Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…

Աշխարհի վերաբաժանման ընթացքը թերեւս դանդաղ, բայց անկասելի է առաջ գնում: Այս մասին մենք հաճախ ենք խոսել Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ուստի որոշեցինք մեկ անգամ էլ անդրադառնալ, հատկապես անսպասելի սրվող Միացյալ Նահանգներ – Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների համապատկերում:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մինչ նախագահական ընտրությունները եւ ընտրությունների ընթացքում անգամ գրեթե գովաբանում էր Վլադիմիր Պուտինին ու խոստանում, որ Մոսկվայի հետ միասնաբար են պայքարելու համաշխարհային չարիքի՝ իսլամական ահաբեկչության դեմ:

Այդ ընթացքում Վաշինգտոնն ավելի շատ հակադրվում էր դաշնակից Եվրոպային, քան մրցակից Ռուսաստանին: Այս դեպքում՝ ի՞նչը ստիպեց փոխել ԱՄՆ-ի քաղաքական ուղին, որ եվրոպական ուղղությամբ հաշտեցման համապատկերում սրվեց հարաբերությունները ռուսաստանյան ուղղության հետ: Դոնալդ Թրամփը ավելի կտրուկ եղավ, քան իր նախորդն էր՝ Բարաք Օբաման: Եթե նախորդը միայն ու առավելապես կտրուկ հայտարարությունների էր դիմում՝ առանց գործնական քայլերի, ապա ներկայինս՝ ասում եւ իրականացնում է, ինչպես եղավ Սիրիայի դեպքում: Արդյո՞ք այս ոճը կդառնա բուն ամերիկյան: Եվ այդ դեպքում ի՞նչ պատասխան սպասել Ռուսաստանից:  

«Այո, ակնհայտ է, որ համաշխարհային նոր փոփոխությունները վաղուց են սպասվում, ինչը ոչ միայն ռազմա-քաղաքա-տնտեսական ազդեցությունների վերադասավորման անհրաժեշտությամբ է պայմմանավորված, այլեւ՝ բնական ազդեցության հետեւանք է… Եթե ասեմ՝ ավելի շատ բնազդական ու բնազգաղողական երեւույթների հետ է կապված լինելու համաշխարհային փոփոխությունների ընթացքը, շատերի մոտ սա հավատ չի ներշնչի… Բայց հոգեւոր ու մտավոր ոլորտներին տիրածները կհասկանան՝ ինչի մասին է խոսքը: Անգամ եթե մարմնական բնազգացողությունը կորցրած լինեն»…

Արմեն Ավետիսյանը հավաստում է, որ շուտով շատերը կզգան, որ այս ամենը բացի երկրային հասունացած ծավալումներից, ունի նաեւ կապ՝ երկնային փոփոխությունների հետ, այն է՝ «Տիեզերական (ավելի ստույգ՝ Արեգակնային Համակարգի) Գարունն այլեւս մտել է իր գործառույթների մեջ եւ երկրային մարդ էակը, ինչ ազգության էլ պատկանի՝ դուրս է գալիս Տիեզերական Ձմռան խորը նիրհից եւ գործում է Գարնան Բնույթին համարժեք հոգեբանությամբ եւ մտայնությամբ… Հատկապես արեւատենչ ազգերը, այդ թվում՝ հայերը, Տիեզերակարգի համաձայն թուլանում-տկարանում են Ձմռան Բնույթին տրվելով: Եվ Արեգակնային համակարգի Տիեզերական Ձմեռը արդեն ավելի քան 5-6 հազար տարի (վերոնշյալ Տիեզերական տարվա 3 ամիսը՝ մի եղանակը՝ Ձմեռը) բնականորեն տկարացրել է արեւապաշտների գենը, որի հետեւանքներն անչափ ծանր նստեցին արիադավան ազգերի վրա… Առավելապես հայերի, քանզի հայերինս է ինչպես Արիադավանության Առաջնեկության պատիվը, այնպես էլ Արիական Արարչաերկրի՝ Արարատյան Աշխարհի բնիկության իրավունքը… Այդ ամբողջ հազարամյակների ընթացքում մեզ հալածեցին ոչ միայն լուսնապաշտները եւ խառնածինները, այլեւ այլ արեւապաշտներ, որոնք ցայսօր չեն կարողանում հանդուրժել Հայի Արարչակնիք Ծագումը՝ Արարչատուր Հայրենիքում՝ Արարատյան Աշխարհում (Հայկական Լեռնաշխարհում), եւ հատկապես այն իրողությունը, որ ՀԱ՛Յ-ը օժտվեց Տիեզերքի Արարչի՝ Տիրոջ՝ ՀԱՅԱ-ի՝ անվանակիր Տեսակը (եւ՛ աստվածային, եւ՛ մարդկային) լինելու առաքելությամբ… Ավելի քան 5-6 հազարամյակ մեզ բզկտեցին բոլորը»…

Հայ արիականների առաջնորդը կրկին շեշտեց, որ պատահական չէ, որ այսօրվա աշխարհի երեսից փորձել են վերացնել հայկական հնչողությամբ ամեն բան՝ նախ Հայ Աստվածների գոյությունը դրեցին հարցականի տակ, «մեռած աստվածներ» անվանելով, ապա Հայկական Լեռնաշխարհի՝ որպես բնական մի տարածաշրջանի, անունը հոշոտվեց՝ կամ Անատոլիա են կոչում, կամ էլ չեն նկատում, որ այն գոյություն ունի Կովկասի ու Մերձավոր Արեւելքի միջեւ… Հայկական պատմության որեւէ դրվագ որեւէ պատմական մեջբերմամբ այլեւս չարծարծվեց, իբրեւ չի էլ եղել նման հնագույն նախնական ազգ, իսկ հայոց հավատի բոլոր վկայությունները ոչնչացվեցին, ինչպես գրավոր, այնպես էլ տաճարային… Եվ «քանդեցին Արարչակարգը», բոլոր հետագա կրոններից հանելով Արարչի գոյության փաստը, ամեն մեկն իր աստծո պաշտամունքը դարձրեց գերագույնը.. եղավ մեկաստվածային համակարգ՝ մեկարարչականի փոխարեն…

«Բայց եկել է պահը երկնային արդարության: «Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է վերոնշյալ վերերկրային գարնանային ազդեցությանը, ինչն արդեն գիտակցել եւ հաշվի են առել աշխարհի շատ թաքնագիտական կենտրոններում: Վստահաբար, այդ մասին զեկույցներ են դրվել աշխարհի ներկայիս գաղտնի տերերի եւ գերհզոր երկրների նախագահների սեղաններին: Այդ քննարկումները կարող են դրական կամ բացասական ազդեցություն ունենալ առաջին հերթին հենց քննարկողների ու նրանց երկրների համար՝ ըստ իրենց իմացականության կամ իրականությունից կտրված լինելու աստիճանի… Տիեզերական ազդեցությունը միակ բանն է ներկայիս շահաշխատ աշխարհում, որ չի կարող առնվել, շեղվել կամ ոչնչացվել»…

Ըստ Արմեն Ավետիսյանի, Հայաստանի ու հայի տիեզերաազդակները վաղուց իջել են Երկիր, զգացողն զգացել է, տեսնողը՝ տեսել: Միայն մնում է գիտակցողն էլ հասկանա, այլապես, կճզմվի տիեզերական թափանիվի ահագնացող պտույտներից: Եվ բոլորն են արժանանալու այս կամ՝ հակառակը՝ վերապրելու բախտին: Աշխարհի կործանումները միայն ջրհեղեղներով, հրաբուխներով կամ էլ սառցապատումներով չի ավարտվում, պատիժը եւս բնական ազդեցության հետեւանք է: «Տիեզերական Ձմռան պատիժը ոչ թե միայն, այլ նաեւ սառցակալումն է, Աշնանը՝ նաեւ ջրհեղեղը, ամռանը՝ կիզիչ տապը կամ այրող Արեւը, կամ էլ՝ կրակե ու հրաբխե տարբեր պատիժները, իսկ Գարնանը, որն այսօր ընթացքի մեջ է՝ եռահամակարգ մարդու (մարմին, միտք եւ հոգի) վերազարթոնքի, վերածննդի կամ վերացման ճանապարհն է… Մարդ տեսակն այսօր այնքան է հեռացած բնությունից, որ այդ բնազանցությամբ մահվան շեմին է հայտնվել, ազգերը եւս այս կարգավիճակում, ուստի՝ կամ՝ կվերածնվեն գարնանային ազդակներից, կամ՝ կմնան մահվան ճիրաններում ու կվերանան որպես տիեզերական թափոններ՝ ուղիղ դեպի սեւ խոռոչները կճանապարհվեն»…

Հայ Արիական Միաբանության առաջնորդն ամփոփելով խոսքը՝ նշեց, որ կառույցը դիմել եւ կրկին դիմում է Հայաստանի իշխանություններին ու բնակչությանը, համայն հայությանը, առաջադեմ ու մաքրագեն կացութացեւի կողմնակից այլազգիներին՝ գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, քանզի աշխարհի վերաձեւումները պտտվում են դրանց դերակատարների եւ ոչ թե հանձնարարված դերը կատարողների շուրջ: Իսկ Երկնքի ուժը Երկրում չկիրառելը աններելի հանցանք կլինի:

Այսօր այլեւս չպետք է հապաղել, Հայաստանի նախագահը պետք է սկսկի բանակցել աշխարհի ներկայիս հզորների հետ, որոնք հասկանում են, որ ոչ միայն որոշ արաբական երկրներ, այլեւ՝ Թուրքիան ու Ադրբեջանը նույնպես պիտի մասնատվեն…

«Երբ հայ զորավոր արքաները պատերազմի պիտի դուրս գային, լսում էին քրմապետերի խոսքը, թե որքանով է պահը համադրելի հաջողությանը: Եվ այդժամ նախ Հայ Աստվածներն էին Երկնքում հաղթանակը կերտում, ապաեւ՝ հաղթության այդ իրավունը փոխանցում ազգին…

Եվ քրմապետը արքային բարի հաղթանակ էր մաղթում… կամ էլ՝ հաղորդում էր Աստվածների կամքը, որ պահը պատեհ չէ պատերազմի համար…»,- նշեց Արմեն Ավետիսյանը եւ հավելեց, որ արդեն ասել է, որ աշխահն ազգայնանում է. Եվրոպան արդեն մտածում է ազգային, ավելին՝ ազգայնական ԵՄ-ի մասին, ամերիկյան ու ռուսական շահերը խաչվում են ազգային գաղափարների ու տեսությունների հիմքով, ինչը անդառնալի է: Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…

Զրույցը՝ Վահագն Նանյանի

http://www.hayary.org/wph/?p=6220Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինիաշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջինխոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…-Արմեն  Ավետիսյան  (Հայ Արիական   Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org 

http://www.hayary.org/wph/?p=6219Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։