Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 4-րդ) – Հնդկաստան անվանումը ըստ մեր հին առասպելների եւ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար… Հնդու քաղաք՝ հայ առասպելաբանությունում…

Սիզբը՝ թիվ 27-29-ում

Անգեղակոթ գյուղի հնավայրում, խաչքարերի շրջակայքում, կա մի բարձր քարե սյուն՝ կոնաձեւ գլխով, որին շատ նման է Եգիպտոսի Հելիոպոլիս քաղաքի Արեւի Աստծո տաճարի կենտրոնում դրված՝ «BnBn» սյունը:

http://www.hayary.org/wph/?p=4370Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 3-րդ) – մ.թ IVդ. դեռ օգտագործման մեջ է եղել «թռչնի լեզուն», ըստ բազմաթիվ էզոթերիկ աղբյուրների, թռչունը Երկնքի եւ Արեւի համամարդկային խորհրդանիշն է

http://www.hayary.org/wph/?p=4356 – Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (մաս 2-րդ) – Առաջին անգամ մարդկության պատմության մեջ այս չորս կայսրությունները կապված էին իրար հետ… Հիշատակում է նաեւ երկու Եթովպիաների գոյության մասին…

http://www.hayary.org/wph/?p=4342 - Հնդկաստանների առեղծվածը եւ Քարահունջը (1-ին մաս) – …հեղինակները խոսում են «Հնդկաստանների» մասին, իսկ որտեղի՞ց է ծագել եւ ի՞նչ է նշանակում Հնդկաստան անվանումը… Միջնադարյան հայերեն քարտեզը եւ «Աշխարհք Հնդկաց­ը»…

Անգեղակոթ անվանումը բաղկացած է «անգղ» եւ «կոթ» արմատներից, որտեղ «կոթ/կո­տ» բառը հայերենում նշանակում է գլուխ, գանգ, այսինքն՝ Անգեղակոթ բառացի նշանակում է Անգղի գլուխ (Արեւի գլուխ), ինչը լիովին համապատասխանում է «պղպղուն» քարին եւ թռչնին:

Որոշ ավանդություններում արծիվը խորհրդանշել է հյուսիսը, որը ընկալվել է իբրեւ աշխարհի կատար:

Հաստատելու համար մեր ենթադրությունը, որ «Հնդկաց աշխար­հ»-ը հայկական տեղանքի անուն է եղել, բերում ենք եւս մեկ կռվան, որ կապված է հայ ազատագրական շարժման ղեկավարներից մեկի՝ Իսրայել Օրու ծննդավայրի հետ:

Հոդվածաշարի սկզբում  բերված են Իսրայել Օրու կենսագրությանը վերաբերող որոշ տվյալներ, բայց ոչ մի տեղ չի նշվում նրա ծննդավայրի անունը: Միայն գիտենք, որ նրան անվանել են «հնդկաստանցի» Իսրայել Օրի:

Նույնիսկ «Իսրաել Օր­ի» գրքի հեղինակը՝ Մ. Արազին, չի նշում նրա գյուղի անունը, որովհետեւ նրա մեջ էլ, հավանաբար, տարակուսանք է առաջացրել Իսրայել Օրու իրականում հնդկաստանցի լինելու փաստը: Ըստ Մ. Արազու նկարագրման, նրա գյուղը գտնվել է Անգեղակոթից ոչ հեռու: Ինչպես տեղեկացանք, նրան համարել են նույնիսկ անգեղակոթցի, սիսիանցի, ինչը հաստատում է, որ նա Սյունիքից է: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Հնդկաստանը ոչ թե նրա գյուղի անունն է, այլ, ըստ ամենայնի, Սյունյաց աշխարհի, որը հնում կոչվել է Հնդկաստան:

Թե չէ ինչո՞ւ Սյունիքում ծնված, 20 տարի այնտեղ ապրած, որից հետո 20 տարի Եվրոպայում ապրած, իսկ 40 տարեկան հասակում հայրենիք վերադարձած Իսրայել Օրուն, ով մինչ այդ եւ հետագայում իր գործունեության ընթացքում ոչ մի առնչություն չի ունեցել Հնդկաստանի (թերակղզի Ինդոստանի) հետ, պետք է անվանեին հնդկաստանցի: Ուրեմն՝ նա իրոք եղել է հնդկաստանցի, սյունիքցի (հայաստանցի):

Եթե, ինչպես գրում է Ե. Բլավատսկայան, «Եփրատից մինչեւ Տիբեթ տարածքները կոչվել են Հնդկաստան», իսկ Ռ. Գալչյանի գրքում՝ Մաթեոս Փարիսի քարտեզի մեկնաբանության մեջ ասվում է՝ «Հայաստանը տարածված է մինչեւ Հնդկաստան», ապա կասկած չի մնում, որ Սյունիքը հնում կոչվել է Հնդկաստան:

