Սկիզբը՝ թիվ 29-31-ում
http://www.hayary.org/wph/?p=5067 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության -Զարաթուշթրա (3-րդ մաս) – Երբ սկզբունքորեն չեն օգտվում հայերենից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…
http://www.hayary.org/wph/?p=5051 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զարաթուշթրա (2-րդ մաս)… Հարա Բերեզաթի (Ալբուրզ)… Մենք երկրպագում ենք Միhրին՝ Ով առաջինն է բոլոր դիցերից երկնային…
http://www.hayary.org/wph/?p=5035 – Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության – Զարաթուշթրա – Նա հայտարարեց, որ կա մեկ աստված… Իսկ նրա պահապանը Հայոց արդարադատության Աստված Միհրն է եղել (1-ին մաս)…
Ո՜վ ճշմարիտ արդարություն,
եթե դու այն կենաց ծառի վրա, որ
Վանա ծովում է եւ որի վրա
Սիմահավքի բույնն է, մենք օգնության
համար քեզ ենք ապավինելու»:
Վահիվա Դատիա
Զարաթուշթրայի մանկության, պատանեկության եւ երիտասարդության մասին Ավեսթայում ներառված պատմությունների մեջ հիշատակվում է Վահիվա Դատիա անունով մի գետ, որը հոսում է Արարչի կողմից ստեղծված առաջին երկրի տարածքում: «Բունդահիշնի» մեջ ասվում է, որ Վահիվա Դատիա համաշխարհային գետը հոսում է Արիանում: Ի դեպ, Դատիա-Դաիտիկ անունը մեկնաբանվում է որպես «բարի, ավետաբեր»:
Պետք է նաեւ նկատի ունենալ այն հանգամանքը, որ եթե Ահուրամազդան երկիր է ստեղծել 16 անգամ, ապա անշուշտ որոշ տեղանուններ պետք է նորից օգտագործվեին որեւէ բնակավայրերի, տարածքի, գետերի վրա եւն: Պետք է նաեւ նկատի ունենանք, որ Ահուրամազդայի կողմից 16 անգամ ստեղծված երկրները, անկախ իրենց աշխարհագրական վայրից, մաս են կազմել «Աիրիանա Վաեջան»-ին:
Ուսումնասիրողների մոտեցումները, գետի տեղակայման խնդրում, առանձնակի չեն տարբերվում Հարա Բերեզաթի լեռան տեղակայման մոտեցումից: Ուսումնասիրողները մինչեւ այժմ չեն կարողացել հիմնավորված նույնացնել Վահիվա Դատիա կամ Դաիտիկ գետը որեւէ մեկ ժամանակակից գետի հետ: Որոշ ուսումնասիրողներ Վահիվա Դատիա գետը նույնացնում են Ամուդարիա կամ Փյանջ կամ Կունդուզ գետերի հետ: Որոշ ուսումնասիրողներ, հիմնվելով Հերոդոտոսի տվյալներին, համարում են, որ Վահիվա Դատիան նույն Սիրդարիա գետն է: Ավեսթաբանության մեջ Հ. Ներսիսյանը իր՝ «Հայագիտական ուսումնասիրություններ» ընդհանրական անվամբ աշխատության մաս հանդիսացող «Հայկական Լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր Ավեսթան» մենագրության մեջ, հրատարակված 2011թ., լրջագույն հետազոտություններ է կատարել: Եվ «Վահիվա Դատիա» անունը ներկայացնում է ճշգրտված՝ որպես Վանգուհի Դաիթա անվամբ գետ եւ գետը նույնացվում է այսօրվա Որոտան գետի հետ (էջ 438-439):
