Սոցքարտերը «ծնեցին» բիոքարտեր, սրանք էլ «կծնեն» չիպեր
Ոչ վաղ անցյալում մենք բախվեցինք «անհատական ծածկագիր», հետո «անհատական քարտ» եւ հետո իբր «բարեփոխված» «սոցիալական քարտ» հասկացություններին:
Երկար ժամանակ հանրության մի մասը պայքարեց ինչպես առանձին մարդկանց անհատական տվյալների, այնպես էլ ազգի ընդհանուր տվյալների մեկտեղ կուտակման եւ դրանք միջազգային հանրություն հորջորջված զանգվածին՝ իրականում «աշխարհի գաղտնի կառավարության» տերերին հրամցնելու դեմ:
Մենք հաճախ ենք հենց մեր ձեռքերով մեր գաղտնիքները հանձնում օտարներին, նաեւ մեր թշնամիներին, որոնք այդ օտարների մեջ են, հետո էլ չենք հասկանում, թե ինչպես են այդ օտարները մեզ ճանաչելով պայքարում մեր դեմ:




