Վրաստանը սիոնիստների հետ` ձեռք ձեռքի

Գաղտնիք չէ, որ Ռուսաստան-Իսրայել զինվորական համագործակցությունը առկա էր Ռուսաստան-Վրաստան պատերազմից առաջ, ինչը ժամանակավորապես դադարեցվեց, երբ ՌԴ-ն Իսրայելից պահանջեց կանգնեցնել զենքի վաճառքը Վրաստանին:
Նախորդ տարվա 2-րդ կեսին 2 երկրները նորից ցանկացան համագործակցությունը վերականգնել: Այս առումով Վրաստանի ԱԳ փոխնախարարը հոկտեմբերի վերջին Իսրայել կատարած այցից եւ բարձր մակարդակով տեսակցություններից հետո ասաց, որ երբ հարցը վերաբերում է երկկողմանի հարաբերություններին, Իսրայելը ուղղորդվում է իր եւ 2-րդ կողմի շահերով միայն: Այդ հանդիպման շրջանակներում Վրաստանը պետք է գներ 16 տանկ, ինչը, սակայն, չիրականացավ Ռուսաստանի միջամտության պատճառով:

Continue reading

Հայ-իրանա-ադրբեջանական խաչմերուկ

Երեւանում պատերազմը բացառվել է
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության կարգավորման հարցին անդրադառնալով՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Սեյիդ Ալի Սաղաիանն ասել է՝ Իրանը հենց հակամարտության սկզբից մշտապես իր ջանքերն է ներդրել հակամարտությունում հրադադարի հաստատման մեջ: Իրանը մշտապես կողմ է եղել, որ խնդիրը կարգավորվի կողմերի միջեւ երկխոսության ու փոխըմբռնման միջոցով: Դրա հետ մեկտեղ իրանական կողմը մշտապես ողջունել է խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային ջանքերը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

Continue reading

«Մեծ մուրճ»-ը գուցե դեռ հարվածի

«Balyoz» (Մեծ մուրճ) անվամբ ռազմապետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալվածների՝ բարձրաստիճան թուրք զինվորականների հարցաքննությունն սկսվել է: Նշված ծրագրի պատրաստմանը մասնակցելու մեղադրանքով Թուրքիայի 9 նահանգներից ձերբակալվել է 49 զինվորական, որոնցից 17-ը պաշտոնաթող գեներալներ են, 4-ը՝ ծառայության մեջ գտնվող ծովակալներ, մնացածը՝ տարբեր զինվորական կոչումներ ունեցող թուրքական բանակի սպաներ:

Continue reading

Շամիրամի բարդույթ կամ իգական հաննիբալիզմ

Պատմական զուգահեռներ, որ էպոսներից մեր օրերն են հասնում

Կենսաբանական միեւնույն տեսակի առանձնյակների՝ միմյանց խժռելու, ոչնչացնելու երեւույթն ընդունված է անվանել հաննիբալիզմ: Դա դիտվում է թե ցածրակարգ եւ թե բարձրակարգ կենդանիների` սարդերի, շնաձկների, գայլերի մոտ: Ինչպեսեւ` մարդկանց շրջանում: Հաննիբալիզմի յուրաքանչյուր դրսեւորում ունի իրեն հատուկ դրդապատճառային համակարգը, որի հենքը բնազդային գործոններն են: Հաննիբալիզմի դրսեւորումները կարելի է դասակարգել ըստ սեռային, տեսակային, մարդկանց մոտ նաեւ անձնային, կրոնական, կենցաղային, ռազմաքաղաքական եւ այլ հատկանիշների: Ընդհանուր գծերով արական ագրեսիվությունը վարքի բնական առողջ մակարդակում չի վերածվում էգի դեմ ուղղված հաննիբալիզմի:

Continue reading

Ճշմարիտ ու անվիճելի հաղթողի ոգին

Լրացավ Զորավար Անդրանիկի՝ Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակը: Զորավարը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին, Արեւմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Անդրանիկն իր նվիրական գործերով ազգային հերոս է, հայ ազատագրական պայքարի խորհրդանիշ:
Իր առաջին ազատագրական քայլերն Անդրանիկն անում է` մտնելով մեծ ֆիդայի Սերոբ Աղբյուրի (Սերոբ Վարդանյանի) ֆիդայական խումբը եւ հետո ինքն է դառնում թուրքերի դեմ պայքարի ելած ֆիդայական խմբերի փառապանծ ղեկավարը: Զորավարի ջոկատները թուրքերի ու քրդերի դեմ մարտեր էին մղում Սասունում, Տարոնում, Վասպուրականում եւ այլուր: Զորավարի մասին ռուս եւ այլազգի հրամանատարներն ասում էին, որ նա «խենթի պես քաջ է»:

Continue reading

Էլթոն Ջոնը Հիսուս Քրիստոսին միասեռական է անվանել

Ասում էին չէ՞, որ փորձանք են…
Այս նյութը տեղադրվել է մի շարք միջազգային եւ հայկական կայքերում (դիցուկ՝ http://www.cdaily.am/home/paper/). անգլիացի համասեռական երգիչ Էլթոն Ջոնը հայտարարել է, թե Հիսուս Քրիստոսն իրականում եղել է միասեռական: Նման տարօրինակ ու լկտի հայտարարությունն այս երգիչն արել է ամերիկյան «Parade» ամսագրին տված հարցազրույցում՝ Մերձավոր Արեւելքի համասեռականների խնդիրների մասին խոսելիս:

Continue reading

Ի՞նչ սովորել

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ռուսները հաճախ են գործածում «հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝ ուրիշների» ասացվածքը: Սակայն, այս «ոսպնյակի» միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եվ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, գուցե ասացվածքը վերաբերվում է ինչ-որ բան սովորելուն:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Բռնցքամարտի մրցաշարերում
Բուլղարական Յամբոլ քաղաքում ավարտված սիրողական բռնցքամարտի մրցաշարում` «Ստրանջայի գավաթ»-ի խաղարկությոանը, մասնակցեցին նաեւ մեր բռնցքամարտիկները: 48 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Դանիելյանը հաղթելով բոլոր մրցակիցներին նվաճեց ոսկե մեդալ: Նա ճանաչվեց նաեւ մրցաշարի լավագույն տեխնիկա ունեցող բռնցքամարտիկ: Իսկ Էդուարդ Համբարձումյանը (64 կգ) արժանացավ բրոնզե մեդալի:

* * *

Continue reading

Լուսանցքի թիվ 137-Ի հոդվածները

Continue reading

Արձանագրություններն արդեն ԱԺ-ում են

Հայ-թուրքական արձանագրությունների փաթեթը, որ նախագահականից ուղարկվել է ԱԺ, ամբողջական չէ, կիսատ է, դրանում բացակայում է ԱԳՆ-ի տեղեկանքը` գործընթացի նպատակահարմարության մասին. ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Այդ տեղեկանքը իրենք դեռ վաղուց պահանջել էին նախարարից, եւ նա խոստացել էր ուղարկել փաթեթի հետ միասին:
Ինչ վերաբերում է արձանագրություններին, որոնք պետք է քննարկվեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, փաստորեն ներկայացվելու են քննարկման առանց վերապահումների, ինչը Արմեն Ռուստամյանը անընդունելի է համարում:

Continue reading

Արցախի անկախությունը` շահեկան տարբե՛ր կողմերի համար

Օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել էր Երեւան՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաեւի հետ հանդիպելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Առանձնազրույցը տեւել է մոտ կես ժամ: Այնուհետեւ, ԼՂՀ նախագահը զլմ-ներին հայտնել է, որ առաջարկել է նոր ուղղություն մտցնել բանակցային գործընթացում. «Ադրբեջանը բազմիցս առաջ է քաշում եւ հիմնականում քննարկում տարածքային ամբողջականության թեման: ԵԱՀԿ նախագահին առաջարկել եմ տարածքային ամբողջականությունից հարցը տեղափոխել միջազգային իրավական հարթության քննարկման: Նման մոտեցումը հնարավորություն կտա արդյունքներ արձանագրել բանակցային գործընթացում եւ վերջնականապես մոտենալ հարցի խաղաղ կարգավորմանը»:

Continue reading

Ուղեղների լվացում… ապազգայինի հաստատմամբ

Մարդն ամեն ինչ կարող է ունենալ եւ իմանալ հենց բնությունից: Արարչության արդյունքները իրենց բազմազանությամբ եւ գունագեղությամբ, իրենց կարողություններով եւ իմաստով, իրենց ձեւով, չափով ու բովանդակությամբ կարող են դառնալ բնօրինակներ յուրաքանչյուր գիտա-տեխնիկական առաջընթացի եւ նորարարության համար: Հանճարներն ու տաղանդներն էլ հենց բնազգացողությամբ են դառնում այդպիսին` ապահովելով նաեւ ազգերի ու մարդկության առաջընթացը:

Continue reading

Հայոց Տրնդեզ

Փետրվարի 13-ին, ժամը 12:00-14:00-ին, Էրեբունի հինավուրց ամրոցի պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կատարեցին Հայոց Տրնդեզի ծիսական եւ տոնական արարողություն:
Ծիսական մասն անցկացրեցին քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները՝ Աշոտ Բադալյանn ու Վազգեն Ղազարյանը:
Ծիսական արարողությանը մասնակցեց նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Այնուհետեւ տեղի ունեցավ կրակի վառման արարողություն, գինեձոն եւ հայ-արիները պար բռնեցին կրակի շուրջ, երգեցին, պարեցին ու փառաբանեցին Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Փա՜ռք Տրնդեզին:

Continue reading

Ցեղին ձայնը

Ազգային գիտակցութիւն
Ընկերային հոգեբանութիւնը մեզ կուսուցանէ, թէ զանգւածային շարժման ամենէն նպաստաւոր հիմքը բնազդներու ոգին է. վասնզի զատ-զատ գիտակցութիւններու միաւորման եւ ամբողջացման պայմանները առաւելապէս հոս է, որ երեւան կուգան: Այդ հիմքին ամենահարազատ կերպով մօտ է ազգային զգացումը: Այդ պատճառով ալ այդ զգացումը յաճախ յենարան հանդիսացած է ամենախոր եւ տարերային թելադրանքներու, որոնք միացուցած եւ բազմացուցած են ժողովուրդները՝ զանոնք մղելով յամառ եւ երկարատեւ պայքարներու: Էական նշանակութիւն չունի այն պարագան, թէ այդ բաղխումները առաջադիմակա՞ն են, թէ՞ ոչ կամ թէ ի՞նչ եղած է ատոնց արդիւնքը: Էականը ա՛յն է, որ այդ կռիւներուն մէջ արտայայտւած է նիւթական եւ հոգեկան վիթխարի ոյժ՝ բղխած ազգային կենդանի զգացումէն: Այս զգացումի զօրութենականութիւնն է, որ ժողովուրդները կը մղէ դէպի վերածնունդը, յաղթանակը: Նոյն այդ զգացումի տկարացումն է, որ կը նախապատրաստէ անոնց անկումը, պարտութիւնը:

Continue reading

Հարձակման դեպքում «Հեզբոլլահ»-ը ռմբակոծելու՞ է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը

«Հեզբոլլահ»-ի զոհված ղեկավարներին  նվիրված հիշատակի տարեկան հանդիսության ժամանակ ելույթ ունենալով‘«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Սայյեդ Հասան Նասրալլան, ի դեպ, անդրադարձավ նաեւ վերջին շրջանի իսրայելյան սպառնալիքներին, որոնք հաճախական բնույթ են կրում:
Սկզբում զոհված ղեկավարներին նա դրվատանքի խոսքեր ասաց` մատնանշելով, որ նրանց զոհաբերության եւ նվիրվածության  շնորհիվ էր, որ ազատագրվեցին գրավյալ տարածքները ու զարմանքով շարունակեց, թե տակավին մարդիկ կան, ովքեր շարունակում են տալ նույն հարցերը. արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պաշտպանել Լիբանանը, կամ` արդյո՞ք միջազգային բանաձեւերով կարող են Իսրայելին պարտադրել հանձնելու մնացյալ գրավյալ հողերը:

Continue reading