12-րդ մաս – Էզոթերիկոս

«Exotericos», «Հայա Աստծու գենեզիսը», «Նախաջրհեղեղյան 8 կառավարիչները» գլուխների համար հիմնական աղբյուրներ են հանդիսա-ցել Ջ. Սմիթի «The Chaldean Genesis» եւ Բրիտանական թանգարանի Բաբելոնի բաժնի պատմական տնօրեն Լ. Քինգի «The Seven tablets of Creation» ուսումնասիրությունները: Անդրադարձել ենք նաեւ Ա. Վահանյանի եւ Գ. Վահանյանի «ԽՈՎպվվՈÿ սպՑՏտՌրՖ ՓՌՉՌսՌջՈՓՌՌ» ու-սումնասիրությանը, որտեղ եւս հետաքրքիր եզրահանգումներ կան: Մեր քննախուզության տեսանկյունից շատ ենք կարեւորում Մեկ Էությանը որպես Արարող երեւույթի առաջինը հայ տեսաբաններից անդրադարձած Ա. Վարպետյանի «Ծննդոց Այա» ուսումնասիրությունը, պատմաբան Ա. Մովսիսյանի հպանցիկ Հայա Աստծո երեւույթին անդրադարձը, աստղաֆիզիկոս Պ. Հերունու Քարահունջի հնագույն աստղադիտա-րանի ուսումնասիրությունները: Հենվելով Ջ. Սմիթի, Լ. Քինգի, Ա. Վարպետյանի, Ա. Մովսիսյանի եւ Պ. Հերունու եւ մյուս հեղի-նակների տեսակետներին, ինչպես նաեւ օգտագործելով շումերական գրավոր մշակույթի հանրահայտ տվյալները, մենք քննախուզության մեջ ընդհանուր դաշտից կառանձնացնենք Մեկ Էության գաղափարախոսության կրող հիմնական էթնոսին:

Continue reading

Ներքին լուրեր եւ խնդիրներ

Ի՞նչ երկիր է Հայաստանը

Բրիտանական «Legatum» գիտա-հետազոտական ինստիտուտը «Oxford Analytica» եւ «Gallup World Poll Service» ընկերությունների հետ համատեղ կա-զմել է երկրների ազգային բարեկեցության վարկանշային աղյուսակը:
Այս տարի վարկանշային ցուցակի 1-ին տեղում է Նորվեգիան, հաջորդում են Դանիան, Ֆինլանդիան, Ավստրալիան, Նոր Զելանդիան: Առաջին տասնյա-կում են նաեւ Շվեդիան, Կանադան, Շվեյցարիան, Նիդեռլանդներն ու ԱՄՆ-ն:
Բալթյան երկրներից Էստոնիան զբաղեցնում է 35-րդ տեղը, Լիտվիան ու Լատվիան՝ համապատասխանաբար՝ 42-րդ եւ 47-րդ:
ԱՊՀ երկրներից Ղազախստանը՝ 50-րդն է, Բելառուսը՝ 54-րդը, Ռուսաստանը՝ 63-րդը, Ուկրաինան՝ 69-րդը, Ուզբեկստանը՝ 76-րդը, Մոլդովան՝ 86-րդը: Աղյուսակում ԱՊՀ այլ երկրներ, նաեւ՝ Վրաստանը, ընդհանրապես ընդգրկված չեն:
Վերջին տասնյակը զբաղեցնում են աֆրիկյան երկրները:

Continue reading

Արտաքին լուրեր եւ հարցեր

Տեսնես Մեդվեդեւն ի՞նչ է մտածել

Ռուս համարվող լոնդոնաբնակ գործարար եւ հայտնի քաղաքական «դեմք» Բորիս Բերեզովսկին հայտնել է, թե պատրաստ է օգնություն ցուցաբե-րել Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին, սակայն չի պատրաստվում համագործակցել վերջինիս հետ:
«Եթե նա վատ իրավիճակում հայտնվի, եթե կնոջ հետ միասին գումար չունենա քաղաքական ապաստան հայցելու նպատակով փաստաբաններին վճարելու համար, ես պատրաստ եմ նրան օգնել»,- հայտնել է Բ. Բերեզովսկին: Ավելի վաղ զլմ-ներում տեղ գտած տեղեկատվության համաձայն, նախորդ շաբաթ Լուժկովը փաստաթղթեր էր ներկայացրել Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն մուտքի արտոնագիր ձեռք բերելու նպատակով: Լուրեր կան, թե նախկին քաղաքապետի կինը՝ Ելենա Բատուրինան, արդեն իսկ Լոնդոնում է:

Continue reading

Հայկական խոհանոց… եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Գաթա

Բաղադրությունը
Ձու – 4 հատ
մածուն – 250գ
յուղ – 1 ճաշի գդալ
մեղր – 1 ճաշի գդալ
չաման – 2գ
ալյուր – 400 գ
նաեւ՝
3 ճաշի գդալ յուղ՝ խմորի շերտերին քսելու համար
2 ճաշի գդալ յուղ՝ խորիզի համար
4 ճաշի գդալ շաքարի փոշի          
2 գ վանիլ
4 ճաշի գդալ ալյուր

Continue reading

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

2009թ. մայիսի 4-ին իմ դեմ իրականացվեց հերթական մահափորձը:
Այդ մասին ՀԱՄ հայտարարությանը հետեւեց ոստիկանության համապատասխան բաժնի՝ իմ նկատմամբ կատարված իբր վրաերթի մասին հաղորդագրությունը:
Կազմված քրեական գործը բավականաչափ անփույթ եւ հակասական էր, ինչի մասին բազմիցս խոսել եմ գրեթե 1 տարվա ծանր ապաքինումից հետո:
Ես դեռ բժիշկների հսկողության տակ էի, երբ ինձ «վրաերթի» ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վար-չության ՃՏՀ քննության բաժնում հարուցված քր.գործի վարույթն էլ կարճվեց ՀՀ ԱԺ կողմից 19.06.2009թ. ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ:
Իսկ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում կազմված քր.գործում (որի պատճենն ունեմ) այդ-պես էլ հիմնավորված չէ այսպես կոչված վրաերթի փաստը, քանի որ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանի պաշտոնական գրության համաձայն, այդ «վրաերթի» տեղում, եւ այդ օրն ընդհանրապես վրաերթ կամ վթար չի գրանցվել, ա-ռավել եւս ինձ հետ: ՀԱՄ կենտրոնական գրասենյակն այդ փողոցում է, եւ տարածքի բնակիչները լավ են ճանաչում ինձ, ու որե-ւէ վկա չի հայտնաբերվել ոստիկանների կողմից (իհարկե՝ նաեւ մեր), ով ինձ տեսած լիներ «վրաերթված»…

 

Continue reading

Լուսանցքի թիվ 167-Ի հոդվածները

Continue reading

Ազատագրենք նաեւ մեր դիվանադիտությունը…

Ազատագրենք նաեւ մեր դիվանագիտությունը –
Ու դա սկսենք տեղանուններից

Բաքվի քաղաքական հայտարարությունների հերթական տարափը ոչ միայն ալիեւական ոճի հետեւանք են, այլեւ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին են առնչվում: Չնայած, վստահաբար, ընտրություններից հետո էլ այդ ամպագոռգոռ կոչերը կմնան. Բաքվի մոտե-ցումները հազիվ թե փոխվեն Արցախի հարցում:
Չնայած, վերլուծաբաններից ոմանք կարծում են, թե հոկտեմբերի 6-13-ը ԼՂ-ի հարակից տարածքներում կատարված միջազգային առաքելությամբ «իրավիճակ է փոխվում բանակցային գործընթացում»: Կարծիք կա, թե Դաշտային գնահատման առաքելության անցկացումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա-յի 65-րդ նիստից Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հետկանչման պատասխանն էր:
Բայց որոշակի մտահոգիչ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում վերջերս գործածվել են «օկուպացված տարածքներ» եւ «Ստեփանա-կերտ/Խանքենդի» արտահայտությունները:

Continue reading

Երբ անգրագետ է նախագահը… եւ ,,հեյդարիզմի,, ուրվականը

Ադրբեջանը ինչպես որ է –
Երբ անգրագետ է նախագահն ու նրա ղեկավարած հանրությունը
Գլխաքանակն արդեն դեր չի խաղում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խելքից դուրս հայտարարություններ է արել: Այս անգամ նշել է, որ ոչ միայն Արցա-խը, այլեւ Զանգեզուրը, Երեւանը եւ Սեւանը «ադրբեջանական պատմական տարածքներն են»: Ժամանակին այս կարգի ելույթներ էր ունենում ադր-բեջանական մեկ այլ տխրահռչակ նախագահ՝ Աբուլֆազ Էլչիբեյը, ով հայտարարել էր, որ արցախյան պատերազմի տարիներին «ոտքերը շուտով պետք է լվանա Սեւանա լճում»…
Ադրբեջանում սա նախագահական հիվանդություն է…
Ի. Ալիեւը վերջերս մեղադրական խոսքեր է հնչեցրել նաեւ հայ հայտնի հեղափոխական Ստեփան Շահումյանի հասցեին: Նա հպարտությամբ նշել է, որ իր հրամանով է ապամոնտաժվել 26 կոմիսարների հուշարձանը:

Continue reading

Բաց աչքով քնենք, քանզի թուրքը միշտ ,,շակալ,, է

Հայկական հարցերը՝ թուրք-ամերիկյան ծիրում –

Միշտ բաց աչքով քնենք, քանզի թուրքը միշտ «շակալ» է

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի ԼՂ-ի խնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից տեղափոխի եվրոպական այլ քաղաքական կառույցներ, Եվրոպայի խորհուրդ կամ ՄԱԿ, եւ շփման գծում ադրբեջանական կողմի հատուկ սադրանքների նպատակն է ցույց տալ Մինսկի խմբի գործունեության իբր անարդյունավետությունը: 2005թ. ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակա-վոր հանձնաժողով, որի անդամն էր նավթային խոշոր ընկերությունների շահերի կրող Դեյվիդ Աթքինսոնը, իսկ 2008թ. հանձնաժողո-վի գործունեությունը սառեցվեց: ԵԽԽՎ-ի ներկայիս թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն կրկին ցանկանում է վերսկսել հանձնաժո-ղովի գործունեությունը, իսկ սույն թվականի նոյեմբերից մինչեւ 2011թ. մայիսը եվրոպական մեկ այլ կառույցի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը կստանձնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Continue reading

Դաս Երուսաղեմի հոգեւորականին… – Անդրանիկ Աթոյան

Քրիստոնյաները ցեղակրոնության մասին չնչին իսկ պատկերացում չունեն

Դաս Երուսաղեմի (եւ ոչ միայն) հոգեւորականին, որ «հետապնդման բարդույթի» պատճառով պարզունակ է դարձել

Վերջերս համացանցում պատահաբար ընթերցեցի Երուսաղեմի ոմն քրիստոնյա հոգեւորական Ղեւոնդի հոդվածը՝ հետեւյալ վերնագրով. «նՑվՏՉպՐՈ Ռ պրՑՖ ղՐՌրՑՌՈվրՑՉՏ! ԿոՐՈքպվՌպ Ս ԸՐՎÿվրՍՏռ ԾՏսՏՊպՋՌ!!!» (ցանկացողները կարող են ծանոթանալ բովանդակությանը այստեղ – http://frghev-ond.livejournal.com/46010.html):
Հոդվածի հեղինակը բավականին պերճախոս շարադրում է իր տեսակետը՝ անհերքելի ճշմարտության ոգով: Եվ ընթերցողներից քչերը կկռահեն, որ հոդվածը մարդու եւ իր երեւակայության երկխոսության արդյունք է:

Continue reading

ՀՀ-ում երբեք չի եղել այլատյացություն…

Երեւանում անհայտ անձինք պղծել են անցյալ մարդկության դեմ մեծագույն հանցագործությունների՝ Հոլոքոստի (հրեական) եւ Ցեղաս-պանության (հայկական) զոհերի հիշատակի հուշարձանը: Հոլոքոստի հուշաքարին գրված է «Մահ ջհուդին», եւ նկարված է կեռխաչ-սվաստիկա: Հայ եւ հրեա ժողովուրդների տառապանքները խորհրդանշող հուշարձանը գտնվում է Օղակաձեւ այգու՝ «Առագաստ» սրճարանի հարակից հատվա-ծում եւ տեղադրվել է 2006թ. հոկտեմբերի 27-ին: Սա առաջին դեպքը չէ, երբ պղծվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշարձանը: Մինչ այդ հուշարձանի տեղադրումը, այգու Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշաքարը մի քանի անգամ ոտնձգությունների էր ենթարկ-վել:
Ըստ «Ա1+» կայքէջի, առաջին լուրջ պատահարը գրանցվել էր 2004թ. սեպտեմբերի 17-ին՝ հրեական Նոր տարվա տոնակատարությունների վերջին օրը: Անհայտ անձինք սպիտակ ներկով հուշաքարի վրա խաչ եւ «սատանայական» 666 թիվն էին նկարել:

Continue reading

Արտաքին հարցեր եւ լուրեր

Չեչենական «տարաձայնություններ»

Ըստ «Ռիա Նովոստի»-ի, 17 մարդ, այդ թվում` ոստիկանության 6 աշխատակից, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, եւս 3-ը մահացել Չեչնիա-յի խորհրդարանի շենքի մոտ իրականացրած ահաբեկչական գործողության հետեւանքով: Երբ պատգամավորների մեքենաները մտնում էին խորհրդա-րանի տարածք, նրանց հետեւից տարածք է մուտք գործել ահաբեկիչների մեքենան, ահաբեկիչներից մեկը տեղում իրեն պայթեցրել է, մյուս-ները՝ մուտք են գործել խորհրդարանի շենք, որից հետո փոխհրաձգություն է սկսվել: Խորհրդարանի շենքի հարակից տարածքում, ինչպես նաեւ շենքի ներսում կազմակերպած հատուկ գործողությունների արդյունքում ահաբեկիչներին չեզոքացվել են:

Continue reading

Ներքին խնդիրներ եւ լուրեր

Ով էնպիսի սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է…

Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը գովազդ է անում, բայց չգիտի՞ ում գովազդն է անում
Գործադիրի երեկվա նիստում գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հարցերի մի ամբողջ փաթեթ քննարկվեց, որոնք վերաբերում էին կենսապարարտանյութերի շուկայի զարգացմանը եւ կենդանական ծագման մթերք ներկրող ու արտահանող տնտեսվարողների աշխատանքը հեշտացնելուն:
Ըստ այդմ տեղեկացնենք, որ, ինչպես վստահեցնում է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Հայաստանում արտադրվում է հայկա-կան պարարտանյութ, որն օրգանական է եւ արդյունավետ հողի համար՝ ի տարբերություն ներկրվող պարարտանյութի՝ ազոտականի, որ տարիների ընթացքում «դեգրագացնում» է հողը: Այնպես որ, հարկ է իրազեկել գյուղացիներին, որպեսզի նրանք օգտվեն հայկական պարարտանյութից:

Continue reading

Հայկական խոհանոց… եւ շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)

Լցոնած դդում

Բաղադրությունը
Դդում – 1 հատ
սալորի չիր – 400գ
ծիրանի չիր – 400գ
նուշ – 250գ
չամիչ – 250գ
դարչին – 10գ
կարագ – 100գ

Continue reading

Կարծր դիրքորոշում` ոչ միայն Արցախի ու Նախիջեւանի, այլեւ Արեւմտյան Հայաստանի ու Ջավախքի մասով

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին անդրադարձը` հայ-ադրբեջանական խնդիրներին եւ պատմությանն առնչվող, որտեղ ՀՀ ղեկավարը խոսում է հազարամյակների պատմություն ունեցող հայկական լեզվից, տարածքներից եւ արժեքներից, երբ թյուրք-ադրբեջանցի տերմինն անգամ չկար…
Ավելի կարծր է դարձել ՀՀ տեսակետը նաեւ Արցախի հարցում, ակնկալում ենք նույնը` Նախիջեւանի առումով:
Մենք ժամանակին ողջունեցինք նաեւ ՀՀ նախագահի հայկական տեսակի` հայ գենի կարեւորումը` անկախ կրոնական, քաղաքական, բնակության վայրի կամ այլ պատկանելությունից:
Հայ Արիական Միաբանությունը հույս է հայտնում, որ ՀՀ իշխանությոնները, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, այսօրինակ դիրքորոշում կորդեգրեն նաեւ Արեւմտյան Հայաստանի (հայ-թուրքական հարաբերությունների ու պատմության) եւ Ջավախքի (հայ-վրացական-հարաբերությունների ու պատմության) առումով:
Հայ արիները, հայ ազգայնականները իրենց աջակցությունն են հայտնում հայկականության վերազարթոնքին եւ պատրաստակամ են բոլոր ուժերը ներդնելու համահայկական արդարության հաղթանակի եւ համահայկական խնդիրների վերջնական լուծման համար` վասն եւ ի փառս Հայի ու Հայքի:
Բարի վերադարձ Հայ Աստվածներին:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն խորհուրդ
20.10.2010թ.

Continue reading