Խորեզմի պատմության լավագույն գիտակ, «Էթնոգրաֆիայի եւ արեւելագիտության» ինստիտուտների տնօրեն Ս. Պ. Տոլստովը, հենվելով Ավեսթայի եւ հարակից՝ հատկապես Կոյ-Կրիլգան-կալի եւ Տախտի Սանգին հնավայրի ուսումնասիրության արդյունքներին («հնավայրերը առանձնանում են իրենց ճարտարապետությամբ. հնավայրի արեւելյամ մասում երկրպագում էին արեւին, իսկ արեւմտյան մասում՝ ջրին»), առաջ է մղում մի նոր եւ բավականին վիճահարույց եզրակացություն՝ «ջուրը եւ կրակը հավասարապես պաշտվել էր միայն Խորեզմի Օազիսում»:
Րանհա
Ավեսթայի հաջորդ գետը Րանհան է: Գետը հանդիպում է Ավեսթայի գրեթե բոլոր հատվածներում, իսկ «Բունդահիշնա» մասում ներկայանում է Արանգ անունով: Րանհա գետը հայտնի է նաեւ Րաքս, Արագ եւ Յախ-շարտ անուններով: Ինչպես Վանգուհի Դաիթա գետը, այնպես էլ Րանհան սրբազան է: Այս գետի տեղակայման վերաբերյալ նույնպես կան մի քանի տեսակետներ: Ամենատարածվածներից մեկն էլ այն է, որ Րանհան Սիրդարիա գետն է: Կա նաեւ տեսակետ, որ Րանհա գետը Տիգրիսն է: Ըստ որոշ ուսումնասիրողների, Րանհա գետը կարող է լինել Վոլգա գետը: Միանգամից նշենք, որ նման կարծիք, բնականաբար, կարող է լինել, բայց նրանք անհիմն են եւ բացարձակապես եզրեր չունեն ոչ իրականության եւ ոչ էլ պատմական ճշմարտության հետ… Բայց այս մասին չենք խոսի, քանզի նախորդիվ մանրամասնել ենք:
Հավելենք միայն, որ մեր տեսակետը շարադրելու համար (սրան էլ ենք նախորդիվ անդրադարձել) հաշվի ենք առել, որ Միհր Յաշթում հիշատակվում է լայնահուն գետերի մասին, որոնք գտնվում են Հարա Բերեզաթի լեռան մոտերքում եւ նավարկելի են: Նաեւ այն գլխավոր հանգամանքը, որ Միհրի նստավայրը, ըստ Ավեսթայի, Հարա Բերեզաթ լեռան (նաեւ խոսել ենք սրա մասին) վրա է: Այս փաստերը գրեթե բոլոր ուսումնասիրողները փորձել են իրենց էթնոկենտրոն տեսանկյունից օգտագործել եւ հարմարեցնել այն իրենց պահանջներին:
Ասել ենք նաեւ, որ Կորյունը, նկարագրելով Մաշտոցի ընդունելությունը, գրում է «քաղաքեն ելեալ՝ պատահէին էրանելույն զափամբ Ռահ գետոյն»: Բնականաբար հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Արաքս գետին, այլ ոչ թե Վոլգա գետին:
Միհր-յաշթում ասվում է՝
«Մենք երկրպագում ենք Միհրին…
Նա երկար ձեռքերով
խաբեբային է բռնում:
Նա՝ խաբեբան արեւելքում բռված է,
Արեւմուտքում պարտված է նա,
Եւ լինի նույնիսկ ակունքում Րանհի
Կամ էլ երկրում միջինի
Նա՝ խաբեբան պարտված է:
(«յաշթ». 10.104 – թարգ.-Ա.Մ.)
