Լուսանցքի թիվ 216-ի հոդվածները

1. Հինը սկիզբն է, իսկ սկիզբը վերջ չունի. Ովքե՞ր են ծայրահեղականները… – ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան
2. Ազգայինի որոնման հաշվարկներ. Մաքուր հայերի փնտրտուք… Թշնամուն հանդուրժելու վտանգները…
3. Վտանգավոր գծից անդին. Եվրահանդուրժողականության տխուր հետեւանքները… Սեռամոլագարներին՝ խոշոր տուգանքներ
4. Չներքաշվե՛նք հակաիսլամական քաոսի մեջ… Երկդեմ ու անհավատ Ադրբեջանը… Խառը վիճակ՝ ադրբեջանցիների կոնգրեսում
5. Թուրքիայի հետ՝ ֆուտբոլ, Ադրբեջանի հետ՝ շախմատ. «Բաժանիր որ տիրես»-ը հաղթական գործոն է…
6. Ադրբեջանը էներգետիկ պատերազմները տանուլ է տալիս… Ավելորդ սիրաբանությունը լավ բան չէ… Դասախոսները փաթեթի կարիք չունե՞ն
7. Ներքաղաքական. Քաղաքական փոխատեղման հիմունքներ… ՀՀՇ-ն չկարողացավ, ուրիշից է ուզում…
8. Ներքին. Քանի «շպիոն» ունենք դեռ. Չնայած դրանց նախկինը չի լինում… Պահպանե՛նք մեր մարտական ոգին… Երեւանի նոր քաղաքապետը
9. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը – խորհուրդներ, զորություններ – Նանե Աստվածուհին – Քուրմ Մանուկ
10. Հայկական խոհանոց… Կյանքի խորհուրդներ… Շաբաթվա մարզակայն կյանքից…
Continue reading

Հարցադրումներին ի պատասխան –

Հինը սկիզբն է, իսկ սկիզբը վերջ չունի

Ինչու ենք ծայրահեղորեն տարբերվում մյուսներից

Մարդիկ հաճախ են հանդիպումների ժամանակ հարցեր հնչեցնում, թե ինչու է ՀԱՄ-ն ընտրել «ակնհայտ հարձակողական» (ձեւակորպումը հարց տվողներինն է) գործելաոճ եւ գաղափարներ, ինչը, իրենց կարծիքով, խանգարում է հայ արիական գաղափարների եւ հենց ՀԱՄ կառույցի ծավալմանը: Այդ «ակնհայտ հարձակողական» ձեւակերպումները հիմնականում վերաբերում են հայ-արիական տեսության առանձնահատկություններին, հոգե-բարոյական պատկերացումներին եւ արիադավան-հեթանոսական հավատին դառնալուն՝ Հայ Աստվածների եւ Արարչական Տիեզերակարգի պաշտամունքը վերականգնելուն:

Այս եւ նման հարցեր վստահաբար դեռ էլի կտրվեն, քանի որ հայ ազգայնական ուղղությունը օտարված եւ շրջափակված է ինչպես հանրային ու քաղաքական ոլորտներում, այնպես էլ մեր բուն կյանքում:

Continue reading

Տեսակետ՝ առանց գրաքննության –

Ազգայինի որոնման հաշվարկներ

Եթե այլազգին ուսումնասիրի ՀՀ Սահմանադրությունը, օրենքները (կապ չունի, թե որ ոլորտին առնչվող), ապա առանց կասկածելու կհասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը բազմազգ պետություն է՝ միջազգային օրենքներին գերի: Եթե մի քիչ էլ ժամանակ ու աչալրջություն ունենա այդ այլազգին, ապա լրացուցիչ կհասկանա, որ այդ բազմազգ երկրում հայերը… ազգային փոքրամասնություն են:

Սա ընտրովի հատվածների ներկայացում չէ ինչ-որ սարսափելի շարժանկարից կամ սին պատվիրված հարցումների հերթական ջղաձիգ դաժան արձագանքներ չեն: Անգամ գաղտնագիտական ոլորտից մեջբերումներ չկան այստեղ:

Continue reading

Վտանգավոր գծից անդին

Վերջերս մեր մայրաքաղաքում շատացել են ամենատարբեր մոլագարական խմբերն ու միջազգային կարգավիճակ ստացած փոքրամասնությունները: Մանկապիղծների դատավարություններից եւ բռնության ենթարկված երեխաների որոշ ծնողների անպատիվ եւ ծախու կեցվածքից (ինչպե՜ս են պաշտպանում մանկապիղծին…) դեռ ուշքի չեկած, աղանդավորական եւ սեռախեղված ու սեռափոխված վտանգների դեմը դեռ չառած, հայտնվել ենք մի այլ մոլագարական վտանգի առջեւ:

Անգամ Երեւանի քաղաքապետարանի մոտակայքում հավաքված, ազատ ու անկաշկանդ գործունեություն ծավալած տրանսվիստիտների՝ զլմ-ներում հայտնված լուսանկարները այնքան սարսափազդու չէին, ինչպես Երեւանում հայտնված «մանիակի» մասին լուրը…

Continue reading

Չներքաշվե՛նք հակաիսլամական քաոսի մեջ

Նորվեգացու հայտնի «մանիֆեստում» հայերին միտումնավոր են ներառել

Հայաստանն ու հայությունը հակաիսլամական խնդիրների մեջ ներքաշելուն ուղղված փորձեր միշտ եղել են: Եվ դրանք միանշանակ մեր թշնամիների նախաձեռնություններն են:

Վերջերս Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում եւ ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում Անդրես Բերինգ Բրեյվիկի իրականացրած հայտնի մարդասպան հարձակումից հետո համացանցում հայտնվել էր «Ասպետական ուխտ-2083» անվամբ տեսանյութ՝ հակաիսլամական բովանդակությամբ: Բրեյվիկի ահաբեկչական գործողությունից ժամեր առաջ, էլի համացանցում, հրապարակվել էր «Եվրոպայի անկախության մանիֆեստ -2083» անվանմամբ 1518 էջանոց փաստաթուղթ Բրեյվիկի կեղծանվամբ, ինչը հաղորդել էր BBC ռադիոկայանը:  

Continue reading

Թուրքիայի հետ՝ ֆուտբոլ, Ադրբեջանի հետ՝ շախմատ

«Բաժանիր, որ տիրես»-ը հաղթակա՛ն գործոն է

Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը երեւի չեն հասցնում հակահայկական եւ հակաարցախյան իրենց «բոցաշուչ» ելույթներով «շեղել» միջազգային հանրությանը, ուստի գործի են դրել նաեւ երկրի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովին, ով ավելի հեզաբարո (այլ նկատառումներով) ելույթներ է ունենում: «Փոխզիջումային որոշումը չի նախատեսում որեւէ տարածք զիջել Հայաստանին»,- ասել է նա՝ հավելելով, թե Բաքուն այլեւս չի ցանկանում ռազմական ճանապարհով լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների սկզբունքին: «Փոխզիջում կարող է համարվել երկու համայնքների համատեղ բնակությունը»,- հայտարարել է փոխնախարարը եւ նշել, որ այդ հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռեւս չի հասել որեւէ հաջողության:

Continue reading

Ադրբեջանը էներգետիկ պատերազմները տանուլ տալու շեմին է

Եթե, իհարկե, Եվրոպան ցանկանա հաշտվել իրականության հետ  

Այն պահին, երբ Եվրոպան ցանկանա հաշտվել իրականության հետ, Ադրբեջանը կկանգնի էներգետիկ պատերազմները տանուլ տալու շեմին: Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանը չի կարողանում լուծել նավթի ու գազի արդյունավետ արդյունահանման տեխնիկական խնդիրը: Այլ կերպ՝ քանր որ արդյունահանումն այլեւս արդյունավետ չէ (իսկ դա հավաստում են միջազգային արդյունահանողները), եւ՛ եկամուտներն են քիչ մնում, եւ՛ ոլորտում արտերկրի ներդրողներն են պակասում: Իսկ արդյունահանվող վառելիքն էլ, Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի համաձայն, բավարարում է տվյալ փաստաթղթով սահմանված չափորոշիչները: Ասել է թե՝ այժմ այն խաղաքարտը, որն այդքան թափահարում են Բաքուն ու Անկարան, պատռվելու ճանապարհին է, քանի որ Եվրոպան վաղուց է հասկացել, որ այդ խաղաքարտը՝ «Նաբուկո» նախագիծը սպառում է իրեն կամաց-կամաց: Ադրբեջանը չի կարողանա լցնել «Նաբուկո»-ն (այս տեսակետին, ի դեպ, իրանական կողմն էլ է համաձայն): Ասել, թե Եվրոպան միամիտ է ու սա չի գիտակցում, ճիշտ չէ: Բոլորովին այլ խնդիր է, որ ցույց է տալիս, թե չի գիտակցում ու հավատում է թյուրքական տարրին, գուցե մեկ էլ հանկարծ «Նաբուկո»-ն կյանքի կոչվի: Իսկ «Նաբուկո»-ն այն խողովակաշարն է, որ կոչված է նվազեցնելու Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:

Continue reading

Քաղաքական փոխատեղման հիմունքներ

ԲՀԿ-ն մի քանի անգամ արդեն հավաստել է, թե չի պատրաստվում դուրս գալ իշխանական կոալիցիայից, ավելին՝ հանուն երկրի եւ ժողովրդի դեռ անելիքներ ունի: ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը նույնիսկ նշում է, թե չի պատկերացնում, որ կարող է ընդդիմադիր լինել: Ըստ նրա, կոալիցիայում լուծում են առաջացած խնդիրները. «Ինչի՞ ավելորդ կեցվածք ընդունենք, որ, իբր մենք, ավելի լավ կանենք»: Այսպես՝ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ տարաձայնություններ չկան, պարզապես «լինում են խնդիրների լուծման ավելի լավ, ավելի վատ ճանապարհներ…»:

Ներքաղաքական ոլորտում բոլոր զարգացումներն ընթանում են բնականոն. հայտնել է պատգամավորը՝ միաժամանակ հավելելով, թե բնական է, որ ընտրություններին ընդառաջ առկա է որոշակի լարվածություն, որը, սակայն, կապված չէ արտառոց որեւէ վիճակի հետ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է ավելի շատ ձայն ստանալ:

Continue reading

Սանիտարական – Քանի «շպիոն» ունենք դեռ

Չնայած դրանց նախկինը չի լինում

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ ԱԺ-ում շրջանառության մեջ դնելով «Գաղտնազերծման մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,  «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենսդրական նախաձեռնության նպատակներն են՝ գաղտնազերծել մինչեւ 1991թ. սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ ՊԱԿ-ի (պետական անվտանգության կոմիտեի), հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց:

Continue reading

Հավատամքի այբբենարանը Հայոց դիցարանը. խորհուրդներ, զորություններ

Սկիզբը՝ թիվ 34-39-ում

7. Նանե Աստվածուհին

Արդեն ասվել է, որ Արարիչը՝ Արան, տարբեր բնական որակներ ունի, եւ Աստվածները Արարչի այդ որակները կրող-մարմնավորող, նույնպես պարզ է, բնական՝ Գերագույն Զորություններ են: Ազգը ճանաչում է այնքան Աստված, որքան Բացարձակ Զորություն է զգում ու դրանց հետ հարաբերվում: Հայ ազգի ճանաչած Բացարձակ Զորություններից է Նանեն՝ Ողջախոհության* Աստվածուհին:

Continue reading

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)

(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading

Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի

Հայ Արիական Միաբանությունը, Հայ Ազգայնականների Համախմբումը  եւ «Լուսանցք» շաբաթաթերթի աշխատակազմը  սրտանց շնորհավորում են Արմենուհի Մելքոնյանին՝ նոյեմբերի 29-ին՝ ծննդյան 36-ամյակի կապակցությամբ:

Մաղթում են անձնական, ընտանեկան եւ գործնական հաջողություններ, առողջություն եւ նպատակներին հասնելու կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ այսուհետ էլ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը  լինի քեզ հետ եւ ուղեկցի մինչեւ իղձերիդ կատարումն ու նպատակներիդ  հաղթանակը:

Թո՛ղ ընտանեկան  կյանքում լինեն համալրումներ եւ հայեցի ժառանգների ծնունդներ:

*  *  *

Continue reading

Պատասխան հարվածը պետք է գրոհի վերածել

 

 
Հայ արիները նույնպես պատրաստ են մասնակցել հայկական պատժիչ գործողություններին


       Հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակավոր անդորրն իզուր չէ, որ համարվում է հարաբերական զինադադար:

       1994թ., հայկական զորքերի առաջընթացը դեպի Բաքու կանխելու համար, ադրբեջանական կողմի աղերսները լսելի դարձան միջազգային կոչվող հանրությանը եւ իրենց ադրբեջանցի որակող թյուրք-թաթարական խառնամբոխի շնագայլային կաղկանձին ի վերջո արձագանքեց ինքն իրեն ժողովրդավարական հռչակած աշխարհի հատվածը:

       Մեզ համար զարմանալի չէ այլեւս, որ աշխարհի այդ ժողովրդավարական հատվածը այնքան կտրուկ չարձագանքեց, երբ Դաշտային Արցախից եւ Շահումյանի շրջանից արտաքսվում էին բնիկ հայերը, որոնց մի մասն էլ զոհ դարձավ արնախում թյուրք-թաթարական խառնամբոխին:

      Այս պատերազմում, եւ առհասարակ հայ-ադրբեջանական հակամարտությունում, Արեւմուտքն ու Ռուսաստանը առաջնորդվել ու առաջնորդվում են երկակի չափանիշներով: Նույնն է նաեւ այս երկուսի կեցվածքը հայ-թուրքական հորջորջվող հարաբերություններում:

       Ուստի, Հայ Արիական Միաբանությունը միշտ կարեւորել է զորավոր հայկական բանակի գոյությունը եւ ամենօրյա սպառազինության անհրաժեշտությունը: Մենք կարեւորում ենք նաեւ բանակի մարտական ոգին, ցեղակրոն-արիական գաղափարների ներմուծումը ազգային բանակ, որն ավելի հզոր եւ անպարտելի զենք է զինվորի համար:

     
Continue reading

Լուսանցքի թիվ 215-ի հոդվածները

1. Ազգայնական հայը այլամերժ չէ. Հանուն Հայի եւ Հայքի…ՀՀ ԱԺ-ում պե՛տք է լինեն հայ ազգայնականներ…
2. Խորհրդարանը խորհելու եւ խորհրդակցելու ազգային ժողովարան. Որ պատգամավորները երեսփոխաններ չլինե՛ն…
3. Զավթիչ հարեւանների պատժելու գործու՛ն քայլեր են պետք. Առանց հարեւանասիրական ավելորդ բարդույթների…
4. Հայերի նկատմամբ վախ եւ անվստահություն… Հայկական շահերի պաշտպանությու՛ն ամենուր…
5. Սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ… Ոչ առողջապահական, նաեւ առողջապահական հարցեր…
6. Հավատամքի այբբենարանը. Հայոց դիցարանը. Իմաստության Աստված Տիրը – Քուրմ Մանուկ
7. Այն երկիրը, միայն որտեղ կարելի է գեղեցիկ գործեր անել. Արմենիա էթոնիմի իմաստաբանության շուրջ…
8. Ծիծաղաշարժ ադրբեջանական կրոնասիրություն… Հայոց հին հավատի դեմ նոր ոտնձգություններ… «Նարեկացու հետ»…
9. Հայկական խոհանոց… Գեղեցիկը չի՛ փրկում, գեղեցկացնու՛մ է աշխարհը… Շաբաթվա մարզական կյանքից…
Continue reading

Ազգայնական հայը այլամերժ չէ

Հանուն Հայի եւ Հայքի

Մեզանում հաճախ են շփոթում ազգայնականությունն ու ազգայնամոլությունը՝ նացիոնալիզմն ու շովինիզմը: Անգամ դրանց չտարբերակելը փորձում են ներկայացնել որպես առողջ եւ անառողջ ազգայնականության դրսեւորումներ: Սա նույնն է, թե չտարբերակեն ժողովրդավարությունն ու ամբոխավարությունը, եւ դրանք բնորոշեն որպես առողջ եւ անառողջ ժողովրդավարական եզրեր:

Հետաքրքիր է, որ Արեւմուտքում, ուր այդքան դեմ են ազգայնական, հատկապես ազգայնամոլական դրսեւորումներին, զանազանում, հստակ տարբերակում են դրանք: Եվ վաղուց պետական-քաղաքական ոլորտում ընդունել են ազգայնական ուժերի գոյության իրավունքը: Իսկ մեզանում, երբ հայը բնական ազգ է, ու ազգայնական լինելու պատմա-քաղաքական անհրաժեշտությունն անգամ ունենք ազգովի, չեն տարբերակում այդ երկու երեւույթները: Իսկ ովքեր էլ տարբերում են՝ ազգայնականությանը դեմ լինելով, միտումնավոր սխալ են ներկայացնում այդ գաղափարները՝ մեզ հասկանալի պատճառներով:

Continue reading