ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը չեն կարողայս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը…

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին

ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանից

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – — – – – – – — – – – – – – – – – – – -

http://www.hayary.org/wph/?p=3934 -Գառնին միավորեց բոլորին, բացի… – «Մենք դեմ կլինեինք, եթե այդ սրճարանը նաեւ եկեղեցու բակում կառուցվեր» – Սա նաեւ հարցախույզ էր հայոց հին պատմության, մշակույթի ու հավատի մասին

http://www.hayary.org/wph/?p=3894Ու՞մ պատվերն է կատարում մշակույթի նախարարը… Ծիծաղելի փաստարկներ՝ Գառնո տաճարը «փրկելու» համար… Հայ արիները սպառնում են նոր՝ բայց արիական 301 թվով… Ուզում են ուտելու տեղ սարքեն, թող սարքեն – լավ էլ խոտ է աճում, թող գան ուտեն գնան…

http://www.hayary.org/wph/?p=3802 – Մենք պարտվում ենք պատմամշակութային պատերազմում հենց մեր մեղքով  (ազգովի  փրկե՛նք Գառնո տաճարը) – Հայ արիականներն ու  ազգայնականները կպահանջե՞ն մշակույթի նախարարի պաշտոնանկությունը

http://www.panarmenian.net/arm/news/176636/ – Հանրությունը նորից հաղթեց՝ Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան չի՛ կառուցվի… (այդ սրճարանի կառուցման հարցով երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել Հայ Արիական Միաբանության  առաջնորդ Արմեն Ավետիսյանը` նշելով

* * *

Հարգելի Հովիկ Աբրահամյան.

Նախ շնորհավորում եմ Հայաստանի վարչապետի բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից մաղթում, որ նախկին բոլոր կառավարությունների սխալներն ու բացթողումները Ձեր ուղեկիցը լինեն շատ կարճ ժամանակ (հասկանալի է, որ դրանցից միանգամից ազատվել հնարավոր չէ): Որ Դուք շուտ ձերբազատվեք այդ բեռից եւ հիմնվելով միայն դրական ու ազգային հաջողությունների վրա՝ առաջ ու իրական զարգացման տանեք երկիրը հայոց:

Չնայած հանրապետության նախագահի հայտարարած եւ բոլորիս ցանկալի լուրջ փոփոխություններով կառավարությունը չստեղծվեց (հուսանք, որ ժամանակավոր է այս հերթականը եւ դեռ կստեղծվի), մեր ցանկացած ազգային վարչապետի (նկատի ունենք՝ թիմով) աներեւակայելի քայլ-սպասումը մնաց առկախ, բայց ցանկանում ենք հուսալ, որ իրական ու դրական փոփոխությունների ականատեսը կլինենք: Ձեր առաջին քայլերը՝ բաց եւ հրապարակավ գործելը, ընդդիմության եւ ցուցարարների խմբերի հետ հանդիպումները տրամադրող են: Կառաջարկենք, որ ընդդիմություն ասվածը չդիտարկեք միայն խորհրդարանական ձեւաչափով, ինչպես հաճախ է լինում, հատկապես, որ այդ ձեւաչափի բոլոր կազմակերպությունները եւ դրանց կարկառուն դեմքերը եղել են իշխանության մեջ ու դեռ հարց է՝ կմնա՞ն ընդդիմադիր, թե՞ նորից կառաջանան դեպի իշխանական բուրգ:

Ուստի՝ պետք է երկրում մեծ տեղ հատկացվի նաեւ արտախորհրդարանական ընդդիմությանը, քանի որ այս իրավիճակում հայտնված քաղաքական ուժերը հաճախ զրկված են բարձրաձայն արտահայտվելու, իրենց տեսակետները համընդհանուր ներկայացնելու հնարավորությունից, իսկ ասուլիսներն ու գործունեության նման այլ ձեւերն անիմաստ են, քանի որ երկրի լրատվական դաշտը ներկայացնում է մասամբ, բացառապես այն, ինչը հետաքրքրում է միայն իր պատվիրատու ուժերին:

Տիար վարչապետ.

