Անմասն չմնա՛նք աշխարհի վերաձեւումից – Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը… Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը… Եվ դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը…

Աշխարհի վերաբաժանումները հիմնականում հասունանում եւ կյանքի են կոչվում մի տարածաշրջանում, որտեղ կենտրոնացված է տիեզերաազդակ բնաշխարհը: Դա Տիբեթից մինչեւ Ալպեր ձգվող հորիզոնականն է, որի կենտրոնն Արարատյան աշխարհն է, նույնն է թե՝ Հայկական լեռնաշխարհը:

Այստեղ են խաչվում աշխարհի վերաբաժանումների ճանապարհները: Պարզապես ներկայիս աշխարհակարգում մարդկության արարման ու փրկության օրրան Հայկական լեռնաշխարհի անունն անգամ հանել են գործածումից եւ թուրքա-սիոնական դրդմամբ տարածաշրջանը կոչել են Մերձավորարեւելյան… Սակայն, Մերձավոր Արեւելքի ու Կովկասի տարածաշրջանների հենց մեջտեղում Հայկական լեռնաշխարհն է, որն առանձին տարածաշրջան է, որտեղ էլ բացվում են Տիեզերքի Դարպասները…

Իսկ դրանք արդեն բացվել են…  (տես՝ 4-րդ էջ՝ «Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը՝ հաստատե՛լ Երկրում» -

http://www.hayary.org/wph/?p=6221Գործել առավել զգոն, բայց ավելի նախաձեռնողական, Երկնքի հաղթանակը հաստատե՛լ Երկրում… Անգամ չգիտակցելով՝ բոլորն անելու են Տիեզերքի Պահանջը…  (աշխարհի վերաբաժանման ճանապարհին թեմայով «Լուսանցք»-ի զրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ)…):

Այժմ, վերոնշյալ ձեւակերպմամբ Մերձավորարեւելյան տարածաշրջանում վերստին ծավալվել է աշխարհի վերաձեւման գործընթացը: Ուստի՝ աշխարհի գերտերությունների շահերը խաչվում են ոչ միայն միմյանց, այլեւ տարածաշրջանի երկրների հետ: Փորձում են օգտվել նաեւ տեղային զոռբայությամբ հայտնի երկրները, ինչը ավելի է սրում իրավիճակը: Բայց հաճախ այդ երկրները խաղացվում են գերնպատակի համար ու իրենք նույնպես մասնատվում են ընդհանուր սեղանին դրված:

Այսօր Մերձավորարեւելյան տարածաշրջանին զուգահեռ իրադարձություններ են ծավալվում նաեւ Կովկասում, ինչը մեզ հնարավորություն է տալիս մտնել «ընդհանուր թեմայի» մեջ՝ մեր ազգային նպատակներին հասնելու համար:

Այսօր ընդհանուր սեղանի վրա դրված ավելի ցայտուն երեւում են 5 երկրներ՝ Սիրիան, Իրաքը, Իրանը, Թուրքիան ու Ադրբեջանը:

Որշակի շարժեր կան Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի ուղղությամբ եւս, քանզի այս երկրներն էլ են փորձում դառնալ տարածաշրջանային գերտերությունիկներ, որոնք գերտերություններին երբեմն դեմ լինելու իրավունքներ կունենան, երբ առաջնային դիտարկեն սեփական շահերը…  

ԱՄՆ-ն ու Եվրոպան ամեն ինչ անում են, որ խորտակեն Բաշար Ասադի իշխանությունը Սիրիայում, ինչին դիմակայում են Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը:  Իհարկե, կարեւոր խոսքն այստեղ Մոսկվայինն է եւ Վաշինգտոնն արդեն աշխատում է այդ ուղղությամբ: Ռուսաստանի համար խնդիրը Սիրիան չէ. եթե աշխարհի վերաբաժանման ընթացքը նաեւ ռուսների սրտով ընթանա, ապա Բաշար Ասադը հրաժարական կտա, ինչպես Սադամ Հուսեյնը Իրաքում… Իսկ ճակատագրի առումով դժվար կլինի համեմատություն անել այժմ:

Իզուր չէ, որ Սիրիայի հարցով միջազգային քննարկումներին Մոսկվան պնդում է նաեւ քրդերի մասնակցությունը, ինչին կտրականապես դեմ է Անկարան: Բայց հնարավոր է դեմ չլինի Արեւմոււտքը, որը նաեւ Թուրքիայի մասնատման ծրագիրն ունի: Այստեղ կշոշափվի նաեւ հայերիս անմիջական շահերը: Մի քանի անգամ Արեւմուտքն ու Ռուսաստանը խաղարկել ու անտեսել են հայկական շահերը, ինչը չպետք է թույլ տրվի այս անգամ: Թուրքիայի մասնատումը չի կարող հանգեցնել Հայկական լեռնաշխարհում հիմա էլ ինչ-որ Քուրդիստանի ստեղծմամբ… Բայս սա կարող է լինել ռուս-ամերիկյան բանակցության թեմա:

Թուրքական արնախում տարրի դեմ իր դիմակայող քաղաքականությունն ունի նաեւ Չինաստանը, ուստի Հայաստանը կարող է հենվել նաեւ Չինաստան-Իրան դաշինքի վրա, եթե Արեւմուտքը եւ Ռուսաստանը դեմ գնան հայկական շահերին: Բայց չպետք է մոռանալ, որ Եվրոպան երբեմն առանձին է գործում ԱՄՆ-ից ու հնարավոր է մի պահի հանդես գա որպես երրորդ ուժ՝ մեզ ավելի հարմար:

Այսպես կոչված Քուրդիստանի հարցը շոշափում է մի շարք երկրների շահերը, ինչը պետք է Հայաստանը հաշվի առնի: Բացառությամբ Թուրքիայի, Երեւանը կարող է աշխատել Սիրիայի, Իրաքի եւ Իրանի հետ՝ ընդդեմ թուրքական ծավալապաշտության եւ ընդդեմ քրդական արհեստական պետության ստեղծման…

Իրաքյան նախկին պատերազմները թուլացրեցին արաբական կենտրոնաձիգ կառույցը այդ երկրում, եւ այժմ քրդերը գրեթե կիսաանկախ վիճակում են Իրաքում: Անգամ ղեկավարում են իրաքյան իշխանությունը, չնայած նրանցից շատերը քրդի անվան տակ թաքնված ծպտյալ հրեաներ են: Զարմանալի է, բայց հրեաներ կան նաեւ Իրանի իշխանական շրջանակներում: Այս ամենը կարեւոր է իմանալ, որպեսզի այդ քաղաքականապես բազմուղի երկրների հետ հարաբերություններում հասկանալի լինի, թե որ ուղղության հետ պիտի առնչվի Հայաստանը:

Առայժմ Սիրիայում Բաշար Ասադն է, Իրաքում՝ քուրդ-արաբական ժամանակավոր դաշինքը, իսկ Իրանում նոր ընտրություններ են սպասվում:

Մայիսի 19-ին այդ հարեւան երկրում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որը լինելու է թվով 12-րդը Իրանի հետհեղափոխական պատմության մեջ: Գործող նախագահ Հասան Ռուհանին պաշտոնավարել է դեռեւս մեկ շրջան եւ հնարավորություն ունի նախագահի պաշտոնը զբաղեցնել նաեւ առաջիկա 4 տարիների ընթացքում: Ընդ որում հավանականությունը, որ նա կկարողանա վերընտրվել, բավական մեծ է:

Հասան Ռուհանին ունի վերընտրվելու լավ հնարավորություն, քանի որ Իրանի հոգեւոր առաջնորդն արգելել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին առաջադրել իր թեկնածությունը: Բայց վերջինս որոշել է կրկին  առաջադրվել: Նախորդ անգամ Իրանի հոգեւոր առաջնորդը նրան համոզեց հանել թեկնածությունը, սակայն այս անգամ ինչպես կընթանա, հայտնի չէ: Ռուս-ամերիկյան հարաբերությունների այս կամ այն ընթացքը կարող է տարածաշրջանի երկրների վճիռների մեջ  փոփոխություններ մտցնել:

Այն կարող է փոփոխությունների հանգեցնել նաեւ արտաքին քաղաքական հարցերում եւս: Հետաքրքիր է, որ վերջին ժամանակներում, նաեւ հայկական համացանցային տարածքում, պարբերաբար շրջանառվում է հետեւյալ լուրը. «Եթե Իրանը չօգներ Ադրբեջանին, ապա հայերը Բաքուն էլ կվերցնեին»… Պպարսկալեզու «Ազարիհա.օրգ» կայքին տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ նա արցախյան պատերազմի ժամանակ եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի ռազմական խորհրդականը: Լրագրողի այն հարցին, թե արցախյան պատերազմի օրերին Իրանն Ադրբեջանին ի՞նչ օգնություն է ցուցաբերել, ԻՀՊԿ-ի նախկին բարձրաստիճան զինվորականը պատասխանել է. «Մենք ադրբեջանցիներին փրկեցինք,  հակառակ դեպքում հայերը նույնիսկ Բաքուն էլ կվերցնեին: Ադրբեջանը մինչ օրս Իրանին 30 միլիոն դոլար զենքի գումար է պարտք, բայց Իրանը շատ մեծահոգի է, երբե՜ք այդ հարցը չի բարձրացրել: Եթե հիմա Թուրքիան լիներ, կամ փողն էր վերցրել, կամ էլ, հարցը շահարկելով, 10 անգամ ավել շահույթ էր ստացել»:

Ապա Մասնուր Հաղիղաթփուրը հավելել է. «Ադրբեջանի պաշտոնյաներն անշնորհակալ են, եթե Իրանը իմ միջոցով Ռովշան Ջավադովին մի ինքնաթիռ զենք չտրամադրեր, ապա հայերը այլ տարածքներ եւս կվերցնեին: Մենք այդ օրերին Բաքվում 6500 զինվորականի էինք վարժեցնում, բաքվեցիները դա կվկայեն»:

Այս զինվորականն իր նախորդ հարցազրույցներից մեկում էլ նշել էր, որ արցախյան պատերազմի օրերին ադրբեջանցի զոհված հրամանատարներից մեկի՝ Ռովշան Ջավադովի, անմիջական ջանքերով Աֆղանստանից ավելի քան 2000 աֆղան գրոհայիններ (մոջահեդ) են տեղափոխվել Ադրբեջան եւ կռվել հայերի դեմ:

Հետաքրքիր է, միաժամանակ իրանական կողմը մեկ այլ քայլի է դիմում: Այդ նույն ԻՀՊԿ նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը իրանական «Արաննյուզ.իր» կայքի փոխանցմամբ՝ անդրադառնալով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո Իրանի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչման նպատակահարմարությանը, մասնավորապես ասել է. «Պատմությունն Արաքսից հյուսիս ընկած տարածքում Ադրբեջան անվամբ պետություն չի հիշատակում: Ազարբայջանը՝ (Ատրպատական) Արաքսից հարավ է, իսկ հյուսիսում եղել են Առանն ու Շիրվանի խանությունը»:

Շարունակելով խոսքը՝ նա հավելել է. «Իհարկե, Խորհրդային Միության ժամանակ այդ տարածքը հիշատակվում էր կեղծ անվամբ: Ես կարծում եմ, Իրանի հոգատար ու սիրալիր վերաբերմունքի շնորհիվ Թեհրանը չցանկացավ Հայաստանի հետ պատերազմական գործողությունների մեջ գտնվող նորանկախ հանրապետության անվան առնչությամբ հարց բարձրացնել»…

Այսպես Իրանը փորձում է մեղանչել Հայաստանի դեմ եւ միաժամանակ զգուշացնել Ադրբեջանին, որ բացի անշնորհակալ լինելուց, նաեւ իրենց տարածքների վրա չէ որ բնակվում են ադրբեջանցիները: Սա մեկ այլ խնդիր էլ է առաջ քաշում, որ Բաքուն մոռանա «Մեծ Ադրբեջան»-ի մասին, ինչը ենթադրում է իրանական Ադրբեջան-ների ներառումը այսօրվա Ադրբեջանի կազմի մեջ: Սա նաեւ առաջարկ է աշխարհի վերաբաժանման տերերին, որ Իրանը կարող է «պատմական արդարության» վրա մասնակցել այդ գործընթացներին:

Սա հենց այն է, ինչ պիտի անի Հայաստանը արեւմտյան՝ Թուրքիայի ուղղությամբ, եւ արեւելյան՝ Ադրբեջանի ուղղությամբ: Սա ամբողջական Հայաստանի վերաստեղծման գաղափարն է, որը պիտի սահմանափակի քրդական եւ իրանական նկրտումները հայկական այն տարածքների վրա, որտեղ այժմ թյուրքական տարրն է բնակվում մի քանի անվանումներով: Հիշեցնենք, որ Իրանը ձգտում է նաեւ Նախիջեւանին տիրել: Մինչդեռ մենք ձայն չենք հանում: Բայց պիտի խոսել, այն էլ բարձրաձայն՝ երկրի նախագահի ու ԱԳ նախարարի մակարդակով, նաեւ այն մասին, որ հարեւան Իրանը ոչ թե մեր տարածքներին պիտի աչք դնի աշխարհի վերաբաժանման ժամանակ, այլ մտածի, որ հայկական Ուրմիա լիճը եւ հարակից տարածքները դեռ սպասում են իրենց տիրոջը՝ հային…