Հնդկաստան, Հնդստան, Հնդկաց երկիր, Հնդու քաղաք անվանումները հաճախ ենք հանդիպում հայ առասպելաբանությունում:

Մենք մեջբերումներ կանենք Սարգիս Հարությունյանի «Հայ առասպելաբանությու­ն» գրքից, որը ծավալուն եւ բովանդակալից նյութ է պարունակում: Սակայն մեր պրպտումները գնում են Հնդկաստան տեղանվան տարատեսակ մեկնաբանություններին: Ինչպես հին հեղինակների մոտ, այնպես էլ այս գրքի հեղինակի մոտ տարակուսանք է առաջացնում Հնդկաստան անվանումը եւ այն ամենը, ինչ կապված է հնդկականի հետ:

Մենք բերեցինք համոզիչ ապացույցներ, որ Հնդկաստան անվանումը ոչ միայն ըստ մեր հին առասպելների, այլ բազմաթիվ այլ աղբյուրների օգտագործվել է ամենատարբեր երկրներ անվանելու համար: Մեր նպատակն է մեջբերումներ կատարելով այս գրքից, տեղ-տեղ էլ ինքնուրույն մեկնաբանելով Հայաստանի որոշ տեղանունները, հայտնել մեր կարծիքը, ինչը հավելում է հարգարժան հեղինակի մտքերը:

Գրքի II մասում հայկական Տավրոս եւ Զագրոշ լեռների մասին հնագույն առասպելը վերջանում է այսպիսի տողերով© «Այդ օրից ի վեր Զագրոշը գլուխն առած քաշվել է մի կողմ. նրա մարմնի մասը հասնում է Արարատ, իսկ գլուխը Շիրազ ու Հնդկաստան»:

«Դեմետր եւ Գիսանե» խորագրի ներքո կարդում ենք. «Վերեւում արդեն նշված միջնադարյան վիպական ավանդությամբ՝ Հայոց Վաղարշակ թագավորը Հնդկաստանից փախած եւ Հայաստան ապաստանած զույգ եղբայրներ Դեմետրին եւ Գիսանեին է տալիս «զերկիրն Տարաւնայ իշխանությամբ», այնուհետեւ ասվում է. «Այլ եւ յոյժ իսկ զարմանալի էր տեսիլ նոցա, զի սեւք էին գիսաւորք եւ զազրատեսիլք, զի ցեղով Հնդկաց էի­ն»:

Այս կապակցությամբ հեղինակը գրում է. «Տարակուսանք է հարուցում միայն եղբայրներից մեկի՝ Դեմետրի անունը« որ հնդկերենի եւ հնդկականի հետ չի աղերսվում, այլ բնորոշ է հունականին, իսկ մյուս եղբոր՝ Գիսանեի անունը իրական ձեւ եւ իմաստ ունի հայերենում՝ «երկար մա­զ»: Քննվող զրույցը հիշյալ բովանդակությամբ ունի պատմական ավանդության մակարդակ, որով հավաստվում է Տարոնում վիշապի հետ առնչված պաշտամունքի հիմնադրումը, հիմնադիր անձանց հետմահու աստվածացումը, պաշտումը եւ այդ պաշտամունքի տարաշխարհիկ, հնդկական լինել­ը»:

Հաջորդ մեջբերումը. «Մամիկն ու Կոնակը ապստամբում են իրենց տեր եւ հովանավոր Ճենաց թագավորի, Մամգունը գժտվում է Ճենաց թագավորի, իսկ Դեմետրն ու Գիսանեն՝ իրենց տեր Հնդկաց թագավորի հետ»:

Ըստ Մովսես Խորենացու, Մամիկոնյանների նախնիները՝ ավանդական Մամիկն ու Կոնակը, III դարի 1-ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից: Վերջինս Միջին Ասիայի եւ Հնդկաստանի միջեւ գտնվող Քուշանաց թագավորության այն մասն է, որը կոչվում էր Թոխարիստան եւ Կաշմիր:

Մովսես Խորենացին, խոսելով Ճենաց թագավորության եւ նրա աշխարհագրական դիրքի մասին, ըստ երեւույթին, տեղեկություն չի ունեցել «Սյուննու» թագավորության մասին, որն իշխել է Չինաստանում 100 տարի:

Այս թեմային մենք արդեն թռուցիկ անդրադարձել ենք, սակայն այն նույնպես շարունակում է մնալ պատմության հանելուկներից մեկը:

«Ըստուց չյում Վան, Վանա չյում Հնդստան»: Կարդալով այս մեջբերումը «Հայ առասպելաբանությունի­ց», յուրաքանչյուրիս մեջ բնական է հարց է ծագում. այստեղից մինչեւ Վան, հետո էլ մինչեւ Հնդստան, գուցե իրար շատ մոտ տարածություննե՞ր են:

Չէ՞ որ այսօրվա մեր ճանաչած Հնդկաստանը բոլորովին էլ մոտ չէ Վանին ու մեջբերված «ըստուց» տեղին: Կարծում ենք՝ Վանին մոտ է եղել Հայոց ձորի Հնդըստան գյուղը Արեւմտյան Հայաստանում:

Ավարտենք մեջբերումները Ս. Հարությունյանի «Հայ առասպելաբանությու­ն» գրքից հանելուկով, որով էլ սկսեցինք մեր հոդվածը.

