիցները միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում): Մեր ԲՀՊՏ-ների վիճակի պատկերն ավելի ամբողջական կդառնա, եթե հավելենք, որ այժմ այստեղ համակարգված դիտարկում էլ գրեթե չի արվում, մինչդեռ դիտարկումը ԲՀՊՏ-ների կառավարման պլանավորման բաղկացուցիչ մասն է ու նպատակաուղղված է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելմանն ու մեղմացմանը:   Continue reading

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- National geographic-ը Քարահունջը աստղադիտարան է կոչում – Ինչու է հայ գիտնականը դրանից վատ զգում… Զարմանալի են Վահագն Գուրզադյանի «դիտարկումները», նույն ԶԼՄ-ները իրեն էլ Պարիս Հերունուց պակաս տեղ չեն տվել – Որ ինքը Հերունու կողքին ստվերում է մնացել, Հերունի՞ն է մեղավոր…

2016թ. նոյեմբերի 22-ին National geographic պարբերագրի էլեկտրոնային տարբերակով հաղորդվել է, որ Քարահունջ հնագույն աստղադիտարանը ներառվել է աշխարհի ութ վայրերում գտնվող հնագույն աստղադիտարանների ցանկում: Սա ուրախալի, թեկուզ եւ երկար, բայց սպասված լուր էր:

Քարահունջի միջազգային ճանաչման գործում Պարիս Հերունու վաստակն անգնահատելի է: Այդ ճանաչման գործում իրենց լուման են ներդրել նաեւ օտարերկրացի գիտնականներ Դարեհ Սիվուշը (Թեհրանից) եւ Վինչենցո Կարբոնեն (Իտալիայից), ովքեր Բանգալորի գիտությունների հնդկական ինստիտուտի դրամաշնորհն են շահել՝ աշխարհասփյուռ մեգալիտիկ մշակույթի հետազոտության համար:

Վարդան Բալյանի «Զորաց քարերի առեղծվածը» գրքում ասվում է, որ այս գիտնականները, ուսումնասիրելով ֆաշիստական Գերմանիայի ամենագաղտնի կազմակերպության՝ «Անեներբեի» արխիվները, քարտեզների վրա հայտնաբերել են Զանգեզուր անունով տեղանուն, ու նաեւ՝ հնագույն տեքստերի համաձայն, Զանգեզուրը մեգալիթյան կառույց է, եւ որ երկրամասի անունը ծագել է հենց այդ հուշարձանի անունից: Արխիվների ուսումնասիրությունների հետքերով նրանք 1995թ. գալիս են Հայաստան: Նրանց ուղեկցող- թարգմանիչն է եղել Վարդան Բալյանը:

Որոնումների արդյունքում պարզվել է, որ խոսքը «Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի մասին է, որը Պարիս Հերունին անվանել է Քարահունջ աստղադիտարան (Զանգեզուր անվան առաջացման մասին մեր տեսակետն ենք ներկայացրել «Քարահունջ-Զանգեզուր» հոդվածում. տե՛ս «Լուսանցք», հունիսի 12-18, 2015թ.):

http://www.hayary.org/wph/?p=6694Թայֆայական խարդավանքներ Հերունու դեմ – Կասկածելի գիտնականների կասկածելի կեցվածը՝ Հերունու նկատմամբ ատելությունից կուրացած՝ պատրաստ են ժխտել հայկական ամեն բան… Հերունին համարում է նաեւ, որ Քարահունջը համահունչ է Սթոունհենջի հետ… Հայտնի գիտնական Գրեհըմ Հենքոքի կարծիքով, աստղագիտական հաշվարկներով Քարահունջի տարիքը մոտավորապես 13.000 տարի է… Իսկ նոյեմբերի 25-ին աստղադիտարանի տարածքում լուսաբացին հայ արիականներն ու հեթանոս ազգայնականները նշեցին Հայ Տեսակի արարման տոնը… 

https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1551918718223674?notif_id=1513580391625640&notif_t=like – Պարիս Հերունի…

http://www.hayary.org/wph/?p=4889 – Քարահունջ – Զանգեզուր. Քարահունջի կենտրոնական շրջանի ներսում հայտնաբերել են բացասական դաշտ, որը գտնվում է դրական դաշտի ներսում… 

