Հայաստանը պահանջատեր գործոն՝ սպառվող թուրք-ադրբեջանա-հրեական դաշինքի դեմ… Մերձավոր Արեւելք – արաբական երկրներ.- Հաջորդ հարվածն ուղղված է… – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Թուրք-իսրայելական դաշինքը հարյուրամյակների պատմություն ունի եւ այդ պատմությունը մշտապես ընթացել է ի վնաս տարածաշրջանի երկրների, առավելապես՝ հայերի: Երբեք որեւէ ռազմա-քաղաքական դաշինք այսքան հալածական ու անխնա չի հետապնդել մեզ: Եվ թյուրքական քոչվորական ամբոխը մեր հայրենիքում հաստատվելու համար ցույց տվեց իր արնախում դեմքը…

Այս ընթացքում եթե Անկարան (հետո նաեւ Բաքուն) արաբական կամ իրանական հարցերում որոշակի ընդվզել է իսրայելական ծրագրերի դեմ (թեկուզ արաբներին սիրաշահելու կամ իսլամական երկիր խաղալու համար), ապա հայկական հարցում որեւէ ընդվզում որեւէ կողմից երբեւէ չի եղել:

Աշխարհի գաղտնի կառավարության կողմից ԱՄՆ-ին հակադիր բեւեռի՝ ԽՍՀՄ-ի ստեղծումը (որպեսզի աշխարհում բոլոր խնդիրներն ու տարբերակները վերահսկվեն)՝ մասոնա-բոլշեւիկյան համադրությամբ մոգոնեց եւս մեկ արհեստական՝ երբեւեէ չգոյ պետություն՝ Ադրբեջան, որի ադրբեջանցի կոչված խառնամբոխը նույնպես միացավ թուրք-իսրայելական դաշինքին:

http://www.hayary.org/wph/?p=4700Կքանդվի՞ հայ-հրեական «գորդյան» հանգույցըԻնչը չի կարելի ասել արտաքին աշխարհին, պիտի արծարծել ներքին շրջանակներում…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=4765Պատերազմ, որ կործանարար է, նաեւ շահեկան – Հայաստանը կրոնական պատերազմների ընթացքում հարմար դաշնակից կլինի ինչպես Արեւմուտքի եւ Իսրայելի, այնպես էլ Ռուսաստանի ու Իրանի համար…

http://www.hayary.org/wph/?p=4764Թուրքական սպանդանոցում – Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին կփնտրե՞ն 1 մլն. կորած հրեաներին… Իսրայելի գոյությունը՝ վտանգի տա՞կ – Թել Ավիվը համառում է, որ ճանաչեն Իսրայելի գոյության իրավունքը…

Այս դաշինքը (մասամբ՝ նաեւ եվրոպական որոշ երկրներ) հիմնական պատասխանատուն է Հայոց ցեղասպանության ծրագրման, կազմակերպման եւ իրականացման: Այստեղ կան բաժանումներ, որոնք վաղուց հայտնի են եւ հայ հանրության համար մեկ անգամ եւս պարզաբանվել են Հայ Արիական միաբանության կողմից: Այն փաստը, որ թուրքը չէր կարող ամբողջ աշխարհի բերանը փակել եւ եղեռնագործությունն ավարտին հասցնել, կասկած չի հարուցում: Եվ այլեւս գաղտնիք չէ սիոնիզմ-պանթուրքիզմ դաշինքի համատեղ գործունեությունը՝ մեզ համար դաժանագույն՝ 1895-1925 թթ.: Սա է հենց պատճառը, որ Անկարան պարբերաբար զգուշացնում է Իսրայելին, որ երկրի արխիվները բացելով եւ ծպտյալ հրեաների, որ երիտթուրքական պարագլուխներն էին, ցուցակը ներկայացնելով՝ շատ հարցեր կստանան իրենց պատասխանները:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նորից նման ահաբեկումներ հնչեցին Անկարայից, եւ ոչ միայն Իսրայելի ուղղությամբ, նաեւ եվրոպական որոշ երկրների: Անգամ Հռոմի պապի հասցեին հնչեցին անանուն մեղադրանքներ, թե Վատիկանը դեռ պատասխաններ ունի տալու մարդկության առջեւ… Իմիջայլոց, թուրքերը ԱՄՆ-ին էլ մեղադրել են հնդկացիական ցեղերի նկատմամբ ցեղասպանոթյուն կատարելու մեջ…

