55-ամյա հոբելյանը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյան…- Ծնունդդ շնորհավոր՝ առաջնորդ հայ արիների – Մարդ, ով ասում, ապրել եւ ապրում ու գործում է նույն սկզբունքով…

Հայ Արիական Միաբանությունն իր կառույցներով (Արցախյան ազատամարտի մասնակիցների, մարզա-առողջարարական, արժեհամակարգային-քաքնագիտական, ռազմավարա-քաղաքական, հանրային-հասարակական, հոգեւոր-քրմական, գիտա-մտավորական, բարոյա-իրավական, լեզվա-մշակութային, տեղեկատվա-լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին՝ հունվարի 15-ին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ:

Շնորհավորանքին միանում է Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդը, որի գործերի կազմակերպական պատասխանատու-կարգավարն է հայ արիականների առաջնորդը:

Հայ արիականներն ու համախմբված ազգայնականները Արմեն Ավետիսյանին (http://www.hayary.org/wph/?p=33)

մաղթում են առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ընտանեկան կյանքում, ինչպեսեւ ազգային գործունեությունում, որոնք ի սկզբանե մինչ ցայսօր անբաժանելի են մնացել միմյանցից: 55-ամյա հոբելյարին կամենում են հոգեւոր իմաստնության առավել տիեզերահասություն, նվիրյալ զորականի անդրդվելի կամք եւ հզորություն, ազգային եւ հոգեւոր գործչի հեռատեսություն ու նպատակասլացության եւ իր նպատակներում հաղթանակի հասնելու առավելագույն կարողություններ:

Թո՜ղ Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը լինեն պահապան Հայ Արիական Միաբանության առաջնորդին եւ նրա արմատական գործին…

Թո՜ղ Հայ Ոգե-Հոգեղեն աշխարհները լինեն նրա խորհրդատուն եւ ուղեկիցը՝ մինչ զոհաբերություններով լեցուն ընթացող Երկրա-Երկնային Արահետի ավարտը…

Թո՜ղ Երկնային բոլոր Բ(Ա)րի ուժերը զորավիգ լինեն Արմեն Ավետիսյանի ընտանիքին՝ նրա կյանքի ու գործի անբաժան ընկեր Արմենուհի Մելքոնյանին http://www.hayary.org/wph/?p=2223  / https://www.facebook.com/armenuhi.melqonyan եւ զավակներ՝ վարդավառյան օրերի ծնունդ Աստղիկին ու տրնդեզյան օրերի ծնունդ Արեգին: 

* * *

Ծնունդդ շնորհավոր՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Մարդ, ով ասում, ապրել եւ ապրում ու գործում է նույն սկզբունքով…

Ծնունդդ շնորհավոր՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ – https://www.facebook.com/lernuhi.margaryan/posts/818369805017691?comment_id=818610191660319&notif_id=1516179374441733&notif_t=comment_mention 

Արմեն Ավետիսյանը դեռ 2014-ին հատեց մի կարեւոր կեսդարյա սահմանագիծ, որտեղից ետ նայելու եւ կյանքի անցած ուղին վերընթերցելու բնական ցանկություն է առաջանում: Նա ունի հետ նայելու հսկայածավալ եւ կյանքով ու գործերով լեցուն անցած ճանապարհ, որն արդեն օրինակ բազում հետեւորդների համար՝ ինչպես հայ արժեհամակարգի պահպանման, ազգայնական գաղափարական ու քաղաքական, մարտական ու զինական, այնպես էլ հոգեւոր արիադավան ու այլ ասպարեզներում, ովքեր համակրում եւ սատարում են Հայ Արիական Միաբանությանը եւ նույնպես միացել են հայ արիների հայաստանյան ու սփյուռքյան կառույցների շնորհավորանքներին ու մաղթանքներին:

Իսկ հայ արիական կառույցի անդամների, հատկապես ցեղակրոն ընտանիքների համար Արմեն Ավետիսյան քաղաքական գործիչը մի մարդ է, ում առավելապես կարելի է դիտարկել որպես ազգային գործիչ, ով պարզապես ազգային-ազգայնական մտածողությունն ու գաղափարները, ավանդույթներն ու սովորույթները, ուժն ու հավատը ներդնում է հանրային եւ քաղաքական ոլորտներում՝ փորձելով այն դարձնել կեցակարգ: Ում մի ձեռքին գրիչն է, մյուս ձեռքին՝ զենքը, որոնք գործածվում են ըստ անհրաժեշտության եւ միայն ազգային նպատակների համար:

Այստեղ էլ նա մի գործիչ է, ով առավելապես հայոց արիադավան-հեթանոսական հավատի ու պատմա-լեզվամշակութային արժեքների ներդրման առաքելությունն է ստանձնել: Ով Հայոց արժեհամակարգը որպես ի վերուստ տրված ծինաբանական ծածկագիր է ընդունել…

Հայ Արիական Միաբանության առաջնորդին հաջողվել է հայ արիադավանության եւ ազգայնականության գաղափարների ու արժեքների համադրմամբ հայ արիականների եզակի կառույցով վերատեղադրել հայոց տիեզերահաս հավատի հիմնաքարերը եւ հայ-արիական գաղափարաբանության արմատական հիմնասյուները:

Հատկապես հայ արիների կենսադրույթայինի եւ կանոնակարգային բաժիններն այդ սկզբունքներից են կազմվել, որից առաջ է քաշվել հայ ցեղակրոն ընտանիքների կենսակերպին անցնելու պայմանները…

Իսկ «Հայ Արիական Միաբանություն» աշխատությունում արդեն Հայ Տեսակի տիեզերածին ու բնախոսական արարչաբնույթ տեսլականն է ամրագրվել՝ Աստվածային, Ոգե-Հոգեղեն ու Մարդկային տիեզերաաշխարհներում…

Մեզ համար արիադավան հայի տիեզերաիմաստ, աստվածահաս եւ արարչադիր բնույթի հարցադրումները, արարչակնիք գենա-ծինաբանական տարաբնույթ հիմնավորումները պատասխաններ են ստացել մեր առաջնորդի տասնյակ աշխատություններում եւ նրա հետ անմիջական զրույցներում, որոնք համառոտագրված հրապարակվել են մամուլում, առավելապես՝  Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքում-www.hayary.org եւ «Լուսանցք» ազգային շաբաթաթերթի էջերում:

Հայոց Հավատի, Տիեզերակարգի ու Արարչակարգի, Հայ Աստվածների Համակարգի եւ Հայկական ու այլ Տիեզերաաշխարհների մասին հոդվածաշարերը բացահայտել են հայ արիների առաջնորդի տիեզերաթափանց միտքն ու տիեզերազգացողությունը, որը գենետիկ-ծինաբանական զորություններով եւ որոշակի տիեզերակապերի միջոցով թափառել է Տիեզերքի անհուններում… Այս կարողությունը նպաստել է, որ բացատրելի պատասխաններ տրվեն ինչպես հայ, այնպես էլ այլ Աստվածների ու Արարչածին Տիեզերաաշխարհների Համակարգերին առնչվող հարցերին:

Այստեղ է, որ Արմեն Ավետիսյանը հստակեցնում է բոլոր կրոններում մոռացած եւ ուրացած Տիեզերքի Արարչի՝ Տիեզերքի Միակ Տիրոջ դերը եւ կերպը, ինչպեսեւ Աստվածային Համակարգերի (բնածին եւ արհեստածին, այստեղ նաեւ ազգերի բնածին ու արհեստածին հարցն է ի հայտ գալիս) առանձնահատկություններն ու տարբերությունները:

Մեկարարչական Բազմաստվածային Տիեզերակարգի վերականգնումը եւ վերարծարծումը Հայ Արիական Միաբանության առաջնորդի այն շնորհներից է, որը թույլ է տվել Արմեն Ավետիսյանին բացահայտել Եռահամակարգ (Մարմին-Միտք-Հոգի) Մարդ Արարածի Էությունը, Արարիչ-Աստվածներ-Ազգեր(Մարդիկ) տիեզերակապը եւ Ոգե-Հեգեղեն հայ եւ այլ տիեզեաաշխարհների իրողությունը… Այս ամենից բխեցվել է Հայ Տեսակի (Երկնայինից՝ Երկրային Ինքնությունը):