Continue reading

Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք… Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ… Հնարավորության դեպքում կանցկացվեն Արցախում… Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի չեմպիոն… Մարիա Գեւորգյանը՝ Հայաստանի չեմպիոնուհի… Ֆուտբոլային խաչմերուկ… Ուկրաինայում հայը արտասահմանցի է, իսկ ադրբեջանցին՝ ոչ… Մարզական այլ լուրեր…

«Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի հանձնաժողով ունենք

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որը եռամսյա ժամկետում մշակելու է եւ նախարարի հաստատմանն է ներկայացնելու «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման պայմանները: Հանձնաժողովը ղեկավարում է նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:

«Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգով մրցույթի անցկացման նախաձեռնության վերաբերյալ նախարարությունն անցած տարեվերջին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է մրցույթի անցկացման գործընթացներում ամբողջ հայությանը մասնակից դարձնելու անհրաժեշտության մասին: Այս մրցույթի անցկացումը հնարավորության է տալու Հայաստան, Արցախ, սփյուռք եռամիասնության նախընտրությամբ որոշելու տարվա լավագույն հայ մարզիկին:

«Կանոնակարգի մշակման նպատակով անցկացվելու են քննարկումներ՝ շահագրգիռ կազմակերպությունների, ոլորտի փորձագետների եւ մասնագետների հետ: Լիահույս ենք, որ մեզ կհաջողվի այս գաղափարի եւ այն իրագործելու համար համախմբել համայն մարզասեր հայությանը, ի մի բերել բոլոր կարծիքները»,- նշել է Արսեն Քարամյանը:

Միաժամանակ նախարարությունը շարունակելու է խրախուսել մրցաշրջանի ընթացքում մարզական բարձր ցուցանիշների հասած հայ մարզիկներին:

Դժվարամատչելի հետազոտություններն էլ կիրականացվեն մեզ մոտ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգի «Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ը առաջիկայում կապահովի մարզիկների առողջության դժվարամատչելի հետազոտությունների իրականացումը Հայաստանում, որի նպատակով պետբյուջեով հատկացվել 13 մլն 470 հազար դրամ։

Նշենք, որ կենտրոնում տարեկան 2 անգամ կատարվում է Հայաստանի հավաքական թիմերի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության մարզադպրոցների սաների խորացված բժշկական զննություն, հաշվարկվում են մարզիկների ծանրաբեռնվածությունը եւ շտկվում շեղումները:

Մարզիկների ֆիզիկական, ֆիզիոլոգիական ֆունկցիոնալ վիճակի ապահովման նպատակով կենտրոնի մասնագետները հաշվարկում եւ ապահովում են անհրաժեշտ դեղորայքի, վիտամինների ու կենսակտիվ հավելումների քանակը։ Մարզիկների համար պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ՝ նրանց ֆիզիկական ծանրաբեռնվածության պայմաններում առողջության պահպանման, արգելված նյութերի եւ մեթոդների կիրառման վնասակար ազդեցությունների վերաբերյալ։

Նշված ՊՈԱԿ-ը տարածաշրջանում միակն է, որը ստացել է որակի ղեկավարման ISO-9001։2008 միջազգային ստանդարտ։   Continue reading

Հայկական խոհանոց – Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով (խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության… Այցելե՛ք եւ օգտվե՛ք Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք հայ ազգայնականության եւ ազգային արժեքների շահերի պաշտպան «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ  Ռուզաննա Նահապետյանը:

Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:

Աղցան՝ կոնյակի ու թահինի թանձրուկով

Բաղադրությունը – Հորթի միս – 1 կգ, գլուխ սոխ – 1կգ, գազար – 0.5 կգ, թթվասեր- 80 գ, բուսայուղ – 50 գ, հալչող պանիր, աղ, սեւ պղպեղ, չոր ռեհան:

Պատրաստման եղանակը – Միսը բաժանել 10 մասի եւ ծեծել, համեմել աղով եւ պղպեղով, թողնել մի կողմ: Այդ ընթացքում (միջուկի համար) սոխը բուսայուղով տակապել, ավելացնել քերած գազարը եւ չոր ռեհանը:

Միջուկը բաժանել հավասար մասերի, դնել մսերի վրա, ծրարաձեւ փակել: Վրան քսել թթվասեր, սրա վրա էլ դնել բարձրորակ հալչող պանիրը եւ դնել ջեռոցը: Եփել 20 րոպե 1800-ի տակ: Մատուցել կարտոֆիլով կամ տապակած կանաչիով: Անու՛շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրիցԱյնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75   Continue reading