Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-14-ում

http://www.hayary.org/wph/?p=5553Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

http://www.hayary.org/wph/?p=5539Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

ախորդիվ ասացինք, որ քրիստոնեության վաղ շրջանը Խորենացու կողմից կոչվել է «հեթանոսական», եւ որ Խորենացու կողմից նշված ժամանակաշրջանում արդեն մեր աստվածները եւ դիցերը եղծված էին: Աճառյանը Խորենացու տվյալ մտքին հենվելով՝ «հեթանոս» բառը ներայացնում է որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Արդի հայերենի բացատրական բառարանի հեղինակները օգտվելով Աճառյանից՝ «հեթանոս» բառը նույնպես ներկայացնում են որպես կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս:

Համոզված եմ՝ Խորենացին հեթանոս է կոչել եղծվածներին՝ նրանց, ովքեր հեռացել էին հայոց արեւապաշտական հավատամքից եւ դարձել էին «կռապաշտ, դիցապաշտ, անօրեն, բարբարոս»՝ ընդունելով լուսնապաշտների եւ հունավաների հավատամքը:  

Հեթանոսական համակարգը կառավարում են՝

- ներս բերված աստվածները իրենց դոգմաներով

- դավադրաբար իշխանության գլուխ անցած  ուզուրպատորները, ովքեր հետագայում հայտարարվում են  կամ աստված կամ կիսաստաված կամ ընտրյալ,

Շարունակաբար կիրառելով «հեթանոսական աստվածներ» եզրույթը՝ մենք ինքնակամ մեզ զրկում ենք ի վերուստ մեզ տրված Ամենակալ Արարչական գաղափարախոսության ընտրյալի եւ կրողի բացառիկ իրավունքից, առաջին տեղը թափուր թողնելով, որը հնարավորություն է ստեղծել այլերին ներկայանալ որպես առաջին:

Ըստ իմ քննախուզության՝ հայոց արեւապաշտական դավանաբանական համակարգում առանձնանում են հինգ գագաթներ. Էնկի/Հայա /Դուգուր, Ալալու/Կումարբի, Թեյշիբանի/Հալդի, Արամազդ/Միհր, Միհր/ Քրիստոս։ Հայոց Արեւապաշտական համկարգի ուսւոմնասիրությունների եւ համադրությունների արդյունքում ինձ հաջողվեց ստանալ համակարգի նախնական պատկերը՝

  1. Արարիչը
  2. 12 գլխավոր աստվածներ
  3. 24 օգնական աստվածներ
  4. 319 աստվածներին օգնական դիցեր

Այստեղից կարող ենք ենթադրել, որ հայկական պանթեոնը կազմված էր 36 աստվածներից եւ 319 դիցերից, որին կսռավարում էր՝ Արարիչը («Արեւապաշտական տիեզերաշինություն» հոդվածի մեջ (հրապարակված՝ 2009թ.)։

Շարունակելով ուսումնասիրությունները եւ համադրելով հասանելի նյութերը՝ որոշակի մաթեմատիկական օրինաչափությունների կիրառմամբ հնարավոր եղավ վերականգնել հայոց արեւապաշտական կազմաբանության հինգ գագաթներից չորսը, հինգերորդ գագաթը մենք գիտենք որպես քրիստոնեություն։

Այս չորս գագաթների մեջ ամփոփված է մեր իմաստասիրությունը:

«Հայա Աստծո գենեզիսը» հոդվածի մեջ հանգամանալից ներկայացված է քաղաքակրթական զարգացումների գաղափարախոսությունը եւ, ըստ էության, առաջին գագաթը հիմնական դրույթներով ներկայացված է («Լուսանցք» թիվ 39-42 (170-173), 2010թ.)։

Երկրորդ եւ երրորդ գագաթները ներկայացնում եմ որպես համակարգ, առանց  լուսաբանելու, եւ ամբողջովին կմեկնաբանենք չորրորդ գագաթը:

Առաջին գագաթ

Արարիչ (արեւ, կենտրոն, հավերժություն)

2 աստվածներ Նիհուրսագ/Հայա

48 օգնական աստվածներ

360 աստվածներին օգնական դից

Այս արեւապաշտական կազմաբանությամբ աշխարհը կառավարվել է 8 կառավարիչների կողմից 241.200 տարի։

Երկրորդ գագաթ

Արարիչ (արեւ, կենտրոն, հավերժություն)

4 աստվածներ Հայա /Նիհուրսագ, Ալալու/Կումարբի,

12 կառավարիչ դիցեր (տասերկու համաստեղծություն)

360 տոմարական դիցեր

Երրորդ գագաթ

Արարիչ (արեւ, կենտրոն, հավերժություն)

