Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 129 Warning: Use of undefined constant ri_rand_compare - assumed 'ri_rand_compare' (this will throw an Error in a future version of PHP) in /home/hayaryo/public_html/wph/wp-content/plugins/random-image-widget/random_image.php on line 130Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
Ա1պլյուս- Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
- Օրացույց․ 24-ը oգոստոսի (տեսանյութ)
- ՀԱՊԿ-ը չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ
- ԱՄՆ-ն դադարեցրել է Սիրիայի՝ ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը
- Տղամարդը Երևանում կառուցվող բազմաբնակարան շենքի 7-րդ հարկից վայր է ընկել և մшհացել
- Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել
- Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
- Բանկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի անվճար․ ԿԲ
- ՀՀ և Վրաստանի ներկայացուցիչները քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
- Մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք․ Մեդվեդևը՝ Հայաստանի մասին
Daily Archives: July 1, 2017
Նաե՛ւ երկնային պատիժ՝ Թուրքիան կործանելու համար – Թուրքիայի անվտանգության մարմիններն արգելել են այս ամենի մասին խոսել, նման բաներ ասել, քանի որ խուճապ կառաջանա անվերահսկելի… Որպես բոլոր թուրքերի հայր կրկին մրցում են՝ Աթաթուրքը, Աթաթաթարը, Թուրքմենբաշին եւ Ալիեւօղլին – իսկ սուլթան Էրդողանին կհակադրվի՞ նորսուլթան Նազարբաեւը… Թուրք գործարարներն էլ վախենում են ներդրումներ անել Արեւմտյան Հայաստանում, քանի որ վստահ չեն, թե իրենցն է մնալու…
Վերջին ժամանակներս Թուրքիայում կատարվում են բաներ, որ որեւէ բացատրություն չեն ստանում, անգամ վերլուծությունները ճշմարտությանը մոտ պատասխան չունեն դեռ:
Թուրքիայում սննդային ծանր թունավորում ախտորոշումով հազարավոր զինծառայողներ են հայտնվել հիվանդանոցներում: Իշխանությունները ձերբակալել են զորամասեր մթերք մատակարարող ընկերությունների մի քանի տասնյակ աշխատակցի: Բայց թունավորումների ընթացքը չի կասեցվել: Զինվորների զանգվածային թունավորման գործի շրջանակներում նաեւ հրամկազմի ծառայողներ են ազատվել պաշտոնից, բայց…
Ինչեւէ, թուրքական ոստիկանության տվյալների համաձայն՝ զինվորները թունավորվել են ոչ պատշաճ ճանապարհով պատրաստված սննդից: Իսկ սննդի մատակարարման ընկերության աշխատակիցներից մեկը պնդել էր, որ զինվորները թունավորվել են, քանի, որ նրանց մատուցվում է թափելու ենթակա սնունդը:
Շուտով այս անորսալի իրողությունը եւս կստանա «սա հայերի երկնային պատիժն է» ձեւակերպումը, ինչպես դա եղավ Արեւմտյան Հայաստանի տարածքում շատ գյուղերի գյուղատնտեսական ապրանքների ոչնչացման, անբերքության դեպքում… Կամ նույն այդ տարածքներում մարդկանց անսպասելի կորստի դեպքում…
Այս ամենի մասին թուրքական անվտանգության մարմինները լռել են տալիս, սակայն ամեն բան հետզհետե ջրի երես է դուրս գալիս: Continue reading
Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում.- Սա ավելի է սրել տարածաշրջանի աղդեցության լծակներին տիրանալու միջազգային պայքարը – Աշխարհի վերաբաժանումն այս անգամ չի կարող ընթանալ միա՛յն երկրային որոշմամբ՝ առանց մարդկության փրկության վերհառնող ծրագրի… ՄԱԿ-ը՝ Արցախյան հակամարտության շուրջ…
Ոչնչանու՞մ է Դաեշը, թե՞ հեռանում
Հայտարարված հակաահաբեկչական համաշխարհային պայքարը կարծես մտնում է ավարտական փուլ: Սա ցույց է տալիս նաեւ այն հանգամանքը, որ հերթով հայտարարվում է «Իսլամական պետության» այս կամ այն կարեւորության ահաբեկչի ոչնչացման մասին: Իհարկե, սա կարող է եւ ճշմարիտ լինել եւ ապատեղեկատվություն, հատկապես վերջինի ժամանակ դա կարող են անել հենց ահաբեկիչները, որոնք զգալով պարտության վտանգը՝ սպանվելու հայտարարությամբ կփորձեն ապահովել իրենց փախուստը…
Հիշեցնենք, երբ ամերիկյան զինուժը ոչնչացրեց «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի ղեկավար, մոլորակի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին, շատերն անգամ տեսագրությունը նայելով, թե ինչպես են ջրասույյզ անում նրա անկենդան մարմինը, դեռ կասկածներ ունեին… Երկար ժամանակ տեսա եւ ֆոտո ապացույցները շարունակում էին ցուցադրվել ամբողջ աշխարհում, մինչեւ հաստատվեց վերջնական համոզումը:
Հիմա արդյո՞ք վերացվել է «Իսլամական պետության» թիվ 1 ահաբեկիչը: Այս մասին պնդում են ռուսական բարձրաստիճան այրերը, որ Դաեշ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին վերացվել է ռուսական ռազմական ուժերի հրթիռակոծման ժամանակ: Վստահեցնում են նաեւ Ռուսաստանի օրենսդիրները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ Ռաքքայի հրթիռակոծման ժամանակ սպանվել է Դաեշ-ի ղեկավարը, սակայն առայժմ չկա որեւէ ապացույց այս պնդումը հաստատելու համար: Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դեռեւս չի կարող հաստատել այս տեղեկությունը: Աբու Բաքր ալ Բաղդադիի սպանության մասին տեղեկությունը չեն հաստատում նաեւ տարածաշրջանային մյուս երկրների ներկայացուցիչները:
2014թ. ի վեր բազմաթիվ անգամ է հայտարարվել այս ահաբեկչի ոչնչացման մասին (ինչպես Ուսամա բեն Լադենի դեպքում էր դա լինում), սակայն ամեն անգամ այդ տեղեկությունները հերքվել են: Նրա վերացումը զգալի կորուստ կլինի Դաեշ-ի համար եւ կթուլացնի ահաբեկչական խմբավորումը, որն արդեն տարածքային կորուստներ է գրանցում Իրաքում ու Սիրիայում:
Վերջերս պայթյուն է գրանցվել այն մզկիթում, ուր Աբու Բաքր ալ Բաղդադին հռչակել էր Դաեշ-ը: Իրաքյան զորքերը դրանում մեղադրում են խմբավորման զինյալներին, որը տեղի է ունեցել Մոսուլի ավերման ժամանակ՝ քաղաքի շրջակայքում ընթացող մարտերի ընթացքում: Սակայն մեկ այլ տեսակետ էլ կա, որ դա արել են «Իսլամական պետության» ահաբեկիչները, որովհետեւ արդեն հաշտվել են սպասվող պարտության հետ ու չեն ցանկացել, որ Դաեշ-ի հռչակման մզկիթը մնա իրենց թշնամիների ձեռքում… Սա եւս դիտարկվում է հակաահաբեկչական պայքարի ավարտական փուլի համապատկերում:
Նշենք, որ ամիսներ առաջ էլ հայտարարվել էր, թե ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետության» առաջնորդից հետո իր կարեւորությամբ 2-րդ մարդն է սպանվել Իրաքում, առաջնորդի մերձավոր Այադ ալ-Ջումաիլին: Այս ահաբեկիչ եղել է Դաեշ-ի անվտանգության հարցերով ղեկավարը: Continue reading
Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունը՝ Էրդողանից անկա՞խ – Նոր պատրիարքի ընտրությունը տարբեր պատճառներով,հիմնականում թուրքական կողմի խոչընդոտությամբ, պարբերաբար հետաձգվում էր… Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Ստամբուլում կհանդիպի ու կծանոթանա թուրքական իշխանությունների հետ…
Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում Պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրության անցկացման հետ կապված դիմում է հանձնել Ստամբուլի նահանգապետարան:
«Ակոս»-ը գրել է, որ դիմումում նշված է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը հիվանդության պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները:
