Մեր տուրօպերատորները ՀՀ-ի հակագովա՞զդն են անում

Ունենք զբոսաշրջության զարգացման հայեցակարգ: Լավն է այն, թե վատը, այս նյութի քննարկման առարկան չէ: Մի բան միանշանակ է. զբոսաշրջությունը զարգացնելու համար կարեւոր մի բան կա, որի մասին կամ չկա, կամ մեկ տողով է հիշատակված՝ ուղեկցորդների դերը: Եվ եթե հայեցակարգում հիշատակված էլ է այդ մասին, ապա այն, որ ուղեկցորդները պետք է գնան, արտերկրում վերապատրաստվեն: Եվ այդ ծախսերը պետք է հոգան տուրօպերատորները:

Continue reading

Խիղճը խեղճությունը չէ

Ազգականներիցս մեկը վերջերս իր ջահել ժամանակներից մի զվարճալի պատմություն պատմեց:
Մի անգամ երեք ընկերով որոշում են որսի գնալ: Անտառում եղնիկի հետքը բռնելով գնում են, եւ մի տեղ տեսնում են այդ հետքին գումարված մարդու հետքեր: Նրանց զարմացնում է մարդու քայլերի չափը, քանզի աջ եւ ձախ կոշիկների դրոշմները 6-7 մետրանոց հեռավորության վրա են լինում: Նրանց վախահամակ եւ զարմանալեցուն գիտակցությունները շուտով պարպվում են, երբ հետքերը հանգեցնում են մեկ ուրիշ որսի ելած համագյուղացու հետ հանդիպմանը:  Բանից պարզվում է, որ վերջինս իր թաքստոցից հասցնում է կառչել կողքով միամիտ անցնող եղնիկի «դմակից», որը իրեն, մեր օրերի տերմինով ասած, «ադեկվատ» չի պահում, եւ փախչում է` ետեւից քարշ տալով իր մսի սիրահարին: Թե ինչին բախվելով է պոչը բաց թողնում, ցատկերի հեղինակը համեստորեն լռում է:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Այս անգամ առանց խարդախությա՞ն
Շաբաթներ առաջ զլմ-ներով լուրեր էին պտտվում, թե փետրվարի 7-ին Վարշավայում տեղի ունենալիք Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղարության ջանքերով ֆուտբոլի 2010թ., աշխարհի առաջնության նմանությամբ, Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի հավաքականները պետք է հայտնվեն միեւնույն ընտրական խմբում: Միաժամանակ, ֆուտբոլային վիճակահանության նրբություններին ծանոթ դիտորդները չէին բացառում, որ նույն ընտրական խմբում կարող են հայտնվել ոչ թե Հայաստանն ու Թուրքիան, այլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը:

Continue reading

Լուսանցքի թիվ 135-Ի հոդվածները

  1. Ադրբեջանական կայքերը` ընդդեմ հայ հեթանոսության եւ արիականության
  2. Մոսկվան կմասնատի Վրաստանը, շտապենք վերատիրել Ջավախքը
  3. Հերթական թուրքական լաբիրինթոս
  4. Վարակը հասա՜վ ԱՄՆ-ի բանակ
  5. Մատչելի՞ են «մատչելի բնակարաններ»-ը
  6. Մենք եւ հրեանե՞րը…
  7. Թղթաբանություն
  8. Հ ա յ ր ե ն ա կ ա ն չ
  9. Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Ադրբեջանական կայքերը` ընդդեմ հայ հեթանոսության եւ արիականության

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

Ադրբեջանական կայքերը` ընդդեմ հայ հեթանոսության եւ արիականության 
«Լուսանցք»-ը երբեք չի թաքցրել (պարզապես պարզ է «խաղում») իր համակրանքը հայ ազգայնականների հանդեպ (ավելին` «Լուսանցք»-ի խմբագիրը Հայ ազգայնականների համախմբման անդամ է): Մեր թերթը միշտ հետեւել է ընդհանրապես ազգայնականության զարգացմանը աշխարհում եւ, մասնավորապես, հայ ազգայնականության ծավալումներին: Հերթական անգամ թերթում էինք աշխարհի թերթերի ու կայքերի էջերը, երբ ադրբեջանական ու թուրքական զլմ-ներում վայնասւն նկատեցինք` ընդդեմ հայ հեթանոսության ու արիականության: Դա մոտավորապես, գուցե ավելի ջղային երանգներով, նման էր այն քարոզչությանը, որ դրանք այսօր անում են ՀՀ-ի դեմ:
Ինչեւէ, պարզապես ներկայացնենք այդ ամենը` եզրակացությունը թողնելով ընթերցողներին:

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – Continue reading

Մոսկվան կմասնատի Վրաստանը, շտապենք վերատիրել Ջավախքը

Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում:
Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ «տաք» բախումից հնարավոր է դեռեւս խուսափել:
Ակնհայտ է, որ այս հարցի լուծումը ոչ միայն Մոսկվա-Թբիլիսի առնչություններին է վերաբերում, այլեւ՝ հընթացս Վրաստանից պահանջներ (նաեւ՝ տարածքային) կարող են ներկայացնել Հայաստանն ու Ադրբեջանը, անգամ Թուրքիան եւ Իրանը: Թեհրանը չունենալով տարածքային հարցեր, այնուամենայնիվ վերլուծելով եւ վերագնահատելով Հարավօսական պատերազմը` հանգել է այն եզրակացության, որ սահմանները Կովկասում այլեւս հաստատուն չեն, ինչը արդեն իսկ վտանգավոր է:

Continue reading

Հերթական թուրքական լաբիրինթոս

Թուրքիան` իր իսկ փորած փոսու՞մ
Հայ-թուրքական հարաբերությունների գործընթացն արդեն անցել է մի շարք փուլեր, եղել են նոր ու բուռն զարգացումներ: Հատկապես Անկարան է փորձում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ձգձգվի արձանագրությունների ստորագրումը: Ավելին՝ թուրքերը ձգտում են անընդհատ բարդացնել իրավիճակը՝ իրենց ռազմա-քաղաքական նպատակներն արծարծելով:
Ինչեւէ, թուրքական կողմում նկատելի է որոշակի հիասթափություն` կապված ՀՀ Սահմանադրական դատարանի ընդունած որոշան հետ, որն ընկալվեց նաեւ գերտերությունների կողմից: Թուրքիան ու նրա դաշնակիցները հասկացան, որ Երեւանի վրա որեւէ ճնման դեպքում անգամ հնարավոր չէ մոտ ապագայում Արցախ-ԼՂՀ-ի հարցում ինչ-որ զիջում ակնկալել: Արձանագրությունների ստորագրման գործընթացը նույնիսկ չխարխլեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը: Այս հիասթափությունները գուցե ժամանակավոր լինեն (դեռ չի կարելի վստահ ենթադրություններ անել), բայց գոնե այժմ անհանգստացրել են թուրքական կողմին:

Continue reading

Վարակը հասա՜վ ԱՄՆ-ի բանակ

Պաշտոնական Վաշինգտոնը վերանայելու է համասեռամոլների վերաբերյալ քաղաքականությունը բանակում: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կվերանայի նախկինում բանակում դրված արգելքը՝ այն մարդկանց ծառայության հարցում (տղամարդ, թե կին), ովքեր ունեն ոչ ավանդական սեռական (ավելի ճիշտ է ասել՝ հակաբնական) կողմնորոշում: Բանակի բարձրաստիճան ղեկավարներն ասել են, որ նախկին քաղաքականությունը ստիպել է հազարավոր «համասեռամոլների» ստել իրենց կողմնորոշման մասին:
Համաձայն նախագահի վարչակազմի հայտարարության, դա ազդել է զինված ուժերի արդյունավետության վրա` ստիպելով այդօրինակ մարդկանց խուսափել բանակային ծառայությունից:

Continue reading

Մատչելի՞ են «մատչելի բնակարաններ»-ը

Գործադիրը քննարկել եւ հաստատել է «Երիտասարդ ընտանիքին մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Եվ այս ծրագրից կարող են օգտվել երիտասարդ այն ընտանքիները, որոնց ամուսինների գումարային տարիքը չի կարող գերազանցել 60-ը:
Պետությունը կսուբսիդավորի երիտասարդ ընտանիքներին տրվող վարկերը, եւ դրա հետեւանքով բանկերը վարկերը կարող են տալ 8.5-9%-ով եւ առնվազն 10 տարի ժամկետով: Այժմ պետության օգնության ռեսուրսը 3 մլրդ դրամ է:
Ծրագրի առաջին փուլից կարող են օգտվել 300 ընտանիքներ: Նախնական փուլում յուրաքանչյուր շահառուի կտրվի 10 մլն դրամ: Բնակարանը չի կարող արժենալ ավելին, քան 16 մլն դրամը: Բանկի կողմից տրվող վարկերի առավելագույն տոկոսադրույքները պետք է լինեն մինչեւ 10%, եւ երիտասարդ ընտանիքները այս ծրագրի պարագայում բնակարանի տեր կարող են դառնալ ամսական վճարելով 130 հազ. դրամ: Բայց նրանք 3 անգամ ավելի եկամուտ պետք է ունենան` 350 հազ. դրամի սահմաններում:

Continue reading

Մենք եւ հրեանե՞րը…

Ամերիկայի հրեական համայնքը մի նոր խաղ է սկսել: Նա միացել է հայկական համայնքին եւ կոչ է անում ԱՄՆ նախագահ Օբամային՝ ճանաչել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը:
Ամերիկայի հայկական եւ հրեական համայնքների ղեկավարները ինտերնետային խնդրագրով դիմել են մարդկանց՝ ստորագրելու նամակ, որն ուղղված է լինելու ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին, որով կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւը: «Այս նախաձեռնությունը կարեւոր է, քանզի դա ցույց է տալիս, որ երկու համայնքներն էլ՝ հայկական եւ հրեական, արդարության վերականգնման խիստ պահանջ ունեն: Սա կենսական նշանակություն ունեցող քայլ է, ինչը կստիպի Վաշինգտոնի ազդեցիկ ուժերին, լինեն դրանք Պետքարտուղարությունում, թե լոբբիստական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններում, հասկանալ եւ գիտակցել, որ իրենք պատասխան կտան, եթե պատմական ճշմարտությունը զոհաբերեն քաղաքական նպատակահարմարությանը»,- ասել է Մասաչուսեթսի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ եւ այս նախաձեռնության համանախագահ Լաուրա Պողոսյանը:

Continue reading

Թղթաբանություն

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Հնդարիները ժամանակը բաժանել են 4 մասի՝ «սկիզբ», «երկրորդ», «երրորդ», «վերջին» դարաշրջաններով:
Հին հույները այն բաժանել են 5 մասի՝ «ոսկե», «արծաթե», «պղնձե», «պղնձարույրի», «երկաթե» դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին:
Գիտնականները այն թերեւս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եվ այդ առումով հաշվել են արդեն «քարե», «պղնձե», «պղնձարույրի» եւ «երկաթե» դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին:

Continue reading

Հ ա յ ր ե ն ա կ ա ն չ

Ի՞նչ է հարկաւոր գաղութահայութեան

Գաղութահայութեան հարկաւոր է նախ կազմակերպութիւն եւ այդ ոþչ միայն բարոյական, մշակութային, այլեւ տնտեսական իմաստով: Աշխարհագրական ցրւածութեան հետ՝ հոգեւոր կապի եւ միութեան բացակայութիւնը հայերին կարող է առաջնորդել դէպի կատարեալ քայքայումը: Հայերը, սակայն, եթէ կազմակերպեն իրենց ազգային կեանքը, պիտի կարողանան ո՛չ միայն յաջողապէս մաքառել օտար երկիրներում կորչելու վտանգի դէմ, այլեւ նպաստել Հայաստանի վերականգնումի դատին:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Նոր չեմպիոններ
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի 2010թ. ՀՀ տղամարդկանց եւ կանանց առաջնությունները:
Տղամարդկանց մրցապայքարում չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: 2-րդ տեղը զբաղեցրեց Տիգրան Պետրոսյանը, 3-րդը՝ Զավեն Անդրիասյանը, իսկ ամենափորձառու մասնակից Արտաշես Մինասյանը հայտնվեց 4-րդ հորիզոնականում: Ա. Գրիգորյանը Հայաստանի հավաքականի կազմում կմասնակցի այս տարի կայանալիք շախմատային օլիմպիադային, իսկ 1-5-րդ տեղերը գրաված շախմատիստները հանդես կգան 2010թ. Եվրոպայի առաջնությունում:

Continue reading

Լուսանցքի թիվ 134-Ի հոդվածները

Continue reading

Գ. Նժդեհի «ՑԵղը եւ իր տականքը»

(խորհրդածութիւններ)

Ա.
Մի իմաստասէր նկատում է – մի գրքի արժէքը հասկացւում է նրա առաջին տողերից:
Շատ մտածողներ էլ ասում են – աշխարհի եղելոյթները տառապելով ապրել՝ նշանակում է իմաստասիրել:
Բացէ’Գ. Նժդեհի գիրքը եւ անմիջապէս, անգամ, «Երկու խօսքի» առաջին տողերից պիտի զգաք, որ հեղինակը մեր կեանքի եղելոյթներին մօտենում է տառապելով եւ իմաստասիրօրէն մտածելով:
Սովորական հայ գիրք չէ դա, այլ՝ ուղեփոխիչ մի երկասիրութիւն, որ մեր օրւայ մտածական ինքնուրոյն գրականութեան առջեւ նոր հորիզոններ է բացում:
Նրա արժէքը այն տարբերութեան մէջ է, որ ունի դա մեր հասարակաբանական եւ քաղաքական սովորական յօդւածագրութիւնից:

Continue reading