Այնպես, ինչպես Սկիզբը եւ Վերջը, որը Նոր Սկիզբ է… – Արարիչ է Տիեզերքը – բայցեւ Ավերիչ է, երբ Պատիժը Տիեզերական է… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

Տիեզերքում ոչ մի բան անհետ չի կորչում եւ անարձագանք չի մնում, անգամ երբ ուղղորդվում է Սեւ Խոռոչներ / Ինչպես Երկրում են ասում՝ ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…

Կյանք կա եւ՛ մահից առաջ եւ՛ մահից հետո… / իրավունքներն ու պարտականությունները անձնավորված են բոլո՛ր կյանքերում, ինչպես պատասխանատվությունն ու պատիժը…

Եվ մարդկությունը Տիեզերական Գարնան այս փուլում (ընթացքի մեջ է թերեւս 2012թ.-ից) կպատժվի հակաարարչական ու հակատիեզերական, հակաաստվածային ու հակաբնական, հակաազգային ու հակամարդկային բոլոր հանցանքների համար… Բոլո՛ր:

Իսկ անցյալը, ներկան եւ ապագան անքակտելի են:

…………………………………………

Տիեզերքը բազմատարր է եւ բազմակյանք, բազմիմաստ եւ բազմաբնույթ, բազմաշերտ եւ բազմագույն … բազմազանազանության անսպառ աղբյուր…

Եվ ոչինչ անհոգի, անմիտ եւ անշունը-անմարմին չէ Տիեզերքում… Տիեզերքն Ինքը, որպես Արարչական ԳերՄարմին, կրում է Համատիեզերական ԳերՄիտքն ու ԳերՀոգին…

Եռահամակարգ է Բուն Արարչական Առանցքը` Արարիչ-Աստվածներ-Ազգեր(Մարդիկ), եւ Եռահամակարգ է յուրաքանչյուր Տիեզերածին Էակ` Մարմին-Միտք-Հոգի(Ոգի)…

Եվ Եռահամակարգ է Մարդ Արարածը, ով առաջնորդվում է Սրտի-Ուղեղի-Հոգու համադրությամբ…

…Սակայն մարդկությունը վաղուց է հեռացել ոչ միայն Մարդկային ու Ազգային Արժեհամակարգերից, այլեւ Բնակարգից ու Տիեզերակարգից` ուրանալով իր Աստվածներին ու Տիեզերքն Արարողին – Միակ Տիրոջը` Արարչին…  

Բնածին Ազգերը կորցրել են իրենց Արարչատուր Ունակությունները, իսկ արհեստածին ազգերը, անազգ մարդանմանները ամեն ինչ անում են այդ Տիեզերահաս Ունակությունները վերջնականապես մոռացության տալու եւ խառնակչություններն ու խառնապղծությունները մարդկային որակներ ամրագրելու համար…

Սին համամարդկային արժեքները հազարամյակներ շարունակ անարգում են ի վերուստ տրված Եռահամակարգ Մարդկային Արժեհամակարգը, այն հեռու պահելով Ազգային Ինքնության դրսեւորումներից – Առաքելության գիտակցումից,  ինչը Արարչածին մարդուն զրկում է Ազգային Պատկանելությունից եւ ԱԶԳ-ին բնորոշ Որակների Ընկալումից` Ծագում (Ծին-Գեն), Բնօրրան (Հայրենիք), Լեզու, Առաքինություն, Հավատ, Մշակույթ, Ինքնություն, Էություն, Առաքելություն: Ասել ենք, որ սրանք բոլորն էլ առանձնահատուկ անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի ընկալումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը, Արարչակնիք Օրենքները հասկանալու համար: 

http://www.hayary.org/wph/?p=676Ազգային Ինքնություն. Ունե՞նք, թե՞ փնտրենք - (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

