Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

Սկիզբը՝ թիվ 20-22-ում

http://www.hayary.org/wph/?p=6353Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (3-րդ մաս) – Երբ քարը գլուխ ու պորտ ունի՝ ոգի ու հոգի… Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից – Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին – Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին…

http://www.hayary.org/wph/?p=6341Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

Ինչպես գրում է Բիգարնը, «Իսիդան մինչեւ բեղմնավորումը նախաքրիստոնեական թեեոգոնիայում կրել է virgo paritura անունը, այսինքն՝ անորովայն հող (առաջնային մատերիա), որին շուտով կկենդանացնեն արեւի ճառագայթները: Իսիդայի արձանի տակ գրված է եղել. «Իսիդային (Կույսին), որից ծնվեց Որդին»: Նա նաեւ «մայրն է բոլոր աստվածների, ինչպես վկայում է Քարը»:

Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաները անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն)՝ այն քաղաքը, որտեղ իբր ծնվել է Քրիստոսը, ինչը հարցականի տակ է դնում Աստվածաշնչում նշված Քրիստոսի ծննդվայրին վերաբերող տեղեկությունը: Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը:  

Հացը՝ Քրիստոսի մարմինը, ալքիմիայում անվանում են ածուխ, Քրիստոսը կենդանի ածուխ է, եւ այդ ածուխը բոցավառվող է: Քարը Քրիստոսի նմանօրինակությունն է ֆիզիկական աշխարհում (կատարելության հասցրած քար):

Հաց եւ աղ արմատները տեսնում ենք Շամբալա անվան մեջ: Շամբալա=հացհամեմ=հանդաղուղ, իսկ քար եւ ածուխ (մուր, մրոտ սարդոստայն) արմատները Քարահունջ=Քարունջ անվան մեջ, որտեղ «ունջ» բառը հայերենում նշանակում է. 1. Խոր տեղ, տակ, հատակ, ներքին անկյուն, 2. ծխնելույզի մուր, մրոտ սարդոստայն, երեկաթի ժանգ, 3. գանձ, հարստություն:

Ածուխ, գրաֆիտ, մուր, սա այն չմշակված կոշտ նյութն է, որից ստանում են ադամանդ՝ այսինքն՝ կատարելության հասցրած քար:

Քարահունջի հրաշք քարը ադամ-անտ է՝ կատարյալ Ադամ, «գանձ»: Մենք կավելացնենք, որ այն նաեւ անկյունաքար է:

Արիադնա (Ariane) սարդի հին անվանումն է: «Արդյո՞ք մարդու հոգին սարդ չէ, որ հյուսում է մեր մարմինը», ենթադրում է Ֆուլկանելին:

Էնդրյու Թոմասի «Շամբալա-լույսի օազիս» գրքում ասվում է, որ 1887թ. ռուս լրագրող Ն. Նոտովիչը մեկնել է Հնդկաստանի Տիբեթյան նահանգ, որտեղ Մուլբեկի վանքի ավագ քահանան նրան ցույց է տվել մի շատ հին գիրք, որը, նրա կարծիքով, երիտասարդ Հիսուսի (բնագրում՝ Իսսա) պատմությունն է: Նոտովիչն այդ գիրքը թարգմանել է եւ հրատարակել առանձին գիրք՝ «Հիսուսի անհայտ կյանքը» անվանումով: Այն հրատարակվել է Փարիզում եւ Լոնդոնում: Փարիզում կարդինալ Ռոտելլին կատաղի ընդդիմացել է այդ գրքի հրատարակմանը, Հռոմում մյուս կարդինալը նրան առաջարկել է մեծ գումար, որպեսզի թույլ չտրվի հրատարակումը, իսկ Ռուսաստանում Նոտովիչին աքսորել են արկտիկական Սիբիր:

Թարգմանությունից երեւում է, որ Հիսուսն այցելել է Հնդկաստանի գավառները, եղել է Հիմալայան լեռներում, իջել Ռաջնուստանի հովիտը եւ շարունակել իր ճանապարհը դեպի արեւմուտք՝ քարոզելով տարբեր ժողովուրդներին մարդու բարձրագույն կատարելությունը: Նա քարոզչությամբ է զբաղվել նաեւ Պարսկաստանում:

Է. Թոմասը կարծում է. «Հնարավոր է, որ Հիսուսի կյանքի ժամանակագրությունը ամբողջովին սխալ է: Ավետարանները գրվել են Հիսուսի մահից մեկ կամ երեկու դար հետո, ինչը շատ մեծ ժամանակամիջոց է ստույգ պատմական կապերի համար»:

Գրքում հարց է տրվում՝ եղե՞լ է արդյոք Հիսուսը Հնդկաստանում: Աստվածաբանները բացառում են այդպիսի հնարավորություն, բայց միսիոներներ (քարոզիչներ) Ֆիանցիսկո դե Ազեվեդոն եւ Իպոլիտ Դեզիդերին (1631թ. եւ 1915թ.) Տիբեթից ուղարկել են համապատասխամ հաղորդագրություններ այդ ակապակցությամբ, որոնք դեռ պահվում են Վատիկանի գրադարանում:

Նոտովիչի գրքում ասվում է, որ նույնսիկ մեր օրերում Շրինիգարում եւ Քաշմիրում մարդիկ այցելում են, այսպես կոչված, Հիսուսի գերեզմանը, որ բացվել է այդ ոչ քրիստոնեեական աշխարհի մասում»:

Հերթական անգամ հարց է ծագում՝ ո՞ր Հնդկաստանում է գրված եղել երիտասարդ Հիսուսի պատմությունը, եւ ինչպես է այն հայտնվել Մուլբեկի վանքում («Լուսանցք»-ն անդրադարձել է Հնդկաստանների տեսությանը): Պարզ է, որ գիրքը գրվել է այլ Հնդկաստանում, որի մասին պատկերացում չեն ունեցել ոչ Նոտովիչը, ոչ էլ միսիոներները: Իսկ Հիսուսի գերեզմանը Շրինիգարում եւ Քաշմիրում հնդիկների հորինած հերթական «հեքիաթն» է:

Հնդկաստան այցելած Ալ Բիրունին (11-րդ դար) գրում է. «Հնդիկները մեծ ուշադրություն չեն դարձնում իրադարձությունների պատմական հաջորդականությանը, նրանք չեն պահպանում ժամանակագրական հաջորդականությունները, երբ նկարագրում են իրենց կառավարների թագավորումը, ու երբ նրանցից պահանջում են տեղեկություններ այդ առթիվ, ապա նրանք շփոթվում են՝ չիմանալով ինչ պատասխանել եւ անպայման սկսում են «հեքիաթներ» պատմել» (Ն. Կ. Սինխա, Ա. Չ. Բաներջի, «Հնդկաստանի պատմությունը» (ռուս.)):

Հնդիկ գիտնական Անանդա Կումարասվամին խոստովանում է. «Հավանական է, որ հնդկական առասպելաբանությունը ծնունդ է առել Հնդկաստանի սահմաններից դուրս եւ հնդկական հողի վրա է ընկել արդեն հասունության շրջանում (Անանդա Կումարասվամի, Մարգարետ Նովել, «Բուդդիզմի եւ հինդուիզմի առասպելները» (ռուս.))»:

Զ. Սիտչինի «12-րդ մոլորակը» գրքում կարդում ենք. «Երբ 19-րդ դարում գիտնականները սկսեցին հին լեզուների վերծանումը, որպեսզի ստուգեն կապը նրանց միջեւ, պարզվեց, որ Վեդաները գրվել են հին հնդեվրոպական խմբի լեզվով՝ հնդկական սանսկրիտի նախորդից…»:

Որ Հնդկաստանում հայտնված հին ձեռագրերը հնդիկները սխալ են վերծանում սանսկրիտ կոչվածով եւ ինչ ասես չեն հորինում, նկատել է Դրունվալո Մելխիսեդեկը: Նա գրում է. «Ինդուս գիտնականներից շատերը գիշերահավասարների առաջընթացությունը հաշվարկում էին հարյուրավոր հազարամյակներով, իսկ ոմանք էլ համարում էին, որ մի «յուգան» տեւում է 150 հազար տարի: Նրանք սխալվում էին եւ գաղափար չունեին «յուգաների» մասին, եւ, առհասարակ, դա չէին հասկանում»:

Երեւի հնդիկ գիտնականները մի բան կհասկանային, եթե իմանային այդ ձեռագրերի տերերի լեզուն, ովքեր աստղագիտությամբ են զեբաղվել շատ հին ժամանակներում:

Երբ 20-ական թվականներին Բ. Հրոզնին սկսեց վերծանել խեթական եւ հուրրիական գրերը, նա հուրրիներին նույնիսկ անվանեց «առաջին հնդիկներ»: Իսկ գրող Ա. Աֆանասեւը շվարած հարց է տալիս. «Արդյոք հնդիկնե՞րը չեն գրել Աստվածաշունչը»:

Ինչպես ցույց է տալիս Վարուժ Ներսեսյանը, խեթերենն ու հուրրիերենը հին հայերենն է (Վ. Ներսեսեան, «Հուրրիերե՞ն, թե՞ հին հայերեն»):

Թյուրիմացությունն այն է, որ Հրոզնին եւ շատ գիտնականներ չեն կարողացել տարբերել «հնդիկ» էթնոնիմը հայերեն հնդիկ բառից, որը «հունդ», «սերմ» բառի նվազական ձեւն է: Հունդ, հնդիկ բառից է առաջացել Հնդկաստան=Հին Հայաստան անվանումը («Լուսանցք»-ում տպագրված՝ Հնդկաստանների տեսությունում տրվում են մանրամասները):

Իսպանացի պատմաբան Լաս Կասասը գրում է. «Միջնադարյան աշխարհակալների մոլորությունների պատճառով է, որ Ամերիկայի բնիկները Կոլումբոսի ժամանակներից ի վեր սկսեցին կոչվել հնդկացիներ, իսկ բուն Հնդկաստանի ժողովրդի վրա ամրագրվեց հնդիկներ անվանումը»:

Մեծ Հնդկաստանը, որ տարածված էր Եթովպիայից մինչեւ Հնդկաչին, Կոլումբոսի ժամանակ արդեն տրոհված էր տարբեր պետությունների եւ քարտեզների վրա մնացել էր միայն թերակղզի Հնդկաստանը, որից էլ բխեցրել են այդ տարածքում ապրող բազմազգ ժողովուրդների էթնոնիմը՝ «հնդիկ»՝ ելնելով երկրի տոպոնիմից (տեղանունից):

Իսկ ինչու է Հին Հայաստանը կոչվել Հնդկաստան, պարզ է դառնում շումերական արձանագրություններից:

Զ. Սիտչինը, ուսումնասիրելով աշխատություններ՝ կապված Երկրի վրա կյանքի ծագման հետ, եկել է հետեւյալ եզրահանգման. «Մոլորակը, որը կոչում էր կյանքի սերմերը» ու նրա ուղեկիցները 12-րդ մոլորակից (Նիբիրու) բախվել են «Տիամաթի հետ եւ ճեղքել» այն երկու մասի, այդ բախման ժամանակ այդ մոլորակի հողը եւ օդը, որոնք պարունակում էին կենդանի մարմիններ, «սերմանեցինե Երկիրը, որի արդյունքում նրա վրա երեւան եկան կյանքի հնագույն կենսաբանական ձեւերը»:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ հունդ=սերմ բառից են առաջացել Հնդկաստան եւ Սերմանց լեռներ անվանումները:

Շումերական ձեռագրերի համաձայն՝ այդ մոլորակից Երկիր են եկել աստվածներ, որոնք 40 տարի դաժան պայմաններում զբաղվել են ոսկու որոնումներով եւ արտահանումով, բայց երբ նրանց համբերությունը սպառվել է, նրանք ապստամբել են: Այդ ժամանակ էլ գլխավոր աստվածները որոշում են կայացրել ստեղծել մարդուն, որը կփոխարինի նրանց հասարակ աստվածներին:

Առաջին մարդու (Ադամ-Ադապ) ստեղծումը Անու աստվածը հանձնարարարել է Հայա-Էնկիին եւե աստվածների մայր Մամիին, որոնք Ադամին չեն օժտել իմաստությամբ, բայց ստեղծել են Արարչի պատկերով (Սելեմ) եւ նմանությամբ:

Արդեն ասել ենք մեր կարծիքը, որ սելեմ բառից է առաջացել Սալեմ (Սելիմ) անվանումը, որը համարվում է Աշխարհի քաղաք ու նաեւ Մելքիսեդեկի կացարան: Եթե, ըստ Գենոնի, Սալեմը համարժեքն է Աղարտիի, ապա այն համարժեքն է նաեւ Քարահունջի:

Աղարտի=աղ+արտ. որտեղ արտը՝ դաշտը Քարահունջի ձվաձեւ շրջանն է իր մագնիսական դաշտով, իսկ աղը նշանակում է Քարի ոգի ու նաեւ հոգի:

Մ. Գավուքճյանը, անդրադառնալով Աստուած դիցանվանը, խորհուրդ է տալիս աչքի առաջ ունենալ աստուածների հետեւյալ բանաձեւը. Խալդի=Արդի-Արա (բույսի եւե արեւի)=Աստուած (կրակի)=Հայկ:

Այստեղից էլ Աղարտի անվան երկերորդ տարբերակը. Աղարտի (Աղարդի)=Աղ+Արդի, այսինքն՝ Արեւարդի=Արեւորդի=Հայկ:

Քարի գլուխը Հայկ Աստծո պատկերն է (սելեմ): Նա երբեմն դուրս է գալիս իր կացարանից եւ հիշեցնում. «Ես կամ, կենդանի եմ՝ սաղեմ, սալեմ՝ Քար եմ…»:

Պատահականություն չէ, որ Սյունիքում են գտնվում Սելիմ (Սուլեմա) անունով բերդը, իջեւանատունը, լեռնանցքը, Եղեգնաձորի շրջանում՝ Սալլի գյուղը՝ Սելիմ (Սուլեմա) գետի ափին, Սալվարդ գյուղը Սիսիանի շրջանում: Հիշատակման է արժանի Իշխանասարը, որի մոտ է գտնվում Սեւ լիճը: Իշխանասարը, ինչպես Արարատը, Արագածը, Սիփանը, համարվում է Սուրբ լեռ: Որոտան գետի ձախ ափին է գտնվում Աղուդի գյուղի մահարձան-կոթողը (6-րդ դար):

Շարունակելի

Գոհար Պալյան

Հնդկաստանն ինչպես որ է ——————————————————————

– Մինչեւ հիմա էլ Հնդկաստանում լվացքը հիմնականում անում են ձեռքով՝ լճերում կամ գետերում:

– Ժամանակակից Հնդկաստանն ունի 28 նահանգ, որոնք ունեն ամբողջովին տարբեր լեզուներ, մշակույթ ու սովորույթներ:

– Հնդկաստանում կա 18 պաշտոնական լեզու, բայց կառավարական են համարվում 2-ը՝ անգլերենը եւ հնդկերենը:

– Շատ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար եւ կարծում են, որ ավելի լավ է ձախ ձեռքով ջուր շաղ տան եւ լվանան հետույքը: Դրա համար էլ ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր եւ ուտելիս երբեք չի օգտագործվում:

– Հնդիկ կանանցից շատերը երբեք բարձրաձայն չեն արտաբերում իրենց ամուսնու անունը, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք: Նրան դիմելու համար կինն օգտագործում է բազմաթիվ տարբեր անուղղակի հղումներ՝ «լսիր», «բարեւ», կամ՝ «իմ երեխայի հայր»:

– Այրին դժբախտության խորհրդանիշ է համարվում: Շատ ընտանիքներում այրիներին չի թույլատրում շփվել նորապսակների հետ, իսկ նրանց ներկայությունը հավաքներին չի խրախուսվում:

– Հնդկաստանում հագուստի ծալվածքն ու գույնը սոցիալական դասակարգման կարեւորագույն մասն են:

– Ունենալով 150.000 բաժանմունք՝ Հնդկաստանի փոստային ցանցը խոշորագույնն է ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, նամակը կարող է տեղ հասնել 14 օրում՝ կտրելով ընդամենը 50 կմ ճանապարհ:

– Հնդկաստանը ֆիլմարտադրությամբ զբաղեցնում է 1-ին տեղն աշխարհում: Այն տեղակայված է Մումբայ քաղաքում, որը հայտնի է որպես «երազանքների քաղաք»: «Բոլիվուդ» բառի «բ» տառը Բոմբայ բառից է, որը Մումբայ քաղաքի նախկին անունն է: Գրեթե բոլոր բոլիվուդյան ֆիլմերը մյուզիքլներ են:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 23 (456), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։