Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Թե ինչու Բեթղեհեմ Եփրաթա, ոչ թե Բեթղեհեմ Յուդայի (3-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները… Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին…

Սկիզբը՝ թիվ 37-38-ում

…(Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել: Աստ՝ աստղ; Ան՝ երկինք: Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ): Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:)…

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

http://www.hayary.org/wph/?p=5903Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Բեթղեհեմի ճիշտ թարգմանությունն է՝ Դարանաղի (2-րդ մաս) – Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները…

http://www.hayary.org/wph/?p=5889Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հիսուսը խոսել է արամերեն. Աստվածաշունչ մատյանի նոր բացահայտումները (մաս 1-ին)… Արամերենը՝ Արամի ցեղախմբի լեզու… Նոյի տապանը փրկվեց Աստվածների երկրում…

«Է. Ջիլբերտը պատմության խոտոր քառուղիներով անցնելով, վերծանելով հնագույն բոլոր քաղաքակրթությունների (այդ թվում նաեւ՝ Եգիպտոսի) ավանդապատումները, «հասել է» Հայաստան, կանգ առել եւ եկել է այն եզրահանգման, որ մարդկության քաղաքակրթության բնօրրանը (բառացի մեջբերում)–«Արարատյան լեռնաշխարհն է»: Այս հետազոտողի տրամաբանության գլխավոր հիմքը՝ Օրիոն աստեղատունն է. «…մարդկության քաղաքակրթության կորուսյալ գլխավոր արտակարգ փաստը»:

Է. Ջիլբերտը մանրակրկիտ ուսումնասիրությունում եզրահանգում է, որ երեք մարգարե-աստղագետները (որոնք Ջիլբերտի համոզմամբ՝ Հայաստանից են) իրենց աստղագիտական գիտելիքների շնորհիվ Սիրիուս «գերաստղի» ծագման օրն են համարել նոր դարաշրջանի գալուստը, եւ որ Սիրիուս աստղը Մեսիայի ծննդյան ցուցիչ աստղն է եղել:

Ուշագրավ է Ջիլբերտի հետեւյալ փաստարկը, որ «մար» պարսկերեն նշանակում է՝ «շների տեր», եւ այդ անվանումը վերաբերում է Օրիոն համաստեղությանը, քանի որ «որսորդ» Օրիոնի հավատարիմ «շներ» աստեղատներն են՝ Մեծ Շուն եւ Փոքր Շուն համաստեղությունները: Ինչպիսի դիպուկ դիտարկում, չէ՞ որ անգլիացի հետազոտողը չէր տիրապետում հայկական դիցաբանության սկզբնաղբյուրներին: Իսկ Գեորգի Գյուրջիեւը՝ 20-րդ դարի մեծ մարգարեն, հաճախ զրույցներում, խորհրդավորելով խոսքը, երկիմաստ ժպտալով սիրում էր կրկնել.«Աշխարհի գաղտնիքների բանալին «շան» մեջ է»:  Դա հայկական Հայկն-Օրիոնն է իր արալեզ շներով՝ «Սիրիուս- Շնաստղով»:

Բանն այն է, որ երկրային ժամանակի հիմնակետը մոլորակի չափանիշով պետք է լինի որեւէ կենտրոնավայր (այսօր դա Գրինվիչի զրոյական ժամանակագոտին է): Այստեղից էլ բխում է մի պարզ տրամաբանական եզրահանգում, որ հին քաղաքակրթությունների հիմնակետը, համենայն դեպս, Գրինվիչը չի եղել: Նրանք այդ զրոյական հիմնավայրը կոչել են Աստվածների երկիր: Այդ բոլոր հին քաղաքակրթությունների նախահայրերը եկել են ինչ-որ առեղծվածային աստվածային երկրից: Այդ կիսաստված մարդկանց սումերները, եգիպտացիները, մայաները եւ այլք կոչել են «Սպիտակ մարդիկ», եւ ամենակարեւորը, որ այլ գիտելիքների հետ միասին, նրանք «սպիտակներից» են սովորել ժամանակային աստղագիտական ճշգրիտ տոմարահաշվարկը եւ նրանց համար կազմել են տոմարական ժամանակացույցեր»: («Կորուսյալ քաղաքակրթության խորհուրդը», Վազգեն Գեւորգյան, Երեւան, 2011, էջ 30):

Եգիպտոսում Սիրիուսի արեւածագը բարի խորհրդանշան է եղել: Նեղոսը վարարել է եւ փոքրիկ ջրհեղեղ է եղել, որից հետո էլ սկսել են գյուղատնտեսական աշխատանքները: Այդ պատճառով էլ Սիրիուսը համարվել է աստվածային աստղ: Նա հողագործության եւ բերքատվության Իսիդա աստվածուհու մարմնացումն է: Հնագույն ժամանակներից Սիրիուսը համարվել է Շնաստղ, որովհետեւ Մեծ Շան համաստեղության գլխավոր աստղն է եղել: Հնագույն հայերի, հույների, հռոմեացիների ավանդություններում Մեծ եւ Փոքր Շների համաստեղությունը կապված է որսորդ Օրիոնի հետ, եւ երկնքում նրանք իրար մոտ են գտնվում: Հոմերոսը «Իլիականում» Սիրիուսին համարում է՝ «Օրիոնի Շուն», իսկ հայկական ավանդապատումներում՝ Սիրիուսը Հայկն-Օրիոնի (որսորդի) Շունն է: Մյուս ավանդությունում, դրանք Արա Գեղեցիկի (նույնպես Օրիոն) Արալեզներն են: Ինչպես Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում եւ Հայաստանում Սիրիուսի առաջին արեւածագը, արեգակի առաջին շողերի հետ, եղել է հունիսի վերջին, կամ հուլիսի սկզբին եւ սկսվել են տարվա ամենաշոգ ժամանակները, որը նաեւ անվանել են արձակուրդներ: Իսկ երկրորդ արեւածագը եւ արձակուրդների ավարտը (այն տեւել է մոտավորապես երկու ամիս) եղել է օգոստոսի 22-ին:

Այստեղից հետեւում է, որ Էդրիան Ջիլբերտի նշած, Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ մ.թ.ա. 7թ. հուլիսի 29-ը սխալ է: Այդ ժամանակ Սիրիուսը երկնակամարում դեռ չէր ծագել: Նա ծագել է օգոստոսի 22-ին: Հետեւաբար, կարող եմ ենթադրել, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է մ.թ.ա. 7թ. օգոստոսի 22-ին:

«Բառարան Սուրբ Գրոց»-ում Բեթլէհէմ անունը բացատրվում է այսպես. «ոստան հացի, անուանի քաղաք, տեղի ծննդեան Դաւթի եւ Քրիստոսի: Յուդայի երկրին մէջ էր, Երուսաղեմէ վեց մղոն հեռու դէպ արեւմտեան հարաւ, եւ հավանականապես առաւ այս անունը շրջակայ երկրին պտղաբերութենէն: Նոյն նշանակութիւնն ունէր նաեւ հին անունը Եփրաթա որ կը նշանակէ պտղաբեր: Բեթլէհէմ ունէր գեղեցիկ դիրք երկայնաձեւ զառիվերի մը վրայ, երկու հազար եօթն հարիւր ոտք վեր, քան ծովուն երեսը, եւ ունէր ամէն կողմանէ իւր առջեւ գեղեցիկ տեսարաններ: Շրջակայ բլուրք ծածկեալ էին որթովք եւ թզենօք եւ նշենօք, եւ հովիտքը կը բերէին առատ ցորեան»:

Այստեղ կա անճշտություն: Եթե 1 ոտնաչափը 30,5 սմ է, ապա 2700 ոտնաչափը կանի 823,5 մետր, իսկ Երուսաղեմի շրջակայքում 300 մետրից բարձր ոչ մի բլուր չկա: Այս բարձրությունը (823,5 մ.) դեռ լեռան ստորոտն է, որտեղ աճել է այդ առատ ցորենը, իսկ լեռն էլ ավելի բարձր է: Հետեւաբար, դա չէր կարող լինել Բեթղեհեմ Յուդայի, այլ Բեթղեհեմ Եփրաթա, որ համապատասխանում է Բարձր Հայքի Դարանաղի գավառին, Արեւմտյան Եփրատի աջ եւ ձախ ափերին:

«Հին Բաբելոնյան աստղագիտության մեջ Կույս կենդանակերպի Spica աստղը կոչվել է «Ab Sin» եւ պատկերվել է որպես ցորենի հասկ:

Համեմատական այս ամբողջ լույսի տակ քննարկելով այն՝ կեզրակացնենք թե «Ab Sin»-ի առաջին բաղադրամաս «Ab»-ը հնագույն հայերենի «յաւ»-ն է, որ կնշանակի «ցորեն», իսկ «Sin»-ը հավանաբար հայերենի «Ծին»-ն է: Հետեւաբար, այդ աստղը ներկայացնող համապատասխան լեռան շրջանը եղել է հացահատիկի՝ հատկապես ցորենի բուն ծննդավայրը: Այդ պատճառով էլ, որպես երախտիք, Մայր Անահիտին նվիրաբերել են հացահատիկի առաջին հասկերը, որոնց սերմերը ծառայել են որպես հաջորդ տարվա համար ընտիր սերմացուներ եւ ոչ թե ձեւական ինչ-որ նվիրատվություն են արել: Անահիտին նվիրված բոլոր սրբատեղիները այդ նպատակին են ծառայել», (Մ. Նաճարյան, նույն):

Այդ մասին Կ. Վ. Մելիք-Փաշայանն ասում է. «Անահիտին տրվում է «Գերանդիավոր» մականունը: Անահիտի տոներին նրան նվիրում էին հացահատիկի փնջեր, վերոհիշյալ հանգամանքը ակներեւ է դարձնում Անահիտի աղերսը հացահատիկների հետ»:

Հիսուսը Հնդկաստանից Նազարեթ վերադառնալիս լինում է Պարսկաստանում, Հայաստանում, Հունաստանում, Եգիպտոսում (տե՛ս «Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարան»): Իր ճանապարհին՝ Պերսեպոլիսում, Նա հանդիպել է Lun-ին (Լեւոն-Առյուծ Մհերին), Mer-ին (Փոքր Մհերին) եւ Hor-ին (Խոռին), երեք մոգյան քահանաներին, ովքեր քսանչորս տարի առաջ եկել են Իրեն երկրպագելու, ինչպես նաեւ Եփրատ գետի հյուսիսային կողմից եկած երեք իմաստուն ուսուցիչներին՝ Գասպարին, Բաղդասարին եւ Մելքոնին: Գասպարը մոգերի երկրի իմաստնագույն ուսուցիչն է եղել:

Ավետարան ըստ Մաթեւոսի գլ. 2-1, 2-ում գրված է. «Եւ երբոր Յիսուսը ծնուեց Հրէաստանի Բեթլէհեմումը Հերովդես թագավորի օրերումը, ահա արեւելքից մոգեր եկան Երուսաղեմ, 2 Եւ ասացին. Ո՞րտեղ է Հրէաների ծնուած թագավորը, որովհետեւ մենք տեսանք նորա աստղը արեւելքումը, եւ եկանք նորան երկրպագելու: 3 Եւ երբոր Հերովդես թագավորը լսեց շփոթուեցաւ, եւ բոլոր Երուսաղեմը նորա հետ: 4 Եւ նա բոլոր քահանայապետներին եւ ժողովրդի դպիրներին ժողովելով՝ նորանցից հարցրեց, թե ո՞րտեղ պիտի ծնուի Քրիստոսը: 5 Եւ նորանք ասեցին նորան. Հրեաստանի Բեթլէհեմում… 7 Այն ժամանակ Հերովդեսը մոգերին թաքուն կանչելով, նորանցից ստուգեց այն երեւող աստղի ժամանակը:

8 Եվ նորանց Բեթլէհեմ ուղարկելով ասեց. Գնացէք ստոյգ իմացեք այն երեխայի համար, եւ երբոր գտնեք, ինձ իմացրեք, որ ես էլ գամ երկրպագեմ նորան: 9 Եվ նորանք՝ երբոր լսեցին թագաւորիցը՝ գնացին. Եւ ահա այն աստղը, որ տեսան արեւելքումը, նորանց առաջին գնում էր, մինչեւ որ եկավ կանգնեց այն տեղի վերայ, ուր էր երեխան: 10 Եվ երբոր նորանք տեսան այն աստղը, մեծ ուրախութիւնով ուրախացան շատ:]

Այս հատվածը ընթերցելիս առաջանում են հետեւյալ հարցերը. «Որտե՞ղ է այդ արեւելքը, ովքե՞ր են այդ մոգերը եւ ի՞նչ է մոգյան քահանաների տեսած՝ արեւելքում ծագած առաջնորդող աստղը»: Ըստ Ավետարանի՝ մոգերը աստղագետներ են եղել, որոնք եկել են արեւելքից: Ն. Մառն իր «Հայկական մշակույթը» գրքույկի մեջ գրել է. «Նոքա հաբեթական ծագում ունեն, ի թիվս որոց եւ «մարգարե» բառացի «աստղագետ»,«կարապետ» նաեւ սարմատների «Armeni» հայազգի, տոտեմական թե արամյան ցեղի չաստված: («Կարապետ» բառի տարբեր շչական ցեղական ձեւը ներկայացնողն է սվաներենում պահված՝ ծարմաթ խոսքը «Աստված», վրացերենում «կռապաշտի» նշանակությամբ եւ ծարմարթ աղավաղված արտասանությամբ)», Երեւան, 1989, էջ 37:

Այստեղից երեւում է, որ «մարգարե», «աստղագետ», «հայ» (armeni) բառերն ունեն նույն իմաստը:

«Նախ եւ առաջ, հրեաները աստղագետներ չեն եղել եւ աստղերը չեն ուսումնասիրել: Իրենց հավատքից ելնելով, համարել են, որ դա կռապաշտություն է» (Այզեկ Ազիմով, Աստվածաշունչ մատյանի ուղեցույց, Նոր Կտակարան):

Բացի այդ, «Բյուզանդիայի Կոնստանդնուպոլսում առաջին «Բարձրագույն մոգության հայկական համալսարանի» բարձրագույն ուսումնական հաստատությունը մ.թ. IX դարում բացել էր հայազգի Լեւոն Մաթեմատիկոսը: Դեռ հիքսոսների ժամանակից հայերը համարվել են լավագույն աստղագետները եւ կոչվել են նաեւ հովիվներ եւ թագավորներ»:

Այն, որ աստղագիտությունը հնագույն ժամանակներից ի վեր զարգացած է եղել Հայաստանում, այսօր արդեն անվիճահարույց է: Նույնիսկ ավելին, որոշ գիտնականներ կարծում են, որ հենց Հայաստանն է աստղագիտության հայրենիքը: Այդ են վկայում քարե աստղային քարտեզները, կենդանակերպի, մոլորակների, աստղային այլ լուսատուների գաղափարագրերի առկայությունները վաղնջական Հայաստանում:

Մարդկային ամենազորավոր «զենքը» լեզուն, տվյալ պարագայում հայոց լեզուն, չէր կարող անմասն մնալ՝ չներառելով տվյալ գիտության մշակած աշխարհայացքից:

Օրինակ «մարգ» արդի ըմբռնմամբ՝ բանջարանոցային հողաթումբ, իրականում «մարգ» գրաբարյան հնագույն բուն հայկական բառ է, որ նշանակում Է աստղ (Հ. Աճառյան, Հ.Բ.Բ. հ 3, Երեւան, 1977, էջ 275-277): Այս բառից է բառակազմվել Մարգար անձնանունը, որը նշանակում է բարձրագույն (ար) ստղ. Աստղ-մարգ հասկացությունից է նաեւ «մարգարե» բառը, որը, ըստ Անանիա Շիրակացու նշանակում Է «աստղագետ»:

Հայ–Հայաստան, նույն Հ.Ա.Բ.-ում «հայել» բացատրվում է՝ ներքեւից վերեւ նայել, «նայել» վերեւից ներքեւ (նայել), «տեսանել» հավասար ուղղությամբ նայել:

Աստ՝ աստղ;

Ան՝ երկինք:

Հետեւաբար, «Հայ» – նշանակում Է աստղերին հետեւող, նայող (ազգ):

Հայաստան՝ նշանակում Է Աստղային հիմնակետի երկիր:

Ըստ հին միջագետքյան պատկերացումների (որոնց մի մասը տեղ է գտել Աստվածաշունչ մատյանում) Հայաստանը արեւածագի (արեւի ելման՝ արեւելքի, ու մայրամուտի) երկիրն էր, արեւի հանգրվանատեղը:

Եվ Միջագետքից ու Պաղեստինից հյուսիս տարածվող լեռնաշխարհը համարվել է «արեւելք» ոչ թե բառի աշխարհագրական կողմ ցույց տվող, այլ «արեւի ելքի երկիր» իմաստով: Հետագայում նախնական իմաստը մոռացվել է, եւ բառն ընկալվել է աշխարհագրական իմաստով: Ասվածը կարելի է հիմնավորել նաեւ այն բանով, որ Հայկական լեռնաշխարհի՝ արեւի հանգրվանատեղը լինելու մասին պատկերացումը պահպանվել է նաեւ խեթական աղբյուրներում: Վերջիններիս համաձայն՝ արեգակը ծագում էր «Արեւելյան ծովի», որը դատելով փաստերից՝ Վանա լճի խեթական անվանումն է: Դա լիովին համահունչ է Գ. Սրվանձտյանցի 19-րդ դարում գրի առած հայկական ավանդազրույցներին, որոնց համաձայն՝ արեւի ոսկյա ննջարանը գտնվում էր Վանա լճի հատակին, որտեղից ամեն առավոտ ելնում եւ ուր ամեն գիշեր վերադառնում էր ցերեկվա լուսատուն: Դա է պատճառը, որ հայկական մտածողության մեջ մինչեւ այսօր պահպանվել է «մայր մտնել» արտահայտությունը:

Վերջում անենք մի ենթադրություն: Ինչպես տեսանք Հին Կտակարանի կարեւորագույն դրվագներում (Եդեմ, ջրհեղեղ եւ այլն), Հայաստանը հանդես է գալիս իբրեւ «արեւելք»: Ելնելով դրանից չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ Նոր Կտակարանում եւս հիշատակվող «մոգերն արեւելքից», ովքեր առաջինը եկան ողջունելու Հիսուս Քրիստոսի ծնունդը, Հայաստանի քրմերն էին: (Արտակ Մովսիսյան, Սրբազան լեռնաշխարհը, Երեւան 2006, էջ 19):

Հարց է առաջանում, թե ինչպե՞ս են արեւելքից եկած մոգերը երեք օրում կարողացել գնալ Հուդայի Բեթղեհեմ՝ 1000 կմ-ից ավել ճանապարհը հաղթահարելով, որովհետեւ մոլորակների շքերթը կարող է ամենաշատը տեւել 3 օր: Իսկ Մոկաց աշխարհից Դարանաղի, ճանապարհը կազմում է մոտավորապես 300 կմ: Դա ավելի իրական է եւ հնարավոր:

Այսպիսով, պարզեցինք, որ այդ վեց մոգերն էլ եկել են Հայկական լեռնաշխարհից: Դա շատ կարեւոր փաստ է:

Եդեսիայում Հիսուսը հանդիպել է Աշբինա քուրմի հետ: «Հիսուսը եւ Աշբինան գնացել են խալդերի մեծ եւ փոքր քաղաքներով, Տիգրիսի եւ Եփրատի միջեւ եղած հողերով» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 9; գլ. 4; 10; 16): Այս ավետարանում տեղեկություններ կան Բելի եւ նրա աշտարակաշինության մասին: Բելի տաճարի մոտ Հիսուսն ասել է. «Ահա խելացնորության եւ ամոթի հուշարձանը» («Ջրհոսի դարաշրջանի Հիսուս Քրիստոսի Ավետարանը», Մաս 9; գլ. 43:10, 11, 12):

Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ մեր Հայկ Նահապետը՝ Հավատարը (հավատ արարողը՝ մարդկային կերպարաքով Աստվածը), նետով սպանել է Բելին, եւ ազատագրել է մարդկային ցեղերը ֆիզիկական ու հոգեւոր ստրկությունից ու կռապաշտությունից:  Եվ դա Հայր Արարչի կամքն է եղել:

Ըստ իս՝ Եդեսիայում (նախկին Ուրհայ-ում) Հիսուսը հանդիպել է Հայոց Աբգար թագավորին (թագավորել է՝ մ.թ. 1-34թթ. որի տիրապետության տակ են եղել՝ Սիրիան, Բաբելոնը, Ասորեստանը): Աբգար թագավորը Հայաստանի մայրաքաղաքը Մծբինից տեղափոխել է Արախայ (Ուրհայ)՝ Եդեսիա, Հայկական Միջագետք, որը Մծբինից 100 կմ. դեպի արեւմուտք է: Ըստ Պատմահայր Մովսես Խորենացու՝ Աբգար թագավորը նամակ է գրել Հիսուսին եւ Նրան հրավիրել է Եդեսիա: Պատասխան նամակում Թովմաս առաքյալը Հիսուսի անունից գրել է, որ Նրա առաքելությունը Հուդաների երկրում է, բայց Նա Իր երկու առաքյալներին կուղարկի Հայաստան: Հայաստան են ժամանել Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալները եւ մ.թ. I դարում Հայաստանում տարածել են քրիստոնեությունը: Այդ իսկ պատճառով էլ Հայկական եկեղեցին կոչվում է առաքելական:

Հիսուս Քրիստոսը եւ Նրա առաքյալները Նոր Կտակարանը քարոզել են միջին արամերենով: Դա մենք ցույց տվեցինք մեր հոդվածի սկզբում: Բացի դա՝ Իսրայելը գտնվել է Պարսկաստանի տիրապետության տակ եւ Մերձավոր Արեւելքում արամերենն է եղել հաղորդակցման հիմնական միջոց: Ակադեմիկոս Սուրեն Այվազյանը իր «Հայաստանը եւ Աստվածաշնչյան պատումները», Երեւան, 2006թ. գրքում գրում է.

– Նազարեթցի Հիսուս Քրիստոսը հուդա չէր,

Կամ էլ հույն, ինչպես ընդունված էր,

Նա հայ էր եւ խոսում էր Հայերեն (արամեերեն) մինչեւ իր մահվան ժամը, խաչի վրա:

Հիսուսի վերջին խոսքերը խաչի վրա եղել են. «Էլի՛, Էլի՛ լա՛մա, սա՞ բաքթանի «ñà âàõôàíè, ñà ìàõâàíè»:

* (հաջորդիվ ռուսերեն տեքստերը տեխնիկական պատճառներով չեն երեւում կայքում – նայել «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում՝ – http://www.hayary.org/wph/wp-content/uploads/39-429.pdf - 7-րդ էջ)

Սուրեն Այվազյանը Հիսուս Քրիստոսի վերջին խոսքերը խաչի վրա այսպես է մեկնաբանել.

Ìåæäó òåì, ýòè ñëîâà ëåãêî ðàñøèôðîâàòü ïî-àðìÿíñêè.

  1. Àë=àëûé, îòñþäà Àëîé= Áî­æå (Àëîå, êðàñíîå Ñèëíöå).
  2. Ëàìà=áîëüøîé, ò.å. Ó÷è­òåëü.

Òàê Éèñóñà è íàçûâàëè.

Äðåâíåå çíà÷åíèå ýòîãî ñëîâà â ñîâðåìåííîì àðìÿíñêîì øèðîêî óïîòðåáëÿåòñÿ â ñî÷å­òà­­íèè äâóõ êîðíåé  (լամ + փոր = òîë­ñòûé, èìåþùèé áîëüøîé æèâîò).

  1. ñà = ýòî.
  2. ìàõâàíè=óìèðàåò (մահվանի).

Òàêèì îáðàçîì Àëîé, Àëîé, Ëàìà ñà ìàõâàíè (Ալոի, Ալոի, Լամա սա մահվանի), ïî àðìÿíñêèé îçíà÷àåò – Áî­æå, Áî­æå, Ó÷è­òåëü òàê óìèðàåò.

Նոր բացահայտումները՝ կապված դրախտից բխող չորս գետերի հետ, Մովսէս Նաճարեանը իր՝ «Լեզուաբանութի՞ին թե իմաստասիրութիին» (Հալէպ, 2007, էջ 34-37) արժեքավոր աշխատության մեջ գրում է.

«Եւ Տէր Աստուած արեւելան կողմը՝ Եդեմի մեջ պարտէզ տնկեց ու իր ստեղծած մարդը հոն դրաւ: …Եւ պարտէզը ջրելու համար Եդեմէն գետ մը կ՛ելլէր ու անկէ չորս ճիւղի կը բաժնուէր: Մէկուն անունը Փիսոն է. ասիկա Եւիլայի բոլոր երկիրը կը պտտի, ուր ոսկի կայ: Եւ այն երկրին ոսկին ազնիւ է. սուտակ ու եղնգնաքար կայ հոն: Ու երկրորդ գետին անունը Գեհոն է… ասիկա Քուշի բոլոր երկիրը կը պտտի: Ու երրորդ գետին անունը Տիգրիս է. ասիկա Ասորեստանի արեւելեան կողմը կ՛երթայ: Եւ չորրոդ գետը Եփրատ է» (Աստուածաշունչ, Գիրք Ծննդոց 2):

Եբրայական կամ ասորական հնչողութեամբ Աստուածաշնչեան «Եւիլայ» երկրի անունը հայերէնի տառադարձելով կը ստանանք «Եբիղայ»: Մեզ թւում է, թէ բառի առաջին տառը սխալ է ընկլուած եբրայերէնի «Ալեֆ» ձայնաւորի բազմերանգ հնչիւնների պատճառով: Հետեւաբար դրա հիմքը կը լինի «Աբիղայ» կամ նոյնիսկ «Աբեղայ», որովհետեւ այդ լեզուներում «ի» ձայնաւորը նոյնպէս բազմերանգ է ու կարող է հնչել նաեւ «ե»: Հետեւաբար «Եւիլայի երկիրը» Հայոց «Աբեղեանք»-ում է տեղակայւում, որտեղ իսկապէս եղել է ոսկով ու թանկարժէք քարերով հարուստ Օլթին-Կարսի մարզում, երբ «Օլթի» տեղանունն իսկ բխում է «աբեղ»-ից («Օլ-թի>Աւլ-թի>Աբլ-թի>Աբղ-թի» անցումներով):

Ուրարտական արձանագրութիւններում Աբեղեանքը կոչւել է «Աբիլիանե, Աբիլիանի կամ Աբիլիանինի» եւ «Ն. Ադոնցը այն տեղադրել է Ախուրեանի հովտում» («Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»):

Այդ տարածքի սարահարթը կոչուել է «Անփայտ Բասեն», իսկ դրա հարաւային սահմանները հատել է Արաքսի արեւմըտեան վտակ Երասխը, որը հնագոյն ժամանակներում կոչուել է «Բասեն»:

Սրանով ուրուագծւում է «Փիսոն»-«Եւիլայ» եւ «Բասեն»-«Աբեղեանք» զոյգերի նոյնութիւնը: …Բասեն նահանգի տարածքից են բխում երեք գետեր, Երասխ-Փիսոնը, Եփրատը եւ Ճորոխը, ինչի համար էլ դա գետերի Բասեն-ավազան է կոչուել:

…Ի մի բերելով Խորենացու տուեալներն ու Աստուածաշնչեանը պարզւում է, որ Տիտանեանների տիրապետութեան տակ է եղել Կիլիկիան մինչեւ Արամի ժամանակները: Եվ քանի որ Գեհոն գետը «Քուշի բոլոր երկիրը կը պտտի» (Քուշը Քամ-Տիտանի որդին է), ապա Գեհոնը կը նոյնանայ Կիլիկիայի Ջեյհան գետի հետ: Ավելացնենք, որ «գ»-ն եւ «ջ»-ն բարբառներում իրար փախարինող բաղաձայներ են եւ Գեհոնը կարող էր հնչել Ջեհոն (Ջյէհոն), աղաւաղումով Ջեյհոն:

Ըստ մեզ, բառի հեռաւորագոյն ձպցը եղած պիտի լինի «Գեհաւն» ուղղագրութեամբ եվ «Գեհօն» հնչիւնով, ապա «աւ»-ից «ւ»-ի սղմամբ վերածուել է «Գեհան-Ջեյհան»-ի:

Այս լոյսի տակ, Եդեմ-դրախտի տարածքը կ՛ընդգրկի Եփրատ, Տիգրիս, Երասխ եւ Ջեյհան գետերի աւազանները, միգուցէ Բասեն կենտրոնով»:

Այս հոդվածում չորս բացահայտումներ կատարեցինք.

  1. Աբրահամ Նահապետը ոչ թե հարավային Ուրից է, այլ՝ հյուսիսային Ուրից:
  2. Հիսուս Քրիստոսը ծնվել է մ.թ.ա. 7թ. օգոստոսի 22-ին Բարձր Հայքի Դարանաղի գավառում:
  3. Մոգյան քահանաները եկել էին Մոկաց աշխարհից:
  4. Հիսուս Քրիստոսը քարոզել է արամերենով, եղել է Եդեսիայում պց, ըստ իս, Նա է հանդիպել Աբգար թագավորին 24 տարեկանում եւ միայն 9 տարի հետո են Նրա առաքյալներ՝ Թադեւոսը եւ Բարդուղիմեոսը հանդիպել Աբգար թագավորին:

Հրաչյա Հարությունյան

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։