Նոր մանրամասներ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի ու նրա կնոջ մասին դեռ չկան, բայց մի բան պարզ է. եթե սրանց չհաջողվի ճողոպրել մի երրորդ երկիր, ապա այս երկուսը մի խումբ ադրբեջանցիների մասնակցությամբ կկազմեն շվեդական ընտանիք:
Կարդալ նաեւ՝ http://www.hayary.org/wph/?p=5358 – Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…
http://www.hayary.org/wph/?p=5379 – Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…
http://www.hayary.org/wph/?p=5394 – Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…
http://www.hayary.org/wph/?p=5393 – Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…
Հասկանալի է, որ այս դավաճանները որեւէ լուրջ տեղեկատվության չեն տիրապետում, ուստի՝ չեն խուսափի ծաղրուծանակով ծառայելու պարտականությունից: Իսկ ամիսներ առաջ սրանք Բաքվում ասուլիս տվողներից ամենասպասվածներից էին: Այլեւս դադարել են խոսել այս դավաճանների մասին նաեւ Ադրբեջանում՝ հասկանալով, որ նրանք որեւէ ձեւով չեն կարողանում Հայաստանին քաղաքական վնաս հասցնել միջազգային ասպարեզում: Իսկ նախկինում ներկայացնում էին, թե իբր «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար է Վահան Մարտիրոսյանը, ում ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու գործում մեծ օգնություն է ցուցաբերել իրավապաշտպան Նովելլա Ջաֆարօղլուն:
Հիշեցնենք, թե ինչ ծիծաղելի սկսվեց այս դավաճանական գործը: Նշյալ ադրբեջանցի իրավապաշտպանը հայտնել էր, թե «մեր վրացի գործընկերներն ինձ նամակ են հանձնել, որտեղ ասվում է, որ Վահան Մարտիրոսյանն ու նրա կինը ծեծի են ենթարկվել, ինչի հետեւանքով կինը կորցրել է երեխային»: Եվ այս «երեխասեր հայը» կապ է հաստատել Ադրբեջանի «մարդասեր» իրավապաշտպանի հետ, սա էլ իր հերթին՝ «հայասեր» պետական կառույցների հետ, ու վերջիններս նրան քաղաքական ապաստան են տրամադրել…
Այսպես էլ սկսել է իր դավաճանական ուղին իրականում միայն թղթե «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով Ադրբեջանից քաղաքական ապաստան է խնդրել: Այսինքն՝ «վրացի գործընկերների» միջոցով հնարավոր չէ՞ր դիմել եվրոպական կամ ամերիկյան իրավապաշտպաններին, որոնց պետությունների քաղաքականության համար էլ իրեն պատռում էր Հայաստանում այս ստոր տզրուկը:
Բայց, իհարկե, չէր կարող դիմել արեւմտյան իրավապաշտպաններին, անգամ վրացական կամ ռուսաստանյաններին չէր դիմի, քանի որ ծեծի եւ երեխան կորցնելու սուտը արագ կբացահայտվեր եւ հնարավոր էր սրան կնոջ հետ Հայաստան վերադարձնեին… Իսկ Ադրբեջանը կամ Թուրքիան հաստատ եղբայր են սրանց նմաններին ու երբեք ճշմարտությունը չեն ասի:
Բայց շուտով ընտանեկան այս ու այն պարզաբանումները բացահայտեցին այն սուտը, իբր Վահան Մարտիրոսյանի կնոջը ծեծել են հայ պաշտոնյաները, ինչի հետեւանքով հղի կինը կորցրել է երեխային: Այսպես կոչված հայ ակտիվիստի մայրը նաեւ զարմացել էր փախուստի տեղեկությունները լսելով, նա ասել էր, որ միայն գիտի, որ որդին Հայաստանում չէ, բայց Ադրբեջանում լինելու մասին լուրը նրան զարմացրել էր…
