Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Մուհարրեմ Ինջեն անդրադարձել է ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հնարավոր հետեւանքներին:

«Լուսանցք»-ն անդրադարձել է այս թեմային այն առումով, որ եվրոպական երկրները շատ բացասական վերաբերմունք են դրսեւորել այդ փոփոխությունների նկատմամբ, քանի որ այն ավելի մեծ բռնակալական հնարավորություններ է տալիս արդեն իսկ բռնակալական հակումներ դրսեւորող Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Այդ պատճառով արգելեցին թուրք պետական ու քաղաքական գործիչները մուտքը եվրոպական երկրներ՝ թուրքական համայնքներում քարոզչություն թույլ չտալով: Սա շատ է սրել Թուրքիայի հարաբերությունները Բելգիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Ավստրիայի, Շվեդիայի եւ այլ եվրաերկրների հետ:

Թուրք պատգամավոր Ինջեն Սինոպում հանդիպել է ՏԻՄ ղեկավարների հետ եւ նշել, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում երկրի նախագահի ձեռքում կկենտրոնանան չափազանց շատ իրավասություններ, ինչը աննախադեպ է ու շատ վտանգավոր: «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է պատգամավորը:

Իսկ մենք հիշեցնենք, որ նախագահ Էրդողանը որոշել է հռչակվել (ինքնահռչակվել) համայն թուրքերի «նոր հայր», ինչը եւ իրականացնում է «օրենքով», որից հետո կսկսի նախաձեռնել նորօսմանական եւ համաթուրքական ծավալապաշտական ծրագրերը…  

«Հիմա մենք այո ասելով մեջլիսը ցրելու իրավունք ենք տալիս: 1924թ., երբ սահմանադրություն էր կազմվում, Աթաթուրքին մեջլիսը ցրելու իրավունք տվող առաջարկ եղավ, բայց պատգամավորները մերժեցին: Այո ասելով նաեւ պատերազմ սկսելու իրավունք կտանք:  Նման բան չի կարող լինել: Թուրքիայի զինված ուժերի երկրից դուրս գալը կամ օտար զորքի մուտքը երկիր ենթակա է մեջլիսի հաստատմանը: Եթե մենք հիմա այո ասենք, ապա այդ իրավունքը կտանք մեկ անձի: Այդ անձը առանց որեւէ մեկի հետ քննարկելու, համաձայնեցնելու վաղը կարող է զորքը ոտքի հանել եւ մտնել Հայաստան: Հավատացեք՝ դա հավասար կլինի ինքնասպանության. երկիրը կմասնատվի», – ասել է թուրք Մուհարրեմ Ինջեն: Ապա հավելել է, որ շատ մեծ սխալ կլինի շուրջ 80 մլն. բնակչության ճակատագիրը միայն մեկ անձի քմահաճույքներին հանձնելը՝ անգամ անկախ նրանից, թե այդ անձը ով կլինի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թե՞ մեկ ուրիշը:

Իսկ Թուրքիայի՝ իրականությունից հետզհետե կտրվող նախագահը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Իզմիրում կազմակերպված հանրահավաքի ժամանակ արդեն ծավալապաշտական ելույթ է ունեցել: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունները մերժողներին, նա ասել է.  «Հիշու՞մ եք նրանց, որոնց ծովն էինք նետում 100 տարի առաջ: Այ նրանց պաշտպաններն են այսօր «ոչ» ասում: Եվ իրենց ձիերին ու շներին են բաց թողնում «այո» ասողների վրա»…

Հասկանալի է, որ խոսքը՝ Հայոց ցեղասպանության մասին է, ինչն ակամա խոստովանել ու հաստատել է արդեն թուրքերի հոր կարգավիճակում իրեն զգացող այս հայակերը…

Սրա համոզմամբ՝ կառավարման նախագահական համակարգին դեմ արտահայտվողները Թուրքիայի թշնամիներն են: Ապա հայտարարել է, թե «իրական հիվանդը հենց Եվրոպան է»: Նրա կարծիքով՝ եվրոպայի տնտեսության վիճակը գնալով վատթարանում է: «Նրանք վարակվել են ռասիզմի վիրուսով: Այս անգամ նրանց վիճակը ծանր է լինելու»,- ասել է նա:

Իսկ «ռասիզմի վիրուս» ասելով՝ նկատի ունի այն ուժգնացող ատելությունը, որն առաջանում է Եվրոպայում թուրքերի եւ իսլամականների նկատմամբ, քանի որ նաեւ կարծիք է հայտնել, թե եվրոպական երկրները ճնշում են գործադրում ծագումով թուրք քաղաքացիների վրա: Անգամ սպառնացել է, որ ապրիլի 16-ի հանրաքվեից հետո Եվրոպան դեռ պատասխան կտա իր այդ պահվածքի համար:

Ըստ թուրքական պաշտոնական պատմագրության (որտեղ մերժվում է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը)՝ 1922-1923 թթ. քեմալական շարժման ժամանակ թուրքերը Բոսֆորի ջրերն են նետել «քրիստոնյա զավթիչներին»՝ որպես «իմպերիալիզմի օկուպացիայի դեմ պայքարի դրսեւորում»:

Հետաքրքիր է, որ այս համապատկերում, ապրիլի սկզբներին ԱՄՆ-ում անցկացվեց Քլարկի համալսարանի Ստրեսլերի Ողջակիզման եւ ցեղասպանագիտական ուսումնասիրությունների կենտրոնի կազմակերպված՝ «Նոր փորձառություն. պատասխանատվությունը պատասխանատու դարձնելը» խորագրով միջազգային գիտաժողովը (ԱՄՆ, Մասաչուսեթս, Վուսթեր), որին մասնակցում էին ցեղասպանագիտության ոլորտի հայտնի հետազոտողներ ԱՄՆ-ից, Իսրայելից, Հայաստանից, Ավստրալիայից, Արգենտինայից, Բելգիայից, Գերմանիայից, Գվատեմալայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական, Իրավաբանների հայկական համաժողովին կից Հայոց ցեղասպանության իրավական հարցերի ուսումնասիրության կենտրոնի համակարգող Վլադիմիր Վարդանյանը, ով հանդես եկավ «100 տարի անց. ովքեր եւ ինչպես են պատասխանատու Հայոց ցեղասպանության համար» զեկույցով: Դրա շրջանակներում քննարկվեցին Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարմանն ուղղված իրավական միջոցներին առնչվող հարցեր: Զեկույցում մասնավորապես անդրադարձ կատարվեց Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն կրող հանրային եւ մասնավոր սուբյեկտների շրջանակը հստակեցնելու հիմնահարցին եւ ներկայացվեց տեղեկատվություն Հայոց ցեղասպանության հետեւանքները հաղթահարելուն ուղղված՝ ընթացող եւ ավարտված դատական գործընթացների վերաբերյալ:

Իսկ իրանցի քաղաքական վերլուծաբան Սադեղ Մալեքին հայտարարել է, որ ներկայիս Թուրքիան Հայոց ցեղասպանությունն իրականացրած Օսմանյան կայսրության ժառանգորդն է եւ, անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությանը, նշել է, որ այսօր էլ նման քաղաքականություն է իրականացվում Իրաքում եւ Սիրիայում: Անգամ շեշտել է, որ եթե Սիրիայում եւ Իրաքում իշխանությունը գտնվեր սուննիների ձեռքում, Թուրքիան չէր նպաստի այդ երկրներում ճգնաժամի առաջացմանը»:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն էլ հայտարարել է, որ Թուրքիան իր տարածաշրջանային խառնակչություններին ավելացրել է նաեւ Իրանին դեմ կրոնական մեղադրանքներ ու տարաձայնություններ հրահրելը: Թուրքիայի նախագահը Բահրեյն կատարած այցի ընթացքում, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես նշել է. «Իրաքում առկա է կրոնական եւ ազգային տարաձայնություններ, այնտեղ նաեւ ձեւավորվել է ինչպես պարսկական ազգայնականություն, այնպես էլ անջատողական շարժումներ, դրանց դեմը պետք է առնել»:

Արամ Ավետյան

 

Դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը

«Լուսանցք»-ը ժամանակին գրել է ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ: Մենք անհանգստանում էին նաեւ, երբ Էջմիածինը «դարձի գալու» վտանգավոր հայտարարություններ էր անում…

Թուրքիայում 2016թ. հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գլխավոր կասկածյալներից գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է «Օսմանյան կասրությունից մինչեւ հանրապետություն ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» գիրքը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հեղաշրջման փորձի գործի շրջանակներում ցամաքային ուժերի հրամանատարությունում տեղի ունեցած դեպքերի գործով 150 զինվորականների դեմ պատրաստված մեղադրական զեկույցը ներկայացվել է դատարան։ Այդ զեկույցում որպես գլխավոր կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է Ահմեդ Աքգյունի հրատարակած վերոնշյալ գիրքը։ Այդ փաստը եւս ներառվել է մեղադրական զեկույցում։

Նշենք, որ Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր Ֆեթուլլահ Գյուլենը։ Դրանից հետո ամբողջ Թուրքիայում համացանցով փնտրում էին, թե ովքեր են Բագրատունիները։

Ըստ որոշ թուրք հետազոտողների, Բագրատունիները Թուրքիայում գաղտնի խմբավորում են, ովքեր ճանաչում են միմյանց ու ապրում հատուկ կանոններով։ Այսինքն, Թուրքիայի Բագրատունիները արտաքուստ մուսուլմաններ են, սակայն ծպտյալ հայեր են։ Իսկ որոշ թուրք լրագրողներ շեշտում են, որ այդ Բագրատունիները ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում ու կարեւոր դերակատարներ են Թուրքիայի կյանքում։

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

http://www.hayary.org/wph/?p=6220Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինիաշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջինխոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…-Արմեն  Ավետիսյան  (Հայ Արիական   Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։