…………………………………………

Եվ օրվա մարդու համար Արարչադիր Օրենքը` Տիեզերակարգը ոչ մի նշանակություն չունի, քանզի այս մարդու սարդոստայն-ուղեղն այլեւս հետեւում է մարդադիր օրենքների պահանջներին, որտեղ արդարադատությունը խաբկանք է, ճշմարտությունը` խաբկանքը կյանքի ուղենիշ դարձնելու օրենք-իրավունք…

Այն կյանքի ուղենիշ, որից հետո կյանք չկա այլեւս… Չկա Վերին Աշխարհ – Վերին Էություն… Իսպառ բացակայում է Արարիչը, Աստվածներն էլ «մեռած» են, լավագույն դեպքում` խեղված…Միայն մեկ «աստված» կա, որ բաձարձակ է եւ բացառապես փողի տեսքով է ներկայանում… Մի «աստված», որին ամենազոր են կարծում ոչ միայն Երկրում` հուսալով, որ արյան ու անարդարության վրա կուտակած փողերով նաեւ Երկնքում են ցոփ ու շվայտ թրեւ գալու…

Սիրտ-Ուղեղ-Հոգի համադրությունը փոխարինվել է հակադրության սկզբունքներով եւ Արարող Մարդ Արարածը ավերող մարդանման խառնատեսակի է վերածվել… Մարդկության Օրրան Երկիր մոլորակը գտնվում է Տիեզերական Չարի տիրույթում, քանզի հազարամյակներ առաջ հայտնվել է երկրային չարի ձեռքերում…

…………………………………………

…Եվ իջնում է Ավերիչ Տիեզերական Պատիժը…

Իհարկե երբեմն չեն զատվում թացն ու չորը, քանի որ աշխարհի բոլոր անկյուններում խառնապիղծներն են տիրում իրավիճակին եւ նրանց կողքին ապրող ոչ խառնապիղծները, ցավոք, եւս հայտնվում են Հզոր Պատիժների հորձանուտում, ինչպես` ջրհեղեղների, մրրկահողմերի, սողանքների, երկրաշարժների, երաշտների, հրաբուխների, հրդեհների եւ այլ բնական աղետների ժամանակ… Նաեւ անբնական աղետների` ինչպես պատերազմների, ներքին դավադրությունների, զանգվածային առողջական խնդիրների ու վարակների, թունավորումների եւ այլ պատահարների…

Մարդկությունը խոնարհվելով իր փողի աստծուն, այլեւս չի հիշում, որ իրեն հայտնի Մեծ Ջրհեղեղից զատ այլ պատիժներ էլ են եղել Վերին Արդարադատությամբ պայմանավորված… Այսօր էլ բնական եւ անբնական աղետներ լինում են աշխարհի տարբեր անկյուններում, որոնք ավելի ահավոր կդառնան Տիեզերական Գարնան` իր հունի մեջ կլիովին մտնելուց հետո… Հատկապես, երբ աղետները մեկտեղված ու միանգամից թափվեն բնաշեղված մարդկության գլխին…

Այն մարդկության, որ տեղյակ չէ (հետաքրքրված էլ չէ) իր Տուն-Մոլորակի գլխին եկած եւ գալիք հարվածներից… Իսկ դրանցից հետո շեղվել է մեր մոլորակի առանցքը, Երկիրը շրջվել է 180 կամ որեւէ այլ աստիճան եւ … այդժամ բոլորովին այլ մոլորակ ենք ունեցել, ոչնչացել են բազմաթիվ քաղաքակրթություններ եւ մարդկությունը «հիշողության կորստով պայմանավորված» նոր կենսագրություն է կերտել…

Քչերին հայտնի պատմա-աշխարհագրական լուրջ ուսումնասիրություններն են հավաստում, որ մեր մոլորակի հասարակածը մի ժամանակ անցել է Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների տարածքով (դա այսօրվա հասարակածին ուղղահայաց վիճակ է) կամ ներկա երկրի հյուսիսային հատվածով` հորիզոնական, ավելի մոտ այսօրվա Արկտիկային եւ այլն: Կասենք` մեր բախտից է, որ չի խախտվել Երկիր մոլորակը պաշտպանող մագնիսական դաշտը, այլապես Արեւային այրող քամիները այլ տեսք տված կլինեին մեր մոլորակին, էլ չասենք Արեւային ճառագայթումների հնարավորությունների մասին…

Այս փոփոխություններից հետո շատ հին քաղաքակրթական հետքեր հայտնվել են այլ աշխարհամասերում կամ իսպառ վերացել են, ինչպես հայտնի Ատլանտիդան կամ հնագույն հայկական եւ այլ բնածին ազգերի Տիեզերահաս Քաղաքակրթությունները, որ միլիոնավոր տարիների հետքեր ունեն (այսօր պեղումներն աշխարհում միայն հարյուր հազարավոր կամ միլիոնավոր տարիների մարդկանց գոյության հետքերն են վեր հանում առանց այլ մանրամասների)…

Բազմիցս ասել ենք, Տիեզերահաս Քաղաքակրթությունների ժամանակ կարիք չի եղել լվացքի մեքենա, ինքնաթիռ կամ հազարավոր այլ գիտա-տեխնիկական սարքեր հնարել… Մարդու Հոգին իր Մտքի զորությամբ հասել է ոչ միայն մոլորակի, այլեւ տիեզերքի հեռաստանները… այսօր անհավանական թվացող ծանրություններ է շարժել, կառույցներ իրականացրել ոչ միայն ցամաքում … կամ տիեզերական հաշվարկների հետքեր է թողել եւ այսպես շարունակ … իսկ պեղումների ժամանակ (միայն իր, նյութ փնտրող – մտավոր եւ հոգեւոր ժառանգությունն անտեսող) շատ անհոգի պատմաանբաններ կամ հնեաանբաններ ոչինչ չգտնելով (միայն քուջուջ անելով) դարվինահիվանդությամբ ենթադրում են… թե մարդն ի սկազբանե տհաս է եղել կամ էլ կապիկից է առաջացել…

Իսկ պատմա-գիտական փաստերը, պեղված հնածոները պետք է դիտարկել նաեւ պատմա-տրամաբանական տեսանկյունից… ինչպես ասենք՝ հանրահայտ գիտնական Պարիս Հերունին, երբ Քարահունջի աստղադիտարանը ուսումնասիրելիս էր այդպես վարվում, որ եթե աստղադիտարանն առնվազն 7,5 հազար տարեկան է (ամերիկացի մասնագետի գնահատմամբ), ապա պատմական տրամաբանությունը մեզ տանում է շատ ավելի հեռու … Աստղադիտարան ունենալը ենթադրում է բարձր կրթական-մտավոր-գիտական մակարդակ, նման մակարդակը ենթադրում է հզոր ինքնաբավ պետություն եւ ուժեղ բանակ՝ նաեւ աստղադիտարանը պաշտպանելու համար… եւ այսպես շարունակ: Զարգացած, հզոր երկիր ունենալու պատմա-տրամաբանական միջին հաշվարկը անվանի գիտնականին տարել է մինչեւ 40-50 հազար տարի հետ…

Դառնալով Տիեզերական Պատիժներին, նշենք, որ շատ հետքեր այնուամենայնիվ մնացել են, մոլորակի վրա կան անբնական-անոմալ տարածքներ, որտեղ անհետանում են նավեր, ինքնաթիռներ, ավտոմեքենաներ, մարդիկ, կենդանիներ եւ այլն: Ամենաշատ խոսվել է Բերմուդյան եռանկյունու մասին, սակայն նմանատիպ եռանկյունի կա նաեւ Աֆրիկայի հարավում եւ այլ վայրերում… Բրազիլիայում, Ռուսաստանում եւ այլուր եւս կան անբնական տարածքներ, որտեղից ցայսօր էլ մարդիկ են անհետանում… մեղքը գցելով ՉԹՕ-ների (չհայտնաբերված թռչող օբյեկտների) կամ ավելի պարզ` «թռչող ափսեների» այլմոլորակայինների վրա… Իսկ «այլմոլորակայինների» մասին պետք է դեռ վերոնշյալ պատմաանբանների նմանությամբ տիեզերաանբանության պարզունակությունից դուրս գալ եւ հասկանալ, թե ինչ Արարչատուր Առաքելություն ունեն նրանք Տիեզերական Մարմինները (Արարչածին Էակներին) հսկելիս (ասենք՝ Երկրի եւ Լուսնի անվտանգությունը երկրային չարից պաշտպանել եւ այլն)…