Նշվում է նաեւ, որ ստեղծվելու է պատրիարքի ընտրությունները կազմակերպող հանձնաժողով, որի անդամների ցանկը կներկայացվի նահանգապետարան:
Հիշեցնենք, որ ալցհեյմերի հիվանդության պատճառով Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 2008թ. ի վեր գտնվում է կոմայի մեջ: Continue reading
Հայեցակարգային ճշմարտության գինը – Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն…
Ազգի համար խիստ կարեւոր են հայեցակարգը եւ ռազմավարությունը, որոնք որոշում են նրա անվտանգությունը եւ հետագա ճակատագիրը: Այս առումով հայերս լուրջ հիմնախնդիրներ ունենք, քանի որ մեր պետության կառուցումն ընթանում է խոտոր ճանապարհով: Խնդիրն այն է, որ քաղաքական մեր գործիչները մոռացել են շատ բան՝ Հայոց ազգային համակարգը, Հայոց քաղաքակրթությունը, ազգային արժեքները եւ այլն, եւ կառուցում են եվրոպական ու աշխարհաքաղաքական անհասկանալի մի պետություն:
Այժմ խոսենք կոնկրետ խնդիրների վերաբերյալ:
Սկսենք այն բանից, որ մեզանում իսպառ բացակայում է հայեցակարգային իշխանությունը: Չկա իմաստունների խորհուրդը, որը կարող էր մեր երկիրը հանել բազմաթիվ խոչ ու խութերից: Ասպարեզում իշխում են օտար հայեցակարգերը եւ արժեքները:
Քաղաքական մեր վերնախավը, որին ընտրանի չես անվանի, բնավ էլ չգիտի քաղաքակրթական հասկացությունները, աշխարհաքաղաքական իրողությունները, ռազմավարական սկզբունքները, եւ, ամենագլխավորը, չի վարում ինքնուրույն եւ նախաձեռնողական քաղաքականություն: Անտեղյակության եւ ազգային ռազմավարության բացակայության հետեւանք է այն տխուր իրողությունը, որ մենք չունենք պատմական հայրենիքի գիտակցությունը: Continue reading
Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…
Այս տարի ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման: Այս մասին ահազանգում են բնապահպանները եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Ողբերգորեն ծիծաղելի իրավիճակում ենք հայտնվել. բանն այն է, որ ոռոգման խնդիրը մշտառկա է մեր երկրում, եւ մենք ամեն անգամ այդ խնդիրը լուծելու դյուրին ճանապարհ ենք «գտնում»՝ Սեւանա լիճը: Ոռոգման խնդիրը գնալով ավելի է սրվելու եւ ի՞նչ, ոչնչացնելու՞ ենք լիճը:
Ըստ Բարդուղ Գաբրիելյանի, վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի՝ Սեւանա լճում կենսածին տարրերը եւ օրգանական նյութերն ավելացել են: Վիճակը մոտ է 1970- ական թվականներին, երբ տեղի էր ունենում լճի ճահճացում: Այսօր ճահճացումից փրկում է միայն ջրի մակարդակի բարձրացումը: Եթե Սեւանի մակարդակն իջնի, կխթանենք ճահճացման գործընթացը: Տարիների աշխատանքը ջուրը կլցվի: Բացի այդ՝ կունենանք ջրի որակի եւ ձկնաբուծական միջոցառումների վատացում: Մենք պետք է թեկուզ մի քանի սանտիմետրով բարձրացնենք Սեւանը:
Կառավարության հիմնավորումը, թե Սեւանը չի վնասվի ավելորդ ջրբացթողումից, մեղմ ասած, համոզիչ չէ: Նախագծում մասնավորապես ասված է, թե ծրագրի հիմնական նպատակն է՝ «Սեւան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը»: Continue reading
«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…
«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Վարդեւան Գրիգորյանին՝ Սեւանա լճից լրացուցիչ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու օրենքի նախագիծը մերժելու պահանջով: «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն: Այն բաց է միանալու համար:
«S.O.S. Սեւան» նախաձեռնությունը դիմում է երկրի ղեկավար Սերժ Սարգսյանին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի ԱԺ ներկայացրած «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը հետ կանչելու եւ ընդհանրապես օրակարգից հանելու համար, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկի ջրի կորուստների համար պատասխանատուներին եւ օրենքի նախագծի հիմքում ընկած կեղծ տվյալներ ներկայացրած անձանց:
«S.O.S. Սեւան»-ը, դիմելով ԱԺ նախագահին եւ պատգամավորներին, պահանջում է մերժել օրենքի նախագիծը, քանի որ այն անհիմն է եւ անօրինական:
«S.O.S. Սեւան»-ի հիմնավորման մեջ մասնավորապես նշված է. «Սեւանը քաղցրահամ ջրի ամենամեծ ռազմավարական շտեմարանն է, ինչն ամրագրած է «Սեւանա լճի մասին» օրենքում: Continue reading
Պահե՛նք մեզ պահողին.- (4-րդ մաս) – Ապահովագրական համակարգի որ տարբերակը կընտրենք մենք… Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր… Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ…
Սկիզբը՝ թիվ 22, 23, 24-ում
http://www.hayary.org/wph/?p=6352 – Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…
http://www.hayary.org/wph/?p=6366 – Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…
http://www.hayary.org/wph/?p=6389 – Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…
Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր: Եվ այս ռիսկերից ամենառիսկայինը բնակլիմայականն է, որի պարագայում մարդկային գործոնը կամ մարդու ազդեցությունը շատ ավելի փոքր է, իսկ երբեմն էլ՝ անհնար: Հիմա պատկերացրեք մեր գյուղատնտեսության վիճակը, երբ երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավային մասերի լեռնային շրջանները ենթարկվում են սեզոնային հեղեղումների, կարկտահարության եւ երաշտի, Արարատյան դաշտավայրը՝ երաշտի, վաղ գարնանային ցրտահարության եւ չոր պայմանների, Երեւանից հյուսիս գտնվող կենտրոնական գոտին ենթակա է կարկտահարության, երաշտի եւ վաղ գարնանային ցրտահարության, իսկ ահա հյուսիս-արեւմտյան շրջանը ենթակա է նշված արտակարգ երեւույթների բոլոր տեսակների ազդեցության: Թե ինչպես ենք սրանց ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու մեր գյուղոլորտում եւ թե ինչ է ենթադրում գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, կարկուտի ու երաշտի մասով անդրադարձել ենք: Շարունակենք թեման՝ ջրհեղեղների մասով: Continue reading
Հայկական խոհանոց – Սիսեռով բանջարեղենային աղցան… Վերջապես որոշում կայացվեց… 20 տարվա ջահելն ու ահելը… Մինչեւ 2100թ. մոլորակի բնակչության թիվը կհասնի 11 միլիարդի… Ֆրեզնոյի հայկական թաղամասը ճանաչել պատմական ժառանգություն… ԱՄՆ դեսպան. Հայկական մշակույթը կարողանում է խոսել մարդկանց հետ… Այցելե՛ք եւ օգտվե՛ք հայ արիների պաշտոնական կայքից – www.hayary.org… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» ազգային շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սիսեռով բանջարեղենային աղցան
Բաղադրությունը – Խաշած սիսեռ- 2 բաժակ, մանրացրած վարունգ – 2 բաժակ, մանրացրած լոլիկ – 2 բաժակ, մանրացրած կանաչ սոխ – 1 բաժակ, անկորիզ կանաչ ձիթապտուղ – 1 բաժակ, մաղադանոս -1 կապ, նանա-1 կապ:
Թանձրուկի համար՝ կիտրոն – 2 հատ, ձիթապտղի յուղ – 100 գ, սխտոր – 1 պճեղ:
Պատրաստման եղանակը – Նախ՝ պատրաստել թանձրուկը: Սխտորը ճզմել զեյթունի բուսայուղի մեջ, ավելացնել քամած կիտրոնը, աղով համեմել, խառնել: Խառնել նաեւ սիսեռը, բանջարեղենն ու կանաչեղենը:
Թանձրուկը լցնել սրա վրա: Այնուհետ մատուցել: Անու՛շ լինի:
Վերջապես որոշում կայացվեց
Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են, թե երբ է դատարանի որոշումը հասնելու Արդարադատության նախարարությանը: Հունիսի 16-ին կայացած նիստում որոշվել է Հրաչյային արտանձնել, որոշումը նաեւ նրան է տրամադրվել: Continue reading
