Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Սկիզբը՝ թիվ 40, 41-ում

http://www.hayary.org/wph/?p=5208 - Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

..1988 թվականի փետրվարի 18, քաղաք Աբովյան, «Պոզիստոր» ա/մ «Սիրիուս» գործարան: Անհասկանալի շշուկները հետզհետե ավելի պարզ ու լսելի էին դառնում, իսկ գործարանի բանվորներն՝ ավելի պիրկ ու անհանգիստ: Աբովյանի տարածքում կառուցվում էին գազի կուտակման պահեստներ, որոնց վտանգավորությունը (հնարավոր ավերիչ պայթյուն՝ Աբովյանի եւ մոտակա տարածքների համար) աշխուժորեն հիմնավորում էին Երեւանից ժամանած մարդիկ: Խնդիրն առաջին հայացքից համայնքային էր եւ մեծ քաղաքականության հետ կարծես ամենեւին կապ չուներ, բայց հաջորդող լուրերը քաղաքական նրբերանգներ բացահայտեցին՝ ինչ-որ նախաձեռնող խումբ նախապատրաստվում էր Աբովյանում նշել նաեւ 1921թ. փետրվարի 18-ի ժողովրդական ապստամբության 67-ամյակը: Հետաքրքրությունը հետզհետե մեծանում էր, լարվածությունը՝ նմանապես: Շուտով շրջանառության դրվեց հանրահավաքի գաղափարը:  Եվ վերջապես, Աբովյանի մշակույթի պալատի մոտ, աշխատանքային օրվա ավարտից հետո, տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին հիմնականում «Սիրիուս» եւ «Չափիչ» գործարանների բանվոր-ծառայողները: Հանրահավաքը սակավաթիվ էր, հավաքվածներն էլ ցուցաբերում էին զգուշավորություն: Երեւանից ժամանածները, սակայն, չհուսահատվեցին եւ, շարադրելով իրենց նպատակները (դադարեցնել գազի կուտակման պահեստների շինարարությունը եւ այլն), որոշեցին փետրվարի 19-ին կազմակերպել ավելի բազմամարդ հանրահավաք՝ խնդրելով ներկաներին կազմակերպչական հարցերում աջակցել իրենց: Տեղական իշխանության ներկայացուցիչները կասկածանքով վերաբերելով այս ամենին, այնուամենայնիվ, ցուցաբերեցին զսպվածություն եւ չմիջամտեցին միջոցառմանը:

Ա՜յլ բան էր փետրվարի 19-ին:

Առավոտյան, նախորդ օրվա հանրահավաքի կազմակերպիչները, մասնակիցների հետ միասին, գո՛ր-ծա՛-դու՛լ վանկարկելով սկսեցին շրջել «Սիրիուս» գործարանի արտադրամասերով: Մթնոլորտը գնալով շիկանում էր: Կեսօրին մոտ, հազարավոր բանվոր-ծառայողներ էին հավաքվել գործարանի գլխավոր դարպասների մոտ եւ պահանջում էին բացել այն: Տարերայնորեն կազմակերպված այս ցույցը մարդկանց համար անսովոր էր եւ շատերը մասնակցում էին ընդամենը հետաքրքրությունից դրդված: Գործարանի ղեկավարությունը, փակելով գործարանից դուրս եկող հնարավոր ճանապարհները, սկսեց բանակցություններ վարել ցույցի կազմակերպիչների հետ: Շատ չանցած գործարանի մուտքերի մոտ եւ հարակից տարածքը ողողվեց տեղական իշխանության ու կոմկուսի պատասխանատու ներկայացուցիչներով, ոստիկաններով (միլիցիա), ՊԱԿ-ի եւ հրշեջ ծառայության աշխատակիցներով, նրանց ավտոմեքենաներով:

http://www.hayary.org/wph/?p=5222«Ազգային թշնամական փոքրամասնություն» սարքողներ կան Հայաստանում – Եվ ո՞ր հայերն են լցնում Թուրքիայի, ուրեմնեւ՝ Ադրբեջանի բյուջեն՝ այսպիսով վտանգելով հայ զինվորի կյանքն ու երկրի սահմանների անդորրը (Արմեն Ավետիսյան, հայ արիների առաջնորդ եւ համածմբված հայ ազգայնականների համակարգող)…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 42 (388), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։