Ֆեյսբուքյան օգտատերերից Արման Սուլեյմանյանն իր էջում գրառում էր թողել՝ հայտարարելով, որ ինքը Վահամ Մարտիրոսյանի հետ մի քանի օր առաջ հանդիպում է ունեցել. «Նրա եւ կնոջ հետ հանդիպել եմ 10 օր առաջ: Ուզում էր Վրաստան գնալ, քանի որ Ավստրիայի դեսպանատունն իրեն ապաստան էր խոստացել (ըտենց էր ասում ինքը): Համոզում էի մնալ եւ կրել մեր քննչական մարմինների կողմից բոլոր հալածանքները պատվով: Չլսեց, մնում է հասկանալ՝ քանիսով են վրացիք իրեն վաճառել ադրբեջանցիներին»…
Իսկ ինչպես պարզվեց Բաքվի լավագույն հյուրանոցներից մեկում բնակություն հաստատած եւ տարբեր իրավապաշտպանների ծառայություններից օգտվող ընտանիքը այլ ծախվածության աստիճան ուներ՝ դավաճանի…
Անդրադառնալով «Վահանի՝ Բաքվից ապաստան խնդրելուն եւ խայտառակ ասուլիսին, նրա հարեւանուհին ասել էր. «Գնաց մեր թշնամիների մոտ, ուրիշ երկիր չկա՞ր, որ գնար: Երբ խմած էր լինում, ցսնկացած մարդու կարող էր անպատվել: Եթե իր մոր հանդեպ է այդպես եղել… երկրի հանդեպ ո՞նց կարող էր այլ կերպ լինել»:
Իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաեւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանը. «Գիտեք ինչն է զարմացնում, որ Ադրբեջան փախած էս… (երեւակայությունս բառ չի գտնում 18+-ից ցածր) սրա հետ նաեւ կինն է գնացել երեխայով հանդերձ: Ախր բնության մեջ նույնիսկ ամենաանուղեղ անասունը իր ձագին թշնամու տարածք չի մտցնում: Սրանք բնությունից դուրս ինչ տեսակի, ինչ կարգի, ինչ սորտի են պատկանում, որ ամենատարրական անասնական բնազդն անգամ չի գործում: Հա, մեկ էլ իբր այլ տեսանկյունից դատող «փիլիսոփաներին» ասեմ, որ սա այն դեպքն է, որ չկա այլ տեսանկյուն: ՉԿԱ՛: Որովհետեւ Հայրենիքն ու Ազգը ձեր պատկերացրած իշխանությունները, ընդդիմությունները, հասարակական կառույցները, նախաձեռնությունները ու չգիտեմ ինչերը չեն: Ազգն ու Հայրենիքը սիրելը ամենօրյա, ամենժամյա մաքառում է՝ հենց Հայրենիքում..»:…
Իսկ դավաճան այս անդեմի ու անհայրենիքի նկատմամբ Հայաստանում սեպտեմբերի 9-ին արդեն հետախուզում էր հայտարարվել, նա մեղադրվում է խոշոր չափի հափշտակություն կատարելու մեջ… այսպես կոչված ակտիվիստ Վահան Մարիտրոսյանը բնակություն էր հաստատել իր ծանոթներից Ռուզան Մարգունու բնակարանում: Ավելի ուշ, երբ հեռացել էր այնտեղից, տանտիրուհին դիմել էր ոստիկանություն եւ հայտնել, որ իր բնակարանից 3850 դոլար է անհետացել: Այս ակտիվիստին հենց կնոջ հաղորդման հիման վրա էլ տարել են ոստիկանություն, բայց նա դա այլ կերպ է նեկայացրել հանությանը…
Բացի այդ՝ պարզվեց, որ դավաճան ընտանիքի հայրը հոգեկան խնդիրներ ունի եւ հաշվառված է հոգեբուժարանում: Քննության ընթացքում պարզվել է, որ Վահան Մարտիրոսյանը 2005թ. մարտի 28-ից հաշվառված է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ում՝ «Անձի հիստերիկ խանգարում» ախտորոշմամբ («Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ, 01-89-5107, 20.08. 2015թ.)։
