(4-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Համակովկասյան եւ Համաարիական հայկական տարբերակները…

Հատված Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Սկիզբը՝ թիվ 17,18 եւ 21-ում

http://www.hayary.org/wph/?p=4218  – (3-րդ մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Երբ պատրաստվում ես հայրենամարտի… Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման համատեղ նիստի քննարկումից…

http://www.hayary.org/wph/?p=4162 - (2-րդ մաս) -Խոսում են հայ արիականներն ու  ազգայնականները – Հայաստան Արեւմուտքանդեմ  եւ  անբարո  «զարգանալու» հեռանկարը

http://www.hayary.org/wph/?p=4145 - (1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Ռուսաստան. թշնամի՞, թե՞բարեկամ երկիրՄիջազգային առկավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)…

Բազմաձեւ քաղաքականության հայեցակարգում արմատականը պետք է լինի բնիկության իրավունքը: Այդ քաղաքականությունը պետք է արմատավորվի առհասարակ բոլոր ազգերի հետ հարաբերություններում: Այն հատկապես պետք է դիմագրավի համաթուրանականությանը (պանթուրքիզմ), որը որեւէ կապ չունի ոչ միայն տարածաշրջանի բնիկության, այլեւ՝ մահմեդականության հետ: Պետք է հիմնավորել թյուրքալեզուների, հատկապես՝ թուրքերի ու ադրբեջանցիների ապօրինի ներխուժումը եւ արհեստածին պետությունների ձեւավորումը: Իսկ այսօր տարածաշրջանը վտանգված է թուրքացման օրակարգով, ինչն արդեն սպառնում է տարածաշրջանի բոլոր բնիկներին:

Անհրաժեշտ է Չեչնիայի եւ Ինգուշիայի հետ ներռուսաստանյան հարցերում ներգրավել ռուսաստանաբնակ հայ հասարակական, քաղաքական, անգամ հոգեւոր ոլորտի գործիչների, ովքեր, միջնորդի դեր կատարելով, իսկապես կմեղմեն առկա լարվածությունը: Ժամանակին դա կիրառվել է Չեչնիայի նախագահ Ջոհար Դուդաեւի հետ (ով թերեւս կիսաանկախ վիճակում էր Մոսկվայից), այսօր դժվար կլինի, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը ենթակա է Մոսկվային, անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգներն է կատարում հաճախ, բայց պետք է փորձել, քանի որ Կրեմլը նրան շրջանառում է արտաքին քաղաքականության վիճահարույց հարցերում: Առհասարակ, նման քաղաքականություն հայերը պետք է կիրառեն բոլոր հանրապետությունների, նաեւ Մոսկվայի հետ փոխհարաբերություններում:

- Կաբարդինո-Բալկարիայի, Կարաչաեւո-Չերքեզիայի, նաեւ՝ Ադըղեյի ու Կալմիկիայի հետ հարաբերություններում կարելի է առաջնորդվել «չեզոքության» սկզբունքով, միջնորդ-հաշտեցնող հայ համայնքներ ստեղծելով այդ հանրապետություններում: Պետք է հաշվի առնել, որ առաջին երկու հանրապետություններում պառակտման, մասնատման ալիքի վրա հնարավոր է նոր էթնիկ հանրապետությունների առաջացում, որն, իհարկե, առանձնապես մեծ փոփոխություններ չի կատարի տարածաշրջանում, բայց կրկին կարելի է կարեւորել այդտեղ բնակվող հայերի դերը: Սա հայ-ռուսական համագործակցության, լուրջ հարաբերությունների հիմնական ձեւերից մեկը պետք է դարձնել:

Պետք է առաջ քաշել Համակովկասյան տան ստեղծման երրորդ տարբերակը (չեչենական՝ ընդգծված կրոնական-մահմեդական եւ վրացական՝ զուտ տնտեսական տարբերակներից առանձին), որը կհամախմբի Կովկաս-Այսրկովկասի բնիկ ազգերին՝ անկախ այդ ազգերի պետականություն ունենալ-չունենալու, կրոնահավատամքային պատկանելության հանգամանքից: Այս կառույցի կազմավորումն արդեն իսկ առաջընթաց կլինի հայկական քաղաքականության համար, որի Երեւան կենտրոնը կպաշտպանի բնիկների շահերը: Կովկաս-Այսրկովկասի եւ Մերձավորարեւելյան մեզ թշնամական ազգերի հետ հարաբերություններում պետք է նպատակայնորեն օգտագործել մահմեդականության (իսլամի) պառակտումը (սունիներ, շիաներ, վահաբիտներ եւ այլք)՝ ի նպաստ հայկական շահերի: Հյուսիսային Կովկասի դեպքում՝ իսլամական երկրամասերի կողքին կան նաեւ քրիստոնեական (արիական ծագմամբ) Օսիան եւ բուդդայական Կալմիկիան: 

Մեր երկրում, որպես կենտրոնատեղի, անհրաժեշտ է ստեղծել նաեւ տարածաշրջանային (այնուհետեւ՝ համաշխարհային) քաղաքական դաշինք կամ խորհրդարան, որում կընդգրկվեն պետականություն չունեցող եւ փոքրաթիվ ազգերի ու գաճաճ պետությունների ներկայացուցիչները, որը լրջորեն կբարձրացնի Հայաստանի քաղաքական վարկը եւ միջազգային կարգավիճակը:

Մերձավոր Արեւելք.

- Ընդհանրապես պետք է աշխուժացնել կապերն ու ռազմավարական հարաբերությունները Արաբական աշխարհի հետ, մասնավորապես՝ Մերձավոր Արեւելքի: Շատ կարեւոր են Սիրիայի, Լիբանանի, Հորդանանի, Պաղեստինի, Իրաքի եւ Եգիպտոսի հետ ուղղակի կապերը,

Հատկապես այսօր, երբ կրկին մասնատման վտանգ կա Սիրիայում եւ Իրաքում: Իսկ այդ իրադարձությունների կենտրոնում հայտնվել են Անկարան ու Բաքուն (որն ահաբեյիչներ է արտահանել տարածաշրջան): Բացի թուրքական զավթողական ծրագրից, դեռ օրակարգում է երբեւէ չգոյ Քրդստանի ստեղծման գաղափարը, այսօր հայտնվել են նաեւ այսպես կոչված «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ստեղծելու պատրաստ զինյալ իսլամականներ, ովքեր իրենց վերահսկողությունն են սահմանել Իրաքի տարածքների մի մասի վրա:

Այստեղ պետք է որոշակիորեն գործակցել Լիբանանում տեղակայված եւ իրանամետ «Հեզբոլլահ»-ի ու պաղեստինյան «Համաս»-ի հետ, անգամ աֆղանական «Թալիբան» շարժման, որը կարողանում է ազդեցություն ունենալ տարածաշրջանում եւ հարակից տարածքներում: Սա նաեւ կարող է հակազդեցության հենակետ լինել «Ալ-Քաիդա»-ին եւ իսլամական այն խմբավորումներին, որտեղ գործում են թուրք եւ ադրբեջանցի ահաբեկիչներ…

Չպետք է բացառել ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի-ՀԱՀԳԲ) վերազարթոնքը տարածաշրջանում, եթե համաթրքական վտանգը մեծանա կան օրակարգային դառնա Հայկական լեռնաշխարհում Քրդստան ստեղծելու գաղափարը:

Պետք է զգոն լինել հակահայ գործերով հայտնի դաշինքների նկատմաբ: Եվ պիտի լուրջ եւ փոխշահավետ քայլեր անել այն երկրների ուղղությամբ, որոնք հակաթուրքական ստեղծվելիք դաշինքի ամենակայուն թեկնածուներն են (հաշվի առնելով ԱՄՆ-Թուրքիա(Ադրբեջան)-Իսրայել դաշինքը, որին հնարավոր է միանա նաեւ Վրաստանը): Իրաքի, Սիրիայի, արաբական բարեկամ երկրների եւ Իրանի հետ հարաբերությունները կկրեն նաեւ լուրջ տնտեսական բնույթ, եւ այս գործընկերությունը կդառնա շահավետ, հատկապես՝ երբ դիտարկում ենք այդ տարածաշրջանի հարուստ հումքային պաշարները (առաջնահերթ՝ նավթն ու գազը):