Հետաքրքրիր է նաեւ «Աստվածները մարդկանց օգնել եւ օգնելու են միջնորդավորված» աշխատությունը, որը իրապես բացահայտում է Աստծո հետ շփվելու հնարավորություններն ու բացառությունները, Աստվածային ուժի կարողությունները, Արարիչ ուժի՝ նաեւ Ավերիչ հնաևրավորությունները, Տիեզերական անսահմանության եւ անգամ Արարչի Տիեզերածնության մոտավոր պատկերները…

Արմեն Ավետիսյանի «Միտքը՝ հոգեմարմնական արագություն – Ասել է թե՝ եռահամակարգ մարդը տիեզերահաս է»  եւ նման այլ աշխատություններում հիմնավորվում է, թե ինչպես կարելի է մարդկային մտքի արագությամբ, որն ամենաարագն է շարժվում Տիեզերքում, հոգին զատել մարմնից ու հասցնել Տիեզերքի ամենահեռու անկյունները… Այո, դա հնարավոր է անել թչ միայն Յոգայի ուսմունքին տիրապետելու միջոցով՝ Հոգին Մարմնից առժամանակ զատելով (Յոգի-Հոգի, ինչպես հայերենում՝ Յարատեւ-Հարատեւ եւ այլն)…

Իսկ ամենազարմանալին, որ հայ արիների առաջնորդի աշխատություններում հանդիպում է՝ այն է, թե ինչպես կարելի է սեփական գենի հետ կապ ունենալով՝ իմանալ Ամենախորիմաստ Խորհուրդները – Տիեզերածնությունից մինչեւ մեր օրերը կամ Տիեզերական ամենատարբեր Արարածների հետ հնարավոր առնչությունները…

Հայ արիների առաջնորդն ասում է՝ գենը կրում է Տիեզերքի Արարչի կնիքը, այսինքն՝ Հիշողությունն է Ամենայն Սկզբի, իսկ դա Հավերժականի Առանցքն է՝ Սկիզբ-ԳոյությունՎերջ-Սկիզբ – Ծնունդ-Կյանք-Մահ-Ծնունդ… Եվ իզուր չէ, որ ցեղակրոն-արիադավան հայի համար Հայոց Լեզուն անփոխարինելի է, քանզի Լեզուն Գենի Արտահայտչամիջոցն՝ Գենի Ձայնը, եւ Հայ Գենի Ձայնը միայն Հայոց Լեզուն է բարձրաձայնում հայի գիտակցության կամ ենթագիտակցության ոլորաններում …

Հայ արիների առաջնորդն իր առաքելության մեջ ներկա խառնիխուռն ներազգային ու միջազգային իրավիճակներում համադրությամբ է պատկերացնում անցումային փուլերը, որպեսզի զերծ մնանք նոր ցեղաջարդից ու հոգեխեղումից… եւ հայոց հավատի ու արժեքների արմատադարձի համար առաջարկել է հուդա-քրիստոնեությունից անցնել արիա-քրիստոնեության՝ հինկտարանային եհովապաշտությունն ու հրեաընտրյալությունը փոխարինելով արարչապաշտությամբ եւ արարատյան դիցաբանությամբ («Արիա-քրիստոնեությունը որպես հավատադարձի հիմք» («Լուսանցք» թիվ 17-18 (148-149), 2010թ.)):  Որի հաջողությունը կհանգեցնի Հայոց Հավատադարձին ամբողջությամբ:

Արմեն Ավետիսյանի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչների աշխատասիրությամբ կազմվել է նաեւ Հայ-Արիական Տոնացույցը, որում առաջին անգամ ներգրավվել են բոլոր 8 Հայ Աստվածների, Տիեզերքի Արարչի եւ Հայ Տեսակի Արարման տոները: 2012թ.-ին այդ տոները նշվել են: Հայ արիների առաջնորդի ջանքերով է նաեւ, որ հունվարի 1-ը հայության մի հատվածը նշում է որպես Գարեգին Նժդեհի սուրբ ծննդի օր իսկ հունվարի 14-ը՝ Հայ ցեղակրոնի եւ Ցեղակրոնության:

Հայ արիների առաջնորդի նախաձեռնությամբ հնչեց Երեւանում Արիական Մայր Տաճար կառուցելու համաարիական հայտարարություն-կոչը, որի հաջողումը ռազմա-քաղաքական ու կրոնա-հավատամքային նոր իրողություններ կբացահայտի Հայաստանի համար: Արմեն Ավետիսյանի առաջարկով հայ արիադավանները նախաձեռնեցին մահից հետո դիակիզվելու կտակների կազմումը («Դիակիզումն էլ ծես է հայ արիադավանների համար՝ երկրային կյանքից երկնայինի անցնելու ճանապարհին…» հանգամանալից բացատրությամբ: Հայ Արիական Միաբանությունը նաեւ դպրոցներում հայոց հավատի պատմության ուսուցման խնդիրն են բարձրացրել, այն զուգահեը հայ եկեղեցու պատմությանը կազմակերպելու նպատակով: Վերջերս Արմեն Ավետիսյանը նաեւ Հայոց հավատի պետականացման խնդիրը առաջ քաշեց, ինչը կարող է զուգահեռ գործել նեկա քրիստոնեական կրոնի հետ, ինչպես դա անում են Հնդկաստանում, Իրանում, Չինաստանում, Ճապոնիայում եւ այլ երկրներում՝ ազգային հավատն եւ միջազգային կրոնը պետականորեն ճանաչելով…

Հայ արիների առաջնորդը ինչպես կազմակերպական, այնպես էլ անհատական մեծ աշխատանք է կատարել ծագումնակից ազգերի շրջանակներում համաարիական գաղափարների տարածման եւ այն որպես քաղաքական գործոն առաջ քաշելու ուղղությամբ («Համաարիականությունը՝ որպես փրկարար օղակ», «Հայաստանը՝ մարդարարության օրրան եւ արիականության կենտրոն», «Արիական առաքինությամբ միավորենք մեր առաքելության շուրջ» եւ այլն): Այս առումով Համաարիական տարածաշրջանային դաշինքի հետ զուգահեռվել են նաեւ հայ արիականների ռազմա-քաղաքական այլ քայլերը՝ Հակաթուրքական ճակատի («Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների»), Տարածաշրջանի բնիկ ազգերի համաժողովի, Փոքր պետությունների ու պետականություն չունեցող ժողովուրդների համաշխարհային կենտրոնի եւ նմանատիպ այլ կառույցների ձեւավորման համար, որոնց նախաձեռնողը եւ կենտրոնատեղին պետք է լինի Երեւանը:

Մեծ է նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդի դերը հայ ազգայնականության (Հայաստանի (ՀԱՄ-ը վաղուց է ճանաչել ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը եւ Արցախը համարում է Հայաստանի Հանրապետության 12-րդ մարզը եւ նման քայլ անելու կոչով դիմել է Հայաստանի ու սփյուռքի քաղաքական ու հասարակական ուժերին) եւ Սփյուռքի) ներազգային եւ միջազգային ճանաչողության առումով, իսկ նրա աշխատությունները շարունակում են հայ ազգային-ազգայնական գաղափարների հաղթարշավը: Շարունակվում են ջանքերը ազգ-բանակի եւ Համահայկական ու Համաարիական տարբեր կառույցների ձեւավորման ուղղությամբ:

Հայ Արիական Միաբանության

Հոգեւոր հանձնախմբի Քրմական դաս

15.01.2018թ. Երեւան

Առաքելության կեսդարյա հետքերով – կենսագրական…-  http://www.hayary.org/wph/?p=2223 - Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Միաբանության առաջնորդhttps://www.facebook.com/pg/%D5%80%D5%A1%D5%B5-%D4%B1%D6%80%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%84%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%80%D5%A4-%D4%B1%D6%80%D5%B4%D5%A5%D5%B6-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6-135442695410/community/?ref=page_internal - Արմեն Ավետիսյան - Հայ Արիական Միաբանության առաջնորդ

https://www.youtube.com/user/MrHayaryanHayary TVՀԱՄ պաշտոնական ալիք… /  http://www.hayary.org/wph/?p=5262 – Տեսանյութեր համացանցիցhttp://www.hayary.org/wph/?p=2683 – Հայոց պատմություն եւ գաղափարներ… http://www.hayary.org/wph/?p=2681Հայոց հայ-արիական հավատ… http://www.hayary.org/wph/?p=2682 – Հայոց (Հայ-Արիական) տոներ եւ ծեսեր…

