Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…

ՄերավանդապատումներըԵրեւան

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-19-ում

http://www.hayary.org/wph/?p=4135Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…

http://www.hayary.org/wph/?p=4155Մեր ավանդապատումներ շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…

http://www.hayary.org/wph/?p=4175Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…

20-րդ դարավերջին եւ 21-րդ դարասկզբին Երեւան անվան ծագման հարցը նորից հայտնվեց ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում: Առաջ քաշվեցին նոր տեսակետներ ու ենթադրություններ: Ուրարտագետ Հ. Կարագեոզյանը Արգիշտի 1-ինի արձանագրության մեջ բնակավայրի անունը կարդում է Երեբունե (Երեբոն չվկայված ձեւից) եւ համարում, որ Երեբունեն բաղկացած է Եր կամ երե (բույն) բաղադրիչներից, որը նշանակում է «երջանիկ քաղաք»:

Է.Դանիելյանը ենթադրում է, որ Էրեբունի անունը ծագել է Արա Գեղեցիկի անունից: Փորձ է արվում Երեւան անունը կապել նաեւ «երեւացող, երեւան» բառի հետ, երբ կրակով տրվող ազդանշաններով փոխհամաձայնեցվում էին ամրոցների պաշտպանների գործողությունները վտանգի ժամանակ: Սակայն նշենք, որ կրակի (նաեւ ծխի) միջոցով միշտ հնարավոր չէր տեսանելի կապ պահպանել: Եղանակային անբարենպաստ պայմանները, ցերեկվա լույսը (իսկ ռազմական գործողությունները հիմնականում ցերեկն էին լինում), հեռավորությունը անիմաստ կարող էին դարձնել կրակ վառելը, այն չէր երեւա: Ընդունելով այդպիսի ռազմավարական հնարքի գոյությունը՝ չենք կարող ընդունել, որ դա կապ ունի Էրեբունի-Երեւանի անվանակոչության հետ: Կան նաեւ ուսումնասիրողներ, որոնք առաջարկում են Երեւան անվան ստուգաբանությունը թողնել ապագային, երբ կհայտնաբերվեն նոր արձանագրություններ, սակայն հնարավոր չէ միանշանակ ասել, թե հետագայում հայտնաբերված նոր արձանագրությունները կարող են ավելին ասել, քան Էրեբունի անվանումն է:

Արգիշտի 1-ինի արձանագրություններում վկայված անունները Երեւան (Էրեբունիանվան ցայժմ հայտնի հնագույն գրավոր հիշատակություններն են (ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով):

Հայտնի է, որ Երեւանի տարածքը բնակեցված է եղել ավելի վաղ, քան հիմնադրվել է Էրեբունի ամրոցը: Թե ինչ անուներ են կրել Երեւանի տարածքում հայտնաբերված հնագույն բնակավայրերը, հատկապես այսօրվա Շենգավիթը, որ մոտավորապես 6000 տարեկան է, հայտնի չէ: Այս իմաստով կարեւորվում է Էրեբունի անունը՝ որպես հայոց մայրաքաղաքի մեզ հայտնի հնագույն անուն:

Հնում ընդունված է եղել նոր հիմնադրված բնակավայրը կոչել հիմնադրողի՝ արքայի կամ աստվածներից մեկի անվամբ: Հայտնի է, որ ավելի ուշ Արգիշտի 1-ինը Արարատյան դաշտավայրում, Արաքսի ձախ ափին մ.թ.ա. 776թ. հիմնել է մի բնակավայր, որն իր անունով կոչել է Արգիշտիխինիլի (ավելի ուշ Արմավիր): Այս դեպքում կարելի է մտածել, որ Արին-բերդ բլուրի վրա հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի 1-ինը կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է eri, ari ցեղի (երկրի) անունով: Նշենք, որ Ծովինար գյուղի մոտ, բարձր ժայռի վրա փորագրված Արարատ-Ուրարտուի թագավոր Ռուսա 1-ինի (735-713) արձանագրության մեջ Սեւանա լճի ավազանի նվաճված երկրների անունների շարքում հիշատակվում են Ար, Էր, Իր-ով սկսվող անուններ՝ Արկուկի, Արիա, Էրիա, Էրիելտուա, նաեւ Իրկիմա եւ այլն:

Հետաքրքիր է, որ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը հիշում են իրենց արի ցեղին պատկանելու փաստը եւ գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին  (հնդկական վեդաներ, իրանական «Ավեստա»պարսից Դարեհ 1-ինի Բեհիսթունյան արձանագրություն): Ուրարտական գրավոր աղբյուրները, նաեւ հայկական միջնադարյան մատենագիրները իրենց աշխատություններում ուշադրություն չեն դարձնում այդ փաստին: Պետք է մտածել, որ դա նրանց իրականությունն էր, նրանք ապրում էին հայրենիքում եւ կարիք չունեին անընդհատ հիշելու այդ մասին: Այս դեպքում էլ Արգիշտի 1-ինը, պարզապես հիմնել է բնակավայր եւ կոչել արի կամ Էրի /ցեղի/ ավան (կամ օգտագործել է եղած հնագույն անունը):

Ինչպես վերեւում նշվեց, հպանցիկ ձեւով այս բացատրությունը դեռեւս 1930-40-ական թվականներին առաջ է քաշել Գ. Ղափանցյանը: Փորձենք զարգացնել այս տեսակետը: Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհում Ար-ով (նաեւ Էր, Ուր, Իր) սկսվող բազմաթիվ աշխարհագրական (նաեւ անձնական) անուններ կան. Արարատ, Արագած, Արա, Արաքս, Արածանի, Արմավիր, Արճեշ: Այս երեւույթը կապված է Արարչի (Ար Աստված) եւ նրա պաշտամունքն ունեցող Հայկական լեռնաշխարհի բնիկների՝ հայ-արմենների՝ արմեն, նաեւ արի (Էրի) անվան հետ:

Նկատում ենք, որ Էրիվան, Արիվան, Երեւան, Իրեւան, անունները եւս սկսվում են Ար, Էր, Իր բաղադրիչներով: Անվան երկրորդ մասը վան բաղադրիչն է: Հայկական լեռնաշխարհում բազմաթիվ բնակավայրեր կան, որ ունեն՝ վան վերջավորությունը (բաղադրիչը). Վան, Նախիջեւան, Իջեւան, Դիցավան, Օթեւան, Ավան, Վանք եւ այլն: Բոլոր օրինակներում՝ վանը տեղի, բնակավայրի իմաստն ունի: Երեւան անվան մեջ եւս հանդիպում է -վան վերջավորությունը: Իսկ անվան Ար, Էր բաղադրիչը (արմատը) այս դեպքում արի, Էրի ցեղի անվան հետ է կապված: Հետեւաբար, Երեւան անվան Արեվան, Արավան, Էրիւան եւ այլ տարբերակներ կազմված են Ար, Էրեւ -վան (ւան) բաղադրիչներից, որն Արարչին (Ար Աստծուն) պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։