Լուսանցքի թիվ 124-Ի հոդվածները

Continue reading

Չզիջե՛նք Արցախ-Իրան սահմանը

Ինչքան էլ հավաստիացումներ տրվեն, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը չի առնչվելու Արցախի եւ ազատագրված տարածքների խնդրին, միեւնույնն է` վտանգներն առկա են, սպասվող քայլերն էլ` գրեթե տեսանելի…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի շրջանակներում եղան Բաքվում եւ Երեւանում: Այս մասին դեռ Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 26-ին հայտարարել էին համանախագահները` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներից հետո:  
Հիշեցնենք, որ Լյուքսեմբուրգում, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստության շրջանակներում, կայացել էր Եվրոպական Միության եռյակի` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը:

Continue reading

Սահմանի բացումը եu…

…ԹմրամոլությունըՀՀ-ում թմրամոլ քաղաքացիների 24-օրյա բուժման համար հատկացնում է 133. 500 դրամ: Ըստ նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի, թմրամոլության ծավալը ամբողջ աշխարհում, այդ թվում` Հայաստանում, ավելանում է, «Աշխարհում խոսում են ոչ թե թմրամոլության վերացման, այլ նվազեցման մասին»,- ասում է նա:
Իսկ ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանն էլ  նշել է, թե թմրանյութի բիզնեսը ամենաեկամտաբերներից է: Նախկինում, ըստ ԱԺ պատգամավորի, թմրամիջոց օգտագործողի նկատմամբ կիրառվել է կալանք,  2008թ. նոր օրենքի ընդունումից հետո օգտագործողները ենթարկվում են միայն վարչական պատասխանատվության, սակայն օրենքը խստացվել է տարածողների եւ վաճառողների նկատմամբ:
Հայ

Continue reading

Հիմա էլ` հայ-ադրբեջանակա՞ն շփումներ

Հայաստանի հյուսիսում` Ղազախի եւ Իջեւանի սահմանագծում, հնարավոր է ստեղծվի առեւտրի ազատ գոտի` հայերի եւ ադրբեջանցիների համար: Այս հարցը քննարկել են հայ եւ ադրբեջանցի պատգամավորները հոկտեմբերի 22-ին Մոսկվայի Պետական Դումայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում: Առաջարկն արվել է հայկական կողմից եւ հիմա քննարկվում է 2 երկրների ղեկավար շրջանակներում: Մեր պատգամավորները կարծում են, որ հայ-ադրբեջանական ղեկավարությունների պատասխանատվության ներքո համանման առեւտրի ազատ գոտու ստեղծումը հնարավորություն կտա երկու ժողովուրդներին հաշտեցնել` փոխադարձ շփման միջոցով, հակառակ դեպքում կշարունակվի մեկուսացված հասարակությունների հաշտեցման գործընթացը: Մոսկվայում փորձ է եղել պարզել, թե հաշտեցման ինչպիսի ճանապարհ կարելի է ընտրել առանց ԼՂ հիմնահարցի արծարծման, եւ հայերը իրենց գործընկերներին կոչ են արել խնդիրը դիտարկել լիարժեք ու համապարփակ եւ ոչ զգացմունքային տեսանկյունից:

Continue reading

«Ուխտ Արարատի»-ն ԱՍԱԼԱ չէ

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպությունը հանդես է եկել պարզաբանմամբ: Բանն այն է, որ 2009թ. հոկտեմբերի 29-ին «Փաստարկ» ակումբում հայ-թուրքական արձանագրությունների վավերացումից բխող սպառնալիքների վերաբերյալ ասուլիս էին հրավիրել «Ուխտ Արարատի», Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանն ու Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման Հոկտեմբերյանի շրջանի միացյալ ջոկատների հիմնադիր-հրամանատար Լյովա Սահակյանը:

Continue reading

Անդրադարձ

Մեկնաբանում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատունը

«Լուսանցք» պարբերականի հարգարժան գլխավոր խմբագրին
Ի լրումն «Նոր պայքար Ահմադինեջադի դեմ» խորագրով հոկտեմբերի 9-15-ի համարում տպագրված հոդվածի, հայտնում ենք հետեւյալը.
Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից 30 տարի անց, ԻԻՀ քաղաքական, հասարակական, կրոնական պաշտոնյաներն ու գործիչները մշտապես աշխարհում իսլամական հեղափոխության հակառակորդների ֆիզիկական ու քարոզչական հարձակումների թիրախ են դարձել:
Հարձակումների առաջին փուլը նրանց ֆիզիկական ոչնչացման փուլն էր: Այս փուլում բռնատիրական ուժերի վարձկալներն ու աջակիցները, մեծ երկրների հովանավորությամբ, կատարեցին ահաբեկչական գործողություններ, որոնց հետեւանքով զոհվեցին ԻԻՀ տասնյակ բարձրաստիճան գործիչներ, որպեսզի շեղեն իսլամական հեղափոխության ընթացքը եւ փոխեն տասնյակ հազարավոր նահատակների արյան գնով ձեռք բերված անկախության ու ազատության ուղին:

Continue reading

Ապազգային դպրոց

ՀՀ դպրոցներում խաթարում են երեխայի հոգեբանությունը

ՀՀ հանրակրթական դպրոցներում 5-րդ դասարանի երեխային ուսուցանում են «Հայոց եկեղեցու պատմություն»: Ամենաշատ սխալները հենց այս դասագրքում են, եւ խմբագրությունը բազմիցս է ահազանգեր ու նամակներ ստանում այդ մասին: Տպագրում ենք երեւանցիներ Նարինե եւ Ստեփան Ասքանազյանների` մեզ հասցեագրված նամակը որոշ կրճատումներով:
Հարգելի «Լուսանցք»: Մշտապես հետեւում ենք Ձեր բոլոր թողարկումներին: Դուք իսկապես հավատարիմ եք Ձեր նպատակին` տեղ եք տալիս բոլոր նրանց ու այն գաղափարներին, ովքեր եւ որոնք շուկայական այս դարում լուսանցքում են հայտնվել: Սիրով արձագանքում եք Ձեր կոչին` անտարբեր չմնալ դասագրքային սխալների հանդեպ, վերհանել դրանք: Մեր երկու դուստրերն էլ 5-րդ դասարանում են սովորում: 12-ամյա կրթակարգի «շնորհիվ» 5-րդ դասարանում են «հայտնվել» մեր 9-ամյա աղջնակները: Նրանք անցնում են «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը:

Continue reading

Ռազմականը կաշխուժացվի

ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը ավարտեց հերթական նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվել են արդեն ընդունված որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Պաշտպանության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի նախարարությունների, ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները ներկայացրել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2008թ. սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների իրագործման միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաեւ՝ ՀԱՊԿ շրջանակում ստորագրված պայմանագրերի եւ համաձայնագրերի վավերացման ընթացքը:

Continue reading

Իրական՝ սեմածին կռապաշտություն եւ սարքովի (հայերիս վերաբերյալ) կռապաշտություն

Պարզորոշության համար նախ հստակեցնենք, թե ինչ ասել է “կռապաշտություն”-ը: Բառն առաջացել է “կռել” (ձեռ¬քով ստեղծել) բառարմատից եւ նշանակում է մարդու ձեռքով ստեղծվածի նկատմամբ պաշտամունք: Լայն իմաստով “կռա¬պաշտություն” նշանակում է մարդու կողմից ընդհանրապես ստեղծվածի (դա կարող է լինել նաեւ գաղափար, գիրք) նկատմամբ պաշտամունքը: Էլ ավելի լայն իմաստով որպես կռապաշտություն կարելի է դիտել նաեւ մարդ-ան¬հատի (անհատների), նրա հետ կապված ինչ-որ բաների (նկարի, քանդակի, գերեզմանի, մասունքների, ծննդա¬վայ¬րի…), ինչպես նաեւ բնության այս կամ այն արտահայտության (արեգակի, լուսնի, հողի, ջրի, կրակի…), կամ էլ կեն¬դա¬նական աշխարհի այս կամ այն տեսակի (կովի, արծվի, ցուլի, խոյի, կոկորդիլոսի՝ որոշ ժողովուրդների կողմից իրենց տոտեմ համարած) պաշտամունքը:

Continue reading

Մեր փոստից. ամենայն պարզությամբ

Ու՞մ  պաշտել

Մի անգամ, երբ Երեւանի թանգարանում շրջում էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը. «Այստեղ ներքեւում դուք տեսնում եք շրջան, որը խորհրդանշում է արեւի սկավառակը, իսկ նրա վերեւի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն՝ խաչի հաղթանակը արեւի հանդեպ»: Անչափ մոտ է մտագարության աստիճանին…
Ու այդ ոգով շարունակում էր ներկայացանել «խավարամոլ» Արեւապաշտության հանդեպ մի ինչ-որ հզոր լուսավորչության հաղթանակը, մոտավորապես որ՝ «Հեթանոսները պաշտում էին արեւը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»:

Continue reading

Հայ-Արիական ճանապարհներով

Վերջին ժամանակներում հայ-արիականության թեմաներով գրականության նոր հրատարակումներ եւ վերահրատարակումներ են եղել:
Վերահրատարակվել է պատմավիպասան Ջոնիկ Մելիքյանի «Հայ-Արիներ» պատմավեպը: Այս հեղինակը վաղուց է նախաձեռնել հայարիական եւ հեթանոսական ժամանակաշրջանների պատմության գեղարվեստական արծարծումը, որոնցում պատմվում են քրիստոնեությունից առաջ հզոր հայ-արիների կյանքի, երկրի, տիեզերահաս հավատի, Հայ Աստվածների եւ այլ երեւույթների մասին:

Continue reading

Լուսանցքի թիվ 123-Ի հոդվածները

Continue reading

Այնուամենայնիվ պատրա՛ստ լինենք

Հայ Արիական միաբանությունում եւ Հայ ազգայնականների համախմբումում օրերս քննարկվել են հայ-թուրքական արձանագրությունների երկկողմանի ստորագրման դեպքում հնարավոր ներքաղաքական եւ արտաքին ռազմա-քաղաքական ծավալումների հնարավորություններն ու համարժեք անելիքները:
Արձանագրությունների ստորագրումը նպաստելու է թուրքական տարրի Հայաստանում գործելու իրավասությանը, ինչը վտանգավոր է եւ՛ քաղաքական, եւ՛ պատմական, եւ՛ կենցաղային, եւ՛ բոլոր առումներով: Չի բացառվում նաեւ հայերի հետ տարբեր միջադեպերը Թուրքիայում, իսկ թուրքերի հետ՝ Հայաստանում, ինչը կարող է հանգեցնել լուրջ ազգամիջյան խնդիրների…
Այս պայմաններում ՀՀ իշխանությունները, անվտանգության եւ ուժային այլ մարմինները սատարելու են թուրքական տարրին՝ իրենց ստորագրած արձանագրությունների «ոգին» պահպանելու համար, ուստի, ըստ անհրաժեշտության, հայ հանրությունը պետք է արձագանքի կազմակերպված եւ հուժկու: Չեն բացառվում սադրանքները` նաեւ երրորդ կողմի օժանդակությամբ:

Continue reading

Ճգնաժամի «հեքիաթը»

Թե որն էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառը, «Լուսանցք»-ը գրել է: Այս անգամ դրան մանրամասն չենք անդրադառնա: Միայն կասենք, որ ճգնաժամը հեռանում է. այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը. «Ընթացիկ տարվա սեպտեմբերի արդյունքները (տնտեսական ցուցանիշների մասով) որոշակի լավատեսություն են ներշնչում: Կարող ենք վստահաբար ասել, որ օգոստոս-սեպտեմբերից սկսած տնտեսությունում հստակ նկատվում են կայունացման միտումներ: Այսօր տնտեսությունը մտավ կայունացման փուլ: Անկման կրիտիկական կետն արդեն անցել ենք»:
Ֆինանսների նախարարը վստահ է, որ մինչեւ տարեվերջ կայունացման միտումները կփոխվեն արդեն տնտեսական աճով: Սեպտեմբերին օգոստոսի համեմատ 4,8% տնտեսական աճ է արձանագրվել: Սա, իհարկե, պայմանավորված է նաեւ սեզոնայնությամբ. «2010թ, զգուշավոր աճ ենք կանխատեսել՝ 1,2%: Բայց գուցե ավելիի հնարավորություն ունենանք»: Տնտեսական աճի միտումը հստակ է նաեւ ըստ ճյուղերի: Շոշափելի աճ է նկատվում արտահանման ծավալներում. օգոստոսի համեմատ սեպտեմբերին 26% աճ է արձանագրվել:

Continue reading

Ո՞րն է ՍԴ նախագահի կարգավիճակը

«Գերագույն Խորհուրդ-պատգամավորական ակումբ» հ/կ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, ի լրումն իրենց մեր 02.10.09թ. հաղորդման, Սահմանադրական դատարան լրացուցիչ հաղորդում են ներկայացրել ՍԴ նախագահի հայտարարության մասին: Այնտեղ մասնավորապես ասվում է, որ «ՍԴ նախագահը հայտարարություն արեց այն  մասին, թե Սերժ Սարգսյանի «համահայկական» շրջագայությանն ինքը մասնակցել է արձակուրդի ժամանակ եւ որպես «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ», սակայն հիշեցվում է, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը խախտելով սահմանադրական կարգը, շուրջ մեկ շաբաթ զբաղվել է ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ, այդ թվում, նախապես կարծիք է հայտնել ՍԴ-ում քննվելիք գործի վերաբերյալ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրա լիազորությունների դադարեցման համար:   

Continue reading