Սա հիմնավորում է մեր մոտեցումը: Հստակ տեսանելի է գաղափարական եւ ֆիզիկական կապը Միհրի եւ Րանհա գետի եւ Միհրի բնակավայր Հարա Բերեզաթի լեռան միջեւ:
Կենաց Ծառ
Կենաց Ծառը Ավեսթայի մեջ ներկայացված է որպես «բարեբեր ծառ»: Փուրուշասփայի (Զարաթուշթրայի հոր) այգում էր աճում «բարեբեր ծառը»: Համաձայն Ավեսթայի ավանդապատումների, «բարեբեր ծառն» իր որակներով նույն ինքը իմաստության ծառն է: Ըստ Հին կտակարանի, իմաստության ծառը գտնվում էր Եդեմում, (դրախտ) կամ արարչության վայրում՝ Հայոց Բարձրավանդակում, այնտեղ, որտեղ արարվեց մարդը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Փուրուշասփայի այգին, որտեղ աճում էր «բարեբեր ծառը», կարող է մասն կազմել եդեմի, դրախտի կամ Արարչության Վայրի կամ Հայոց Բարձրավանդակի:
Հ. Ներսիսյանը կատարում է մի հրաշալի մեջբերում իր ուսումնասիրության մեջ. Ավեսթա 12-րդ Րաշն յաշթի 17-րդ հատվածը՝ «Ո՜վ ճշմարիտ արդարություն, եթե դու այն կենաց ծառի վրա, որ Վանա ծովում է եւ որի վրա Սիմահավքի բույնն է, մենք օգնության համար քեզ ենք ապավինելու»:
Այս հատվածը բացառիկ է իր նշանակությամբ բոլոր ավեսթագետների կամ Ավեսթան ուսումնասիրողների համար:
Ավեսթան հստակ նշում է՝ կենաց ծառը, որ գտնվում էր Վանա ծովի մեջ, կենաց ծառի վրա էր ապրում Սիմահավքը (Հազարան բլբուլ – Ա.Մ.):
Այսպիսով՝ ակնհայտ է դառնում շատ կարեւոր մի քանի հանգամանք Ավեսթայի գաղափարախոսության համար՝
ա) Ճշմարիտ արդարություն
բ) Կենաց ծառ
գ) Սիմահավք (Հազարան բլբուլ)
դ) Վանա ծով:
Մեր տարածաշրջանի հնագույն մշակույթների մեջ կա պահապան թռչունի խորհրդանիշը: Պահապան թռչունի հնագույն խորհրդանիշներից մեկը արծվի թեւերով արեւի սկավառակն է:
Այս պահապան թռչունի բնակության վայրը, ըստ Ավեսթայի, Վանա ծովն է, ուստի տրամաբանական է այն հանգամանքը, որ պահապան թռչունի գրաֆիկական ձեւը մշակվել է հայկական միջավայրում, ապա փոխառվել հայկական մշակույթից եւ ամրագրվել այլ մշակույթներում, մասնավորաբար, պարսկական մշակույթի մեջ եւ ընկալվում է որպես ԱհուրաՄազդայի պատկեր կամ Փառն՝ լույս:
Զրադաշտական մշակույթի մեջ եւ, մասնավորապես, իրանական մշակույթում բարձրագույն աստվածը կամ նա, ով «աստծո հուրը մեզ է տալիս», Ավեսթայում՝ «ա հուր ա մազ դա» պատկերում է «փառ-ով եւ փառքով», ինչպես հայոց դիցարանի Թեյշեբա աստվածը: Մինչեւ ֆարսիների կամ պարսկական մշակույթի ի հայտ գալը, հայոց դիցարանում կար Փառնակ անունով դից (Հունաստանում՝ Պառնաս լեռ): Հ. Աճառյանը փառին վերագրում է «խալդյան» ծագում, այսինքն՝ Վանի թագավորության: Պետք է նկատի ունենալ, որ Փառն-պառն-ֆառն farr-ն հնդեվրոպական լեզուների մեջ ընդհանրական են եւ այս փառ-պառն-ֆառն farr-ն տերմինին պահլավական ծագում տալն անհիմն է: Փառ-պառն-ֆառն farr-ն տերմինի հիմքը հայերեն լուսն-փառ բառն է:
Հազարան բլբուլը կամ Սիմ-ա-հավքը Ավեսթայում հայտնի է որպես Saena, բառացիորեն՝ «սա այն է»: Վանի դիցարանում կա Aui դիցը: Գ. Ջահուկյանն այն ընկալում է որպես նյութականացված «հաւ», «թռչուն, հավք», այսինքն՝ սա մի թռչուն (հավք) դից է, որի պատկերը պահպանվել է հայոց մշակույթում՝ որպես լուսավոր թռչուն, հազարան բլբուլ, Սիմահավք, «հավ, թռչուն»: Եզրեր ունի նաեւ Սասունցի Դավթի մեջ հիշատակվող «հավլուրի սուր» արտահայտության հետ:
Փաստ է, որ Ավեսթաի մեջ Ա(ստծո)հուրա(ը)մ(ե)ազդ(տ)ա՝ Ահուրամազդան նույնացվում է Արեւի հետ, ուստի նրա կապը «լույսի կամ փառի» հետ անխախտ է: Եվ պարտադիր է տեսնել նաեւ այս համատեքստում Փառնակի եւ Միհրի դերը:
Նորից անդրադառնանք պամիրի ժողովուրդների լինվո նյութերին:
Մինչեւ այժմ պամիրի որոշ ժողովուրդներ, այդ թվում՝ նաեւ Աֆղանստանի Վահան հայտնի բնակավայրում, ուր ապրում են այլ կրոնի եւ հավատի, ինչպես նաեւ մարդաբանական տեսակի ներկայացուցիչներ, երդվում են արեւով: Այս երդումը չի դրժվում եւ կասկածի տակ չի դրվում: Ժամանակակից պամիրյան ժողովուրդների լեզուներով արեւ-ը հնչում է «Միհր»:
Օրինակ՝ Մունջի բարբառում արեւ-miro, ռՌՊչՈ բարբառով-mira, ՏՐՎցՐՌ բարբառով-mes, mers, Աֆղանստանի պաշտո (փուշտու,-խմբ.) բարբառով-myer:
Անդրադառնանք Վենդիդատի մեջ ներկայացված մի շինությանը, որը կոչվում է Վարա: Համաձայն Ի. Մ. Ստաբլին-Կամենսկու, Վարա օղակաձեւ շինությունը կազմված էր 3 շրջանից, 1-ինի վրա կար 9 անցք, 2-րդի վրա՝ 6 անցք, 3-րդի վրա՝ 3 անցք: Ըստ Ստաբլին-Կամենսկու, Ավեսթայի Վարա շինությունը Հարաֆային Ուրալում հայտաբերված Արկայիմ բնակավայրն է: Այս 2 բնակավայրերը շատ նման են նաեւ Աֆղանստանի հյուսիսում հայտնավերված Դաշլի III (Ամուդարիա գետի ձախ ափ, II հազար տարի մ.թ.ա.) տաճարային համալիրին: Այս ամենը կրկնօրինակում են Պորտասարի հնավայրի մոդելը, որը գտնվում է Հայոց Միջագետքում:
Ամփոփելով 4 մասով ներկայացված հոդվածաշարը՝ հավելենք.
– Համաձայն Ավեսթայի, երկնային դիցերը եւ մեծանուն մարդիկ հավաքվեցին առաջին ժողովի, Վանգուհի Դաիթա գետի ափին՝ Արիանա-Վաեջանում:
Ըստ Հ. Ներսիսյանի ուսումնասիրությունների, Վիշթասփան, Վեշթասփը կամ Գոշթասփը հանդիսանում է Հայոց Աշխարհի Կումախի երկրի նույն ինքը՝ Քուշթասպ թագավորը, որը նույնպես գտնվում է Արիանա-Վաեջանում:
– Ընդունում ենք Ավեսթայի տարածման եւ նրա միջոցով նաեւ ջրի եւ կրակի հավասար երկրպագման իրողությունը ըստ Ս. Պ. Տոլստովի եւ մերժում ենք նրա տեսակետը, որ «ջուրը եւ կրակը հավասարապես պաշտվել էր միայն Խորեզմի Օազիսում»: Ես ներկայացրել եմ ջրի ու կրակի երկրպագման հարցը դեռ 2009թ.՝ «Ջուր եւ Հուր՝ Միհր եւ Վահագն» ուսումասիրությամբ:
– Համաձայն Ավեսթայի, զոհաբերությունները արվում էին ինչպես Հուկարիա՝ Արարատ լեռան վրա, այնպես էլ նրա ստորոտում, նաեւ Ռանհա եւ Վանգուհի Դաիթա (Վահիվա Դատիա) գետի, Վորկուաշա ծովի մոտ:
– Ռանհա-Արաքս, Ֆրազդանու-Հրազդան, Ահուրայի-Ախուրյան գետերը եւ Միհրի բնակավայր Հարա Բերեզաթի լեռը գտնվում են Արիանա-Վաեջանում կամ Հայոց Աշխարհում:
Արամ Մկրտչյան, Գերմանիա
«Լուսանցք» թիվ 32 (38), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: