Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (12-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (Գարեգին Ղազարյան, անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 3… Հայաստան՝ քաղաքակրթության օրրան…

Սկիզբը՝ թիվ 26-32, 34-37-ում

Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, այլ՝ ոչ Հայաստանը:

Հենրիխ Շլիման

Հայոց Բագրատունիները, սկսած հենց օրգանակապ աստվածային արմատներից ու հատկանունից մինչեւ արքենի աշխարհատարածումը, անզուգական տոհմ էին ու են, որոնց՝ նշանակալիությամբ փոքրիշատե մոտեցող այլ զարմ կամ գերդաստան անհնարության չափ գերդժվար է մատնացուցել: ԲԱԳՐԱՏ-պարսկ. «Բագա» (Աստված) եւ «դատա» (պարգեւ, տուրք). «(Միհր) Աստծո տվածը կամ ստեղծածը» (Աստվածատուր), ստուգաբանորեն հմմտ. բագին, Բագարան (իրենց իսկ՝ Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք), Բագավան, Բագրեւանդ, սլավոն. «Բոգ» (Աստված) եւ այլն, ոչ անվիճելի մի վարկածով՝  անգամ առնչակցվում է սլավոնական «Պանկրատ», «Պանկրատով», «Պանկրատեւ» տոհմանուններին (գեներալ Պանկրատեւը, օրինակ, էական դեր է կատարել Հայաստանում մղված ռուս-թուրքական 1828-1829թթ. պատերազմում), գերանգամ  «պանկրատիում» բուսանվանը եւ անտիկ օլիմպիադաների ծրագրում  մ.թ.ա. 648թ-ից ընդգրկված «պանկրատիոն» ամենահեղինակավոր մրցաձեւի անվանմանը (թեպետ բուն հունարեն «բավական հեռավոր» հոմանիշերով են ստուգաբանվում. «պան»՝ ամեն ինչ, «կրատոս»՝ ուժ, իշխանություն. ասե՞լ է թե՝ «Բագրատի» աստվածատուրը համարժեք է ինքնին «Պանկրատի» ամենազորությանը կամ լիիշխանությանը):

Համենայն դեպս՝ ակունքներն իրոք ընդհուպ մինչեւ Սուրբ Կույս Աստվածածին: Քեյթ Քարմայքլը  անգլերեն «Արմինիըն դայջիստ» ամսագրի (1971, թիվ 5) «Անի» հոդվածում, նույնիսկ առանց Մովսես Խորենացուն հղում անելու, բառացի շեշտել է .«Բագրատունիները, ըստ ավանդության, վերականգնելով իրենց տոհմական ծառը, հասնում էին մինչեւ Դավիթ ու Բաթշեբա եւ կույս Մարիամին համարում իրենց հորեղբոր աղջիկը»:

Այստեղ, իհարկե, կանգ չենք առնի այնտեսակ առաջադրությունների վերլուծության  վրա, ըստ որոնց՝ «Մայրամ» (այո՛, հենց առաջին քառատառ ամենանվիրաբառի շեշտարկմամբ) Աստվածածինը ծնվել է դեռ անկախությունը չկորցրած Արտաշիսյան Հայաստանի Եդեսիա (Ուռհա, Արքա) քաղաքում, հայկազունք Հովակիմի եւ Աննայի ընտանիքում, ավելին՝ զարմանալիորեն,  արդի Հայաստանի անկախության օրը (մ.թ.ա. 21.09.20թ.-մահ. 43(կամ 45,48)թ.), ամուսնացել է, նույն հայազգի Դավթի պորտից, տարեց Հովսեփի հետ: Հովսեփին ի վերուստ պատվիրանվել է Աստվածորդուն կոչել «Հիսուս» (հայերեն «հիւսիս) բառից, այսինքն՝ հյուսիսցի), որ Նա խոսել է «վաղնջական (արխաիկ) գրաբարով կամ Մուշի բարբառով» (Սուրեն Մ. Այվազյան, առաջարկելի է վերջինիս «Հայաստանը եւ Աստվածաշնչային պատումները» ռուսերեն գիրքը /Երեւան, 2005/), Հիսուսն ինքը ծնվել է Հայոց  (1.,2.), Դարանաղյաց գավառում (Հրաչյա Հարությունյան, վերջինիս հայերենալույս քրիստոսագիտական հոդվածաշարը «Լուսանցքն» էլ հրապարակում է), որ Աստվածորդին, պարզիպարզո, նախ հենց լեզվաբանական «հիպոստասով», ազգությամբ հայ էր, որովհետեւ չէր կարող հայ չլինել (ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային դաշնության անդամ, «Նոյի երկիր. Երկրի ներխուժումը Արեւակարգ» եռալեզու պատկերագրքի /Մ.,1997/ հեղինակ Կորյուն Նահապետյան) եւն եւ նմ.: Կամրագրենք միայն, թե քանի՜-քանի՜ երկրների ու ազգերի վրա են Բագրատունյաց տոհմաճյուղերն իրենց իշխանության թեւերը փռել:  

  1. Հայաստան (իշխանաց իշխանապետություն՝ 855-885, Թագավորություն՝ 885-1045),
  2. Վրաստան (ընդհատումներով գոյատեւած համապատասխան պետակազմավորումներ, 975-1801. մասնավորապես՝ Քարթլիի, Կախեթի, Իմերեթի Թագավորություններ, Սամցխե-Սաաթաբագոյի եւ Գուրիայի իշխանապետություններ, 15-րդ դարից),
  3. Աբխազիայի Թագավորություն (978-12-րդ դարասկիզբ, 17-րդ դարասկիզբ),
  4. Կիլիկիա (տոհմակից Ռուբինյանների մեծ իշխանապետություն, 1080-1198, հիմնադիր Ռուբեն Ա մեծ իշխանը Բագրատունի եւ Արծրունի արքայատոհմերի շառավիղն էր, Թագավորություն, 1198-1375, Լեւոն Բ Մեծագործի մահով (1219) սպառվել է Ռուբինյանների արական գիծը),
  5. Երուսաղեմ (խաչակրաց պետություն, 11-12-րդ դարեր. Ռուբեն Ա-ի եղբայր Թորոսն իր Արտա դստերը կնության է տվել Բաղդին (Բոլդուին) Ա թագավորին՝ դրանից բխող դաշնակցային եւ ժառանգական իրավունքներով, տոհմակից իշխան Գյուին կամ Գվիդոն Լուսինյանը աներ Բաղդին թագավորից ժառանգել է Երուսաղեմի գահը),
  6. Կիպրոս (տոհմակից Լուսինյանների Թագավորություն, 1192-1489. հիմնադիրը Անգլիայի /տե՛ս ստորեւ/ միջնորդությամբ՝ Եգիպտոսի սուլթանության գերությունից ազատված եւ թագավոր կարգված նույն Գվիդոնն էր, մինչեւ անկումը պահպանել են նաեւ «Հայոց թագավոր» տիտղոսը, ի դեպ՝ նույն Լեւոն Բ Մեծագործը 1191թ. եղել է Կիպրոսի Լիմասոլ քաղաքի եկեղեցում Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ թագավորի պսակադրության խաչքավորը):
  7. Իսպանիա (14-րդ դարի վերջին քառորդ . հիմա էլ այս երկրի թագավորի միջնորդությամբ՝ հիշյալ սուլթանության գերությունից ազատված տոհմակից՝ Կիլիկիայի վերջին թագավոր Լեւոն Զ Լուսինյանը դարձել է Իսպանիայի թագավորի խորհրդական),
  8. Սավոյայի Դքսություն (1416-1720. նույն Լեւոն Զ Լուսինյանը սա գնել է Ֆրանսիայից՝ դեռ Կոմսության /առ 1416/ կարգավիճակով. Ֆրանսիայի եւ Իտալիայի սահմանակցվանքում, մայրաքաղաքը՝ Շամբերի, ելք՝ Միջերկրական ծով, 1563-ից մայրաքաղաքը՝ Թուրին, հատուկ կենտրոնը՝ Պիեմոնտ, Լեւոն Զ-ից սերված՝ Սավոյայի դուքսերը նույնպես պահպանել են «Հայոց թագավոր» տիտղոսը),
  9. Սարդինիայի Թագավորություն (1720-1861.նույն Սավոյական հարստության/դինաստիա/շառավիղները. շարունակելով պահպանել «Հայոց թագավոր» տիտղոսը), բազմահայացուցիչ ծանոթություն. Ալեքսանդր Սուվորովը, ի լրումն Ռուսաստանի ֆելդմարշալ եւ Ավստրիայի ֆելդմարշալ կոչումների, ստացել է նաեւ Պիեմոնտի զորքերի մեծ մարշալ, Սարդինիայի Թագավորության ժառանգական արքայազն եւ արքայաթագի գրանդ (սարդինիական զորքերի ֆելդմարշալ) տիտղոսները, Սարդինիայի բարձրագույն շքանշան, իսկ հայրենիքում՝ նաեւ Իտալիական իշխան ազնվակոչումը, տե՛ս տրամակապն արդեն հաջորդ պարբերության եւ Թագավորության հետ:
  10. Իտալիայի Միացյալ Թագավորություն (1861-1946, նույն Սավոյական հարստության շառավիղները. շարունակելով պահպանել «Հայոց թագավոր» տիտղոսը. Գարեգին Նժդեհը հենց Միացյալ Իտալիայի այս օրինակով է, արդեն Հայաստանի համար, դեռ 2-րդ աշխարհամարտի սեմին նախաձեռնել «Իռեդենտա»/իտալ՝ «չմիացված հող»/ ծրագիրը. իմիջիայլոց՝ արիացի հայոց բազմոլորտ ավանդին Գերմանիայի գիտնականների նվիրած «Հայկականություն-Արիականություն» քաղաքակրթաբանական ժողովածուն (Պոտսդամ, 1934) թարգմանվել է նախ իտալերեն (1939), ընդ որում՝ իտալացի գիտնական Կարլո Բարդուցիի «Հայ ժողովրդի արիական պատկանելությունը» հոդվածի (1938) հավելմամբ…

Լեւոն Զ (վերջին) կիլիկիացին, Ամենայն հայոց թագավոր տիտղոսանվամբ, արքայական գանձարանը 1382թ. ի պահ է հանձնել Անգլիայի Ռիչարդ Բ  Պլանտագենետ թագավորին՝ հենց թեկուզ այն հիմքով, որ Անգլիայի Պլանտագենետների արքայատունը (Անժուական հարստություն /Ֆրանսիայի «Անժու» տեղանունից եւ համապատասխան հայկազուն տոհմից/, 1154-1399, ուստիեւ նրանց կողաճյուղեր Լանկաստերների (1399-1461) եւ Յորքերի (1461-1485) արքայատները ազնվարյուն սերունդներն էին Հին Հայաստանի Չորրորդ Հայք նահանգի՝ Հայկական Տավրոսի լեռնաստանում սփռված Անգեղտուն գավառի մեծ իշխան-նախարարների (հմմտ. Տորք Անգեղ, նաեւ՝ հարանուն եւ լայնիմաստ հոմանիշ անգղ, իր հերթին հմմտ. բուն անգլերեն՝ Ugly (հնչ. ագլի)՝ նախ անգեղ, Eagle (հնչ. իգլ)՝արծիվ (լատիներեն՝ Aguila), անգղն էլ, արծիվն էլ միեւնույն գիշատիչների կարգից են). սույն հայանուններից իսկ արտածվում են ամբողջ Անգլիա երկրանունը՝ England /հնչ. Ինգլընդ. առաջնապես, հասկանալի թափանցակնարկով, խոսուն եւ ներգործուն են վերջինիս նույնանիշ Անգղիան եւ հենց Անգղ գլխաբառով հիմնավորիչ օրինակը. «Ըստ առասպելի՝ անգղն էր քցցում կենարար կրակը մարդկանց պարգեւած եւ դրա համար պատժված Պրոմեթեւսի կուրծքը», ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր կազմի ակադեմիկոս Ստեփանոս Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան», հ.1-ին, էջ 101, Երեւան, 1944/, ուստիեւ, ինչպես նշել էի, արդեն «ընդհանուր լեզու» համարվող գերիշխան «անգլերեն» լեզվանունը. գերիշխան՝ բացառապես, անշուշտ, արտալեզվական՝ աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական պատճառներով… Ինչ հասնում է զուտ լեզվաբանական արժանիքների բաղդատմանը, ապա մեզ թույլ տանք մեկ եւ միայն մեկ՝ բացառապես մեր հեղինակային օրինակը. բոլոր լեզուներում, բոլոր ազգերի ու ժողովուրդների մեջ ամենից թանկ ու սրբազան «ես քեզ սիրում եմ» արտահայտությունը գրական անգլերենում կիրառվում է ընդամենը մեն-միակ «կացնային» կաղապարով, այնինչ գրական հայերենում՝ ամբողջ 12 կանոնավոր եւ դեռ առնվազն 2 էլ «պարականոն» տարաձեւերով՝ ըստ շրջուն շարադասության եւ տրամաբանական շեշտափոխության բոլոր հնարավոր տարբերակների՝ բխող համապատասխան հոգեբանական նրբանցումների գերհարստացմամբ («քեզ եմ սիրում ես», «սիրում եմ ես քեզ» եւ այլն, հմմտ. համար՝ ռուսերենում 6, ֆրանսերենում 2 ձեւերով եւ այլն). չմահավան ու չնչահավատ ընթերցողն իսկ կարող է դյուրավ հաշվարկել…

Առավել եւս կարեւորենք դեռ 9-րդ դ թվագրվող «Անգլոսաքսոնական ժամանակագրությունում» (հին անգլերեն) փաստվածը, որ է՝ Բրիտանական կղզու առաջին բնակիչ բրետոնները եկել են Արմորիկայից  (Ֆրանսիայի պատմամարզ Բրետանի վաղանունը), սրանց նախնիներն էլ՝ Արմենիայից:

…Լեւոն Զ-ն եւ Ռիչարդ Բ-ն կնքել են պայմանագիր (կոնդակ՝ 2 օրինակից) առ այն, որ Հայաստանի թագավորը՝ Ռուբինյան հարստությունից, հայոց արքայական գանձարանը ի պահ է փոխանցում Անգլիայի թագավորին՝ Պլանտեգենետ հարստությունից, որպես գանձարանի պահապանների սերնդակրին, այն հաշվով, որ երբ Հայաստանում վերականգնվի համահայկական թագավորությունը, այդ գանձարանը վերադարձվի Հայաստանին: Պայմանագրի 1 օրինակը մնացել է Անգլիայում, մյուսը՝ ժառանգվել Լեւոն Զ-ի հետնորդներին, այն է՝ հաջորդաբար Սավոյայի դուքսերին, Սարդինիայի թագավորներին, Իտալիայի թագավորներին, որոնց բարունակներն այժմ բնակվում են հատկանշաբար հայ մեծահարուստ-բարերար Գալուստ Կյուլպենկյանի (1869-1955) Պորտուգալիայում…

Ավելի քան 6 դար շարունակ Անգլիան, ապա Բրիտանական Կայսրությունն ու Միացյալ Թագավորությունը հետեւողականորեն խոչընդոտել են Հայաստանի պետական անկախության վերականգմանը, որպեսզի չկատարեն հայոց գանձարանը վերադարձնելու պարտավորությունը: Ընդ որում՝ օգտագործելով, ճշտավելի՝ վնասագործելով պեսպիսուն քաղաքական խուսանենգումներ, ամբոխավարական հնարքներ ու անբարո շահարկումներ (ասենք՝ Բեռլինի 1878թ. պայմանագրով Կիպրոսի մանդատի ստանձնումը, 1909թ. նույն Կիլիկիայում, 1915-1923թթ. Օսմանյան Թուրքիայի եւ մյուս հայավայրերում անագորույն Ցեղասպանության գործնական անտեսումը եւ այդ փաստի՝ ցայսօր չճանաչումը, 1945թ. Պոտսդամի համաժողովում պատմական Հայաստանի մի չնչին մասը նույնիսկ Հայկական ԽՍՀ-ի մետրոպոլիա =նաեւ հենց ՀԽՍՀ-ի անհամաչափորեն  աստղաբաշխաթիվ հայ զոհերի գնով հաղթած տերություն ԽՍՀՄ-ին հանձնելու համազգային ու հենց համախորհրդապետական օրինապահանջների կտրամերժումը)… Ահա եւ այդ Չավետյաց երկրի կարգուբարքը ներսից քաջիմացող, տեղաբնակ հռչակավոր Նոբելակիր Ջոն Գոլսուորսիի գրչած ախտորոշումը՝ «Փարիսեցիների կղզի»…

Բոլոր դեպքերում հիշենք ու ոչ միայն բրիտանացի իշխանավորներին հիշեցնենք հետեւյալը: Անգլիական ամենանշանավոր՝ 1634թ. Աստվածաշունչ մատյանի կազմին պատկերն է՝ Աշխարհամասերի եւ Ազգերի ինքնատիպար «Կենաց համատոհմածառի», որի արմատներում «Նոյան տապանն է»՝ լատինատառ «Արմենիա» հիմնագրով. պատկերի տակագրի էլ հռչակմամբ՝ «ցուցադրված է այն Սուրբ Բարձրավանդակը, որպես Տիեզերական Լեռնային Նվիրապետություն (հիերարխիա), որից ծագող Կենաց ծառի ճյուղերը խորհրդանշում են մարդկային քաղաքակրթության ծնունդը Մայր Հայաստանում» (տես պատկերը՝ «Լուսանցք»-ի այս թողարկման PDF տարբերակում):

Ընդերկար չծավալվելու համար սոսկ կետանշենք անգլիացի գիտնական Դեւիդ Մարշալ Լենգի «Armenia, Cradle of civilization» «Հայաստան. քաղաքակրթության օրրան» աշխատությունը (որ ռուսերեն հրատարակել են խայտառակ միտումնասխալ վերնագրով՝ «Արմյանե: Նարոդ սոզիդատել – Àðìÿíå: íàðîä-ñîçèäàòåëü/Ø.« 2006/Մ., 2006/, իմա՝ ընդամենը՝ «Հայերը. ստեղծարար ժողովուրդ»), ակադեմիկոսներ Վյաչեսլավ Իվանովի եւ Թամազ Գամկրելիձեի՝ 1984թ. Թբիլիսիում լուսընծայած ստվարավերտառ ռուսերեն մենագրությունը /որի համար արժանացան ԽՍՀՄ բարձրագույն՝ Լենինյան մրցանակին/, ակադեմիկոս Պարիս Հերունու՝ նախ հենց անգլերեն տպագրած «Հայերը եւ հնագույն Հայաստանը», Սերգեյ Մամուլովի (ռուսերեն), Հակոբ Մարթայանի (Թուրքիա), Տիգրան Մկրտչյանի «Մոռացված հայրենիք» (ռուսերեն), Մարտիրոս Գավուքչյանի (ԱՄՆ, Կանադա), Հովիկ Ներսիսյանի (ԱՄՆ), Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, Կարապետ Սուքիասյանի (ԱՄՆ), Մեծամեծն Նժդեհի աճյունաբեր Պավել Անանյանի, Հակոբ-Գրիգորի (Ֆրանսիա), նույն Սուրեն Մ. Այվազյանի, Համլետ Մարտիրոսյանի, Վահան Սարգսյանի, Արման Ռեւազյանի, Ռուբեն Բարենցի, Լիա Ավետիսյանի, Արշակ Ալպոյաճյանի, Գ. Կարագյոզյանի, Ռուբեն Նահատակյանի, Մուրադ Օհանյանի, Արտաշես Արծրունու (ՌԴ, ռուսերեն), նույն բազմալեզվագետ հնագետ, Տրոյայի հայտնագործիչ, գերմանացի Հենրիխ Շլիմանի /կրկին տես բնաբանը/, Արամ Մկրտչյանի (Գերմանիա) եւ այլոց ուսումնասիրությունները, ըստ որոնց՝ «Հայաստան երկիր դրախտավայրը» ոչ միայն արար քաղաքակիրթ մարդկության ծննդավայրն է եւ հետջրհեղեղյան վերածննդավայրը, այլեւ՝ իրոք համանախնիաշեն կենտրոնատեղին ազգերի տարասփռման (Հնդկաստան, Մերձարեւելք, Եգիպտոս, սլավոնական երկրներ, Բալկաններ, փառաբանյալ Հունական նախօրրան Կրետոս կղզի, Իտալիա /էտրուսկներ/, Բոհեմիա, Բավարիա, Ֆրանսիա, Բրիտանիա, Իռլանդիա, Բասկերի երկիր, ընդհուպ Հարավային Ամերիկա՝ անջնջելի հետք թողնելով վաղնջագույն համարված այմարական  լեզվամշակույթում):

Ի զուգադեպ՝ անտիկ հայ օլիմպիական չեմպիոն Վարազդատ թագավորի «կռփամարտ» մարզաձեւի «ժառանգ» համարվող՝  պաշտոնապես կանոնագրված (1867) անգլիական ծագմամբ բռնցքամարտի գծով արդի առաջին մե՛ր մայրաքաղաքցի օլիմպիական չեմպիոնի ծննդյան ամսաթիվն ու ծննդավայրի կարգավիճակն իսկ յուրովի խորհրդանշում են Հայոց Վերածնունդը՝ ջգրու բոլոր չուզողների:

Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյան (24.04.1932, Երեւան-01.02.2013, Լոս Անջելես), ԽՍՀՄ, բռնցքամարտ, մինչեւ 63,5 կգ:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ

http://www.hayary.org/wph/?p=5888Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (11-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով) – 2 – անհայտ-հանրահայտ «այլազգի» հայերը…

http://www.hayary.org/wph/?p=5873Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (10-րդ մաս) – Փնտրվող «ծպտյալները» (անհրաժեշտ քնարաէպիկական նախաշեղումով)… Ջուղայի արմատներով Իոսիֆ Ադելխանով-Առուստամով (Ստալինի) եւ այլ ծպտյալ հայերի մասին… Ռուսաստանի Եկատերինա Բ Մեծ կայսրուհու գլխավոր ֆավորիտ Պոտյոմկին-Տավրիդյանը…

http://www.hayary.org/wph/?p=5859Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (9-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը – 2… Մանավանդ որ այդ աստղասփյուռը ժամանակի եւ տարածության մեջ հանապազ խտանում-բազմանում է…

http://www.hayary.org/wph/?p=5842Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (8-րդ մաս) – Ոգու եւ մարմնի կրթիչներ. հսկա սառցալեռան երեւացող մասը… Ծավալվենք սոսկ օտարերկրացի օլիմպիական չեմպիոնների հայատոհմիկ մարզիչների փաղանգի շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5813Արդարությունը գեթ մասամբ վերականգնելու համար – Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին… Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (7-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (Օլիմպիական խաղեր եւ Բարի կամքի խաղեր)…

http://www.hayary.org/wph/?p=5795Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (6-րդ մաս) – Թիվ մեկ մարզաձեւի նախաօլիմպոսյան հայահետքերից մինչեւ օլիմպիական գոլի հայ մեծավարպետ ու հայամականուն մարզարքա…

http://www.hayary.org/wph/?p=5776Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։