Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է.- (4-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Էկո Երեւան – «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր – օդի որակ – տրանսպորտ – էներգետիկա –  թափոնների կառավարում – հողօգտագործում… Երեւանի էներգարդյունավետության ծրագիր… Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր…

Սկիզբը՝ թիվ 5, 6, 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6801Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (3-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Հասարակական տրանսպորտի բարեփոխումներ – Երեւանի հասարակական բարեփոխումների գործընթացը աննախադեպ է Անկախ Հայաստանի պատմուսթյան մեջ – Բնակարանային ֆոնդի պահպանում – Ջրամատակարարում եւ ջրահեռացում – Աղբավայրի կառուցման ծրագիր…

http://www.hayary.org/wph/?p=6788Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (2-րդ մաս) – Բայց Երեւանի բնակիչը նույնպես պիտի լինի… Բարեկարգ Երեւան… Փողոցների եւ բակային տարածքների ասֆալտապատում… Արտաքին լուսավորության ցանցի արդիականացում… 2017թ. արտաքին լուսավորության արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքները… Արտաքին ձեւավորում եւ գովազդ եւ այլն…

http://www.hayary.org/wph/?p=6774Երեւանի քաղաքապետարանը հաշվետու՛ է – (1-ին մաս)  – Բայց Երեւանի բնակիչը եւս պիտի լինի… Այս տարի հայությունը կնշի քաղաքամայր Երեւանի 2800-ամյակը – Սա հզո՛ր իրավունք է, բայցեւ՝ մեծ պարտավորություն… Նաեւ՝ Զարգացող Երեւան՝ ճանապարհաշինություն – Երեւանի տրանսպորտային հաղորդակցուղիների կարգավորում…

Էկո Երեւան

Ինչպես աշխարհի գրեթե բոլոր մեծ քաղաքները, Երեւանը եւս այսօր բնապահպանական լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, ուստի առաջնահերթ է բնապահպանական հիմնախնդիրների արդյունավետ լուծումներ մշակելը։ Կանաչ տարածքների ավելացում եւ խնամք, էներգախնայող համակարգերի եւ ջրային տնտեսության խնայողաբար ու արդյունավետ օգտագործման մեխանիզմների ներդրում. այս քայլերն են ընկած բնապահպանության ոլորտում Երեւանի քաղաքային իշխանությունների ծրագրերի հիմքում։  

2017թ. քաղաքում շարունակվել են կանաչ տարածքների ավելացման ու պահպանման, ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքները։

2014-2017թթ. ժամանակահատվածում զգալի աշխատանքներ են արվել Երեւանում կանաչ տարածքները բարեկարգելու, ընդլայնելու ուղղությամբ, որի ընդհանուր մակերեսը ավելացել է 27 հա:

Ոռոգման համակարգի ընդլայնումը եւ պոմպակայանների ու խորքային հորերի ստեղծումը ապահովել են ոռոգվող տարածքների շուրջ 10% ավելացում, ներկայումս այն կազմում է 517 հա:

Վերջին տարիներին զգալի ավելացել են ծաղկային տարածքները, դրանք համալրվել են տարբեր տեսակի, գույների ու դիմացկունությամբ աչքի ընկնող ծաղիկներով:

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիր

«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը վեր է հանում համայնքի բնապահպանական մարտահրավերները եւ լուծումներ է առաջարկում հետեւյալ ուղղություններով՝

- օդի որակ. մշտադիտարկման ուրույն մունիցիպալ համակարգի մշակում, օդի որակի ստուգման համակարգի ստեղծում,

- տրանսպորտ. նոր համակարգի մոդելի ներդրում, էլեկտրատրանսպորտի զարգացում, նոր ձեռք բերվող ավտոբուսների թվում սեղմված բնական գազով աշխատող ավտոբուսների առնվազն 85%-ի ապահովում,

- էներգետիկա. մանկապարտեզներում էլեկտրասարքերի արդիականացում, էներգաարդունավետ սարքավորումների կիրառման խթանում, Երեւանում էներգաանարդյունավետ լուսատուների ապահովում, վարչական շենքերում արեւային ջրատաքացուցիչների տեղադրում, հանրային շենքերի ջերմային վերականգնում, արեւային ջրատաքացուցիչների ՖՎ համակարգերի տեղադրում առանձնատնային գոտիներում, Նուբարաշենի աղբավայրում էլեկտրականության արտադրման համար մեթան գազի օգտագործում, համայնքային շենքերում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում,

թափոնների կառավարում. Երեւանում կենսաբանորեն քայքայվող թափոնների կոմպոստավորման փորձարկման նախագծի մշակում, Նուբարաշենի եւ Աջափնյակի աղբավայրերի կոնսերվացում,

- ջուր. ջրային ենթակառուցվածքների կենտրոնական հաշվառման GIS համակարգի ստեղծում, ջրամատակարարման համակարգի ամենամեծ հոսքակորուստներ ունեցող հատվածների նորոգում, կոյուղու եւ անձրեւաջրերի ջրատարների միացման հատվածների վերանորոգում,

- հողօգտագործում. կանաչ տարածքների եւ անտառների վերականգնում եւ ընդլայնում, Երեւանի համար GIS-ի վրա հիմնված բնապահպանական քարտեզի պատրաստում, աղտոտված տարածքների վերականգնում եւ այլն:

Երեւանի էներգարդյունավետության ծրագիր

2017թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքեց Էներգաարդյունավետության ֆինանսական պայմանագիր, որի շրջանակներում նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքներ: Ծրագրի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաեւ կնվազի արտանետվող CO2 գազը:

Ծրագրի շրջանակներում մանկապարտեզների շուրջ 30%-ը կհիմնավերանորոգվի, կիրականացվեն էներգախնայողությանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ շենքերի սեյսմիկ ամրացում:

Երեւանի քաղաքապետարանը, կարեւորելով այս ծրագիրը, մասնակցելու է գործընթացին՝ ապահովելով  մանկապարտեզների ամբողջական հիմնանորոգումը:

Էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր

Կանաչ կլիմայի հիմնադրամի դրամաշնորհի միջոցով՝ Երեւանի ենթակայության 2 հանրային շենքերում՝ հ.160 մանկապարտեզում եւ հ.3 մանկապատանեկան կենտրոնում հիմնանորոգման ծրագրերի շրջանակներում համատեղ ֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագիր:

Ավարտվել է մանկապարտեզի շինարարությունը՝ ՄԱԶԾ-ի կողմից էներգետիկ արդյունավետության միջոցառումների ֆինանսավորմամբ: Ջերմաարդիականացումը, որ ներառել է տանիքի ջերմամեկուսացում, էներգաարդյունավետ պատուհանների տեղադրում, լուսադիոդային լուսավորության ապահովում, պատերի մասնակի ջերմամեկուսացում, կբարելավի էներգաարդյունավետությունը 50%-ով: Մանկապատանեկան կենտրոնի շինարարությունը կավարտվի 2018թ.: Էներգաարդյունավետությունը կբարելավվի ավելի քան 60%-ով:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։