Ինչեւէ, իրանական կողմը Ադրբեջանի հարցերի հետ զուգահեռ արծարծում է նաեւ Թուրքիայի հարցը: Իրանցի գեներալ Ռեսուլ Սենայիրադը հայտարարել է, թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը: Եթե Թուրքիան օժտված լիներ նման ուժով, ապա անվտանգության գոտի ստեղծելու նպատակ չէր առաջանա: Թեհրանը աջակցում է Սիրիային՝ հասկանալով, որ հաջորդ թիրախը կարող է եւ ինքը լինել: Լիբանանում տեղակայված «Հեզբալլահ»-ը, որ ֆինանսական աջակցություն է ստանում Իրանից, նույնպես աջակցում է Դամասկոսին:

Այստեղ որոշակիորեն քննարկեցինք Իրանի հարցը, քանի որ որպես հարեւան երկիր, Իրանը ոչ Վրաստանի նման, բայց երբեմն տանում է երկակի խաղ: Իհարկե Հայաստանը պատրաստ է Իրան-Հայաստան-Վրաստան կապն ուղղել դեպի Եվրոպա, նաեւ՝ Ռուսաստան, եթե Վրաստանը համաձայնվի, բայց Իրանը նույն հաջողությամբ աշխատում է Ղազախստան-Ադրբեջան-Իրան-Թուրքիա ուղղության հետ: Չինաստանը կողմ է, որ նոր «Մետաքսի ուղին» վերականգնի իր հին ուղիներով, որտեղ Հայաստանը եւս նշված է, բայց Իրանը դեմ չէ, որ այդ ուղին նաեւ Ադրբեջանով գա…

Իսկ Վրաստանի առումով, երբ վերեւում նշեցինք, նկատի ունենք այն փաստը, որ ցայսօր Թբիլիսին շարունակում է հայտարարել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եղբայրական կապի մասին, որտեղ հաճախ զոհաբերվում են հայկական շահերը, իսկ Ջավախքը մերթ ընդ մերթ փորձում են դարձնել այսպես կոչված թուրք-մցխեթների երկիր…

Վերջերս Թուրքիայի կապի եւ տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կբացվի 2 ամսից, ամենայն հավանականությամբ հունիսին կշահագործվի: Բացի դրանից Թուրքիան եւ Ադրբեջանն այժմ աշխատանքներ են իրականացնում երկրորդ երկաթգծի  կառուցման  ուղղությամբ: Երկրորդ երկաթուղու կարեւորությունը պայմանավորում է այն  հանգամանքով, որ արեւելքից եկող բեռների բաշխման համար անհրաժեշտ է եւս մեկ երկաթգծային հանգույց: Նախատեսվող նոր երկաթգիծը պետք է Կարս եւ Իգդիր քաղաքներով հասնի Նախիջեւան՝ այնտեղից էլ դեպի Իսլամաբադ, ապա Իրան:

Այս երկաթգիծը մեծ ներդրում կլինի Թուրքիայի արեւելյան նահանգների տնտեսական զարգացման գործում, այսինքն՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում, որտեղ թուրքերը խուսափում են բնակվել հենց զարգացման հեռանկարը չտեսնելով, բայց…

Իսկ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն մեր նախարարի՝ Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան է ժամանել եւ շարունակում է խոսել եղբայրությունից ու բարեկամությունից:

Թբիլիսին ոչ միայն չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչը փորձում ենք շատ թե քիչ հասկանալ, այլեւ հայտարարել է արցախյան վերջին սահմանադրական հանրաքվեի անօրինականության մասին: Եվ ստացավ դրա ճիշտ պատասխանը: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարավային Օսիայի Հանրապետության-Ալանիայի Պետության նորընտիր նախագահ Անատոլի Բիբիլովին:

Այս ամենը պետք է հաշվի առնել, սակայն առաջ գնալ եւ անգամ օգտվել իրավիճակային հնարավորություններից: Ի վերջո թուրք-ադրբեջանա-վրացական եղբայրություն կամ իրանա-ադրբեջանական կրոնական ընդհանրություն ասվածները հարաբերական բաներ են, եթե չասենք փոփոխական այս երկրների դեպքում: Իսկ համաշխարհային փոփոխությունները կնպաստեն դրան: Մնում է հայությունն իր տեղում լինի ամենուր եւ հայակենտրոն քաղաքականությամբ շարժվի վերափոխվող այս աշխարհում:

Եվ վերջում կարեւոր մի հավելում անեմ. երբ խոսում ենք հայի երազանքից՝ հայահավաքից ու հողահավաքից, մեր հայրենիքի որոշ հատվածներ անտեսում ենք, թեկուզ հենց Իրանի եւ Վրաստանի տարածքում գտնվող: Գուցե  փորձեմ հասկանալ, որ այդպես են անում դիվանագետները, բարձրաստիճան պաշտոնյաները մեր երկրի ներկայիս վիճակից ելնելով, բայց որ գրչի մարդիկ են այդպես անում, անհասկանալի է: Հայրենիքի մասին խոսելիս ամբողջական ենք խոսում, միացյալ հայրենիք կերտելու երազանքը թե կիսատ պահենք, նպատակ չենք դնի: Եվ այդ մասին խոսելը բնավ հարեւան երկրների հետ թշնամանալու միտում չի հետապնդում: Հայաստանը բազմիցս է ապացուցել. շա՜տ խաղաղասեր է, բայց կա պատմական փաստ, իրականություն, պատմական արդարություն…

Հայկ Թորգոմյան

Դեռ կգա՛ ծպտյալ հայերի ժամանակը

«Լուսանցք»-ը ժամանակին գրել է ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ: Մենք անհանգստանում էին նաեւ, երբ Էջմիածինը «դարձի գալու» վտանգավոր հայտարարություններ էր անում…

Թուրքիայում 2016թ. հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող գլխավոր կասկածյալներից գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է «Օսմանյան կասրությունից մինչեւ հանրապետություն ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները» գիրքը։

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ հեղաշրջման փորձի գործի շրջանակներում ցամաքային ուժերի հրամանատարությունում տեղի ունեցած դեպքերի գործով 150 զինվորականների դեմ պատրաստված մեղադրական զեկույցը ներկայացվել է դատարան։ Այդ զեկույցում որպես գլխավոր կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տնից հայտնաբերվել է Ահմեդ Աքգյունի հրատարակած վերոնշյալ գիրքը։ Այդ փաստը եւս ներառվել է մեղադրական զեկույցում։

Նշենք, որ Բագրատունիների մասին իր հայտնի նզովքում խոսել էր Ֆեթուլլահ Գյուլենը։ Դրանից հետո ամբողջ Թուրքիայում համացանցով փնտրում էին, թե ովքեր են Բագրատունիները։

Ըստ որոշ թուրք հետազոտողների, Բագրատունիները Թուրքիայում գաղտնի խմբավորում են, ովքեր ճանաչում են միմյանց ու ապրում հատուկ կանոններով։ Այսինքն, Թուրքիայի Բագրատունիները արտաքուստ մուսուլմաններ են, սակայն ծպտյալ հայեր են։ Իսկ որոշ թուրք լրագրողներ շեշտում են, որ այդ Բագրատունիները ազդեցիկ պաշտոններ են զբաղեցնում ու կարեւոր դերակատարներ են Թուրքիայի կյանքում։

http://www.hayary.org/wph/?p=6219Թուրքիայի մասնատումը՝ տարածաշրջանային օրախնդիր – Նորօսմանական եւ համաթուրանական ծավալապաշտական ծրագրերից առաջ. «Այդպիսի լիազորություններ նույնիսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին չեն տրվել»,- ասել է թուրք պատգամավորը… Ծպտյալ հայերի գաղտնի կապերի մասին, սակայն կյանքը ցույց է տվել, որ առայժմ այդ մասին չպետք է խոսել բացահայտ…

Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի՛ կործանվեն Սա՛ պետք է լինիաշխարհի բոլոր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայի առաջինխոսքը Արեւածագին՝ ԱրԷգԱկ-ին ողջունելուց հետո…-Արմեն  Ավետիսյան  (Հայ Արիական   Միաբանության առաջնորդ - http://www.hayary.org/wph/?p=33) – Փա՛ռք Հային ու Հայքին, Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին Փա՛ռք Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին… www.hayary.org

«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։