«Մը ծառըմ կա Հնդու քաղաք,

Ճողեր թալե քաղքե քաղաք.

Հըմեն ճողին քյառսուն ճրագ,

Էն մեկ ճողին՝ սինամախավ­ք»:

Գրքի հեղինակը պարզաբանում է այս հանելուկը. «Բերված հանելուկում նկարագրված ծառը սովորական ծառ չէ, այն եզակի է եւ տարաշխարհիկ, գտնվում է Հնդու քաղաքում (Հնդկաստանում­)»:

Տարաշխարհիկ է ճյուղերից մեկի վրա գտնվող սինամահավքը (սիրամարգ, բառացի՝ չինական հավք): Ապա այդ ծառն իր ճյուղերը տարածել է աշխարհով մեկ («Ճողեր թալե քաղքե քաղա­ք»), այսինքն՝ անսահման է եւ տիեզերատարած: Այդ մեկ ճյուղից զատ, որի վրա նստած է սիրամարգը, մնացած բոլոր ճյուղերի վրա քառասունական ճրագ է վառվում: Այս ամենը վկայում է հանելուկային ծառի խորհրդանշական բնույթը, որ ներկայացնում է (հատկապես իր վերջամասով) երկինքն ու երկնային լուսատուները (արեւը կամ լուսինը եւ աստղերը): Համենայնդեպս, այդ ծառը Երկրից է (Հնդու քաղաք) բարձրանում եւ իբրեւ Երկինք՝ համայն աշխարհի վրա տարածում իր ճյուղերը՝ Երկինքն ու երկնային լույսը: Նշանակում է՝ հանելուկի ծառը տիեզերական է, որ միմյանց է կապում աշխարհի երկու գոտիները՝ Երկիրն ու Երկինքը, իսկ Հնդու տարաշխարհիկ քաղաքն ըմբռնվում է իբրեւ Աշխարհի կենտրոն:

Ինչպես տեսնում ենք՝ այստեղ էլ հեղինակը դրախտային քաղաքը պատկերացնում է ոչ թե Հայաստանում, այլ տարաշխարհիկ Հնդկաստանում:

Պատկերացում ունենալով տարբեր «Հնդկաստանների» աշխարհագրական տեղադրությունների մասին՝ տեղափոխվենք նորից Քարահունջ աստղադիտարան, որտեղ եւ կգտնենք այս հանելուկի պատասխանը:

Եթե որպես Աշխարհի կենտրոն ընդունենք Քարահունջի ձվաձեւ կենտրոնական շրջանը, ապա քառասուն ճրագը աստղադիտարանի 40 քարերն են, որոնցից կազմված է կենտրոնական շրջանը: Մենք եկանք այն եզրակացության, որ 40 քարերը ցույց են տալիս նաեւ Քարահունջի աշխարհագրական լայնությունը:

Պ.Հերունին իր «Հայերը եւ հնագույն Հայաստան­ը» գրքում, խոսելով Եգիպտական Մեծ Բուրգի մասին, գրում է. «…թագուհու սենյակից Սիրիուսին ուղղված անցքի թեքության անկյունը 39.5՜ է, որը համընկնում է Քարահունջ աստղադիտարանի տեղի լայնությանը՝ 39.5՜՚: Հայտնաբերվել է, որ Սիրիուս աստղը ծագում է արեւածագից առաջ տարվա մեջ մեկ անգամ ամառվա արեւադարձին, այսինքն՝ ըստ Սիրիուսի էլ տարին 365 օր ունի, ինչպես եւ արեւային տարին: Հայ աստղագետները պարզել էին, որ հավելյալ քառորդ օրը, որը կուտակվում է «շարժական» օրացույցում տարվա ընթացքում (365.25), արդյունքում յուրաքանչյուր 1461 տարին մեկ տալիս է մի ամբողջ տարի (0.25 x 1461= 365.25): Այդ 1461 տարվա ժամանակաշրջանը (կամ 1460 «անշարժ» օրացույցի դեպքում) կոչվել է «Հայկական շրջա­ն» (կամ «Հայկական ցիկ­լ»): Նույն տեւողությունն է ունեցել նաեւ «Սիրիուսի ցիկլ­ը» կամ այսպես կոչվող «Սոտիսը»: Սակայն գույություն է ունեցել նաեւ «Մինոսյան ցիկ­լ», որի մասին մենք տեղեկացանք Ալան Բատլերի (Алан Батлер «Компьютер бронзового века») գրքից, որտեղ նա գրում է. «Ամենամեծ հանելուկը իմ ուսումնասիրությունների ժամանակ (Ֆեստի սկավառակի վերծանումը) այն է, թե ինչու մինոսցիները իրենց հաշվի համակարգում, որպես հիմք են վերցրել «40» թիվը, ոչ թե մեկ այլ թիվ: Հավանաբար՝ նրանց համար 40 թիվը ունեցել է մեծ նշանակություն:

Մինոսցիները թվերին տվել են մոգական նշանակություն, հատկապես «4» թվին: Այս թիվը եւ նրա բազմապատիկ մեծությունները դրված են եղել տարին ամիսների բաժանելու հիմքում: Ամեն մի «մինոսյան ցիկ­լ» բաղկացած է եղել 40 տարուց, 366 օրով 1 տարում, իսկ 12 այդպիսի փոքր ցիկլերից է կազմվել «Մեծ մինոսյան ցիկլը», որի շրջանակներում ավարտվում էին որոշ աստղագիտական առեղծվածների ցիկլերը: Մինոսցիներին հայտնի էր, որ Արեւի, Մերկուրիի (Փայլածուի) եւ Վեներայի (Արուսյակի) հարաբերական անկյունային դիրքերը կրկնվում են 40 տարին մեկ:

Շատ հնարավոր է, որ մինոսցիներին հայտնի է եղել ոչ միայն արեւադարձային, այլ նաեւ աստղային տարին: Բնական աղետը (մ.թ.ա. 1450) վերջ դրեց մինոսյան քաղաքակրթությանը, որից հետո կղզում իշխեցին միկենացիները:

Հայտնի անհամապատասխանությունները, որոնք գոյություն ունեն տարածության, ժամանակի եւ հեռավորության ժամանակակից հաշվարկների մոդելում, առաջացել են հին հույների պատճառով, որոնք վերցրել են մինոսյան գաղափարների որոշ ասպեկտներ (տեսակետներ), բայց իրենց երկրաչափության հիմքում դրել են եգիպտական մոդելը, համաձայն որի՝ Երկրի շրջանագիծը բաժանված էր՝ 360՜-ի, ոչ թե 366՜-ի: Իսկ սա նշանակում է, որ տարածությունը, ժամանակը եւ երկրաչափությունը կորցրեցին մեկը մյուսի հետ փոխադարձ կապը, որը կար հնում:

Մինոսցիները հավանաբար ունեցել են տեղեկատվության փոխանցման զարգացած բանավոր համակարգ: Ժամանակակից գիտության զգալի մասը հիմնվում է հին հույների գիտելիքների վրա: Բայց մենք շտապում ենք բոլոր հայտնագործությունները, որոնք կատարվել են անտիկ շրջանում, համարել Հունաստանի գիտնական այրերի ջանքերի պտուղ, այն ժամանակ, երբ իրականում նրանք միայն նորից հայտնաբերել են վաղուց հայտնին՝ ընդհուպ մինչեւ հունական քաղաքակրթության առաջանալը: Անշուշտ, եթե օրացույցի հիմքում ընկած 366 օրային տարին, որը պետք է հարաբերակցվի արեւային 365 օրային տարվա հետ, ապա 40 թիվը պետք է որ խաղար հատուկ դեր, որովհետեւ 40 տարի անցնելուց հետո 366 օրային տարին կտարբերվի արեւայինից մի մինոսյան ամսով, այսինքն՝ 30.5 օրով, կամ 30.5՜-ով, որովհետեւ նրանց երկրաչափական մոդելը հիմնված էր շրջանագծի 366՜-ի բաժանումով« ոչ թե 360՜-­ի»:

Այստեղից մենք ենթադրում ենք, որ Քարահունջ աստղադիտարանի լայնությունը հաշված է եղել «Մինոսյան 40 տարեկան ցիկլո­վ»: Ուրեմն իրական լայնությունը կլինի (39.5՜+0.5՜=40՜), ինչը համապատասխանում է քարերի քանակին, որոնցից կազմված է կենտրոնական շրջանը:

Բնության էլ ի՞նչ գաղտնիք է հայտնի եղել մեր նախնիներին, որ հուշարձանը կառուցվել է 40՜ լայնության վրա:

Շարունակելի

Գոհար Պալյան եւ Մերի Սարգսյան

«Լուսանցք» թիվ 30 (335), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։