8 աստվածներ  dUTU

40 կառավարիչ դիցեր

360 աստվածներին օգնական դիցեր

Չորրորդ գագաթ

Արամազդ/Միհր

Չորրորդ գագաթի հիմքն է 241.200 տարեկան արեւապաշտական համակարգը եւ նախաջրհեղեղյան աշխարհը Մեկ Էությամբ կառավարող ութ Արեւակիր dUTU կառավարիչների ավանդները: Այս համակարգը ամբողջությամբ պահպանված չէ, սակայն բազմաքանակ նյութերը հնարավորություն են ստեղծում բարձր ճշտությամբ վերականգնել այն («Ջուր եւ Հուր Միհր եւ Վահագն», 30/11.2009թ. «Էություն» կայք)։ Չորրորդ գագաթի համակարգը գործել է Հայկի հաղթանակից սկսված մինչեւ քրիստոնեություն ընդունումը՝ կրելով սեմական, ասորական, հունահռոմեական, ֆարսական, հելլենական կրոնական արժեհամակարգի ազդեցություները, բայց պահպանել է իր հիմքը, որը ներկայացնում եմ՝

  1. Արարիչ Ամենակալ
  2. արական 8 աստվածներ
  3. իգական 8 աստվածներ
  4. արական 12 դիցեր
  5. իգական 12 դիցեր
  6. հովանավոր 16 հարութներ
  7. հովանավոր 16 մարութներ
  8. հերոս 1 մարդ
  9. մեղավոր 1 մարդ
  10. սուրբ մարդ
  11. մահկանացու մարդ
  12. 365 տոմարական դիցեր
  1. Արարիչ Ամենակալ

Հայր Արա

  1. ութ աստվածներ
  2. Արամազդ, 2. Վահագն, 3. Միհր, 4. Տիր, 5. Տորք, 6. Վանատուր, 7. Անգեղ/Վահե, 8. Ամանոր
  3. ութ աստվածուհիներ
  4. Անահիտ, 2. Աստղիկ, 3. Նանե, 4. Գիսանե, 5. Մարե, 6. Արուսյակ, 7. Ծովինար, 8. Նարե
  5. տասներկու դից
  6. Արամ, 2. Մհեր, 3. Զարե, 4. Հրատ, 5. Դավիթ, 6. Օհան, 7. Գոր, 8. Նաղաշ, 9. Հայկ, 10.Աստղիկ, 11. Սոսի, 12. Վարագ
  7. տասներկու դիցուհի
  8. Նվարդ, 2. Գոհար, 3. Երազ, 4. Լուսնաթագ, 5. Խանդութ, 6. Մանէ, 7. Արտա, 8. Աշխեն, 9. Փայլածու, 10. Այծեմիկ, 11. Սուսի, 12. Աշորա
  9. տասնվեց հովանավոր՝ հարութ
  10. Հարություն, 2. Փարնակ, 3. Ասողիկ, 4. Գեւորգ
  11. Անգղ, 2. Միքաել, 3. Երսկան, 4. Հրանտ
  12. Մարգար, 2. Ահրանք, 3. Քերոբ, 4. Առաքել
  13. Օթեւան, 2. Արտ, 3. Փայլակ, 4. Գաբրիլ
  14. տասնվեց հովանավոր՝ մարութ
  15. Կանդուխտ, 2. Սանդուխտ , 3. Լուսնակ, 4. Զարուհի
  16. Արփող, 2. Երեզկան, 3. Հոռի, 4. Հուռի
  17. Մարալ, 2. Սերոբ, 3. Լուսափայլ, 4. Մանի
  18. Մարերի, 2. Լուսաճեմ, 3. Անի, 4. Բավական
  19. Հերոս մարդ՝ Հայկ
  20. Մեղավոր մարդ՝ Վերգո(Վեր քո)
  21. Սուրբ մարդ՝ Կարապետ
  22. Մահկանացու մարդ

Հոդվածում ներկայացված համակարգը վերակազմված է որոշակի օրենքների շրջանակներում, եւ հաջորդող հոդվածների մեջ (տե՛ս ստորեւ) ես կներկայացնեմ համակարգը՝ հիմնավորված մեկնաբանություններով:

* * *

Աստիճանակարգ

Մաս երրորդ

Արեւապաշտական կազմաբանության աստիճանակարգի մեկնաբանությունը առաջնային նշանակություն ունի ինքնաճաչման համար: Հայոց արեւապաշտական կրոնական համակարգի ութ աստվածների հերթականությունը վերականգնելու համար հենվել եմ արեւապաշտական կազմաբանության աստիճանակարգի հինգ ծավալապատկերային կառուցվածքների եւ հավասարակողմ քառանկյուն բուրգ մոդելավորման վրա՝ տալով հարցադրումներին մաթեմաթիկական, գրաֆիկական ու ծավալային, երկրաչափական եւ իմաստաբանական լուծումներ: Արեւապաշտական կազմաբանության աստիճանակարգի հինգ ծավալապատկերային կառուցվածքների մոդելավորման հետ է կապված է նաեւ պայմանական տարերքների հայոց համակարգը՝ հող, կրակ, ջուր, օդ, եթեր, որպես բնության հինգ տարրերի ամբողջացում համարժեք դիցաբանական համակարգի աստիճաններին:

Արեւապաշտական կազմաբանության մեջ իրենց սկզբունքային տեղերն ունեն երկրաչափական կառույցները՝ շրջան, քառակուսի, բազմանկյուն, եռանկյուն եւ այլն, ծիսական կառույցներից ամենայուրօրինակը քառանկյուն բուրգն է, որի գլխավոր գաղափարական առանցքը բազմաստվածությունն է՝ Աշտիշատ(ությունը), (Մեկ Արարչական Բազմաստվածության Համակարգը, Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանություն (ՀԱՄ), կամ Ալեքսանդր Վարպետյան, «Էություն»):

Պետք է նկատի ունենանք, որ արեւապաշտական կազմաբանության յուրաքանչյուր համակարգ կառուցված է որոշակի օրինաչափությունների, նաեւ թվերի համակարգի աճողական հերթականության շրջանակներում, որտեղ յուրաքանչյուր համակարգ սկսվում է զրոյով եւ ավարտվում է իննով։ Ըստ Ա. Ավետիսյանի (ՀԱՄ), ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչները նույնպես ինն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն: Այս հոդվածի համար առանձնացնեմ ծավալապատկերային, ավելի հստակ, գրաֆիկական ու ծավալային լուծումներից հինգը, որոնցով մոդելավորումներով կառավարվել ու կառավարվում է Արեւապաշտական կազմաբանության Տիեզերքը՝ լուսավոր եզրականը։

– շրջան/գունդ

– քառակուսի/կուբ

– եռանկյուն/եռանկյուն բուրգ

– քառանկյուն/քառանկյուն բուրգ

– բազմանկյուն/բազմանկյուն բուրգ

Վերլուծությունում կներկայացնեմ արեւապաշտական դավանաբանական համակարգի առաջին խմբի՝ Սկզբի, Արարիչի եւ Աստվածների ներքին փոխկապվածությունը եւ ի սկզբանե տարանջատվածությունը: Բնական է՝ յուրաքանչյուր վերակերտման հիմքում պետք է ընկած լինեն որոշակի հաշվարկներ ու օրինաչափություններ, որոնց ներկայությունը երաշխավորում է ուսումնասիրության արդյունքի արժանահավատությունը եւ հաստատում «արդյո՞ք, այն ինչ վերեւում է, նաեւ ներքեւում է», կամ հերքում է խոհափիլիսոփայական հարցադրումը:

Այսպիսով՝ «Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» այսինքն՝ Մեկ էություն՝ Միտք, ներկայանում է որպես սկիզբ: «Մեկ էություն՝ Միտքը» հանդիսանում է երկնայինի արտահայտիչը դուալիզմի ձեւաչափի մեջ, կամ մեր ընկալումների դուալիստականը՝ «այն ինչ վերեւում է, նաեւ ներքեւում է»։ Այս երկնային ու երկրային փոխհարաբերության քննախուզության շրջանակներում կարեւոր է անդրադառնալ Բաբելոնի աշտարակաշինությանը, բայց մինչեւ այդ անդրադառնանք «արար, արարից եւ արարիչ» եզրույթներին, եզրույթների հիմքն է «ար ար» դուալիզմը, այն մատնանշում է՝

– կրկնակի գոյական կամ երկու ար

– «Արարից» ցույց է տալիս գործողություն՝ «արի միջից ար հանող»

– «Արարիչ» ցույց է տալիս գործողություն՝ «արի միջից ար հանող եւ ստեղծող»:

Ըստ Հին կտակարանի՝ Բաբելոնի աշտարակի կառուցման նախաձեռնողը Բելն էր, աշտարակը նախատեսված էր մարդկանց մի խմբի համար, ովքեր ցանկանում էին կառույցի միջոցով հասնել երկինք ու տեսել, թե ինչպիսին է վերեւը եւ հավանաբար վերեւից տեսնել՝ ինչպիսին է ներքեւը, այսինքն՝ Բելը փորձ կատարեց հոգեւոր տեսողությունը փոխարինել ֆիզիկական տեսողությամբ։

Բաբելոնի աշտարակաշինության ավանդապատումից գիտենք, որ Հայկը մասնակցում էր աշտարակաշինությանը եւ ընդհարվեց Բելի հետ ու հեռացավ: Բնականաբար, Բելի այս նախաձեռնությունը պիտի տապալվեր, քանի որ այն հակասում էր արեւապաշտական իմաստասիրությանը:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիս

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 15 (405), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։