…Անբնական-անոմալ տարածքները ոմանք փորձում են կապել «զուգահեռ աշխարհների» գոյության հետ, անգամ դինոզավրերի անհետացումը դիտարկում են մեկ աշխարհից մեկ այլ աշխարհ անցնելու տեսանկյունից, երբ մեր մոլորակին էր բախվել հայտնի երկնաքարը… Նաեւ պայծառատեսների ու թաքնագետների տեսիլքներն են փորձում դիտարկել այս տեսանկյունից…

Սակայն կան տարաբնույթ Տիեզերաաշխարհներ եւ Անցյալ-Ներկա-Ապագա հավերժական ուղին չի կարող դավադիր միջամտության ենթարկվել, դա անհնար է… այլապես եթե որեւէ մեկին հաջողվի ներթափանցել «զուգահեռ ընթացող անցյալ» եւ փոփոխություններ իրականացնել՝ կխախտվի Տիեզերակարը… առավել եւս եթե հաջողվի ներթափանցել «զուգահեռ ընթացող ապագա»` իր կամ այլոց քմահաճույքները կյանքի կոչելու նպատակով, ապա դա կխարխլեր եւ կկործաներ հենց այդ աշխարհները, ուրեմնեւ՝ Տիեզերքը…

Եռահամակարգ Արարչածին Մարդուն տրված է Երկիր մոլորակը, որտեղ նա պիտի ապրի իր երկրային մարմնի մեջ, որից հետո նրա հոգին կստանա մեկ այլ մարմին` որեւէ Տիեզերաաշխարհում իր կյանքը շարունակելու համար: Երկու դեպքում էլ մարդը Արարիչ-Աստվածներ-Մարդ համակարգում կհայտնվի միայն իր կուտակած մտքի զորությամբ…

…Դառնալով Տիեզերական Պատիժներին, նշենք, որ մարդկությանը կարող է պատժել ոչ միայն Վերին Տիեզերական Արդարադատությունը, այլեւ հենց Երկիր մոլորակը: Ոմանք այսօր էլ չեն պատկերացնում, որ մեր մոլորակը, ինչպես բոլոր Տիեզերական Մարմինները Շնչավոր Էակներ են (ամեն տեղ ձեռք ու ոտք, աչք ու ականջ… փնտրել պետք չէ) եւ Երկրի ապականումն ու ավերումը կարող է պատիժների հանգեցնել, ինչը եւս կտեսնենք բնական աղետների տեսքով… Մոլարակի Սերը դեռ այնքան է, որ տեղ է թողել հակամարդուն ուղղվելու եւ բնախոսությամբ ապրելու…

Այժմ Տիեզերական Գարնան, Ամռան եւ Աշնան ժամանակահատվածում (19.440 երկրային տարի) Բ(Ա)րիները կվերականգնեն իրենց Զորավոր Հավատն ու Կենսակերպը, Հավիտենարժեք պատկերացումները եւ Չարիներին դուրս կմղեն երկրային կառավարումից … որոնց կմնա սպասումը` մինչեւ հաջորդ Տիեզերական Ձմռան գալուստը (որ կտեւի 6480 երկրային տարի)…

(Կենդանակերպի միջով Ախթարկի պտույտը կոչում են նաեւ Աստղային տարի / կամ ավելի պարզ` Արեգակնային համակարգի 1 ամիսը` 2160 երկրային տարի, 1 եղանակը (3 ամիս)` 6480 երկրային տարի, 1 տարին` (12 ամիս) 25.920 երկրային տարի)…

