Եզդա-քրդական զգուշացու՞մ` ուղղված ՀՀ իշխանություններին

Եզդիների միության երեւանյան գրասենյակում օրերս հավաքվել էին ՀՀ տարբեր մարզերից եկած մի խումբ եզդիներ, ովքեր բողոք ունեին արտահայտելու:
Նրանց մի մասը գնացել էր Եվրոպայի խորհրդի գրասենյակ` դիմում-նամակ հանձնելու, իսկ մյուս մասը տեղում իրենց անելիքներն էր որոշում: «Մենք եզդի եղել ենք, կանք ու կլինենք»,- ասել է Մասիսի տարածաշրջանի եզդիների միության համայնքի անդամ Քյարամ Սոլոյանը: Հավաքվածները բողոքում էին, թե ՀՀ իշխանությունները փորձում են իրենց քրդացնել եւ անտեսել որպես եզդի ազգ. «Եզդի ազգը խանգարում է քրդական համայնքներին, նրանք իշխանությունների միջոցով փորձում են մեզ միավորել իրենց հետ: Ասում են 22 գյուղ քուրդ կա, բայց ընդամենը մի ընտանիք քուրդ կա: Եվրախորհուրդը մեզ որպես ազգ է ներկայացրել, բայց Հայաստանում մեզ ուզում են քրդացնել»:

Continue reading

«Աստված, օրհնի՛ր շարժիչս»

Կենսաթոշակային բարեփոխումների համապատկերում օրերս հանրային քննարկման ներկայացվեց «Պետական կենսաթոշակների մասին» օրինագիծը: Միջոցառումը կազմակերպել էր ԱԺ-ՀԿ համագործակցության «Հանրային ցանցի» համակարգող «Արազա» հ/կ-ն: Օրինագծի քննարկմանը կանդրադառնայի, եթե միայն այդ քննարկումը չսկսվեր… «Հայր մեր»-ով…
«Ամենակարեւոր բաները մարդիկ միմյանց ասում են առանց բարձրախոսի». Ենգիբարյանի խոսքերը հիշեցի: Ու միանգամից հիշեցի մեր եկեղեցականներին: Նրանց գործունեությունն այնքան անգույն է դարձել, որ նրանց աղոթքներն էլ են այդպիսին` բարձրագոչ, մարդու սրտին չհասնող, ինքնանպատակ…

Continue reading

Չհրաժարվե՛նք մեր դատի արդար ու վերջնական հանգուցալուծումից

Հերթական սպասումն ու ԱՄՆ-ի հերթական դիրքորոշումը
  – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –
Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն
Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) խորհուրդը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը՝ քվեարկությամբ ընդունած թիվ 252 բանաձեւը, որով կոչ է արվում ԱՄՆ-ի նախագահին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պետության արտաքին քաղաքականությունը հստակեցվի եւ ըմբռնում ցուցաբերվի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին եւ նմանօրինակ իրադարձություններին, այդ թվում՝ կարեւորվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը:

Continue reading

«Ընդդիմությունը» եւ «դիմությունը»՝ առանց մեծ ու իրական քաղաքականության

Կփորձենք այս անգամ վերնագրի չակերտավոր տերմինները հեռու պահել մեծ քաղաքականությունից եւ զերծ մնալ ամենատարբեր գործիչների իշխանատենչական մղումների լուսաբանումից:
Խոսքն այն պետական ու քաղաքական (նաեւ՝ այլ) այրերի պահվածքի մասին է, ովքեր տարված լինելով անզիջում պայքարով, հաճախ մոռանում են ոչ միայն զուտ քաղաքական պայքարի օրինական ու քաղաքակիրթ կանոնները, այլեւ՝ հայերեն ճիշտ խոսելը… եւ չկարողանալով նորամուծություն մտցնել իրենց գաղափարներում կամ ժողովրդին խոստացածում, փորձում են «նորամուծություն» մտցնել հայերենի բառապաշարում: Եվ կամ հայերենի իրենց վատ իմացությունը փորձում են լրացնել հանպատրաստից հորինած բառերով ու արտահայտություններով, որոնք իրենց կառուցվածքային բովանդակությամբ հաճախ իրենց իմացածի ճիշտ հակառակ իմաստն ունեն: Իհարկե, բոլորիս է հայտնի, որ մեր շատ պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ (մականունավոր կամ առանց դրա) հայերեն խոսելու լուրջ խնդիր ունեն առհասարակ, բայց խոսքն այս մասին չէ:

Continue reading

Թուրքական բանջարեղենը վաղուց է գրոհում

Լոլիկն ու վարունգը (դեռ մյուս բանջարեղեններին չենք անդրադառնում) մայիս ամսին են հասնում Հայաստանում, սակայն ամբողջ տարվա ընթացքում դրանք վաճառվում են: Այդ ամբողջ տարին վաճառասեղաններին հայտնված այս բանջարեղենը հիմնականում ներկրված է, եւ այս սեզոնին հատկապես վաճառում են Թուրքիայից բերված լոլիկ եւ վարունգ, շատ քիչ քանակությամբ էլ՝ նաեւ ջերմոցներում աճեցված:
Տեղական եւ դրսից բերված լոլիկի գինը 500-1000 դրամի տարբերություն է տալիս: Թուրքիայից ներկրվածն արժե 1000 դրամ, իսկ ջերմոցներինը՝ 1600 դրամ, եւ դա շատ քչերն են գնում: Վարունգն էլ համարյա նույն գնին է:

Continue reading

Ավելի շուտ երկինքը գետնին կիջնի…

Հայ-ֆրանսիական քննարկում
Ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ֆրանսիա: ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր՝ սա Սերժ Սարգսյանի եւ Նիկոլա Սարկոզիի երկրորդ հանդիպումն էր: Առաջինը տեղի էր ունեցել 2008թ. նոյեմբերին, Ս. Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում:
Երկուստեք կարեւորվել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Նշվել է, որ Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում՝ վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ: Ընդգծվել է, որ Ֆրանսիան եղել ու մնում է Հայաստանի բարեկամը՝ մշտապես կանգնած լինելով նրա կողքին:

Continue reading

Արիական ոգի եւ` հաղթանակները մերը կլինեն

– Լինենք միաբանված, ունենանք ամուր արիական ոգի, ամուր հավատ՝ առ Աստված, եւ հաղթանակները մերը կլինեն: Այս խոսքերը Արցախյան թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանինն են (http:armar.am):
Ամենեւին զարմանալի չէ, որ ներկայիս հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչը նման մտածողություն ունի:
Շատերն են իրապես ուսումնասիրել հայոց պատմությունը, նաեւ՝ նախաքրիստոնեական, եւ հրաշալի գիտեն, թե որտեղից է գալիս հայի արմատը, եւ ինչ է կատարվել իրականում 301թ.:
… Սակայն, դեռ չեն համարձակվում դարձ կատարել դեպի ճշմարիտը՝ հայոց հին հավատը:

Continue reading

Եկեղեցին բանադրե՞լ է Մաշտոցին

Առանց գրաքննության` ճշմարտությունը բացահայտելու ակնկալիքով
Իսկ Կորյունը զգուշացել է իսկությունը արտահայտելուց
Թվում է` հայ բոլոր մեծերն էլ ներքին ու արտաքին թշնամական ուժերի կողմից Հայ ինքնության սպանումի փորձերի, հայի նկատմամբ արած տեսակ-տեսակ եղեռնների հետ կապված խորը ողբերգություն են ապրել, ու նրանցից ոմանք (Խորենացին, Նարեկացին, Աբովյանը, Կոմիտասը, Չարենցը, Սեւակը…) դա արտահայտել-սերունդներին ի հիշատակ (ու ի դաս) են թողել, բացի Մաշտոցից` հայոց գրերը գտնողից: Նրա մասին, նրա ոգեղենացումից հետո գրված բազմաթիվ «վարք»-երից ու գրքերից այն տպավորությունն է ստացվում, որ նա երջանիկ կյանքով է ապրել ու գործել, առանց դույզն իսկ ողբերգության. ի կատար է ածել հայի դարավոր իղձը` գտել է կորսված հայոց գրերը, իր կողմից նորոգել դրանք, ժամանակի աշխարհիկ ու «հոգեւոր» (եկեղեցական) իշխանությունների հովանավորությունն ունենալով (մի բան, որը հայ եւ ոչ մի մեծի հետ տեղի չի ունեցել)` հայերեն է սովորեցրել իր` հայերենի կարոտաբաղձությունն ունեցող աշակերտներին, այդ ամենից մեծագույն բերկրանք ստանալով,-դե, թվում է, դրանից էլ բաղձալի վիճա՞կ:

Continue reading

Քննադատում… եւ ուզում են սովորեցնել

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հրապարակել է զեկույց՝ Հայաստանաում հետընտրական դատավարությունների վերաբերյալ: Այնտեղ մասնավորապես ասվում է՝ «Դատավարություները, որոնք տեղի են ունեցել Երեւանում 2008թ. մարտի հետընտրական բախումներից հետո, բացահայտում են ՀՀ դատական համակարգի թերությունները»:
Ավելի քան 16 ամիս տեւողությամբ ժամանակահատվածում 93 քրեական գործի դիտորդման հիման վրա կազմված 114 էջանոց զեկույցում կան մանրամասն առաջարկներ՝ ի հայտ եկած թերությունները վերացնելու համար:

Continue reading

Ու՞մ պատուհանը բացեց «Վերին Լարս»-ը

«Վերին Լարս»-ի հսկիչ անցագրային կետի բացումը որոշ չափով կօգնի Հայաստանի տնտեսությանը. այս մասին Երեւանում կայացած «Երեւան-Մոսկվա-Թբիլիսի. Վերին Լարս հսկիչ անցակետի բացումը ռուս-վրաց-հայկական շահերի համատեքստում» թեմայով հեռուստակամուրջի ժամանակ խոսեց ռուս քաղաքագետ, քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:

Continue reading

Վասն յաղթանակի եւ զօրութեան

Մեռելներուն արդար իրաւունքը

Կարմիր ու հրացայտ, յանուն ազատութեան թափուած գաղջ արեան նման, կարմիր՝ սեւ տարածութեանց եւ տարիներու մառախուղին դէմ ալեծածան՝ մեր դրոշին պէս, կարմիր ու վայրագ՝ սրբազան ու նուիրական զայրոյթի պէս, որ պէտք է շառաչէ թշնամիին անարի կողերուն վրայ, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, ինչպես ջղուտ, սրընթաց ու գեղեցիկ աչքերով ցուլը, որ կը խոյանայ, պրկուած ամբողջ սեւ մարմնով՝ կարմիր պաստառին վրայ:
Կարմիր՝ բունծ մը, ափ մը արիւնաթաթաւ հողին պէս բանաստեղծին, թրջած՝ վաղաժամ մեռած մանուկներու արեամբ, թրջած ու գեղեցկօրէն տխուր՝ անուշ արտասուքովը դստրեց Հայոց ու նրբիրան եւ սեւաչեայ աղջիկներուն, կարմիր՝ ինչպէս քրքրում առաւօտը նորածագ ու ցօղաթաթախ, լերանց ու սարերուն Հայոց, մեր աչքերը կարմիր պէտք է տեսնեն այժմ, որպէսզի խաղաղութեամբ ննջեն մեռելները, աստ ու անդ, հայրենի կիրճերու եւ նժդեհ ու կիզիչ անապատներու մէջ:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Վիճակահանությունների արդյունքները
Մարտի 5-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2010թ. Հայաստանի գավաթի խաղարկության եւ 2010թ. ՀՀ 1-ին խմբի առաջնության մասնակից թիմերի վիճակահանությունը: Արդյունքում 2010թ. Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչում կհանդիպեն հետեւյալ զույգերը՝ «Փյունիկ»-«Իմպուլս», «Միկա»-«Կիլիկիա», «Գանձասար» -«Ուլիս» եւ «Շիրակ»-«Բանանց»: Առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 6-7-ին:

Continue reading

Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս

 – Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Կա՞ն լուրջ պատճառներ, թե՞ խնդիրն այլ տեղ է:
– Նախ պետք է ասեմ, որ ազգայնական դաշինքներ վաղուց ստեղծվել ու էլի ստեղծվում են Հայաստանում, նույնիսկ՝ սփյուռքում: 1998թ. ստեղծվեց Հայ ազգայնական դաշինքը (ՀԱԴ)՝ 4-5 կազմակերպություններից կազմված, եւ նմանօրինակ դերակատարմամբ Աբովյանում կազմավորեցինք քաղաքի Ազգային ուժերի միացյալ դաշինք (ԱՈւՄԴ)՝ շուրջ 20 կազմակերպություններից (կամ հայաստանյան մայր-կառույցների մասնաճյուղերից): Այս կառույցները դավանում էին նժդեհյան ցեղակրոն ուսմունքը եւ գործում էին հայ դասական ազգայնականության շահերի տեսանկյունից: Բայց քանի որ մենք հայարիականության հետեւորդներ ենք նաեւ, 1999-2000թթ. Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ, նախկին ռազմական կամավորական կառույցի գլխ. հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Արիական բռունցքը (ՀԱԲ), որը հենց հայկական արիական գաղափարաբանության ու խնդիրների շուրջ ձեւավորվեց: 2003թ. մեր նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ՝ 7-8 կազմակերպություններ) եւ Ազգային համաձայնության խորհրդարանը (ԱՀԽ՝ շուրջ 25 կազմակերպություններ), զուգահեռ գործում էր նաեւ Գիտակից ազգային համաձայնությունը (ԳԱՀ), որն առավելապես գիտա-մշակութային եւ հոգեւոր-գաղափարաբանական կառույց էր:

 

Continue reading

Լուսանցքի թիվ 139-Ի հոդվածները

  1. Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս
  2. Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ
  3. «Խոջալու»-ն փորձում են «ընդդիմախոս» դարձնել Սումգայիթին, Բաքվին, Շահումյանին եւ …
  4. Կարեւորենք, բայց չարժեւորենք
  5. Վրաստանի մայրաքաղաքում ուժեղ փոթորիկ է
  6. Վերին Լարսը` որպես հակակշի՞ռ
  7. «100-ականների» «100 քայլ»-ը կտանի դեպի կործանում
  8. Քաղաքական խաբկանք, որ միջակություն է ենթադրում
  9. Եկեղեցին` խավարի նոր օջա՞խ
  10. Շաբաթվա մարզական կյանքից

Continue reading

Արիական իմաստության վերհանումը` ազգային վերածննդի հաղթաթուղթ

Ժամանակին Հայաստանի հայ արիները նախաձեռնել էին Երեւանում Արիական Կենտրոն հիմնելու ծրագիր: Այժմ էլ Հայ Արիական միաբանությունը (ՀԱՄ) Հայ ազգայնականների համախմբման (ՀԱՀ) աջակցությամբ փնտրում է ճանապարհներ՝ այդ նպատակն իրագործելու համար: Նույնիսկ Համաարիական Կենտրոնի հիմնադրման մասին է խոսքը: Իհարկե, դա նախ պետք է անդրադառնա Հայարիականությանը, հետո՝ Համաարիականությանը: Այս առումով փորձեր են արվել մեր մայրաքաղաքում Համաարիական Համաժողով անցկացնելու համար, որոնք սակայն համարժեք աջակցություն չեն ստացել պետական եւ այլ մարմինների կողմից:

Continue reading