Զօրավար Գարեգին Նժդեհը Տարոնականութեան մասին

Սխալ է, աւելին՝ ոճիր է կարծել, թէ բոլոր ճշմարտութիւնները մարդու պէս մահկանացու են, թէ նրանք էլ մեզ պէս ծնւում են, ապրում, սպառւում, մեռնում:
Ո՛չ, ո՛չ, ճշմարտութիւններ կան, որոնք անմեռ են, յաւիտենական, ինչպէս ինքը՝ ժամանակը:
Այդ կարգի ճշմարտութիւններից են նրանք, որոնք վերաբերում են հայրենիքին, մահուան, յաղթանակին, առաջնորդին, պարտականութեան եւ այլն:
Այդ ճշմարտութիւնները իրենց արիւնով կնքած ու դարերին եւ սերունդներին կտակ են թողած Մամիկոնեան ռազմիկները:
Եթէ բանանք դարերի գերեզմանը եւ խօսեցնենք հայոց պատմութեան մէջ յաւերժացած այդ անմահներին, նրանք պիտի ասեն.
«Մեր օրով ղեկավարի եւ զինուորի համար ոչինչ արժէր կեանքը, երբ Հայրենիքը վտանգի մէջ էր»:

Continue reading

«Կարսի 1920թ. անկման խորքային պատճառները»

Հոկտեմբերի 30-ին լրացավ Հայոց մայրաքաղաքներից չքնաղ Կարսի թուրք թշնամուն համարյա առանց դիմադրության հանձնման 89-րդ տարին, պարտություն, որն առաջնորդեց հայրենիքի տարածքի մի զգալի մասի թուրքական գրավումին եւ անկախ պետականության կորստին:
Հայ ազգայնականների համախմբման խորհրդի անդամ, պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանը օրերս նույնությամբ վերահրատարակել է վերոհիշյալ վերնագիրը կրող, պատմագիտական հենքով գրած ուսումնասիրությունը` նրան կցելով մի ներածական խոսք` երկրորդ հրատարակության առթիվ, որը եւ ներկայացնում ենք «Լուսանցք»-ի ընթերցողների ուշադրությանը` ազատ խոսքի իրավունքով:

Continue reading

Կլինեն անկանխատեսելի հետեւանքներ

«Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունն օրերս հայտարարել է, որ Արցախի ազատագրական պատերազմում հայ զինվորը, կամավորականը պաշտպանել են հայության գոյությունը եւ հաստատել Հայոց պետականությունը: Պարտությունը մարտի դաշտում բերելու էր մեծագույն կորուստների: Պատերազմի ավարտից անմիջապես հետո ՀՀ քաղաքական ղեկավարությունը, Արցախի խնդրի կարգավորման հարցում որդեգրեց փոխզիջումային մոտեցումներ, որի դառը պտուղները քաղում ենք նաեւ այսօր, հայտնի «մադրիդյան սկզբունքներով»: Նախաձեռնությունը հայտնում է, որ «…դեռեւս 1994-1998թթ. ՀՀ ղեկավարությանը առաջարկվում էր ազգովին լծվել ազատագրված տարածքներում Ադրբեջանից մի քանի հարյուր հազար հայ փախստականների բնակեցման գործին, սակայն «զգուշավոր» քաղաքական նկատառումներից ելնելով մասնակի բնակեցվեց միայն Քաշաթաղի՝ նախկին Լաչինի շրջանը… 3-րդ հանրապետության բոլոր ժամանակների քաղաքական ղեկավարների կողմից ազատագրված տարածքների բնակեցումը դիտվել է որպես ոչ իրատեսական եւ կործանարար Հայոց պետականության համար: Սակայն Արցախի հարցի վերջնական եւ համապարփակ լուծումը կլիներ այն ժամանակ, երբ այդ տարածքներում արդեն իսկ կբնակվեր մի քանի հարյուր հազար հայ: Աշխարհը չէր կարող հաշվի չնստել այդ փաստի հետ»:

Continue reading

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ո՞ւմ  հավատալ

Մի ժամանակ ազգականիս, ընկերոջս, հարեւանիս… ասած սուտը իմը չէի համարում: Կարծում էի, թե անմասն եմ նրանց ստից: Կարեւորն այն է, որ ես չեմ խաբում:  
Խոսքով եւ մտքով բացառում էի նրանց ստի՝ դեպի ինձ չնչին իսկ ուղղորդվելու հավանականությունը: Եվ ինձ համար նրանց ոչ միայն սուտն էր անսպասելի, այլ նաեւ կասկածը: Եվ երբ փորձեցի հասկանալ իմ հանդեպ առաջացած կասկածների պատճառները, գտա լոկ մեկը՝ իմ հավատը:
Ու հասկացա, որ Ճշմարտությունը ընկալելու համար հավատս չափազանց մեծ է ու դրանից էլ ծանր:

Continue reading

Վերակենդանացվում է Հայ արիական հարուստ խոհանոցը

Որեւէ հավաքականության արժեքների շարքում ուրույն տեղ ունի իրեն բնորոշ խոհանոցը: Ուտելիքը ու, մասնավորաբար, նրա պատրաստման եւ մատուցման ձեւերն ունեն ոչ միայն նյութական, այլեւ, հոգեւոր կարեւոր կողմեր, որոնք արտացոլում են տվյալ հավաքականության պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, նրա էությունն ու աշխարհայացքը, նրա պատկերացումներն ինքն իր, իր անցյալի, ներկայի ու ապագայի, հավատքի, ուժի, մարդկային մյուս հավաքականությունների, մեր մոլորակի ու առհասարակ տիեզերքի եւ բազմաթիվ այլ հասկացությունների մասին:

Continue reading

«Իլիական»-ը եւ հայկական մշակույթը

Հսկայներ
Ասերի Երկիրը որպես աշխարհագրական տերմին եվրոպական աշխարհին հայտնի է մոտավորապես 2500 տարի, նա եվրոպացիներին հայտնի երեք մայրցամաքներից մեկն էր, որը գտնվում էր արեւելքում (Ստրաբոն): Ըստ եվրոպացիների Արևելքը Եվրոպայից անջատվում էր Հելեսպոնտով (Դար դանել), տեղակայված էր Հելեսպոնտ (Դարդանել), Դոն (Տանաիս), Պոնտական, Կասպից եւ Միջերկրական ծովերի միջեւ: Եվրոպան Արեւելքից բաժանող գլխավոր դարպասը համարվում էր Տավրոսի լեռները: Ավելի ուշ շրջանում Հելենիստական աշխարհի կողմից իրենցից Արեւելք գտնվող տարածաշրջան Ասերի Երկիրը, անվանեցին Asia, AsioV, leimwn, մեր ժամանակակից ընկալմամբ՝ Ասիա:

Continue reading

Հայտարարություն «արձանագրությունների» մասին

       Հայ-թուրքական արձանագրությունների  ոդիսականը մտել է նոր փուլ: Նախաստորագրված այդ փաստաթուղթը մեծ ընդդիմության հանդիպեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Իհարկե, ընդդիմանալու շարժառիթները տարբեր են՝ Հայաստանում դա պայմանավորված է Հայոց ցեղասպանության ու պահանջատիրության խնդիրների եւ Արցախի ու ազատագրված տարածքների հարցերի հետ, իսկ Թուրքիայում՝ առհասարակ Հայաստան բառը չճանաչելու եւ թուրք-ադրբեջանական (համաթուրքական) եղբայրությունը չսասանելու խնդիրներով:

       Սակայն ՀԱՄ-ը եւ ազգային ու ազգայնական շատ կազմակերպություններ վտագներ տեսնում են ոչ միայն վերոթվարկյալ ազգային ու առանցքային հարցերում, այլեւ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ պայմանավորված մշակութային, հոգեւոր, տնտեսական, կենցաղային եւ այլ բնագավառներում: Հատկապես վտանգներ կլինեն ազգային անվտանգության ոլորտում, քանզի մեր համապատասխան մարմինները առավելապես զբաղված են հայ հանրային ու ազգային դաշտերը պառակտելու, քան՝ միասնական դարձնելու ուղղությամբ:

 

Continue reading

Լուսանցքի թիվ 125-Ի հոդվածները

Continue reading

Պաշտպանե՛նք ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների իրավունքները

«Լուսանցք»-ը հայտարարում է իր պատրաստակամության մասին առ այն, որ այսուհետ ՀՀ եւ ԼՂՀ բոլոր քաղաքացիները կարող են իրենց բողոքն ու արդար պահանջները ներկայացնել թերթի էջերում՝ օտարերկրյա քաղաքացիների հետ  տարաբնույթ խնդիրներին առնչվող:
Մենք կլուսաբանենք արդար պահանջները եւ կհետեւենք, թե ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները ինչպես են պաշտպանում իրենց քաղաքացիների սահմանադրական իրավունքները:
Հանրահայտ է, որ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունները, իրավապահ մարմինները հաճախ են անտեսում սեփական քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը օտարերկրյա քաղաքացիների կողմից՝ հաշվի առնելով ինչ-ինչ հանգամանքներ, որոնք մեր երկրում ավելի մեծ իրավունքներ (թեկուզ չսահմանված) են տալիս օտարներին, քան՝ հայերին ու ՀՀ կամ ԼՂՀ քաղաքացիներին:

Continue reading

Թուրքերն ու ադրբեջանցիները` մի՛շտ միասին ու մեր դեմ

Ինչպես եւ ենթադրվում էր, Արցախ-ԼՂՀ-ի հարցը աշխուժանում է հայ-թուրքական հարաբերությունների ձեւավորմանը զուգահեռ: Ժամանակին` ի տարբերություն ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների, ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար Մասիս Մայիլյանը նախաստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ոչ միայն «ԼՂՀ-ն է տեսնում», այլեւ` փաստաթղթի բոլոր հնարավոր վտանգավոր հետեւանքները: «Արձանագրության տեքստում չկա «Ղարաբաղ» բառը, սակայն այն, որպես նախապայման, փաստաթղթում առկա է քողարկված: Այս մասին իրենց հայտարարություններում բացահայտորեն խոսում են նաեւ Թուրքիայի պաշտոնյանները` սահմանի բացումը պայմանավորելով ԼՂ հիմնախնդրում Ադրբեջանի օգտին զիջումներով:

Continue reading

Արդեն բացել են թուրքական խանութ

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ քննարկման փուլում են, բայց Երեւանում, հատկապես Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում, բացվել է թուրքական ապրանքների մասնագիտացված խանութ, որի պաստառի վրա հայերեն ու թուրքերեն գրված է «Անկողնային պարագաներ»: Լեզվի պետական տեսչության աշխատակից Մարիամ Ալեքսանյանն արդեն հասցրել էր նկատողություն անել խանութի տերերին` «Լեզվի մասին» օրենքին հակասող ցուցանակի համար եւ պահանջել էր վերացնել խախտումը` թուրքերեն ցուցանակն ավելի մեծ էր: «Հայերենը պետք է ոչ թե զուգակցել օտար լեզվի հետ, այլ օտար լեզուն` հայերենի հետ»,- ասել է տեսչության աշխատակիցը:

Continue reading

Հայ ենք‘ Հայկական լեռնաշխարհի բնիկներ


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հարցման արդյունքներում ՀՀ-ի բնակչության 80%-ն իրեն համարում է ոչ թե եվրոպացի, այլ` հայ: Կենտրոնի տնօրեն Թեւան Պողոսյանն օրերս «Սիվիլիթաս» հիմնադրամի «Եվրոպական հեռանկար. հավատա՞մք, թե՞ պատրանք» թեմայով քննարկման ժամանակ հայտնեց, որ ՀՀ քաղաքացին իրեն եվրոպացի զգալու համար պետք է սերնդափոխություն ապրի. «Այն օրը, երբ մենք կսկսենք սիրել Եվրոպան մեր մեջ, եւ ոչ թե ֆիզիկապես մեզ Եվրոպայի մեջ, մենք մեզ եվրոպացի կզգանք» …(՞՞՞):
Թ. Պողոսյանը վստահեցրեց, որ Եվրոպան մեզ որեւէ հարցում, բարեփոխումներում չի աջակցելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր խոսքի տերը չենք (երեւի թերանում ենք եվրոպացի դառնալու հարցում):

Continue reading

Թագավորի Թորան

Րաբբին կոչ է անում պանել երեխաներին ու ռմբակոծել գերեզմանները

Անցյալ շաբաթվա վերջին  հրեա րաբբի Եիդզաք Շապիրան հրատարակեց մի գիրք «Թագավորի Թորան» անունով, որտեղ կոչ է անում սպանել երեխաներին եւ նույնիսկ նորածիներին, եթե նրանք վտանգ են սիոնիստական պետությանը: Գրքում րաբբին հատուկ չի նշում «արաբներին» կամ «պաղեստինցիներին», այլ հստակորեն ասում է` «բոլոր ոչ հրեաներին»: «Նրանք, ովքեր խոսքով թուլացնում են մեր ինքնիշխանությունը, արժանի են մահվան, եթե նույնիսկ ուղղակիորեն չեն առնչվում այդ սպառնալիքին»,- գրքում նշում է րաբբին:

Continue reading

Ապազգային դպրոց

ՀՀ դպրոցներում խլում են երեխայի մանկությունը

Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ տպագրված «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը, որը նախատեսված է ՀՀ հանրակրթական դպրոցների 5-րդ դասարանի երեխաներին ուսուցանելու համար, բազմաթիվ հակահայկական տարրերից զատ նաեւ հակագիտական, հակամանկավարժական ու հակահոգեբանական տարրեր է պարունակում: Հետաքրքիր է, որ խմբագրությանը հասցեագրված նամակներից մեծ մասում բողոքներ են հնչում հենց այս դասագրքի հետ կապված:
Այս անգամ ներկայացնում ենք Մայրանուշ Հայրապետյանի նամակը` կրճատումներով, բայց առանց խմբագրումների:

Continue reading

Հայտարարություն

ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը երկար ժամանակ չէր արձագանքում ՀԱՄ-ից վտարված որոշ երիտասարդների գործունեությանը, սակայն այստեղ-այնտեղ նրանց հոխորտանքին եւ զազրախոսություններին վերջ տալու համար առայժմ միայն հայտարարում է, որ
1. Էդգար Հելհելյանը հեռացվել է ՀԱՄ-ից` անընդհատ այս կամ այն կազմակերպություններում տեղ որոնելու եւ հատկապես ազգային անվտանգության մարմինների հետ սերտորեն համագործակցելու համար, ինչը շարունակում է նաեւ այսօր:
2. Անդրանիկ Թանգամյանը հեռացվել է Է. Հելհելյանի ազդեցության տակ ընկնելու (ինչը բնավորության գիծ էր դարձել) եւ անիմաստ ու անպատասխանատու հայտարարություններ անելու համար:

       Ոմն երիտասարդ, վանաձորիցի Մանվել Կոստանդյանը ոչ եղել է ՀԱՄ անդամ, ոչ էլ առավել եւս հեռացվել է, եւ նրա` այս խմբին միանալն ու ինքնագոհ հայտարարություններ անելը բացարձակապես «Ոգու պահապաններ»-ին չի հետաքրքրում:
       Մնացած երիտասարդները, ուսանողները շարունակում են ՀԱՄ «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության աշխատանքները եւ ոմանց ցանկությամբ չէ, որ ստեղծվել ու գործել է ՀԱՄ-ը (նաեւ` «Ոգու պահապաններ»-ը) եւ ոմանց նվաստ ցանկութամբ չէ, որ կառույցն առաջնորդել եւ առաջնորդում է Արմեն Ավետիսյանը:
       Իսկ թե այդ ոմանք ինչ են ստացել ՀԱՄ-ից` գաղափարական, հոգեւոր եւ հատկապես նյութական առումներով եւ ինչպես են խուսափել այս կամ այն ՀՀ եւ ԼՂՀ ուժային մարմինների «ձեռքերից» եւ շողոքորթել ՀԱՄ առաջնորդին` կանդրադառնանք ըստ անհրաժեշտության:

Հայ Արիական Միաբանության Ոգու պահապաններ»
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության խորհուրդ
13.11.2009թ.
Continue reading