Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

Սկիզբը՝ թիվ 36, 37, 38-ում

Հայ մշակույթի շուրջ նկատվող միտումն ամբողջովին խախտում է տարածաշրջանում մշակութային արժեքների պատմական եւ մշակութային գաղափարախոսական հենքը, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս մեր հարեւաններին՝ սեփականելու եւ մշտապես խախտելու հայ ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը միջազգային ասպարեզում:

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Մեր նպատակն է այս հոդվածաշարի միջոցով միջազգային, նաեւ հայ մշակութային գործիչներին իրազեկել հայոց լեզվի, հայ լեզվամտածողության, բանախոսության, պատմության, մշակույթի ժառանգության մասին, որի միջոցով վստահաբար կարելի է վերահաստատել հայ մշակութային արժեքների ծագումնաբանությունը՝ լրացուցիչ հնարավորություն ստեղծելով ավելի հստակ ներկայացնելու եւ պաշտպանելու հայ ժողովրդի ստեղծած նյութական եւ ոչ նյութական ազգային մշակութային արժեքների հեղինակային իրավունքը՝ ինչպես միջազգային ասպարեզում, Միավորված ազգերի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպությունում, այնպես էլ՝ տարածաշրջանում: Կներկայացնենք եւ կբացահայտենք հայկական մի շարք ծեսերի եւ ծիսական պարերի, պարանունների, ծիսական գործիքների անվանումների լեզվական եւ մշակութաբանական ծագումը, մեկնաբանումը, պարը՝ որպես ծես եւ ծիսական արարողակարգ, նաեւ կներկայացնենք, թե ինչ խորհուրդ ունի պարը հայ ժողովրդի մշակույթում:

* * *

Պարը եւ Հայկական Պար լեռնաշղթան. - ըստ Անանիա Շիրակացու «Աշխարհացոյց»-ի, Այրարատ աշխարհը Հայոց ութերորդ Միջնաշխարհն է, որը շրջապատուած է Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Արցախ, Սիւնիք, Վասպուրական, Տուրուբերան եօթ աշխարհներով: Հայկական լեռնաշխարհի մի մասն ընդունված է անվանել Պար. եթէ ուշադիր դիտենք Հայոց աշխարհի քարտեզը, ապա կտեսնենք, որ Հայկական բարձրավանդակում, հայոց լեռները շուրջպար են բռնել Այրարատ աշխարհի կամ հայոց միջնաշխարհի շուրջ: Այսինքն, Հայոց լեռները նման են մի Արեւխաչի, որի ճառագայթները ութերորդ աշխարհից փռուած են եօթ լեռնագագաթներին կամ եօթ աշխարհներին, իսկ մեջտեղում Արեւխաչի գունդն է Սերմանց եւ Նպատ լեռների տեսքով»:

Դեռեւս հազարամյակներ առաջ, մեր նախնիները Հայկական լեռնաշղթան նկարագրելիս, այն անվանել են Հայկական Պար: Հայկական Պարը ձգվում է Մեծ Մասիսից դեպի արեւմուտք:  

Իսկ աշխարհագրական դիրքը ներկայացնելիս նկարագրել են որպես յոթ երկրային լեռների պար, այդ լեռներն են՝ Պարխար, Արագած, Մասիս, Վարագ, Կորդուք, Սիմ, Գրգուռ լեռները, որոնք կազմում են պարիսպ, որի մեջ է ութերորդ Աստուածայինը՝ Ծաղկանց կամ Բիւրակն լեռներն՝ իրենց Նպատ եւ Սերմանց լեռնագագաթներով:

Բյուրակն լեռնաշղթայի երկգագաթ Սերմանց եւ Նպատ գագաթները համարվում են Երկնքի հենարանն ու երկրային ջրերի, չորս գետերի, ակունքը: Սերմանց լեռնագագաթից են բխում Եփրատ ու Արաքս (Փիսօն) գետերը, որոնք Սերմանց լեռնագագաթից իրենց հետ բերում են երկրային կյանքի սերմերը: Նպատ գագաթից բխում են Տիգրիս ու Արածանի (Գիհոն) գետերը, Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում, որն ընդունված է անվանել Միջագետք, ըստ հայոց եւ այլ ժողովուրդների ավանդապատումների, գտնվում է Պարադիզը՝ Դրախտը:

Հայկական պարը կամ պարարվեստը, ինչպես Հայկական բարձրավանդակը եզակի է: Հայկական պարը եւ Հայկական բարձրավանդակը փոխկապակցված են, այդ կապն է, որ Անանիա Շիրակացին ցուցադրում է մեզ:

Որպեսզի կարողանանք առավել հիմնավորել որոշ պարերի էթնիկական պատկանելությունը, ներկայացնենք մեր տեսակետը, որը հիմնվում է հայոց մշակույթի, պատմության ստուգաբանությանը, ինչպես նաեւ միջանկյալ այլ հետազոտված նյութերին:

Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ: Մեր ազգի ստեղծած նրբագեղ շարժումներով, հիմնականում դեպի աջ գնացող «երկուս գնա, մեկ արի» գործողությունները եւ այդ գործողությունները նույնացնել մեր ընկալումներում, որպես «պար» հայտնի երեւույթի հետ:

* * *

Պար, պարիսպ, Պարադից. – ներկայացնենք «պար» բառի կազմությունը. «պար» բառը կազմված է «ա» ձայնավորից «պ» եւ «ր» բաղաձայն հնչյուններից:

«Պար» երեւույթի իմաստաբանական բացատրությունները Հայկազյան լեզվի նոր բառարանում եւ Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանում տալիս են հետեւյալ պատկերը:

– պար-պարիսպ, պատել, շրջան, ծիր,

1 . պար- ցոյց է տալիս‘ դաս պարողաց եւ գունդ եւ գումար դասավորեալ հոր եւ է կարգի հանդէս.

  1. պար – ցույց է տալիս պարք, պարս, բոլորումն, պարն ունի հաւաքականություն իմաստը.
  2. պար արկանել- ցույց է տալիս շուրջ պատել, պարսպել, պարապնդել, պարունակել, բովանդակել, շուրջ փակել իր մեջ, այսինքն՝ շրջանի միջոցով հավաքել.

4 . պար – ցոյց է տալիս շարք իւրաց, որի իմաստն է՝ իւրայինների շարք.

  1. պար առնուլ – պարել, պար բռնել.
  2. պար – աստղերի շրջան.
  3. պար – պարս- նշանակում է բազմութիւն, մեղուների խումբ, կամ մարդկանց խումբ պարս (իկ):

«Հայկազեան լեզուի բառարանում» «պար» բառը բացատրվում է շատ պարզ. աստղերի շրջան, աստղերի պար՝ «Հոյլք աստեղաց եւ շրջաբերութիւն նոցա», «Այսօր ցնծան երկնայիքն եւ պար առեալ ի բարձունս երգեն», «Լուսինն ի տիպ լուսոյ ստեղծեալ եւ աստեղաց պար յօրինեալ»:

Այսինքն, «Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները:

* * *

Պարադից՝ Դից ա պար. – «Պար-ա-դից» եզրաբառը ուղղակիորեն նշանակում է «Դիցերի կամ Աստվածների պար»:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ «պար» եւ «դից» բառերը ավելի վաղնջենական ծագում ունեն եւ ուղղակիորեն կապված են մեր լեզվամտածողութեան հետ:

Անդրադառնանք «պարադիզ»՝ այսինքն «դրախտ» բառին. «պարադիզ» բառի մեջ ակնհայտորեն տեսանելի են «պար» եւ «դիզ» արմատները:

Սրանից հետեւում է, որ «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է:

«Պարադիզ եւ պարադից» բառերի մեջ տեսանելի է «զ» եւ «ց» հնչյունային անցումը: Այստեղ շեշտենք միայն «զ» եւ ց» տառերի անցման օրինաչափությունը եւ անդրադառնանք բառի բուն խնդրին, որտեղ «պարադից» բառը կազմված է «պար» բառից, «ա» հոդակապից եւ «դից» բառից:

«Պարադից» բառը սանսկրիտում հայտնի է Paradihi, paradc, գերմաներենում՝ Paradies, իսկ ռուսերենում՝ Parad (շքերթ) ձեւերով եւ իմաստներով: Հատկանշական է, որ բուն հայկական արմատ ունեցող «պար» եւ «դից» երկու բառերից ստեղծվեց «պարադիզ», այսինքն՝ «դրախտ» նոր բառը, որը իր ստեղծման պահից մինչեւ այսօր, համարվում է Մարդու եւ Աստվածների հարաբերության գագաթնակետը: Ամենայն հավանականությամբ «պարադից» եզրաբառը հայերեն լեզվի գործառույթից դուրս է մղվել ժամանակի մեջ, իսկ փոխարենը գործառույթի մեջ են մտել «դրաստ» կամ «դրախտ» տարբերակները:

Պար եւ Պարադից բառերի այս հակիրճ վերլուծությամբ փորձեցինք ամբողջական մեկնաբանել «պար» բառը, ներկայացնել բառի ստուգաբանությունը, ծագումը: Ցույց տվեցինք պարը՝ որպես Հայոց լեռնաշխարհի նկարագիր, «պար» բառի աշխարհագրական, պատմական եւ մշակութային նկարագիրը, ինչպես նաեւ «պար» եւ «դից» բառերի արմատների փոխհարարբերությունըգաղափարախոսության մեջ, որի արդյունքում ծնվեց ամենագեղեցիկ աշխարհի գաղափարը՝ Պարադիցը:

Շարունակելի

Կարինե Հայրապետյան

Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս

Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

* * *

Մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի «Ազատ շարժումը եւ պլաստիկ պարը Ռուսաստանում» մենագրությունից մի փոքրիկ հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից (ռուսերենից թարգմանությունը՝ Արծվի Բախչինյանի)

…Գեղարվեստական թատրոնում ելույթից հետո Լիսիցյանը նամակ է ստացել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյից, որը գրել է. «Ձեր երեկոն եւս մեկ անգամ հաստատեց ռիթմիկական դաստիարակության անհրաժեշտությունը, բոլորս անկեղծորեն հիացանք ձեր սաների՝ մարմնին տիրապետելու ձեռքբերումներով, հրաշալի ռիթմականությամբ, լավ ճաշակով»: Թիֆլիսցի ոտաբոբիկները հմայեցին նաեւ արվեստի այնպիսի «գեղագետի», ինչպիսին Ստալինն էր: Վերջինս 1926թ. ամռանը Թիֆլիսում այցելելով Ռիթմիկայի ինստիտուտ՝ կարգադրել է տեղական իշխանություններին նրա ձեռքբերումները ներկայացնել արտասահմանում: Աշնանը Վրաստանի Ժողկոմխորհը Լիսիցյանին ամուսնու եւ երկու պարուհիների հետ գործուղել է Գերմանիա: Այնտեղ նա մնացել է երեք տարի, պարապմունքներ անցկացրել խորհրդային դեսպանատանը կից ստուդիայում… Հետագայում տուն է վերադարձել մենակ, ամուսինը մնացել է Բեռլինում:

Տեղափոխվելով Երեւան՝ Սրբուհին հիմնել է պարարվեստի ուսումնարան եւ սկսել է զբաղվել գաղափարապես ընդունելի ազգագրությամբ: Ժողովրդական պարերը գրառելու համար նա ուսումնասիրել է շարժումը գրանցող մի քանի համակարգ եւ ստեղծել է իր սեփականը: 1940թ. Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռ. Վ. Զախարովի խմբագրությամբ լույս է տեսել նրա «Շարժման գրանցումը (կինետոգրաֆիա)» ծավալուն աշխատությունը, որտեղ հավաքվել են շարժումների գրառման բոլոր հնարավոր համակարգերը: Պարի գրառման հարմարության համար Լիսիցյանն այն բաժանել է դրվագ-կեցվածքների (որոնք անվանել է «մարմնական» կամ «կինետիկ ակորդներ») եւ դրանք միացնող շարժումների: … Երբ այս գրանցումը վերծանել է Լիսիցյանը, Մարիետա Շահինյանի գնահատությամբ, այդ խորհրդավոր նշանները «տեսանելի կերպով վերածվել են… Հայաստանի պատմության հնագույն ժամանակաշրջանի պարերի վառ շարժվող պատկերների»: Նրա գրառման համակարգը ճանաչում է ստացել նաեւ արտասահմանում:

1940-ականների սկզբին Լիսիցյանի քսանամյա որդի Ռոլանն իր օրագրում գրել է. «Մենք այնքան շատ ենք ծափահարում Ստալինին, որ շուտով մեր ափերի մեջ կոշտուկներ են առաջանալու», որի համար նրան ձերբակալել են եւ գնդակահարել: Իսկ Լիսիցյանից երես են դարձրել: Նրա կազմած «Հայ ժողովրդի հնագույն պարերը եւ թատերական ներկայացումները» աշխատության առաջին հատորը լույս տեսավ Ստալինի մահից հետո, երկրորդը՝ 1972թ.:

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։