Պետությունը պիտի արգելի եկեղեցուն պղծել հայոց պատմությունը

Օրախնդիր
Վաղուց ենք անդրադառնում (եւ ոչ միայն մենք) այսօրվա հայ քրիստոնյա հոգեւորականների «տրամաբանական» վերլուծություններին եւ «պատմական» փաստարկներին… Ի վերջո, դրանք հիմնականում սուտ եւ սին են նկատվում, երբ պարզապես կարդում ենք եւ իրապես նայում մեր անցյալին: Եվս մեկը՝ Շիրակի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Միքայել Աջապահյանը (նրա փոխարեն կարող էր լինել այլ մեկը, տարբերություն չկա) «Անիվ» ամսագրի, թիվ 2 (23), 2009թ. թողարկման «Յուրաքանչյուր հայի մեջ խառնված են սեւն ու սպիտակը» հոդվածում կրկնում է իր տխրահռչակ հավատակիցներից շատերի զազրաբանությունները:
Այս պարոնը (նրան հոգեւորական չենք կարող ասել), ստորեւ շարադրված իր անհոգի մտքերի պատճառով, հերթական անգամ փորձել է խեղաթյուրել Հայոց հին հավատն ու պատմությունը:

Continue reading

Արտաքին վտանգը կհամախմբի հայությանը

Հայ քաղաքական դաշտն այս տարի լուրջ վայրիվերումներ արձանագրեց, սակայն, ըստ էության, այդ վայրիվերումներն առավելապես իշխանափոխական բնույթի էին, քան սոցիալ-քաղաքական, ավելին՝ գաղափարախոսական:
Թերեւս միայն տարեվերջին իշխանությունների դեմ փոքրիշատե ձեւավորվեց մի ընդդիմադիր շարժում, որն իրապես ունի քաղաքական եւ գաղափարախոսական հակառակ եզրեր, հատկապես՝ արտաքին հարցերում:
Եթե մի թիմի ներկայացուցիչներ Ռուբերտ Քոչարյանի փոխարինումը Սերժ Սարգսյանով չհանդիպեր մարտիմեկյան տխուր իրադարձություններին, ապա մեր քաղաքական ոլորտը գուցե ավելի ազգային որակներ ձեռք բերեր:
Պատճառը հետեւյալն է.‘

Continue reading

Միհրի ծնունդ

Continue reading

Արեւագալ է՝ Միհր Աստծո ծնունդը

Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը:

Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային եւ տոնական արարողություններին:

Հայ արիները, հայ ազգայնականները գինեձոնով փառաբանեցին Միհր Աստծուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ երգեցին Արեւագալը…

Continue reading

Երեւանում Արիական Մայր տաճար կառուցվելու համար բացվել է հաշվեհամար

Աջակցել եւ օժանդակել  ցանկացող հայորդի-արորդիները եւ այլազգիները  կարող են փոխանցումներ կատարել հայկական դրամով եւ ռուսաստանյան ռուբլիով՝ 001-105683-001 հաշվեհամարին, ԱՄՆ դոլարով՝ 001-105683-101 հաշվեհամարին եւ եվրոյով՝ 001-105683-102 հաշվեհամարին:

Մանրամասները  փոխանցման, բանկերի եւ միջնորդ բանկերի  վերաբերյալ նայեցեք տեղադրված նկարներում:

Կառուցենք Արիական  Մայր տաճարը եւ ապահովենք Հայ Աստվածների վերադարձն ու հայության զորացումը, Հայաստանի վերամիավորումը, առհասարակ, արիական տեսակի վերազարթոնքը:



Continue reading

Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության հիմնադրման 16-ամյակը:



Երեւանում, ՀԱՄ  կենտրոնական գրասենյակում, կառույցի եւ հյուրերի մասնակցությամբ տոնականորեն  նշվեց այդ տարեդարձը:

ՀԱՄ-ը ստեղծվել է 1993թ., ՀՀ Աբովյան քաղաքում, դեկտեմբերի 15-ին: Այժմ կառույցներ ունի ՀՀ բոլոր մարզերում, մայրաքաղաքում եւ սփյուռքում (ԱՄՆ, ՌԴ, Վրաստան եւ այլն), Ջավախքում եւ Արցախում:

Շնորհավորում  ենք Հայ Արիական Միաբանության հերթական հոբելյանը եւ մաղթում ազգանվեր գործեր ու հաղթանակներ:

Continue reading

Լուսանցքի թիվ 130-Ի հոդվածները

  1. ԱՊՀ-ն ի վերջո կպատասխանի՞ ՎՈւԱՄ-ին
  2. Բարոյականացնե՛նք հեռուստաեթերը – ՀԱՄ ,,Ոգու պահապաններ,, ուսանողական եւ երիտասարդական կառույցի հայտարարությունը 
  3. Համ էլ կապրեն Համասեռաշենում…
  4. «Իսրայել»-ը հիմնված Է ստի վրա
  5. Հարյուր օրենք` «Թալմուդ»-ից (Շուլխան Արուխ)
  6. Մշտական զգուշություն` մշտական դավաճանությունից
  7. Մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա, երկնքից կախված
  8. Մեր փոստից. ամենայն պարզությամբ
  9. Թուրքական պատմակեղծարարության տարածումը ՀՀ-ում
  10. Հիշեցնող հուշաքարեր
  11. Սպորտային լուրեր

Continue reading

ԱՊՀ-ն ի վերջո կպատասխանի՞ ՎՈւԱՄ-ին

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հավաստել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր թիմը երբեք չեն ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը: «Մենք չենք ճանաչի այն բաները, որոնք բերեցին իրավիճակի բարդացմանը»,- ելույթ ունենալով դոնեցկյան «Ուկրաինա» ռադիոընկերության «Պատրաստ եմ պատասխանել» հաղորդմանը, նման հայտարարություն է արել Յ. Տիմոշենկոն:
Նա ասել է, թե իրենք ճանաչելու են Վրաստանը որպես միասնական պետություն. «Ընդհանրապես դա մեզ համար սուրբ հարց է, քանի որ Ուկրաինայի նկատմամբ էլ ոչ ադեկվատ հարաբերություններ են, եւ միշտ ինչ-որ մեկը ոտնձգություններ է թույլ տալիս մեր տարածքների նկատմամբ»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:

Continue reading

Բարոյականացնե՛նք հեռուստաեթերը

Մեր զլմ-ներում, հատկապես՝ հեռուստատեսային, վերստին սկսել է գերակշռել ժարգոնային լեզուն, նաեւ նման լեզվաոճին համապատասխան անիմաստ հաղորդումները: Հեռուստաեթերը խցանվել է անգրագետ հաղորդավարների առկայությունից եւ դատարկաբանություն քարոզող «նորաոճ» հաղորդումներից: Իսկ անբարո կինոնկարներից կամ «եվրաստանդարտով անցած» հեռուստահաղորդումներից տներ «թափվող» խուժանությունից ու կիսահայհոյախառը խոսքից… պրծում չկա կարծես:
Պարբերաբար «Լուսանցք»-ը եւ այլ տպագրական զլմ-ները անդրադառնում են այս ցավոտ թեմային…

Continue reading

Համ էլ կապրեն Համասեռաշենում…

Տոկոս են հաշվում ու … չեն հանգստանում

Անընդհատ տարփողվում է մի թեմա, որը բոլոր առումներով՝ ե՛ւ բնախոսական ե՛ւ մարդկային, վստահաբար չարիք է ու, ըստ էության, պատժելի, քանի որ վնասարար է մարդու համար եւ, ի վերջո, կործանարար՝ ազգային տեսանկյունից: Համասեռամոլությունը՝ հիվանդությո՞ւն, թե՞ ապրելակերպ. այս անգամ իր տեսակետն է արտահայտել սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:Ըստ նրա, համասեռամոլությունը հիվանդություն չէ, բայց այն մտնում է սեռական շեղումների մեջ: Ապրելակերպ է: Նա կարծում է, թե հոմոսեքսուալիզմը բոլոր երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում, կազմում է 3-7%: Իսկ այն երկրներում, որտեղ օրենքով թույլատրված է համասեռամոլների ամուսնությունը, այդ տոկոսը հետզհետե աճում է: Տարբեր տեսությունների համաձայն՝ համասեռամոլության պատճառներն են ժառանգական, հոգեբանական, նյարդային գործոնները, ֆրեյդիզմը, կա նաեւ ձեռքբերովի պատճառ, երբ բռնի ճանապարհով են մարդուն այդ ուղղությամբ շեղում…

Continue reading

«Իսրայել»-ը հիմնված Է ստի վրա

Պատմական ճշմարտության իրավունքով

Մինչ օրս «Իսրայել»-ի պատմության դասագրքերում նոյեմբերի 29-ը նշվում է անկախության ձեռք բերման ամենակարեւոր թվական: 62 տարի առաջ այդ օրը, ՄԱԿ-ի 181 հոդվածի վավերացմամբ, հրեաները իրավունք ունեցան Պաղեստինում հիմնելու իրենց «հայրենիք»-ը, այսպես կոչված Իսրայելը……
Հնուց մեզ փոխանցված է այն միտքը, որ ի վերջո ճշմարտությունը ի հայտ է գալու, գերակշռելու է ստին եւ հաղթելու է: Սակայն շատ անգամներ ճշմարտությունը մնում է մթի մեջ, երբ իրար հակասող անճշմարտություններ կրկնվում են անդադար: Վերջին շրջանի աշխարհի պատմությունը ցույց է տալիս, որ այդ ոճի կիրառումը վտանգում է մարդկային քաղաքակրթությունը, եւ այդ ոճի շարունակությունը ի վերջո սպառնալու է մարդկության բնականոն զարգացմանն ու գոյատեւմանը:  

Continue reading

Հարյուր օրենք` «Թալմուդ»-ից (Շուլխան Արուխ)


«Լուսանցք»-ի էջերում պարբերաբար պարզաբանումներ ենք ներկայացնում մասոնական, սիոնական եւ աշխարհի գաղտնի ուժերի այլ՝ հատկապես դրամա-տնտեսական, աշխարհիկ ու հոգեւոր կառույցների մասին: Վերջերս «Լուսանցք»-ի թիվ 34-36 (2009թ.) թողարկումներում անդրադարձանք «սիոնական արձանագրություններին (պրոտոկոլներին)»: Մենք աշխատում ենք մեր ընթերցողներին հնարավորինս մանրամասն ու հանգամանալից ներկայացնել հայությանը եւ մարդկությանը սպառնացող վտանգները, որոնց մասին խոսելը գուցե վտանգավոր է, բայց անհրաժեշտ է ու հրատապ: Այս ամենի մասին պետք է իմանալ, քանզի մեր դեմ պայքարը դարերով համակարգված է եւ գործի մեջ փորձված: Ուստի՝ համակարգված հակադարձելու համար պետք է իրապես ճանաչել հակառակորդին եւ նրա գաղափարաբանությունը:

Continue reading

Մշտական զգուշություն` մշտական դավաճանությունից

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչությունում ավարտվել է լրտեսության ձեւով պետական դավաճանության, ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Եվ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել ու հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ նախկին աշխատակից Գ. Հայրապետյանը 2009թ. ապրիլին հավաքագրվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից եւ, ստացած առաջադրանքի հիման վրա, հավաքել ու նրանց է փոխանցել գաղտնի տեղեկություններ ՀՀ զինված ուժերի մարտունակության եւ պաշտպանունակության վերաբերյալ, ինչպես նաեւ որոշակի նյութեր՝ հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

Continue reading

Մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա, երկնքից կախված

Համաշխարհային բանկն օրերս հրատարակել է «Աղետների ռիսկի նվազեցումը եւ արտակարգ իրավիճակների կառավարումը Հայաստանում» զեկույցը:
Ըստ դրա, երկրաշարժերը, ջրհեղեղը, կարկուտը, սողանքները, սելավները, երաշտը, էրոզիան եւ անապատացումը ՀՀ-ում հսկայական սոցիալական եւ տնտեսական վնասի պատճառ են դարձել: Միայն 1988թ. Սպիտակի երկրաշարժի պատճառած նյութական վնասը հավասար է ՀՀ-ի 2007թ. ՀՆԱ-ի ավելի քան կրկնապատիկին (այս թվականին ՀՀ-ի ՀՆԱ-ն 9,2 մլրդ ԱՄՆ դոլար էր): ՀՀ-ի 48 քաղաքներում շուրջ 2.541.200 մարդ գտնվում է սեյսմիկ ակտիվ տարածքներում: ՀՀ-ի տարածքի սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը շուրջ 122 հազար հա է, որը կազմում է երկրի ընդհանուր տարածքի շուրջ 4,1%-ը. բնակավայրերի 35%-ը սողանքավտանգ վայրերում է գտնվում:

Continue reading

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ք ա ղ

Ընթերցողիս թերեւս ծանոթ կլինի իրավիճակը, երբ մարդիկ հանրակառքում (ավտոբուս) տրտունջներով գրեթե ծանոթանում են միմյանց: Նրանք կյանքից դժգոհում են գրեթե նույն խոսքերով եւ դժգոհ մնալու հաստատակամությամբ:
1996 թե 97թ. ընկերոջս հետ Երեւանից Աբովյան էինք գնում: Դաժան կյանքի օրինակներով, ուղեւորների՝ մեկը մյուսին զարմացնելու ջանքերում բոլորից առաջ անցավ Աբովյանի գյուղերից մեկի մի բնակչուհի, ով սկսեց բղավել. «Ժողովուրդ, բա գիտե՞ք, մեր գյուղում սովից մարդ ա մեռել:
Ուղեւորները դրան արձագանքեցին վրդովված բվվոցով, եւ գլխի դրական տմբտմբոցով ըմբռնողություն արտահայտեցին: Սակայն, հանրակառքի հերոսուհին փառքը երկար չվայելեց:

Continue reading