Թրքությունը ո՛չ միայն ռուսական եւ բելառուսական, այլեւ ուկրաինակա՞ն բնավորություն է դարձել – Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց են քննարկել առանց Հայաստանին… Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը…

Նոյեմբերի 29-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ դահլիճը լքելուց հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՍԾՏՀ ԽՎ-ի հոբելյանական 25-րդ տարում Ուկրաինայի մայրաքաղաքում տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ աննախադեպ երեւույթի ականատես եղանք:

Վեհաժողովի 50-րդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ 1 ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում:

Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի խոհրդարանի պատվիրակության ղեկավարը:  

Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ: ՍԾՏՀ ԽՎ-ի 25-ամյա պատմության ընթացքում նման դեպք երբեք չի եղել, եւ մենք այդ գործելաոճը գնահատում ենք իբրեւ կառույցի ավանդույթների եւ էության ոտնահարում:

Նման աշխատաոճն անընդունելի եւ դատապարտելի է ցանկացած խորհրդարանական վեհաժողովի համար: Իբրեւ բողոքի նշան՝ հայկական պատվիրակությունը լքել է Վեհաժողովի դահլիճը:

Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը բոլոր պատվիրակություններին կոչ է անում չտրվել սադրանքների, տնտեսական կառույցը չծառայեցնել որոշ պետությունների քաղաքական շահերին, դատապարտել այսօրինակ գործելաոճը եւ վերադառնալ կառուցողական համագործակցության դաշտ, ինչը բխում է ՍԾՏՀ ԽՎ-ի էությունից եւ ավանդույթներից»:

http://www.hayary.org/wph/?p=6656Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի, դա մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (վելիկո(մեծ)ռուսականության) հիմքում…

http://www.hayary.org/wph/?p=6655Ռուսական խեղումներ – Անգամ Հայաստանի քաղաքական քայլերի համեմատումը ուկրաինական մոտեցումների հետ այնքան վրդովվեցուցիչ չէր լինի, եթե ռուսական շովինիզմին հատուկ այլասերվածությամբ չշոշափվեր Գարեգին Նժդեհի անձն ու գործը… Իսկ ինչու՞ է աշխարհի «ամենաժողովրդավարական» երկիր Ռուսաստանը իր դաշնակիցը համարել աշխարհի «ամենաֆաշիստական» երկիր Հայաստանին…

http://www.hayary.org/wph/?p=6654«Դարավոր բարեկամության» տեսության աղավաղումը – Ռուսաստանը, լինի ցարական, բուրժուա-դեմոկրատական, թե սոցիալիստ-համայնավարական, չի փոխել իր վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, միայն փորձել է օգտվել հայկական գործոնից՝ հայերի ազգային նպատակներին ոչ մի ձեւով չարձագանքելով – Ավելին՝ երբ Հայաստանը փորձել է գոնե ինքնուրույն ինչ-որ բան անել, խոչընդոտել է, ի վնաս մեզ համագործակցել մեր հակառակորդների հետ…

«Լուսանցք» թիվ 43 (476), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։