Հրեական The Jerusalem post թերթը վերջերս նշեց, որ Թուրքիայում սկսել են ցուցադրել փաստավավերագրական մի ֆիլմ «Իշխող միտքը» վերնագրով, որում հրեաները ներկայացվում են որպես քանդող, ոչնչացնող, պատերազմներ հրահրող եւ արդեն 3500 տարի աշխահում գերիշխող տարր, Մովսեսի ժամանակներից ի վեր…  

Պարբերականը նշում է, որ այդ «հակասեմական» թուրքական ֆիլմը սկսվում է Դավթի աստղի նկարներով, Երուսաղեմի տաճարի նախագծերով եւ Էրդողանի 2014թ. ելույթից մի հատվածով, որտեղ վերջինս իր աջակցություն է հայտնում Քոբանիի քրդերին, չնայած իր երկրի առարկություններին: «Նրանց միակ ուղենիշը «10 պատվիրաններ»-ն էին. «Ահա թե ինչ էր թաքնված փայտե տապանի մեջ, որը հետո բերվեց Սողոմոնի տաճար: Սա առասպել չէ, այլ փաստ: Եվ մենք պետք է իշխող մտքին փնտրենք Երուսաղեմում, որտեղ Իսրայելի որդիներն են ապրում»:

Պատմության պրոֆեսոր Ռամազան Կուրթողլուն ֆիլմում ասում է, որ հրեաներն են քանդում ամբողջ աշխարհը, քանի որ նրանք փնտրում են տապանը (հետաքրքիր է, որ օրերս մի փորագիր քարի նկար հայտնվեց համացանցում, որի վրա ավելի քան 1 դար առաջ գրվել է, որ Արարատը հրեաների ապաստան երկիրն է…): Ինչեւէ, ֆիլմում, ըստ թուրքական թերթի, ասվում է, որ հուդդայականությունը քաղաքական փիլիսոփայություն է եւ ոչ թե կրոն, 3 պատմական կերպարներ կան, ում «հրեաները նայում ու հետեւում են: Առաջինը՝ րաբբի Մոշե Բեն-Մաիմոն է, ով պնդում էր, որ «հրեաները ընտրյալ են եւ բոլոր մնացած մարդիկ նրանց ստրուկներն են: Երկրորդը՝ Չարլզ Դարվինն է. հրեա, կենսաբան եւ գիտնական, ով էվոլյուցիայի տեսության թեորիայի ճարտարապետն է: Երրորդը՝ գերմանացի հրեա Լեո Ստրաուսն է՝ ամերիկյան նեո-կոնսերվատիզմի հայրը…»:

Հետաքրքիր է, որ այսքան հրեաիմաց նախագահ Էրդողանն ու իր թուրք պատմաբանները ուղեղներիի որոշակի հատվածի վնասվածք ունեն ու չեն հիշում, թե իրենք ով են… Որտեղից են քոչել եւ ում հավիտենական հողերի վրա են ապրում, ովքեր են իրենց արհեստածին նախնիները եւ ինչ իրավունքով են պահանջներ կամ պայմաններ ճոճում՝ չունենալով անգամ 1000-ամյա պատմություն…

Իսկ օրերս մի նոր թարգմանված հոդված հրապարակվեց, որտեղ առաջին անգամ արծարծվում էր հրեա հայտնի լրագրող եւ սիոնիզմի քարոզիչ Թեոդոր Հերցլի եւ սուլթան Համիդի, ապա նաեւ՝ երիտթուրքերի ղեկավարության հետ հանդիպումների մասին: Առաջին անգամն եմ նշում, քանի որ Իսրայելի «Հաարեց» թերթում էր դա հրապարակվել: Մինչ այսօր Թել Ավիվը անգամ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ Հոլոքոսթի եզակիության կողմնակիցն է:

Բայց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին եւ դրանից հետո՝ Իսրայելի նախագահը արտաբերեց «ցեղասպանություն» եզրը, մինչ այդ «հայկական զանգվածային ջարդեր» ասելու փոխարեն: Նա դիմել է Իսրայելի կառավարությանն ու խորհրդարանականներին, որ իրենք որպես Հոլոքոսթ ապրած ազգ, իրավունք չունեն լռելու Հայոց ցեղասպանության մասին… «Հայ ժողովուրդը ժամանակակից զանգվածային սպանության առաջին զոհն է եղել»,- ասել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռեվլինը արդեն Երուսաղեմի իր նստավայրում ընդունելով հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր բարձրացրել են հրեական պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ի դեպ, այդ օրերին էլ ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն էլ Վաշինգտոնում այցելել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հուշահամալիր-թանգարան:

Արդեն հասկանալի է դառնում «Հաարեց»-ի վերոհիշյալ հոդվածի հրապարակումը: Այդ հոդվածում նաեւ նշված է, որ «Թեոդոր Հերցլը ծախեց հայերին, քանի որ ցանկանում էր Թուրքիայից ստանալ Պաղեստինի տարածքը՝ Իսրայել հիմնելու համար»: Իհարկե, նոր բան չի ասվում, բայց ասվում է այն, ինչ պատրաստվում է անել Անկարան: Այսինքն, կարծում եմ, Թել Ավիվը աշխարհին նախապատրաստում է, որ բացահայտումների ժամանակ կլինեն նաեւ նման ծավալումներ, ինչը սիոնիստական պարագլուխների ծրագիրն է եղել, ոչ՝ հրեաներինը: Այսպես Գերմանիան էլ ընդունեց իր մեղքը՝ հրեաների ողջակիզման մեղադրանքով, եւ մեղադրվեցին նացիստական պարագլուխները, ովքեր Հոլոքոսթի ծրագրողներն էին եղել…

Սա հաստատ թուրք-ադրբեջանական ծրագրերի մեջ չէր մտնում, եւ Իսրայելը, մեր կարծիքով, մեկ քայլ առաջ է անցնում՝ հասկանալով, որ համաշխարհային պատմական պատկերացումները եւ ռազմա-քաղաքական մոտեցումները փոփոխության են ենթարկվում: Կարվեն նման բացահայտումներ էլի, թե ոչ, բայց Իսրայելը փոխում է իր կարծրատիպերը: Եթե Վաշինգտոնին հաջողվի կրկին Իրանին ներքաշել իր տարածաշրջանային ծրագրերի մեջ, ապա Իսրայելը կդադարի հակաիրանական քարոզարշավը, եւ գուցե բոլորովին այլ պատկեր լինի տարածաշրջանում:

Սրանից վախենում են ինչպես թուրք-ադրբեջանցիները, այնպես էլ արաբական երկրները: Եվ Սաուդյան Արաբիայի ռազմական գործողությունները Եմենում, որն արաբական է, սակայն իրանական շիա ուղղության հավատի հետեւորդ երկիր, հասկանալի են դառնում: Կար մի ժամանակ, երբ սուննի թուրքերը չէին կարողանում շիա ադրբեջանցիներին Իրանի դեմ ուղղել, ինչը հաջողեցին միայն թյուրքական եղբայրության խաղերով: Հիմա Արաբական ազգերի լիգան միացյալ բանակ է նախաձեռնել, որտեղ հիմնականում սուննի մահմեդական ճյուղի հետեւորդներն են լինելու, ուստի՝ չի բացառվում, որ Թեհրանն էլ կնախաձեռնի շիա հավատավորիների միացյալ բանակ:

Կարող ենք ենթադրել, որ այստեղ ոչ մի վտանգ չկա Իսրայելի համար, քանի որ իսլամական երկու հզոր ուղղությունները բանակներն ուղղում են միմյանց դեմ, այսինքն՝ կթուլացնեն միմյանց, ինչը կամրապնդի Արեւմուտքի եւ Իսրայելի դիրքերը: Այստեղ է, որ Իրանը կարող է գնալ շահի ժամանակների ԱՄՆ-Իրան-Իսրայել դաշինքի վերականգնմանը, որպեսզի համաթուրքական եւ համաարաբական շարժումները իսպառ դադարեն…

Այո, ժամանակին, երբ Իրանի թագավորը՝ շահն էր պետության գլխին, ամերիկյան եւ իսրայելական ռազմավարական ու քաղաքական քայլերը հենված էին Թեհրանի վրա, եւ Անկարան ու Բաքուն որոշակիորեն սսկված էին: Սա թերեւս եզակի մի ժամանակահատված էր, երբ Անկարան ու Թել Ավիվը բարեկամներ չէին… Բայց այս ժամանակները կարող են վերադառնալ: Եվ Հայաստանը կարող է դառնալ մեկ այլ կողմ, եթե անգամ չլինի դաշինքի անդամ: Այստեղ կա նաեւ Ռուսաստանի գործոնը...