Իրաքը եւ Սիրիան (Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Իրանի եւ քրդական որոշակի շրջանակների հետ) կարող են լինել օղակներն այն շղթայի, որն անհրաժեշտության դեպքում կշրջափակի Թուրքիան: Երեւանը պիտի մշակի հստակ ռազմավարություն նշյալ երկրների հետ՝ հնարավոր պատերազմական իրավիճակներում համատեղ գործելու համար: Այս դաշինքի մահմեդական պետությունները կարող են իրականում մեղմել նաեւ իսլամական գործոնի ազդեցությունը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ (նաեւ՝ Արցախի հարցում) մեր հարաբերությունները (Իսլամական համաժողով, Իսլամական միջխորհրդարանական ժողով եւ այլն):

- Իսրայելի հետ անհրաժեշտ է հաստատել ընդհանուր առմամբ «անհասկանալի» քաղաքական հարաբերություններ: Այն պետք է հստակ լինի միայն փոխադարձ համագործակցության դեպքում: ՀՀ քաղաքական կեցվածքը պիտի «ստիպի» Իսրայելին՝ մշտապես ձգտելու լավ հարաբերությունների ու փոխադարձ ընդունելի համագործակցության: Այդ համագործակցությունը պետք է միտված լինի ոչնչացնելու հատկապես Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան դաշինքը, այլապես անիմաստ է Իսրայելի հետ «սիրախաղը», եւ պետք է կարողանալ անմիջապես հակադրվել այդ դաշինքին՝ մեկ ուրիշ համարժեքով: Սիրիայի, Լիբանանի, Պաղեստինի, Ռուսաստանի եւ Իրանի հետ համատեղ անհրաժեշտ է լուրջ դերակատարության հասնել (թեկուզ տարածաշրջանի հայության միջնորդական ջանքերով) արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մինչեւ իսկ միջնորդությունների, հանդիպումների-բանակցությունների չեզոք վայր կարգելով Երեւանը: Մերձավորարեւելյան հզոր հայ համայնքի միջոցով կարելի է նախեւառաջ հաշտեցման գործունեություն ծավալել մասնավորապես Իսրայել-Պաղեստին խնդրում: Իսրայելի (նաեւ՝ աշխարհասփյուռ հրեաների) հետ տնտեսական կապեր պետք է հաստատել՝ բացառելով Արաբական աշխարհի ու Իրանի հետ հարաբերությունների փչացումը: Հայաստան-Իսրայել բազմակողմանի կապերի ընդհանուր ջերմացումը նույնպես չպետք է կառուցվի Մերձավոր Արեւելքի՝ մեզ բարեկամ պետություններին «լքելու» հաշվին:

 – Իրանը մերձավորարեւելյան համապատկերում հատուկ նշանակություն ունի եւ ազդեցիկ գործոն է: Իրանի հետ պետք է վարել բազմակողմանի ու կայուն քաղաքականություն, քանզի այն այսօր մի պետություն է, որի հետ կարելի է համատեղ լուծել տարածաշրջանային շատ հարցեր, այդ թվում՝ Արցախի ու Նախիջեւանի, ինչպեսեւ՝ Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջանների (մեծ Ադրբեջան) հիմնահարցերը: Համաթուրանականության դեմ պայքարը նույնպես ընդհանուր է, որին զուգահեռ պետք է մեղմվի իսլամական աշխարհի «ագրեսիվությունը»՝ Արցախի հարցի եւ քրիստոնեական համարվող Հայաստանի նկատմամբ: Իրանն այն առանցքային երկրներից է, որի հետ (տարածաշրջանում նաեւ՝ Հունաստանի ու Ռուսաստանի) Հայաստանը պետք է կառուցի լուրջ ռազմավարական (քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ) հարաբերություններ, եւ այդ դաշինքը (հետագայում գուցե դրան միանան Իրաքը, Սիրիան, Լիբանանը եւ այլն) պետք է ազդեցիկ, նույնիսկ անվերապահ դերակատարություն ունենա մեր տարածաշրջանում (Կովկաս-Անդրկովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք), հատկապես՝ ռազմական, քաղաքական ու տնտեսական գերակայության հարցերում:

Իրանի բնակչության մի մեծ հատվածի հետ կարելի է առնչվել նաեւ համաարիականության գաղափարախոսությամբ, որն ակնկալում է ստեղծել Արիական Ազգերի Դաշինք՝ նախապես մեր տարածաշրջանում (որը կգործի համաթուրանականության (պանթուրքիզմ), սիոնականության (սիոնիզմ), ինչ-որ տեղ էլ համաարաբականության (պանարաբիզմ) դեմ՝ չեզոքացնելով նաեւ քրիստոնեական ու մահմեդական հակադրություններն ու վահաբականության (վահաբիզմ) նկրտումները): Իհարկե դաշինքը պիտի ստեղծել Կովկաս -Անդրկովկասի եւ հարակից տարածքներում բնակվող արիական ազգերի մասնակցությամբ: Այս դաշինքը, հետագայում ծավալվելով, հանդես կգա որպես Համաշխարհային Համաարիական Դաշինք: Իրանի (նաեւ Ռուսաստանի, Իրաքի ու Սիրիայի հետ) անհրաժեշտ է ծրագրավորել քրդական հարցի ծավալման հնարավորություններն ու հետագա զարգացումները, Քրդստանի ստեղծման քարոզչության կարգն ու առհասարակ նպատակահարմարությունը (կամ հնարավոր սահմանները): Իրանի հետ կարելի է համագործակցել նաեւ իրանահայության մի մասին «աննկատ» ներկայիս Արեւելյան ու Արեւմտյան Ադրբեջաններ «տեղափոխելու» հարցում՝ հայերին տալով շահագրգիռ արտոնություններ եւ ազդեցիկ դիրք՝ այդ տարածքներում: Սա պիտի կատարվի ի հաշիվ տվյալ տարածքի թուրք-ազերիների՝ Իրանի արեւելյան ծայրամասեր տեղափոխման՝ ապահովելով Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների մերձակայքում հայերի թվային գերակայությումը: Իրանի հետ բանակցային թեմա է նաեւ 1920-ական թթ. կատարած սխալն ուղղելու՝ Թուրքիա-Նախիջեւան սահմանագլխի թյուրքական «սեպի» (որն առաջացել է տարածքների երկկողմանի փոխանակման հետեւանքով) հարցը ինչ-որ կերպ շահարկելու նպատակով:

- Քրդական հարցի լուրջ վերլուծություններից հետո պետք է այն շահեկանորեն կապել Հայկական հարցի հետ՝ արծարծելով ըստ նպատակահարմարության: Քրդական աշխատավորական կուսակցության եւ այլ երկրների քրդական ուժերի հետ (Սիրիայի, Իրաքի, Իրանի, Ռուսաստանի, նաեւ՝ Հայաստանի) պետք է նախապես ճշտել մեր տարածքային տարաձայնությունները եւ այդուհետ համագործակցել քրդական շարժումների ու զինված պայքարի հետ: Քրդերը պետք է պաշտոնապես եւ միասնաբար ներողություն խնդրեն 1915-1923թթ. Հայկական ցեղասպանության իրականացման մեջ թուրքերին աջակցելու համար, դիմեն ՄԱԿ-ին (եւ այլ անհրաժեշտ ատյաններին, դատարաններին)՝ ճանաչելու ցեղասպանությունը: Քրդերի հարցը կարելի է արծարծել Համաարիական քաղաքականության մեջ, համաթուրանականության դեմ եւ այլ տարածաշրջանային հիմնախնդիրներում:

Այս հարցը ունի նաեւ մի այլ կարեւոր հանգամանք, քրդերի այն հատվածը, որը մնացել է իր հին հավատամքին եւ հավատարիմ իր եզդի տեսակի կոչմանը, շարունակում է պահպանել արեւապաշտական հզոր համայնքներ ու լուրջ գործոն է տարածաշրջանում: Սա կարեւոր հանգամանք է նաեւ համաարիականության ոլորտում: Եզդիների հարցը լուրջ մակարդակի կարելի է բարձրացնել Հայաստանի եզդիական համայնքի օժանդակությամբ: Իսկ Սիրիայի, Իրաքի, Լիբանանի ու արաբական այլ երկրների տարածքներում կան արաբներ, որոնք մերժում են իրենց սեմական ծագումը, իրենց արաբացած են համարում եւ ծագումնաբանորեն մնում են Մարդկության Օրրան Հայաստանից եկածների ժառանգներ՝ արիացիներ: Եվ մեր տարածաշրջանում «արիական արաբների» ու նաեւ ասորիների հարցերը նույնպես կարեւոր քաղաքական գործոններ են:

- Թուրքիայի հետ հարաբերությունները եւս նշանակություն ունեն մեր արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերը պատմականորեն ամենաբացասական ազգն են հայերիս համար, եթե չասենք՝ ամենաթշնամական: Վերջին հարյուրամյակների մեր գրեթե բոլոր անհաջողությունները (նաեւ՝ հայրենիքի մեծ մասի կորուստը) կապված են թուրքերի հետ, որոնք բարբարոսաբար ներխուժեցին տարածաշրջան՝ վնաս պատճառելով բոլոր բնիկներին: Սա լուրջ արգելք է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, առավել եւս՝ բարիդրացիական դարձնելու համար, թեեւ «մեծ հաշվով» դրա կարիքը չկա, քանի դեռ Հայկական հարցն ամբողջությամբ չի լուծվել: Երկուստեք հարաբերությունների ծիրում չի կարող երբեւիցե հանդուրժվել հզոր Թուրքիայի գոյատեւումը, թուրանականության (թուրքիզմ) քաղաքական առկայությունը, Հայկական լեռնաշխարհում թուրքական պետության կառուցումը (ինչպես Ադրբեջանի պարագայում): Նման պետության գոյությունը լուրջ սպառնալիք է Հայոց պետականության (Հայ Դատի արդարացի լուծման) համար: Թուրքական ներքաղաքական կյանքի ապակայունացումն ու Թուրքիայի հետագա մասնատման հարցերը պետք է մշտապես լինեն մեր պետական արտաքին քաղաքականության եւ ազգային անվտանգության օրակարգում: Հայոց Մեծ Եղեռնի (1915-1923թթ.) ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ անհրաժեշտ է արծարծել հույների, կիպրացիների, կրետացիների, քրդերի, սերբերի, բոսնիացիների, մակեդոնացիների, ալբանացիների, բուլղարացիների ռումինացիների, հունգարացիների, վրացիների, սիրիացիների եւ այլոց ջարդերն ու տեղահանությունները, 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագիրը, հայոց պահանջատիրությունը (օգտագործելով սփյուռքահայության հզոր լծակները), քրդական անջատողականությունը, թուրք-արաբական (Սիրիա, Իրաք), թուրք-իրանական, թուրք-հունական սուր հարաբերությունները, ռուս-թուրքական տարածաշրջանային հակամարտությունը եւ այլն: Թուրքիան ավելի շատ է շրջապատված թշնամիներով, քան մենք, եւ դա հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրների հակասության առկայության պայմաններում լինել հակաթուրքական կենտրոն-երկիր, որին մեծապես, բոլոր ոլորտներում պիտի աջակցեն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ շահագրգիռ երկրները:

Կարելի է Թուրքիայում բնակվող այլազգիների (հատկապես ջարդերի զոհ եւ ձուլման ենթարկվող) հարցը եւ թուրքահայերի հիմնախնդիրները համադրել ու ծավալել անջատողական քարոզչություն: Ավելի քան 100 հզ. քրիստոնյա հայից բացի, Թուրքիայում բնակվում է 3-5 մլն. մահմադականացված հայ (նշվում է նաեւ՝ 8-10 մլն. ծպտյալ հայ՝ հիմնականում՝ համշենահայեր), ովքեր հիշում են իրենց ծագումը եւ կարող են նպաստավոր գործոն լինել համահայկական գերխնդիրները լուծելու ճանապարհին: Հատուկ ներթուրքական ծրագրով (նաեւ՝ տնտեսական) պետք է կազմակերպել այդ հայերի համախմբումը Արեւմտյան Հայաստանում: Ամեն կերպ պետք է խոչընդոտվեն թուրք-բուլղարական, թուրք-ուկրաինական, թուրք-իսրայելական, թուրք-ամերիկյան, թուրք-ռուսական, թուրք-արաբական եւ թուրք-իրանական մերձեցումները, պիտի պարբերաբար լարված մնա Կիպրոսի հարցը, Թուրքիայում պետք է մշտապես հրահրվի ներքաղաքական եւ ազգամիջյան հակադրություններ, զինված բախումներ, տարածքային մասնատման տանող շարժումներ: Թուրանականությունը (թուրքիզմ) եւ համաթուրանականությունը (պանթուրքիզմ) կարեւոր «խաղաթղթեր» են միջազգային ասպարեզում, քանի որ լուրջ վտանգ են ներկայացնում Իրանի, Արաբական աշխարհի, Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների, Չինաստանի եւ եվրոպական երկրների համար: Այս առումով Հայաստանը կիզակետում է, վտանգավոր, բայցեւայնպես, շահեկան դիրքում, եւ այս բոլոր երկրների համար Հայաստանի գոյությունը պարզապես անհրաժեշտ պայման է:

Թուրքիայի հետ կարելի է որոշակի նպատակային առեւտրատնտեսական գործունեություն ծավալել, սակայն, շատ հեռու Արեւմտյան Հայաստանի տարածքից, որը պիտի լինի աղքատ ու նոսր բնակչությամբ, մինչեւ ազատագրվելը եւ Հայաստանին միանալը: Այս հարաբերությունները պետք է խթանեն նաեւ հայության կապերը թուրքահայության հետ: Այլապես՝ իրավունք չունենք զուտ եսակենտրոն շահի տեսանկյունից հարստացնել Թուրքիայի պետական բյուջեն՝ ո՛չ առեւտրով, ո՛չ զբոսաշրջությամբ, ո՛չ էլ առավել եւս հանգստի մեկնելով:

Այն հայ «տուրիստները», որ Արեւմտյան Հայաստանում «փառավորվում» են, վաղը կկանգնե՞ն այդ փողերով գնված եւ Հայաստանի վրա հարձակված տանկերի ճանապարհին…

Անկախ Պետությունների Համագործակցություն (ԱՊՀ).

- ԱՊՀ կառույցը՝ որպես ԽՍՀՄ «անցումային ժառանգ», մի շարք կարեւոր հարցերում կրում է ձեւական բնույթ, եւ հնարավոր է՝ քաղաքական-տնտեսական հակասությունների պատճառով հետզհետե քանակապես նվազի: Այս կառույցը մեզ ներկայումս ձեռնտու է, թեկուզ միայն ընդհանուր անվտանգության եւ պաշտպանական համակարգի առումով: Իսկ ԱՊՀ-ի քանակական նվազման դեպքում հեռացողները հիմնականում մեր շահերին հակադիր պետություններն են լինելու: Դիցուկ՝ ՎՈւՈւԱՄ-ը. Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան, Ադրբեջան, Մոլդովա ԱՊՀ-ին հակադրելու փորձ էր (որ Բաքվի ջանքերով նաեւ հակահայկական դարձավ): Հետագայում Ուզբեկստանը դուրս եկավ, հետո լավացան ռուս-ուկրաինական հարաբերությունները, սակայն այժմ, գուցե նորից ՎՈւԱՄ-ն աշխուժանա (ուկրաինական դեպքերի հետ կապված), ուստի ԱՊՀ-ն դեռ որոշակի դրականորեն կանդրադառնա կառույցի հայաստանանպաստ գործունեությանը:

ԱՊՀ-ում ՀՀ-ն կայուն ռազմաքաղաքական եւ տնտեսական գործընկերություն պետք է հաստատի Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Տաջիկստանի հետ, որը հետեւողականորեն անհրաժեշտ է իրականացնել նաեւ Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի եւ հատկապես Թուրքմենստանի հետ, որը լուրջ հակասությունների մեջ է Ադրբեջանի հետ՝ Կասպիցծովյան հիմնախնդիրների հարցում (առհասարկ այս քառյակը վտանգավոր է համաթուրքական ճակատում):

