Լուսանցքի թիվ 166-Ի հոդվածները

Continue reading

Աշխարհի չարությունը ՄԱՐԴ չմնալու մոլուցքից է (սատանան ոչ մի կապ չունի)

* * *
Հայտարարություն –
Հզորացնե՛նք պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ
արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ

Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:
Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր՝ դրսեւորե-լով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը՝ սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:

Continue reading

Այս խելակորույս աշխարհի խելապակաս արտաթորանքները

Տեղեկույթ` վտանգավոր կրոնների, մարդատեսակների ու բարքերի մասին

Շուտով քրիստոնյա լինելը Եվրոպայում վտանգավոր կդառնա: Ասորական միջազգային տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ մու-սուլմանների 40 հոգանոց զինված մի խումբ Շվեդիայում հարձակվել ու դաժան ծեծի է ենթարկել այդ երկրի դեմոկրատական կուսակցության անդամ, ազգությամբ ասորի պատգամավոր Իսա Իսային: Տուժողի խոսքերով՝ 2 երիտասարդ տղաներ քարեր են նետել իր բնակարանի վրա՝ բղավե-լով «Դու՛րս արի, անիծյալ քրիստոնյա»: Ու երբ պատգամավորը դուրս է եկել ու փորձել հետապնդել փախչողներին, հանկարծ նկատել է, որ շր-ջապատված է մոտ 40 հոգանոց զինված խմբով: «Նրանք ծուղակը գցեցին ինձ»,- շվեդական թերթերից մեկին պատմել է տուժած քաղաքական գործիչը,- փորձեցի փախչել, ոստիկանություն կանչել, սակայն նրանցից մեկը վրա հասավ ու դանակով հարվածեց ուսիս, ապա նրանք ինձ գցեցին հատակին եւ սկսեցին հարվածել»: Ծեծի հետեւանքով տուժածի աջ թեւն անշարժացել է:

Continue reading

Լավ հարեւանը հեռու բարեկամից լավ է…

Իսկ եթե հարեւանը նաեւ բարեկամ է՝ շատ ավելի լավ

ԱՄՆ-ն վերստին կոչ է արել միջազգային հանրությանը, բոլոր երկրներին` զերծ մնալ Իրանի հետ գործնական ու առեւտրային կապեր հաստատե-լուց: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները` մեկնաբանելով Եգիպտոսի եւ Իրանի միջեւ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկատվությունը:
«Մենք ծանոթ ենք այդ տեղեկությանը, որ 2 երկրները հուշագիր են ստորագրել ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու համար»,- ասել է ամերիկացի դիվանագետն ու հավելել. «Կոչ ենք անում բոլոր երկրներին, այդ թվում Եգիպտոսին` չկնքել Իրանի հետ նոր առեւտրային գործարք-ներ, մինչեւ այդ երկիրը չկատարի իր միջազագային պարտավորությունները»:
Վաշինգտոնի կարծիքով` «նմանատիպ փոխգործակցությունը Իրանի հետ» առկա հանգամանքներում հակակառուցողական է:

Continue reading

,,Էրեբունի-Երեւան,, տոնը եւներքին այլ թեմաներ

Արգիշտին չի վերադառնա … Առանց Հայ Աստվածների

Հոկտեմբերի 10-ին Հանրապետության հրապարակի տոնական, շքեղաշուք հրավառությունը հուշում էր Երեւանի տոնի (մեզ համար այն ե-ղել ու մնում է «Էրեբունի-Երեւան» տոն) ավարտի մասին: Տոնական հրավառությունը ճոխ էր եւ հիացրել էր ներկաներին:
Զուգահեռաբար համերգային ծրագիրը շարունակվում էր Ազնավուրի հրապարակում, Օպերայի հարակից տարածքում, Երեւանի այլ համայնքնե-րում: Տոնական գալահամերգին մասնակցեցին նաեւ տեղի եւ արտերկրից ժամանած երգիչներ ու պարային խմբեր:
Հանրապետության հրապարակում ընթացող՝ Էրեբունի-Երեւանի 2792-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, կառավարության անդամ-ներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ այրեր:
Հայաստանի մայրաքաղաքում էին նաեւ Երեւանի 11 քույր քաղաքների պատվիրակությունները:

Continue reading

Մոռացության մատնված տոն – Տիրատոն

Պատմության մութ ծալքերից` առանց  
Թե ինչու պահպանվեցին Զատիկը, Վարդավառը, Տրնդեզը…, իսկ Իմաստնության տոնը` ոչ

Ուսուցչի՜ օր (անգամ` ոչ դպրության), գրադարանի՜ օր, թարգմանչա՜ց տոն (ոչ ավել, ոչ պակաս). եւ այդպես մի շարք այլ «օրեր ու տոներ», ո-րոնք ոչ մի կապ չունեն ենթակա երեւույթների` բուն իմաստով ուսուցչի, գրադարանի, թարգմանության… հետ: Եվ կապ չունեն, որովհետեւ այդ «օրերն ու տոները» խելակորույս հայի մեջ մտցրել են Տիեզերական Իմաստության Աստված Տիրի մեհյանները քարուքանդ անող, աստվածա-յին իմաստությունը պահող-պահպանող եւ այն հայերին ու մարդկությանը փոխանցող հայոց քրմերին սպանողների, ասել է թե` հա-յոց ու արիական իմաստությունը բնաջինջ անել ցանկացողների սերունդները: Իմաստության աստծուն չը-աստված համարողների, նրա իմաս-տությունը ամփոփող մագաղաթները այրողների, դա ուսուցանող ուսուցիչներին սպանողների, իմաստնության աստծո գրչությունն ու դպրությունը վերացնել կամեցողների սերունդները ինչպե՜ս կարող են դպրության, գրչության, թարգմանչության հետ կապ ունենալ ու,…, այդ խորհուրդների հետ կապված օրեր ու տոներ սահմանել. «Էշն ինչ գիտի` նուշն ինչ է»…

Continue reading

Հայ-թուրքական խնդիրներ (թուրքահայեր)

Թուրքական երազ` բաց սահմանների մասին

Արդյո՞ք թուրք քաղաքական գործիչները օրերս հայ-թուրքական սահմանը հատել եւ Ախուրյան գետի վրայով մտել էին Հայաստան: Թուրքական կողմը դա հավաստում է ինչ-որ լուսանկարներով, ըստ որոնց` այդ գործիչները գետի ափի մոտ են: Սակայն, հասկանալի է, որ դա կարող է լինել նաեւ սահմանի այն կողմում նկարված:…
Իսկ ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը panorama.am-ին հայտնել է, որ հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը: «Հնարավոր է` նրանք երազ են տեսել կամ էլ դա նրանց ա-նիրական երազանքն է, որը նրանք իրականացնել, ըստ էության, ի վիճակի չեն»,- հավելել է ռուս զինվորականը:

Continue reading

Ներքին եւ արտաքին հարցեր

Դաշնակցականները մեկնել են Բաքու, թուրքերը` ոչ

Բաքվում կայացավ Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը, որին մասնակցում էին նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, հանձնախմբի համանախագահ Մարիո Նալպանտյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պա-տասխանատու Կիրո Մանոյանը:
Ժողովի ժամանակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներից Ադրբեջանի ներկայացուցչի դժգոհությանն ի պատասխան` Կ. Մանոյանը նշել է, որ Ադրբե-ջանը դժգոհ է համանախագահների առաջարկներից, քանի որ դրանք հնարավորություն չեն տալիս «Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ներգրավելու համար»: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն շեշտել է նաեւ, որ «Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբե-ջանի կազմում», ինչին Ադրբեջանի ներկայացուցիչը նյարդային է արձագանքել:

Continue reading

Հայկական խոհանոց եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Սնկով կարկանդակ

Բաղադրությունը

Ձու – 2 հատ,
թթվասեր – 0.50 կգ,
կարագ – 0.1 կգ,
ալյուր – 0.2 կգ, մեջն էլ` 4 թեյի գդալ սոդա:

Պատրաստման եղանակը

Continue reading

Հայտարարություն

Հզորացնենք պայքարը մարդկային բոլոր հիվանդագին եւ արհեստական թերությունները վերացնելու ուղղությամբ

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) իր վճռական բողոքն է հայտնում Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կատարված հարյուրավոր մարդկանց ձերբակալությունների առիթով:
Օրերս այստեղ համասեռականների անցկացրած շքերթի դեմ սերբ ազգի արժանավայել ներկայացուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել եւ հանդիպելով ոստիկանների ու այլ ուժային կառույցների ոչ արժանապատիվ դիմադրությանը, կատարել էին համարժեք քայլեր` դրսեւորելով իրենց արդար եւ զգացմունքային ցասումը` սերբերի մարդկային եւ ազգային արժանապատվությունը պաշտպանելու համար:
Հայ Արիական Միաբանությունը երկար տարիներ է ինչ պայքարում է համասեռամոլագարական հիվանդների դեմ (Հայաստանում եւ արտերկրում), որոնց նպատակայնորեն գործածում են արեւմտյան ուժերը` անկախ երկրների բարոյա-հոգեբանական մթնոլորտը ապականելու եւ այդ երկրների ներքին գործերին խառնվելու համար: Այս սեռական փոքրամասնություն կոչվածները բնական-մարդկային կացութաձեւը փոխարինել են անբնական-անմարդկային ապրելակերպով եւ հրաժարվում են ապրել մեկուսի (իրենք իրենց համար) եւ փորձում են հաստատվել մարդ մնացած մարդկանց զանգվածային միջավայրում: Նրանք հիվանդ են, եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե, աշխարհի մութ ուժերի աջակցությամբ):

Continue reading

Լուսանցքի թիվ 165-Ի հոդվածները

Continue reading

Ուսուցիչ` ինչպես Տիր Աստվածն ու հայոց քրմերը – Նժդեհյան թեմաներ

Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի համաշխարհային օրն է: Այդ օրը, որպես ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն, հիմնադրվել է 1994թ.՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից եւ նշվում է ամեն տարի: Տվյալ օրվա ընտրությունը կապված է այն հանգամանքի հետ, որ 1966թ. այդ օրը, Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ըն-դունվել է «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավո-րող առաջին միջազգային փաստաթուղթն էր:
Այժմ Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, եւ 100-ից ավելի պետություններ նշում են այն: Հայաստանում Ուսուցչի օրը ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշմամբ նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրա-ցում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ, պաշտոնական տոնացույցում ամրագրվում է Ուսուցչի օր, որը նշվելու է հոկտեմբերի 5-ին:

Continue reading

Թուրքական մի աննորմալության երկու ծայրերը

Անիի Մայր տաճարում կատարված թուրքական նամազին արձագանքեցին Հայաստանի եւ սփյուռքի մտավորականները, քաղաքական ու հասարակական ուժե-րը, հայ եկեղեցին եւ այլք: Այս մասին շատ գրվեց հայկական մամուլում:
Եվ Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը, «Ակոս» թերթի խմբագրությունը, ստամբուլահայ լրագրող-ները նույնպես անդրադարձան թուրք ազգայնականների նամազի նախաձեռնությանը: Իսկ մինչ այդ նամազը, նրանք ներկայացրել էին Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի տեսակետը, ով ասել էր. «Եթե աղոթքը վերածվի հավաքական ցույցի, ապա դա կհակասի Թուրքիայի Սահմանադրությանն ու կուսակցությունների մասին օրենքին: Բայց եթե «Ազգայնական շարժում» կու-սակցության ղեկավարը, որպես անհատ քաղաքացի, որոշի աղոթք անցկացնել այնտեղ, ապա պետությունը կհարգի նրա այդ իրավունքը»:

Continue reading

Իսկ մերոնք չեն հարցրել որն է իրական Վրաստանը?

Ջավախքահայերը դեմ են Վրաստան-Ադրբեջան համադաշնությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր աշխատանքային այցով օրերս Հայաստանում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին: Նախա-գահի հետ պաշտոնական հանդիպումն անցավ, ինչպես ասում են, առանց ավելորդությունների՝ սիրալիր ու բարեկամական… Հանդիպման ընթաց-քում ՀՀ նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներով փոխայցելություններն ու քննարկումները, որոնք նպաստում են երկկողմ հարա-բերությունների առավել բարելավմանն ու խորացմանը: Եվ Երեւանը պատրաստ է հարեւան երկրի հետ այդ հարաբերությունների զարգացման ուղղությամբ անել ամեն հնարավորը` «նկատի առնելով պատմական սերտ կապերն ու 2 ժողովուրդների ամուր բարեկամությունը»:

Continue reading

Հայ-ադրբեջանական խնդիրներ

Լուծումը վերամիավորումն է

Դնե՛նք հաղթական վերջակետը

ՀՀ ԱԺ-ն կրկին քննարկել է ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած օրինագիծը: Իշխանությունում գտնվող քաղաքական ուժերը անընդհատ ձգձգում են այս հարցը: Նրանք կարծում են, որ ԼՂ-ի անկախության ճանաչումը բավականին բարդ, աշխատատար եւ ժա-մանակատար հարց է, որը ոչ մի կերպ թույլ չի տալիս հանպատրաստից որոշումներ կայացնելու: Ասում են, թե անհերքելի է, որ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ պարբերաբար, պառակտող, ճնշող եւ ստորացնող քաղաքականություն է վարել ԼՂ-ի բնակչության դեմ, տեղի են ունե-ցել էթնիկ զտումներ, բնակչության անօրինական տեղահանություններ: Եվ խուսափելու համար հետագա ավելի ծանր ողբերգություններից` ստիպված եղել է ազգային-ազատագրական պայքար:

Continue reading