Զրույցներ հայոց լեզվի մասին

Թուրքերը եւ ադրբեջանցիները ծագումնաբանական իմաստով իրարից  տարբեր են« այլ բան, որ հավատափոխության եւ լեզուն փոխելու նույն ճանապարհն են անցել£ Թուրքերր Բյուզանդիայի քրիստոնյա ժողովուրդների սերունդներն են« որոնց հավատափոխությունը սկսվեց դեռ արաբների գերիշխանության ժամանակ եւ շարունակվեց օսմանյան կայսրությունում, երբ նրանց ստիպեցին նաեւ լեզուն փոխել:
Հետագայում նրանց շարքերը համալրեցին գողացված եւ զիվորական գիշերօթիկներում մեծացած քրիստոնյաների երեխաները, որոնց ենիչերի էին անվանում: Այդ հավատափոխ եղած եւ լեզուն փոխած մարդիկ, որոնք մարդու վատ տեսակին են պատկանում, ավելի կատաղի եւ ազգայնամոլ թուրքեր դարձան, քան արեւելքից եկածների սերունդները, որոնց տոկոսը թուրքերի այսօրվա ընդհանուր քանակի մեջ չնչին է:

Continue reading

Ելույթներ ՀՅԴ կազմակերպած ժողովին

 

2009թ. հոկտեմբերի 6-ին Երեւանում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Հայաստանի մի շարք քաղաքական ուժերի հրավիրել էր համատեղ մասնակցելու հայ-թուրքական կոչված արձանագրությունների դեմ ստորագրմանը: Տասնյակ ուժերի կողքին հրավիրվել էին նաեւ հայ ազգայնականները: Կարեւորելով միսնական ճակատով դեմ հանդես գալու հանգամանքը, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ներկայացել էին հավաքին եւ ստորագրեցին հայ-թուրքական արձանագրությունների դեմ փաստաթղթի տակ: Այս ամենը նկարահանվեց եւ արձանագրվեց ԶԼՄ-ների կողմից: Գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձան սույն փաստին: Անդրադարձան նաեւ ՀՅԴ-ին պատկանող “Երկիր” պաշտոնաթերթը եւ “Երկիր-Մեդիա” հ/ը-ն, որոնք սակայն չանդրադարձան ՀԱՄ-ի եւ ՀԱՀ-ի ներկայացուցիչներ Արմեն Ավետիսյանի եւ Գեւորգ Յազըճյանի արտահայտած տեսակետներին, չնայած խնդրել էին, որ նրանք մասնակցեն հավաքին: Մենք վաղուց ենք ծանոթ ՀՅԴ-ի այսօրինակ գործելաոճին, որը եւս մեկ անգամ հաստատվեց: ՀՅԴ-ն փորձեց “չեզոքացնել” հայ ազգայնականների արտահայտած ինքնատիպ տեսակետները: Սա անընդունելի է եւ նոևյնիսկ` զավեշտալի:

Continue reading

Լուսանցքի թիվ 120-ի հոդվածները

  1. Այստեղ էլ սահմանազատման երկխոսություն է
  2. Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում
  3. Թուրքերը մեր հաշվի՞ն են վստահ
  4. Արցախյան ազատամարտ՝ նոր ձեւակերպմա՞մբ
  5. Նոր արշա՞վ Ահմադինեջադի դեմ
  6. Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը
  7. Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց
  8. Հ ր ա ժ ա ր ա կ ա ն
  9. Հայ Ռազմիկի Ավետարան
  10. Զրույցներ հայոց լեզվի մասին
  11. Շաբաթվա մարզական կյանքից
  12. Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ճանապարհին…

Continue reading

Այստեղ էլ սահմանազատման երկխոսություն է


Հայաստանն ու Վրաստանը վերսկսում են սահմանազատման (դելիմիտացիայի) դիրքորոշումները մոտեցնելուն ուղղված երկխոսությունը: «Նովոստի-Գրուզիա» գործակալության հաղորդմամբ, այս մասին նշվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման հարցերով Թբիլիսում կայացած երկկողմ հանդիպման ընթացքում:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ բանակցությունների ժամանակ վրացական պատվիրակությունը ղեկավարել է արտգործնախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան, իսկ հայկական կողմից՝ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Չսահմանազատված հատվածների առնչությամբ երկու կողմի փորձագետներին հանձնարարվել է հստակ առաջարկներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում արձանագրվել է դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ երկխոսությունը աշխուժացնելու ցանկություն»,- ըստ գործակալության տեղեկատվության, ասված է Վրաստանի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկկողմ հաջորդ քննարկումների տեղն ու ժամանակը կհստակեցվեն հաջորդիվ՝ դիվանագիտական խողովակներով:
Պետք է հիշեցնենք, որ վրացիներն իրենց լկտի պահվածքով (հատկապես՝ Լոռու եւ Շիրակի մարզերի սահմանային գոտիներում) փորձում են հնարավորինս «երկարացնել» իրենց սահմանները (Ջավախքը դեռ քիչ են համարում), ուստի հայկական կողմը պիտի կտրուկ եւ վճռական գործի այս հարցում: Հայաստան-Թուրքիա «հարաբերություններում» սահմանների բացման ձգտումները չպիտի անուշադրության մատնեն Վրաստանի հետ խնդիրները, որը մեր աջ ու ձախ հարեւաններից գրեթե ոչնչով չի տարբերվում:    

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

Continue reading

Հայ-թուրքական դիմակայության առաջին գծում


Եվրոպայում բողոքողներ եղան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հիմնականում ավարտել է իր սփյուռքյան հանդիպումները՝ հայ-թուրքական կոչվող հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:
Եվրոպայի ամենահայաշատ երկրի` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի հայկական (հայաշատ) գաղթօջախների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձել է հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ առկա բոլոր խնդիրներին ու մտահոգություններին:
Ավելի վաղ ՀՀ նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպել է ՀՀ ազգային հերոս Շարլ Ազնավուրի հետ, այնուհետեւ ծաղիկներ է դրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին:
Հուշարձանի մոտակայքում հարյուրավոր ցուցարարներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների կապակցությամբ եւ կարծիք հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին քայլը պետք է լինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը:

Continue reading

Թուրքերը մեր հաշվի՞ն են վստահ

Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը, հղում անելով ամերիկյան «Wall Street Journal» պարբերականին, հրապարակել է Թուրքիայի վարչապետի՝ Էրդողանի զրույցը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցչի հետ:
Նշվում է, որ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիա-ԱՄՀ տարաձայնություններն արդեն հարթվել են եւ հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՀ-ի հետ համատեղ նոր ծրագիր կկազմվի:
Թուրքիայի վարչապետը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների մասին. «Էրդողանը վստահաբար նշել է, որ Հայաստանի իշխանությունները երկու երկրների միջեւ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունները կստորագրեն առանց դրանց տեքստը փոփոխելու»:

Continue reading

Արցախյան ազատամարտ՝ նոր ձեւակերպմա՞մբ

«Միացում» ազգային նախաձեռնությունը դիմել է Արցախ-ԼՂՀ-ի քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, որում մասնավորապես ասվում է. «Թուրքական «Արձանագրությունները» եւ «Մադրիդյան սկզբունքները», որպես Հայաստանին եւ հայությանը նետված դիվանագիտական պատերազմի մարտահրավերներ, թեւակոխել են ավարտական փուլ, այն է՝ փաստաթղթերի վավերացում եւ գործնական կիրառում: Այսօր որեւէ հայ մարդու անհրաժեշտություն չկա ապացուցելու, որ թուրքական «Արձանագրությունների» կյանքի կոչելը կասկածի տակ է դնում Ցեղասպանության իրողությունը, դրանից բխող բոլոր հետեւանքներով, ինչպես նաեւ ՀՀ-ին պարտադրվում է հաստատել 1921թ. Կարսի պայմանագրի ճանաչումը, այսինքն՝ Թուրքիան ներկայիս սահմաններով»:

Continue reading

Նոր արշա՞վ Ահմադինեջադի դեմ

Երկար ժամանակ է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադն անզիջում պայքար է ծավալել սիոնիստական գաղափարախոսության եւ դրանով առաջնորդվող Իսրայել պետության դեմ: Նա հրապարակային ելույթներով եւ պետական պաշտոնյայի կտրուկ կեցվածքով տարիներ շարունակ խոսում է սիոնիզմի գործած եւ գործելիք չարիքների մասին: Արեւմտյան սիոնիստները եւ «սեմիտական պաշտպանները» ամեն կերպ փորձեցին վարկաբեկել Իրանի նախագահին՝ նրան ծայրահեղական կամ այլ որակումներ տալով: Սակայն, բան դուրս չեկավ: Մ. Ահմադինեջադը շարունակեց իր հակասիոնիստական քաղաքականությունը: Եվ ահա մի նոր «բացահայտում» են մոգոնել «սեմիտական պաշտպանները», եւ Իրանի գործերին ակնառու խառնվող մի երկրի հայտնի պարբերականում տպագրվում է «զարմանահրաշ» մի հոդված: Բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» թերթը օրերս հրապարակված մի հոդվածում համոզմունք է հայտնել, թե Իրանի նախագահ Մ. Ահմադինեջադը հրեական արմատներ ունի:

Continue reading

Հայկական կրթակարգը խեղում է հայի հոգեբանությունը

Հիմա դպրոցներում դասարանները «թռնովի» են դարձել, այլ կերպ` երեխաները արհեստականորեն մեծանում են` ասենք 3-րդ դասարանից միանգամից փոխվելով 5-ի, եւ այդ հինգը միայն անունը չէ. ուսուցման ծրագիրն էլ է 5-ի: Այսինքն` 3-րդ դասարանցի 9 տարեկան երեխան դառնում է հինգերորդ դասարանցի, եւ եթե փոքրիկը  մեկ տարի առաջ ընդամենը մի քանի առարկա էր ուսանում, ապա հիմա նրա գլխին են «թափվում» տարբեր առարկաներ: 9 տարեկան երեխան, որ դեռ խաղալ է ուզում, ստիպված է գիշեր-ցերեկ սերտել հայերենատառ, բայց ոչ հայերեն գրված դասագրքերը: Դրանց հերթով կանդրադառնանք:

Continue reading

Քրիստոնեական դավադրություն, որը Հայոց աշխարհի արմատական անկման սկիզբը դրեց


Խոսքը 301թ.-ին` երկրում քրիստոնեական կրոնը օտար նվաճողների կողմից «պետական» կրոն հռչակելուց 2-3 տարի առաջ, օրերից մի օր, Վաղարշապատ մայրաքաղաքի մերձակայքում քրիստոնյաների՝ Հայոց Տրդատ թագավորի դեմ կատարած դավադրության մասին է, որից սկսվեց Հայոց կյանքի ամենաեղերական ընթացքը1 (նախորդները դրա հետ համեմատ ի՜նչ էին որ):
Պարզորոշության համար այդ եղերական օրվանից հետ գնանք: 297թ.-ին Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրով Հայաստանը փաստացի անցավ Հռոմի տիրապետության տակ, ըստ որի Հռոմը իրավունք ստացավ հայոց թագավոր նշանակել (եւ թագադրություն անել), Հայաստանում ունենալ զորակայաններ, իր օրենքները Հայաստանի համար համարել գերակա: Ահա եւ ի կատարումն այդ պայմանագրի՝ Տրդատ Գ-ն` Գրգորիսի հոր՝ Անակի կողմից սպանված Խոսրով թագավորի որդին, Հռոմի կողմից թագ ստանալով, հետն առած հռոմեական մի մեծ բանակ՝ գալիս է Հայաստան իր հոր գահին նստելու: Գալով՝ ճնշում է երկրում առկա պարսկամետների եւ ազգայնականների (Տրդատը Հռոմում մանկուց աշխարհաքաղաքացիական կրթություն եւ դաստիարակություն էր ստացել) դիմադրությունը եւ երկիրը խաղաղեցնում-իրեն է ենթարկեցնում:

Continue reading

Հ ր ա ժ ա ր ա կ ա ն

Երեւանի Պետական Համալսարանի ռեկտոր, ԵՊՀ Հայագիտական Հետազօտութիւնների Ինստիտուտի տնօրէն, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆ. Արամ Սիմոնեանին,

Յարգարժան պր. Սիմոնեան,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ եւ խոր շնորհաւորանքները Մայր Բուհի փառապանծ 90-ամեայ յոբելեանի առթիւ, համալսարան, որի ուսանողը լինելու պատիւն ու երջանկութիւնն եմ ունեցել, թէեւ իմ ուսումնառութիւնը մնացել է կիսատ՝ Արցախեան շարժման մասնակցելու «աններելի յանցանքի» համար առեւանգումով եւ ԽՍՀՄի սահմաններից անմիջապէս արտաքսումով: Նման հեռանկարը բացառուած չէ նաեւ այսօր` 21 տարի անց, ՀՀ իբրեւ թէ անկախ պետականութեան պայմաններում՝ իմ նոյնպիսի գործունէութեան համար:

Continue reading

Հայ Ռազմիկի Ավետարան

Հոկտեմբերի 7-ը Խուստուփում Նժդեհի մասունքներին ուխտագնացության օրն է

Ուղերձ
Արարչի կամքով՝ Հայ տղամարդը  հայր է ու ռազմիկ: Սիրով ու սրով նա պիտի կնքվի եւ ապա երբեք, ամբողջ իր կյանքում այդ սուրը պատյան պիտի չդնի, նույնիսկ աղոթքի ու սիրո պահին:
Հայ ռազմիկը պիտ պատերազմի, խաղա մահի հետ՝ հաղթի կամ հաղթվի. իսկ Չարիի դեմ նա պիտի լինի լոկ Վիշապաքաղ: Չարին ռազմիկ չի կարող լինել, եւ իր բնույթով ոճրագործ է նա: Եվ Չարիի հետ կաþմ պետք է խոսել ոճրագործ ձեւով, կաþմ պետք է լինել պատժող դատավոր: Ռազմիկը ոճիր չի կարող գործել, եւ Չարիի ոճիրը պատժելու համար, դատող է կարգել Վահագն Հային՝ թե Չարին հենց ձեռք բարձրացնի Հայ մորթելու, սրով պիտ կտրել այդ ձեռքը նրա՝ գլխի հետ մեկտեղ:
Սա է կոչումը Հայ ռազմիկի, սա է պատգամը Ահեղ Վահագնի:

Արորդիների Ուխտի Գերագույն Քրմապետ` Սլակ Կակոսյան

Continue reading

Զրույցներ հայոց լեզվի մասին

Իսպանիայի հյուսիսում եւ Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում ապրում են բասկերը, ովքեր պայքարում են անկախություն ստանալու համար, ընդ որում` նրանք այդ տարածքում ապրում են շատ ավելի վաղ, քան իսպանացիները եւ ֆրանսիացիները, ովքեր հռոմեական քաղաքակրթության արդյունք են: Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում եւ Անգլիայում /Ուելս/ ապրում են բրիտների սերունդները, որոնց անունից են Բրետան գավառը Ֆրանսիայում եւ Անգլիային տրված Մեծ Բրիտանիա անվանումները, բայց նրանք անկախության մասին մոռացել են: Սակայն եւ բասկերը եւ բրիտները պահպանել են հիշողություն այն մասին, որ իրենց նախնիները եկել են Առաջավոր Ասիայից, գուցե` Հայոց Լեռնաշխարհից կամ Տրոյայից:

Continue reading

Շաբաթվա մարզական կյանքից

Ընդդեմ արվամոլների
Արվամոլների «Պարի ֆուտ գեյ» ակումբի ղեկավարությունը բողոք է ներկայացրել Փարիզի ֆուտբոլային լիգա, որ «Կրետեյ Բեբել» մահմեդական թիմի ֆուտբոլիստները հրաժարվում են խաղալ իրենց հետ (ա՜յ քեզ բան):
Էլեկտրոնային փոստով ուղարկած նամակում մահմեդական թիմի ղեկավարությունը նշել է. «Կներեք, սակայն հաշվի առնելով թիմի անվանումը, այնտեղ ընդգրկված արվամոլ ֆուտբոլիստների առկայությունը, ելնելով մահմեդական սկզբունքներից, մենք չենք կարող ձեզ հետ մրցել»:
«Պարի ֆուտ գեյ» ակումբի հիմնադիրներից Պասկալ Բրետեն հայտարարել է, որ որոշումը վիրավորական եւ անօրինական է ու նշել է, թե իրենց թիմի դռները բաց են ցանկացած ռասսայի, դավանանքի եւ սեքսուալ տարբեր կողմնորոշում ունեցող ֆուտբոլիստների համար: Պարզվում է, որ այս թիմում հանդես են գալիս նաեւ հետերոսեքսուալ ֆուտբոլիստներ: Սակայն «Կրետեյ Բեբել» թիմը չի պատրաստվում զիջել եւ հավատարիմ է մնում մահմեդական սկզբունքներին:

Continue reading

Ազատ, անկախ եւ միացյալ Հայաստանի ճանապարհին…

Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը Երեւանում համատեղ լսումներ է կազմակերպել կառույցի Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի երիտասարդների հետ, որտեղ քննարկվել են «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Արեւմտյան Հայաստանը», «Արցախը եւ ազատագրված տարածքները», «Ջավախքի եւ Նախիջեւանի խնդիրները» թեմաները:
Որոշվել է այս թեմաների քննարկումները շարունակել նաեւ սփյուռքահայ երիտասարդների շրջանում:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ  34 (120),  2009թ.

Continue reading