Հայտնում ենք, որ Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը չեն կարող այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառով, որ կրկին մշակույթի նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը, ում կերպարը մշակույթի ու մտավորականության լայն շրջանակներում միանշանակ ընկալվում է հակամշակութային, իսկ մեզ համար՝ նաեւ հակազգային: Այս տիկնոջ պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական մշակութային ու ազգային շատ արժեքներ միջազգայնորեն՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում, «դարձան» թուրքական, ադրբեջանական, վրացական կամ իրանական: Իսկ պատասխան չկա, ցավոք, չկա նաեւ պատասխանատու: Դուք տեւական ժամանակ է աշխատում եք երկրի ղեկավարման վահանակին մոտ, Հայաստանի 3 նախագահների օրոք էլ գտնվել եք թե՛ տեսանելի, թե՛ ստվերային ղեկավարման շրջանակներում, իսկ ԱԺ նախագահի պաշտոնը Հայաստանի բարձրագույն դիրքերից մեկն է, որի նախագահը տակավին վերջերս էիք: Այսինքն՝ վստահաբար ծանոթ եք բոլոր առկա հիմնախնդիրներին, ինչպես սոցիալական ու տնտեսական բնույթի, այնպես էլ ազգային, հոգեւոր, մշակութային եւ այլ:

Հիշեցնեմ, որ Ձեր ԱԺ նախագահ եղած ժամանակ, ես՝ որպես Հայ Արիական Միաբանության առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Ձեզ, որպես խորհրդարանի նախագահի, դիմել եմ բաց նամակով (13.12.2013թ)՝ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու սրբապիղծ ու ընչաքաղց քայլը կանխելու համար: Նախ ասեմ, որ հաճախ ենք դիմում բաց նամակի ձեւին, քանի որ վստահ չենք, թե բոլոր նամակներն ու հայտարարություններն են զեկուցվում երկրի բարձրաստիճան անձանց: Չգիտեմ, Ձեզ զեկուցե՞լ են նշածս նամակի մասին, թե՝ ոչ, որն ուղարկել էինք արդեն «Լուսանցք» շաբաթաթերթում հրապարակած: Չգիտեմ նաեւ՝ այժմ կզեկուցե՞ն, թե՝ ոչ: Չգիտեմ, քանի որ որոշ նամակների, այդ թվում՝ մեր տաճարի տարածքում սրճարանի կառուցման հարցով, գրավոր պատասխաններ չեն եղել: Ուստի՝ այս դիմումս եւս կդառնա բաց նամակ:

Տիար վարչապետ.

Ամեն դեպքում նամակին կցում եմ նշածս բաց նամակը, որը հրապարակված է «Լուսանցք» շաբաթաթերթում (որպեսզի մի անգամ եւս չծավալվենք), հավելելով, որ մենք նորից բարձրացնում ենք մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ նրա կամակատար (ոչ պետության) «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը, քանի որ այս մարդիկ ապացուցեցին, որ կիլոմետրերով հեռու են մշակույթից, հատկապես այն մշակութային օջախներից, որտեղ առաջնայինը ազգային ու հոգեւոր ոլորտն է: Ինչպես զգուշացրել էինք նախորդ բաց նամակում, այժմ մեկ անգամ եւս կրկնում ենք, եթե Գառնո տաճարի տարածքում շարունակվի սրճարանի կառուցումը, ապա պաշտոնապես հայտարարում եմ՝ դա կարող է հանգեցնել անգամ արյունահեղություն, ինչի մասին (եւ ինչ դեպքերում) մենք նշել ենք նախորդ բաց նամակում: Իսկ դրա պատասխանատուն, որպես ապազգային մշակույթի նախարարի փաստացի ղեկավար, կլինեք Դուք:

Հուսով եմ, գոնե Դուք կհասկանաք, որ Գառնո արիադավան-հեթանոսական տաճարը հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր: Այստեղ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները  նաեւ տոնական ու հոգեւոր-ծիսական արարողություններ են անցկացնում՝ փառաբանելով Հայ Աստվածներին, նշելով հայկական հազարամյա տոները:

Եթե անգամ կարող եք սրճարանի գոյությունը պատկերացնել Էջմիածնի գլխավոր եկեղեցու բակում, Ձեզ էլ՝ պատարագի ժամանակ այնտեղ կաթողիկոսի հետ սուրճ խմելիս եւ ինչ-որ երաժշտություն վայելելիս, ապա Գառնո տաճարում ես դա պատկերացնել անգամ չեմ կարող: Ուստի՝ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անունից դիմում եմ Ձեզ՝

1. Նախաձեռնել՝ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հրաժարականների հարցը:

2. Միանշանակ արգելել Գառնո տաճարում որեւէ բիզնես-շինարարության նախաձեռնությունը՝ պաշտպանելով տարածաշրջանի միակ արիադավան-հեթանոսական (հեթանոս-էթնոս-ազգ՝ այսինքն՝ ազգային) տաճարի ապականումը, որը ինչպես հոգեւոր, այնպես էլ պատմա-քաղաքական մեծ դերակատարում է դեռ ստանձնելու տարածաշրջանում ու աշխարհում նաեւ:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ,

Հայ Ազգայնականների Համախմբման համակարգող՝

Արմեն Ավետիսյան

28.04.2014թ. – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։