2018 թվական.- Շնորհավորանքներ համայն հայությանը՝ հայ արիադավան-հեթանոսներին եւ հայ քրիստոնյաներին՝ իրենց տոնական օրերի կապակցությամբ…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իրենց շնորհավորանքներն են հղում՝

http://www.hayary.org/wph/?p=5600#more-5600Հավերժի ճամփորդը՝ Հայոց հսկան՝ Գարեգին Նժդեհ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… «Փա՛ռք քեզ Նժդեհ, որ հա՛յ ես եւ փա՛ռք քեզ հայորդի, որ քո մեջ Նժդե՛հ ունես»…

- Հունվարի 1-ին սրբազնացած հայորդի Գարեգին Նժդեհի ծննդյան 132-րդ, իսկ հունվարի 14-ին՝ Նդեհյան Ցեղակրոն Ուխտերի ստեղծման 86-րդ տարեդարձի առթիվ: Ցեղակրոն  հայորդինշանակում է ցեղն իր մեջ կրող՝ հայի գենը շարունակող արորդի, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած աննահանջ հայ:

http://www.hayary.org/wph/?p=5641Հայկական ցեղակրոնությունը՝ ընդդեմ ռուսական (իհարկե՝ նաեւ այլ…) ծավալապաշտության – Մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի արձանը պատրվակ՝ Հայաստանի ինքնուրույնության տանող քայլերը տապալելու համար… ռուսը կկրկի՞ն սպիտակ թուրք…

http://www.hayary.org/wph/?p=6656 - Մոնղոլ-թաթարական ռուսա – թուրքականությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Երկուսի մեջ էլ արյան մի բաղադրություն կա, որ դարերի հետք ունի՝ մոնղոլ-թաթարական արյունն է, որի գիշատիչ հատկությունը ամրագրված է ինչպես պանթուրքիզմի (համաթուրանականության), այնպես էլ վելիկոռուսիզմի (մեծա(կայսերապետական)ռուսականության) հիմքում…

Փա՛ռք Հավերժական Կյանք մտած Գարեգին Նժդեհին, ով վերականգնեց Հայ Աստվածամարդու (Աստվածների հետ խոսող) վերածնունդը եւ փա՛ռք փառահեղ Հայ ՆախնյացԱսե՛լ եւ ասու՛մ ենք՝ Նժդեհը ծնվեց Հայամարդ, ապրեց ինչպես Ցեղամարդ եւ այս կյանքից հեռացավ որպես  Աստվածամարդ…

- Նաեւ շնորհավորում ենք հայ քրիստոնյաների Նոր տարին - Քրիստոսից հետո 2018 թվականը՝ մաղթելով բարօրություն, երջանկություն եւ հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ ի նպաստ ազգի զորացման, զարգացման ու առաջընթացի:

- Շնորհավորում ենք Սփյուռքի հայությանը՝ մաղթում, որ համայն հայությունն ի վերջո բռնի տունդարձի ճանապարհը, ինչը կարող է իրականություն դառնալ միայն Հայոց Հայրենիքի ու Հավատի վերագնահատման եւ հիրավի ազգային պետության (ո՛չ հանրային՝ Հանրապետության) ուղին բռնելու դեպքում… 

Թող վերագտնի՛ աշխարհասփյուռ հայն իր արմատը-ակունքը, ծինաբանական որակները, ինքնությունն ու էությունըԹող համայն հայությունն ապրի հայաշու՛նչ եւ հայաբնու՛յթ, հայակե՛րտ ու հայակա՛մք Հայրենիքում:

Այսպե՛ս կարող կլինենք իրականացնել Ազգահավաքի ու Հողահավաքի սրբազան ծրագիրը, որը Հայի Առաքելության՝ Երկնքում եւ Երկրում վերահաստատման երաշխիքն է: Ուստի՝ հայությանը մաղթում ենք հաջողություններ՝ Միացյալ Հայաստանի (Հայկական ամբողջ լեռնաշխարհում՝ ՀՀ-ԼՂՀ վերամիավորման հիմքով արդեն կայացածեւ Միասնական Ազգի վերակերտման ճանապարհին

Հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 35-40 մլն. (շուրջ 200 երկրներում բնակվող բացահայտ եւ ծպտյալ հայերով) մեր ազգակիցներին է ուղղված նաեւ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համածմբման համազգային շնորհավորանքը:

Արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ ու ազգափոխված ավելի քան երկու տասնյակ միլիոն) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ ժամանակի հրամայականով պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն գաղափարների շուրջինչը թույլ կտա աշխարհի մոտ 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը՝ վասն հոգեւոր հայադարձի, եւ դեպի ազատագրված եւ ազատագրվելիք հայրենիք՝ հայի վերադարձի…

Շնորհավորում ենք նաեւ՝
- 
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) ստեղծման 24-ամյակը (1993թ. դեկտեմբերի 15-ին):

- Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) ստեղծման 9-ամյակը (2008թ., Միհր Աստված տոնի օրը՝ դեկտեմբերի 22-ին):

 Հայ Արիական Միաբանության Հոգեւոր Հանձնախմբին կից Քրմական Խորհրդի կազմավորման 7-ամյակը (2010թ. դեկտեմբերի 22-ին)

Փա՛ռք Տիեզերքի Արարչին, որ Հայ Տեսակ է Արարել: Փա՛ռք Հայ  Աստվածներին: Փա՜ռք Հայ Հոգե-Ոգեղեն Տիեզերաաշխարհներին, Հայոց Նախնյաց: Փա՜ռք Հայ Ազգին ու Հայք-Հայաստանին

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

Հայ  Ազգայնականների Համախմբման Խորհուրդ

2017թ. դեկտեմբերի 31 - քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։