Իզուր չէր շատ հայերի մտահոգությունն այն մասին, թե «հերն էլ անիծած, թե հետո այս դավաճանի ու իր կնոջ հետ ինչ կլինի, երեխան է մեղք… նաեւ հարազատները, որ կապրեն ու կտառապեն այն մտքով, որ դավաճանի ծնող կամ բարեկամ են»…
Նաեւ կարծիքներ եղան, որ այս ստահակը համագործակցել է ազերի եւ թուրք գաղտնի գործակալների հետ, ինչպես ոմանք, որ հետզհետե այս օրերին բացահայտվում են…
Այս դավաճանը ընդդիմադիր կամ քաղաքացիական նոր շարժումները կասկածի ու հարվածի տակ դնողներից թերեւս առաջինն էր, քանզի իրեն որպես ակտիվիստ հասցրել էր ցուցադրվել:
Եվ ազգադավը արդեն Բաքվում դիմում էր միջազգային կառույցներին՝ որպես Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրած «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար, ակտիվիստ, հալածյալ… Interfax.az-ի փոխանցմամբ՝ նա դեռ չէր կողմնորոշվել, թե Ադրբեջանում ինչ կարգավիճակով է մնալու, «դեռ վաղ եմ համարում խոսել, թե ինչքան ժամանակ կապրեմ այստեղ, երրորդ երկիր կգնամ, թե կմնամ այստեղ»…
Հետո այս ստորակարգը որպես «մարդասեր» դիմել էր միջազգային կառույցներին եւ խնդրել, որ վերջիններս ապահովեն Երեւանում մնացած իր մոր եւ մորաքրոջ անվտանգությունը… Այսինքն՝ նա Երեւանում հայհոյում ու անտեսում էր մորը, իսկ Բաքվում միանգամից քաղցրացե՞լ էր…
Հետագայում նա ավելի ստորացավ, հայտարարեց, թե «Ադրբեջանում իր եւ իր ընտանիքի համար լավ պայմաններ են ապահովել: Առաջին պահից, երբ ես մտա այս երկիր, իմ, կնոջս եւ երեխայիս նկատմամբ բարձր մակարդակով վերաբերմունք ցույց տվեցին»…
Եվ ստացվեց, որ «խաբեբա» հայերն անտեղի են ասում, թե ադրբեջանցիները հայակեր են:
Ապա շարունակեց իր «փառապանծ եղբայրական ուղին»՝ անդրադառնալով նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Վահան Մարտիրոսյանը այստեղ հայտնել է «պետական գաղտնիք», թե Հայաստանում ոչ ոք չի ուզում պատերազմի վերսկսում: Դա ամենամեծ ողբերգությունը կլինի մեր երկու ազգերի համար»: Հետո էլ հավելել է, «եթե Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվի, բնակչությունը կողմ քվեարկի Ադրբեջանին միանալու. իհարկե, եթե Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը չխառնվեն»…
Այսպես է լինում բոլոր դավաճանների ապահայանալու վերջին ճիչը: Մեր պատկան մարմինները հարկ է, որ ավելի ուշադիր լինեն եւ դրանց հենց այստեղ ձերբակալեն, վնասազերծեն: Պետք չէ մատների արանքով նայել այդ հարցին, թե՝ դավաճան է, խոսում է եւ ուշադրություն դարձնող չկա: Շահարկողները հենց դավաճանների՛ խոսքին են ուշադրություն դարձնում: Քանի դեռ սա չենք հասկանում, լինում է այն, ինչ եղավ, ինչպես ասում էր մեր ԱԱԾ ղեկավարը՝ «շատ էլեմենտար, նստել-գնացել է»: Այ որպեսզի այդ դավաճանները հանգիստ, էլեմենտար ձեւով չնստեն մեքենան ու գնան, ընդամենը պետք է, որ մեր պետական համապատասխան կառույցը աշխատի՝ էլեմենտար ու հանգիստ:
Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 3 (393), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում: