Հայոց քրմերը եւ նրանց զավակները 301թ. Հայրենական մեծ պատերազմում


«Հայ» պատմիչ-պատմագետների պատմություններից իր տարրական պատմազգացողությունը կորցրած ընթերցողին հասկանալի լինելու համար բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը:
297թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրից անմիջապես հետո Տրդատ Գ-ն Հռոմի Դիոկղետիանոս կայսեր կողմից Արշակունյաց թագը ստանալով՝ հռոմեական զորքերով վերադառնում է Հայաստան, այստեղի հռոմեասեր ուժերի օգնությամբ հաղթում է պարսկական զորքերին ու նրանց օժանդակող հայկական ուժերին՝ այդպես Հռոմի հովանու ներքո վերականգնելով Արշակունյաց թագավորական դինաստիան: Տրդատի՝ Հռոմից բերած բանակը հիմնականում համալրված է լինում ծպտված քրիստոնյաներով, որոնց գլխավորն է լինում Գրիգորիսը՝ թագավորի գրագիրը: Սրանցով թեւավորված՝ ակտիվանում են երկրում գտնվող ծպտյալ ջհուդ, ասորի եւ մյուս այլածին քրիստոնյաները:

Continue reading

Պատմագրություն եւ ճշմարտություն

Ինձ միշտ մտատանջում էր մի հարց. ոչ մի քրիստոնեական պետությունում մինչքրիստոնեական մշակույթը չոչնչացվեց, իսկ Հայաստանում հրի ու սրի ճարագ դարձավ ամեն ինչ՝ տաճար, մեհյան, մատյան: Հավելենք մարդկային զոհերը: Ինչու՞:
Հարցի պատասխանը ստացա Համլետ Դավթյանի «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գրքում: Այն լոկ հրապարակախոսական-փաստագրական աշխատություն չէ: Հ. Դավթյանը համարձակորեն (ես կասեի՝ նաեւ ըմբոստությամբ) համարձակվել է բացել հայ առաքելական եկեղեցու 1700-ամյա իրական դեմքը քողարկող սեւ վարագույրը եւ խորաթափանց գիտնականի հմտությամբ բացահայտել նրա անցած` հիմնականում պետականակործան ու ազգադավ ճանապարհը:
Հ. Դավթյանից առաջ էլի եղել են պատմաբաններ, ովքեր մասնակիորեն քննդատել են եկեղեցուն (իսկ խորհրդային ժամանակաշրջանում նույնիսկ քարկոծել ու դատապարտել են), սակայն ինչ -ինչ պատճառներով խուսափել են (կամ վախեցել են)  գրել իրական պատմությունը: Այս առումով «Մեզ անծանոթ Վարդանանց պատերազմը» գիրքը բացառիկ արժեք է: Հեղինակը գրում է. «Հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հարցերի մի փունջ կա, որոնց պատասխանները, անկասկած, յուրաքանչյուրս ունենք…

Continue reading

ՀՀԿ-ականացում… Իսկ սահմանադրականությու՞նը…

Նախագահն իրեն շրջապատում է բանակում չծառայածներո՞վ

«Կառավարության անդամների ՀՀԿ-ականացման կամ ՀՀԿ-ականների, իրենց իսկ, կանոնադրության չիմացության մասին» հարցում իր տեսակետն է հայտնել «Գերագույն խորհուրդ – պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը: Ըստ նրա, «ՀՀԿ-ական կլինեն, թե չեն լինի Ներսես Երիցյանը կամ Տիգրան Սարգսյանը, իհարկե, էական չէ եւ, դա ուշադրության արժանի էլ չէ, բայց, փաստն է ամոթալի երկրի համար: Վերջին հաշվով, կառավարության անդամներ են, որոնց հետ, մեղմ ասած, դաժան են վարվում՝ 40-50 տարեկան, այն  էլ՝ տղամարդկանց, կոլեկտիվ ու սրընթաց կուսակցականացնում են: Տպավորություն է ստեղծվում, որ նման միջոցառումը հհկ-ականների մոտ սովորույթի է վերածվում. հիշենք, առնվազն, նրանցից ոմանց «երկրապահականացումը» մի գիշերվա ընթացքում եւ այլն: Իսկ այժմ, ավելի քան ակնհայտ է, որ այդ «գործի» նպատակն է՝ միջազգային հանրությանը ցուցադրել Սերժ Սարգսյանի «լեգիտիմության» ուժը եւ ուրիշ ոչինչ»:

Continue reading

Ո՛չ ՁԻԱՀ-ի «ժանտախտին»

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրն էր եւ ՀՀ-ում ճանաչված մարդկանց մասնակցությամբ Երեւանում բացվեց ֆոտոնկարիչ Կարեն Գրիգորյանի ցուցահանդեսը, որը կրում էր՝ «Ո՛չ ՁԻԱՀ-ին» խորագիրը: Այդ օրը համախմբվել էին 40 հայտնի երգիչներ, ռեժիսորներ, հեռուստահաղորդավարներ, դերասաններ եւ այլոք: Նախագծի նպատակն է վարակի հակազդման մասին խոցելի խմբերի եւ հասարակության մյուս անդամների իրազեկության բարձրացումը: Հեղինակներին աջակցել են UNAIDS-ը եւ SAMSA հասարակական կազմակերպությունը, որոնք ամեն տարի իրականացնում են այսպիսի միջոցառումներ:
Ի դեպ, ՀՀ-ում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988թ.-ից: Շուրջ 20 տարվա ընթացքում՝ մինչեւ 2008թ. դեկտեմբերի 1-ը, ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 656 դեպք, 2007թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 109, իսկ 2008թ. ընթացքում՝ 118 նոր դեպք:
ՄԻԱՎ-ով վարակվածների շուրջ 60%-ը 25-39 տարիքային խմբում է: Հիմա այդ թիվը էլի ավելացած կլինի:

Continue reading

Անարեւություն

5 տարի առաջ, Սլավոնա-Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝ Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի եւ ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ եւ կարմրամազ (ՐօՋՌռ) են»: Նիստից հետո մոտեցա նրան, եւ բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ Բացարձակ Ճշմարտության հասնել:
Մեր զրույցը տեւեց մոտ 5 րոպե, եւ ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց:
Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ` խոսքում ներդրված միտքը:

Continue reading

Պատմաբանները Վասակ Սյունու դատաստանի առաջ

(հատկապես սյունեցիների համար)

1.  Վասակ Սյունու` երկու արդարացի գնահատումների մասին, Դենշապուհի` Հայաստանում արած բարենորոգումները, Միհրներսեհի նամակը Հայոց աշխարհին, եկեղեցու պատասխանը այդ նամակին

Վասակի ու Վարդանի վարք ու բարքի մասին պատմող երկու հնագույն, նրանց ժամանակակից աղբյուրների` Եղիշեի ու Ղազար Փարպեցու` կրոնա-եկեղեցական շահախնդրության տեսանկյունից գրված «Պատմություն»-ների ազդեցության տակ հայ թե’ անցյալի, եւ թե’ ժամանակակից պատմագրության, գրականության ու արվեստի մեջ ձեւավորվել է մի իշխող, թյուր կարծիք, ըստ որի Վասակը հայրենադավ, ուրացող է, իսկ Վարդանը` հայրենապաշտ, հայրենյաց ուխտը պահող: Այդ կարծիքը փոխանցվել է նաեւ հայի ոչ մտավորական տեսակին:

Continue reading

Դեկտեմբերի 1-ին կայացավ "հայ-թուրքական արձանագրությունների" դեմ պայքարող ուժերի հերթական հավաքը

Ի թիվս այլ ելույթ ունեցողների, կարճ խոսքով հանդես եկավ նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Continue reading

Լուսանցքի թիվ 127-Ի հոդվածները

Continue reading

Կկարողանա՞նք պաշտպանել մե՛ր շահերը

Եվ ի՞նչ է նախատեսում հայկական դիվանագիտությունը

Կարճ ժամանակ առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ շատ լուրջ եւ ակտիվ աշխատանք է տարվում: Ռուսաստանն ուզում է, որպեսզի այս հիմնախնդիրը արագորեն լուծում ստանա եւ դեմ է Կովկասում գոյություն ունեցող ցանկացած հակամարտությանը, որովհետեւ յուրաքանչյուր հակամարտություն ստվեր է գցում հարեւան երկրների հետ մեր հարաբերությունների վրա»: Նա նաեւ նկատել էր, թե Մոսկվան կարող է օգնել կողմերին՝ հակամարտության արագ լուծման հարցում փոխհամաձայնության գալ: Իսկ նման բարեհամբյուր տեսակետի պատճառը ՌԴ դրամա-տնտեսական շահերն են, իհարկե նաեւ՝ ռազմա-քաղաքական:

Continue reading

ՀՀ-ն չպետք է անտեսի իսլամական առանցքը

Հայաստանը պետք է հարաբերություններն ընդլայնի ոչ միայն ամերիկյան, ռուսաստանյան կամ եվրոպական ուղղություններով, այլեւ՝ արեւելյան, հարավային եւ այլ: Այս վերջին ուղղություններում մի կարեւորագույն օղակ կա, որը հմտորեն օգտագործում են մեզ թշնամական պետությունները՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Դա մահմեդական երկրների առանցքն է, որի առկայությունը զգալի է նաեւ մեր տարածաշրջանում, ինչը չի կարող անտեսվել ՀՀ կողմից, իսկ առ այսօր անտեսումը միայն վնասաբեր է եղել: Այս ուղղությունը կարեւոր է նաեւ համապարփակ հայկական հարցը արծարծելու եւ ավելի արագ հաջողության հասնելու համար:

Continue reading

Ամեն մի զիջում հայրենիքի հաշվին է

ՀՀ մշակույթի նախարարության եւ Առաքելական Եկեղեցու աշխատանքը Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների պահպանության հարցերում Թբիլիսիում Վրաստանի հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օհանյանը գնահատում է ոչ շատ արդյունավետ, ոչ համապատասխան այն հարցերին, որոնց առջեւ կանգնած են մեր պատմական հուշարձանները: Մասնավորապես, 1356թ. կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր եկեղեցու փլուզումը նոյեմբերի 19-ին, նա հերթական անտարբերություն է համարում: Իսկ ավերված եկեղեցու հետագա ճակատագիրը հնարավոր է, որ ապահավաքակցումը լինի, քանի որ բնակելի թաղամասում է գտնվում: «Սա այն 5 եկեղեցիների շարքին է պատկանում, որոնց կարգավիճակը վիճելի է՝ հայկակա՞ն են, թե՞ վրացական: Այն Վրաստանի մշակույթի նախարարության ենթակայությամբ է: Մենք ականատեսն ենք պետական ապարատի աշխատանքին՝ ընդդեմ հայկական պատմական մշակութային հուշարձանների,- ասել է Ա. Օհանյանը,- մինչեւ կարգավիճակի որոշումը, հնարավոր է՝ ոչ մի եկեղեցի կանգուն չմնա»:

Continue reading

Արտաքին պարտքը վտանգավոր սահմանագծի է հասնում


Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, թե «այն իրավիճակը, որում մենք այսօր հայտնվել ենք եւ այն տնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվում են վիճակագրական վարչության կողմից, մեզ մտահոգվելու տեղիք են տալիս, քանի որ տեղական արտադրությունը, մասնավորապես, արդյունաբերական գործառույթները, բարվոք վիճակում չեն»: Ըստ նրա, ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը շարունակում է մնալ 22%-ի շրջանակներում, որը հանգեցնում է սոցիալական լարվածության՝ գործազրկության, աղքատության մակարդակի ավելացմանը:
Մակրոտնտեսական ցուցանիշներում ՀՆԱ-ն տարեվերջին կունենանա շուրջ 30%-ի չափով անկում, որն իր հետ կբերի այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են՝ մնացած ոլորտներում մակրոտնտեսական ցուցանիշների չկատարումը, իսկ դրա հիմնական պատճառը բանախոսը կապում է շինարարության ծավալների կրճատման հետ, որը տարեվերջին կլինի 54-55% սահմաններումը, ինչն էլ պայմանավորված է շինարարության՝ տնտեսական ներուժի հետ չպայմանավորված լինելու հանգամանքով:

Continue reading

Հաջորդը էշի գրիպն է (առանց չակերտների ասած)

Սպասվելիք այդ գրիպին նախորդող` այս օրերին տարածվող ու նորանոր կյանքեր խլող «խոզի գրիպ»-ի հետ կապված զլմ-ներում սպրդած զարհուրելի փաստը հիշատակելով` դեռեւս առանց մեկնաբանության ասենք:
Այս տարվա օգոստոսին Կալիֆորնիայի նահանգի առողջության պաշտպանության հետախուզա-փորձագիտական գործակալությունը «երեւան բերեց» փաստաթղթեր, որոնք բացահայտեցին մի շարք միջազգային դեղագործական ընկերությունների քրեական եւ դիվերսիոն մտադրությունները: Միջազգային մասոնական ուժերի կողմից հովանավորվող ու խրախուսվող այդ ընկերությունները (սրանք միավորվել են միջազգային մի գերընկերության մեջ) ձեն ձենի տված զբաղվում էին H1N1 «խոզի գրիպ»-ի, որպես թե դեմ բարձր թունային պատվաստանյութի արտադրությամբ: Այս ընկերությունների մասնագետները 2009թ. փետրվարին «սխալմամբ» H5N1 «հավի գրիպի» թույնը (տոքսինան) խառնել էին հակագրիպային պատվաստանյութին, որը եւ առաջ էր բերել «հավի գրիպի» կարճատեւ բռնկումը:

Continue reading

ՀԱԿ-ը կրկին ճաքե՞ր է տալիս

Հայ կամավորականների համախմբման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի կարծիքով՝ Լեւոն Տեր Պետրոսյանի գաղափարախոսությունն ընդունողները պետք է այլեւս լքեն ընդդիմադիր դաշտը:
Այս մասին նա ասել է օրերս, «Սարդարապատ» շարժման մասնակիցների՝ Գյումրիում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Այդ շարժման անդամներն անդրադարձել են նոյեմբերի 11-ին ՀԱԿ-ի առաջնորդի ելույթում հնչեցարած այն մտքին, թե հայկական պահանջատիրությունը պետականություն ունեցող ազգին վայել գաղափարախոսություն չէ:

Continue reading

Ռուսական գրոհ` ծովի հատակով

Շվեդիայի կառավարությունը համաձայնել է, որպեսզի «Հյուսիսային հոսք» գազամուղը կառուցվի իր վարչական տարածքում՝ Բալթյան ծովով անցնող տնտեսական հատուկ գոտում: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնել է Շվեդիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար Անդրեաս Կարլգրենը: Այժմ գազամուղի կառուցման համար մնացել է, որ իրենց համաձայնությունները տան Ֆինլանդիայի, Ռուսաստանի եւ Գերմանիայի իշխանությունները:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն արդեն քննարկել է իր ֆին գործընկեր Մատտի Վանհանենի հետ նախագծի ժամկետների սահմանման հարցը:
«Հյուսիսային հոսք» նախագիծը իրականացնում են «Nord Stream AG»-ին, որը «Գազպրոմ» ընկերության համատեղ ձեռնարկություն է, գերմանական կոնցեռններ «BASF»-ը, «E.On» եւ «N.V. Nederlandse Gasunie»-ը:

Continue reading