Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

Հարցով, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, «Լուսանցք»-ը դիմեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանին, ով վաղուց հայտնի է այսօրինակ նախագծերի դեմ իր գործունեությամբ:

Հայ արիների առաջնորդը նշեց, որ այս օրենքի նախագծի դեմ հանդես եկողները միանշանակ ճիշտ են ներկայացնում այն՝ որպես վտանգավոր օրինագիծ, որը հերթական արեւմտյան խայծն է՝ մեր ազգային ու պետական հզորությանը էլի մեկ լուրջ հարված հասցնելու, ավանդական արժեհամակարգը, մասնավորապաս՝ տոհմա-ընտանեկան սովորույթները ոչնչացնելուն միտված…

Սա, իհարկե միայն հայության դեմ ուղղված ծրագիր չէ, համամարդկային բացասական եւս մեկ գործընթաց է՝ ուղղված հատկապես արմատական ազգերի ինքնությունը եւ ավանդույթները սասանելուն:

Ազգային ինքնության ոչնչացման համար կիրառվում է «համաշխարհային մեկ պետություն – մեկ ազգ» ստեղծելու քաղաքականությունը (իմիջիայլոց դրա ջատագով մի վարչապետ ունեցանք՝ Տիգան Սարգսյանը, ով երեւի թե որպես անկախ եւ ազգային պետության կառավարության ղեկավար՝ հիմա էլ մեզ եվրասիական պետության մեջ է տեսնում՝ իր «Ազգային պետության վախճանը» հոդվածով…): Իսկ ընտանեկան ամուր հիմքերը խարխլելու համար, քանի որ ընտանիքն է ազգային պետության ամուր հիմքն ու մանրակերտը, կիրառում են տղամարդու եւ կնոջ բնական կերպը՝ բնույթն ու կենսաօրենքները խաթարելու, ծնողներ եւ զավակներ ավանդական ընտանեա-իրավական կանոնները խեղելու եւ այն ընտանեակենտրոն համակարգից եսակենտրոն անկարգության հասցնելու նպատակով…

Հայ Արիական Միաբանությունը պայքարել ու պայքարելու է հայի ազգային արժեհամակարգը պահպանելու համար, ինչպես ընտանեկան՝ կեցակարգային, բարոյա-հոգեբանական կամ այլ, այնպես էլ անհատական՝ ինքնաճանաչման, լեզվա-մշակութային, իրավունքների ու պարտականությունների, ազատությունների եւ արդարության ընկալման եւ այլ առումներով:  

Ըստ Արմեն Ավետիսյանի, իրենք պայքարել են ոչ միայն կացութաձեւային այլանդակությունների, որ պարտադրվում են անբարոյական հավելումներով, ներմուծման դեմ, այլեւ անհատական տվյալների (ընդհանրական առումով՝ ազգային տվյալների, ինչպես նաեւ կենսաչափական պարամետրերի ու մարդկանց չիպավորման) հավաքագրման եւ օտարներին հանձնելու դեմ կամ հայ անհատի իրական ազատության՝ ոչ սանձարձակության, ինչպես նաեւ այլ բնատուր իրավունքների պաշտպանության համար:

Դառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի  նախագծին, հայ արիների ղեկավարը նշեց, որ մեր հանրությունը այլ հատկանիշների հետ միասին մի լավ հատկանիշ է եւս ձեռք բերել այս տարիների պարտադրանքների ու պայքարի ընթացքում, այն է՝ գործում է հետեւյալ կարգախոսը. «Նախ՝ տես թե ով է ասում, ապա նոր միայն՝ թե ինչ է ասում»… Այս կարգախոսը գործում է եւ ՛պետական եւ՛ քաղաքական եւ՛ հասարակական եւ՛ մշակությային, ու առհասարակ բոլո՛ր ոլորտներում: Եվ տալիս է դրական արդյունք:

Երեւանում հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ եւ հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը եւ տեսակետը շատերին է ծանոթ: Նա ներկայացրել է տվյալներ, որոնք բոլորիս են մտահոգում, ոչ մի նորմալ մարդ, առավել եւս հայ մարդ, չի՛ կարող աչք փակել որեւէ բռնության նկատմամբ, հատկապես՝ եթե այն ուղղված է ազգային ու մարդկային մտածելակերպի եւ կենսակերպի սկզբունքների դեմ:

Բայց դա ոչ մի հիմք չի տալիս ընտանիքի կազմաքանդմանը, ընտանիքի անդամներին միմյանց դեմ տրամադրելու կամ երեխաներին ծնողներից օտարելու նպատակով՝ հատուկ օրենք ու հատուկ պայմաններ ստեղծելու համար…

Իսկ դա առկա է օրենքի այս նախագծում, որի մասին կխոսեմ ստորեւ: Բայց մինչ այդ նշեմ մի բան: Նախագծի համարյա կեսը ներառում է այն հիմնական օրենքների կրկնությունը, որոնք արդեն կան եւ գործում են, ինչպես՝ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը». «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը»: Բոլոր որոշումները ուժի մեջ են մտնում դատարանի որոշմամբ, որն այսօր էլ իրականացվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանության եւ դատախազության: Իմիջիայլոց, ոստիկանության վրա եւս հսկայական պարտավորություններ են դրված օրենքի այս նախագծով, որն այսպես թե այնպես անում է ոստիկանությունը՝ համապատասխան բողոքի կամ դիմումի հիման վրա… Այս նախագծում ներառված են նաեւ որոշ դրույթներ՝ «Սոցիալական աջակցության մասին» եւ «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից:

Ի՞նչ է սա: Ու՞մ համար է գրվում այս նոր օրենքը, որի բոլոր արտահայտումները տեղ են գտել մեր երկրում վաղուց գործող վերոնշյալ օրենքներում: Ի՞նչ է՝ նշյալ օրենքներում միայն այս նոր օրենքի համար փոփոխություններ մտցնելով պիտի փակե՞ն մեր աչքերը: Այստեղ է, որ գալիս եմ՝ «նախ՝ տես թե ով է ասում, ապա նոր միայն՝ թե ինչ է ասում» կարգախոսին:

Մեր երկրում, իհարկե, դրական տեղաշարժեր են նաեւ լինում, անգամ ազգային արտաքին ու ներքին (չշփոթել՝ սոցիալական արդարության եւ արդարադատության համակարգի հետ, որտեղ արատներ կան դեռ) քաղաքականության ու ռազմավարական առկայծումներ կան, բայց… տարիներ շարունակ մարդիկ են մնում իշխանության մեջ (անկախ երկրի նախագահի փոփոխությունից), ովքեր հակապետական ու հակազգային քաղաքական դրսեւորումների հեղինակ են:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի  նախագիծը ներկայացնող պաշտոնյան մասնակցել է նաեւ «Գենդերային հավասարության մասին օրենքի» նախագծի առաջադրմանը, որտեղ վտանգները եւս առերեւույթ չէին, ինչպես այս մեկում: Հայ Արիական Միաբանության մեկնաբանությունը շատ բան փոխեց նաեւ մեր պաշտոնյաների ու օրենսդիրների հայացքներում: Մեր միայն այն պարզաբանումը, որ «գենդեր»-սեռ հասկացության տակ օրենքի այդ նախագծում աննկատելի էին մնացել «սեռական» ու «սեռային» եզրույթները, շատ բան փոխեց, եւ օրենքի նախագիծը հիմնականում բարեփոխվեց:

Իսկ «գենդեր»-սեռ հասկացության տակ թաքնված «սեռական» ու «սեռային» եզրույթները արական եւ իգական սեռերի հավասարության մասին օրինագիծը դարձնում էին սեռային կապերի ու սեռական գործողությունների օրենք… ավելի հստակ՝ այն հետագայում վերածվելու էր լեսբի-գեյ (համասեռամոլական)-բիսեքսուալ-տրանսգենդերային ազատությունների մասին ԼԳԲՏ-ական օրենքի:

Ինչը կանխվեց:

Ներկայիս օրենքի նախագիծը ներկայացնող պաշտոնյան մասնակցելէ ավելի վատ մի օրենքի նախագծի առաջ քաշման, որը եւս կանխվեց Հայ Արիական Միաբանության աղմուկից հետո: Եթե «գենդերային» վտանգներով օրենքի նախագիծը կանխվեց Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, ապա այս մեկը կանխվեց Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: Ցավոք, քչերն են սա հիշում, դեռ տարիներ առաջ Հայաստանում կարող էր գործել այնպիսի մի օրենք, որը թույլ կտար 16 տարեկանը բոլորած բոլոր հայ պարմանի-պարմանուհիներին փոխել ազգությունը… Այո՝ ազգությունը (կարծես անձնագրից հայրանվան պարտադիր նշումը հանելը քիչ էր, ինչը անտոհմիկների մտածելակերպ է): Այսինքն՝ եթե մարդուն կարելի է ազատություն տալ սեռափոխման հարցում (իմիջիայլոց, խոսքը ոչ միայն արականից իգականի եւ հակառակ անցումների մասին է, այլեւ՝ անսեռ լինելու, մանկապիղծ կամ կենդանիների հետ սեքս անելու եւ նման այլ հիմարությունների), ապա ինչու՞ չի կարելի այդ ազատությունը տալ ազգափոխության հարցում… Ահա՛ այդ «երկաթյա» տրամաբանությունը:

Այսինքն՝ ավելի քան 98% միատար՝ հայությամբ լեցուն մեր երկրում, նաեւ գրեթե հավասարաչափ տղամարդ ու կին ունեցող, մի օր կարթնանայինք 98% այլազգիներով (պարզ է՝ թե հիմնականում ինչ ազգեր «կդառնային» շահի տեսանկյունից) եւ 98% բնական ու սեռափոխված կանանցով… Հայերս միայն 2% կկազմեինք եւ մի այդքան էլ տղամարդ մնացած կլիներ Հայաստանում:

Սա էլ կանխվեց:

Արմեն Ավետիսյանը հիշում է, որ 10-15 տարի առաջ դեռ պայքարում էին աղանդավորական ու համասեռական (նաեւ թաքնված մասոնական ու մարդկանց համարակալման) երեւույթների դեմ, իրենց մեղադրում էին մարդկանց անձնական կյանք մտնելու պատճառաբանությամբ… Երբ ասում էին, որ շուտով յուրաքանչյուրի անձնական կյանքն է դժոխքի վերածվելու եւ անձնական վտանգը պետականի է վերածվելու՝ իրենց հեքիաթասացներ էին որակում: Թե՝ ինչպե՞ս կարող են աղանդավորականները տան դռները թակելուց բացի դպրոցներ ու բուհեր մտնել, պետական ու քաղաքական պաշտոններ ստանձնել… Ոմանք անգամ ծիծաղում էին, թե աղանդավորականները հասկացանք, բայց համասեռականներն ինչպե՞ս են դռները թակելու կամ դպրոց մտնելու:

Բայց՝ մտան…

Հայ արիների առաջնորդը կրկին զգուշացնում է, այսօրինակ օրենքներով վաղը սեռամոլագարների մի ամբողջ բանակ է մեր տան դռները թակելու, իսկ մեր տանը, մեր ընտանիքներում «օրենքներով» միայն տարաձայնություն ու խուճապ է լինելու:

Դառնալով Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծին, Արմեն Ավետիսյանը կրկնեց, որ իրապես կան բռնությունների ենթարկված կանայք եւ երեխաներ, թող կատակ չթվա՝ նաեւ տղամարդիկ, եւ իրավապահ մարմինները զբաղվում են նման մարդկանցով՝ անկախ սեռից ու սեռական հակումներից: Ոստիկանական համակարգը ունի եւ մեծահասակների եւ մանուկների հետ զբացվող կառույցներ, ինչը գործել է անգամ սովետական տարիներին, այժմ՝ առավել եւս… Ինչքան էլ պատճառաբանված եւ անպատճառ մեղադրանքներ հնչեն հայ ոստիկանի հասցեին, միեւնույնն է, համակարգի տղամարդ մեծամասնությունը չի կարող թույլ տալ, որ բռնությունը շարունակական լինի կանանց ու երեխաների նկատմամբ: Նման բան չի կարող թույլ տալ նաեւ հայ տղամարդ դատախազը, դատավորը կամ ազգային անվտանգության աշխատակիցը: Իսկ նրանք, ովքեր իրենք են բռնանում իրենց տներում՝ հաշվից դուրս են, առավել եւս՝ հայ չեն: Այլ կերպ, կրկնենք, մեր գործող օրենսդրությունը եւ ազգային մտածելակերպը այսպես թե այնպես անհանդուրժող է ընտանեկան բռնության նկատմամբ, առանձին օրենք ունենալու նպատա՞կը որն է:

Անդրադառնալով վտանգներին՝ հայ արիների առաջնորդը նշեց, որ այստեղ եւս առաջին ընթերցմամբ չի կարելի կռահել, թե վտանգը իրավական տեսանկյունից որտեղ է: Սա իրենց «իրավական» ձեւն է, պիտի ըստ էության դիտարկել հարցը: Անմեղ ձեւակերպումների շարքում առաջ են քաշվել աջակցության կենտրոններ եւ ապաստարաններ հասկացողությունները: Մինչ պարզաբանելը նա նշեց, որ տարիներ առաջ եւս խոսում էին ինչ-որ ապաստարաններից, որտեղ կարող էին հանգրվանել իրենց ամուսիններից հալածվող կանայք: Այդ ապաստարաններում լինելու էր սնունդ, զբոսնելու, նաեւ մարզվելու պայմաններ, հանգստի սենյակներ եւ այլն:

Թե քանի իրական ու կեղծ հալածյալներ կցանկանային հանգրվանել այդ ապաստարաններում (դեռ այն սովի ու ցրտի տարիներին), կռահել կարելի է միայն: Հատկապես, որ չէր բացառվում, թե մի օրինագիծ էլ կստեղծվեր՝ ըստ նրանց ցանկության այլ երկիր տեղափոխվելու համար: Եվ հալածյալ հայ կանայք «ինկուբատոր» կաշխատեին այլազգիների համար, որոնց զավակներից շատերն են դաուն ծնվում եւ ծնելիության խնդիր ունեն պետական մակարդակով…

(Իմիջիայլոց, եվրաերկրներում փախստականների կամ ներգաղթյալների ճամբարներում սննդի հետ նաեւ թմրանյութեր են բաժանում եւ թմրեցնող դեղեր, ինչը ապագա եվրոպացիներին դարձնում է կախյալ եւ ոչ ագրեսիվ (պատմել են Գերմանիայից եւ Հոլանդիայից վերադարձած մի քանի հայեր, որ զգացել են վտանգը): Այսինքն՝ «դանդալոշությունը» նաեւ կենսակերպ են դարձնում, ինչի դեպքում մարդկանց չիպավորելու խնդիրն անգամ չի ծագի: Եթե 5-6 տարեկան երեխաներն էլ ցանկանան դպրոց գնալ, այդ տարիքից արդեն պիտի կրթվեն նաեւ սեռական դաստիարակությամբ՝ բոլոր բաց ու փակ դրսեւորումներով, ինչի դեմ ծնողների բողոքն անիմաստ է լինում)…

Իսկ մեր հալածյալ կանայք դեռ այն ժամանակ, հայտնի է, թե ում ոչ բարձրաձայն խորհուրդներով պետք է՝ ստեղծեին «նեղսրտած հայ կանանց բանակ»՝ ոչ միայն իրենց ամուսինների դեմ պայքարելու, այլ բոլոր հայ տղամարդկանց՝ «բոլոր տղամարդիկ էլ նույնն են» ասելով:

Եվ այժմ էլ նույն խնդիրն է ոչ միայն հալածյալ կանանց առումով, որ պիտի ապաստարաններում մնան, այլ այն երեխաների, որոնք եւս պիտի օտարվեն ընտանիքներից: Իսկ թե նրանցից քանիսին կտանեն երկրից, դեռ պարզ չէ:

Հիշենք, թե ինչ եղավ տարիներ առաջ, երբ պաշտոնական Մոսկվան փորձեց հասկանալ, թե ինչ վիճակում են այլազգիների կողմից որդեգրված ու երկրից տարված երեխաները: Պարզվել էր՝ հիմնականում ներդրվել են պոռնոբիզնեսի մեջ: Աղմուկից հետո որոշ երեխաներ վերադարձվեցին: Մենք կարո՞ղ ենք պահանջել, եթե մեր պարագայում դա կրկնվի: Կամ՝ ինչպե՞ս են այսօր վարվում ռուս ընտանիքների հետ նաեւ եվրոպական երկրներում, ասենք, Նորվեգիայում, եւ ինչպես են նրանց ընտանիքներից օտարում երեխաներին: Իսկ դա զանգվածային բնույթ է կրում արդեն: Դրա՞ն ենք ուզում հասնել…

Այսելիքը շատ է, բայց աժմ այն հոդվածների մասին, որտեղ թաքնված են բոլորին մտահոգող վտանգները:

Հոդված 6. Ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի գործառույթները եւ դրա ստեղծման կարգը: Այստեղ նշված է, որ Ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ է ստեղծվելու, որը մեր երկրի վարչապետին կից խորհրդատվական մարմին է լինելու:

Բայց ի՞նչ կազմով, այլ երկրներից լինելու՞ են, թե՞ ոչ… Սա այնքան կարեւոր է, որովհետեւ նման տեղերում էլ հայտնվում են դրամաշնորհներ տվող կառույցներ՝ իրենց նախապայմաններով, որ հետո օրենքին զուգահեռ ենթաօրենսդրական երեւյթի են վերածվում:

Մեր պետական բյուջեն թույլ չի տալու հալածյալ կանանց ու երեխաների համար նպաստավոր պայմաններ ու միջոցներ ստեղծել եւ այստեղ է, որ գալու են այսպես կոչված միջազգային բարեգործները՝ իրենց փողերով ու պահանջներով:

Եվ սա անհերքելի է:

Վերոնշյալ հոդվածում են նշված ընտանեկան բռնության ենթարկվածներին աջակցություն ցույց տվող հատուկ կառույցները՝ աջակցության կենտրոնները եւ ապաստարանները:

Թե սրանք ում հսկողության տակ են լինելու, պարզ չէ: Հենց այստեղ էլ կատարվելու են այն «բարեփոխումներն» ու «բարեգործությունները», որը հայ ծնողներն ու պետությունը հետո են զգալու, երբ ամեն բան անդառնալի լինի, ինչպես վերը նշված դեպքերում:…

Հոդված 7. Լիազոր մարմնի լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում:

Այստեղ եւս մտավախություն կա, թե ովքեր են լինելու պատասխանատուները: Սույն օրենքով նշված այլ մարմինների եւ հատուկ կառույցների տրամադրած տվյալները, եւ դրանց ընթացքի վերաբերյալ վիճակագրության վարումը խիստ կասկածելի ձեւակերպում է: Հետո հանկարծ հայտնվում են «այլ մարմիններ» կամ «հատուկ կառույցներ», որոնք դրամաշնորհներ են ստանում, որպեսզի «փրկեն» հայ ընտանիքներին:

Նույն հոդվածի այս կետում ասվում է՝ 5) պարբերաբար կազմակերպում է Աջակցության կենտրոնների եւ ապաստարանների աշխատակիցների վերապատրաստում, այդ թվում՝ ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ:

Նույն խնդիրն է՝ ովքե՞ր եւ ու՞մ են վերապատրաստում, իսկ այն հասարակական կազմակերպությունները, որ պիտի համագործակցեն, պարզ է, թե ինչպես ու որտեղից են սնվելու, նաեւ ում գաղտնի ծրագրերին են աջակցելու:

Հոդված 11. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների լիազորություններն ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում:

Այստեղ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված կամ ենթադրաբար ենթարկված անձանց պաշտպանության նպատակով Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները…» ունեն լիազորությունների շրջանակ, որը թերեւս անհասկանակլի է մնում, ու վերոնշյալ մտավախությունների շարքին դասվում:…

Հոդված 12. Աջակցության կենտրոնը «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ սոցիալական ծառայություններ տրամադրող պետական կառույց է:

Այն որ պետական կառույց է՝ լավ է, բայց ինչպես վերը նշվեց, մեր պետությունն իր բյուջեից հաստատ գումարներ չի գտնի տրամադրելու համար եւ որտեղի՞ց է լինելու ֆինանսավորումը: Եթե ոչ պետական, ապա ի՞նչ…

Հոդված 13. Ապաստարանը կարող է հիմնադրվել Լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիմնված ոչ առեւտրային կազմակերպության կամ այլ ոչ առեւտրային իրավաբանական անձանց կողմից:

…Կամ այլ ոչ առեւտրային իրավաբանական անձանց կողմից ձեւակերպումը շա՜տ լայն հասկացողություն է, ովքեր կարող են լինել դրսից կամ՝ օտարից սնվող ներսից, որ նույն բանն է: Անգամ մեր երկիրն է օտար դրամաշնորհների հաշվին որոշակի կայունություն պահպանում:

Նշյալ հոդվածի այս կետում գրված է՝ 3) անհրաժեշտության դեպքում շահառուներին՝ նրանց համաձայնությամբ, ուղարկում է համապատասխան բժշկական հետազոտություն անցնելու, բուժօգնություն ստանալու, վերականգնվելու կամ այլ օգնություն ստանալու համար.

Արդյո՞ք արտերկիր է նաեւ ուղակվում, երբ հանկարծ «պարզվում է», որ Հայաստանում հնարավոր չէ բուժել կամ մի այլ բան: Իսկ հետո, եթե բազմաթիվ հալածյալներ «չեն ցանկանում» ետ գալ (դա եվրագործելաոճի ձեւերից է)… ի՞նչ է լինում:

Այստեղ մի կետ էլ կա, որ «Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով»:

Իսկ հետո ի՞նչ է լինում… Գուցե հենց այստե՞ղ է, որ հանկարծ ցանկանում են հեռանալ երկրից…

Հոդված 14. Ընտանեկան բռնությունը կանխարգելող մարմինների եւ հատուկ կառույցների ֆինանսավորման աղբյուրները: Այս կետում նշված է՝ 2. Աջակցության կենտրոնների եւ ապաստարանների ֆինանսավորումն իրականացվում է դրանց հիմնադիրների միջոցների, սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

Այստեղ էլ վտանգը վերջին ձեւակերպման մեջ է՝ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին… Սա եւս նման է վերեւում նշված մյուս վտանգներին իր բնույթով, բայց շեշտում ենք, որ հասկանալի լինի առկա համառությունը, որ թեկուզ կրկնվելով ներդրված է օրենքի նախագծում: Եթե մի տեղից վտանգը հանվի, մյուս տեղում կմնա:

Հոդված 15. Ընտանեկան բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ենթարկվածների պաշտպանության միջոցների տեսակները:

Այստեղ, ինչպես նախագծի մեծ մասում, հիմնականում ոստիկանությունն է զբաղվում ընտանեկան բռնություն գործադրած անձի հետ կապված որոշումների կատարմամբ, սակայն Աջակցության կենտրոն կամ Ապաստարան ուղարկելուց հետո վերոհիշյալ բոլոր կասկածները վեր են հառնում…

Հոդված 18. Պաշտպանական որոշումը – այստեղ մի կետ կա, որտեղ նշվում է, թե «…դատարանը խնամակալության եւ հոգաբարձության մարմնի միջոցով լուծում է երեխայի կամ անգործունակ անձի ժամանակավոր խնամքի հարցը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ առաջնորդվելով նրանց շահերով»:

Ովքե՞ր են այդ խնամքի հարցը որոշողները, այստե՞ղ էլ կարող են միջազգային «բարեգործներ» հայտնվել, ինչպե՞ս, ու՞մ են վստահելու, հայի՞ թե՞ ոչ հայի եւ էլի նման շատ հարցեր…

Հոդված 19. Անհետաձգելի միջամտության եւ պաշտպասնական որոշումների գործողության դադարումը՝ կապված քրեական գործի հարուցման հետ:

Այս հոդվածում կա կետ, որտեղ Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որի ընտանեկան բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո: Նույն վտանգն է՝ ովքե՞ր եւ ի՞նչ կորոշեն…

Հոդված 23. Մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Այս կետում՝ նշված է՝ 1. Իրավասու մարմինների կողմից ընտանեկան բռնության դեպքերի եւ (կամ) ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնիք են…

Այստեղ երկու ծայր կա – ընտանեկան բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնիք են, որը ճիշտ է, սակայն եթե օտարներն են կարգավորում այս ամենը, ապա գաղտնիքը հարմար գործիք է դառնում՝ այն հենց մեզ համար գաղտնիք դարձնելու առումով…

  1. Արգելվում է հրապարակել, այդ թվում՝ նաեւ ընտանեկան բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածների եւ (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց կողմից, ապաստարանի հասցեն կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել դրա գտնվելու վայրը:

Այստեղ եւս երկու ծայր կա – եւ փաստորեն, ապաստարանի հասցեն կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել դրա գտնվելու վայրը, գաղտնի է միայն մեզ համար, անգամ եթե երախան արտերկիր է տարվել…

Հոդված 24. Ընտանեկան բռնության ենթարկվածների աջակցության հաշվեհամարը:

Օտարները կարո՞ղ են մանակցել, թե՞ ոչ… Ի՞նչ պայմաննորով կարող են մասնակցել: Եվ այսպես շարունակ:

Հայ Արիական Միաբանության ղեկավարը հույս հայտնեց, որ ինչպես մյուս պարտադրվող եւ կասկածելի ծագմամբ օրենքները, այնպես էլ սա, կնետվի հայտնի աղբանոցը….

Հակառակ դեպքում հանրային ընդվզում կլինի, մինչեււ հաստատված օրենքը ետ կկանչվի:

Բայց մինչ այդ՝ մի քանի հայի, երեխային տնից տանող ոստիկանի (նրա վրա է դրված ծանր գործը) կամ քաղաքացիական անձ,ի գլուխներ կջարդվեն:

Ավելի վտանգավոր բաներ էլ գուցե լինեն. մեր շատ կանանց ու առողջ երեխաների Հայաստանից արդեն դուրս տարած կլինեն: Այս դեպքում՝ հաստատ անդարձ:

http://www.hayary.org/wph/?p=65773-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

http://www.hayary.org/wph/?p=6591Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…

http://www.hayary.org/wph/?p=6620Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

 Նարե Մշեցյան

Անդրադարձ թեմային.- https://www.facebook.com/armenuhi.melqonyan/posts/1490804021001811

https://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal

https://www.facebook.com/armenuhi.melqonyan

«Լուսանցք» թիվ 36 (469), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։