Երբ մայաները խոսել են աշխարհի վերջի մասին (ամենաշատ արծարծվող), նրանք հենց այս վերջն էլ նկատի են ունեցել, երբ 2012թ. իր գործառույթները կվերականգնի Տիեզերական Գարունը եւ կգա «այս արարչամերժ չարի աշխարհի վերջը», ոչ թե մեր մոլորակի…

Եվ առհասարակ «աշխարհի վերջերը» (Սկիզբն ու Վերջը…) բացառապես Արարչի Կամքն է… Եթե մարդկությունը պիտի որպես Տիեզերական Պատիժ՝ ոչնչանա, դա միայն Ամենաստեղծի՝ Ամենայն Արարողի որոշումը կլինի, Ով այդքա՜ն Սիրում է իր բոլոր Արարածներին ու Արարվածներին, անգամ Իրեն ուրացած…

Ու՞մ է հայտնի, թե քանի երկնաքար չի բախվել Երկրին… Ի՞նչ է լինելու Երկրից դանդաղ հեռացող Լուսնի հետ, նաեւ Լուսնի ազդեցությունը կրող մեր մոլորակի հետ… Ի՞նչ է լինելու միլիարդավոր տարիներ հետո սպառվող Արեւի հետ…

Իսկ գուցե Տիեզերքն ունի՞ Արեւների, Լուսինների, ինչպեսեւ Գալակտիկաների եւ Տիեզերական այլ Մարմինների իր ԱՐՏԱԴՐԱՄԱՍԸ… Եթե Տիեզերքում կան Սեւ Խոռոչներ, որ կլանում են այլեւս ոչ պիտանի ամեն բան, ապա վստահաբար կլինեն նաեւ նոր պիտանի ամեն բան արարող Սպիտակ Խոռոչներ…

Եվ գուցե մի օր Երկիրը նոր Լուսին «ստանա՞» (որոշ ժամանակ երկու Լուսին ունենալով), իսկ Արեգակնային Համակարգը՝ նոր Արե՞ւ  (որոշ ժամանակ երկու Արեւ ունենալով), որը կկլանի հանգչող հնին՝ նրա կարեւոր տեղում երկարաժամկետ հանգրվանելով…

Երբ մենք ասում ենք՝ անմեկնելի են Աստծո (Աստվածների) Գործերը, ապա պիտի գիտակցենք, թե ինչքա՜ն անմեկնելի են Արարչի-Տիեզերքի Գործերը (անգամ Տիեզերքի չափերը պատկերացնելու մտքից է գլխապտույտ առաջ գալիս)… – www.hayary.org  

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=288891665426491&id=100029169784366  – Հին հավատներում «աշխարհի վերջ» հասկացություն չի եղել, եւ այժմ դա շահարկում են այն համաշխարհային մութ ուժերը, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ… 

* https://www.facebook.com/permalink.php?story_fbid=288934292088895&id=100029169784366Այնպես, ինչպես Սկիզբը եւ Վերջը, որը Նոր Սկիզբ է… – Արարիչ է Տիեզերքըբայցեւ Ավերիչ է, երբ Պատիժը Տիեզերական է… – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

http://www.hayary.org/wph/?p=3970#more-3970Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլըՀավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն ԱվետիսյանՀայ Արիական Միաբանության առաջնորդ)

http://www.hayary.org/wph/?p=7217Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը քանի տարի է սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (Արմեն Ավետիսյան՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Տիեզերական հաշվարկներ – Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի է…

http://www.hayary.org/wph/?p=7327 - Տիեզերական Գարնան Ազդակները.- /1-18/-  Երկինքը մեզ հիշեցնում է… Պետք է ապրել այնպես, որ հայելու արտացոլանքը անարատ ու արմատի վրա լինի, մաքուր ու հաճելի լինի, եւ նայողն իրեն ձեւախեղված ու պղծված չտեսնի Նաեւ «Տիեզերապատում» շարքից  Գենետիկ մտքեր (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։