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում… Բռնցքամարտ. Հովհաննես Բաչկովը հռչակվեց չեմպիոն… Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն… Մեր երիտասարդ ազատ ոճայինների մեդալները… Աթլետիկայի Եվրոպայի 3-րդ խմբի թիմային առաջնությունում… Շախմատային խաչմերուկ… Բասկետբոլը Հայաստանում… Մարզական այլ լուրեր…
Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրախաղերում
«Ալաշկերտ»-ը կրկին հանդիպեց Անդորայի չեմպիոնի հետ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ը ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջիկա մրցաշարի որակավորման 1-ին փուլում կհանդիպի Անդորայի առաջնության այս տարվա հաղթող «Սանտա Կոլոմա»-ի հետ: Ի դեպ, չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշարում «Ալաշկերտ»-ը հանդիպել էր հենց «Սանտա Կոլոմա»-ի հետ եւ հաղթել էր 2 խաղերի արդյունքներով՝ 0:0, 3:0: Մեր թիմը առաջին հանդիպումը անցկացրեց սեփական դաշտում: Այժմ հաջորդ փուլ մտնելու դեպքում «Ալաշկերտ»-ն արդեն ուժերը կչափի Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացավ «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» առաջին հանդիպումը: Չնայած հայ ֆուտբոլիստներն ավելի շատ հնարավորություններ ունեցան, սական հաղթեցին նվազագույն 1:0 հաշվով, ինչը ամեն դեպքում վտանգավոր վիճակ է ատեղծել պատասխան խաղից առաջ:
ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ»-«Սանտա Կոլոմա» խաղից հետո Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն այսպես մեկնաբանեց հանդիպումը: «Կարծում եմ, ինչին պատրաստվում էինք, տեսանք: Այսօր մենք լավ չխաղացինք: Համատարած պաշպանությունը ճեղքելու համար արագություն եւ ագրեսիվություն էր պետք, ինչը ես չտեսա իմ ֆուտբոլիստների մոտ: Զարմանալի է, որ կենտրոնում լավ չգործեցինք: Պատասխան խաղում ավելի լավ հանդես կգանք, քանի որ 6 օրում կարող ենք բարելավել թիմի ֆունկցիոնալ վիճակը»,- նշել է փորձառու մասնագետը: Ֆուտբոլի Անդորայի չեմպիոն «Սանտա Կոլոմա»-ի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը լիովին գոհ է մնացել իր սաների խաղից, չնայած «Ալաշկերտ»-ի հետ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղում նրա թիմը պարտվեց: «Հանդիպումն անցավ սպասվածի պես: Մրցակիցը ցանկանում էր արագ վճռել դիմակայության ելքը, բայց մենք կարողացանք լավ պաշտպանվել: Դժգոհ եմ, որ պարտվեցինք, սակայն այս արդյունքը մեզ համար նպաստավոր է: Այն, որ գնդակին քիչ էինք տիրում, չէր նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Պարզապես թիմերի մակարդակների տարբերության հարց էր: Կարեւորն այն է, որ մենք մեծ հույսերով ենք վերադառնում Անդորա»,- հետխաղյա ասուլիսին ասաց անդորացի մասնագետը:
– Կխաղան նաեւ «Շիրակ»-ը, «Գանձասար-Կապան»-ը եւ Փյունիկ»-ը
Հայաստանի ֆուտբոլային մյուս ակումբների առաջիկա մրցակիցները Եվրոպայի լիգայի առաջիկա մրցաշարում եւս հայտնի են: Վիճակահանության արդյունքներով հանրապետության գավաթակիր Գյումրիի «Շիրակ»-ը որակավորման առաջին փուլում կհանդիպի Սլովենիայի արծաթե մեդալակիր «Գորիցա»-ի հետ: Հայաստանի փոխչեմպիոն Կապանի «Գանձասար-Կապան»-ին մրցակից է բաժին հասել Չեռնոգորիայի բրոնզե մեդալակիր «Մլադոստ» թիմը: Երեւանի «Փյունիկ»-ը, որն անցած առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը, այս փուլում կմրցի Սլովակիայի ամենատիտղոսակիր թիմի՝ Բրատիսլավայի «Սլովան»-ի հետ: Continue reading