Ըստ հայ արիների առաջնորդի՝ ՄեկԱրարչական Բազմաստվածության Համակարգը, որտեղից սկիզբ է առնում Արարչակարգը, որ հենց Տիեզերակարգն է, Կյանքի հավասարազոր պայմաններում են Ծնունդն ու Մահը

http://www.hayary.org/wph/?p=4708#more-4708  – (կարդալ ամբողջը) - Հայ Աստվածների փնտրտուքը՝ բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին (ամբողջական հոդվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդՀայ ԱստվածներըՀայոց Աստվածային Համակարգ.- 1. Հայր ԱրաՀայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր: 2. Մայր Անահիտմայրության եւ պտղաբերումի Աստվածուհի, Աստվածամայր: 3. Վահագնռազմի ու զորության Աստված: 4. Աստղիկսիրո (նաեւ գեղեցկության) Աստվածուհի: 5. Միհրարդարադատության Աստված: 6. Նանեողջախոհության Աստվածուհի: 7. Տիրիմաստնության (դպրության ու գիտության) Աստված: 8. Վանատուրհյուրընկալության եւ հյուրասիրության (օջախի) ԱստվածԱստվածների անունները նույնպես Արարչի կամքի արտահայտություն են, չնայած անունները հստակորեն կարող են պարզաբանվել մեր լեզվամտածողությամբ: Հատկապես՝ մեր հին լեզվամտածողությամբ

http://www.hayary.org/wph/?p=4892 (կարդալ ամբողջը) - Արարչական Համակարգի մյուս Բնածին Աստվածները (ամբողջական հադվածը) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… Նախորդ պարզաբանումներում նշեցի Հայ Աստվածների փնտրտուքը՝բնածին ու արհեստածին հավատալիքների սահմանագծին», «Լուսանցք» թիվ 2-8, 2015թ.), որ Հայ Արիական Միաբանությունը վաղուց է հայտարարել Բնածին 7 Երկրային Ազգերի ի սկզբանե գոյության մասին: Նշեցի նաեւ, որ «Տիեզերական հայելային արտացոլանքի» մեկնությամբ այդ Ազգերը, որպես Մարդ Տեսակի բազմազանությունԱրարվել են Տիեզերքի Արարչի կողմից, կրում են Տիեզերական Գենը, քանզի Արարչի Արարված 7 Աստվածությունների Զարմից են եւ յուրաքանչյուրն իր Տեսակի Առաքինություններն ու Առաքելությունն ունի որդեգրած

http://www.hayary.org/wph/?p=4981 - (կարդալ ամբողջը) – Սատանա՞ է, Չարի աստվա՞ծ, թե՞ Ավերիչն ամենայնի…- Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ… ՄեկԱրարչական սկզբունքներից են սնվում ու գոյատեւում Բարին ու Չարը… Բարիներն ու Չարիները Տիեզերական բեւեռներ են, որ հստակ կատարում են Արարչի կամքըՈր պահին գերակշռում է Չարին, տկարանում է Բարին (նույնն է թե՝ Արին) եւ հակառակը, երբ իր դիրքերում է Արարիչ բեւեռը, Ավերիչ կողմը տկարանում է: Պայքարն ինչպես Տիեզերական անչափելի տարածքում է ընթանում, այնպես էլ Տիեզերական յուրաքանչյուր մարմնում, այդ թվում՝ Երկրում: Համատիեզերական Սկզբունք է եւ յուրաքանչյուրի գիտակցումից ու հոգեւոր մակարդակից է կախված որեւէ բեւեռին սնելը, ուժ տալն ու հզորացնելը…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։