Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (4-րդ մաս) – Սպիտամա ծածկագրից մինչեւ Տարոյի խաղաթղթեր… Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը… Թերեւս կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ – Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում…

Սկիզբը՝ թիվ 9, 10, 11-ում

http://www.hayary.org/wph/?p=6860Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (3-րդ մաս) – Ինչ են հուշում նրա ծածկանունները… Ուրեմն՝ Սփիթան ալեհեր (սիպ սպիտակ) Հայ աստվածն է, իսկ Գառնան (գառնուկը) Հայր աստծո որդին է՝ Արեւորդին, որի հովանավոր աստծո անունն է «Սպիտակ լույս» – Կարծիքներ կան, որ նա Միհրն է… Զրադաշտին Ավեսթայում անվանում են «Զարաթհուշթրա», «Զերաթոշթ», «Զարդուշտ», պարսկերեն՝ «Զարթոշթ», հունարեն՝ «Զորոաստր» («ոսկե աստղ»)…

http://www.hayary.org/wph/?p=6848Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (2-րդ մաս) – Երբ մեր հին պատմության ձեռագրերը հայտնվեցին Տիբեթում եւ Հնդկաստանում… Հին հույն պատմիչները աղավաղել են համաշխարհային (նաեւ հայոց) պատմությունը… Թռչնի քարը Քարահունջ ասղադիտարանի N-66 քարն է՝ նման արծվի, իսկ մյուս թռչնի քարը կամ քարե թռչունը Արարատ-Հուկարիա լեռան բնակերտ թռչունն է…

http://www.hayary.org/wph/?p=6832Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Զրադաշտի հետքերով (1-ին մա) – Ի վերջո ո՞րն էր նրա հայրենիքը եւ որտե՞ղ է նա ծնվել… Պարսիկների սուրբ գիրք համարվող «Ավեսթա»-ն գրված է եղել պարսիկներին անծանոթ լեզվով, եւ բնագիրը թարգմանելիս նրանք սխալ մեկնաբանություններ են արել՝ լավ չհասկանալով «գասաների» թաքնագիտական իմաստը – Նկատենք՝ մի դեպքում «իրան» բառը գրված է փոքրատառով, մյուս դեպքում՝ մեծատառով, ձորձենք հասկանալ…

Եթե Պյութագորասին փիլիսոփայություն է սովորեցրել Աբարիս-Հավ-ար-իս Հիպերբորեացին (Հյուսիսային), ապա դա անշուշտ հյուսիսցի Տայրա – Տիր – Թոթ -Հերմեսն է: Գրեյվսը «Սպիտակ աստվածուհուն» անվանում է նաեւ Սպիտակ Դամա, ինչը, արդեն ասել ենք, համահունչ է Սպիտամա անվան հետ:

Սպիտամա ծածկանունը կարելի է կազմել «սիպ» եւ «տամա» բառերից, որտեղ տամա բառը հայերեն նշանակում է. 1. խաղ, որ խաղում են երկու հոգով 64 վանդականոց տախտակի վրա 12 սեւ եւ 12 սպիտակ քարերով: 2. Այդ խաղի տախտակը եւ քարերը:

Ուրեմն՝ Սպիտամա բառացի կնշանակի Սպի (անգղի) խաղատախտակը իր քարերով, ինչը պիտի հասկանալ այլաբանորեն, այսինքն՝ խաղատախտակը իր քարերով Քարահունջ աստղադիտարանի գծապատկերն է՝ զուգահեռագիծը, որի 4 անկյունների վրա են գտնվում Անգեղակոթ, Բռնակոթ, Բռուն եւ Քարահունջ գյուղերը, եւ որը կրկնում է Անգղ (Կարապ) համաստեղության գծապատկերը:  

Մի գուցե Քարահունջ աստղադիտարանն է «ութնապատիկ Լույսի քաղաքը», որտեղ բնակվում է «Բառը», որից էլ հնարավոր է առաջացել է Բռուն գյուղի անունը՝ Բառ-ուն=Բռուն, որտեղ ա-ն սղվել է: Բռունը նույն Հերմես-Տիր-Գրողն է:

Իսկ ով է եղել Թոթ-Հերմեսը, ով ունեցել է բազմաթիվ ծածկանուններ:

Դրունվալո Մելխիսեդեկի «Կյանքի ծաղկի հին գաղտնիքը» գրքից տեղեկանում ենք. «Եգիպտական Թոթին կարելի է տեսնել Ատլանտիդայի հայտնվելու ամենասկզբից: Նրա իսկական անունն է Չիկետետ Արլիխ Վոմալետիս: 52 000 տարի առաջ նա գտել է միջոց ինչպես մնալ գիտակցության մեջ մշտապես նույն մարմնում՝ առանց մահանալու, եւ այդ ժամանակից ի վեր նա մնացել է իր սկզբնական մարմնում մինչեւ 1991թ., երբ նա եւ նրա կինը՝ Շիզան անցան գոյության նոր ձեւի, որը մեր ըմբռնումից շատ հեռու է: Նա եղել է Ատլանտիդայի պատմության մեծ մասի ականատեսը, եւ նույնիսկ 16 տարի եղել է Ատլանտիդայի թագավորը:

Ատլանտիդայի խորտակումից հետո Թոթին եւ նրա ընկերներին՝ Ռա-ին եւ Արարահատին հարկ եղավ սպասել 6000 տարի, մինչեւ որ նրանք կարողացան սկիզբ դնել քաղաքակրթության վերականգնմանը:

Երբ սկսվեց գոյանալ եգիպտական քաղաքակրթությունը, նա նորից երեւաց եւ ներկայացավ Թոթ անունով՝ պահպանելով այդ անունը Եգիպտոսի գոյության ամբողջ ընթացքում: Երբ Եգիպտոսը վախճանվեց, ապա հաջորդ քաղաքակրթությունը հենց ինքը՝ Թոթը հիմնադրեց, որն Հունաստանն էր:

Պատմության գրքերը պատմում են, որ Պյութագորասը Հունաստանի հայրն է, եւ հենց պյութագորասյան դպրոցի միջնորդությամբ առաջացավ Հունաստանը, իսկ նրանից՝ ներկայիս քաղաքակրթությունը:

Պյութագորասը իր ձեռագրերում ինքն է գրում, որ Թոթը իր ձեռքով բռնեց եւ տարավ նրան Մեծ բուրգի տակ եւ սովորեցրեց ամբողջ երկրաչափությանը եւ Իրականության բնույթին:

Երբ ծնվեց Հունաստանը Պյութագորասի միջոցով, Թոթը մտավ այդ մշակույթի մեջ նույն մարմնով, որ ունեցել էր Ատլանտիդայի ժամանակաշրջանում, եւ ներկայացավ Հերմես անունով:

Գրառումներում նշվում է, որ Արլիխ Վոմալիտեսը, Թոթը եւ Հերմեսը նույն անձնավորությունն է: Այդ ժամանակից իր վեր նա ունեցել է շատ այլ անուններ: Նրանից է սկիզբ առել, հատկապես, աշխարհի պատմությունը: Եգիպտոսում գտնվելու ժամանակներում նրան անվանում էին տարեգիր, նա գրի էր առնում այն ամենը, ինչ տեղի էր ունենում: Ժամանակին Թոթը գտել է երկիրը լքելու միջոց: Նա ուղեւորվել է մի այլ մոլորակ, որտեղ եղել է կյանք, ու ուղղակի նստել ու դիտել: Թոթը մեր մոլորակից բացակայել է միայն 2000 տարի, եւ այդ ընթացքում զբաղվել է այլ կենսաձեւերի ուսումնասիրությամբ: Բայց նա իրեն համարում է Երկրածին, որովհետեւ այստեղ է արել իր առաջին քայլը, որը բերեց նրան անմահության»:

Դրունվալո Մելխիսեդեկը իր սեանսների ժամանակ լսարանին ցույց է տալիս պապիրուսի վրա նկարված մեհենագրությունները, որոնք ենթադրաբար համարվում են առաջին թուղթը աշխարհում, եւ ասում. «Այստեղ պատկերված էակը Թոթ անունով մարդն է: Մեհենագրորեն նրա գլուխը պատկերվում է քաջահավի (իբիսի) գլխի ձեւով: Այսպիսով, եթե ձեզ կպատահի տեսնել այդ մարդուն՝ լայն ուսերով, թռչնի տարօրինակ գլխի ձեւով, ապա իմացեք, որ դա Թոթի մեհենագրական պատկերն է: Թոթը նաեւ իր ձախ ձեռքում պահում է ինչ-որ բան, որ կոչվում է անկխ (անգղ գուցե,- Գ.Պ.):

Անգղը եգիպտացիների մոտ համարվում է սուրբ թռչուն եւ զուգորդվում է մի գիտակցության մակարդակից մյուսին անցումով:

«Թոթի 42 գրքերը» նշում են. երբ Ատլանտիդայի խորտակումից հետո ատլանտները եկան Եգիպտոս եւ չէին տիրապետում լիակատար հիշողությամբ, նրանք ստեղծեցին մատենագրությունը, որի հեղինակն է եղել հենց ինքը՝ Թոթը: Որմնանկարներում Թոթը պատկերված է ծնկաչոք, գրիչը ձեռքին գրում է»:

Թոթի ձեռքի գրիչը եւ հայկական դիցաբանությունում Տիր, Գրող, Գրիչ անունը վկայում է, որ Թոթը նույն Տիրն է՝ դպրության, պերճախոսության, գիտությունների եւ արվեստների աստվածը, ով համարվել է Հայր Արայի ատենադպիրը եւ սուրհանդակը:

Ինչպես նշվեց, Տիրը հելլենիստական շրջանում նմանեցվել է Հերմեսին, ասինքն՝ Թոթին: Ըստ Դ. Մելխիսեդեկի, Թոթը ծնվել է ոչ թե Եգիպտոսում, այլ՝ Ատլանտիդայում, իսկ Ատլանտիդան պետք է փնտրել Հայոց աշխարհում, որտեղ ծնվել է նաեւ Ատլանտ-Լանթա-Թորգոմը («Լուսանցք», փետրվարի 20-26, 2015թ.):

Ի. Պյանկովը վերլուծելով Կտեսիոսի աշխատությունը՝ նշում է. «Երբ Պլատոնի ուսմունքը սկսեցին համեմատել Զրադաշտի ուսմունքի հետ, Պլատոնի աշակերտները գտան, որ Պլատոնին Զրադաշտից բաժանում է 6000-ամյա ժամանակաշրջան: Այս տարեթվի մասին խոսում են նաեւ Էվկլիդն ու Աիստոտելը:

Պլատոնիկներին հայտնի է եղել նաեւ 3000-ամյա ժամանակաշրջանը, երբ Բարի եւ Չար աստվածները պայքարել են միմյանց դեմ: Զրադաշտականության այդ ժամանակաշրջանները կապված են Զրադաշտի «կյանքի» հետ: Մի ժամանակաշրջանում Զրադաշտի ոգին գտնվում է երկնքում, եւ այդ ժամանակաշրջանի ավարտից հետո աստվածությունը Զրադաշտին ուղարկում է երկիր, որպեսզի նրա շուրթերով աշխարհին ավետի աստվածային հայտնությունը:

Ըստ երեւույթին, այս ամենը հայտնի է եղել պլատոնիկներին, եւ նրանք համադրելով իրենց գիտելիքները Զրադաշտի մասին Պլատոնի պատմվածքի հետ, Էր-ին նմանեցրել են Զրադաշտին»:

Չզարմանաք, եթե կապ տեսնենք Զրադաշտ-Տայրայի եւ Տարոյի միջեւ:

Պ.Դ. Ուսպենսկին՝ «Տարոյի սիմվոլիկան» գրքի հեղինակը, գրում է, որ խաղաթղթերի կապուկը, բաղկացած 78 փոքրիկ վանդակներից, ինչպես հետազոտողներից շատերը գտնում են, համապատասխանում է եգիպտական մեհենագրության գրքին, որն հրաշքով պահպանվել է մինչեւ հիմա:

Տարոյի խաղաթղթերը Եվրոպայում առաջին անգամ հայտնվել են 14-րդ դարում՝ իսպանական գնչուների միջավայրում:

Ուսպենսկու կարծիքով, այդ ստեղծագործության հեղինակությունը չի կարող պատկանել 14-րդ դարի անգրագետ գնչուներին:

Նա համարում է, որ «Տարոյի հետազոտման համար անհրաժեշտ է ծանոթանալ կաբալայի եւ ալքիմիայի հիմնական գաղափարների հետ: Մեկնաբաններից շատերը այն կարծիքի են, որ այդ խաղաթղթերը հերմեսյան գիտելիքի ընդհանրացումն է՝ կաբբալա, ալքիմիա, աստղագիտություն, մոգություն, եւ այս գիտությունների հեղինակությունը վերագրում են Հերմեսին:

Չնայած նրանց ծագումը եւ ստեղծողի նպատակը մեզ հայտնի չէ, կասկածից վեր է, որ այդ խաղաթղթերը իրենցից ներկայացնում են հերմեսյան սիմվոլիկայի կատարյալ ծածկագիր»:

Շարունակելի

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 12 (490), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։