Վրաստանի հետ լրջորեն կարելի է հարաբերվել միայն որոշակի առեւտրա-տնտեսական ու տրանսպորտային հարցերում, ինչի կարիքը ունի Հայաստանը: Իսկ Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է դադարեն անգամ ԱՊՀ-ական շրջանակներում (Եվրասիական միություն, Մաքսային միություն եւ այլն): Տնտեսական առումով, ԱՊՀ-ի ներսում կարեւոր կլինի զուգահեռաբար զարգացնել Ռուսաստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան-Արաբական աշխարհ կապը, որը լուրջ քաղաքական-տնտեսական առանցք կլինի Միջին եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ համագործակցության մեջ, ու նաեւ կդառնա կարեւորագույն հանգույց՝ Ասիա-Եվրոպա տնտեսական ու տրանսպորտային կապերի նորովի զարգացման հեռանկարում:

Իսկ Տաջիկստանը կարող է դառնալ «բազա»՝ մեր եւ Իրանի հետ Ասիայի մի մասի արիականացման քաղաքականության մեջ, որի առանցքը՝ Հայաստան-Իրան-Հնդկաստան հիմքն է, որը մեծապես կհզորանա ԱՊՀ-ի սլավոնական (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա) երկրների ներգրավմամբ: Սա նաեւ հիմնավորապես կկանխի Ասիայի (նաեւ՝ ԱՊՀ-ի) մահմեդականացումը: ԱՊՀ-ի եւ, առհասարակ, աշխարհի հզորներից է Ռուսաստանի Դաշնությունը, որի հետ հարաբերությունները մեզ համար ռազմաքաղաքական ու տնտեսական կարեւոր նշանակություն ունեն: Բացի դա, այդ մեծ տարածքով երկիրը գործընկեր է՝ հատկապես իր աշխարհա-քաղաքական դիրքով ու բնական հարստություններով, շուկայով, ուստի նրա հետ բազմակողմանի համագործակցությունը տարածաշրջանում դեռ վճռորոշ նշանակություն ունի: Մանավանդ՝ մեր ներկայիս հակառակորդների հետ առկա հակամարտության, հակահայ քաղաքականության ծիրում: Բայց չպետք է մոռանալ, որ Մոսկվան վստահելի գործընկեր չի եղել երբեւէ: Եվ սերտ ու համակողմանի համագործակցությունը չպետք է որեւէ կախում նույնիսկ նշմարի մեր փոխադարձ բարիդրացիական հարաբերությունների ծիրում, ինչպես նաեւ Ռուսաստանը պիտի զերծ մնա մեծ ռուսական (վելիկոռուսական) ու համասլավոնական (պանսլավոնիզմ) նկրտումներից: Հատկապես կարեւոր է մի քանի միլիոնանոց հայ համայնքի դերը հայ-ռուսական հարաբերություններում, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ նաեւ ներռուսաստանյան քաղաքական-տնտեսական կյանքում, որը նույնիսկ կարող է բացահայտ հայաստանանպաստ դարձնել ռուսաստանյան ռազմավարությունը (պետք է ընդօրինակել ամերիկահայերի փորձը):

Մեր փոխշահավետ հարաբերությունները չպետք է արգելափակեն նաեւ Արեւմուտքի (Եվրոպա-ԱՄՆ) հետ արդեն ձեւավորված ու Արեւելքի հետ ձեւավորվող մեր հարաբերությունները: ՀՀ-ն պետք է մշտապես մերժի այս կամ այն ռազմաքաղաքական խնդիրների մեջ «քավության նոխազ» դառնալու հեռանկարը՝ ունենալով պետական հստակ ռազմավարություն եւ ճկուն մարտավարություն: ԱՊՀ-ի եվրոպական «թեւը» (Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, քաղաքական մասով՝ նաեւ Հունաստան, Կիպրոս) կարող է լուրջ աջակցություն ցույց տալ Հայաստանին համաեվրոպական ամենատարբեր կառույցներում եւ հարաբերություններում, որը նույնպես պիտի հաշվի առնել մեր արտաքին քաղաքականության մեջ:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։