Այսօր նորովի են զարգանում իրանա-ամերիկյան եւ հայ-հրեական կապերը: Չնայած Թեհրանի միջուկային ծրագիրը դանդաղեցնում է Վաշինգտոնի հետ արագ առաջխաղացումը, իսկ Հայոց ցեղասպանության մերժումը՝ Թել Ավիվի հետ է դանդաղեցնում Երեւանի մերձեցումը: Բայց վերջին ժամանակներում այս ուղղություններով զգալի քայլեր են արվում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների սառեցումը եւ Հայոց ցեղասպանության մասին իսրայելական հայտարարությունները հաստատ աննպատակ չեն արվում:

Շուտով վերստին Անկարան կդառնա Պաղեստինի պաշտպանը, Ադրբեջանը հողեր կպահանջի Իրանից, իսկ արաբական որոշ երկրներ էլ կխոսեն Իսրայելի ոչնչացման մասին: Իզուր չէ, որ թուրքական, ադրբեջանական ու արաբական ծայրահեղ իսլամականները մասնակցում են Իրաքի ու Սիրիայի ահաբեկիչների գործողություններին եւ փորձում են սլաքը նաեւ Իրանի կողմն ուղղել: Եվ չի բացառվում նաեւ, որ Թուրքիան կրկին քրդական գործոնը առաջ քաշելով՝ փորձի զորքեր մտցնել Սիրիա եւ Իրաք, իսկ Ադրբեջանը վերսկասի Արցախյան պատերազմը (վերջերս նաեւ զորքեր էր կուտակել Իրանի սահմանին): Չնայած Իրանի հետ մրցակցությունը կարծես թե Սաուդյան Արաբիան է ստանձնել: Այս եւ նմանօրինակ ծավալումներին պիտի պատրաստ լինի նաեւ Հայաստանը, հայոց ռազմուժը եւ հայկական համաշխարհային միասնությունը:

Հաջորդ հարվածն ուղղված է…

Տարիներ առաջ Հայ Արիական միաբանության պաշտոնաթերթ «Հայ-Արիներ»-ում հրապարակվեց մի այսպիսի տեղեկություն: ԱՄՆ-ում ՀԱՄ լիազոր-ներկայացուցիչը մայրաքաղաք Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում ուսումնասիրելով Իսրայելի պատմության վերաբերյալ գրքերը՝ հանդիպել էր մի հետաքրքիր աշխատության հետեւյալ վերնագրով, որ ներկայացնում եմ ստորեւ.

I raq

S yria

R oyal Jordan

A rabia

E gypt

L ebanon

Թե ինչպես սա բացատրել, կդժվարանամ հիմա ասել, սակայն այս տեսակետը ակնհայտորեն փաստում է, որ գոյություն ունի արաբական միասնական աշխարհը մասնատելու, ոչնչացնելու ծրագիր: Եվ այս ծրագիրը կրկնվելու է մինչեւ ի կատար ածվելը…

Իզուր չէր, որ վերջին տարիներին արաբական գարունների հեղափոխական անցումներից հետո, վերստին Իրաքի խնդիրը դրվեց եւ Մերձավորարեւելյան Իրաքը դարձավ Արեւմուտք… Իրաքից հետո, երկրրորդ հարվածի ալիքը ուղղվեց Սիրիային, որը ավարտին չի հասել միայն ռուս-չինական հակադրության պատճառով, սակայն ընթացքի մեջ է: Հորդանանի մի մասը անցել է Իսրայելին, եւ մերթ ընդ մերթ էլ սրվում է Պաղեստինի խնդիրը… Սրվեց նաեւ Սաուդյան Արաբիայի հարցը, իսկ Լիբանանի թեման որոշ ժամանակ առաջ փորձարկվեց ու միայն «Հեզբալլահ»-ի զինված միջամտությունը կասեցրեց իսրայելական առաջխաղացումը…

Բայց այս ծրագիրը կարող է վերագործարկվել միասնաբար, եթե ԱՄՆ-Իսրայել-Իրան նախատեսվող դաշինքը կարողանա գործել պանարաբիզմի դեմ… Եթե գործի նաեւ պանթուրքիզմի դեմ, ապա Հայաստանը եւ համայն հայությունը եւս անելիքներ կունենան: Այս դեպքում գուցե ոչ միայն Հայաստանը, այլ Հունաստանը, Կիպրոսը, Բուլղարիան եւ այլն…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 17 (363), 2015թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։